PDA

Դիտել ողջ տարբերակը : Խառնվածքը և մասնագիտական կողմնորոշումը



օֆելյա
09.12.2017, 18:20
Ձեզ եմ ներկայցնում <<Խառնվածքը և մասնագիտական կողմնորոշումը>> միջոցառման նախագիծը՝ նախատեսված ավագ դասարանների աշակերտների համար, ուրախ կլինեմ լսել կարծիքներ, առաջարկություններ, https://lib.armedu.am/resource/21264

Kara16
09.12.2017, 20:43
Ձեզ եմ ներկայցնում <<Խառնվածքը և մասնագիտական կողմնորոշումը>> միջոցառման նախագիծը՝ նախատեսված ավագ դասարանների աշակերտների համար, ուրախ կլինեմ լսել կարծիքներ, առաջարկություններ, https://lib.armedu.am/resource/21264

Հարգելիս Ձեր նախընտրած թեման շատ արդիական է և ավագ ավագ դասարանների աշակերտների համար խիստ անհրաժեշտ: Այսօր դպրոցականին անհրաժեշտ են ճիշտ խորհուրդներ ապագա մասնագիտության ընտրության գործում, որում ոչ միայն գիտելիքն ու նախասիրությունն են կարևոր, այլ նաև անձի բնավորությունն ու խառնվածքը:

օֆելյա
09.12.2017, 23:51
Այո, Դուք ճիշտ եք, երբեմն մարդիկ ճիշտ չեն գնահատում իրենց անձնային առանձնահատկությունները, և ընտրում են մասնագիտություն, որոնք իրենց հարմար չեն, և չեն ընտրում մեկ ուրիշը, որում կհասնեին հաջողության

Դիանա Աղասարյան
10.12.2017, 18:18
Այո, Դուք ճիշտ եք, երբեմն մարդիկ ճիշտ չեն գնահատում իրենց անձնային առանձնահատկությունները, և ընտրում են մասնագիտություն, որոնք իրենց հարմար չեն, և չեն ընտրում մեկ ուրիշը, որում կհասնեին հաջողության

Հարգելի Օֆելյա, թեման շատ կարևոր է և յուրաքանչյուր անհատ ինքն է ընտրում իր ուղին, ցավով պիտի ասեմ, այսօրվա երիտասարդությունը այլ կերպ է պատկերացնում իր մասնագիտական աշխատանքը՝ հարմար, մատչելի և , որ ամենաշոշափելին է՝ եկամտաբեր:

Էմմա Խաչատրյան
10.12.2017, 20:44
Ձեզ եմ ներկայցնում <<Խառնվածքը և մասնագիտական կողմնորոշումը>> միջոցառման նախագիծը՝ նախատեսված ավագ դասարանների աշակերտների համար, ուրախ կլինեմ լսել կարծիքներ, առաջարկություններ, https://lib.armedu.am/resource/21264

Շնորհակալություն հարգելի՛ Օֆելյա հետաքրքիր և արդիական թեմա եք առաջարկել։
Մասնագիտության ընտրության հարցում պետք է լինել աչալուրջ։Աշակերտները պետք է ճանաչեն իրենց
խառնվածքը,հետաքրքությունների շրջանակը,որպեսզի չսխալվեն մասնագիտության ընտրության հարցում։
Հենց այդ նպատակով էլ կարևոր է մասնագիտական կողմնորոշման ուսումնասիրումը դպրոցում։
Առաջարկում եմ ուսումնասիրել այս նյութերը՝
http://armpositive.com/hy/news/165
http://ysu.am/files/downloadfile-2.pdf
http://anikhudoyan.ucoz.net/publ/hogebanakan_tester_erexaneri_hamar/masnagitakan_koghmnoroshowm/7-1-0-86

օֆելյա
11.12.2017, 00:11
Շնորհակալություն արձագանքի համար, մեր առանց այդ էլ փոքր աշխատաշուկայում շատ դժվար է կողմնորոշվել, վերջերս կարծես քչացել են դիպլոմի համար բարձրագույն կրթություն ստացողների թիվը, բայց սեփական հնարավորությունները ճանաչելու խնդիրը մնում է միշտ

օֆելյա
11.12.2017, 00:14
Շնորհակալություն տրամադրած հղումների համար, այո, դպրոցի կարևոր խնդիրներից է նպաստել ինքնաճանաչողությանը, ես, որպես կենսաբան կարևորում եմ թե օրգանիզմի, թե հոգեկան հնարավորությունների բացահայտումը, կօգտվեմ նաև այս նյութերից

օֆելյա
15.12.2017, 15:55
,,Խառնվածքը ընկնում է մտքից առաջ, դա վատ է, պետք է միտքը դնել խառնվածքից առաջ,, Ստանիսլավսկի

օֆելյա
15.12.2017, 15:57
<< Մենք բոլորս ունենք տարբեր եռման աստիճաններ>> Ասում էր ամերիկացի փիլիսոփա, գրող Էմերսոնը, այս միտքը առավել քան բնութագրում է մարդկանց խառնվածքի տիպերը, օրինակ ինչպիսին են սանգվինիկները
Սանգվինիկ (ուժեղ, հավասարկշռված, շարժուն)-Բարձր ռեակտիվություն ունեցող անձ է: Չնչին առիթով բարձրաձայն քրքջում է: Նրան բնորոշ է աշխույժ դիմախաղը և արտահայտիչ շարժումները: Նրա դեմքից կարելի է գուշակել տրամադրությունը և վերաբերմունքը դեպի առարկան կամ մարդը: Նրան հատուկ են ուշադրության արագ կենտրոնացումը և ցածր սենզիտիվությունը' զգայունակությունը. խիստ թույլ հնչյունները և լուսային գրգիռները չի նկատում:
Նրան հատուկ է և’ շարժումների, և’ մտքի մեծ ճկունություն, խոսքի արագ տեմպը իսկ զգացմունքները, տրամադրությունը, հետաքրքրությունները և ձգտումները խիստ փոփոխական են: Արտաքին տպավորություներին ավելի մեծ չափով է արձագանքում, քան թե անցյալի և ապագայի մտապատկերներին:

օֆելյա
15.12.2017, 15:57
Ինչ մասնագիտություններ են հարմար սանգվինիկներին
Ակտիվ սանգվինիկի համար աշխատանքը արդյունավետ կլինի, եթե այն պահանջի շփման, ռիթմի, զբաղմունքի փոփոխություն: Նա սիրում է տարաբնույթ աշխատանք, երբ անընդհատ ստանում է նոր հանձնարարություններ: Սանգվինիկին հարմար են այն մասնագիտությունները, որոնք թեև պահանջում են արագ ռեակցիա, բայց միևնույն ժամանակ հավասարակշռված են: Նրանց հարմար են մանկավարժի, հոգեբանի, վարսավիրի, մենեջերի, մատուցողի, սոցիալական մանկավարժի, բժշկի, հասարակայնության հետ կապերի մասնագետի մասնագիտությունները: