PDA

Դիտել ողջ տարբերակը : Շարժողական ընդունակությունների մշակումը հանրակրթական դպրոցում

Արտակ Գալստյան
16.11.2017, 11:38
Շարժողական ընդունակությունների զարգացումը հանդիսանում է դպրոցականների
ֆիզիկական դաստիարակության հիմնական բաղադրամասերից մեկը։Գործնական աշխատանքում մարդու կողմից կատարվող շատ գործողություններ անմիջականորեն կապված են ֆիզիկական
ընդունակությունների դրսևորման հետ։
Մի դեպքում անհրաժեշտ է գործել արագ. մյուս դեպքում` մեծ ուժ գործադրել. Երրորդ
դեպքում` պահանջվում է երկարատև աշխատանք և այլն։ Մարդու կողմից շարժողական
գործողությունների այս դրսևորումները ընդունված է անվանել շարժողական կամ
ֆիզիկական ընդունակություններ։
Շարժողական ընդունակությունները խմբավորվում են`
• արագաշարժություն
• ուժ
• դիմացկունություն
• շարժումների ճկունություն
• ճարպկություն և այլն։
Առանձնանում են նաև արագաուժային ընդունակությունները, արագության և
արագաուժային դիմացկունությունը, շարժումների համաձայնեցումը և այլն։
Ֆիզիկական կուլտուրայի դասերի և պարապմունքների ընթացքում մեր հիմնական
նպատակն է աշակերտների մոտ ձևավորել շարժողական ունակությունները և
հմտությունները, զարգացնել շարժողական ընդունակությունները։
Շարժողական գործողությունների յուրացման գործընթացը սկսվում է ունակությունների
ձևավորմամբ։
Շարժողական հմտությունը ամբողջ շարժման վրա աշակերտի ուշադրության
կենտրոնացումով ավտոմատացված շարժողական գործունեության կատարման
ընդունակությունն է։
Հարկ է նշել նաև ,որ բոլոր շարժողական ընդունակություններն ունեն ժառանգական հատկություն ,ուստի փոխանցվում են ծնողներից երեխաներին: Հանրակրթական ուսումնական հաստատություններում մենք կարող ենք միայն մշակել և զարգացնել դրանք:
Ֆիզիկական կուլտուրայի դասաժամերին և արտադասարանական ուսուցման կազմակերպման ձևերի շրջանակներում մենք մեխանիկորեն նպաստում ենք գրեթե բոլոր շարժողական ընդունակությունների մշակմանը ,սակայն ,իմ կարծիքով ,կան շարժողական ընդունակություններ ,որոնք պահանջում են առանձնակի մշակում և առանձին դասաժամեր:
Ֆիզիկական կուլտուրա առարկայի ժամացանցում շարժողական ընդունակություններին առանձին դասաժամեր հատկացված չեն,քանի որ դրանք մեխանիկորեն մշակվում են դասերի ընթացքում:Նույն ժամացանցում 8 ժամեր հատկացված են ընտրովի ուսումնական նյութին:
Ես նպատակահարմար եմ գտել վերը նշված ժամերն օգտագործել որպես շարժողական ընդունակությունների մշակման ժամեր:
Քանի որ աշխատում եմ ավագ դպրոցում,աշակերտների շրջանում փորձում եմ զարգացնել ուժային և արագաուժային ընդունակությունները: Առաջնորդվելով ֆիզիկական կուլտուրայի հիմնական նպատակներով՝ փորձում եմ պատրաստել պատանիների հայրենիքի պաշտպանությանը և առողջության ամրապնդմանը՝զարգացնելով ցնողներից ժառանգած շարժողական ընդունակությունները:
Նշված ժամերի արդյունավետության բարձրացման նպատակով կիրառում եմ տարատեսակ վարժություններ կցագնդերով,պտտաձողով,ծանրաձողով,զուգափայտով:Օգտվում եմ նաև համացանցում առկա դպրոցահասակների համար նախատեսված շարժողական ընդունակություններ մշակող վարժաձևերը, կիրառում եմ նաև սեփական մշակմամբ վարժանքներ:
Ճիշտ մեթոդի կիրառմամբ դասի արդյունավետությունն էլ ավելի է բարձրանում :Այդ նպատակով հիմնականում կիրառում եմ հերթափոխային և շրջանաձև մեթոդները:

Արտակ Գալստյան
16.11.2017, 11:38
Հարգելի՛ գործընկերներ, ակնկալում եմ շարժողական ընդունակությունների մշակման մեթոդիկայի մասին ձեր մեկնաբանություններն ու առաջարկությունները :

Լիանա Խաչատրյան
16.11.2017, 21:00
Ուզում եմ ողջունել ձեզ և ձեր ընտրած թեման: Այսօր մեր երեխաները վարում են նստակյաց կյանք և առավել քան կարևոր է նրանց առողջության պահպանման համար ձևավորել շարժողական ընդունակությունները: Ցանկացած մեթոդի կիրառում ընդունելի է, եթե արդյունավետ է:

Էմմա Խաչատրյան
16.11.2017, 22:34
Շնորհակալություն հարգելի՛ Արտակ հետաքրքիր և արդիական թեմա եք քննարկում։
Շարժողական ընդունակությունները շարժվելու, շարժումներ կատարելու կարողություններն են:Դրանք հատուկ են
բոլոր կենդանի էակներին,զարգանում են ֆիզիոգենետիկորեն, նախորոշված են գենետիկորեն և բնականաբար որոշում
են մարդու օնտոգենետիկ առանձնահատկությունները:
Դպրոցականների շարժողական ընդունակությունների մշակումը մատաղ սերնդի ֆիզիկական և մտավոր զարգացման
կարևորագույն բաղկացուցիչ մասն է:
Գիտատեխնիկական առաջընթացին համընթաց ավելի արդիական են դառնում դպրոցականների առողջության
ամրապնդումը և շարժողական ընդունակությունների մակարդակի բարելավումը: Քանզի մեր օրերում զգալիորեն
նվազել է դպրոցականների շարժողական ակտիվության ծավալները:

Արտակ Գալստյան
17.11.2017, 17:12
Ես էլ ձեզ եմ ողջունում, շնորհակալություն մեկնաբանություն թողնելու համար: Ինչպես նշել էի նյութում, մեր կողմից ընտրված մեթոդիկան է ապահովում մեր անցկացրած դասի արդյունավետվությունը: Կուզեի նշել, որ մեթոդի ընտրությունը կախված է դասի խնդրից:

Արտակ Գալստյան
17.11.2017, 17:38
Շնորհակալություն նաև ձեզ հարգելի' Էմմա, այսքան կարևոր թեմայի շուրջ Ձեր լիարժեք մեկնաբանության համար:Իմ առաջարկած նյութի հիմքում ընկած է ուժային և արագաուժային ընդունակություններին առանձին ժամեր հատկացնելը :Սակայն մի այլ թեմա է Ձեր կողմից նշված գիտատեխնիկական առաջընթացի հետ առաջացած սակավաշարժության խնդիրը մեր երեխաների մոտ:Այս հիմնախնդրի լուծման նպատակով զարգանում են րեաբելիտատիվ և ռեկրեատիվ ֆիզկուլտուրայի նոր ճյուղեր:Ցանկացած մանկավարժ պետք է կարևորի այս խնդրի լուծմանն ուղղված ճյուղերը:

Վալեր
17.11.2017, 17:53
Հարգելի Արտակ, կարևոր թեմա եք ընտրել։Իմ թեմայի շրջանակներում բազմիցս անդրադարձել ենք շարժունականության կարևորությանը։

Նաիրա Մելիքսեթյան
17.11.2017, 17:53
Հարգելի Արտակ, հետաքրքիր թեմա եք ներկայացրել։ Տարրական դասարանի երեխայի համար ինչպիսի վարժություններ կառաջարկեք, որը զարգացնի նրա շարժողական ունակությունները։

Արտակ Գալստյան
17.11.2017, 18:11
Այո', իսկապես շատ կարևոր թեմա է, շատ մեծ ցանկություն ունեմ, որպեսզի բոլորի մոտ առաջանա ցանկություն ուսումնասիրելու այս թեման:ՈՒրախ եմ, որ քննարկումներ են եղել այս թեմայի վերաբերյալ:Ամենակարևորը և թանկարժեքը առողջությունն է, իսկ դրա հետ սերտորեն կապված է ֆիզկուլտուրան` իր բոլոր ճյուղերով:Հարգելի' Վալերա, կուզեի ձեր կարծիքը լսել ուժային և արագաուժային ունակություններին առանձին ժամեր հատկացնելու վերաբերյալ:

Արտակ Գալստյան
17.11.2017, 18:26
Բարեև հարգելի, Նաիրա,ինչպես նշել էի գրառմանս մեջ ցանկացած ֆիզկուլտուրայի դասաժամ անցկացնելիս մենք մեխանիկորեն մշակում ենք նրանց շարժողական ընդունակությունները:Տարական դասարաններում ավելի նպատակահարմար է մշակել արագաշաժություն, շարժումների ճկունություն,ճարպկություն:Դրանց մշակման համար կառաջարկեմ շարժախաղեր, էստաֆետաներ,մարմնամարզական վարժություններ, աթլետիկական վարժություններ, որոնք առկա են ֆիզկուլտուրայի ծրագրերում:

Սիրանուշ Մուրադյան
17.11.2017, 19:28

Շնորհակալություն հարգելի՛ Արտակ արդիական և հետաքրքիր թեմա բարձրաձայնելու համար:Այո՛,մեծ նշանակություն ունի երեխայի շարժողական ընդունակությունների զարգացումը ոչ միայն տարրական դասարաններում,այլ նաև միջին դպրոցում:Սովորողների մեջ առաջանում է մրցակցություն հաղթանակի հասնելու համար:

Դիանա Աղասարյան
17.11.2017, 19:44
Հարգելի Արտակ, նախ ողջունում եմ Ձեր մուտքը Ֆորում, ողջունելի է Ձեր առաջադրած թեման , քանի , որ այսօր աշակերտները խուսափում են ֆիզիկական ակտիվությունից: Շնորհակալություն Ձեզ և մեր ավագ գործընկեր Վալերիին , ով բովանդակալից ներկայացրել է առողջ ապրելակերպի բոլոր պայմանները: Մեծ սիրով կհետևեմ Ձեր մասնագիտական քննարկումներին և անպայման ինքս էլ զրույցներ կծավալեմ իմ դասղեկական ժամերին: Արդի խնդիր է համակարգչային կախվածությունը, որն անշուշտ, խաթարում է մեր օրգանիզմի առողջության բնականոն ընթացքը:

Սոֆյա Առաքելյան
17.11.2017, 20:42
Իհարկե թեման հետաքրքիր է , բայց ես ուզում եմ թեմայից դուրս մեկ հարց հղել Ձեզ ` երբ աշակերտները ֆիզկուլտուրայից գալիս են դասարան , որպես կանոն նրանք շատ ակատիվ են լինում և ուշ են ներգավվում դասապրոցեսին : Ինչ քայլեր պետք է անի այն ուսուցիչը ,որը ֆիզկուլտուրայից հետո պետք է մտնի տվյալ դասարան , որպեսզի երեխաները շուտ ներգրավվեն դասին :

Narine Stepanyan
17.11.2017, 22:06
Շնորհակալություն հարգելի Արտակ հետաքրքիր և կարևոր թեմայի համար։

Narine Stepanyan
17.11.2017, 23:12
Իհարկե թեման հետաքրքիր է , բայց ես ուզում եմ թեմայից դուրս մեկ հարց հղել Ձեզ ` երբ աշակերտները ֆիզկուլտուրայից գալիս են դասարան , որպես կանոն նրանք շատ ակատիվ են լինում և ուշ են ներգավվում դասապրոցեսին : Ինչ քայլեր պետք է անի այն ուսուցիչը ,որը ֆիզկուլտուրայից հետո պետք է մտնի տվյալ դասարան , որպեսզի երեխաները շուտ ներգրավվեն դասին :

Շնորհակալություն հարգելի Սոֆիա տրված հարցի համար։ Կարծում եմ ձեր տված հարցը շատերին է հուզում։ Ինքս էլ կցանկանայի լսել պատասխանը։

Նվարդ Հովհաննիսյան
17.11.2017, 23:13
Իհարկե թեման հետաքրքիր է , բայց ես ուզում եմ թեմայից դուրս մեկ հարց հղել Ձեզ ` երբ աշակերտները ֆիզկուլտուրայից գալիս են դասարան , որպես կանոն նրանք շատ ակատիվ են լինում և ուշ են ներգավվում դասապրոցեսին : Ինչ քայլեր պետք է անի այն ուսուցիչը ,որը ֆիզկուլտուրայից հետո պետք է մտնի տվյալ դասարան , որպեսզի երեխաները շուտ ներգրավվեն դասին :

Հարգելի' Սոֆյա, ես որքանով տեղյակ եմ, դասացուցակը կազմելիս պետք է հաշվի առնել նաև այդ հանգամանքը. ֆիզկուլտուրայի համար այնպիսի ժամ ընտրել, որպեսզի չխանգարի մյուս առարկաներին:

Սոֆյա Առաքելյան
18.11.2017, 10:52
Հարգելի' Սոֆյա, ես որքանով տեղյակ եմ, դասացուցակը կազմելիս պետք է հաշվի առնել նաև այդ հանգամանքը. ֆիզկուլտուրայի համար այնպիսի ժամ ընտրել, որպեսզի չխանգարի մյուս առարկաներին:

Հարգելի Նվարդ , հանրակրթական դպրոցի կառուցվածքի և պահպանման սանիտարական կանոններ N 2.///.3-2...10 կետ 67-ի դասացուցակը կազմելիս պտք է հաշվի առնվի ուսումնական առարկաների ճիշտ հաջորդականությունը ` բնական , մաթեմատիկական ապա հումանիտար և ֆիզիկական դաստիարակություն առարկաների հաջորդականությամբ :
Հարցս ընդհանրական էր `բոլոր առարկաներին է վերաբերում , որոնք կարող են հաջորդել ֆիզկուլտուրա առարկային : Հարցիս նպատակը իմանալն էր, թե հաջորդող առարկայի ուսուցիչը ինչ ֆիզիկական վարժություններ պետք է անի `իր դասաժամին աշակերտների ակտիվությունը բարձրացնելու համար :

Մելինե Մելքումյան
18.11.2017, 11:33
Պարոնայք Արտակ և Վալերի առաջարկում եմ ծանոթանալ նաև այս հոդվածին,որտեղ խոսվում է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների շարժողական ընդունակությունների մշակման առանձնահատկությունների մասին 👇👇
http://biology.asj-oa.am/11404/

Էմմա Խաչատրյան
18.11.2017, 11:43
Հարգելի Նվարդ , հանրակրթական դպրոցի կառուցվածքի և պահպանման սանիտարական կանոններ N 2.///.3-2...10 կետ 67-ի դասացուցակը կազմելիս պտք է հաշվի առնվի ուսումնական առարկաների ճիշտ հաջորդականությունը ` բնական , մաթեմատիկական ապա հումանիտար և ֆիզիկական դաստիարակություն առարկաների հաջորդականությամբ :
Հարցս ընդհանրական էր `բոլոր առարկաներին է վերաբերում , որոնք կարող են հաջորդել ֆիզկուլտուրա առարկային : Հարցիս նպատակը իմանալն էր, թե հաջորդող առարկայի ուսուցիչը ինչ ֆիզիկական վարժություններ պետք է անի `իր դասաժամին աշակերտների ակտիվությունը բարձրացնելու համար :
Հարգելի՛ Սոֆյա կարելի է մատների մկանները թուլացնող խաղերի միջոցով աշակերտների ակտիվությունը բարձրացնել։
Օրինակներ՝
Խաղ «Փական»
Սկզբում այս վարժությունը կատարվում է դանդաղ,այնուհետև պետք է արագացնել տեմպը:
Այս վարժության կատարման ժամանակ երեխան պետք է առավելագույնս ուշադիր լինի:
Դռան վրա կախված է փականը (ձեռքի մատները միահյուսվում են իրար):Ո՞վ կարող է այն բացել:Ձգում ենք. արմունկները
տարածվում են, մատները մնում են միահյուսված:Պտտում ենք. ձեռքերը միահյուսված շարժում ենք մեկ աջ, մեկ՝ ձախ
(մի քանի անգամ):Թակում ենք ափերով՝ առանց մատներն անջատելու:Բացում ենք փականը՝ մատներն ուղղվում են, ձեռքերը
տարածվում են տարբեր կողմեր:

Խաղ «Ցանկապատ,քարեր»
Վեր բարձրացնել ձեռքերը, երկու ձեռքերի մատներն ուղղել և լայն բացել. դա «արևն» է:Հիմա մատները շատ ամուր սեղմել
միմյանց և ուղղել. դա«ցանկապատն» է:Երկու ձեռքերը բռունցք անել. դա «քարն» է:«Արև», «Քար», «Ցանկապատ» հրահանգի
դեպքում երեխաները ցույց են տալիս մատներով` արևի դեպքում՝ լայն բացելով մատները,քարի դեպքում՝ բռունցք անելով, ուղղված
մատները նշանակում են ցանկապատ:

Մելինե Մելքումյան
18.11.2017, 11:44
Հարգելի Նվարդ , հանրակրթական դպրոցի կառուցվածքի և պահպանման սանիտարական կանոններ N 2.///.3-2...10 կետ 67-ի դասացուցակը կազմելիս պտք է հաշվի առնվի ուսումնական առարկաների ճիշտ հաջորդականությունը ` բնական , մաթեմատիկական ապա հումանիտար և ֆիզիկական դաստիարակություն առարկաների հաջորդականությամբ :
Հարցս ընդհանրական էր `բոլոր առարկաներին է վերաբերում , որոնք կարող են հաջորդել ֆիզկուլտուրա առարկային : Հարցիս նպատակը իմանալն էր, թե հաջորդող առարկայի ուսուցիչը ինչ ֆիզիկական վարժություններ պետք է անի `իր դասաժամին աշակերտների ակտիվությունը բարձրացնելու համար :
Հարգելի Սոֆյա,խնդրում եմ, եթե հնարավոր է Ձեր նշած կանոնների մասին հղում արեք սկզբնաղբյուրից

Սոֆյա Առաքելյան
18.11.2017, 20:13
Հարգելի Մելինե Մելքումյան ես չեմ կարող հղում անել, քանզի չգիտեմ որտեղից անել : Միայն կարող եմ ասել , որ կարդաք Հանրակրթական պետական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության ուսուցչի մրցույթի համար նախատեսված հարցաշարերից :

Մելինե Մելքումյան
18.11.2017, 21:08
Հարգելի Մելինե Մելքումյան ես չեմ կարող հղում անել, քանզի չգիտեմ որտեղից անել : Միայն կարող եմ ասել , որ կարդաք Հանրակրթական պետական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության ուսուցչի մրցույթի համար նախատեսված հարցաշարերից :

Շնորհակալ եմ...

Արտակ Գալստյան
19.11.2017, 23:15
Շնորհակալություն հարգելի՛ Արտակ արդիական և հետաքրքիր թեմա բարձրաձայնելու համար:Այո՛,մեծ նշանակություն ունի երեխայի շարժողական ընդունակությունների զարգացումը ոչ միայն տարրական դասարաններում,այլ նաև միջին դպրոցում:Սովորողների մեջ առաջանում է մրցակցություն հաղթանակի հասնելու համար:
Ես նույնպես ողջունում եմ ձեզ,շնորհակություն գրառման համար, ուստի կարծում եմ բոլոր գրառումներ կատարած մարդիկ շատ կարևորում են ֆիզկուլտուրան և նրա բոլոր ճյուղերը:

Արտակ Գալստյան
19.11.2017, 23:38
Հարգելի Արտակ, նախ ողջունում եմ Ձեր մուտքը Ֆորում, ողջունելի է Ձեր առաջադրած թեման , քանի , որ այսօր աշակերտները խուսափում են ֆիզիկական ակտիվությունից: Շնորհակալություն Ձեզ և մեր ավագ գործընկեր Վալերիին , ով բովանդակալից ներկայացրել է առողջ ապրելակերպի բոլոր պայմանները: Մեծ սիրով կհետևեմ Ձեր մասնագիտական քննարկումներին և անպայման ինքս էլ զրույցներ կծավալեմ իմ դասղեկական ժամերին: Արդի խնդիր է համակարգչային կախվածությունը, որն անշուշտ, խաթարում է մեր օրգանիզմի առողջության բնականոն ընթացքը:

Շնորհակալություն իմ մուտքը ֆորում ողջունելու համար:Իմ առաջադրած թեմայից դուրս մենք գրառումներ էինք ունեցել սակավաշարժության վերաբերյալ,որոնցից է նաև համակարգչային կախվածությունը:Որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ երախտապարտ կլինեմ այն մանկավարժներին,ովքեր չլինելով ֆիզկուլտուրաի մասնագետ կկարևորեն և աշխատանքներ կտանեն իրենց դասղեկական ժամերին ֆիզկուլտուրա առարկայի կարևորության վերաբերյալ:

Արտակ Գալստյան
19.11.2017, 23:56
Իհարկե թեման հետաքրքիր է , բայց ես ուզում եմ թեմայից դուրս մեկ հարց հղել Ձեզ ` երբ աշակերտները ֆիզկուլտուրայից գալիս են դասարան , որպես կանոն նրանք շատ ակատիվ են լինում և ուշ են ներգավվում դասապրոցեսին : Ինչ քայլեր պետք է անի այն ուսուցիչը ,որը ֆիզկուլտուրայից հետո պետք է մտնի տվյալ դասարան , որպեսզի երեխաները շուտ ներգրավվեն դասին :

Սիրով կպատասխանեմ ձեր հարցին:Քանի որ,ֆիզկուլտուրայի դասերը անցնում են բարձր հուզական ֆոնի վրա,դա է աշակերտների ակտիվության պատճառը:Հուզական վիճակները առաջանում են մրցակցային վարժությունների և խաղերի հետևանքով:Իմ կարծիքով պետք է ըմբռնումով մոտենալ այս խնդրին:Ինչ վերաբերում է հաջորդ դասաժամի ուսուցչին,խորհուրդ կտամ նման խնդրի դեպքում աշակերտներին առաջադրվի,որոշակի լիցքային կամ շնչառական վարժություններ:

Արտակ Գալստյան
20.11.2017, 00:26
Շնորհակալություն հարգելի Արտակ հետաքրքիր և կարևոր թեմայի համար։
Շնորհակալություն նաև ձեզ, մեր գրառումներին մասնակցելու համար:Կցանկանայի այս թեմայի կարևորությունը և հետաքրքրությունը յուրաքանչյուր մանկավարժ փոխանցի իր աշալերըներին:

Narine Stepanyan
20.11.2017, 00:49
[QUOTE=Narine Stepanyan;26906]Շնորհակալություն հարգելի Արտակ հետաքրքիր և կարևոր թեմայի համար։[/QUOTE
Շնորհակալություն նաև ձեզ, մեր գրառումներին մասնակցելու համար:Կցանկանայի այս թեմայի կարևորությունը և հետաքրքրությունը յուրաքանչյուր մանկավարժ փոխանցի իր աշալերըներին:

Այո, համամիտ եմ ձեզ հետ։ Շնորհակալություն

Հասմիկ Հակոբյան
20.11.2017, 13:53
Հարգելի՛ Արտակ, լավ թեմա եք բարձրացրել, որը անշուշտ կհետաքրքիր ձեր կոլեգաներին և նրանք կառաջարկեն իրենց կարծիքը: Իմ կողմից ասեմ , որ երեխաների շարժողական ընդունակությունների զարգացումը խիստ կարևոր է, և պետք է այն ավելի զարգացնել: Հատկապես այսօր, երբ դեռևս կան դպրոցներ, որոնք չունեն ֆիզկուլտուրայի համար անհրաժեշտ պայմաններ, ուստի այդ բացը կարելի է լրացնել շարժողական ընդունակությունների զարգացմամբ:

Արտակ Գալստյան
20.11.2017, 18:31

Շնորհակալություն գրառում թողնելու համար հարգելի Հասմիկ:
Շատ ցավալի մեջբերում կատարեցիք դպրոցներում առկա ֆիզկուլտուրայի գույքի պակասի հետ կապված:
Անհրաժեշտ գույքով հագեցած դպրոցներում էլ ավելի արդյունավետ է դառնում երեխաների շարժողական ընդունակությունների մշակումը: Ամեն դեպքում հնարավոր է բավականին մեծ ներգործություն գործել և մշակել աշակերտների շարժողական ընդունակությունները նաև այդ խնդրի առկայության դեպքում: Ես այսօր գրառում կկատարեմ իմ կողմից նշված շարժողական ընդունակությունների մշակման առանձնահատկությունների մասին:

Արտակ Գալստյան
20.11.2017, 18:50
Սովորողների շարժողական ընդունակությունների մշակման
առանձնահատկությունները

Ֆիզիկական վարժությունների ուսուցումը նախատեսում է որոշակի փուլայնություն,
սկզբում ընդհանուր պատկերացում է տրվում շարժողական գործողության մասին։
ՈՒսուցանվող վարժությունը բացատրելու և ցուցադրելու միջոցով պատկերացում է տրվում շարժման ձևերի, առանձին դրությունների կատարման մասին ամբողջության մեջ։ Ա յս
փուլում աշակերտներին հնարավորություն է տրվում կատարել ուսուցանվող վարժության
առաջին փորձերը։ Այնուհետև հաջորդում է շարժողական գործողության հիմնական
տեխնիկայի անմիջական յուրացման և այն ամբողջությամբ կատարելու փուլը։ Դրանից
հետո միայն պետք է ձեռնամուխ լինել ձևավորվող հմտության ամրապնդմանը և
կատարելագործմանը։
Շարժողական ունակությունների և հմտությունների ձևավորումը և շարժողական
ընդունակությունների զարգացումը սերտ փոխկապակցվածության մեջ են գտնվում,
այսինքն յուրաքանչյուր վարժության կատարումը ներազդում է ոչ միայն տվյալ վարժության
տեխնիկայի յուրացմանը, այլև զարգացնում է համապատասխան շարժողական
ընդունակությունները։ Սակայն դա չի բացառում նաև այնպիսի վարժությունների
օգտագործումը, որոնք ունեն այս կամ այն շարժողական ընդունակությունների
զարգացմանը գերակշռող ուղղվածություն։
Ֆիզիկական կուլտուրայի դասերին ուսուցիչը շարժողական ունակությունների և
հմտությունների արդյունավետ ձևավորմանը կարող է հասնել միայն զանազան
դիտակտիկական սկզբունքների, մեթոդական հնարներ, միջոցների, դիտողական
պարագաների համալիր կիրառման շնորհիվ։ Այսպիսի մոտեցումը հնարավորություն է
տալիս , որ սովորողը ավելի լավ հասկանա, պատկերացնի տրված առաջադրանքը և
կարողանա ճիշտ վերարտադրել այն։
Շարժողական ընդունակությունների զարգացման ընթացքում կարևոր է նաև նախա-
պատրաստական վարժությունների ճիշտ ընտրությունը և կիրառումը, որոնք իրենց
կառուցվածքով կարող են մոտ լինել ուսուցանվող վարժություններին։ Այսպիսի
վարժություններից են . բազմացատկերի տիպի վարժությունները, վազք` ազդրերը վեր և
մեծ բարձրացմամբ, վազք բարձրությունից առարկաներ վերցնելով և այլն։
Տարրական դասարաններում ավելի շատ պետք է ուշադրություն դարձնել աշակերտների
շարժողական ունակությունների և հմտությունների ձևավորման վրա։
Միջին դասարաններում սովորողների համար ավելի շատ պետք է օգտագործել առանձին շարժողական ընդունակությունների զարգացմանը նպատակաուղղված հատուկ նախապատրաստական վարժությունները։ Իսկ ավագ դպրոցում ֆիզիկական կուլտուրայի դասերը պետք է կրեն արտահայտված վարժական ուղղվածություն և զարգացնեն այս կամ այն շարժողական ընդունակությունները /արագաշարժություն, ուժ, ճկունություն, ճարպկություն, դիմացկունություն և այլն/ ։ Այս տարիքում անհրաժեշտ է հաշվի առնել նաև աղջիկների ֆիզիկական զարգացման առանձնահատկությունները և հանձնարարել այնպիսի վարժություններ, որոնք կնպաստեն նրանց որովայնային և կոնքի մկանների ամրապնդմանը, շարժումների նրբագեղությանը , նազելիության և ճկունության ձևավորմանը։ Պատանիների հանար հանձնարարվող վարժությունները` պետք է նպատակաուղղել ուժային, դիմացկունության, արագաուժային ընդունակությունների մշակմանը։
Ֆիզիկական կուլտուրայի դասերին` շարժողական ընդունակությունների ձևավորման ընթացքում օգտագործվում են վարժությունների ամբողջական կամ մասնակի կատարման մեթոդները։ Ամբողջական կատարման մեթոդը օգտագործվում է համեմատաբար պարզ վարժությունների ուսուցման ժամանակ, իսկ մասնակի կատարման մեթոդը ավելի բարդ վարժությունների ուսուցման ժամանակ։ Մասնակի կատարման մեթոդի էությունը կայամում է նրանում, որ ամբողջական վարժության յուրացման համար, սկզբից առանձնացվում է վարժության հիմնական տարրերը և վերջում միայն կատարվում է ամբողջությամբ։ Այսպես օրինակ. թափավազքով հեռացատկի տեխնիկայի ուսուցման ժամանակ, աշակերտներին սկզբից ծանոթացնում և ուսուցանում ենք թափավազքը / մեկ, երկու, երեք քայլով/, այնուհետև ուսուցանում ենք ցատկի փուլերը. հրումը, ճախրումը և ապա վերջում ճիշտ վայրէջքի կատարումը։ Այս բոլոր տարրերը յուրացնելուց հետո միայն կատարում ենք թափավազքով հեռացատկը ամբողջությամբ։
Տարրական դասարաններում ուսուցիչը պարտադիր պետք է բացատրի և ցուցադրի ուսուցանվող վարժությունը, միևնույն ժամանակ պահանջելով առանձին շարժումների ճշտությունը։
Միջին և բարձր դասարաններում ավելի շատ ուշադրությունը անհրաժեշտ է ուղղել շարժողական ընդունակությունների զարգացման վրա։ Բարձր դասարաններում հատուկ նշանակություն է ստանում նախորոք սովորած, կենսականորեն անհրաժեշտ շարժողական հմտությունների կրկնությունը և կատարելագործումը, սովորած հմտությունները ֆիզիկական և հոգեկան լարվածության, ինչպես նաև բարդ պայմաններում կիրառելու կարողության ձևավորումը։ Այն հատկապես կարևոր է պատանիների համար։
ՈՒժը մկանային ճիգերի միջոցով արտաքին դիմադրության հաղթահարման ունակությունն է։
Յուրաքանչյուր մարդու համար կյանքում գոյություն ունեցող աշխատանքի բոլոր ձևերը պահանջում են մկանային ուժի ներդրում։ Մկանային ուժը , որպես շարժողական գործողություն մեծ նշանակություն ունի կենցաղում և աշխատանքում։ Հետևաբար, մկանային ուժի զարգացումը խիստ անհրաժեշտ է յուրաքանչյուր մարդու համար։ Այն պետք է զարգացնել դպրոցի բոլոր դասարանների սովորողների մոտ ֆիզիկական կուլտուրայի դասերի և արտադասարանական մարզական աշխատանքների ընթացքում։
Ուժի զարգացման համար ֆիզիկական կուլտուրայի դասերին աշակերտներին անհրաժեշտ է հանձնարարել ընդհանուր զարգացման բնույթի վարժություններ` տարբեր առարկաներով, ծանրություննեով, դիմադրությամբ, ձգումներով, ձեռքի ծալումներով և բացումներով վարժություններ /կախեր, հենումներ, հենացատկեր/, մագլցումներ և այլն։
Բոլոր դասարաններում մեծ տեղ պետք է հատկացնել ճիշտ կեցվածքը ապահովող, իրանի ծալիչ և տարածիչ մկանախմբերին ամրապնդող վարժություններին` թեքումներ, արտակորումներ, իրանի պտույտներ և այլն։ ՈՒժի մշակման նպատակով անհրաժեշտ է հաճախակի անցկացնել չափավոր բեռնվածությամբ, բայց միաժամանակ կարճատև, արագաուժային ճիգերի տարրերով շարժախաղեր։
Տարրական դասարաններում ուժի զարգացման նպատակով ուսուցչի հիմնական խնդիրը պետք է լինի աշակերտներին տալ համաչափ ներդաշնակ զարգացում բոլոր մկանախմբերի համար։ Այս տարիքում մեծ ծանրաբեռնվածություն հանձնարարելը անթույլատրելի է։
Միջին դասարաններում պետք է ավելացնել ծանրաբեռնվածությամբ վարժությունների ծավալը և օգտագործել մագլցումները, ձգումները, պարզ և խառը կախերը, հենումները, մենամարտերը և այլն։ Այս տարիքում սկսում է կտրուկ տարբերություն հանդես գալ տղանների և աղջիկների շարժողական գործողություններում, հետևաբար ուսուցիչը պետք է կատարի տարբերակված մոտեցում ուժային վարժությունների լարածությունը և ծավալը որոշելիս։
Բարձր դասարաններում այս տարբերությունը ավելի է մեծանում։ Պատանիների համար ուժի զարգացումը դառնում է գլխավոր խնդիրներից մեկը և անհրաժեշտ է դասապրոցեսում օգտագործել մենամարտերը, ձգումները, կախերը, հենումները, ծանրության բարձրացումը և տեղափոխումը և այլն։ Այս նպատակով պատանիներին անհրաժեշտ է հանձնարարել կատարելու կցագնդերով, կշռաքարերով և էսպանդերներով վարժություններ։ Մկանային ուժը գնահատվում է դաստակի և մեջքի մկանների ուժաչափերի ցուցանիշներով` արտահայտված կգ-ով, ինրպես նաև ձգումների, կքանիստերի, վերցատկերի քանակով։
Արագաուժային ընդունակություների զարգացման համար բարենպաստ է հատկապես 9-12 տարեկան հասակը։
Վարժությունների ուսուցման ժամանակ կարելի է փոփոխել վարժությունների ելման դրությունները, հեռացատկի երկարությունը, նետվող գործիքի կշիռը և այլն։ Այն նպատակ ունի աշակերտների մոտ շարժողական նախապատրաստության լայն ասպարեզ ստեղծելու և մեխանիկական շարժումները կանխարգելելու համար։ Արագաուժային վարժությունները կատարվում են մեկ անգամ այնպիսի պայմանով, որպեսզի չդանդաղեցվի կատարվող շարժման արագությունը։ Այն հատկապես կարևոր է պահպանել նետումների, գնդի հրման, ցատկերի եզրափակիչ ճիգերի դրսևորման ժամանակ։ Արագաուժային ընդունակությունների զարգացման համար անհրաժեշտ է օգտագործել տարբեր ցատկերը թափավազքով հեռացատկը, բարձրացատկը, բազմացատկերը, լցված գնդակների նետումները, բարձր մեկնարկից վազքերը, կարճ տարածության վազքերը, կքանստումները շեշտված արագությամբ, գնդակների և նռնակի նետումները, վազքային և ցատկային տարբեր վարժությունները և շարժախաղերը։

Արտակ Գալստյան
20.11.2017, 18:53
ԱՐԱԳԱՇԱՐԺՈՒԹՅՈՒՆԸ տարբեր բնույթի շարժումների առավելագույն չափով արագ կատարելու ընդունակությունն է ժամանակի միավորի ընթացքում։ Այն պայմանավորված է շարժողական ռեակցիայի արագությամբ / որևէ ազդանշանի նկատմամբ պատասխան գործողություն / , առանձին շարժումների արագությամբ և հաճախությամբ։
Դպրոցականների մոտ արագաշարժության զարգացման լավագույն արդյունքների հասնելու համար անհրաժեշտ է դասի ժամանակ օգտագործել այնպիսի վարժություններ, որոնք կապված են տարբեր ազդանշաններին անմիջապես արձագանքելու անհրաժեշտության, կարճ տարածությունը նվազագույն ժամանակում հաղթահարելու հետ, ինչպես նաև գործողությունների բոլոր այն տեսակները, երբ կարելի է կարգավորել շարժման արագությունը։ Այսպիսի վարժություններից են տարբեր մեկնարկներից վազքերը, ցատկերը, շարժախաղերը, ցատկապարանով ոստյունները, արգելքների հաղթահարումը, փոխանցումավազքերը, մարզախաղերը / բասկետբոլ, վոլեյբոլ , հանդբոլ , ֆուտբոլ / և այլն։
Տարրական դասարաններում արագաշարժությունը մշակելու համար անհրաժեշտ է օգտագործել տարբեր տեսողական և լսողական ազդանշաններին արագ պատասխան գործողություն պահանջող վարժություններ` վազքեր տեղում և առաջ ընթանալով, արգելքների հաղթահարումով, ցատկեր, շարժախաղեր և այլն։
Միջին և բարձր դասարաններում արագաշարժության մշակման համար օգտագործվում են արագացումով վազքերը, արգելավազքերը, փոխանցումավազքերը, ցատկերը, մարզախաղերը և այլն։

ԴԻՄԱՑԿՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ հանդիսանում`է դպրոցականների ֆիզիկական պատրաստականության բազային հատկանիշը։ Այն համարվում է որևէ գործունեությունում հանդես եկող հոգնածությունը հաղթահարելու և օրգանիզմի օպտիմալ / բարեհարմար/ հնարավորությունների սահմաններում երկարատև, արդյունավետ աշխատանք կատարելու մարդու կարողությունը։
Դիմացկունության և համաչափ ծանրաբեռնվածության զարգացման ավելի բարենպաստ շրջանը հանդիսանում է դպրոցականների ցածր տարիքը` տղաների մոտ էական աճ տեղի է ունենում 9-11 տարեկանում, իսկ աղջիկների մոտ մինչև 12 տարեկանը։ Այս տարիքում դիմացկունության զարգացման համար առավել ներգործուն միջոցներ են հանդիսանում համաչափ վազքերը, վազքով հերթագայվող քայլքը, ցատկապարանով ոստյունները, փոխանցումավազքերը, դահուկավազքերը, շարժական խաղերը և այլն։ Անհրաժեշտ է հաշվի առնել այն հանգամանքը, որ դասերի ընթացում դիմացկունության զարգացմանը պետք է հատկացնել 16-20 րոպե, քանի որ տրված ծանրաբեռնվածությունից հետո օրգանիզմի վերականգման շրջանը կազմում է 3-5 րոպե։
Միջին և բարձր դասարաններում դիմացկունությունը զարգացվում է հիմնականում աթլետիկական հավասարարաչափ և արագացումով վազքերի, կրոսավազքերի, փոխանցումավազքերի, արգելավազքերի, բազմաոստյունների, մարզախաղերի, դահուկավազքերի,, լողի և համալիր այլ վարժությունների միջոցով։
Ֆիզիկական կուլտուրայի դասերին դիմացկունության զարգացման համար արդյունավետ են համարվում ճակատային/ֆրոնտալ/, հոսքային, հերթափոխային ուսուցման եղանակները և շրջանաձև մարզումը։

ՃԿՈՒՆՈՒԹՅՈՒՆԸ դա մարդու հենաշարժողական ապարատի առանձին օղակների շարժունակության աստիճանը որոշող ձևաբանաֆունկցիոնալ հատկությունն է , այսինքն, հոդերի ակտիվ և պասիվ շարժունակությունն է կամ ֆիզիկական վաժությունները և շարժումները մեծ ամպլիտուդայով կատարելու ընդունակությունը։ Հոդերի շարժունակությունը ճկունության ցուցանիշ է ,որը հիմնականում չափվում է աստիճանով, իսկ առանձին դեպքերում` սմ-ով։ Ճկունությունը պայամանավորված է մկանների և հոդակապերի էլաստիկությամբ, նյադային համակարգով։ Ի տարբերություն շարժողական մյուս ընդունակությունների ճկունությունը հետաճ է ապրում տարիքի մեծանալուն զուգընթաց։ Արդեն 10-12 տարեկան հասակում սրունքթաթային հոդերի ճկունությունը իջնում է 25%–ով, իսկ 14 տարեկանում ավելի մեծ տոկոսի է հասնում ողնաշարի ճկունության նվազումը։ Ճկունության նման նվազումը պայմանավորված է նրանով, որ տարիքի աճին համապատասխան կրճիկային հյուսվածքները վերափոխվում են ոսկրայինի, նվազում է հոդերի շարժողականությունը, իսկ արդեն 13-16 տարեկանում ավարտվում է հոդերի ձևավորումը։ Հետևաբար ճկունությունը զարգացնելու համար պետք է հաշվի առնել սովորողների տարիքային փոփոխությունները և քանի որ ողնաշարի շարժունակությունը ավելի մեծ է լինում սկսած 7 տարեկանից, հետևաբար տարրական դասարաններում մեծ տեղ պետք է հատկացնել ճկունության մշակմանը։ Այս տարիքում ճկունությունը զարգացնելու համար վարժությունների կրկնության լավագույն քանակը ողնաշարի շարժունակության համար 5-20 անգամ է, ձեռքերի հոդերի համար` 5-20 անգամ, ոտքերի համար` 10-15 անգամ։
Հոդերի շարժունակությունը լավ են զարգացնում հետևյալ վարժությունները.
-ձեռքերի /թևերի/ հոդերի շարժունակության համար` ակրոբատիկ վարժությունները, նետումները, լողը, թենիսը,դահուկավազքը,
-կոնքազդրային հոդերի զարգացման համար` վազքերը, ցատկերը, ակրոբատիկան և մարմնամարզական վարժությունները, ֆուտբոլը,
-ծնկահոդերի զարգացման համար` ակրոբատիկական վարժությունները, լողը, դահուկավազքը, ըմբշամարտը, բասկետբոլը։
Ֆիզիկական կուլտուրայի դասերին ճկունությունը զարգացվում է հատկապես ակրոբատիկական և մարմնամարզական վարժությունների, ցատկերի, նետումների, շարժական խաղերի, մարզախաղերի, դահուկավազքի,լողի, ըմբշամարտի և արգելքների հաղթահարման միջոցով։

ՃԱՐՊԿՈՒԹՅՈւնԸ, դա բարդ համակցումներով շարժումները արագ յուրացնելու և շարժողական գործողությունը արագ վերափոխելու կարողությունն է` անսպասելի փոփոխվող իրադրությունում։
Ճարպկության մշակումը տարրական դասարաններում պետք է հիմք ստեղծի ավելի բարձր դասարաններում բարդ համակցված գործողությունների տիրապետման համար։
Տարրական դասարաններում ճարպկության մշակման համար անհրաժեշտ է ֆիզիկական կուլտուրայի դասերին մեծ տեղ հատկացնել շարժումների համակցումներին օժանդակող վարժություններին` գնդակներով փոխանցումներին ու նետումներին, ցատկապարանով ոստյուններին, պարային քայլերին և այլն։ Բացի այդ, պետք է հանձնարարել մեկ գործողությունից մյուսին արագ անցում պահանջվող խաղեր, լրացուցիչ առաջադրանքով ցատկեր, շարժումների համակցումներ պահանջող շարժողական գործողություններ։
Ֆիզիկական կուլտուրայի դասերին ճարպկությունը մշակվում է հատկապես շարժական խաղերի, հենացատկերի, ակրոբատիկ վարժությունների,մագլցման, հավասարակշռության վարժությունների, ցատկերի /հեռացատկ և բարձրացատկ/, արգելավազքերի, եստաֆետային վազքերի և մարզական խաղերի /բասկետբոլ, վոլեյբոլ, հանդբոլ, ֆուտբոլ/ միջոցով։
Հայտնի է, որ ֆիզիկական վարժությունների ներգործությունը կարող է լիարժեք լինել միայն այն դեպքում, երբ ուսումնական նյութը համապատասխանում է դպրոցականների շարժողական հնարավորություններին, բխում է նրանց օրգանիզմի զարգացման օրինաչափություններից ու առանձնահատկություններից։ Դրանով է պայմանավորվում նաև ֆիզիկական կուլտուրայի դասերին ուսուցման մեթոդների ու եղանակների ճիշտ ընտրությունը, ֆիզիկական բեռնվածության չափավորումը և այլն

Արտակ Գալստյան
20.11.2017, 19:00
Հարգելի կոլեգաներ այս նոր գրառմանս մեջ ամբողջովին ներկայացրել եմ շաժողական ընդունակությունների մշակման բոլոր ձևերը:Կիրառելու դեպքում կտեսնեք թե որքան արդյունավետ են անցնում ձեր ֆիզկուլտուրայի դասաժամերը:

Արտակ Գալստյան
20.11.2017, 19:07
Պարոնայք Արտակ և Վալերի առաջարկում եմ ծանոթանալ նաև այս հոդվածին,որտեղ խոսվում է մտավոր թերզարգացում ունեցող երեխաների շարժողական ընդունակությունների մշակման առանձնահատկությունների մասին
http://biology.asj-oa.am/11404/
Շնորհակալություն ձեզ, մեզ նման թեմայի շուրջ կրկին ավել գիտելիքներ տրամադրելու համար:Մտավոր թերզարգացում ունեցող երեխաների համար մշակվում են հատուկ և համալիր վաժություններ և պահանջում են անհատական մոտեցումներ:

Սամվել Սարգսյան
20.11.2017, 21:34
Բարև գրառման բոլոր մասնակիցներին։Շատ ուրախ եմ, որ Արտակ Գալստյանի բարձրացրած թեմայի շուրջ բովանդակալից քննարկում է։
Կուզենայի մի շատ կարևոր հանգամանքի վրա ուշադրություն դարձնենք։Ժառանգած շարժողական կոնկրետ ընդունակությունների զարգացվածության բարձր մակարդակը բացահայտելը ,կարծում եմ, ֆիզկուլտուրա առարկայի ուսուցչի կարևորագույն խնդիրներից է։Դա է խթան հանդիսանում տվյալ աշակերտին ուղղորդելու կոնկրետ մարզաձևի ընտրության հարցում։ Ճիշտ մարզաձևի ընտրությունը թե՛ աշակերտին,թե՛ ուսուցչին մեծ հաջողությունների հասնելու մեծ հարթակ է ստեղծում։Չէ որ,այսօրվա իրականության մեջ մեր երկրին առաջին հերթին ճանաչում և պատիվ են բերում հենց մեր անվանի մարզիկները։ Իմ համար շարժողական ընդունակությունների բացահայտման և մշակման կարևորությունը առաջին հերթին առողջարարական է և վերը նշվածում։
Ինչ վերաբերում է դասացուցակի ճիշտ կառուցվածքին,կամ ֆիզկուլտուրային հաջորդող դասի առաջին րոպպեների հուզական վիճակներին,ապա այստեղ կարելի փորձել համագործակցել ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ։Կարծում եմ , վերջինս կարող է դասի եզրափակիչ մասը ըստ պատշաճի շնչառական և մկանները թուլացնող վարժուններով ավարտել դասը և հուզական պրոցեսների ավարտն ազդարարել նախքան հաջորդ դասը։

Արտակ Գալստյան
20.11.2017, 22:44

Բարև հարգելի կոլեգա :Շնորհակալություն շատ բովանդակալից գրառման համար:Դուք ևս դեր գրառման մեջ կարևորեցիք ֆիզկուլտուրայի ուսուցչի կարևորագույն ֆունկցիան մեր մատաղ սերննդին ճիշտ ուղղորդելու դեպի հաջյողություններ ,դեպի մեծ սպորտ, դեպի առողջ ապրելակերպ:Ես համոզված եմ, որ ձեր նման բանիմաց ֆիզկուլտուրայի մասնագետի օգնությամբ մեր երեխանները կընտրեն ճիշտ ճանապարհ դեպի սպորտ, դեպի առոջ ապրելակերպ:Մեր կատարած աշխատանքի արդյունքում ունենում ենք նաև ազգի կոփված, ուժեղ պաշտպաններ, Հայ զինվորներ:Իսկ ովքեր,որ չեն ունենա հաջողություններ սպորտում համոզվաց եմ կունենան ամենակարևորը առողջություն:Ինչի վկայությունն է հայտնի ասույթը ՝ Առողջ մարմնում առողջ հոգի:

Լիանա Խաչատրյան
22.11.2017, 00:35
Հարգելի Արտակ, դուք բավականին մանրակրկիտ ներկայացրեցիք շարժողական ընդունակությունների զարգացման փուլերը։ Իսկ ի՞նչ կառաջարկեիք չափազանց ակտիվ շարժողականություն դրսևորող աշակերտի համար , ով ընդհանրապես ի վիճակի չէ հանգիստ նստել նույնիսկ հինգ րոպե։

Արտակ Գալստյան
22.11.2017, 18:47
Հարգելի Արտակ, դուք բավականին մանրակրկիտ ներկայացրեցիք շարժողական ընդունակությունների զարգացման փուլերը։ Իսկ ի՞նչ կառաջարկեիք չափազանց ակտիվ շարժողականություն դրսևորող աշակերտի համար , ով ընդհանրապես ի վիճակի չէ հանգիստ նստել նույնիսկ հինգ րոպե։
եթե խոսքը գնում է ոչ ֆիզկուլտուրայի դասերի մասին, խորհուրդ կտամ նման հիպերակտիվ երեխաներին ներգրավել դպրոցում գործող արտադասարանական խմբակների և միջոցառումների մեջ:Իսկ եթե դասարանում շատ են նման երեխաները պետք է փորձել ֆիզկուլտ դադարների մեթոդը՝ ընդհատելով դասաժամը տալ նրանց որոշակի վարժություններ:

Հասմիկ Հակոբյան
23.11.2017, 10:44
Հարգելի Արտակ, դուք բավականին մանրակրկիտ ներկայացրեցիք շարժողական ընդունակությունների զարգացման փուլերը։ Իսկ ի՞նչ կառաջարկեիք չափազանց ակտիվ շարժողականություն դրսևորող աշակերտի համար , ով ընդհանրապես ի վիճակի չէ հանգիստ նստել նույնիսկ հինգ րոպե։

Հարգելի Լիանա, իմ կարծիքով նման աշակերտների հետ պետք է առանձնահատուկ մոտեցում ցուցաբերել և տալ այնպիսի առաջադրանք, որը նրանց կհետաքրքրի և կզբաղեցնի՝ անկախ առարկայի տեսակից:

Սոֆյա Առաքելյան
27.11.2017, 21:08
Սիրով կպատասխանեմ ձեր հարցին:Քանի որ,ֆիզկուլտուրայի դասերը անցնում են բարձր հուզական ֆոնի վրա,դա է աշակերտների ակտիվության պատճառը:Հուզական վիճակները առաջանում են մրցակցային վարժությունների և խաղերի հետևանքով:Իմ կարծիքով պետք է ըմբռնումով մոտենալ այս խնդրին:Ինչ վերաբերում է հաջորդ դասաժամի ուսուցչին,խորհուրդ կտամ նման խնդրի դեպքում աշակերտներին առաջադրվի,որոշակի լիցքային կամ շնչառական վարժություններ:

Շնորհակալություն հարցին պատասխանելու համար :

Էմմա Խաչատրյան
29.11.2017, 17:13
Ֆիզիկական լարվածությունը թուլացնող,լիցքաթափող վարժություն

Վարժություն «Ջրվեժ»
Նպատակը – օգնել երեխաներին լիցքաթափվել:
Ընթացքը: Խմբավարը հանդարտ տոնով կարդում է. «Նստեք
հարմար դիրքով և փակեք ձեր աչքերը: Երկու-երեք անգամ խորը
շնչեք և արտաշնչեք...
Պատկերացրեք, որ դուք կանգնած եք ջրվեժի կողքին: Դա
սովորական ջրվեժ չէ: Ջրի փոխարեն ներքև է թափվում փափուկ,
սպիտակ լույս: Հիմա պատկերացրեք, որ դուք այդ ջրվեժի տակ եք
գտնվում, և զգացեք, թե ինչպես է այդ հիանալի, սպիտակ լույսը
հոսում ձեր գլխի վրայով:
Դուք զգում եք, թե ինչպես է լիցքաթափվում ձեր ճակատը,
այնուհետև՝ բերանը, ինչպես են թուլանում մկանները: Սպիտակ
լույսը սահում է ձեր գլխի, ուսերի վրայով և օգնում է դառնալ նուրբ
և լիցքաթափված:
Սպիտակ լույսը հոսում է ձեր ուսերի վրայով, և դուք նկատում
եք, թե ինչպես է ուսերի վրայից անհետանում ծանրությունը, և այն
նույնպես դառնում է նուրբ և լիցքաթափված:
Լույսը հոսում է ձեր կրծքի, փորի վրայով: Դուք զգում եք, թե
ինչպես են դրանք լիցքաթափվում, և դուք ինքնուրույն, առանց որևէ
ուժի, կարող եք խորը շնչել և արտաշնչել: Դա թույլ է տալիս զգալ
լիցքաթափված և թարմացած:
Թող լույսը սահի ձեր ձեռքերի, մատների վրայով: Դուք նկատում
եք, թե ինչպես են ձեռքերը և ափերը դառնում ավելի փափուկ, նուրբ:
Լույսը հոսում է ձեր ոտքերի վրայով, իջնում է ոտնաթաթերի վրա:
Դուք զգում եք, որ նրանք էլ են հանգստանում և դառնում նուրբ:
Այս զարմանալի սպիտակ գույնի ջրվեժը լվանում է ձեր ողջ
մարմինը: Դուք զգում եք ձեզ ամբողջովին հանգիստ և լիցքաթափ-
ված և ամեն մի շնչելու և արտաշնչելու հետ դուք ավելի եք
լիցքաթափվում և լցվում եք թարմ ուժով... (30 վայրկյան):
Հիմա շնորհակալություն հայտնեք ջրվեժին, որ նա այդքան
հրաշալի ձևով լիցքաթափեց ձեզ, ձգվեք և բացեք աչքերը»:

Լիլիթ Վարդանյան
10.07.2018, 22:08
Հարգելի՛ Արտակ, շնորհակալություն արդիական թեմայի ընտրության համար: Այժմյան համակարգչային տեխնոլոգիաների դարաշրջանում պարզապես անհրաժեշտություն է երեխայի շարժողական ընդունակությունների մշակումը՝ լինի դա դպրոցում, թե դրանից դուրս: