PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիքիպեդիան որպես ազատ գիտելիքի առցանց շտեմարան

vardik
12.12.2017, 21:52
Թեման նախատեսված է համացանցում որպես տեղեկատվության առաջնային աղբյուր հանդիսացող հանրագիտարանից գիտելիք ստանալու և սեփական ներդրումներով այն հարտացնելու նպատակով...

«Պատկերացրու աշխարհ, որում ամփոփվում է մարդկության ողջ գիտելիքն ու այն հասանելի է յուրաքանչյուրին» - Ջիմմի Ուելս

Վիքիպեդիան առցանց, ազատ բովանդակությամբ համատեղ ստեղծվող բազմալեզու հանրագիտարան է, և մարդկային գիտելիքների ընդհանուր շտեմարան ստեղծելու նպատակով միասին աշխատող անհատների ու մարդկանց խմբերի կամավոր համագործակցության արդյունք։ Վիքիպեդիան գնահատվում է անվճար լինելու, ազատության և մատչելիության, թեմաների հսկայական բազմազանության և մանրամասն տեղեկությունների համար։ Համացանցում այն հանդես է գալիս որպես տեղեկատվության առաջնային աղբյուր...

Hasmik Mayilyan
12.12.2017, 22:20
Վիքիպեդիան ոչ միայն հանրագիտարան, այլ նաև տեղեկատվական ռեսուրսների մի աղբյուր է։ Վիքիպեդիայում խմբագրող յուրաքանչյուր անհատ հոդված ստեղծելիս պետք է մեծ պատասխանատվության զգացում ունենա , գրի ուշադիր և հավաստի աղբյուրներով հոդվածներ, որ Վիքիպեդիայի անունը չխեղաթյուրի:

GayaneG
12.12.2017, 22:31
Ողջույն: Արդեն երկու տարի է, ինչ միացել եմ Վիքիպեդիայի խմբագիրների հրաշալի «ընտանիքին»: Գրավիչ, հետաքրքիր և միաժամանակ ուսուցանող աշխատանք է Վիքիպեդիայում հոդվածների խմբագրումը: Այն թույլ է տալիս համացանցում ինֆորմացիա ավելացնելով` ավելացնել սեփական գիտելիքները, առցանց հանրագիտարանի հարստացմանը նպաստելով` նպաստել սեփական ներաշխարհի հարստացմանը:
Վիքիպեդիան գիտելիքի շտեմարան լինելուց բացի «քայլող շտեմարան» ընկերներ ձեռք բերելու հիանալի միջոց է:

vardik
12.12.2017, 22:44
Ձեզ հետ լիովին համաձայն եմ, հարգելի Հասմիկ Մայիլյան: Որպես տեղեկատվության առաջնային աղբյուր շատ մեծ է Վիքիպեդիայի դերը ինչպես ինֆորմացիա ստանալու և այն գիտելիքի վերածելու, այնպես էլ ինքնակրթվելու մեջ: Եվ որպես ազատ հանրագիտարան գրեթե բոլոր հոդվածները կարող են խմբագրվել համացանցից օգտվող ցանկացած անձի կողմից, հոդվածների արժանահավատությունը ըստ էության կախված է գրողի պատասխանատվությունից և բարեխղճությունից: Եվ հենց թեմայի նպատակն է, որ ոչ միայն ուսուցիչների, այլ նաև աշակերտների ուշադրությունը հրավիրել այս հարցին:

vardik
12.12.2017, 23:21
Ողջույն հարգելի Գայանե: Շնորհակալություն թեմային միանալու համար և շատ շնորհակալություն վիքիպեդիայում խմբագրումների համար:
Այսօր ամենակարևորը գիտակցելն է, որ հայերեն Վիքիպեդիան խմբագրվում է կամավորական հիմունքներով և որպեսզի վիքիպեդիան դառնա ավելի հարուստ և՛ հոդվածների քանակով և՛ դրանց բովանդակության խորությամբ ու ամբողջականությամբ անհրաժեշտ է յուրաքանչյուրիս ներդրումը:
Իսկ աշակերտների ներգրավվումն այս մեծ շարժմանը բացառիկ հնարավորություն է ինքնակատարելագործվելու, գնահատելու գիտելիքի կարևորությունն ու նշանակությունը... և այս դեպքում աշակերտն ինքն է բացում դեպի իմացություն տանող ուղին...

izabet
13.12.2017, 01:38
Վիքիպեդիան այն դաշտն է, որում կարող ես գիտելիք ստանալով գիտելիք ստեղծել, կատարել այն նոր ներդրումները, որը տեղեկատվական դաշտը հարստանում է և հարստանում ես ինքդ:Այո Վիքիպեդիայի դաշտը կեղծիքի դաշտ չէ, այն իր հատուկ, ճիշտ, ազնիվ լեզուն ունի և այդ լեզվով գրված հոդվածներով հարստանում մեր հայերեն վիքիպեդիան և հավաստի մեր այդ հոդվածներն են հանդիսանում տեղեկատվության առաջնային աղբյուր:

vardik-թեման արդիական և շնորհակալություն այն առաջ քաշելու համար, քանզի այդ հարցև նաև ուսուցանող է:

vardik
13.12.2017, 20:29

Շնորհակալություն, տիկին Զաբելա շատ կարևոր դիտարկումների համար:

Կարծում եմ այս թեմայում կարելի է նաև ավելացնել հղումներ, որոնք կօգնեն սկսնակ խմբագրողներին ավելի հեշտորեն կիրառել վիքիպեդիայի խմբագրման գործիքները...

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D4%BB%D5%B6%D5%B9%D5%BA%D5%A5%D5%BD_%D5%AD%D5%B4%D5%A2%D5%A1%D5%A3%D6%80%D5%A5%D5%AC_%D5%A7%D5 %BB%D5%A8

Նարինե Ադամյան
13.12.2017, 22:28
Վիքիպեդիայի անդամները մեծ ծավալի բարձրորակ տեղեկատվական ռեսուրս են կերտում կամավորական սկզբունքով,անշահախնդիր:
Շնորհակալություն եմ հայտնում Վիքիպեդիայի բոլոր անդամներին։

vardik
14.12.2017, 01:32
Հարգելի Նարինե Ադամյան, շնորհակալություն գրառման համար:

Իրոք շատ մեծ է նվիրյալ կամավորների ներդրումները, կամավորական շարժումը տալիս է գիտելիքներ, ինքնադրսևորվելու հնարավորություն, վստահություն սեփական ուժերի հանդեպ, իսկ աշակերտներին այդ եռանդով ոգևորելը հնարավորություն կտա ինքնահաստատվելու, հաղթահարելու բոլոր վախերը և որ ամենակարևորն է, քաղաքացիական հասարակության լիարժեք անդամը լինելու գիտակցում....

Lus89ine
14.12.2017, 01:52
Հարգելի Վարդ,
Իրոք, թեման արդիական է և շնորհակալություն եմ հայտնում այն վերհանելու համար, քանի որ հատկապես հայկական կրթական միջավայրում մեծ խնդիր է հայերեն լեզվով տեղեկություններ գտնելը յուրաքանչյուր բնագավառում, որն էլ առիթ է հանդիսանում տարբեր խնդիրների ստեղծման համար:

vardik
14.12.2017, 23:34
Հարգելի Լուսինե, շնորհակալություն թեմային միանալու համար:

Թեմայում շեշտեցինք վիքիպեդիայում խմբագրման կամավորության սկզբունքը և շատ հաճախ հանդիպում ենք, այն գնահատականին, որ հայերեն որոշ հոդվածներ թերի են և փոքրածավալ: Բայց չէ որ մի ամբողջ քննադատական վերլուծություն գրելու փոխարեն, պարզապես կարելի է նշել «խմբագրել» կոճակը և բարելավել հոդվածը: Իսկ վիքիպեդիան որպես համացանցում փնտրվող ինֆորմացիայի առաջնային աղբյուր Հայաստանի համար շատ կարևոր է հավաստի և լայնածավալ ներկայացվածությունը, որը կնպաստի աշխարհում մեր երկրի վերաբերյալ իրազեկման բարձրացմանը:

Խմբագրման գործընթացին կարելի է ծանոթանալ այս հումով

https://hy.wikipedia.org/wiki/%D5%95%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6:%D4%B4%D5%A1%D5%BD%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81

Նարինե Մուրադյան
15.12.2017, 12:32
Վարդ ջան, շնորհակալություն թեման առաջադրելու համար: Ես ինքս վիքիպեդիայի ակտիվ խմբագիր եմ ու վստահաբար կարող եմ ասել, որ այն դարձել է իմ առօրյայի մի մասնիկը: Եթե մեզանից յուրաքանչյուրը հասկանա, թե ինչքան կարևոր է նոր գիտելիք ստեղծելը և այն յուրաքանչյուրին հասանելի դարձնելը, ապա մենք կունենանք գիտելիք ստանալու և ինքնակրթվելու շատ որակյալ հարթակ:

Չմոռանանք նաև, որ գիտելիք ստանալուց բացի, վիքիպեդիայում գրելը բնավորություն և անձնային հատկանիշներ է ձևավորում: Այս տեսանկյունից հատկապես կարևորում եմ այս գործընթացում աշակերտներին ներառելը:

Նարինե Մուրադյան
15.12.2017, 12:36
Որպես օգնություն՝ կարող եք օգտագործել նաև այս թեման՝
https://forum.armedu.am/showthread.php/1191-%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A5%D5%AC%D5%A8 : Մանրամասն նշված են վիքիպեդիայում հոդված ստեղծելու հիմնական կանոնները:

Շողիկ Ստեփանյան
15.12.2017, 20:41
Շնորհակալություն այս հարցը առաջ քաշելու և բոլորին նույն գաղափարի շուրջ համախմբելու համար: Այնպես է ստացվում, որ մենք այսօր մասնակցում ենք այնպիսի մի նվիրական գործի կերտմանը և զարգացմանը, որը հետագա սերունդների և, իհարկե, այսօրվա մեր երեխաների համար գիտելիքի ձեռքբերման, արժևորման լավագույն հարթակն է հանդիսանում: Այս խոսքերիս վառ ապացույցն են հանդիսանում մեր՝ Դդմաշենի վիքիակումբի և բոլոր վիքիակումբների աշխատանքները տարբեր վիքի նախագծերում:

vardik
15.12.2017, 21:36
Վարդ ջան, շնորհակալություն թեման առաջադրելու համար: Ես ինքս վիքիպեդիայի ակտիվ խմբագիր եմ ու վստահաբար կարող եմ ասել, որ այն դարձել է իմ առօրյայի մի մասնիկը: Եթե մեզանից յուրաքանչյուրը հասկանա, թե ինչքան կարևոր է նոր գիտելիք ստեղծելը և այն յուրաքանչյուրին հասանելի դարձնելը, ապա մենք կունենանք գիտելիք ստանալու և ինքնակրթվելու շատ որակյալ հարթակ:

Չմոռանանք նաև, որ գիտելիք ստանալուց բացի, վիքիպեդիայում գրելը բնավորություն և անձնային հատկանիշներ է ձևավորում: Այս տեսանկյունից հատկապես կարևորում եմ այս գործընթացում աշակերտներին ներառելը:

Սիրելի նարինե, շնորհակալություն թեմային արձագանքելու համար:
Շատ կարևոր է լսել կարծիքներ և մեկնաբանություններ վիքիպեդիայում ակտիվ խմբագիրներից, որոնք հայերեն Վիքի-համայնքի անդամ են և իրենց նվիրյալ կամավոր աշխատանքով նպաստում են ազատ գիտելիքի և բովանդակության ստեղծմանն ու հանրայնացմանը:

Հարգելի Նարինե, մասնագիտությամբ որպես հոգեբան, շատ հետաքրքիր կլիներ նաև իմանալ ձեր կարծիքը և վերլուծությունը, արդյոք վիքիպեդիայում խմբագրումների կամավորությունը աշակերտների մոտ նոր ունակություններ և կարողություններ է ձևավորում: Չէ որ յուրաքանչյուր խմբագիր դառնում է ոչ միայն այդ գիտելիքի ազատ տարածողը, այլև՝ կրողը և որոշ առումով նաև պատասխանատուն...

vardik
15.12.2017, 21:54
Շնորհակալություն այս հարցը առաջ քաշելու և բոլորին նույն գաղափարի շուրջ համախմբելու համար: Այնպես է ստացվում, որ մենք այսօր մասնակցում ենք այնպիսի մի նվիրական գործի կերտմանը և զարգացմանը, որը հետագա սերունդների և, իհարկե, այսօրվա մեր երեխաների համար գիտելիքի ձեռքբերման, արժևորման լավագույն հարթակն է հանդիսանում: Այս խոսքերիս վառ ապացույցն են հանդիսանում մեր՝ Դդմաշենի վիքիակումբի և բոլոր վիքիակումբների աշխատանքները տարբեր վիքի նախագծերում:

Հարգելի Շողիկ, շնորհակալություն թեմային միանալու և արձագանքելու համար:

Այսօր վիքիակումբների և իհարկե ձեզ նման նվիրյալ ուսուցիչների շնորհիվ շատ դպրոցականներ և պատանիներ գտել են իրենց նախասիրություններին համապատասխան զբաղմունք, իսկ խմբագրումներն՝ իրենց ազատ ժամանակը հետաքրքիր անցկացնելու և ինքնազարգացման լավագույն միջոց է...

gayane0803
15.12.2017, 22:03
Շնորհակալություն, Վարդիկ ջան։ Թեման հետաքրքիր է, բայց քանի որ հոդված գրելն անվճար աշխատանք է՝ միայն նվիրյալ մարդիկ են պատրաստ դա անել։ Իսկ նրանց քանակն այնքան էլ շատ չի։ Ես տեսել եմ Նարինե Մուրադյանի կատարած հսկայական աշխատանքը։ Այն, իսկապես, գովելի է։
Նարինե ջան, իմ ստեղծած թեման օգտակար կլինի սկսնակների համար։ Շնորհակալություն հղման համար՝ <<Վիքիպեդիայում հոդված ստեղծելը>>։

vardik
15.12.2017, 23:10
Հարգելի Գայանե, շնորհակալություն թեմային արձագանքելու համար: Շնորհակալություն նաև ձեր ստեղծած թեմայի («Վիքիպեդիայում հոդված ստեղծելը») համար, որտեղ շատ համապարփակ կերպով բացատրել եք հոդված ստեղծելու և խմբագրելու հիմնական կանոնները:

Հարգելի Գայանե այս թեմայի հիմնական նպատակներից մեկն էլ կամավորական աշխատանքի կարևորությունը բարձրաձայնելն է: Այսօր շատ աշակերտների և պատանիների, որոնք ունենալով բազմաթիվ նախասիրություններ, բայց չունեն հետաքրքիր զբաղմունք, կարելի է ուղղորդել վիքիպեդիայում խմբագրելու կամավորական աշխատանքի, որը կխթանի աշակերտի առաջադիմությանը, զարգացնելով ստեղծագործականությունը՝ սեր կարթնացնի որևէ նոր բան սովորելու հանդեպ....

Siran
16.12.2017, 23:51
Հարգելի Վարդանուշ
Թեման շատ կարևոր և արդիական է: Շնորհակալություն այն ընտրելու և քննարկման ներկայացնելու համար:

Siran
16.12.2017, 23:55
Ողջույն Գայանե ջան: Շատ ճիշտ ես ասում, այդ նվիրյալ մարդիկ քիչ են...

vardik
17.12.2017, 01:41
Շնորհակալություն, հարգելի Սիրան,

Վիքիպեդիան ստեղծվել է 2001 թվականին, այն հեղափոխական ազդեցություն է թողել գիտելիքի ստեղծման և ձեռքբերման ոլորտում: Վիքիպեդիայի զարգացումը մեծապես ազդել է կրթության, գիտության, լեզուների պահպանման, կամավորության և մի շարք այլ ոլորտների վրա:
Առաջին հայերեն հոդվածը ստեղծվել է 2004 թվականին և ունեցել է ընդամենը 1 բառ՝ Հայաստան: Այժմ հայերեն հոդվածների քանակը մոտ 236 410 է և այս առաջընթացը հենց նվիրյալ կամավորների շնորհիվ է: Սակայն բավականին շատ են նաև թերի բովանդակությամբ հոդվածները...

Kara16
18.12.2017, 00:06
Թեման նախատեսված է համացանցում որպես տեղեկատվության առաջնային աղբյուր հանդիսացող հանրագիտարանից գիտելիք ստանալու և սեփական ներդրումներով այն հարտացնելու նպատակով...

«Պատկերացրու աշխարհ, որում ամփոփվում է մարդկության ողջ գիտելիքն ու այն հասանելի է յուրաքանչյուրին» - Ջիմմի Ուելս

Վիքիպեդիան առցանց, ազատ բովանդակությամբ համատեղ ստեղծվող բազմալեզու հանրագիտարան է, և մարդկային գիտելիքների ընդհանուր շտեմարան ստեղծելու նպատակով միասին աշխատող անհատների ու մարդկանց խմբերի կամավոր համագործակցության արդյունք։ Վիքիպեդիան գնահատվում է անվճար լինելու, ազատության և մատչելիության, թեմաների հսկայական բազմազանության և մանրամասն տեղեկությունների համար։ Համացանցում այն հանդես է գալիս որպես տեղեկատվության առաջնային աղբյուր...
Հարգելիս հավանեցի Ձեր թեման: Այսօր անհանար է պատկերացնել թե յուրաքանչյուրիս կյանքը, թե դպրոցականի գործն առանց համացանցի: Ժամանակակից աշխարհում տեղեկույթի ստացումը հեշտացել է, որի մատակարարներից էլ Վիքիպեդիան է: Առաջին իսկ անհրաժեշտ տեղեկությունը տրվում է հենց Վիքիպեդիայով, որի անվճար ու մատչելի լինելու շնորհիվ օգտվողները շատ են:

Նարինե Մուրադյան
18.12.2017, 11:29
Հարգելի Նարինե, մասնագիտությամբ որպես հոգեբան, շատ հետաքրքիր կլիներ նաև իմանալ ձեր կարծիքը և վերլուծությունը, արդյոք վիքիպեդիայում խմբագրումների կամավորությունը աշակերտների մոտ նոր ունակություններ և կարողություններ է ձևավորում: Չէ որ յուրաքանչյուր խմբագիր դառնում է ոչ միայն այդ գիտելիքի ազատ տարածողը, այլև՝ կրողը և որոշ առումով նաև պատասխանատուն...

Ուսումնասիրելով իմ վիքիակումբի անդամների վարքագիծը, ինչպես նաև մասնակցելով վիքիճամբարներին և այլ վիքինախագծերին՝ միանշանակ կարող եմ ասել, որ վիքիպեդիայում խմբագրելը ձևավորում է շատ կարևոր անձնային գծեր ինչպես դեռահասների, այնպես էլ ավելի հասուն խմբագիրների մեջ: Նշեմ իմ դիտարկումներից մի քանիսը.

* մեծանում է ուրիշներին օգնելու պատրաստակամությունը. խմբագիրները պատրաստ են օնլայն կամ օֆլայն տիրույթում ստուգել, բարելավել այլ մարդկանց, այդ թվում՝ անծանոթների հոդվածները,
* դառնում են ավելի ինքնավստահ, քանի որ զգում են, որ կարևոր, ուրիշների համար պիտանի գործ են անում,
* կարողանում են արագ կողմնորոշվել և խնդրահարույց իրավիճակներում որոշումներ կայացնել,
* ձևավորվում է խմբային պատկանելիության զգացում. անձը գիտակցում է, որ մեկ ընդհանուր գործի մի մասնիկն է, և որ այդ գործի հաջողությունը կախված է նաև իրենից,
* մեծանում է պատասխանատվության զգացումը, ձգտում է իր աշխատանքը հնարավորինս լավ անել, քանի որ դա տեսնելու են շատերը,
* զարգացնում է համառությունը և նպատակասլացությունը, քանի որ վիքիպեդիայում գրելը, հատկապես սկզբում, այդքան էլ հեշտ չէ, կարևոր է չհիասթափվել,
* ի վերջո, մարդը սկսում է միայն սպառող, օգտագործող լինելուց անցում կատարել նոր մակարդակի՝ դառնում է նոր բան ստեղծող:

Այս շարքը կարելի է շարունակել, բայց որպես ամփոփում նշեմ, որ վիքիպեդիայում խմբագրելը կամավորական աշխատանք է, ոչ ոք դրա համար չի վճարվում: Իսկ եթե հաշվի առնենք, որ այն աշխատանքը, որը մենք անում ենք սիրով ու ելնելով մեր ներքին դրդապատճառներից, շատ ավելի արդյունավետ է ստացվում, քան այն, որն անում ենք պարտադրված կամ միայն գումար ստանալու համար, ապա պարզ է դառնում, թե որքան կարևոր է կամավորների ներգրավումը հայերեն վիքիպեդիայի խմբագրման աշխատանքներում:

Karine M
18.12.2017, 16:29
Հարգելի Վարդ, իրոք, որ թեման հետաքրքիր է: Կարծում եմ Վիքիպեդիան այն առցանց հարթակն է, որտեղ սովորում ես և՛ խմբագրելիս, և՛ պարզապես որևէ նյութ ուսումնասիրելիս: Խմբագրումը կրելով կամավորական բնույթ, ավելի որակյալ, գրագետ և համեմատաբար լիարժեք է լինում, քանի որ չկա պարտադրում, չկա վճարման որևէ համակարգ, որը կառաջացներ անառողջ մրցակցություն մասնակիցների, խմբագիրների միջև:

Karine M
18.12.2017, 16:33
Դրական եմ գնահատում նաև վիքիխմբագրման աշխատանքները աշակերտների շրջանում, ինչը կազմակերպվում է Վիքիխմբակների, Վիքիճամբարների միջոցով: Այն երեխաներին հեռացնում է փողոցից, նրանք կարդում են, թարգմանում, սովորում....., իսկ համակարգիչը օգտագործում են որպես գիտելիքի աղբյուր, այլ ոչ թե ժամանակ և առողջություն ծախսում պարզապես խաղերի վրա:

gayane0803
18.12.2017, 18:04
Շնորհակալություն, հարգելի Նարինե կարծիքների, դիտարկումների համար։ Շատ մանրամասն ու բովանդակալից եք ներկայացրել։

ԱրգՍիրՀայկ
18.12.2017, 23:43
Սիրելի vardik, շատ կարևոր թեմա եք առաջարկել: Մեր օրերում ազատ գիտելիքը հասանելի դարձնելը բոլորին՝ շատ կարևոր է: Օգտվելով վիքիպեդիայից, ինձ թվում է, կավելանա սովորողների հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ, բացի դրանից թեմաների բազմազանությունը մեծացնում է կայքից օգտվողների քանակը, ինչու չէ նաև հետաքրքրությունը կամավոր խմբագրելու համար:

vardik
19.12.2017, 00:33
Հարգելիս հավանեցի Ձեր թեման: Այսօր անհանար է պատկերացնել թե յուրաքանչյուրիս կյանքը, թե դպրոցականի գործն առանց համացանցի: Ժամանակակից աշխարհում տեղեկույթի ստացումը հեշտացել է, որի մատակարարներից էլ Վիքիպեդիան է: Առաջին իսկ անհրաժեշտ տեղեկությունը տրվում է հենց Վիքիպեդիայով, որի անվճար ու մատչելի լինելու շնորհիվ օգտվողները շատ են:

Հարգելի Կարա, շնորհակալություն թեմային միանալու համար:

Կարծում եմ, նաև շատ կարևոր է, թե ի՞նչ կարող են անել մասնագետներն ու տարբեր ոլորտների որոշում կայացնողները հանրության համար ազատ և որակյալ գիտելիքն ու տեղեկատվությունը հասանելի դարձնելու համար։ Հայալեզու վիքի բովանդակության քանակը հինգ տարվա ընթացքում աճել է 22 անգամ և շատ կարևոր է թե ինչպե՞ս է ներկայացված մեր մշակութային ժառանգությունը ժամանակակից առցանց տիրույթում...

vardik
19.12.2017, 01:19
Ուսումնասիրելով իմ վիքիակումբի անդամների վարքագիծը, ինչպես նաև մասնակցելով վիքիճամբարներին և այլ վիքինախագծերին՝ միանշանակ կարող եմ ասել, որ վիքիպեդիայում խմբագրելը ձևավորում է շատ կարևոր անձնային գծեր ինչպես դեռահասների, այնպես էլ ավելի հասուն խմբագիրների մեջ: Նշեմ իմ դիտարկումներից մի քանիսը.

* մեծանում է ուրիշներին օգնելու պատրաստակամությունը. խմբագիրները պատրաստ են օնլայն կամ օֆլայն տիրույթում ստուգել, բարելավել այլ մարդկանց, այդ թվում՝ անծանոթների հոդվածները,
* դառնում են ավելի ինքնավստահ, քանի որ զգում են, որ կարևոր, ուրիշների համար պիտանի գործ են անում,
* կարողանում են արագ կողմնորոշվել և խնդրահարույց իրավիճակներում որոշումներ կայացնել,
* ձևավորվում է խմբային պատկանելիության զգացում. անձը գիտակցում է, որ մեկ ընդհանուր գործի մի մասնիկն է, և որ այդ գործի հաջողությունը կախված է նաև իրենից,
* մեծանում է պատասխանատվության զգացումը, ձգտում է իր աշխատանքը հնարավորինս լավ անել, քանի որ դա տեսնելու են շատերը,
* զարգացնում է համառությունը և նպատակասլացությունը, քանի որ վիքիպեդիայում գրելը, հատկապես սկզբում, այդքան էլ հեշտ չէ, կարևոր է չհիասթափվել,
* ի վերջո, մարդը սկսում է միայն սպառող, օգտագործող լինելուց անցում կատարել նոր մակարդակի՝ դառնում է նոր բան ստեղծող:

Այս շարքը կարելի է շարունակել, բայց որպես ամփոփում նշեմ, որ վիքիպեդիայում խմբագրելը կամավորական աշխատանք է, ոչ ոք դրա համար չի վճարվում: Իսկ եթե հաշվի առնենք, որ այն աշխատանքը, որը մենք անում ենք սիրով ու ելնելով մեր ներքին դրդապատճառներից, շատ ավելի արդյունավետ է ստացվում, քան այն, որն անում ենք պարտադրված կամ միայն գումար ստանալու համար, ապա պարզ է դառնում, թե որքան կարևոր է կամավորների ներգրավումը հայերեն վիքիպեդիայի խմբագրման աշխատանքներում:

Հարգելի Նարինե, շատ շնորհակալություն ձեր դիտարկումների, մանրամասն վերլուծության և գնահատականի համար: Ձեր անձնվեր աշխատանքը և ստացած արդյունքները իրոք շատ ոգևորիչ են և վարակիչ:

Հղում անելով ձեր կողմից թվարկված յուրաքանչյուր կետին կարելի է եզրակացնել, որ վիքիում խմբագրելու մշակույթը պետք է սերմանել հենց դպրոցից, որտեղ աշակերտները կգնահատեն ինֆորմացիայի և այն գիտելիքի վերածելու կարևորությունը՝ լինելով այդ գիտելիքը կերտողները և կրողները, իսկ շատերի համար էլ կամավորությունը պարզապես ինքնաբացահայտման, ազատության, մասնագիտական և այլ հմտությունների զարգացման միջոց կարող է հանդիսանալ....

vardik
19.12.2017, 02:06
Հարգելի Վարդ, իրոք, որ թեման հետաքրքիր է: Կարծում եմ Վիքիպեդիան այն առցանց հարթակն է, որտեղ սովորում ես և՛ խմբագրելիս, և՛ պարզապես որևէ նյութ ուսումնասիրելիս: Խմբագրումը կրելով կամավորական բնույթ, ավելի որակյալ, գրագետ և համեմատաբար լիարժեք է լինում, քանի որ չկա պարտադրում, չկա վճարման որևէ համակարգ, որը կառաջացներ անառողջ մրցակցություն մասնակիցների, խմբագիրների միջև:

Շնորհակալություն, հարգելի Կարինե,

Կամավորության սկզբունքը ևս մեկ անգամ շեշտելով, նշենք նաև, որ հայտնաբերված թերություններն էլ կարելի է հեշտությամբ շտկել, հատկապես, եթե դրանք պարզապես վրիպակներ են, իսկ ուղղումները կարող է անել յուրաքանչյուր ոք, չսպասելով, թե ինչ որ մեկը պարտավոր է դա անել...

Նարինե Մուրադյան
19.12.2017, 11:37
Վարդ ջան, կարծում եմ՝ ավելորդ չի լինի տեղեկացնել, թե ցանկացողներն ինչպես կարող են դառնալ վիքիհամայնքի անդամ:

«Վիքիմեդիա Հայաստան» ԳՀԿ-ն պարբերաբար կազմակերպում է ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ, որոնց կարող է մասնակցել ցանկացած հետաքրքրված ուսուցիչ, ով իրեն տեսնում է այս ոլորտում: Դասընթացները կազմակերպվում են դպրոցական արձակուրդների ընթացքում, ուստի շատ հարմար է մասնակցել: Գրանցվելու համար կարող եք հետևել կազմակերպության ֆեյսբուքյան էջին` https://web.facebook.com/groups/armwiki/?ref=bookmarks, և միանալ ուսուցիչների վիքի դասընթացի խմբին՝ https://web.facebook.com/groups/593077457462016/?fref=ts :

vardik
19.12.2017, 20:11

Սիրելի Նարինե նշենք նաև, որ դեկտեմբեր ամսից Վիքիմեդիա Հայաստանը սկսել է համացանցում հայերեն որակյալ բովանդակության զարգացման «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավը։
Արշավի նպատակն է օգնել լավագույն մասնագետներին հարստացնել Հայերեն Վիքիպեդիան առաջատար Վիքիպեդիաներում առկա որակյալ 1000 կարևորագույն հոդվածներով՝ թարգմանելով առաջատար Վիքիպեդիաներից։ Եվ եթե կան հետաքրքրվածներ այս ցանկում ներառված որևէ ոլորտով և (կամ) տիրապետում են անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն կամ մեկ այլ լեզվի, ապա կարող են միանալ արշավին և հայերեն Վիքիպեդիան միասին դարձնել լավագույններից մեկը՝ համեմատելի անգլերեն, ռուսերեն, գերմաներեն, ֆրանսերեն և այլ առաջատար Վիքիպեդիաներին։

anya.
19.12.2017, 23:14
Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեն այդ կարևոր գործում։

Եսայան
20.12.2017, 21:10
Ուսման բնագավառն այսօր առանց Վիքիպեդիայի՝ որպես ազատ գիտելիքի առցանց շտեմարանի պատկերացնելը շատ դժվար է։ Շնորհակալություն այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն ունեն այս կարևոր գործում։

gayane0803
20.12.2017, 23:35
Ցավալին այն է, որ հիմնականում մասնագետները չեն խմբագրում։ Այդպես ավելի գրագետ կլիներ։ Թե չէ հաճախ ռուսերենից բառացի թարգմանություններ են կատարում և ստացվում է Գուգլի թարգմանություն։ Հետո էլ ուրիշներն են խմբագրում նույն հոդվածը և, այսպես, շարունակ․․․

vardik
21.12.2017, 01:00
Ուսման բնագավառն այսօր առանց Վիքիպեդիայի՝ որպես ազատ գիտելիքի առցանց շտեմարանի պատկերացնելը շատ դժվար է։ Շնորհակալություն այն մարդկանց, որոնք իրենց ներդրումն ունեն այս կարևոր գործում։

Հարգելի Եսայան և Անյա, շնորհակալություն ձեզ բոլոր վիքիխմբագիրների անունից:
Իրոք, որ այսօր օնլայն տեղեկատվությունն առանց վիքիպեդիայի անհնար է պատկերացնել և այն նաև ամենակարևոր հարթակներից մեկն է մեր երկիրն ամբողջ աշխարհին ներկայանալի դարձնելու համար, որում իրենց նվիրյալ գործունեությամբ նպաստում են վիքիխմբագիրները...

vardik
21.12.2017, 01:28
Ցավալին այն է, որ հիմնականում մասնագետները չեն խմբագրում։ Այդպես ավելի գրագետ կլիներ։ Թե չէ հաճախ ռուսերենից բառացի թարգմանություններ են կատարում և ստացվում է Գուգլի թարգմանություն։ Հետո էլ ուրիշներն են խմբագրում նույն հոդվածը և, այսպես, շարունակ․․․

Հարգելի Գայանե, շատ կարևոր դիտարկում է...

Վիքիպեդիայի ամենամեծ առավելությունը, որը շատերը համարում են թերություն, կարծում եմ հենց ազատ խմբագրումներն են, որի ընթացքում, ինչպես նշել էր Նարինեն, մարդը սկսում է միայն սպառող, օգտագործող լինելուց անցում կատարել նոր մակարդակի՝ դառնում է նոր բան ստեղծող, մեծանում է պատասխանատվության զգացումը, ձգտում է իր աշխատանքը հնարավորինս լավ անել, քանի որ դա տեսնելու են շատերը, նաև ավելանում է թարգմանչական գիտելիքները և, եթե յուրաքանչյուր խմբագրող գիտակցի իր ներդրումի կարևորությունը, մենք կունենանք ավելի կիրթ, գրագետ շարադրանքով, բովանդակալից հոդվածներ...

gayane0803
22.12.2017, 13:26
Վարդ ջան, շնորհավորենք Նարինեին նոր, հետաքրքիր հոդվածի համար։ Այն ճանաչվել է օրվա հոդված։ Ինքը համեստություն է անում։ Դրա համար ես եմ գրում․
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB

vardik
22.12.2017, 18:09

Նարինե ջան, ի սրտե շնորհավորում եմ: Գայանե ջան շնորհավորում եմ նաև մեզ, որ հայերեն օնլայն հանրագիտարանը համալրվեց ևս մեկ որակյալ, կիրթ և հետաքրքիր հոդվածով:

Նշենք նաև, որ «Օրվա հոդված» նախագծի նպատակն է Վիքիպեդիայի գլխավոր էջում ամեն օր ներկայացնել հետաքրքիր, ուշագրավ հոդվածներ: Կարևոր է, որ հոդվածն ունենա բավարար որակ, լինի բովանդակալից և ներկայացնի այնպիսի թեմա, որը հետաքրքություն կառաջացնի այցելուների մոտ՝ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի բովանդակության նկատմամբ, իսկ նախագիծը վերահսկվում է ակտիվ մասնակիցների կողմից...

Գայանե Սիմոնյան
22.12.2017, 18:14
Վարդ ջան, շնորհավորենք Նարինեին նոր, հետաքրքիր հոդվածի համար։ Այն ճանաչվել է օրվա հոդված։ Ինքը համեստություն է անում։ Դրա համար ես եմ գրում․
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB

Գայանե ջան, շնորհավորում եմ Նարինեին: Ինչպես ասում են՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում: Կեցցե´ք:

vardik
22.12.2017, 22:49
Սիրելի vardik, շատ կարևոր թեմա եք առաջարկել: Մեր օրերում ազատ գիտելիքը հասանելի դարձնելը բոլորին՝ շատ կարևոր է: Օգտվելով վիքիպեդիայից, ինձ թվում է, կավելանա սովորողների հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ, բացի դրանից թեմաների բազմազանությունը մեծացնում է կայքից օգտվողների քանակը, ինչու չէ նաև հետաքրքրությունը կամավոր խմբագրելու համար:

Հարգելի Համեստ, կարծում եմ թեմայի մասնակիցներին և հետևորդներին հետաքրքիր կլինի նաև անդրադարձը վիքիպեդիայի քույր նախագծերից մի քանիսին...

3825 - Վիքիբառարան՝ բառարան և թեզաուրուս, 3824 - Վիքիպահեստ՝ մեդիաֆայլերի շտեմարան,
3826 - Վիքիդարան՝ ազատ տեքստերի գրադարան, 3829 - Վիքիքաղվածք՝ քաղվածքների հավաքածու

gayane0803
24.12.2017, 01:29
Վարդիկ ջան, կարող ես նկարագրել վիքիպեդիայի քույր նախագծերը մանրամասն։ Իմ թեմայում ես անդրադարձել եմ միայն վիքիպահեստին, մանրամասն նկարագրել եմ ֆայլեր բեռնելը։ Մնացածը թողնում եմ քեզ։

vardik
24.12.2017, 17:00
Հարգելի տիկին Գայանե, շատ շնորհակալություն:

Պարզապես նշեմ, որ վիքիպեդիայի քույր նախագծերն անարդարացիորեն այնքան էլ հայտնի չեն... Չնայած որ այսօր հայերեն Վիքիբառարանում կա 233 959 բառ, վիքիպահեստն ազատ օգտագործման պատկերների, ձայնային և այլ մեդիաֆայլերի զետեղարան է, Վիքիդարանն ազատ պարունկությամբ բնագիր տեքստերի, սրանց թարգմանությունների և օժանդակ նյութերի վիքի գրադարան է, իսկ Վիքիքաղվածքն ասացվածքների և մեջբերումների ազատ հավաքածու է... և այսքանով չի սահմանափակվում քույր նախագծերի շարքը:

Թեմայի շրջանակներում փորձեմ հնարավորինս ներկայացնել յուրաքանչյուրի նշանակությունը և խմբագրման գործընթացը:

vardik
24.12.2017, 17:43
Վիքիբառարանի նպատակն է սահմանել «բոլոր լեզուների բոլոր բառերը»...

Վիքիբառարանը համացանցում տեղադրված նախագիծ է, որը նախատեսված է ստեղծելու 158 լեզուներով հասանելի ազատ բովանդակությամ բառարան: Ի տարբերություն ստանդարտ բառարանների, այն գրվում է համատեղ կամավորների կողմից, վիքի միջավայրում, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին ում հասանելի է վեբ կայքը խմբագրել այն։ Քանի որ Վիքիբառարանը ծավալի սահմանափակումներ չունի, շատ լեզուներում Վիքիբառարանները պարունակում են սահմանումներ և բառի թարգմանությունը բազմաթիվ լեզուներով, իսկ որոշ խմբագրումներ առաջարկում են տեզաուրուսներին և լեքսիկոնին հատուկ տեղեկատվություն։

Հայերեն Վիքիբառարանում գրվում են բառերի բացատրությունը, կիրառման օրինակները, ստուգաբանությունը, արտահայտությունները, հոմանիշները, բաղադրյալ բառերը թարգմանությունները...

Որպես օրինակ կարող եք նայել «փերի» բառի բառահոդվածը

https://hy.wiktionary.org/wiki/%D6%83%D5%A5%D6%80%D5%AB

Նարինե Մուրադյան
25.12.2017, 11:15
Ցավալին այն է, որ հիմնականում մասնագետները չեն խմբագրում։ Այդպես ավելի գրագետ կլիներ։ Թե չէ հաճախ ռուսերենից բառացի թարգմանություններ են կատարում և ստացվում է Գուգլի թարգմանություն։ Հետո էլ ուրիշներն են խմբագրում նույն հոդվածը և, այսպես, շարունակ․․․

Այդպիսի խնդիրներից խուսափելու համար պարբերաբար կազմակերպվում են «Վիքին սիրում է գիտություն» երկօրյակներ, որոնց ընթացքում գրվում են գիտության տարբեր բնագավառների մասին որակյալ հոդվածներ: Չնայած հայերեն վիքիպեդիայի գրանցած նշանակալի ձեռքբերումներին, այս ոլորտում դեռ շատ անելիք կա, և լավ կլիներ խմբագրման գործընթացին մասնակից դարձնել ավելի մեծ թվով մասնագետների:

Նարինե Մուրադյան
25.12.2017, 11:19
Վարդ ջան, շնորհավորենք Նարինեին նոր, հետաքրքիր հոդվածի համար։ Այն ճանաչվել է օրվա հոդված։ Ինքը համեստություն է անում։ Դրա համար ես եմ գրում․
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB

Առաջինը չէր, դրա համար եմ համեստություն անում :-)

Նարինե Մուրադյան
25.12.2017, 11:27
Պարզապես նշեմ, որ վիքիպեդիայի քույր նախագծերն անարդարացիորեն այնքան էլ հայտնի չեն... Չնայած որ այսօր հայերեն Վիքիբառարանում կա 233 959 բառ, վիքիպահեստն ազատ օգտագործման պատկերների, ձայնային և այլ մեդիաֆայլերի զետեղարան է, Վիքիդարանն ազատ պարունկությամբ բնագիր տեքստերի, սրանց թարգմանությունների և օժանդակ նյութերի վիքի գրադարան է, իսկ Վիքիքաղվածքն ասացվածքների և մեջբերումների ազատ հավաքածու է... և այսքանով չի սահմանափակվում քույր նախագծերի շարքը:

Վարդ, կարծում եմ՝ մյուս նախագծերն այդքան էլ հայտնի չեն, քանի որ վիքիպեդիան ավելի հաճախ է օգտագործվում, թեև, ինչ խոսք, մյուսները ևս շատ կարևոր են: Օրինակ՝ վիքիբառարանը. եթե մեզ անհրաժեշտ է իմանալ որևէ բառի բացատրությունը, հոմանիշը, ստուգաբանությունը, դրանով կազմված արտահայտությունները, ապա պետք է ամեն մեկի համար դիտարկենք առանձին բառարան: Մինչդեռ վիքիբառարանում յուրաքանչյուր բառի վերաբերյալ այդ ամբողջ ինֆորմացիան գտնվում է մեկ էջում, ինչը ավելի հեշտ և արագ է դարձնում կիրառությունը:

Նարինե Մուրադյան
25.12.2017, 11:32
Վիքիբառարանում ու վիքիդարանում հիմնականում գրում են միջին դպրոցականները: Բացի այդ, երբ նրանք սովորում են աշխատել այդ նախագծերում, արդեն ավելի հեշտությամբ են կարողանում հոդված գրել վիքիպեդիայում: Այնպես որ, այդ նախագծերը կարելի է դիտարկել որպես յուրօրինակ «մուտք» դեպի վիքիաշխարհ:

vardik
26.12.2017, 15:19

Նարինե ջան, շատ շնորհակալություն թեմային ակտիվորեն մասնակցելու և ձեր փորձով ու դիտարկումներով կիսվելու համար:

vardik
26.12.2017, 15:31
Վիքիբառարանում ու վիքիդարանում հիմնականում գրում են միջին դպրոցականները: Բացի այդ, երբ նրանք սովորում են աշխատել այդ նախագծերում, արդեն ավելի հեշտությամբ են կարողանում հոդված գրել վիքիպեդիայում: Այնպես որ, այդ նախագծերը կարելի է դիտարկել որպես յուրօրինակ «մուտք» դեպի վիքիաշխարհ:

Շնորհակալություն, սիրելի Նարինե:

Միջին դասարաների աշակերտներից շատերն են հետաքրքրվում վիքիպեդիայով։ Սակայն ոչ բոլոր աշակերտների է հեշտ տրվում վիքիխմբագրական գործիքները կամ Վիքիպեդիայի չափանիշերին համաձայն հոդվածներ ստեղծելը կամ բարելավելը։

Ուստի նրանց կարելի է ներգրավել Վիքիբառարանի խմբագրման գործընթացին։ Վիքիբառարանում խմբագրելու համար նույն պահանջները չեն ներկայացվում, ինչ հանրագիտարանային հոդված գրելիս.․ խմբագիրները միայն լրացնում են անհրաժեշտ դաշտերը՝ օգտվելով տրամադրված բառարաններից։ Օգտակար ուղեցույցները, ցանկերը, բառարանների հղումները խմբագրման գործընթացն ավելի են հեշտացնում նրանց համար...

Նարինե Մուրադյան
26.12.2017, 15:59
Կարծում եմ՝ թեմայի մասնակիցներին հետաքրքիր կլինի նաև իմանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում վիքիճամբարները, և ինչպես կարելի է մասնակցել դրանց:

vardik
26.12.2017, 17:53
Կարծում եմ՝ թեմայի մասնակիցներին հետաքրքիր կլինի նաև իմանալ, թե ինչ են իրենցից ներկայացնում վիքիճամբարները, և ինչպես կարելի է մասնակցել դրանց:

Սիրով ներկայացնեմ:

Վիքիճամբարը, Վիքիմեդիա Հայաստան կազմակերպության նախագծերից մեկն է, որի նպատակն է զարգացնել հայերեն Վիքիպեդիան՝ Հայաստանի մայրաքաղաքի ու մարզերի տարբեր դպրոցների աշակերտների և բուհերի ուսանողների միջոցով՝ միաժամանակ ապահովելով նրանց ակտիվ հանգիստը։

Վիքիճամբարը նախատեսված է տարբեր տարիքային խմբերի համար.
Պատանեկան Վիքիճամբար՝ 9-14 տարեկան երեխաների համար
Երիտասարդական Վիքիճամբար՝ 15-21 տարեկան երիտասարդների համար

Վիքիճամբարը հնարավորություն է տալիս երիտասարդներին և պատանիներին բացահայտել և զարգացնել իրենց հետաքրքրություններն ու ունակությունները վիքինախագծերի միջոցով։ Վիքիճամբարը՝ որպես կրթական միջավայր, այլընտրանքային կրթության միջոց է՝ առանց որևէ սահմանափակումների, որտեղ ճամբարականները ձեռք են բերում արժեքավոր գիտելիքներ, կարողություններ և հմտություններ...

vardik
26.12.2017, 17:57
Նշեմ նաև արևմտահայերեն Վիքիճամբարի մասին մանրամասները...

Արևմտահայերեն Վիքիճամբարն ամեն տարի կազմակերպվում է «Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպության և Գալուստ Գյուլբենկյան հիմնադրամի համատեղ հովանավորությամբ։ Արևմտահայերեն առաջին Վիքիճամբարն անցկացվել է Լիբանանում, այնուհետև՝ Պորտուգալիայում և Ֆրանսիայում։

Վիքիճամբարում կան թիմային աշխատանքին վերաբերող շատ միջոցառումներ, որոնք նպաստում են համագործակցությանը, հաղորդակցմանը, խնդիրների, կոնֆլիկտների խմբային և անհատական լուծմանը։ Ճամբարականները աշխատում են ընդհանուր նպատակի համար՝ ունենալով անհատական նպատակներ, ինչպես Վիքիպեդիայում է։

vardik
26.12.2017, 18:02
Իսկ ովքե՞ր կարող են մասնակցել վիքիճամբարին:

9-21 տարեկան ակտիվ վիքիխմբագրողները, կախված իրենց խմբագրումների ծավալից ու որակից, ստանում են անվճար ուղեգրեր։ Մասնակցության հայտեր կարելի է ձեռք բերել նաև գումարով:

Շողիկ Ստեփանյան
26.12.2017, 21:09
Վիքիբառարանը իր տեսակով բացառիկ է, այն օգնում է հեշտությամբ գտնել բոլոր անհասկանալի բառերի բացատրությունը: Այսօր աշակերտների օգնությամբ ենք զարգացնում վիքիբառարանը, սակայն ցանկալի կլիներ, որպեսզի մեր մասնագետները նույնպես իրենց ներդրումը այստեղ ունենան, լինեն հետևողական, ինչի շնորհիվ կունենաք հարուստ, զարգացած բառարան:

Նարինե Մուրադյան
27.12.2017, 12:39
Այստեղ կարող եք ավելի պատկերավոր տեսնել, թե ինչ է կատարվում վիքիճամբարում, և ինչքան հետաքրքիր ու արդյունավետ են անցնում ճամբարները.

https://www.youtube.com/watch?v=12g9645x6gA - Ամառային վիքիճամբար 2015

https://www.youtube.com/watch?v=dseMv_gD09o - Ձմեռային վիքիճամբար 2016

https://www.youtube.com/watch?v=LNqYCllkPEE - Ամառային վիքիճամբար 2017

Գևորգյան Աննա
27.12.2017, 23:03
Հարգելի vardik, արդիական թեմա եք շոշափում: Այո, վիքիպեդիան տեղեկատվության առաջնային աղբյուր է, բնորոշվում է ազատությամբ ու մատչելիությամբ, սակայն դրա հետ միաժամանակ մեծ պատասխանատվություն է պահանջում:

Գևորգյան Աննա
27.12.2017, 23:17
Շնորհավորում եմ, Գայանե ջան

vardik
29.12.2017, 19:58
Այստեղ կարող եք ավելի պատկերավոր տեսնել, թե ինչ է կատարվում վիքիճամբարում, և ինչքան հետաքրքիր ու արդյունավետ են անցնում ճամբարները.

https://www.youtube.com/watch?v=12g9645x6gA - Ամառային վիքիճամբար 2015

https://www.youtube.com/watch?v=dseMv_gD09o - Ձմեռային վիքիճամբար 2016

https://www.youtube.com/watch?v=LNqYCllkPEE - Ամառային վիքիճամբար 2017

Սիրելի Նարինե, շնորհակալություն հետաքրքիր տեսանյութերի համար, ավելացնեմ ևս մեկը,

https://www.youtube.com/watch?v=9lcsAFbm5jE - Լիբանանի Ուիքի Ճամբար

vardik
29.12.2017, 20:40
Արևմտահայերեն Վիքիպեդիայի զարգացման հիմքը դրվել է 2014 թվականին Վանաձորի Վիքի ճամբարի ընթացքում։

2015 թվականի Լիբանանի Վիքիճամբարում 10 վարժարանի 43 լիբանանահայ աշակերտ խմբագրել են արևմտահայերեն Վիքիպեդիան, Հայաստանից մասնակցել են 4 պատանի, ովքեր հայաստանյան Վիքիճամբարի լավագույն խմբագիրներ էին ճանաչվել....

vardik
05.01.2018, 01:30
Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ

Թող գալիք տարին նշանավորվի նոր ձեռքբերումներով և հաջողություններով...
Լինի խաղաղության, սիրո, երջանկության և բարօրության տարի...

vardik
09.01.2018, 12:03
Անդրադառնանք վիքիպեդիայի քույր նախագծերից ևս մեկին՝ Վիքիպահեստին:
Վիքիպահեստը ազատ օգտագործման պատկերների, ձայնային և այլ մեդիաֆայլերի շտեմարան է։ Վիքիպահեստը իրենից ներկայացնում է ֆայլերի ընդհանուր պահեստ Վիքիմեդիայի բոլոր տարբեր կից նախագծերի համար բոլոր լեզուներով։

Վիքիպահեստ բեռնված ֆայլերը կարող են օգտագործվել որպես տեղական բեռնված ֆայլեր Վիքիմեդիայի սերվերների վրա գտնվող բոլոր նախագծերում բոլոր լեզուներով, ներառյալ՝ Վիքիպեդիան, Վիքիգրքերը, Վիքիբառարանը, Վիքիդարանը և այլն․․․։ Այս ֆայլերը կարող են նաև օգտագործվել համացանցից դուրս, քանի որ կայքի ամբողջ պարունակությունը կա՛մ գտնվում է հասարակական տիրապետման մեջ, կա՛մ էլ թողարկված են ազատ օգտագործման լիցենզիաների տակ:

vardik
09.01.2018, 12:21
Վիքիպահեստում ֆայլեր ավելացնելու համար որպես օգնություն՝ կարող եք օգտվել նաև Գայանե Կոստանդյանի կողմից բացված «Վիքիպեդիայում հոդված ստեղծելը» թեմայից, որտեղ մանրամասն նշված են հիմնական կանոնները...

https://forum.armedu.am/showthread.php/1191-%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1%D5%B5%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%BD%D5%BF%D5%A5%D5%B2%D5%AE%D5%A5%D5%AC%D5%A8

Siran
09.01.2018, 14:34
Վիքիբառարանի նպատակն է սահմանել «բոլոր լեզուների բոլոր բառերը»...

Վիքիբառարանը համացանցում տեղադրված նախագիծ է, որը նախատեսված է ստեղծելու 158 լեզուներով հասանելի ազատ բովանդակությամ բառարան: Ի տարբերություն ստանդարտ բառարանների, այն գրվում է համատեղ կամավորների կողմից, վիքի միջավայրում, որը թույլ է տալիս յուրաքանչյուրին ում հասանելի է վեբ կայքը խմբագրել այն։ Քանի որ Վիքիբառարանը ծավալի սահմանափակումներ չունի, շատ լեզուներում Վիքիբառարանները պարունակում են սահմանումներ և բառի թարգմանությունը բազմաթիվ լեզուներով, իսկ որոշ խմբագրումներ առաջարկում են տեզաուրուսներին և լեքսիկոնին հատուկ տեղեկատվություն։

Հայերեն Վիքիբառարանում գրվում են բառերի բացատրությունը, կիրառման օրինակները, ստուգաբանությունը, արտահայտությունները, հոմանիշները, բաղադրյալ բառերը թարգմանությունները...

Որպես օրինակ կարող եք նայել «փերի» բառի բառահոդվածը

https://hy.wiktionary.org/wiki/%D6%83%D5%A5%D6%80%D5%AB

Հարգելի Վարդիկ, վիքիբառարանին անընդհատ առնչվում ենք բառերի բացատրության, ճիշտ ուղղագրության նաև հոմանիշ բառերի փնտրտուքով:

Հիանալի է, որ այն խմբագրում են աշակերտները, որ իրենք են հոգ տանում մեր լեզվի անաղարտության համար, իսկ վիքիբառարանում խմբագրումները՝ կայուն դարձնելով աշակերտների գիտելիքները, հարստացնում է բառապաշարը, զարգացնում պատկերավոր խոսք կառուցելու կարողությունը...

գօգա1
09.01.2018, 21:45
Շատ ուրախ եմ , որ Վիքիպեդիան ամեն օր համալրվում է նոր թեմաներով, գրավիչ և ուսուցանող աշխատանք է:

vardik
09.01.2018, 22:02
Շնորհակալություն հարգելի Գոհար:

Վիքիպահեստի կարևորությունն ընդգծելու համար նշեմ նաև Վիքին սիրում է հուշարձաններ միջազգային մրցույթի մանրամասները...

vardik
09.01.2018, 22:14
«Վիքին սիրում է հուշարձանները» լուսանկարչական միջազգային ամենամյա մրցույթ է, որն անց է կացվում վիքի-խմբագիրների կողմից։ Մրցույթի մասնակիցները լուսանկարում են իրենց բնակավայրի կամ շրջանի պատմական, ճարտարապետական և բնության հուշարձանները, այնուհետև դրանք բեռնում Վիքիպահեստում։

Սա ևս մեկ հնարավորություն է համացանցում հայկական մշակույթի ներկայացվածությունը մեծացնելու, աշխարհին հասանելի դարձնելու համար:

2012 թվականին մրցույթը Գինեսի գրքում գրանցվել է որպես աշխարհի ամենախոշոր լուսանկարչական մրցույթ:

Kara16
11.01.2018, 19:56
Հարգելիներս Վիքիպեդիայի նորանոր հնարավորությունները ինֆորմացիոն մեծ դաշտ են բացում ոչ միայն մեզ՝ ուսուցիչներիս համար, այլ նաև աշակերտների: Ես ինքս էլ հաճախակի եմ օգտվում և Վիքիպեդիայից և Վիքիմափիայից:

vardik
12.01.2018, 15:15
Հարգելի Կարա, իսկ Վիքիպեդիայում խմբագրումները մեծապես նպաստում են առցանց տիրույթում հայերենով ինֆորմացիայի հարստացմանը, և եթե Վիքիբառարանը բառապաշարի հարստացմանը զուգահեռ երեխաների մոտ փոխում է հայերենով ոչ հաճախ կիրառվող (բայց անզուգական) բառերի նկատմամբ վերաբերմունքը, ապա Վիքիպահեստում ֆայլերի ավելացնելը օժանդակում է Հայաստանի մշակութային արժեքների պրոպագանդմանը, նրանց կարիքներին ուշադրություն հրավիրելուն, ճանաչելի դառնալուն...

Hasmik Mayilyan
15.01.2018, 00:12
Հարգելի Վարդիկ, «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթի շնորհիվ ամեն տարի հազարավոր հուշարձանների լուսանկարներ են հայտնվում Վիքիպահեստում՝ որտեղից էլ դրանք օգտագործվում են Վիքիպեդիայի և մյուս քույր նախագծերի հոդվածներում, ինչպես նաև ցանկացած այլ տեղ՝ համացանցում և համացանցից դուրս։

Այն առաջին հերթին խթանում է հենց մրցույթի մասնակիցներին՝ ֆոտոզբոսանքների միջոցով ճանաչելու մեր մշակությաին ժառանգությունը և իրենց ներդրումն ունենալ այն պահպանելու և դարերի հավերժությանը փոխանցելու նվիրյալ գործում:

vardik
15.01.2018, 23:43
Շնորհակալություն, հարգելի Հասմիկ:

Որպես լրացում ստորև բերված հղումով կարող եք տեսնել 2017 թվականի «Վիքին սիրում է հուշարձաններ» (Wiki Loves Monuments) մրցույթի միջազգային փուլում առաջին 15 հորիզոնականները զբաղեցրած լուսանկարները...

https://blog.wikimedia.org/2017/12/14/wiki-loves-monuments-international-winners/

vardik
16.01.2018, 19:47
Վիքիդարան

Անդրադառնանք Վիքիպեդիայի քույր նախագծերից ևս մեկին՝ Վիքիդարանին:

Վիաիդարանի նպատակն է կառուցել ազատ պարունկությամբ բնագիր տեքստերի, սրանց թարգմանությունների և օժանդակ նյութերի վիքի գրադարան։
Վիքիդարանը ազատ բովանդակության հրատարակումների առցանց գրադարան է, որը կարող է համալրել յուրաքանչյուր ոք։
Վիքիդարանը հավաքում և թվային ֆորմատով պահպանում է նախկինում տպագրված տեքստեր, սրանց թվում. վեպեր, վավերագրական նյութեր, նամակներ, ճառեր, սահմանադրական և պատմական փաստաթղթեր, օրենքներ և մի շարք այլ փաստաթղթեր։

vardik
16.01.2018, 19:53
Վիքիդարանի մասին ավելի մասնավոր տեղեկությունների և խմբագրման գործիքներին ծանոթանալու համար կարող եք օգտվել ստորև բերված հղումից՝

https://hy.wikisource.org/wiki/%D5%95%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6:%D5%86%D5%A5%D6%80%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6

Siran
19.01.2018, 12:09

Հարգելի Վարդիկ, շնորհակալություն կարևոր հղման հանար, այն շատ կօգնի հատկապես սկսնակ խմբագիրներին...

gayane0803
19.01.2018, 13:35
Շնորհակալություն, Վարդիկ ջան: Հղման մեջ շատ հանգամանալից բացատրված են Վիքիդարանի գործիքները:

Նարինե Մուրադյան
22.01.2018, 11:35
«Վիքիմեդիա Հայաստան» գիտակրթական հասարակական կազմակերպությունը 2018 թվականի փետրվարի 2-8-ը Աղվերանում կազմակերպում է երիտասարդական ճամբար, որին կարող են մասնակցել 18-35 տարեկան անձինք: Դիմելու վերջնաժամկետը հունվարի 25-ն է: Ավելի մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ.

https://am.wikimedia.org/wiki/%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AE%D5%A5%D6%80/1000_%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6_%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80/%D5%81%D5%B4%D5%A5%D5%BC%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6_%D5%BE%D5%AB%D6%84%D5%AB%D5%B3%D5%A1%D5%B4%D5%A2%D5%A1%D6%80_2018

Նարինե Մուրադյան
22.01.2018, 11:38
Տեղեկացնեմ նաև, որ վերջերս մեկնարկել է «1000 ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀՈԴՎԱԾ» արշավը, որի նպատակն է մինչև 2018 թվականի մայիսի 14-ը Հայերեն Վիքիպեդիայում ստեղծել 1000 կարևորագույն հոդվածները, ինչի շնորհիվ կապահովվի գիտական, ինչպես նաև բարձր որակի հանրամատչելի հոդվածներով հայերեն բովանդակության հասանելիությունը։

Ցանկացողները կարող են միանալ արշավին.
https://am.wikimedia.org/wiki/%D5%86%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AE%D5%A5%D6%80/1000_%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6_%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80

vardik
22.01.2018, 23:29
Նարինե ջան, շնորհակալություն տեղեկությունների և հղումների համար: Կարծում եմ այն շատերին կոգևորի և կմոտիվացնի հայերեն Վիքիպեդիայի կարևորագույն հոդվածների բարելավմանը մասնակցելու համար:

vardik
24.01.2018, 01:25
Հարգելի ուսուցիչներ, ուրախությամբ տեղեկացնեմ նաև, որ Հայերեն Վիքիդարանում, Լեռնապատի վիքիակումբի խմբագիրների ջանքերով ամբողջովին սրբագրվել և հաստատվել է Խաչատուր Աբովյանի երկերի լիակատար ժողովածուի 3-րդ հատորը:
Երկերն այժմ ազատ հասանելի են բոլորին։ Հաճելի ընթերցում...

https://hy.wikisource.org/wiki/%D4%B5%D6%80%D5%AF%D5%A5%D6%80%D5%AB_%D5%AC%D5%AB%D5%A1%D5%AF%D5%A1%D5%BF%D5%A1%D6%80_%D5%AA%D5%B8%D5%B2%D5%B8%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B8%D6%82_(%D5%B0%D 5%A1%D5%BF%D5%B8%D6%80_3-%D5%AB%D5%B6,_%D4%BD%D5%A1%D5%B9%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82%D6%80_%D4%B1%D5%A2%D5%B8%D5%BE%D5%B5%D5%A1%D5%B6)

vardik
30.01.2018, 01:00
Վիքիքաղվածք

Վիքիքաղվածքը հայտնի մարդկանց ու մտածված հերոսների քաղվածքների, ինչպես նաև ասացվածքների և աֆորիզմների ազատ հավաքածու է, որը կազմվում է ընթերցողների համատեղ ջանքերով։ Վիքիքաղվածք նախագիծը գոյություն ունի առավել քան 80 լեզվով:

Ստորև բերված հղումով կարող եք այցելել հայերեն Վիքիքաղվածքի գլխավոր էջ, որտեղ կարող եք ընթերցել «Օրվա քաղվածքը» և որոնում կատարել տարբերակված թեմաներով...

https://hy.wikiquote.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB

vardik
04.02.2018, 19:49
«Փոքրիկ իշխանը» վեպից քաղվածքներ հայերեն Վիքիքաղվածքում

* Եթե դու մի ծաղիկ ես սիրում միակը, որի անունը միլիոնավոր աստղերից և ոչ մեկի վրա չկա. Դա արդեն բավական է։ Դու նայում ես երկնքին ու դու քեզ երջանիկ ես զգում։ Եվ դու ասում ես քեզ. «Այնտեղ՝ ինչ-որ տեղ, ապրում է իմ ծաղիկը…»:

Շարունակությունը կից հղումով

https://hy.wikiquote.org/wiki/%D5%93%D5%B8%D6%84%D6%80%D5%AB%D5%AF_%D5%AB%D5%B7%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A8

Hasmik Mayilyan
04.02.2018, 20:21

Հարգելի Վարդիկ, շնորհակալություն, որ անդրադարձաք նաև հայերեն Վիքիքաղվածքին...

Մեր օրերում հատկապես դեռահասները շատ են սիրում սոցիալական կայքերում մեջբերումներ անել հայտնի մարդկանց աֆորիզմներից և իմաստուն մտքերից, բայց շատ ժամանակ շփոթում են ճիշտ հեղինակներին...

Հայերեն Վիքիքաղվածքը հիանալի հարթակ է բոլոր հայտնի քաղվածքները, աֆորիզմները, իմաստուն մտքերը, ինչպես նաև ասացվածքները մեկտեղելու համար...

Hasmik Mayilyan
04.02.2018, 20:27
Իմ կողմից ավելացնեմ, իմ շատ սիրելի Վիլյամ Սարոյան հոդվածի հղումը հայերեն Վիքիքաղվածքից..

* Ես գրում եմ, որ հիշեցնեմ։ Իսկ դուք կարդում եք, որ չմոռանաք...

https://hy.wikiquote.org/wiki/%D5%8E%D5%AB%D5%AC%D5%B5%D5%A1%D5%B4_%D5%8D%D5%A1%D6%80%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6

Արևիկ Աբովյան
04.02.2018, 20:28
Հարգելի Վարդիկ իմ կարծիքով Վիքիպեդիան անհրաժեշտություն է բոլորի համար`թե երեխաների և թե ուսուցիրների համար...

vardik
05.02.2018, 18:04
Հարգելի Վարդիկ իմ կարծիքով Վիքիպեդիան անհրաժեշտություն է բոլորի համար`թե երեխաների և թե ուսուցիրների համար...

Հարգելի Արևիկ, շնորհակալություն ձեր կարծիքի համար, պարզապես շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ուսուցիչ գնահատելով Վիքիպեդիայի կարևորությունը, նաև գիտակցի իր ներդրումների կարևորությունը, որ հոդվածներում յուրաքանչյուր վրիպակի կամ թերի ինֆորմացիայի հանդիպելիս ոչ թե քննադատաբար մոտենա խմբագիրներին, այլև անձամբ կատարի ուղղումները, դրանով իսկ իր ներդրումն ունենա հայերեն Վիքիպեդիայի բարելավման գործում...

vardik
05.02.2018, 18:23
Հարգելի Վարդիկ, շնորհակալություն, որ անդրադարձաք նաև հայերեն Վիքիքաղվածքին...

Մեր օրերում հատկապես դեռահասները շատ են սիրում սոցիալական կայքերում մեջբերումներ անել հայտնի մարդկանց աֆորիզմներից և իմաստուն մտքերից, բայց շատ ժամանակ շփոթում են ճիշտ հեղինակներին...

Հայերեն Վիքիքաղվածքը հիանալի հարթակ է բոլոր հայտնի քաղվածքները, աֆորիզմները, իմաստուն մտքերը, ինչպես նաև ասացվածքները մեկտեղելու համար...

Հարգելի Հասմիկ, շատ կարևոր և հետաքրքիր դիտարկում եք արել, կարծում եմ Վիքիքաղվածքը նաև շատ օգտակար կլինի ընթերցանության ժամանակ հանդիպած հետաքրքիր, իմաստուն մտքերը մատիտով նշել առանձնացնելու փոխարեն այն դուրս գրելով կիսվել առցանց տարածքում՝ հասանելի դարձնելով ամենքին...

vardik
05.02.2018, 18:30
Ստորև բերված հղումով մանրամասն նկարագրված է հայերեն Վիքիքաղվածքում խմբագրումներ անելու գործընթացը նորեկների համար: Կարող եք օգտվել հոդվածում առկա լրացուցիչ հղումներից ևս...

https://hy.wikiquote.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D6%84%D5%A1%D5%B2%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84:%D4%B2%D5%A1%D6%80%D5%AB_%D5%A3%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF,_%D5%B6%D5%B8%D 6%80%D5%A5%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80

GayaneG
07.02.2018, 20:24
Այսօրվա վիքիքաղվածքն է:
https://hy.wikiquote.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB

Վիքիքաղվածքում որևէ քաղվածք, թևավոր խոսք կամ միտք ավելացնելիս կարևոր է նաև ճշգրիտ աղբյուրից օգտվելը:

vardik
07.02.2018, 20:49
Շնորհակալություն հարգելի Գայանե, Վիքիքաղվացքում խմբագրելը կարող է նաև շատ զվարճալի և հաճելի լինել...

—Էս գործին խելքը գլխին մարդ ա պետք։
—Ես էն կողմերում կռվել եմ:

մեջբերում «Հարսնացու հյուսիսից» հոդվածից...

https://hy.wikiquote.org/wiki/%D5%80%D5%A1%D6%80%D5%BD%D5%B6%D5%A1%D6%81%D5%B8%D6%82_%D5%B0%D5%B5%D5%B8%D6%82%D5%BD%D5%AB%D5%BD%D5%AB%D6%81

Արևիկ Ոսկանյան
07.02.2018, 21:53
Ես Հայերեն Վիքիպեդիայում խմբագրում եմ ավելի քան 3 տարի, և այն դարձել է իմ առօրյայի մի մասը: Վիքիպեդիան այսօր կրթական կարևորագույն գործիք է, քանի որ, այնտեղ խմբագրելով, աշակերտները համալրում են ոչ միայն իրենց գիտելիքները, այլ նաև զարգացնում թարգմանչական կարողությունները, խոսքը, համացանցում օր օրի ավելացնում հայերեն նյութերը, վարժվում հայատառ գրելուն, ինչին ներկայումս մեծ կարևորություն է տրվում: Այն նաև խմբագիրների մեջ զարգացնում է պատասխանատվության զգացումը, քանի որ նրանք գիտակցում են, որ իրենց ստեղծած հոդվածներից օգտվում են բազմաթիվ մարդիկ:

g- narine
07.02.2018, 23:35
Շնորհակալություն, սիրելի Վարդանուշ Հովհաննիսյան,հրաշալի ստեղծագործությունը գեղեցիկ և հասկանալի Վիքիքաղվածքում ներկայացնելու համար:Այն ընթռնելի է,հասկանալի և սիրով կատարված: Ձեր նման նվիրյալներըմեր կրթական համակարգում իսկական հարստությունն են:

g- narine
11.02.2018, 20:26
Հարգելի Արևիկ, շնորհակալություն ձեր կարծիքի համար, պարզապես շատ կարևոր է, որ յուրաքանչյուր ուսուցիչ գնահատելով Վիքիպեդիայի կարևորությունը, նաև գիտակցի իր ներդրումների կարևորությունը, որ հոդվածներում յուրաքանչյուր վրիպակի կամ թերի ինֆորմացիայի հանդիպելիս ոչ թե քննադատաբար մոտենա խմբագիրներին, այլև անձամբ կատարի ուղղումները, դրանով իսկ իր ներդրումն ունենա հայերեն Վիքիպեդիայի բարելավման գործում...

Հարգելի Վարդիկ, ինձ հետաքրքրում է Վիքիպեդիայում ուսումնական առարկաների որ բնագավառների աշխատանքներն են ավելի քիչ համալրված, որովհետև օգտվողների գերակշիռ մասը դպրոցականններն ու ուսանողներն են:Շնորհակալություն

vardik
12.02.2018, 22:12
Հարգելի Նարինե, շնորհակալություն գրառման համար:

Հայերեն Վիքիպեդիայում առաջին հոդվածը գրվել է 2004 թվականի հուլիսի 2-ին, հոդվածի բովանդակությունը կազմել է ընդամենը մեկ բառ՝ Հայաստան:

Այսօրվա դրությամբ հոդվածների քանակը գերազանցում է 230 հազարը և այս թիվը օրեցօր աճում է, սակայն քիչ չեն նաև թերի և անավարտ հոդվածները: Դրանց բարելավման համար ստեղծվել է «Կարճ էջերի բարելավում» բաժինը, որտեղ զետեղված են բարելավման ենթակա հոդվածները՝

https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1:%D4%BF%D5%A1%D6%80%D5%B3_%D5%A7%D5%BB%D5%A5%D6%80%D5%AB_%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%A1%D5 %BE%D5%B8%D6%82%D5%B4/%D4%B2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AC%D5%A1%D5%BE%D5%B4%D5%A1%D5%B6_%D5%A5%D5%B6%D5%A9%D5%A1%D5%AF%D5%A1_%D5%B0%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6% 80

Սա դեռ ամբողջական ցանկը չէ, ցանկացած ոք, եթե հանդիպում է կարճ հոդվածների կարող է ավելացնել այս ցանկում, ինչպես նաև բարելավել հոդվածը...

Hasmik Mayilyan
12.02.2018, 23:10
Հարգելի Վարդիկ, ինձ հետաքրքրում է Վիքիպեդիայում ուսումնական առարկաների որ բնագավառների աշխատանքներն են ավելի քիչ համալրված, որովհետև օգտվողների գերակշիռ մասը դպրոցականններն ու ուսանողներն են:Շնորհակալություն

Հարգելի Նարինե, հայերեն Վիքիպեդիան որակյալ հոդվածներով համալրելու համար մշակվել է հոդվածի որակի չափանիշներ: Վիքիպեդիայում հոդվածի նվազագույն ծավալ է համարվում 3000 բայթը (թեև կարող են լինել բացառություններ), դրան չհամապատասխանելու դեպքում հոդվածը ենթակա է ջնջման։ Հոդվածը չպետք է երեք նախադասությունից քիչ տեքստային մաս ունենա։ Մեկ կամ երկու նախադասության դեպքում հոդվածը սովորաբար համարվում է կարճ և ենթակա է ջնջման մեկ շաբաթվա ընթացքում։

Բայց կան նաև շատ կարևորագույն հոդվածներ, որոնց բովանդակությունը թերի է և բարելավման կարիք ունի...

Հարգելի Վարդիկ շնորհակալություն «Կարճ էջերի բարելավում» նախագծի հղումը տեղադրելու համար, այն շատերի համար կարող է ուղեցույց հանդիսանալ և գուցե խթան հանդիսանա Վիքիպեդիայում խմբագրումների առաջին քայլը կատարելու համար...

vardik
02.03.2018, 14:18
1000 ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ՀՈԴՎԱԾ

Վիքիմեդիա Հայաստանը սկսել է համացանցում հայերեն որակյալ բովանդակության զարգացման «Ես ստեղծում եմ կարևորագույն հոդված» արշավը։ Արշավի նպատակն է օգնել լավագույն մասնագետներին հարստացնել Հայերեն Վիքիպեդիան առաջատար Վիքիպեդիաներում առկա որակյալ 1000 կարևորագույն հոդվածներով՝ թարգմանելով առաջատար Վիքիպեդիաներից։

Ձեզ եմ ներկայացնում ժամանակակից հետազոտողների կողմից որպես «հյուսիսի Լեոնարդո դա Վինչի» ճանաչված, հանճարեղ Ալբրեխտ Դյուրերի հոդվածը...

https://hy.wikipedia.org/wiki/%D4%B1%D5%AC%D5%A2%D6%80%D5%A5%D5%AD%D5%BF_%D4%B4%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A5%D6%80

Hasmik Mayilyan
07.03.2018, 18:01

Հարգելի Վարդիկ, կարդացի հոդվածը, հիանալի աշխատանք է կատարված, շնորհակալություն ՁԵզ կամավորական նվիրյալ աշխատանքի, անչափ հետաքրքիր, կիրթ, բովանդակալից հոդվածի համար:

Անձամբ ես նորովի բացահայտեցի Ալբրեխտ Դյուրեր հանճարին, ժամանակակից հետազոտողների կողմից որպես իսկական ունիվերսալ մարդ ճանաչված «հյուսիսի Լեոնարդո դա Վինչիին», նրա թողած հսկայական ժառանգությունը....

Մարինե Յարմալոյան
09.03.2018, 01:25
Թեման նախատեսված է համացանցում որպես տեղեկատվության առաջնային աղբյուր հանդիսացող հանրագիտարանից գիտելիք ստանալու և սեփական ներդրումներով այն հարտացնելու նպատակով...

«Պատկերացրու աշխարհ, որում ամփոփվում է մարդկության ողջ գիտելիքն ու այն հասանելի է յուրաքանչյուրին» - Ջիմմի Ուելս

Վիքիպեդիան առցանց, ազատ բովանդակությամբ համատեղ ստեղծվող բազմալեզու հանրագիտարան է, և մարդկային գիտելիքների ընդհանուր շտեմարան ստեղծելու նպատակով միասին աշխատող անհատների ու մարդկանց խմբերի կամավոր համագործակցության արդյունք։ Վիքիպեդիան գնահատվում է անվճար լինելու, ազատության և մատչելիության, թեմաների հսկայական բազմազանության և մանրամասն տեղեկությունների համար։ Համացանցում այն հանդես է գալիս որպես տեղեկատվության առաջնային աղբյուր...

Հարգելի Վարդանուշ,շատ կարևոր և արդիական թեմա եք քննարկում:Այսօր մեծ է վիքիպեդիայի դերը դպրոցականի կյանքում:Ես ինքս վիքիանդամ եմ:Այսօրվա դպրոցականը ոչ միայն օգտվում է վիքիհոդվածներից, այլ նաև հենց ինքը կատարում է իր ներդրումը վիքիպեդիայի հարստացման գործում:

vardik
12.03.2018, 01:23

Հարգելի տիկին Մարինե, շնորհակալություն թեմային արձագանքելու և այն կարևորելու համար:

Վիքիմեդիայի բոլոր նախագծերը արդյունավետ կրթական ծրագրեր են իրականացնում, որոնց մեջ մեծ է աշակերտների և ուսուցիչների ներգրավվածությունը: Վիքիպեդիան վիրտուալ առցանց դուռ է դեպի գիտելիքի աշխարհ և այստեղ պարզապես պետք է գիտակցել, որ յուրաքանչյուրիս դերն անչափ կարևոր է....

Աշակերտների և բոլոր այն մարդկանց համար, ովքեր ուզում են անմասն չմնալ շարժումից, իրենց ներդրումն ունենալ և շարունակել բարելավել իրենց խմբագրական հմտությունները «Վիքիմեդիա Հայաստանը» ստեղծել է բազմաթիվ հնարավորություններ և նախագծեր, որոնք, միասնաբար աշխատելով, ստեղծում են կրթական համակարգ...

vardik
12.03.2018, 17:39
Վիքաիպեդիան օգնում է տեղեկանալ մարդկության պատմության ընթացքում ստեղծված գիտելիքների գրեթե ողջ պաշարին: Համացանցում հայերենով տեղակատվության առկայությունը լեզվի պահպանման երաշխիքն է, որին հասնելու ուղիներից է դպրոցական հասակից երեխաների մեջ Վիքիպեդիան կարդալու և համալրելու սովորույթի սերմանումը:

Թեմայի վերը նշված հղումներում մանրամասնորեն նշված են Վիքիպեդիայում, ինչպես նաև Վիքիդարանում, Վիքիպահեստում, Վիքիբառարանում և Վիքիքաղվածքում խմբագրումների և նոր հոդվածներ ստեղծելու հմտություններն ու գործիքների նշանակությունը, որը հատկապես շատ օգտակար կլինի ինֆորմատիկայի ուսուցիչներին այն իրենց դասապրոցեսում ևս օգտագործելու համար...

Ըստ 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգի, սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնական նյութի կրկնությունը կազմակերպվում է դասարանային և արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներով: Ինֆորմատիկայի դասաժամերին` կրկնվող նյութին զուգահեռ կարելի է ուսուցանել նաև Վիքիպեդիայում խմբագրումները, ինչպես նաև կարելի է օգտագործել արտադասարանային պարապմունքները...

Siran
12.03.2018, 19:07
Հարգելի Վարդանուշ, շնորհակալություն շատ օգտակար հղումների և առհասարակ շատ կարևոր և հետաքրքիր թեմայի համար:

Թեմայի քննարկման արդյունքում ձեռք բերած ինֆորմացիան և գիտելիքներն ամբողջությամբ կարող ենք օգտագործել նաև ինֆորմատիկայի դասաժամերի գործնական աշխատանքների ժամանակ, հատկապես առցանց հանրագիտարաններին, բառարաներին, տեղեկատուներին վերաբերվող թեմաներն ուսումնասիրելիս:

Գևորգյան Աննա
12.03.2018, 21:16
Ինձ շատ հետաքրքրեց այդ մրցույթը, ավելի ճիշտ` գաղափարը: Ինքս շրջելով Արմավիրի տարբեր համայնքներով, բազմաթիվ պատմական հուշարձանների լուսանկարներ տրամադրեցի: Թեկուզև չեմ հաղթել, բայց իմ փոքրիկ լուման ունեցա վիքիշտեմարանը հարստացնելու գործում:

vardik
12.03.2018, 21:49

Շնորհակալություն հարգելի Աննա: ՀՀ պետական հուշարձանները մոտավորապես 25000 են և «Վիքին սիրում է հուշարձաններ» մրցույթը մեծ հնարավորություն է մեր մշակութային ժառանգությունը հասանելի դարձնելու աշխարհին, իսկ մրցույթին աշակերտների մասնակցությունը շատ ոգևորիչ է...

Hasmik Mayilyan
13.03.2018, 00:09
Վիքաիպեդիան օգնում է տեղեկանալ մարդկության պատմության ընթացքում ստեղծված գիտելիքների գրեթե ողջ պաշարին: Համացանցում հայերենով տեղակատվության առկայությունը լեզվի պահպանման երաշխիքն է, որին հասնելու ուղիներից է դպրոցական հասակից երեխաների մեջ Վիքիպեդիան կարդալու և համալրելու սովորույթի սերմանումը:

Թեմայի վերը նշված հղումներում մանրամասնորեն նշված են Վիքիպեդիայում, ինչպես նաև Վիքիդարանում, Վիքիպահեստում, Վիքիբառարանում և Վիքիքաղվածքում խմբագրումների և նոր հոդվածներ ստեղծելու հմտություններն ու գործիքների նշանակությունը, որը հատկապես շատ օգտակար կլինի ինֆորմատիկայի ուսուցիչներին այն իրենց դասապրոցեսում ևս օգտագործելու համար...

Ըստ 12-րդ դասարանի 2-րդ կիսամյակի ուսումնական գործընթացը կազմակերպելու ընթացակարգի, սովորողի կողմից ընտրված առարկաների ուսումնական նյութի կրկնությունը կազմակերպվում է դասարանային և արտադասարանային ինքնուրույն ուսումնական գործունեության տեսակներով: Ինֆորմատիկայի դասաժամերին` կրկնվող նյութին զուգահեռ կարելի է ուսուցանել նաև Վիքիպեդիայում խմբագրումները, ինչպես նաև կարելի է օգտագործել արտադասարանային պարապմունքները...

Հարգելի Վարդանուշ, շատ հետաքրքիր և արդիական թեմա եք քննարկում, որպես վիքիխմբագիր մեծ սիրով և հետաքրքրությամբ հետևում եմ ձեր բոլոր գրառումներին, իսկ ձեր կողմից տրված հղումները և մեկնությունները շատ մատչելի են և սկսնակ և փորձառու խմբագիրների համար:

Հավատացնում եմ ձեզ, որ թեմայում քննարկված գործիքները օգտակար կլինեն ոչ միայն ինֆորմատիկայի ուսուցիչներին, այլև բոլոր առարկաների ուսուցիչներին, իսկ երեխաներին վիքիխմբագրմանը մասնակից դարձնելու արդյունքում կարելի է կազմակերպել օրինակ՝ ինֆորմատիկայի և անգլերենի ինտեգրված դասաժամեր...

Անահիտ Բաղդասարյան
13.03.2018, 10:20
Վիքիպեդիան և հարակից քույր նախագծերը, որպես գիտելիքի անսպառ աղբյուր, օգնում են թե՛ սովորողներին, թե՛ ուսուցիչներին և թե՛ բոլոր այն մարդկանց, ովքեր ուզում են զարգացնել իրենց ինտելեկտը:

Նանե
16.03.2018, 02:02
Ողջույն: Այո անհրաժեշտ է հրավիրել աշակերտների ուշադրությունը և նրանց ակտիվ մասնակցությունը խմբագրմանը , քանի որ գիտելիք ստանալու, ինքնակրթվելու հետ միաժամանակ հնարավորություն է տալիս ձևավորել աշակերտների մեջ պատասխանատվության զգացում: Այդպիսի աշխատանք կատարող աշակերտը դպրոցական տարիքից ավելի լավ կգիտակցի հանրօգուտ կամավորական աշխատանք կատարելու կարևորությունը:

vardik
18.03.2018, 21:54
Հարգելի Վարդանուշ, շնորհակալություն շատ օգտակար հղումների և առհասարակ շատ կարևոր և հետաքրքիր թեմայի համար:

Թեմայի քննարկման արդյունքում ձեռք բերած ինֆորմացիան և գիտելիքներն ամբողջությամբ կարող ենք օգտագործել նաև ինֆորմատիկայի դասաժամերի գործնական աշխատանքների ժամանակ, հատկապես առցանց հանրագիտարաններին, բառարաներին, տեղեկատուներին վերաբերվող թեմաներն ուսումնասիրելիս:

Հարգելի Սիրան, Ձեզ շնորհակալություն թեմայի քննարկումներին ակտիվորեն մասնակցելու, Ձեր փորձով և հետաքրքիր դիտարկումներով կիսվելու համար:

Գործնական աշխատանքները նպաստելով սովորողների համագործակցային և հաղորդակցական կարողությունների զարգացմանը հնարավորություն են տալիս զարգացնել ինքնուրույն ճանաչողական մտածողությունը, աշակերտները կատարում են ինքնուրույն առաջադրանքներ, որոնք խթանում են ստոեղծագործական մտածողությունը, հմտությունը, երևակայությունը, իմացական հետաքրքրությունը, իսկ Վիքիպեդիայում խմբագրումները կարող են լինել այս ամենի համախումբը...

vardik
18.03.2018, 22:11
Հարգելի Վարդանուշ, շատ հետաքրքիր և արդիական թեմա եք քննարկում, որպես վիքիխմբագիր մեծ սիրով և հետաքրքրությամբ հետևում եմ ձեր բոլոր գրառումներին, իսկ ձեր կողմից տրված հղումները և մեկնությունները շատ մատչելի են և սկսնակ և փորձառու խմբագիրների համար:

Հավատացնում եմ ձեզ, որ թեմայում քննարկված գործիքները օգտակար կլինեն ոչ միայն ինֆորմատիկայի ուսուցիչներին, այլև բոլոր առարկաների ուսուցիչներին, իսկ երեխաներին վիքիխմբագրմանը մասնակից դարձնելու արդյունքում կարելի է կազմակերպել օրինակ՝ ինֆորմատիկայի և անգլերենի ինտեգրված դասաժամեր...

Հարգելի Հասմիկ, շնորհակալություն թեմայի քննարկմանը ակտիվորեն մասնակցելու համար, շատ ուրախ կլինեմ, որ քննարկման արդյունքում ստացած ինֆորմացիան և գիտելիքները օգտագործվի ոչ միայն ինֆորմատիկայի այլ նաև մյուս առարկաների դասաժամերին, Վիքիպեդիան լիովին տալիս է այդ հնարավորությունը...

Անահիտ Բաղդասարյան
31.03.2018, 10:17
Հարգելի Սիրան, Ձեզ շնորհակալություն թեմայի քննարկումներին ակտիվորեն մասնակցելու, Ձեր փորձով և հետաքրքիր դիտարկումներով կիսվելու համար:

Գործնական աշխատանքները նպաստելով սովորողների համագործակցային և հաղորդակցական կարողությունների զարգացմանը հնարավորություն են տալիս զարգացնել ինքնուրույն ճանաչողական մտածողությունը, աշակերտները կատարում են ինքնուրույն առաջադրանքներ, որոնք խթանում են ստոեղծագործական մտածողությունը, հմտությունը, երևակայությունը, իմացական հետաքրքրությունը, իսկ Վիքիպեդիայում խմբագրումները կարող են լինել այս ամենի համախումբը...

Հարգելի՛ Վարդանուշ, իրոք որ գործնական աշխատանքները շատ կարևոր են ցանկացած դասաժամի։ Դրանք նպաստում են աշակերտների գիտելիքների խորացմանը, լուծում են նաև մի շարք դաստիարակչական խնդիրներ։

Անահիտ Բաղդասարյան
08.04.2018, 17:16
Հարգելի Հասմիկ, շնորհակալություն թեմայի քննարկմանը ակտիվորեն մասնակցելու համար, շատ ուրախ կլինեմ, որ քննարկման արդյունքում ստացած ինֆորմացիան և գիտելիքները օգտագործվի ոչ միայն ինֆորմատիկայի այլ նաև մյուս առարկաների դասաժամերին, Վիքիպեդիան լիովին տալիս է այդ հնարավորությունը...

Այո, շատ անգամներ է մեզ պետք եկել առցանց ինֆորմացիան, որը, դասագրքից դուրս լինելով, շատ է օգնել դասագրքային նյութը յուրացնելիս, այն խորացնելիս , պարզից բարդը գնալիս, մեզ համար անհրաժեշտը որոնելիս: