PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինչպե՞ս բարձրացնել աշակերտների հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ

Եսայան
07.12.2017, 22:19
Միայն դասագրքերում տրված նյութերը և ծրագրային պահանջների կատարումը բավարար չեն լավ ընթերցող ձևավորելու գործում: Կարևորվում է դասագրքերի նյութերի ուսումնասիրությանը զուգահեռ արտադասարանական ընթերցանության կազմակերպումը: Ինչպե՞ս կազմակերպել արտադասարանական ընթերցանությունը, որ հտաքրքրություն առաջացնի հատկապես տարրական և 5-րդ, 6րդ դասարանի աշակերտների մոտ, քանի որ նրանց մտածողությունը դեռևս կոնկրետ առարկայական է, բայց երևակայությունը՝ վառ, հետևաբար նրանց համար վերլուծություն կատարելը, խոսքային պատկերներ ստեղծելը բարդ խնդիր է:

Եսայան
07.12.2017, 22:37
Ուսումնասիրություններն ու փորձը ցույց են տվել, որ եթե ուսուցիչը հմտորեն և հրապուրիչ է դասավանդում առարկան, արթնացնում է աշակերտների հետաքրքրությունը, ստիպում նրանց մտածել և աշխատել ստեղծագործաբար:

Եսայան
08.12.2017, 21:55
Հարգելի՛ գործընկերներ,ուզում եմ լսել Ձեր կարծիքները, փորձի փոխանակում կատարենք այս շա՜տ կարևոր հարցի շուրջ՝ ինչպե՞ս բարձրացնել հետաքրքրասիրությունը ընթերցանության նկատմամբ։ :confused:

<<Մի ազգ երբեք չէ կարող կրթության կատարելագործությանը հասնել, քանի նորա մեջ չէ զարգացած ընթերցանության սերը>>:
Րաֆֆի

Եսայան
08.12.2017, 22:27
Կարծում եմ, որ ուսուցման մեջ պետք է բարձրացնել աշակերտի ակտիվությունը։ Եթե աշակերտը հետաքրքվեց /այս դեպքում ընթերցանությամբ/ և իրեն զգաց կարող, ամեն ինչ կստացվի։ Իսկ ինչպե՞ս հետաքրքրել ընթերցանությամբ այսօրվա վաղ դեռահասության տարիքում գտնվող երեխային։
Հարգանքներով՝ Եսայան

Սոֆյա Առաքելյան
09.12.2017, 21:07
Միայն դասագրքերում տրված նյութերը և ծրագրային պահանջների կատարումը բավարար չեն լավ ընթերցող ձևավորելու գործում: Կարևորվում է դասագրքերի նյութերի ուսումնասիրությանը զուգահեռ արտադասարանական ընթերցանության կազմակերպումը: Ինչպե՞ս կազմակերպել արտադասարանական ընթերցանությունը, որ հտաքրքրություն առաջացնի հատկապես տարրական և 5-րդ, 6րդ դասարանի աշակերտների մոտ, քանի որ նրանց մտածողությունը դեռևս կոնկրետ առարկայական է, բայց երևակայությունը՝ վառ, հետևաբար նրանց համար վերլուծություն կատարելը, խոսքային պատկերներ ստեղծելը բարդ խնդիր է:

Շատ կարևոր է ընթերցանությունը , բայց սյուբեկտիվորեն կարծում եմ , որ այն պետք է լինի սիրողական : Մենք միայն կարող ենք փորձել արթնացնել այդ սերը ;

Եսայան
11.12.2017, 21:30
Շատ կարևոր է ընթերցանությունը , բայց սյուբեկտիվորեն կարծում եմ , որ այն պետք է լինի սիրողական : Մենք միայն կարող ենք փորձել արթնացնել այդ սերը ;
Շնորհակալ եմ գրառման համար։ Այո՛, համաձայն եմ, սեր արթնացնելը մեր գործն է և այն պետք է սիրով անենք։
Ի տարբերություն դասագրքերում ընդգրկված նյութերի ուսուցման կազմակերպման հնարների և ձևերի` արտադասարանային ընթերցանությունը շատ ավելի ազատ և ինքնուրույն բնույթ է կրում: Սովորողն ազատ է ընտրելու իր կարդալիք գիրքը և պարտադիր չէ, նույնիսկ անհրաժեշտ չէ նրան անպայման կարդացածի բովանդակությունը պատմել տալը: Ընդհանրապես, դասաժամերին ևս շատ ավելի պիտի շեշտադրվեն ընթերցողի զգացածը, տպավորությունները, քան թե գրքի բովանդակության պարզ վերարտադրությունը:

Էմմա Խաչատրյան
12.12.2017, 13:48
Ընթերցանությունը՝ հաճելի, մատչելի և զարգացնող
Կարդալու կարողությունները տարբեր սովորողների մոտ տարբեր են, և հաճախ միևնույն տեքստը կարդալը և ընկալելը
սովորողների մի մասի մոտ հեշտ է ստացվում, մյուսներին համար լինում է ավելի պարզ կամ ավելի բարդ: Այսպես, սովորողները
հայտնվում են անհավասար պայմաններում և հանձնարարությանը տարբեր կերպ են արձագանքում. մի մասի համար այն լինում
է մատչելի, հաճելի աշխատանք, մի մասի համար՝ դժվար, հետևաբար, ոչ ցանկալի աշխատանք:
http://dpir.mskh.am/ru/comment/reply/1527

Լիլ
12.12.2017, 17:27
Հարգելի Եսայան, շատ կարևոր խնդիր եք արծարծում: Աշակերտների ընթերցողական կարողությունների և հմտությունների զարգացման մասին խոսելիս պետք է ընդգծել, որ այն չպիտի ինքնանպատակ լինի: Ուսուցչի գլխավոր նպատակը պետք է լինի երեխաների մոտ արժեքային համակարգի ձևավորումը և երեխաների համար գրքի հետ հաղորդակցվելու նշանակությունը:
Ես դասավանդում եմ տարրական դասարաններում և կարծում եմ, որ մայրենիի դասերը պիտի իրար հասկացող մարդկանց զրույցներ լինեն` ուղղված երեխաների հոգևոր աշխարհի, արժեքային համակարգի զարգացմանը: Մայրենիի դասերին պիտի իշխի հուզական մթնոլորտը, աշակերտները պիտի կարողանան հասկանալ ոչ միայն գեղարվեստական տեքստը, այլև իրենց կողքի նստածի հոգեվիճակը:
Սուխոմլինսկին ասում էր. << Եթե գիրքը ձեր սաների համար միշտ նոր հրաշք դառնա, եթե նա ձգտի առանձնանալ, որ վայելի այդ հրաշքը, եթե… մենք կունենանք գրքին սիրահարված շատ <<հրաշագործներ>>, կանհետանան շատ խնդիրներ, որոնք ի վիճակի չէ լուծել մեր հասարակությունը>>:

Լենա
12.12.2017, 19:58
Հարգելի Եսայան, ընթերցանության նկատմամբ սերն ու երեխաների ընթերցողական կարողությունների զարգացումը շատ կարևոր է և անհրաժեշտ է նաև մյուս առարկաների ուսուցման և ընկալման համար:

Եսայան
12.12.2017, 22:49

Հարգելի գործընկեր, շատ շնորհակալ եմ Ձեր դիպուկ և ուսանելի խոսքի համար։ Լիովին համաձայն եմ ։ Ուզում եմ նշել, որ տարիքային այս խմբի համար ընտրված համապատասխան գեղարվեստական նյութերի ընթերցանության տարաբնույթ եղանակներով կազմակերպումը շատ բան կարող է տալ: Երեխային պետք է հնարավորություն տալ ինքնուրույն դիտարկումներ կատարելու, հետազոտական տարրական կարողություններ դրսևորելու, երևակայությունը զարգացնելու համար։

Եսայան
12.12.2017, 23:11
Հարգելի Եսայան, ընթերցանության նկատմամբ սերն ու երեխաների ընթերցողական կարողությունների զարգացումը շատ կարևոր է և անհրաժեշտ է նաև մյուս առարկաների ուսուցման և ընկալման համար:

Հարգելի Լենա, Դուք իրավացի եք։ Ուսուցչի խնդիրն է կատարելագործել աշակերտի կարդալու տեխնիկան, հարստացնել նրա բառապաշարը, զարգացնել լեզվական կարողությունները՝ մյուս առարկաները հեշտությամբ աղթահարելու համար։

Եսայան
12.12.2017, 23:27
Ընթերցանությունը՝ հաճելի, մատչելի և զարգացնող
Կարդալու կարողությունները տարբեր սովորողների մոտ տարբեր են, և հաճախ միևնույն տեքստը կարդալը և ընկալելը
սովորողների մի մասի մոտ հեշտ է ստացվում, մյուսներին համար լինում է ավելի պարզ կամ ավելի բարդ: Այսպես, սովորողները
հայտնվում են անհավասար պայմաններում և հանձնարարությանը տարբեր կերպ են արձագանքում. մի մասի համար այն լինում
է մատչելի, հաճելի աշխատանք, մի մասի համար՝ դժվար, հետևաբար, ոչ ցանկալի աշխատանք:
http://dpir.mskh.am/ru/comment/reply/1527
Հարգելի Էմմա, շնորհակալ եմ գրառման համար, այն հետաքևքիր և ուսանելի էր։ Հետաքրքրությամբ կհետևեմ Ձեր աշխատանքներին։
<<Կան ընթերցողներ, որոնք կարդում են ու չեն հասկանում, կան ընթերցողներ, որոնք կարդում ու հասկանում են, կան ընթերցողներ, որոնք կարդում ու հասկանում են նաև այն, ինչ գրված չէ>>:
Ց. Կնյաժնին

Kara16
13.12.2017, 20:24
Հարգելի՛ գործընկերներ,ուզում եմ լսել Ձեր կարծիքները, փորձի փոխանակում կատարենք այս շա՜տ կարևոր հարցի շուրջ՝ ինչպե՞ս բարձրացնել հետաքրքրասիրությունը ընթերցանության նկատմամբ։ :confused:

<<Մի ազգ երբեք չէ կարող կրթության կատարելագործությանը հասնել, քանի նորա մեջ չէ զարգացած ընթերցանության սերը>>:
Րաֆֆի
Հարգելիս, հոգեհարազատ թեմա է ընթերցանության նկատմամբ հետաքրքրասիրության բարձրացումը, քանի որ այսօր բոլոր ուսուցիչներիս դա հուզում է. աշակերտների մեջ քիչ է ցանկությունն ընթերցանության նկատմամբ: Համակարգիչների մուտքը մեր կյանք, համացանցի գոյությունն իր դրական ազդեցության հետ մեկտեղ հեշտացրեց տեղեկույթի որոնումն ու ստացումը:

Եսայան
13.12.2017, 22:32

Հարգելի Kara16, Դուք իրավացի եք։ Համակիրգիչների մուտքը մեր կյանք պետք է ծառայեցնենք ի նպաստ։

Եսայան
13.12.2017, 22:37
Ընթերցանություն ասելով` հաճախ հասկանում ենք մայրենիի, գրականության դասերին ընթերցելը: Սակայն պետք է նշել, որ հանրակրթական դպրոցում դասավանդվող բոլոր առարկաները (պատմություն, բնագիտություն,կենսաբանություն, հայրենագիտություն, ֆիզիկա, քիմիա, հասարակագիտություն և այլն) սովորելու համար մեծ ջանք է պահանջվում, քանզի սովորողը հազիվ է տառապելով կարդում նյութերը, ինչ մնաց` նյութի իմաստն ընկալի, մտապահի բովանդակությունը, պատասխանի հարցերին ։

Եսայան
14.12.2017, 23:53
Դասավանդման մեջ բազմազանություն մտցնելով, տարբեր գործողություններ մշակելով, խրախուսելով` մոտ կկանգնենք որակյալ ուսուցմանը: Պետք է գտնել այնպիսի հարցերի պատասխանները, ինչպիսիք են`խոսքի մշակույթը, կարդացած լինելը, ընթերցողական հետաքրքրությունների լայնությունը, ինքնուրույն աշխատանքի հմտությունները, ինքնուրույնություն, նախաձեռնություն հանդես բերելը,,,

Եսայան
15.12.2017, 23:58
Ընթերցանությունը աշակերտի մտավոր զարգացման և բարոյական դաստիարակության ամենակարևոր միջոցներից մեկն է։ Այն անհրաժեշտ է ոչ միայն սովորելու, այլև ինքնահաստատվելու, արագ մտածելու, ճիշտ կողմնորոշվելու համար։

Եսայան
16.12.2017, 01:14
Արտահայտիչ կարդալը դեռևս ընթերցողական անհրաժեշտ կարողությունների բավարար ցուցանիշ չէ:Ինչքանո՞վ է հասկանում ընթերցողը կարդացածի իմաստը` ահա թէ ինչն է ամենակարևորը: Ինքնուրույն աշխատելիս աշակերտները շատ սխալներ են թույլ տալիս: Գլխավոր պատճառն այն է , որ առաջադրանքի պահանջը ճիշտ և ամբողջությամբ չեն ընկալում: Ընթերցանության կարևորագույն բաղադրիչներից է ըմբռնումը։Ըմբռնման կարևոր պայմաններից է հարուստ բառապաշարը: Հմուտ ընթերցողը կարող է գտնել տեքստի հիմնական գաղափարները: Հիմնական գաղափարը պարզել , նշանակում է տեքստն ամփոփել: Եզրահանգումներ անելը ըմբռնման մյուս կողմն է։ Գրագետ ընթերցողը մտորում է կարդացվելիք նյութի մասին մինչև այն ընթերցելը, ուշադրության կենտրոնում է պահում վերնագիրը, չի անտեսում անհասկանալի բառերը , դատողություն է անում ծավալվող իրադարձությունների շուրջ և համեմատում տեքստի բովանդակության հետ, աշխատեցնում է երևակայությունը: Գրագետ ընթերցող ձևավորելը պետք է լինի այսօրվա ուսուցչի կարևորագույն խնդիրը, քանզի ինչպես ասել է Կոմենսկին.«Կարդալ ու չհասկանալը նույնն է , ինչ որ բոլորովի չկարդալը»։

anya.
16.12.2017, 19:56

Հարգելի Եսայան, շնորհակալություն կարևոր թեմայի համար։ Ընթերցանության նկատմամբ հետաքրքրության մարումը մանկավարժներիս խնդիրն է։ Կարող ենք մեղավորներ փնտրել /համակարգիչ, ժամանակներ, ինֆորմացիայի արագ ձեռքբերում, աշակերտների, ծնողների անտարբերություն․․․/, բայց իմ կարծիքով կարևորը հենց հետաքրքրություն առաջացնելն է։ Ահա թե որն է մեր խնդիրը։

anya.
16.12.2017, 20:39
Հարգելի՛ գործընկերներ,ուզում եմ լսել Ձեր կարծիքները, փորձի փոխանակում կատարենք այս շա՜տ կարևոր հարցի շուրջ՝ ինչպե՞ս բարձրացնել հետաքրքրասիրությունը ընթերցանության նկատմամբ։ :confused:

<<Մի ազգ երբեք չէ կարող կրթության կատարելագործությանը հասնել, քանի նորա մեջ չէ զարգացած ընթերցանության սերը>>:
Րաֆֆի

Ընթերցանության նկատմամբ սեր և հմտություն, հետաքրքրություն պետք է ձևավորել տարրական դասարանում արտադասարանական ընթերցանության ժամերին։

Եսայան
17.12.2017, 18:52
Աշակերտների երևակայության դրսևորման խթան կարող է հանդիսանալ գրքի հեղինակին ուղղված հարցերը։ Քանի որ հեղինակը բացակա է , հարցեր կարելի է ուղղել դերային խաղի միջոցով։ Մեկը դառնում է հեղինակ, մյուսները հարցեր են տալիս նրան։ <<Հեղինակը>> կփորձի պատասխանել դրանց։ Հեղինակի դերում հանդես եկող աշակերտի գործը բարդ է, այն կարող է ստանձնել որոշակի հատկություններով օժտված աշակերտ, ով պետք է կարդացած լինի հանձնարարված նյութերը։ Կերպար ստեղծելիս կարևոր է նաև անդրադառնալ ժամանակաշրջանին, այսինքն՝ ստեղծել տվյալ ժամանակաշրջանին համապատասխան միջավայր հագուստի և իրերի միջոցով։
Կարելի է նաև նամակ գրել գրքի հեղինակին, նրան պատմել ստեղծագործությունից ստացաժ տպավորությունների մասին, ինչ սովորեց այդ գիրքը կարդալուց հետո․․․․․

Եսայան
17.12.2017, 19:30
Ընթերցանության նկատմամբ սեր և հմտություն, հետաքրքրություն պետք է ձևավորել տարրական դասարանում արտադասարանական ընթերցանության ժամերին։
Շնորհակալություն, hարգելի anya. Համաձայն եմ։ Տարրական դասարանում սովորեցնում են կարդալ, իսկ միջին դասարաններում պետք է զարգացնել գրագետ ընթերցելու կարողությունը։

Եսայան
17.12.2017, 19:49
Աշակերտների հետաքրքրությունն ու երևակայությունը խթանելու համար կարելի է կազմակերպել տիկնիկային ներկայացում։ Այս աշխատանքը կազմակերպելու համար նախ և առաջ պետք է ընտրել նյութը, աշխատանք կատարել բնագրի հետ․ ուղղորդված ընթերցանություն, լեզվական աշխատանք /տարբերակել ուրիշի ուղղակի խոսքը անուղղակիից, անդրադառնալ կետադրությունը, ուղղակի խոսքը հարստացնել կոչականներով/, կատարել դերաբաշխում։ Աշակերտների մոտ ձևավորվում է համագործակցելու կարողություն, հանդուրժողականություն և հարգանք է ձևավորվում մյուսների կարծիքների հանդեպ։ Դերաբաշխում կատարելուց հետո պատրաստել դերերին համապատասխան տիկնկներ։ Ընդորում տիկնիկները կարող են պատրասել իրենց իսկ ձեռքերով։ Իսկ վերջում էլ ձևավորել բեմը։ Այս աշխատանքը պահանջում է աշակերտների կարողությունների և հմտությունների դրսևորում։
Արտադասարանային ընթերցանության ժամանակ ևս սովորում են նոր բառեր,արտահայտություններ։ Սովորում խոսքի կուլտուրա։ Այդ ամենն արվում է ինքնաբուխ։

https://web.facebook.com/1534811396811619/videos/pcb.1577591762533582/1577591265866965/?type=3&theater

anya.
17.12.2017, 22:14

Շատ կարևոր մի բան պարզեցի ինձ համար, հարգելի Եսայան, այստեղ երեխաները գտել են իրենց աշխատանքի արդյունքը։ Այն տեսանելի և շոշափելի է, ոգևորող, զարգացնում է երևակայությունը, գրական ճաշակը։ Եվ այդ ամենն արվում է ինքնաբուխ։

Եսայան
17.12.2017, 22:29

Տարիքային այս խմբի համար ընտրված համապատասխան գրական-գեղարվեստական նյութերի ընթերցանության տարաբնույթ եղանակներով կազմակերպումը շատ բան կարող է տալ: Երեխային պետք է հնարավորություն տալ ինքնուրույն դիտարկումներ կատարելու։ Նրանց ջանքերն անպայման կտան սպասված, տեսանելի արդյունք։

Եսայան
17.12.2017, 22:32
Արտադասարանային ընթերցանության նյութի շուրջ կարելի է զրուցել նաև ընկերոջ հետ` փոխադարձաբար միմյանց պատմելով իրենց տպավորությունները կարդացած գրքից: Կարդացածի շուրջ այդպիսի զրույց կարելի է կազմակերպել թե դասի ընթացքում, թե դասից դուրս: Ուսուցիչն ինքը ևս մեծ մասնակցություն է բերում այս լսումներին: Շատ կարևոր է, որ աշակերտը զգա և տեսնի, որ ուսուցիչը հավասարը հավասարի սկզբունքով ուշադիր լսում է աշակերտի պատմածը, նրա մտորումները և կարծիքը տվյալ ստեղծագործության մասին: Այստեղ ավելորդ չէ անպայման նշել, որ չկան ճիշտ և սխալ տեսակետներ. Կա միայն կարդացողի կարծիք և տպավորություն, որոնք միայն հարգանքի և ուշադրության պիտի արժանանան:

Եսայան
17.12.2017, 22:33
Книга – один из самых близких друзей. В книгах мы находим ответы на вопросы, книги дают пищу для размышлений, книги воспитывают в нас человека, книги предлагают лучший интеллектуальный отдых и полёт воображения, потому что в книгах, в отличие от фильмов, нет ограничений на спецэффекты.

http://fit4brain.com/530

Եսայան
17.12.2017, 22:41
Արտահայտիչ կարդալը դեռևս ընթերցողական անհրաժեշտ կարողությունների բավարար ցուցանիշ չէ: Ինչքանո՞վ է հասկանում ընթերցողը կարդացածի իմաստը` ահա թէ ինչն է ամենակարևորը։

Եսայան
17.12.2017, 22:45
Ըմբռնման հմտությունները զարգացնելու նպատակով ընթերցելիս աշակերտները կարող են օգտվել «Զույգերով ընթերցում » ռազմավորությունից:Աշակերտներից մեկը կարդում է մի պարբերություն և այն բարձրաձայն ամփոփում: Մյուս աշակերտն այդ պարբերության մասին հարցեր է տալիս, որոնց երկուսն էլ պետք է պատասխանեն: Հետո նրանք դերերով փոխվում են: Երկրորդ աշակերտը կարդում և ամփոփում է հաջորդ պարբերությունը, այնուհետև առաջինը հարցեր է տալիս:
Այս մեթոդը կիրառելի է մայրենիի գրեթե յուրաքանչյուր դասին. այն օգնում է, որ աշակերտն ուշադիր կարդա, թափանցի հերոսների հույզերի մեջ, վերարտադրի կարդացած հատվածի բովանդակությունը, ճիշտ պատասխանի հարցերին, դատողություններ անի, հետո նաև ինքը դառնա ակտիվ հարցադրող: Մեթոդն ստիպում է աշակերտին`կարդալ հասկանալով` միաժամանակ ձևավորելով ազատ, գրագետ խոսելու և հարցեր ձևակերպելու կարողություններ:

anya.
17.12.2017, 23:03
Պետք է նկատի ունենալ, որ որևէ ձեռնարկում, դասագրքում կամ աշխատանքային տետրում հնարավոր չէ ամեն ինչ զետեղել, ուստի ուսուցիչը ինքը ևս պիտի պրպտի, որոնի, գտնի կամ էլ հորինի նմանօրինակ խաղ-վարժություններ և առաջադրանքներ` ուսումնական գործընթացն ավելի հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար:

Եսայան
17.12.2017, 23:17
Роль чтения в жизни ребенка
Психолог Катерина Поливанова о потере интереса к чтению, преимуществах текста перед видеорядом и «Гарри Поттере»

https://postnauka.ru/video/57643

Եսայան
17.12.2017, 23:23
Ինքնուրույն արտադասարանային ընթերցանությունը յուրատեսակ զրույց է ընթերցողի և հեղինակի միջև, ինչը հետո տեղափոխվում է դասարան, որտեղ նրբանկատ ուսուցչի հսկողությամբ մտքեր են փոխանակվում, կարդացածի մասին անհատական դիտողություններ են արվում, հասու դառնում նոր մտքերի և գաղափարների: Այսպիսի ինքնագործունեությունը խրախուսելի է, որովհետև ծրագրային կամ պարտադրված ամենալավ ստեղծագործությունն անգամ կարող է տհաճություն ծնել: Այսօրինակ ազատությունը երեխային դարձնում է իր ընթերցածի «տերը». նա սեփականատիրոջ կամ նոր բան հայտնագործողի նման է մոտենում իր կարդացածին և դրա մասին դատում, խոսում է ազատ մարդու, ընթերցողի շեշտադրումով

Եսայան
17.12.2017, 23:26
Արտադասարանային ընթերցանության նկատմամբ հետաքրքրության խթանմանը նպաստում են նաև խրախուսական նվերները`փոքրիկ մրցանակ-գրքույկներ, բառարաններ․․․

Եսայան
18.12.2017, 20:17
Անհրաժեշտ է խրախուսել, որ սովորողն ունենա արտադասարանական ընթերցանության համար հատուկ տետր կամ նոթատետր, որտեղ նա դուրս կգրի թե անծանոթ բառերն ու բառակապակցությունները, թե դուր եկած տողերը, պատկերները, մտքերը: Այդ տետրում կարելի է յուրաքանչյուր գրքի առանձին էջ տրամադրել, հակիրճ տեղեկություններ զետեղել հեղինակի մասին:

anya.
18.12.2017, 21:20
Հարգելի Եսայան , աշակերտների հետաքրքրությունն ընթերցանություն նկատամամբ բարձրացնելու համար առաջարկում եմ այս տարբերակը․
Կերպարների բնութագրում
Այս դեպքում պատմվածքի հերոսի անունը գրվում է գրատախտակին և վերցվում շրջանակի մեջ: Նրա շուրջը ճառագայթների ձևով գրվում են «բնութագրիչները»` նկարագրություններ: Ապա յուրաքանչյուր հատկանիշը պարզաբանող օրինակներն ճառագայթների տեսքով գրվում են նկարագրական բառերի շուրջ:

Ուսումնական գործընթացի տարաբնույթ կազմակերպումն ստեղծում է աշխույժ, առողջ միջավայր, որտեղ աշակերտները հետաքրքրություն են դրսևորում ընթերցանության, գրքի հանդեպ, սովորում են ազատ մտքեր շարադրել և բանավիճել, գրագետ դատողություններ են անում և վստահում են սեփական ուժերին:

Եսայան
19.12.2017, 22:22
Աշակերտների մոտ ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու համար կարևոր է նաև գրադարանների դերը։ Գրադարան - դպրոց կապը պետք է ամուր պահել։ Մասնակցել գրադարանային միջոցառումններին՝ գրքի քննարկում, ընթերցողական քարտի պաշտպանություն, գրական-գեղարեստական երեկոներ, գրական-երաժշտական երեկոներ, հանդիպում մանկագիրների հետ, գրողի հանդիպում ստեղծագործող երեխաների հետ․․․
Գրադարանները մարդկային հոգու բոլոր հարստությունների գանձարաններն են:

Եսայան
19.12.2017, 22:33
ԱՍՈՒՅԹՆԵՐ ԳՐՔԻ և ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
Կյանքը պետք է լցված լինի գրքերով, որոնք լի են կյանքով: Մարկով

Յուրաքանչյուր այրված գիրք լուսավորում է աշխարհը:
Էմերսով
Սկզբից կարդացեք ամենալավ գրքերը,այլապես կարող է պատահել ,որ դուք չկարդաք այն ընդանրապես:
Թորո
Եթե ընթերցանությունը վսեմացնում է ձեր ոգին,եթե այն ներշնչել է ձեզ ազնիվ ու խիզախ զգացմունքներ,նշանակում է գիրքը լավն է ու ստեղծված է վարպետի ձեռքով:
Լաբրյուեր
Գիրքը մարդակային հոգու ամենամաքուր էությունն է:
Կարլեյլ

Ընթերցանությունը մտքի համար նույնն է,ինչ ֆիզիկական վարժությունը`մարմնի:
Ադիսոն
Գիրքը կենսունակ է միայն այն դեպքում,եթե նրա ոգին ուղղված է ապագային:
Բալզակ
Գիրքը երբեք գլուխգործոց չի լինում,նա դառնում է այդպիսին:
Գոնկուրներ
Գրադարանը այն է,երբ կան չափազանց շատ հատորներ ու չափազանց քիչ գրքեր:
Դեկուրսել
Գիրքը հավերժության գիրկն անցած մտածողներին նվիրված հուշարձան է:
Դևենանտ
Առաջին անգամ լավ գիրք կարդալիս մենք նույն զգացումն ենք ունենում, ինչ նոր ընկեր ձեռք բերելիս: Կրկին կարդալ արդեն կարդացած գիրքը` նշանակում է նորից տեսնել հին ընկերոջը: Վոլտեր

Գրքերի շրջապատը նման է մարդկանց շրջապատին, կարելի է ընկենել և լավ, և վատ շրջապատ: Հելվեցիուս

Ասացվածքների գրքերը ոչ միայն չեն ճնշում ուղեղի ինքնուրույն աշխատանքը, այլև ընդհակառակը` խթանում են այն: Լև Տոլստոյ

Գիրքը լավն է, եթե հեղինակը նրանում արտահայտում է միայն այն, ինչ պետք է, և անյպես, ինչպես պետք է: Արիստոտել

Անվիճելի է, որ ցանկացած լավ գրքի նշան է այն, որ մարդու տարիքի մեծացմանը զուգահեռ այն ավելի է դուր գալիս: Գեորգ Լիխտենբերգ

Ոչնչի մասին չի մտածում միայն նա, ով ոչինչ չի կարդում:
Դենի Դիդրո

Գրքերը մտքերի նավեր են` ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող: Ֆրենսիս Բեկոն

Գրքերն աշխարհի արտացոլանքն են, որոնք պարունակում են նրա անսահման խորությունը, բազմազանությունն ու անկանխատեսելիությունը:
Ժան Պոլ Սարտր

Մեծագույն գանձը` լավ գրադարանն է:
Վիսարիոն Բելինսկի

Եսայան
19.12.2017, 22:36
20 իմաստուն ասույթ գրականության մասին
http://blognews.am/arm/news/132877/20-imastun-asuyt-grakanutyan-masin.html

anya.
19.12.2017, 23:02
Աշակերտների մոտ ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը բարձրացնելու համար կարևոր է նաև գրադարանների դերը։ Գրադարան - դպրոց կապը պետք է ամուր պահել։ Մասնակցել գրադարանային միջոցառումններին՝ գրքի քննարկում, ընթերցողական քարտի պաշտպանություն, գրական-գեղարեստական երեկոներ, գրական-երաժշտական երեկոներ, հանդիպում մանկագիրների հետ, գրողի հանդիպում ստեղծագործող երեխաների հետ․․․
Գրադարանները մարդկային հոգու բոլոր հարստությունների գանձարաններն են:

Հարգելի Եսայան , ես նույնպես կարևորում եմ գրադարանի դերը աշակերտների մոտ ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելու գործում։ Գրադարանային միջոցառումներին մասնակցությունը անջնջելի հետք է թողնում երեխաների վառ երևակայության վրա։ Մի բան է գրքի էջերից ծանոթանալ գրողի հետ, մի այլ բան է նրա հետ կենդանի շփումը։

anya.
19.12.2017, 23:04
Ամեն ինչ գրքի մասին
https://www.slideshare.net/Annagspoyan/ss-16172718

Էմմա Խաչատրյան
20.12.2017, 17:07
ԵՐԵԽԱՆ ԿԿԱՐԴԱ, ԵԹԵ ՍԻՐԻ ԳԻՐՔԸ
https://www.facebook.com/krtutyun.am/posts/1917326975193276:0

РЕБЕНОК И КНИГА
http://www.kroha.net/razvitie_rebenka/detskie_tovari/rebenok_i_kniga/

Շփում գրքերի հետ. ինչու՞ է կարևոր փոքրիկների համար և ինչի՞ց սկսել
https://impoqrik.am/%D5%A1%D5%BE%D5%A5%D5%AC%D5%AB%D5%B6/%D5%AE%D5%AB%D5%A1%D5%AE%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%82%D5%B5%D5%B6%D5%A5%D6%80%D5%B8%D5%BE/3258-%D5%87%D6%83%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A3%D6%80%D6%84%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A5%D5%BF-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D6%82-%D5%A7-%D5%AF%D5%A1%D6%80%D5%A5%D6%82%D5%B8%D6%80-%D6%83%D5%B8%D6%84%D6%80%D5%AB%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80-%D5%A5%D6%82-%D5%AB%D5%B6%D5%B9%D5%AB%D6%81-%D5%BD%D5%AF%D5%BD%D5%A5%D5%AC.html

Էմմա Խաչատրյան
20.12.2017, 17:11
Նախագծի նպատակն էր երեխաների մեջ սերմանել սեր դեպի գիրքը
Մայիսի 10-ին ՀՀ ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտում ամփոփվեց «Հետաքրքիր ընթերցող« մրցութային նախագիծը: Այն
իրականացվել է Ազգային ինստիտուտի աջակցությամբ: Նախագծի կազմակերպիչն է մանկավարժ Գայանե Մկրտչյանը:
Նախագծին մասնակցում էին 10-12-րդ դասարանի աշակերտները:
http://www.aravot.am/2017/05/11/884682/

Եսայան
20.12.2017, 20:50
Աշխարհի բոլոր մեծ մանկագիրները / Հովհ․ Թումանյան, Լև Տոլստոյ, Ա․ Բարտո, Հ․ Ք․ Անդերսեն և ուրիշներ/ բազմիցս դրսևորել են իրենց վերաբերմունքը մատաղ սերնդին հասցեագրված գրականության նկատմամբ, առաջադրել են այն հիմնական սկզբունքներն ու առանձնահատկությունները, որոնք պարտադիր են մանուկների համար գեղարվեստական երկերի ստեղծման ընթացքում։ Այս երկերը կարևոր դեր ու նշանակություն ունեն նաև այսօրվա մանկական կրթության ու դաստիարակության գործում։
Մանկական գրականության մեջ գրական տարբեր ժանրերով ստեղծվել են այնպիսի գերծեր, որոնք եղել են ոչ միայն մանկական ժամանցի ու զվարճանքի միջոց, այլ նաև նրա դաստիարակոիթյան կարևոր ու անհրաժեշտ օղակներից մեկը։

Եսայան
20.12.2017, 20:52
Ընթերցանության նկատմամբ երեխաների հետաքրքրությունը բարձրացնելու հրաշալի միջոց է հանդիսանում հանելուկը՝ որպես գեղարվեստական ստեղծագործություն։ Հանելուկը նպաստում է երեխայի խորհելու, դատելու, կռահելու ունակությունների զարգացմանը, ամրացնում է հիշողությունը,, նպաստում ինքնավստահության ձեռքբերմանը, օգնում է բնության երևույթների, շրջապատող իրերի և առարկաների , կենդանական , բուսական աշխարհի մասին ունեցած գիտելիքների շրջանակի ընդլայմանը, վերացական մտածողության զարգացմանը։ Հանելուկի պատասխանը գտնելու համար պահանջվում է որոշակի սրամտություն, որն էլ մարդու լավ ու արագ մտածելու համար հիմք են հանդիսանում։
Առաջին գրավոր հանելուկները ստեղծվել են միջնադարում՝ 12-13-րդ դարերում։ 12-րդ դարում Ն․ Շնորհալու հանելուկներից մեզ են հասել մոտ 300-ը։ Այն տարբեր տարիքի մարդկանց համար օգտակար ժամանցի միջոց էին հանդիսանում։
* * *

Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:

(Արև)

* * *

Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:

(Կատու)

* * *

Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:

(Ցորեն)

Եսայան
20.12.2017, 20:53
http://armenianhouse.org/shnorhali/hanelukner-am.html
Ներսես Շնորհալի
Հանելուկներ

anya.
20.12.2017, 21:49
Ընթերցանության նկատմամբ երեխաների հետաքրքրությունը բարձրացնելու հրաշալի միջոց է հանդիսանում հանելուկը՝ որպես գեղարվեստական ստեղծագործություն։ Հանելուկը նպաստում է երեխայի խորհելու, դատելու, կռահելու ունակությունների զարգացմանը, ամրացնում է հիշողությունը,, նպաստում ինքնավստահության ձեռքբերմանը, օգնում է բնության երևույթների, շրջապատող իրերի և առարկաների , կենդանական , բուսական աշխարհի մասին ունեցած գիտելիքների շրջանակի ընդլայմանը, վերացական մտածողության զարգացմանը։ Հանելուկի պատասխանը գտնելու համար պահանջվում է որոշակի սրամտություն, որն էլ մարդու լավ ու արագ մտածելու համար հիմք են հանդիսանում։
Առաջին գրավոր հանելուկները ստեղծվել են միջնադարում՝ 12-13-րդ դարերում։ 12-րդ դարում Ն․ Շնորհալու հանելուկներից մեզ են հասել մոտ 300-ը։ Այն տարբեր տարիքի մարդկանց համար օգտակար ժամանցի միջոց էին հանդիսանում։
* * *

Ծնվում է ու մեծանում,
Հենց նույն օրն էլ` մահանում,
Հետո նորից կյանք առած
Պայծառ շորեր է հագնում:

(Արև)

* * *

Ամբողջ օրը տանը մնում,
Բեհեզ բարձի վրա քնում,
Հենց որ մուկ է տեսնում հանկարծ,
Բազեի պես որս է անում:

(Կատու)

* * *

Հողն է մտնում, մահանում,
Հետո նորից կյանք առնում,
Աչքը հառած երկնքին,
Տարածվում է, շատանում:

(Ցորեն)

Ի դեպ, Մ․ Կորյունը նույնպես ունի հանելուկներ բացառապես մանուկների համար։ Հանելուկները նունպես շատ ուսանլի են հատկապես տարրական դասարաններում։
http://poqrik.am/category/%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/

Լիլ
20.12.2017, 23:15
Արտահայտիչ կարդալը դեռևս ընթերցողական անհրաժեշտ կարողությունների բավարար ցուցանիշ չէ: Ինչքանո՞վ է հասկանում ընթերցողը կարդացածի իմաստը` ահա թէ ինչն է ամենակարևորը։

Շատ կարևոր միտք եք արտահայտել: Դեռևս տարրական դասարաններում աշխատում ենք այդ ուղղությամբ, որ երեխան հասկանալով կարդա: Կատարում ենք բազմատեսակ վարժություններ, որոնք նպաստում են կարդալու որակական հատկանիշների ձևավորմանն ու զարգացմանը:

Լենա
20.12.2017, 23:20
Ընթերցանություն ասելով` հաճախ հասկանում ենք մայրենիի, գրականության դասերին ընթերցելը: Սակայն պետք է նշել, որ հանրակրթական դպրոցում դասավանդվող բոլոր առարկաները (պատմություն, բնագիտություն,կենսաբանություն, հայրենագիտություն, ֆիզիկա, քիմիա, հասարակագիտություն և այլն) սովորելու համար մեծ ջանք է պահանջվում, քանզի սովորողը հազիվ է տառապելով կարդում նյութերը, ինչ մնաց` նյութի իմաստն ընկալի, մտապահի բովանդակությունը, պատասխանի հարցերին ։

Ճիշտ նկատառում էր, մյուս առարկաներին տիրապետելու համար շատ է խանգարում կարդալու ոչ բավարար կարողությունը:

Էմմա Խաչատրյան
21.12.2017, 11:53
Ցանկալի է աշակերտները դասը ընթերցեն դերերով։Այս ձևով ընթերցանությունը հաճելի կլինի
և աշակերտները դյուրին կյուրացնեն դասը։

Margarita Manukyan
21.12.2017, 13:08
Միայն դասագրքերում տրված նյութերը և ծրագրային պահանջների կատարումը բավարար չեն լավ ընթերցող ձևավորելու գործում: Կարևորվում է դասագրքերի նյութերի ուսումնասիրությանը զուգահեռ արտադասարանական ընթերցանության կազմակերպումը: Ինչպե՞ս կազմակերպել արտադասարանական ընթերցանությունը, որ հտաքրքրություն առաջացնի հատկապես տարրական և 5-րդ, 6րդ դասարանի աշակերտների մոտ, քանի որ նրանց մտածողությունը դեռևս կոնկրետ առարկայական է, բայց երևակայությունը՝ վառ, հետևաբար նրանց համար վերլուծություն կատարելը, խոսքային պատկերներ ստեղծելը բարդ խնդիր է:

Ողջույն հարգելի' Եսայան, Ձեր կողմից առաջադրված թեման ինձ մոտ հետաքրքրություն առաջացրեց, քանի որ ինքս, շփում ունենալով աշակերտների հետ, նկատում եմ, որ շատ սովորողներ դժվարանում են կատարել նյութի վերլուծություն: Իմ կարծիքով դա արտադասարանական ընթերցանության պակասի հետևանք է: Երևի թե գաղտնիք չէ, որ այսօրվա սերունդը իրեն անհրաժեշտ տեղեկությունը ստանում է համացանցի միջոցով: Առաջարկում եմ, որ ուսուցիչները պահաջեն ավելի շատ օգտվել գեղարվեստական գրականությունից, և հարկ եղած դեպքում օրինակներ բերեն հենց այդտեղից: Դա կնպաստի նաև սովորողի մոտ խոսքի, երևակայության զարգացմանը, բառապաշարի հարստացմանը:

Եսայան
21.12.2017, 23:33
Շատ կարևոր միտք եք արտահայտել: Դեռևս տարրական դասարաններում աշխատում ենք այդ ուղղությամբ, որ երեխան հասկանալով կարդա: Կատարում ենք բազմատեսակ վարժություններ, որոնք նպաստում են կարդալու որակական հատկանիշների ձևավորմանն ու զարգացմանը:

Հարգելի գործընկեր, շնորհակալություն գրառման համար։ Համոզված եմ,որ նմանատիպ աշխատանքը կտա ցանկալի արդյունք։

Եսայան
21.12.2017, 23:41
Ցանկալի է աշակերտները դասը ընթերցեն դերերով։Այս ձևով ընթերցանությունը հաճելի կլինի
և աշակերտները դյուրին կյուրացնեն դասը։

Դուք իրավացի եք, հարգելի Էմմա։ Դերերով ընթերցանությունը ոչ միայն հաճելի կլինի, այլ նաև ուսանելի։ Պետք է անդրադառնալ նաև լեզվական հարցերի / ուրիշի ուղղակի խոսք, անուղղակի խոսք, կոչական, կետադրություն․․․․․/։Շնորհակալություն։

Եսայան
21.12.2017, 23:52
Ողջույն հարգելի' Եսայան, Ձեր կողմից առաջադրված թեման ինձ մոտ հետաքրքրություն առաջացրեց, քանի որ ինքս, շփում ունենալով աշակերտների հետ, նկատում եմ, որ շատ սովորողներ դժվարանում են կատարել նյութի վերլուծություն: Իմ կարծիքով դա արտադասարանական ընթերցանության պակասի հետևանք է: Երևի թե գաղտնիք չէ, որ այսօրվա սերունդը իրեն անհրաժեշտ տեղեկությունը ստանում է համացանցի միջոցով: Առաջարկում եմ, որ ուսուցիչները պահաջեն ավելի շատ օգտվել գեղարվեստական գրականությունից, և հարկ եղած դեպքում օրինակներ բերեն հենց այդտեղից: Դա կնպաստի նաև սովորողի մոտ խոսքի, երևակայության զարգացմանը, բառապաշարի հարստացմանը:

Հարգելի՛ Մարգարիտա, Ես համամիտ եմ։ Շնորակալություն։

Եսայան
21.12.2017, 23:54
Ընթերցանության զարգացման գործում շատ կարևոր է հեքիաթի դերը։ Այն հանդիսանում է մանկագրության հիմնաքարը, որն իր վրա է վերցրել մանկական կրթության ու դաստիարակության պատասխանատու գործը։ Հեքիաթասաց ժողովուրդը լավատես է իր ապագայի նկատմամբ։ Ապագան կերտող և կյանքի խոչընդոտները հաղթահարելու պատրաստ սերունդ դաստիարակելու , ստեղծագործական ունակություների զարգացման գործում հեքիաթին որոշիչ դեր վերապահող Աղայանը գրում է ․ <<Մարդուս հանճարի և տաղանդի սաղմերը պետք է նրա լսած հեքիաթներում փնտրել։ Եթե ես իմանայի , թե որպիսի եքիաթներ լսելով են զարգացել Շեքսպիրի, Սերվանտեսի, Գյոթեի, Շիլլերի, Կոլումբի և սրանց նմանների երևակայությունը, ես նույն հեքիաթները կտայի և իմ ընթերցող սիրելի մանուկներին․․․․․․․>>։

Եսայան
21.12.2017, 23:58
Հեքիաթի ժանրը և՛ ժողովրդական գրական մշակումներով, և՛ ինքնուրուն հեղինակային հյուսվածքով միշտ էլ կարևոր տեղ է գրավել հայ մանկապատանեկան գրականության մեջ։Հեքիաթներում ներկայացվում են չարի և բարու ըմբռնումները, դրականի և բացասականի վերաբերմամբ, ինչպես նաև ժողովրդի անբեկանելի հավատը ճշմարտության, արդարության հաղթանակի նկատմամբ։

Ջ.Գրիգորյան
23.12.2017, 00:52
Ճիշտ նկատառում էր, մյուս առարկաներին տիրապետելու համար շատ է խանգարում կարդալու ոչ բավարար կարողությունը:

Ընթերցանության բարձր որակ ապահովելու համար շատ կարևոր է, որ գրաճանաչության փուլից սկսած ճիշտ աշխատանք տարվի աշակերտների հետ: Շատ կարևոր է ձայնավոր և բաղաձայն հնչյունների ճիշտ արտասանությունը. ձայնավորները արտասանել երկար, իսկ բաղաձայները կարճ: Աշակերտը երկար հնչեցնելով ձայնավոր հնչյունը կարողանում է այդ ընթացքում գտնել նոր սովորած բաղաձայնը: Այսպես, ամենօրյա ճիշտ և հետևողական աշխատանքի արդյունքում է, որ տարրական դասարանի դասվարը կարողանում է աշակերտներին վարժեցնել սահուն, գեղեցիկ ընթերցել: Եթե այդ փուլում երեխան չի հասցնում սահունացնել կարդալու որակը, ապա հետո դժվարանալու է: Իսկ ընթերցելու հանդեպ սերը աշակերտի մոտ ձևավորվում է հենց այդ ընթացքում, որը խորանում է ուսումնառության հետ մեկտեղ:

Եսայան
23.12.2017, 23:07
Ի դեպ, Մ․ Կորյունը նույնպես ունի հանելուկներ բացառապես մանուկների համար։ Հանելուկները նունպես շատ ուսանլի են հատկապես տարրական դասարաններում։
http://poqrik.am/category/%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A3%D6%80%D5%A1%D5%A4%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6/

Շնորհակալություն։
Կորյունի հանելուկները անգնահատելի դեր են կատարել և շարունակում են կատարել երեխաների մտածողության, երևակայության, դատելու ունակությունների զարգացման, աշխարհաճանաչման գործում։

Եսայան
23.12.2017, 23:09
Շատ հետաքրքիր է Աղայանի մեկնաբանությունը հեքիաթի դաստիարակչական դերի մասին ․ <<Իմ նպատակն է եղել ու է՝ հեքիաթով հեքիաթական աշխարհը մտցնել երեխային և այդ աշխարհում կրավորական դեր չտալ նրան, այլ ներգործական, որ երեխան իր երևակայութամբ մտնե հերոսի դերի մեջ, այն է․ ինչ որ հերոսն է անում, նրա պես քաջասիրտ լինի, նրա պես անվեհեր, նրա պես հնարագետ, նրա պես վեհանձն ու ազնիվ․․․>>
Աղայանի նպատակն է եղել հեքիաթների միջոցով մանուկներին դաստիարակել անվախ, անձնազոհ հայրենասերներ, հնարամիտ և աշխատասեր պատանիներ, որովհետև նրանց մեջ էր տեսնում հայրենիքի լուսավոր ապագան։

anya.
24.12.2017, 23:48

Հեքիաթներն ունեն ոչ միայն տեղեկատվություն տալու, այլ նաև աշխարհաճանաչողական նշանակություն: Մանուկներն իրենց շրջապատին ծանոթանում են հեքիաթների միջոցով: Երեխաների համար պետք է հեքիաթներ կարդալ այն տարիքից, երբ նրանք հասկանում են խոսքը:

Եսայան
25.12.2017, 00:31

Մեծ և պատասխանատու աշխատանք են կատարում մանկագիրները, քանի որ կրթում և դաստիարակում են մատաղ սերնդին։

Եսայան
25.12.2017, 00:35
Մանկագիրը, գիտակցելով բնության դերը մարդու կանքում և երեխայի դաստիարակության գործում, նրան ուղեկցում է բնության գիրկը՝ տեսնելու և զգալու բնության գեղեցկությունն ու կատարելությունը, լսելու նրա խորհրդավոր ձայները, որպեսզի հենց նա էլ ականջալուր լինի բնության ձայնին։ Մայր բնությունը մարդուն ազնվացնում է ու վեացնում։ Երեխան բնության միջոցով է ճանաչում նաև աշխարհը, բնության միջոցով է ձեռք բերում գեղեցիկը ընկալելու ունակություն։

Եսայան
25.12.2017, 00:53
Հեքիաթները երեխաների կյանքում

http://poqrik.am/%D5%AE%D5%B6%D5%B8%D5%B2%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D5%B6/%D5%B0%D5%A5%D6%84%D5%AB%D5%A1%D5%A9%D5%B6%D5%A5%D6%80%D5%A8-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%B8%D6%82%D5%B4/

Եսայան
25.12.2017, 14:31
Այսօր կան բազմաթիվ ինտերնետային կայքեր, որոնք հնարավորություն են տալիս կարդալ և նույնիսկ լսել հեքիաթներն օնլայն:

anya.
26.12.2017, 11:29
Այսօր կան բազմաթիվ ինտերնետային կայքեր, որոնք հնարավորություն են տալիս կարդալ և նույնիսկ լսել հեքիաթներն օնլայն:

Կարծում եմ, որ փոքրիկները համացանցից ինքնուրույն չեն կարող գտնել նման կայքեր։ Անպայման կդիմեն մեծերի օգնությանը։ Որը ևս ճիշտ տարբերակ է ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելու համար։

Եսայան
26.12.2017, 12:07
Կարծում եմ, որ փոքրիկները համացանցից ինքնուրույն չեն կարող գտնել նման կայքեր։ Անպայման կդիմեն մեծերի օգնությանը։ Որը ևս ճիշտ տարբերակ է ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելու համար։

Համամիտ եմ։
Ծնողների դերը՝ հոգատար, սրտացավ, խրախուսող ու ուսուցանող, անփոխարինելի է դաստիարակության , կրթության գործում։ Միգուցե զբաղվածության պատճառով ընտրում են այս տարբերակը։ Կարևորը այն է, որ երեխան ճիշտ ինֆորմացիա ստանան։

Եսայան
26.12.2017, 12:30
Արտադասարանական ընթերցանության ժամանակ կարևոր է կարդացած գրքի մասին զրույցը կրտսեր և միջին տարիքի երեխաների հետ։ Զրույցի ընթացքում տրվում են տեղեկություններ հեղինակի, գրքի բովանդակության, հերոսների մասին։ Մանկավարժը զրույցի միջոցով երեխաներին օգնում է համենատություններ անել, կարծիքներ հայտնել, եզրակացություններ անել, որանոք էլ հանդիսանում են խթան երեխայի խոսքի, երևակայության զարգացման համար։

vardik
26.12.2017, 16:03
Հարգելի Եսայան, շատ կարևոր թեմա եք բարձրաձայնել: Շատերի մոտ թյուր կարծիք է ձևավորվել, թե աուդիո, վիդեո, արբանյակային և այլ հաղորդակցական միջոցների, ռադիոյի, հեռուստատեսության, ինտերնետի զարգացման ֆոնին մարդկանց մեջ գրքից գիտելիք քաղելու ցանկությունը հետզհետե նվազում է։ Պարզապես պետք է խնամքով վերաբերվել նոր ժամանակների այդ ընձեռած հնարավորություններին և ճիշտ ուղղորդման դեպքում, վերը թվարկվածները նոր միջոց կդառնան ընթերցանությունն էլ ավելի զարգացնելու համար...

Եսայան
27.12.2017, 11:21

Շնորհակալություն, համամիտ եմ, ժամանակը իրենն է թելադրում։
Ես երեխաներին առաջարկում եմ քնելուց առաջ լսել Ս․ Գրիգոր Նարեկացու <<Մատյան ողբերգության >> պոեմի ձայնագրությունները։ Պոեմում Ս․ Նարեկացին ցույց է տալիս, թե ինչպես խոստովանելով և ապաշխարհելով կարելի է հասնել կատարելության, մոտենալ Աստծուն:
Աստծուն հասնելու համար պետք է մարդու գործերի ու վարմունքների, հույզերի ու զգացմունքների աշխարհն իսպառ մաքուր լինի ամեն տեսակ թերություններից, ամեն տեսակ բացասական գծերից։ Կատարյալ մաքրության հասնելու համար մարդ պետք է խոստովանի ու դատապարտի իր վատ արարքները, մեղքերը։

Եսայան
27.12.2017, 11:28
Արտադասարանական ընթերցանության ժամանակ կարևոր է կարդացած գրքի մասին զրույցը կրտսեր և միջին տարիքի երեխաների հետ։ Զրույցի ընթացքում տրվում են տեղեկություններ հեղինակի, գրքի բովանդակության, հերոսների մասին։ Մանկավարժը զրույցի միջոցով երեխաներին օգնում է համենատություններ անել, կարծիքներ հայտնել, եզրակացություններ անել, որանոք էլ հանդիսանում են խթան երեխայի խոսքի, երևակայության զարգացման համար։

Փոքրածավալ, կարճ զրույցները երեխաներին ոչ միայն գրտելիք են հաղորդում, այլև հուսալի կամուրջ են ստեղծում մանկավարժի և դասրանի միջև։

Եսայան
01.01.2018, 14:52
Երեխաներին գրքի հետ կապելու, նրանց ընթերցանություն սովորեցնելու առաջին քայլերը սկսվում են գրադարան ներգրավելու աշխատանքից։ Այդ աշխատանքի հաջողությունը կախված է գրադարանավարի մշտական ուշադրությունից, նրա ակտիվ նախաձեռնությունից, մանկավարժների և ծնողների համատեղ աշխատանքից։

Եսայան
01.01.2018, 14:53
Յուրաքանչյուր երեխայի մոտ ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելու համար շատ կարևոր է մանկավարժի անհատական մոտեցումը։ Մանկավարժի մոտ անմիջապես ծառանում են բազմաթիվ հարցեր․ ինչպե՞ս բացահայտել երեխայի ընդունակությունները, ինչպե՞ս զարգացնել դրանք, ինչպե՞ս պարզել նրա հետաքրքրություններն ու ի՞նչ նոր հետաքրքրություններ առաջացնել, ինչպե՞ս լրացնել նրա գիտելիքները, ինչպե՞ս ձևավորել և զարգացնել նրա գեղարվեստական ճաշակը և այլն։

anya.
01.01.2018, 15:05
Ամենակարևորը երեխայի վստահությունը ձեռք բերելն է ։ Երեխաները հակապես չեն սիրում իրենց թելադրվող, պարտադրվող խոսքն ու գործելակերպը։

Եսայան
01.01.2018, 15:12
Ամենակարևորը երեխայի վստահությունը ձեռք բերելն է ։ Երեխաները հակապես չեն սիրում իրենց թելադրվող, պարտադրվող խոսքն ու գործելակերպը։

Այո՛, մանկավարժիը պետք է զգուշորեն , հոգեբանի հմտությամբ կարողանան շահել երեխաների վստահությունը։

Եսայան
01.01.2018, 15:12
Մանկավարժը իր տեսադաշտում պետք է պահի ոչ միայն ակտիվ ընթերցողներին , այլև քիչ կամ վատ կարդացող երեխաներին։ Արտադասարանական ընթերցանությունը պետք է ունենա խորհրդատվական, օգնող բնույթ, հաշվի առնի ընթերցողի հնարավորությունները, պահանջները, ցանկությունները։

anya.
01.01.2018, 19:04

Մանկավարժը անպայման պետք է աշվի առնի նաև ժամանակի թելադրանքը, ընթերցողի տարիքային առանձնահատկություններն ու ներուժը։

Եսայան
02.01.2018, 17:18
Ընթերցանության հետ տարվող կարևոր մեթոդներից է խմբային աշխատանքը։ Պետք է հաճախ կազմակերպել տարբեր թեմաների և գիտության տարբեր բնագավառներին նվիրված զրույցներ, տեսանյութերի դիտում, բարձրաձայն ընթերցանություններ։

Եսայան
03.01.2018, 13:47
Արտադասարանական ընթերցանության ժամանակ շատ կարևոր է բարձրաձայն ընթերցանությունը։ Պարբերաբար անցկացվող բարձրաձայն ընթերցանության ժամանակ մանկավարժը աշխատում է խոսքի արտահայտչականության միջոցով երեխաներին ավելի մատչելի մատուցել տեքստը , դյուրացնել ըմբռնումը։ Պարզաբանումների, արտահայտիչ ընթերցանության, տրամաբանակն շեշտերի միջոցով ամբողջականացվում է երեխայի ուշադրությունն ու ընկալաումը։ Ընթերցանության համար ընտրվում են այնպիսի գրքեր, որոնք առավել հետաքրքիր են, հուզական, խորհելու առիթ են տալիս։

Էմմա Խաչատրյան
03.01.2018, 21:11
10 գիրք,որոնց շնորհիվ ձեր երեխան պարզապես կսիրահարվի գրքին ու ընթերցանությանը
Երեխայի մոտ ընթերցանության հանդեպ սեր պետք է արթնացնել վաղ տարիքից,չէ՞ որ գիրքը ընդլայնում է մտահորիզոնը,
բարձրացնում ինտելեկտը և զարգացնում երևակայությունը:Ներկայացնում ենք այն գրքերի ցանկը,որոնց շնորհիվ ձեր
երեխան պարզապես կսիրահարվի գրքին ու ընթերցանությանը:
http://karchpaster.info/?p=589

Եսայան
04.01.2018, 19:06
Արտադասարանական ընթերցանության ժամանակ շատ կարևոր է բարձրաձայն ընթերցանությունը։ Պարբերաբար անցկացվող բարձրաձայն ընթերցանության ժամանակ մանկավարժը աշխատում է խոսքի արտահայտչականության միջոցով երեխաներին ավելի մատչելի մատուցել տեքստը , դյուրացնել ըմբռնումը։ Պարզաբանումների, արտահայտիչ ընթերցանության, տրամաբանակն շեշտերի միջոցով ամբողջականացվում է երեխայի ուշադրությունն ու ընկալաումը։ Ընթերցանության համար ընտրվում են այնպիսի գրքեր, որոնք առավել հետաքրքիր են, հուզական, խորհելու առիթ են տալիս։
Ուսուցիչը երեխաներին հանձնարարում է ոչ միայն հեքիաթների ընթերցում, այլև բացատրում է իմաստն ու բովանդակությունը։ Բացատրվում են նոր բառերը, հարստացվում՝ բառապաշարը։ Աշակերտների համար շատ հետաքրքիր կլինի դասասենյակում հեքիաթների վերաբերյալ ցուցափեղկի ստեղծումը, որը անընդհատ կարելի է թարմացնել նոր գրքերով, իսկ կարդացած հեքիաթների շուրջ նկարած նկարները կամբողջացնեն ասելիքը։

Ջ.Գրիգորյան
04.01.2018, 21:53
Յուրաքանչյուր երեխայի մոտ ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելու համար շատ կարևոր է մանկավարժի անհատական մոտեցումը։ Մանկավարժի մոտ անմիջապես ծառանում են բազմաթիվ հարցեր․ ինչպե՞ս բացահայտել երեխայի ընդունակությունները, ինչպե՞ս զարգացնել դրանք, ինչպե՞ս պարզել նրա հետաքրքրություններն ու ի՞նչ նոր հետաքրքրություններ առաջացնել, ինչպե՞ս լրացնել նրա գիտելիքները, ինչպե՞ս ձևավորել և զարգացնել նրա գեղարվեստական ճաշակը և այլն։

Ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելու մի տարբերակ էլ առաջադրեմ ես: Շատ եմ կարևորում դասանյութի հեղինակի կենսագրական տեղեկությունները փնտրելը, գտնելը և գրելը: Աշակերտները իրենց ինքնուրույն կատարած աշխատանքը անպայման ուզում են կարդալ, համեմատել ընկերոջ բերած տեղեկության հետ, տեսնել, թե ընկերը որ տեղեկությունն է ավելի կամ պակաս գրել: Այսպես նրանք կարողանում են ընթերցել նաև իրենց ձեռագրերը: Նրանց մոտ մրցակցություն է առաջանում, որը ակամայից նպաստում է ընթերցելու կարողությունների զարգացմանը, այն դարձնելով նաև հետաքրքիր զբաղմունք:

Եսայան
05.01.2018, 14:02

Շնորհակալություն, հետաքրքիր տարբերակ է, կիրառելի է հատկապես 7-րդ դասարանից բարձր աշակերտների համար։

Եսայան
05.01.2018, 14:03
Ճանաչողական, ուսուցողական էքսկուրսիաները ևս կարող են նպաստել ընթերցանության զարգացմանը, եթե երեխաներին նախօրոք հանձնարարել տվյալ նյութի մասին տեղեկություն հավաքել, խմբավորել, իսկ էքսկուսիայի ժամանակ այդ տեղեկույթը տեղայնացնել։ Այս աշխատանքի շնորհիվ կլայնանա աշակերտների աշխարհայացքը՝ աշխարհզգացողությունը, աշխարհընկալումն ու աշխարըմբռնումը։

anya.
05.01.2018, 14:32
Շնորհակալություն, շատ ուսանելի է։

Եսայան
06.01.2018, 21:42
Աշակերտի կարդացած գրականության ուսումնասիրման գործում կարևոր դեր է կատարում մանկավարժի / սոցիոլոգ, հոգեբան/ անցկացրած սոցիոլոգիական հարցուները՝ հարցաթերթիկների կամ առանձին հարցումների միջոցով․
-Քո նախընտրած ժանրը, հեղինակը
-Ի՞նչ միջոցառումներ կցանկանայիր դիտել / մասնակցել/
-Ի՞նչ գիրք կցանկանայիր գնել
-Ո՞ր գիրքն է քո սեղանի գիրքը
Այս և նմանատիպ հարցումների պատասխանները մանկավարժին / հոգեբան, սոցիոլոգ/ կօգնեն եզրակացություններ անել, որոնց միջոցով ավելի լավ կծանոթանա այսօրվա ընթերցողների պահանջներին, հետաքրքրություններին ու ցանկություններին։
Վերլուծությունից հետո մանկավարժը կարող է փոփոխություն կատարել իր աշխատաոճում ։

Վիոլետա Կոստանդյան
06.01.2018, 22:48
Ընթերցանությունը՝ հաճելի, մատչելի և զարգացնող
Կարդալու կարողությունները տարբեր սովորողների մոտ տարբեր են, և հաճախ միևնույն տեքստը կարդալը և ընկալելը
սովորողների մի մասի մոտ հեշտ է ստացվում, մյուսներին համար լինում է ավելի պարզ կամ ավելի բարդ: Այսպես, սովորողները
հայտնվում են անհավասար պայմաններում և հանձնարարությանը տարբեր կերպ են արձագանքում. մի մասի համար այն լինում
է մատչելի, հաճելի աշխատանք, մի մասի համար՝ դժվար, հետևաբար, ոչ ցանկալի աշխատանք:
http://dpir.mskh.am/ru/comment/reply/1527

Ես լիովին համամիտ եմ Էմմայի հետ , տարբեր աշակերտների մոտ տարբեր մակարդակներով
է զարգացած ընթերցանությունը ` կախված աշակերտի անհատական կարողություներից : Այդ իսկ պատճառով պետք է հաշվի առնել երեխայի տարիքային և մտավոր առանձնահատկությունները : Ընթերցանության նկատմամբ սեր երեխաների մոտ պետք է արթնացնել դեռևս վաղ տարիքից`հեքիաթներ կարդալով: Ինչպես շատ դեպքերում ,այս դեպքում էլ շատ լավ օգնում է ծնողի և ուսուցչի օրինակը , բավական է միայն երեխան տեսնի ընթերցող ուսուցիչ և ծնող:

Եսայան
07.01.2018, 23:24
Հարգելի Վիոլետա Կոստանդյան, ես համամիտ եմ, որ տարբեր աշակերտների մոտ տարբեր մակարդակներով է զարգացած ընթերցանությունը ` կախված աշակերտի անհատական կարողություներից ։ Միևնույն տարիքի երեխաների ընթերցանության մակարդակների անհատական տարբերությունները կարող են լինել շատ տարբեր։ Այս մասին ես խոսել եմ #74- ում։ Բայց միևնույն ժամանակ ուզում եմ կարևորել, որ արտահայտիչ կամ արագ կարդալը դեռևս ընթերցողական անհրաժեշտ կարողությունների բավարար ցուցանիշ չէ: Ինչքանո՞վ է հասկանում ընթերցողը կարդացածի իմաստը` ահա թէ ինչն է ամենակարևորը։ Իսկ ինչ վերաբերում է <<․․․․Ընթերցանության նկատմամբ սեր երեխաների մոտ պետք է արթնացնել դեռևս վաղ տարիքից`հեքիաթներ կարդալով․․․․․>> ,այս մասին ես իմ կարծիքը հայտնել եմ վերևում / #54, #55, #58 /։

Վիոլետա Կոստանդյան
08.01.2018, 00:02
Իհարկե ,ես ընթերցանության մասին խոսլիս առաջնային եմ համարում ընթերցվող նյութն ընկալելը : Հակառակ դեպքում ,կստացվի մեխանիկորեն կարդալ, անգիր անել: Իսկ հասկանալով ընթերցելը նպաստում է նաև այլ առարկաները սովորելուն:

Եսայան
08.01.2018, 21:01
Դպրոցներում անցկացվող ցանկացած հաջողված, գեղեցիկ մտածված ու ձևավորված միջոցառում արդեն իսկ գեղագիտական ճաշակ է զարգացնում հանդիսատեսի մոտ։ Այդպիսի միջոցառումների նպատակն է երեխաներին սովորեցնել տեսնելու գեղեցիկը կյանքում, բնության ու արվեստի մեջ ։ Միջոցառումներն ազդում են աշակերտների զգայական և մտավոր աշխարհի վրա, օգնում ստեղծագործաբար ընկալելու տեսածն ու լսածը, զարգացնել նրա պատկերավոր մտածողությունը, երևակայությունն ու հիշողությունը։ Դրանք միաժամանակ հարստացնում են երեխայի գիտելիքները, բարձրացնում ստեղծագործությունն ընկալելու մակարդակը, սովորեցնում գնահատելու արվեստի և գրականության արժեքավոր նմուշները, զգալու հոգևոր կյանքի նրբերանգները։

Նունե Մարգարյան
09.01.2018, 00:21
Երեխային համոզել ու սերմանել սեր դեպի ընթեցանությունը նրա մեջ պետք է ծնողի աջակցությամբ: Եթե մենք հիշենք մեր դեպքում թե ինչպես է դա տեղի ունեցել, ապա կարծում եմ ,ամենքս էլ մատնացույց կանենք մեր ծնողների կողմից ստիպելը: Ինչ խոսք, կարդալը զարգացնում է ոչ միայն բանավոր խոսքը,հարստացնում բառապաշարը ,նաև զարգացնու է մտքի հետևողականությունը:

Թեհմինե Սահակյան
09.01.2018, 13:01
Կարդալ սովորելու համար պետք է սիրեն կարդալը , իսկ որպեսզի սիրեն կարդալը , կարդացածը պետք է լինի հասկանալի և հետաքրքրաշարժ ։

Նունե Մարգարյան
09.01.2018, 20:35
Հարգելի գործընկերներներ ՝ չեք կարծում արդյոք, որ աշակերտների հետաքրքրությունները հիմա այնքան բազմազան են և ինֆարմացիայի լիությունը հեղեղել է նրանց, որ մեզ և ծնողների համար շատ դժվար է կարդալու սեր առաջացնել նրանց մոտ:

Մարգարյան Նաիրա
09.01.2018, 21:38
Ինչպես արդեն գիտենք կարդալ սովորեցնելը մայրենիի դասընթացի գլխավոր նպատակն է:Տարրական դպրոցի աշակերտը պետք է վարժ, սահուն կարողանա կարդալ ցանկացած տեքստ, ազատ հաղորդակցվի մայրենի լեզվով, անմիջապես ընկալի ուրիշի խոսքը, արտահայտի իր սեփական մտքերը:Իսկ այդ ամենին աշակերտը կարող է հասնել ինքնուրույն ընթերցանության օգնությամբ, որն էլ կարդալու կարողության լավագույն միջոց է հանդիսանում:Իսկ ինքնուրույն ընթերցանության դասերն էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար հարկավոր է գտնել մեթոդներ և հնարներ, որոնք ոչ միայն հետաքրքիր կլինեն աշակերտների համար, այլ նաև կունենան ուսուցողական, ճանաչողական նշանակություն և կնպաստեն աշակերտի ստեղծագործական մտքի զարգացմանը:

Եսայան
09.01.2018, 22:03
Կարդալ սովորելու համար պետք է սիրեն կարդալը , իսկ որպեսզի սիրեն կարդալը , կարդացածը պետք է լինի հասկանալի և հետաքրքրաշարժ ։

Թեհմինե Սահակյան, համամիտ եմ։

Եսայան
09.01.2018, 22:11
Ինչպես արդեն գիտենք կարդալ սովորեցնելը մայրենիի դասընթացի գլխավոր նպատակն է:Տարրական դպրոցի աշակերտը պետք է վարժ, սահուն կարողանա կարդալ ցանկացած տեքստ, ազատ հաղորդակցվի մայրենի լեզվով, անմիջապես ընկալի ուրիշի խոսքը, արտահայտի իր սեփական մտքերը:Իսկ այդ ամենին աշակերտը կարող է հասնել ինքնուրույն ընթերցանության օգնությամբ, որն էլ կարդալու կարողության լավագույն միջոց է հանդիսանում:Իսկ ինքնուրույն ընթերցանության դասերն էլ ավելի հետաքրքիր դարձնելու համար հարկավոր է գտնել մեթոդներ և հնարներ, որոնք ոչ միայն հետաքրքիր կլինեն աշակերտների համար, այլ նաև կունենան ուսուցողական, ճանաչողական նշանակություն և կնպաստեն աշակերտի ստեղծագործական մտքի զարգացմանը:

Շնորհակալություն, Մարգարյան Նաիրա, համամիտ եմ։։

Չգրանցված
10.01.2018, 20:28
Հարգելի' Եսայան, ուզում եմ իմանալ Ձեր կարծիքը` ինչպիսի ստեղծագործություններ պետք է գրեն ժամանակակից գրողները,որ հետաքրքրի այսօրվա ընթերցողին: Շնորհակալություն:

Եսայան
11.01.2018, 22:38
Ընթերցանության նկատմամբ աշակերտների հետաքրքրության բարձրացմանը կնպաստի նաև դպրոցներում անցկացվող պոեզիայի ժամերը՝ նվիրված հայ, ռուս, արտասահմանյան դասական և ժամանակակից բանաստեղծներին։
Պոեզիայի ժամերն օգնում են ընթերցողներին՝ հատկապես պատանիներին, զգալու, հասկանալու պոեզիայի մեծ ուժն ու ներգործությունը։
Միջոցառումներն ավելի հաճելի ու գրավիչ են դառնում համապատասխան երաժշտական ձևավորումների շնորհիվ, տեսասահիկների ցուցադրմամբ, թեմային համապատասխան միջավայրի ստեղծմամբ։

Եսայան
11.01.2018, 23:03
Աշակերտների հետաքրքրությունն ու երևակայությունը խթանելու համար կարելի է կազմակերպել տիկնիկային ներկայացում։ Այս աշխատանքը կազմակերպելու համար նախ և առաջ պետք է ընտրել նյութը, աշխատանք կատարել բնագրի հետ․ ուղղորդված ընթերցանություն, լեզվական աշխատանք /տարբերակել ուրիշի ուղղակի խոսքը անուղղակիից, անդրադառնալ կետադրությունը, ուղղակի խոսքը հարստացնել կոչականներով/, կատարել դերաբաշխում։ Աշակերտների մոտ ձևավորվում է համագործակցելու կարողություն, հանդուրժողականություն և հարգանք է ձևավորվում մյուսների կարծիքների հանդեպ։ Դերաբաշխում կատարելուց հետո պատրաստել դերերին համապատասխան տիկնկներ։ Ընդորում տիկնիկները կարող են պատրասել իրենց իսկ ձեռքերով։ Իսկ վերջում էլ ձևավորել բեմը։ Այս աշխատանքը պահանջում է աշակերտների կարողությունների և հմտությունների դրսևորում։
Արտադասարանային ընթերցանության ժամանակ ևս սովորում են նոր բառեր,արտահայտություններ։ Սովորում խոսքի կուլտուրա։ Այդ ամենն արվում է ինքնաբուխ։

https://web.facebook.com/1534811396811619/videos/pcb.1577591762533582/1577591265866965/?type=3&theater

Տիկնիկների գունագեղ խաղն ու արտահայտիչ խոսքն ավելի տպավորիչ է դարձնում ասելիքը՝ հատկապես կրտսեր և միջին տարիքի երեխաների ամար։ Ներկայացումներն օգնում են գրական ստեղծագործության ճիշտ ընկալմանն ու յուրացմանը, միաժամանակ մատչելի են ու հետաքրքիր բոլոր տարիքի ունկնդիրների համար։

Եսայան
13.01.2018, 19:30
Հանդիպումը ժամանակակից գրողի հետ ևս կնպաստի ընթերցանության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը։ Միջոցառման այս տեսակը կենդանի կապ է հաստատում գրողի և ընթերցողների միջև։ Միջոցառման ընթացքում ներկայացվում են հանդիպման եկած գրողի կենսագրությունից կարևոր տեղեկություններ, հուշեր․․․․․․․
Հանդիպումը հնարավորություն է տալս ընթերցողներին տեսնելու, մոտիկից շփվելու ընթերցած գրքի հեղինակի հետ, տալու իրենց հուզող հարցերը։

Եսայան
15.01.2018, 23:17
Երեխաների մոտ ընթերցանության նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը կարող է նպաստել դպրոցներում գործող խմբակները / ասմունքի, թատերական, խոսքի կուլտուրայի․․․․/։ Դրանք ընթերցողներին հնարավորություն են տալիս ավելի մոտերմորեն կապվելու գրքին, լայնացնելու մտահորիզոնն ու իմացության շրջանակը։

anya.
16.01.2018, 17:02
Շնորհակալություն, հարգելի՛ Եսայան, ընթերցանության նկատմամբ երեխաների հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով տարբեր միջոցներ ներկայացնելու համար։ Դրանք կարող են օգտակար լինել ուսուցման գործընթացում։

Елена
16.01.2018, 19:30
Очень важный вопрос вы затронули в обсуждении, Лорета. Уметь хорошо читать и понимать прочитанное-важно не только на уроках родного языка или литературы. С этой проблемой сталкиваемся и мы,учителя - предметники, когда дети читают, например,задачу по математике и не могут понять условие задачи. Частые случаи на экзаменах,когда старшие ученики с трудом понимают условие задания.И причина всему этому одно-дети мало читают.Ведь чтение не только помогает обогатить словарный запас.Во время чтения работает воображение, развивается зрительная память, способность осмыслить прочитанное.Как привить любовь к чтению? Вопрос очень сложный. Желательно, этот процесс должен начинаться в очень раннем возрасте, и примером в этом должны быть окружающие взрослые, в первую очередь-родители.Очень трудно убедить ребёнка в пользе чтения,если окружающие его люди не заинтересованы в этом. В наш век технологий ещё одна проблема-интернет,который в сжатой форме выдаёт сухую информацию не требуя больших усилий. И ещё немаловажная проблема-хорошие книги недешёвое удовольствие. Библиотек стало очень мало, и не каждый через весь город будет добираться до одной-единственной библиотеки в городе. В данном случае очень велика работа учителей. Сначала в младших классах. Используя изобретательность,можно привить интерес к чтению. И если из всего класса хотя бы один ученик потянется к книге, значит усилия учителя были не напрасны.

Եսայան
17.01.2018, 18:30

Շնորհակալություն գրառման համար, հարգելի՛ Ելենա։ Ես կիսում եմ Ձեր մտքերը։ Այո՛, ցավալի է, որ գրադարանների թիվը օր օրի պակասում է, Իսկ գրախանութների հետաքրքիր, բայց թանկարժեք գրքերը ոչ բոլորին է հասանելի․․․․

Լիլ
17.01.2018, 21:57
Շնորհակալություն, հարգելի՛ Եսայան, ընթերցանության նկատմամբ երեխաների հետաքրքրությունը բարձրացնելու նպատակով տարբեր միջոցներ եք ներկայացրել, բոլորն էլ կիրառելի են և նպատակահարմար:

Եսայան
19.01.2018, 23:20
Մանկավարժները, գրադարանավարները, ծնողները պետք է անընդհատ որոնեն նոր ձևեր ու միջոցներ՝ ընթերցանությունն ավելի հետաքրքիր, տեսանելի ու բովանդակալից դարձնելու համար։ Ներկա ժամանակների պահանջներին համապատասխան՝ ավանդական ձևերի կողքին պետք է կիրառել նոր տեխնոլոգիաներ՝ փորձելով քայլել ժամանակին համընթաց։
<<Ընթերցանությունը մտքի համար նույնն է, ինչ ֆիզիկական վարժությունը`մարմնի>>։ Ադիսոն

Էմմա Խաչատրյան
21.01.2018, 13:13
КАК ПРИВИТЬ ЛЮБОВЬ К ЧТЕНИЮ?
http://mchildren.ru/privit-lyubov-k-chteniyu/?utm_source=facebook.com&utm_medium=social&utm_campaign=kak-privit-rebyonku-lyubov-k-chteniyuch

Էմմա Խաչատրյան
21.01.2018, 16:04
3862

Եսայան
22.01.2018, 16:29
5 книг, которые научат ребенка нестандартно мыслить

Как вырастить из обычного ребенка Стива Джобса, Квентина Тарантино или Марка Шагала? Чем нужно заниматься, чтобы развить творческий потенциал и нестандартное мышление у ваших детей? «Мел» совместно с издательством «Манн, Иванов и Фербер» составил список книг, которые помогут вырастить творческого гения не выходя из дома.
https://mel.fm/podborka/1530687-child_books

Ամալյա Հովհաննիսյան1
23.01.2018, 16:49
Հարգելի Եսայան շատ հետաքրքիր հարց եք բարձրացրել, քանի որ այսօրվա սերունդը կամ քիչ է կարդում,կամ չի կարդում.Դասեր էլ կան, որ շատ քիչ է նյութը, ուստի , ուստի դասարանում կարելի է օգտվել լրացուցիչ ընթերցանությունից. Օրինակ տարրական դասարաններում անցնում են ինքնուրույն ընթերցանություն, որի մեջ շատ հետաքրքիր նյութեր են և դրանից աշակերտը և զարգացնում է կարդալու կարողությունը և լրացուցիչ գիտելիք է ձեռք բերում.

Օլգա Հայրապետյան
23.01.2018, 19:26
Հարգելի Եսայան,նոր տեխնոլոգիաները և ինտերնետի օգտագործումը զգալիորեն նվազեցրել է աշակերտների հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ:

Եսայան
24.01.2018, 16:50
Հարգելի Եսայան,նոր տեխնոլոգիաները և ինտերնետի օգտագործումը զգալիորեն նվազեցրել է աշակերտների հետաքրքրությունը ընթերցանության նկատմամբ:

Շնորհակալություն, համամիտ եմ, ժամանակը իրենն է թելադրում։ Պարզապես հմտորեն ու նրբորեն պետք է վերաբերվել այս հարցին և ճիշտ ուղղորդել երեխաներին։ Շատ կարևոր է և՛ ուսուցիչների , և՛ ծնողների ուշադրությունն ու հետևողականությունը։

Էմմա Խաչատրյան
24.01.2018, 16:55
Եթե ընթերցանությունը վսեմացնում է ձեր ոգին,եթե այն ներշնչել է ձեզ ազնիվ ու խիզախ
զգացմունքներ,նշանակում է գիրքը լավն է ու ստեղծված է վարպետի ձեռքով:
Լաբրյուեր

Գիրքը մարդակային հոգու ամենամաքուր էությունն է:
Կարլեյլ

Ընթերցանությունը մտքի համար նույնն է,ինչ ֆիզիկական վարժությունը`մարմնի:
Ադիսոն

Գիրքը լավն է,եթե հեղինակը նրանում արտահայտում է միայն այն,ինչ պետք է,և
անյպես,ինչպես պետք է:
Արիստոտել

Գրքերը մտքերի նավեր են`ժամանակի ալիքներով թափառող և իրենց թանկարժեք բեռը
սերնդից սերունդ զգուշորեն տեղափոխող:
Ֆրենսիս Բեկոն

Պատահական հանդիպումը լավ գրքի հետ կարող է ընդմիշտ փոխել մարդու ճակատագիրը:
Մարսել Պրևո

Հարկավոր է ճանաչել գիրքը:Հարկավոր է սիրել այն և հավատալ նրան:Հարկավոր է իր մեջ
մշակել գրքի օգնությամբ աշխատելու կարողություն և գործնական հմտություն:
Ն.Ա.Ռուբակին

Էմմա Խաչատրյան
24.01.2018, 17:01
Ամեն ինչ գրքի մասին
https://www.slideshare.net/Annagspoyan/ss-16172718

Գրքի կարևորությունը
https://npatak.wordpress.com/2013/11/19/%D5%A3%D6%80%D6%84%D5%AB-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8/

Բանաստեղծություններ գրքի մասին
http://gradaran198.blogspot.am/2013/10/blog-post_7.html

Գիրք`գիտելիքի հավերժ աղբյուր
https://success.am/2012/04/26/%D5%A3%D5%AB%D6%80%D6%84/

Գիրքը, որը սովորեցրեց ինձ ապրել
http://armolimp.blogspot.am/2013/02/blog-post_3718.html

Էմմա Խաչատրյան
24.01.2018, 17:10
3882 3883

Էմմա Խաչատրյան
24.01.2018, 17:20
ԳԻՐՔԸ՝ ՄՏԵՐԻՄ ԲԱՐԵԿԱՄ,ԽՈՐՀՐԴԱՏՈՒ,ՈՒՂԵԿԻՑ
Գիրքը մարդկային մտքի ամենամեծ հրաշքն է,որ մեզ տալիս է գիտելիքների կախարդական բանալին,
որով բացում ենք աշխարհի փակ դռները։Ինչքան շատ ենք ընթերցում,այնքան շատ բան ենք իմանում
և ուրիշ հայացքով ենք նայում կյանքին։Գիրքը մեր կյանքի մշտական ուղեկիցը պետք է դառնա։
Նրանով ենք տարբերում չարն ու բարին,ճանաչում կյանքն ու մարդկանց։
Տառապած մեր ժողովուրդը դժվար թե դիմանար ու հարատևեր,եթե սրի հետ մեկտեղ չունենար իր ամենից
զորավոր զենքերից մեկը՝ մայրենի լեզուն և գրականությունը։ Այնտեղ,որտեղ հայը չի կարողացել հաղթել սրով,
հաղթել է գրով՝ գալիքին փոխանցելով իր երազը,հույսը,հավատը։
http://www.artsakhtert.com/arm/culture-and-sport/item/6817-%D5%A3%D5%AB%D6%80%D6%84%D5%A8%D5%9D-%D5%B4%D5%BF%D5%A5%D6%80%D5%AB%D5%B4-%D5%A2%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B4,-%D5%AD%D5%B8%D6%80%D5%B0%D6%80%D5%A4%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82,-%D5%B8%D6%82%D5%B2%D5%A5%D5%AF%D5%AB%D6%81

Եսայան
24.01.2018, 17:33
Շնորհակալություն, համամիտ եմ, ժամանակը իրենն է թելադրում։ Պարզապես հմտորեն ու նրբորեն պետք է վերաբերվել այս հարցին և ճիշտ ուղղորդել երեխաներին։ Շատ կարևոր է և՛ ուսուցիչների , և՛ ծնողների ուշադրությունն ու հետևողականությունը։

Այսօր նոր տեխնոլոգիաների ներդրումը հնարավորություն է տալիս երեխաներին ընթերցելու ոչ միայն ավանդական,այլև էլեկտրոնային գրքեր ու ամսագրեր։
Անվճար ինտերնետային ծառայությունը լայն հնարավորություն է տալիս ամենատարբեր տարիքի երեխաներին՝ օգտվելու էլեկտրոնային շտեմարաններից։ Ընթերցանության այս եղանակը ևս նպաստում է նոր սերնդի գիտելիքների ընդլայմանն ու խորացմանը։

Անի Ղարիբյան
24.01.2018, 21:32
Այսօր ընթերցանության որակի վրա իր ազդեցությունն է թողնում նաև էլեկտրոնային կուլտուրան (կարող է փոխվել տպագիր տեքստի և տեղեկության ընկալումը՝ դառնալով ավելի դրվագային, արագ, որի արդյունքում դժվար կլինի կենտրոնանալ բազմաթերթ նկարագրական վեպերի վրա) : Ընթերցանության ավանդական ձևերից անցումը ժամանակակից ձևերի պատճառ է դառնում, որ կորցնում ենք մեծաթիվ ընթերցողների:
Ամեն դեպքում կարծում եմ ,որ գիրքը ընտրելիս պետք է ուսումնասիրվեն ընթերցողների հետաքրքրությունները, նախասիրություններն ու պահանջմունքները, այլ ոչ թե մատուցվի այն, ինչը ավանդաբար ճիշտ ենք համարել:

Narine Stepanyan
25.01.2018, 17:22
Միայն դասագրքերում տրված նյութերը և ծրագրային պահանջների կատարումը բավարար չեն լավ ընթերցող ձևավորելու գործում: Կարևորվում է դասագրքերի նյութերի ուսումնասիրությանը զուգահեռ արտադասարանական ընթերցանության կազմակերպումը: Ինչպե՞ս կազմակերպել արտադասարանական ընթերցանությունը, որ հտաքրքրություն առաջացնի հատկապես տարրական և 5-րդ, 6րդ դասարանի աշակերտների մոտ, քանի որ նրանց մտածողությունը դեռևս կոնկրետ առարկայական է, բայց երևակայությունը՝ վառ, հետևաբար նրանց համար վերլուծություն կատարելը, խոսքային պատկերներ ստեղծելը բարդ խնդիր է:

Հարգելի Եսայան շնորհակալություն գրառման համար։ Կարծում եմ այո շատ կարևոր է լեզուները ընթերցել սովորեցնելիս կիրառել այնպիսի մեթոդներ, որոնք ոգևորություն ու հետաքրքրություն կառաջացնեն և սովորելու ցանկություն, առանց ձանձրանալու

Օլգա Հայրապետյան
25.01.2018, 19:40
Հարգելի Եսայան,երեխաները սովորելու կձգտեն հատկապես այն դեպքում,երբ բավականություն զգան դրանից,երբ հասկանան,որ դա անհրաժեշտ է,որպեսզի հասնեն իրենց կողմից կարևոր համարվող նպատակների:

Եսայան
25.01.2018, 21:36
Երեխաների և շատ ծնողների կարծիքով ընթերցանության հիմնական արգելքը ժամանակի սակավությունն է։ Կարծում եմ , երբ այդ հարցը ծագում է, դրա հետ միաժամանակ կամ դրանից առաջ առաջանում է չկարդալու ցանկությունը, և ժամանակի սակավությունը միայն պատճառաբանություն է ։Ընթերցանությունը պետք է լինի կենսակերպ։ Հետաքրքիր գրքի համար միշտ էլ կարելի է ժամանակ գտնել։ Այստեղ խոսքը ոչ թե ավելորդ ժամանակի մասին է , այլ ժամանակի ավելի նպատակային օգտագործման։ Հեռուստադիտումը, համակարգչային խաղերը երեխաներին հեռու են պահում գրքից։ Սակայն խելացի օգտագործման դեպքում նրանց միջոցով հնարավոր է շատերին ներգրավել ընթերցանության ոլորտ։ Պարզապես պետք է ճիշտ օգտվել այդ հնարավորությունից։ Իսկ այստեղ մեծ է ծնողների դերը, ովքեր պետք է սովորեցնեն երեխաներին լավը վատից տարբերել, որպեսզի երեխան ունենա սեփական կարծիք և ինքնուրույն ընտրություն։

Եսայան
25.01.2018, 22:16
Համակարգչից օգտվելը ևս պարտադրում է կարդալ, գրել, ինքնուրույն տեղեկություններ ստեղծել և անչափահասներին վարժեցնում է հիպերտեքստերի , որոնք ոչ սովորական մտածողության հիմք են, և նրանց զարգացման կարևորությունը գնալով հաստատվում է ժամանակակից աշխարհում։ Ծնողները, մանկավարժները երեխայի մեջ պետք է ձևավորեն կայունություն, որ նա զերծ մնա բացասական տեղեկությունների ազդեցությունից։
Համակարգչի և՛ լավ, և՛ վնասակար առանձնահատկությունները հնարավորություն են ստեղծում պատանու մեջ զարգացնել վերլուծական ունակություններ և քննադատական մտածողություն։

Ամալյա Հովհաննիսյան1
25.01.2018, 22:57
Հարգելի Էմմա, շատ կարևոր թեմա եք արծարծում. Իմաստուններից մեկն ասել է. << Կարդալը մարդու մտքի համար նույնն է,ինչ ֆիզիկական վարժությունը մարմնի համար>> .Այո, իսկապես մենք կարիք ունենք կարդալու, մեր գիտելիքները հարստացնելու և այն սերնդեսերունդ փոխանցելու. Մենք առաքելություն ունենք կյանքում , դա պիտի փառքով կատարել.Շնորհակալություն թեմայի համար.

Էմմա Խաչատրյան
25.01.2018, 23:20

Շնորհակալություն հարգելի՛ Ամալյա գրառման համար։Ուրախ եմ,որ հավանել եք։Այդ իմաստունն Ադիսոնն է։

ԱՍՅԱ
25.01.2018, 23:32
Ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը մեծանում է,եթե ընթերցվող տեքստը հետաքրքրություն է ներկայացնւմ երեխայի համար:Այստեղ մեծ է ուսուցչի դերը,քանզի հետաքրքրությունը այս կամ այն թեմայի վերաբերյալ բորբոքում է հենց ուսուցիչը:Ես դասավանդման ընթացքում հաճախակի հետևում եմ երեխաների ռեակցիային և կարող եմ հավաստիացնել,որ այն տեքստերը,բնագրերը,որոնց վերաբերյալ տարվում է մանրակրկիտ աշխատանքձևավորվում է հետաքրքրություն,ապա բնագրի բովանդակության ընկալումն ավելի հասանելի է և հեշտ է ընկալվում:Դա կրտսեր դպրոցականների մոտ...Իսկ ավելի մեծ տարիքում,ցավոք,գիրքն ունի մրցակից՝համացանց,որի առկայությունը խանգարում է ընթերցանության նկատմամաբ կայուն հետաքրքրություն ձևավորելուն...

Մարգարյան Նաիրա
25.01.2018, 23:34
Այո, ճիշտ է, հարգելի Եսայան, ցանկության դեպքում ընթերցել ցանկացողն անպայման ժամանակ կգտնի: Ցավալի է, բայց միևնույն ժամանակ փաստ է, որ գրքերը տարիներով մնում են գրադարակներում և այսպես ասած <<ընթերցող են փնտրում>>: Սովորաբար , եթե նպատակ ես ունենում ինչ-որ բանի հասնելու , ապա անհրաժեշտ է երկարատև և տքնաջան աշխատանք: Կարծում եմ , որ կարելի է կազմակերպել մի որևէ հետաքրքիր գրքի քննարկում , մշակել հստակ պլան , որն անպայման հետաքրքրություն կառաջացնի աշակերտների մոտ: Սկզբնական շրջանում գործընթացը դժվար կլինի, բայց հետո ուսուցիչն անպայման որոշակի արդյունքի կհասնի:

Եսայան
26.01.2018, 22:39
Պարտադիր ընթերցանությունը սովորաբար արդյունավետ չէ։ Ընթերցանությունը արդյունավետ է դառնում, երբ երեխան ինքն է հետաքրքրություն ցուցաբերում ընթերցելու նկատմամբ։ Հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ ամենակարևոր շարժառիթն է ։
Այս կարևոր հարցի հաջող լուծման համար կարևոր է թիմային աշխատանքը՝ գրադարանավարներ, գրողներ, լրագրողներ, մանկավարժներ, հոգեբաններ, ծնողներ։ Համատեղ ծրագրերի և աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել հաջողության։

Եսայան
26.01.2018, 22:44

Հարգելի Ասյա, շնորհակալ եմ գրառման համար։ Համամիտ եմ, ուսուցման և դաստիարակության գործում մեծ է ուսուցչի դերը։

Եսայան
26.01.2018, 22:47
Այո, ճիշտ է, հարգելի Եսայան, ցանկության դեպքում ընթերցել ցանկացողն անպայման ժամանակ կգտնի: Ցավալի է, բայց միևնույն ժամանակ փաստ է, որ գրքերը տարիներով մնում են գրադարակներում և այսպես ասած <<ընթերցող են փնտրում>>: Սովորաբար , եթե նպատակ ես ունենում ինչ-որ բանի հասնելու , ապա անհրաժեշտ է երկարատև և տքնաջան աշխատանք: Կարծում եմ , որ կարելի է կազմակերպել մի որևէ հետաքրքիր գրքի քննարկում , մշակել հստակ պլան , որն անպայման հետաքրքրություն կառաջացնի աշակերտների մոտ: Սկզբնական շրջանում գործընթացը դժվար կլինի, բայց հետո ուսուցիչն անպայման որոշակի արդյունքի կհասնի:

Մարգարյան Նաիրա, շնորհակալ եմ գրառման համար։ Դուք իրավացի եք , գրքի քննարկումը ևս կօգնի գրքի նկատմամբ հետաքրքրության բարձրացմանը։

anya.
26.01.2018, 23:24
Պարտադիր ընթերցանությունը սովորաբար արդյունավետ չէ։ Ընթերցանությունը արդյունավետ է դառնում, երբ երեխան ինքն է հետաքրքրություն ցուցաբերում ընթերցելու նկատմամբ։ Հետաքրքրությունն ընթերցանության նկատմամբ ամենակարևոր շարժառիթն է ։
Այս կարևոր հարցի հաջող լուծման համար կարևոր է թիմային աշխատանքը՝ գրադարանավարներ, գրողներ, լրագրողներ, մանկավարժներ, հոգեբաններ, ծնողներ։ Համատեղ ծրագրերի և աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել հաջողության։

Այսօր աշխարհի բազմաթիվ երկրներում միջոցներ են ձեռնարկում բնակչությանը ընթերցանության ոլորտ ներգրավելու համար։ Մշակվում են ծրագրեր, որպեսզի ձևավորվի ինքնակրթության , մտավոր կարողություններ ձեռք բերելու և դրանք անընդհատ զարգացնելու համակարգ։ Կարծում եմ, որ մենք էլ պետք հետևողական լինենք, որպեսզի հետագայում մեղավորներ չփնտրենք։

Վիոլետա Կոստանդյան
26.01.2018, 23:34
Աշխատանքային փորձը ցույց է տվել , որ աշակերտները մեծ սիրով է կատարում այն աշխատանքները , որոնք իրենց ավելի հոգեհարազատ են : Նրանք սիրում են , երբ իրենք ազատ են իրենց ընտրության և գործողությունների մեջ : Հետևաբար չենք կարող ստիպել կարդալ , պետք է միայն աննկատ ուղղորդել նրանց դեպի գիրքն ու ընթերցանությունը ։

Եսայան
27.01.2018, 20:11
Ընթերցանության հատուկ նշանակությունը երևակայության զարգացումն է։ Գիրքն է ծնում և զարգացնում երևակայությունը։ Առանց երևակայության չի կարող լինել կանխատեսում և առաջընթաց։
Գրքին և ընթերցանությանը երեխաներին պետք է ընտելացնել մանուկ հասակից։
Կան երեխաներ, որոնց համար գիրքն իրենց կյանքի օրգանական մասնիկն է։ Նրանք աչքի են ընկնում մտավոր բարձր կարողություններով և բազմագիտությամբ, շփման կուլտուրայով, կողմնորոշվելու կարողությամբ։

Եսայան
28.01.2018, 16:34
Անչափ կարևոր է ընթերցանության իրազեկության մակարդակը բարձրացնելու նպատակով մանուկ հասակից սեր արթնացնել գրքի և ընթերցանության նկատմամբ, զարգացնել գիտելիքները և հմտությունները նպատակային օգտագործելու կարողությունը, որը թույլ կտա ընտրել, հասկանալ տեղեկությունը և այն օգտագործել անձնական և հասարակական նպատակներով։

Թամարա Միրզոյան
28.01.2018, 19:19
Հարգելի Եսայան, այս գործում կարևոր է ոչ միայն ուսուցչի դերը, ծնողները ևս պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի երեխաների մեջ ընթերցասիրություն զարգացնեն: Ահա մի քանի խորհուրդներ ծնողներին՝
1. ընթերցանությունը չպետք է կրի ստիպողական բնույթ (պատմել հատվածներ որևէ գրքից, գրքերը դնել տեսանելի վայրում),
2. պետք է զարգացնել ընթերցանության մշակույթ (շատ գրքեր կարդացեք, նա կընդօրինակի ձեզ),
3. երեխաների մեջ ընթերցասիրություն զարգացնելուն մեծապես օգնում է ընտանեկան ընթերցանությունը, այսինքն՝ բարձրաձայն ընթերցանությունը ընտանիքի անդամների հետ: Հարկավոր է քննարկել ընթերցածի բովանդակությունը,
4. մի շտապեք պատասխանել հարցերին (խորհուրդ տվեք նրան մինչև վերջ ընթերցել տեքստը, հնարավոր է, որ ինքը գտնի պատասխանը),
5. ցուցաբերեք աջակցություն երեխային՝ անձնական մանկական գրադարանի ստեղծման գործում,
6. հաշվի առնել երեխայի ընթերցողական պահանջմունքները, նրա հետաքրքրությունները,
7. տանը առանձնացնել ընթերցանության համար առավել հարմարավետ տեղ ,
8. այնպիսի խաղեր խաղացեք, որոնց ընթացքում անհրաժեշտ է ընթերցել որոշակի նյութեր,
9. կատարեք դերերով ընթերցանություն:

Օլգա Հայրապետյան
29.01.2018, 19:19
Հարգելի Եսայան, ես ինչքան գիտեմ,հատուկ ցաձր դասարանի երեխաների համար ձեռնակ կա:Ձեռնարկում զետեղված են ինքնուրույն ընթերցանության ծրագրով նախատեսված նյութեր հանրակրթական դպրոցի ցաձր դասարանի համար: Ընթերցանության գիրքը կծանոթացնի ազգային և համամարդկային մշակութային ժառանգությանը, երաժշտության, կերպարվեստի, քանդակագործության, ճարտարապետության, կինոյի, թատրոնի, խոսքարվեստի վարպետներին:

Եսայան
30.01.2018, 16:25
Ընթերցանությունը նպատակային և արդյունավետ կազմակերպելու համար անհրաժեշտ է ի մի բերել այդ դաշտում առկա հիմնահարցերը ։ Այսպես՝
1․ Ընթերցանությունը մնում է ժամանակակից մանուկների և պատանիների կյանքի կարևոր մասը, թեկուզ նրանց ազատ ժամանցում առաջնային տեղ չի զբաղեցնում։
2․ Գիրքը չի <<հեռանում>>, այն հիմնականում մնում է որպես տեղեկատվության աղբյուր, բայց ավելի մեծ հաճույքով և հետաքրքրությամբ պատանիները դիմում են համացանցային տեղեկատվությանը, որովհետև այն ավելի հասանելի է։
3․ Հայ գրականության մեջ քիչ են կամ բացակայում են ստեղծագործությունները, որոնք կդառնան պաշտամունքային և ժամանակակից դեռահասին կներկայացնեն համակրելի ժամանակակից հերոսների։
4․ Բացակայում է մանուկների և անչափահասների ընթերցանության մշակույթի և դաստիարակության հարցերով զբաղվող տարբեր օղակների փոխգործակցումը։
․․․․․

Լիլ
30.01.2018, 21:24
Հարգելիներս, ընթերցանության նկատմամբ սերը սկսվում է մանկուց և շարունակվում ձևավորվել տարրական դասարաններում: Սկսած տարրական դասարաններից անհրաժեշտ է ամուր հիմքեր դնել գրագետ ընթերցող ձևավորելու համար: Գրա¬¬¬գետ ընթերցողը նա է, ով ընթերցանության նկատմամբ ունի կայուն սովորույթ, ներքին պահանջմունք՝ այն ընկալելու իբրև աշխարհը և իրեն ճանաչելու կարևոր միջոց: Դա այն երեխան է, ով տիրապետում է կարդալու տեխնիկային, կարդացածն ընկալելու հնարներին, գրքեր ընտրելու կարողությանը:

Ամալյա Հովհաննիսյան1
12.02.2018, 22:57
Հարգելի Եսայան կարևոր թեման եք ընտրել.Այս հարցում մեծ է ուսուցչի գործոնը, Գրականությունը այսօր և որպես հասարակության հոգեբարոյական կյանքիգոյության փաստ , և որպես դպրոցական առարկա այն բարոյական հիմքն ու մաքուր ակունքն է, որը սնում է մարդկանց հոգևոր աշխարհ.Բարոյական համոզմունքները բուռն կերպով են ձևավորվում մանկական տարիքում. Սա նշանակում է, որ հատկապես դպրոցում պետք է արթնացնել, իսկ հետո նաև ձևավորել ընթերցանության նկատմամբ երեխաների հետքրքրությունն ու սերը, զարգացնել գեղեցիկի , գրական խոսքի խորության ընկալման կարողությունը և դրա բարոյական ներգործության ուժը.

Էլեոնորա Հովհաննիսյան
12.02.2018, 23:15
Հարգելիներս, ընթերցանության նկատմամբ սերը սկսվում է մանկուց և շարունակվում ձևավորվել տարրական դասարաններում: Սկսած տարրական դասարաններից անհրաժեշտ է ամուր հիմքեր դնել գրագետ ընթերցող ձևավորելու համար: Գրա¬¬¬գետ ընթերցողը նա է, ով ընթերցանության նկատմամբ ունի կայուն սովորույթ, ներքին պահանջմունք՝ այն ընկալելու իբրև աշխարհը և իրեն ճանաչելու կարևոր միջոց: Դա այն երեխան է, ով տիրապետում է կարդալու տեխնիկային, կարդացածն ընկալելու հնարներին, գրքեր ընտրելու կարողությանը:

Այո,հարգելի Լիլ, սերը ըմթերցանության նկատմամբ ձևավորվում է կրտսեր դպրոցական տարիքից...Կարելի է ճիշտ կազմակերպել Գ/ՈՒ ,Ինքն/ընթ-ն դասաժամերը...Հետաքրքիր աշխատանքը կմեծացնի հետաքրքրությունը ...

Fuzelina Karapetyan
13.02.2018, 19:27
Համաձայն եմ գրառման հետ , կարծում եմ , որ ուսուցչի դերն այս հարցում շատ կարևոր է:

Թագուհի Լ
15.02.2018, 11:44
Եթե աշակերտն իր կարդացած նյութից ստանա իր տարիքին համապատասխան և իր ճանաչողական հետաքրքրությունները բավարարող տեղեկատվություն՝իր ուժերին,կարողություններին համապատասխան ջանքեր թափելով,ապա այդ ուղղությամբ յուրաքանչյուր հաջորդ քայլը նա կկատարի սիրով:ԱՅԴ ՍԵՐԸ ՆՐԱՆ ԿԴԱՐՁՆԻ ԸՆԹԵՐՑԱՍԵՐ:

Անահիտ Սիմոնյան
15.02.2018, 15:16
Բավականին հետաքրքիր և ժամանակի առումով հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար,հարգելի՛ կոլեգա,համոզված եմ,որ ընթերցանությամբ այսօր քչերն են զբաղվում,կան սովորողներ,ովքեր ուսուցչի երկու կամ երեք արտահայտված նախադասության շնորհիվ ոգևորվում,լցվում են հետաքրքրությամբ ՝ հետևելով ուսուցչի օրինակին ,կարդում են և արդյունքն ակնհայտ է:

Էլեոնորա Հովհաննիսյան
15.02.2018, 15:59
Եթե աշակերտն իր կարդացած նյութից ստանա իր տարիքին համապատասխան և իր ճանաչողական հետաքրքրությունները բավարարող տեղեկատվություն՝իր ուժերին,կարողություններին համապատասխան ջանքեր թափելով,ապա այդ ուղղությամբ յուրաքանչյուր հաջորդ քայլը նա կկատարի սիրով:ԱՅԴ ՍԵՐԸ ՆՐԱՆ ԿԴԱՐՁՆԻ ԸՆԹԵՐՑԱՍԵՐ:

Այո, հարգելի Թագուհի,հիշենք ,որ երեխան հաճույքով աշխատում է այն աշխատանքի շուրջ ինչը հասկանալի է,հետաքրքիր...

Եսայան
17.02.2018, 19:12
Հարգելի Եսայան, այս գործում կարևոր է ոչ միայն ուսուցչի դերը, ծնողները ևս պետք է ջանքեր գործադրեն, որպեսզի երեխաների մեջ ընթերցասիրություն զարգացնեն: Ահա մի քանի խորհուրդներ ծնողներին՝
1. ընթերցանությունը չպետք է կրի ստիպողական բնույթ (պատմել հատվածներ որևէ գրքից, գրքերը դնել տեսանելի վայրում),
2. պետք է զարգացնել ընթերցանության մշակույթ (շատ գրքեր կարդացեք, նա կընդօրինակի ձեզ),
3. երեխաների մեջ ընթերցասիրություն զարգացնելուն մեծապես օգնում է ընտանեկան ընթերցանությունը, այսինքն՝ բարձրաձայն ընթերցանությունը ընտանիքի անդամների հետ: Հարկավոր է քննարկել ընթերցածի բովանդակությունը,
4. մի շտապեք պատասխանել հարցերին (խորհուրդ տվեք նրան մինչև վերջ ընթերցել տեքստը, հնարավոր է, որ ինքը գտնի պատասխանը),
5. ցուցաբերեք աջակցություն երեխային՝ անձնական մանկական գրադարանի ստեղծման գործում,
6. հաշվի առնել երեխայի ընթերցողական պահանջմունքները, նրա հետաքրքրությունները,
7. տանը առանձնացնել ընթերցանության համար առավել հարմարավետ տեղ ,
8. այնպիսի խաղեր խաղացեք, որոնց ընթացքում անհրաժեշտ է ընթերցել որոշակի նյութեր,
9. կատարեք դերերով ընթերցանություն:

Շնորհակալություն խորհուրդների համար, հարգելի Թամարա։ Համամիտ եմ։ Շատ մեծ է ծնողի դերը երեխայի դաստիարակության և կրթության գործում։

Եսայան
17.02.2018, 19:21
Հարգելի Եսայան կարևոր թեման եք ընտրել.Այս հարցում մեծ է ուսուցչի գործոնը, Գրականությունը այսօր և որպես հասարակության հոգեբարոյական կյանքիգոյության փաստ , և որպես դպրոցական առարկա այն բարոյական հիմքն ու մաքուր ակունքն է, որը սնում է մարդկանց հոգևոր աշխարհ.Բարոյական համոզմունքները բուռն կերպով են ձևավորվում մանկական տարիքում. Սա նշանակում է, որ հատկապես դպրոցում պետք է արթնացնել, իսկ հետո նաև ձևավորել ընթերցանության նկատմամբ երեխաների հետքրքրությունն ու սերը, զարգացնել գեղեցիկի , գրական խոսքի խորության ընկալման կարողությունը և դրա բարոյական ներգործության ուժը.
Շնորհակալություն , հարգելի Ամալյա։ Համամիտ եմ ․ ընթերցանությունը շատ կարևոր է երեխայի համար, քանի որ այն օգնում է.
 երեխայի դաստիարակության, զարգացման, կրթության հարցերում,
 երեխայի ինքնաճանաչման հարցերում,
 շրջակա աշխարհի հետ փոխըմբռնման հարցերում,
 մտածողության, հիշողության, երևակայության զարգացման հարցերում,
 երեխայի սոցիալ - հուզական վարքի շտկման հարցերում:

Էլեոնորա Հովհաննիսյան
17.02.2018, 19:24
Հարգելի Եսայան,կարծում եմ երեխաների մոտ հետաքրքրություն կառաջանա ընթերցանության նկատմամբ նաև հետևյալ դեպքում...Կարելի է ընտրել իրենց տարիքին համապատասխան պատմվածք,հանձնարարել կարդալ հերո լրացնել հերոսի անունով <<Կենսագրական բանաստեղծություն>> և նկարել...Կարող եմ իմ փորձից ասել ,որ այս դեպքում երեխաները ոգևորված ներգրավվում են ընթերցանության գործընթացում...Այս կերպ հաճախ կազմակերպում եմ խմբային աշխատանքներ:Աշխատանքից հետո յուրաքանչյուր խումբ շարունակելով պատմում է իր խմբին հանձնարարված պատմվածքը:

Եսայան
17.02.2018, 19:30
Բավականին հետաքրքիր և ժամանակի առումով հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար,հարգելի՛ կոլեգա,համոզված եմ,որ ընթերցանությամբ այսօր քչերն են զբաղվում,կան սովորողներ,ովքեր ուսուցչի երկու կամ երեք արտահայտված նախադասության շնորհիվ ոգևորվում,լցվում են հետաքրքրությամբ ՝ հետևելով ուսուցչի օրինակին ,կարդում են և արդյունքն ակնհայտ է:

Շնորհակալություն հարգելի Անահիտ, որ միացաք մեր քննարկումներին։ Միանգամայն համամիտ եմ, որ ուսուցչի օրինակը շատ կարևոր է։

Եսայան
17.02.2018, 19:34
Հարգելի Եսայան,կարծում եմ երեխաների մոտ հետաքրքրություն կառաջանա ընթերցանության նկատմամբ նաև հետևյալ դեպքում...Կարելի է ընտրել իրենց տարիքին համապատասխան պատմվածք,հանձնարարել կարդալ հերո լրացնել հերոսի անունով <<Կենսագրական բանաստեղծություն>> և նկարել...Կարող եմ իմ փորձից ասել ,որ այս դեպքում երեխաները ոգևորված ներգրավվում են ընթերցանության գործընթացում...Այս կերպ հաճախ կազմակերպում եմ խմբային աշխատանքներ:Աշխատանքից հետո յուրաքանչյուր խումբ շարունակելով պատմում է իր խմբին հանձնարարված պատմվածքը:

Հարգելի Էլեոնորա, շնորհակալություն հետաքրքիր առաջարկի համար։

Էմմա Խաչատրյան
23.02.2018, 01:00
Գիրք կարդալը մարզում է երեխայի ուղեղը՝ քաջալերեք նրան
http://www.mediamax.am/am/column/12585/

Անուշ Առաքելյան
28.02.2018, 22:12
Հարգելի Եսայան , ընթերցանության նկատմամբ սեր արթնացնելու նպատակով պետք է ընտրել յուրաքանչյուր տարիքին համապատասխան գիրք :Կրտսեր դպրոցականներին առավել շատ հետաքրքրում է պատկերազարդ գրքերը, իսկ միջին դպրոցի աշակերտներին առաջարկել այնպիսի գրքեր , որ անցնի նրանց զգայարաններով:
<< Բացի աչքից ու բերանից , ընթերցանության ժամանակ հոգին նույնպես պետք է ի գործողության գրգռվի: Ինչ որ չի անցնում զգայարաններով, նա առհասարակ չի մտնում հոգու մեջ>>: Ա. Բահաթրյան

Մարգարիտա Անտոնյան
28.02.2018, 22:40
Հարգելի՛ գործընկերներ,ուզում եմ լսել Ձեր կարծիքները, փորձի փոխանակում կատարենք այս շա՜տ կարևոր հարցի շուրջ՝ ինչպե՞ս բարձրացնել հետաքրքրասիրությունը ընթերցանության նկատմամբ։ :confused:

<<Մի ազգ երբեք չէ կարող կրթության կատարելագործությանը հասնել, քանի նորա մեջ չէ զարգացած ընթերցանության սերը>>:
Րաֆֆի

Կարելի է կիրառել <<Ընթերցանության կանխագուշակման >>մեթոդը: Տեքստը կարելի է բաժանել մասերի և ընթերցել`աշակերտներին թողնելով շարունակության գուշակումը:Այսպես նրանք հետաքրքրված կլինեն ընթերցել մինչև վերջ`հասկանալու համար արդյոք ճիշտ էին իրենց կանխագուշակած տարբերակները

Էլեոնորա Հովհաննիսյան
28.02.2018, 22:45

Հարգելի Մարգարյան նման մոտեցմամբ դասի նկարագիր` ինքն.ընթ.-ից
https://lib.armedu.am/resource/23007

Էմմա Խաչատրյան
02.03.2018, 23:31
Ընթերցանությունը մտածողության և մտավոր զարգացման աղբյուրներից մեկն է:
Վ.Ա. Սուխոմլինսկի

Էմմա Խաչատրյան
19.03.2018, 23:04
ԻՆՉՊԵՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԵՋ ՍԵՐ ԱՐԹՆԱՑՆԵԼ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ
http://internest.am/5448/%D5%BD%D5%A5%D6%80-%D5%A1%D6%80%D5%A9%D5%B6%D5%A1%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A5%D6%80%D6%81%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BA/

Եսայան
20.03.2018, 15:50
Յուրաքանչյուր գիրք նման է նոր կղզու, խորը օվկիանոսի, հին քաղաքի:

Եսայան
20.03.2018, 15:53
ԻՆՉՊԵՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՄԵՋ ՍԵՐ ԱՐԹՆԱՑՆԵԼ ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԴԵՊ
http://internest.am/5448/%D5%BD%D5%A5%D6%80-%D5%A1%D6%80%D5%A9%D5%B6%D5%A1%D6%81%D5%B6%D5%A5%D5%AC-%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A5%D6%80%D6%81%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A4%D5%A5%D5%BA/

Շնորհակալություն, Էմմա, երեխային ընթերցել սովորեցնելու հետաքրքրաշարժ եղանակ է․․․

Էլեոնորա Հովհաննիսյան
20.03.2018, 15:55
Հարգելի' Եսայան, ցանկացա կիսվել իմ փորձով:Հուսով եմ օգտակար կլինեմ:

5005

50035004

Էմմա Խաչատրյան
23.03.2018, 17:49
Մենք պետք է բարձրաձայն կարդանք մեր երեխաների համար:Կարդանք այն,ինչ նրանց ուրախացնում է:
Խոսենք տարբեր ձայներով,հետաքրքրություն սերմանենք նրանց մոտ և չդադարենք կարդալ միայն այն
պատճառով,որ նրանք արդեն սովորել են ընթերցել:
Մենք պետք է բարձրաձայն ընթերցանությունը միասնության պահ դարձնեք:

Երեխաների գրագիտությունը երաշխավորելու պարզագույն միջոց է սովորեցնել նրանց կարդալ և ապացուցել,
որ ընթերցանությունը հաճելի զբաղմունք է:Ամենապարզը՝ գտեք գրքեր,որոնք նրանց դուր են գալիս,հասանելի
դարձրեք դրանք և թույլ տվեք կարդալ:

Երեխաների համար գոյություն չունեն վատ հեղինակներ:Եթե երեխաները ցանկություն ունեն կարդալ նրանց
ստեղծագործությունները և փնտրում են այդ գրքերը,որովհետեւ բոլոր երեխաները տարբեր են:Նրանք գտնում
են իրենց անհրաժեշտ պատմվածքները և խորասուզվում դրանց մեջ:Ծեծված և հին գաղափարը նրանց համար
ո՛չ ծեծված է,ո՛չ էլ հին:Չէ՞ որ երեխան առաջին անգամ է բացահայտում այն իր համար:

Նիլ Գեյման

Վ. Հովհաննիսյան
23.03.2018, 18:40

Բավականին հետաքրքիր գրառում է Էմմա ջան: Որևէ նյութի, տեղեկության յուրացման նպատակով ինչքան շատ են օգտագործվում զգայական ուղիները, այնքան բարձր է հիշողության մեջ պահվող գիտելիքի որակն ու քանակը : Գլխավորի բովանդակության նկարագրության, ինչպես նաև բացատրության ժամանակ անհրաժեշտ է օգտագործել ընկալման ոչ թե մեկ, այլ բոլոր տեսակները՝ պատկերավոր / տեսողական, լսողական, շարժողական/, բառային-տրամաբանական և հուզական: Իր ողջ նշանակությունը պահպանում է
Կ. ՈՒշինսկու դրույթը. <<…Մանկան հիշողության մեջ որևէ բան ամուր կերպով դրոշմել ցանկացող մանկավարժը պարտավոր է հոգ տանել այն մասին,որպեսզի հնարավորինս ավելի շատ զգայական օրգաններ՝ աչք, ականջ, ձայն, մկանային շարժման զգացումներ ու նույնիսկ, եթե հնարավեր է,հոտառության և համի զգացողություններ մասնակցեն մտապահման գործողությանը>> :

Էլեոնորա Հովհաննիսյան
23.03.2018, 19:37

Միանգամայն իրավացի եք,հարգելի' Հովհաննիսյան,իորքան շատ զգայարան է մասնակցում ուսուցանվող նյութի ուսուցանվող գործընթացին,այնքան լավ է հասկացվում,մտապահվում նյոըթը:

Anna Melqumyan
23.03.2018, 19:49
Հարգելի գործընկերներ,հետաքրքիր քննարկում եք ծավալել:Ըստ իս հարկավոր է ընթերցանությունը հաճելի խաղ դարձնել երեխայի համար:Պետք չէ երեխային ասել,որ գիրք կարդալով նա կդառնա խելացի մարդ,կընդունվի համալսարան:Սրանք անհետաքրքիր թեմաներ են երեխայի համար:Երեխաները կսկսեն գիրք կարդալ, եթե ընկալեն այդ գործընթացը որպես հետաքրքրաշարժ խաղ:

Քրիստինե Հայ
19.04.2018, 13:30
Սովորողն ազատ է ընտրելու իր կարդալիք գիրքը կամ նյութը:
Ընդհանրապես, դասաժամերին շատ պիտի շեշտադրվի աշակերտի զգացածի, տպավորությունների, պարզ վերարտադրության վրա: Շատ կարևոր է, որ աշակերտ բացատրի, թե ի՞նչ սովորեց ընթերցանությունից, տվյալ գրքից կամ գրական հերոսից, քան թե փորձի վերհիշել դեպքերի, գործողությունների շարանը և վերարտադրի այն կցկտուր ձևով:

Քրիստինե Հայ
21.04.2018, 00:34
Աշակերտների ինքնուրույն մտածողության ,հարուստ հոգևոր աշխարհի,ազգային հոգեբանության ձևավորման գործում մեծ է գրականության դերը:

Ruzanna3
06.05.2018, 23:50
Հարգելի Եսայան .
ընթերցողական կարողությունները ձևավորվում են աստիճանաբար:Բանն այն է որ բանավոր և գրավոր ,ներքին ու արտաքին խոսքն անընդհատ ուղեկցվում է մտավոր բոլոր այն գործընթացներով,որոնք վերաբերում են ընթերցողական կարողությունների զարգացմանը:

Քնարիկ Հ.
07.05.2018, 00:51
Գիրք կարդալ չսիրելը հիմնականում առաջանում է հետեւալ պատճառներից՝ վարժվածության պակաս, խոսակցական եւ գրավոր խոսքի տարանջատում եւ մոտիվացվայի պակաս: Անհրաժեշտ է հասկանալ, թե այս պատճառներից որն է խանգարում ձեր երեխային եւ աշխատել այդ ուղղությամբ:

Մարինե Սահակյան
10.05.2018, 13:50
Այո, շատ կարևոր է սերը ընթերցանության նկատմամբ , եթե երեխան ստիպողաբար կարդա միևնույն է իր կարդացածից ոչինչ չի հասկանա, դրա համար կարծում եմ պետք է ամեն ինչ սիրով արվի, ծնողները ևս պետք է նպաստեն իրենց օրինակներով, տանը երեխաների հետ խոսելիս միշտ մեջբերումներ կատարեն իրենց կարդացած գրքերից...