PDA

Դիտել ողջ տարբերակը : Սուրդոհոգեբանություն

Միքայելյան Լ.
28.11.2017, 22:51
Սուրդոհոգեբանությունը -լսողական խանգարումներ ունեցող մարդկանց հոգեբանությունը, հատուկ հոգեբանության բնագաբառ է, որը վերլուծում է լսողական խանգարում ունեցող մարդկանց հոգեկանի ձևավորման առանձնահատկությունները։

Սուրդոհոգեբանության առարկան լսողական ֆունկցիայի խանգարում ունեցող մարդկանց հոգեկանի յուրահատուկ զարգացման ուսումնասիրությունն է և խանգարումների փոխհատուցման հնարավորությունների և ուղիների բացահայտումը։

Սուրդոհոգեբանության խնդիրներն են ՝ լսողական խանգարում ունեցող մարդկանց հոգեկան զարգացման յուրահատուկ և ընդհանուր օրինաչափությունների բացահայտումը, լսողական խանգարում ունեցող մարդկանց իմացական գործունեության առանձին ձևերի զարգացման առանձնահատկություների ուսումնասիրությունը, լսողական խանգարում ունեցողների հոգեկան զարգացման խանգարումների ախտորոշման, շտկման հոգեկան մեթոդների մշակումը, լսողական խանգարում ունեցող երեխաների և մեծահասակների վրա մանկավարժական ներգործության առավել արդյունավետ ուղիների և միջոցների հիմնավորումը, նրանց ինտեգրացիայի, մասնավորապես ներառական կրթության հոգեկան խնդիրների ուսումնասիրումը։

jhonfilly
26.06.2018, 17:05
Հարգելի մասնակիցներ, վերջին շրջանում հանրակրթական դպրոցներում աստիճանաբար պարտադիր է դառնում հոգեբանի առկայությունը:

Ըստ Ձեզ` ինչպիսին պետք է լինի հոգեբանի արդյունավետ աշխատանքը դպրոցում, ինչպես այն կարող է օգնել դասղեկներին և կրթական գործընթացի մյուս մասնակիցներին:

Եթե կան նաև մասնագետներ, խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով:

Արևիկ Աբովյան
29.06.2018, 00:42

Հարգելի գործընկեր հոգեբան չեմ,սովորական ուսուցիչ եմ ու կարծում եմ,որ ուսուցիչը նախ և առաջ մեծ հոգեբան է: