PDA

Դիտել ողջ տարբերակը : Համակարգիչի և համացանցի ներառումը ուսուցման գործընթացում

Գյուլնարա
14.10.2017, 16:39
Տեսադասերի կարևորությունը քիմիայից 7-րդ դասարանում

Տեսադասերը շատ կարևոր են 7-րդ դասարանում, քիմիա առարկայի նկատմաբ հետաքրքրություն առաջացնել:Ավելի կարևոր է աշակերտներին ներգրավել այդ գոծընթացում:
Սպասում եմ կարծիքների?

Դիանա Աղասարյան
14.10.2017, 17:13
Հարգելի Գյուլնարա, շնորհակալություն արդի թեմաներից մեկին անդրադառնալու համար, տեսադասերը կամ տեսանյութերի դիտումը դասապրոցեսի ընթացքում շատ կարևոր և բավականին գործող միջոց է աշակերտին դասին ներգրավելու համար բոլոր տարիքային խմբերի և գրեթե բոլոր առարկաների համար: Այսօր մեր գործն ավելի դյուրին է թվում, քանի,որ զանազան արդյունավետ միջոցներ կան դասը հետաքրքիր կազմակերպելու համար:

Գայանե Սիմոնյան
14.10.2017, 20:06
Տեսադասերը շատ կարևոր են 7-րդ դասարանում, քիմիա առարկայի նկատմաբ հետաքրքրություն առաջացնել:Ավելի կարևոր է աշակերտներին ներգրավել այդ գոծընթացում:
Սպասում եմ կարծիքների?

Հարգելի Գյուլնարա, Ձեր առաջարկած թեման, ինչ խոսք, շատ արդիական է և կարևոր: Ուստի առաջարկում եմ ուսումնասիրել http://forum.armedu.am/showthread.php/1409-ՏԵՍԱԴԱՍ թեման, որն ստեղծվել է ավելի վաղ և պարունակում է բավականին մեծածավալ նյութ տեսադասերի, դրանց կիրառման նպատակների ու խնդիրների, դրական ու բացասական կողմերի և այլնի մասին:

Naira1990
15.10.2017, 19:39
Հարգելի Գյուլնարա իրոք որ տեսադասերի օգտագործումը նպաստում է դասի արդյունավետության բարձրացմանը:Քանի որ քիմիան փորձարարական գիտություն է , շատ հաճախ ցուցադրում ենք փորձերի տեսանյութեր , որոնք չենք կարող իրականացնել:

Միքայելյան Անժելա
10.11.2017, 23:10
Հարգելի Գյուլնարա, Ձեր առաջարկած թեման, ինչ խոսք, շատ արդիական է և կարևոր: Ուստի առաջարկում եմ ուսումնասիրել http://forum.armedu.am/showthread.php/1409-ՏԵՍԱԴԱՍ թեման, որն ստեղծվել է ավելի վաղ և պարունակում է բավականին մեծածավալ նյութ տեսադասերի, դրանց կիրառման նպատակների ու խնդիրների, դրական ու բացասական կողմերի և այլնի մասին:

Հարգելի գործընկերներ, իսկապես տեսադասերի կիրառումը չափազանց արդյունավետ է, այն ես հաճախ եմ կիրառում պատմության դասերին, որը աշակերտների մոտ մեծ հետաքրքրություն և ոգևորություն է առաջացնում:

Մելինե Մելքումյան
10.11.2017, 23:51
Քիմիան, ֆիզիկան փորձարարական գիտություններ են, և կարծում եմ ,որ աշակերտը պետք է ուսումնական ծրագրով նախատեսված փորձերը տեսնի գործնականում, լաբորատոր պայմաններում,եթե դպրոցի լաբորատոր պայմանները ,իհարկե, թույլ են տալիս: Բայց այ կենսաբանություն առարկայի (հատկապես 9-րդ դասարանում) շրջանակում տեսադասերը ուսհուցչի աշխատանքը բավականին հեշտացնում են:

Մելինե Մելքումյան
10.11.2017, 23:55

Ցավոք սրտի որակյալ տեսադասերը հիմնականում անգլերեն են.....

Մելինե Մելքումյան
11.11.2017, 00:00
Հարգելի գործընկերներ, իսկապես տեսադասերի կիրառումը չափազանց արդյունավետ է, այն ես հաճախ եմ կիրառում պատմության դասերին, որը աշակերտների մոտ մեծ հետաքրքրություն և ոգևորություն է առաջացնում:
Անկեղծ ասած, այնքան էլ չեմ պատկերացնում,թե ինչպես են տեսադասերը օգտագործվում պատմության (հայոց լեզու,օտար լեզու) առարկայի շրջանակում: Ինչ եք ցուցադրում տեսադասերի մջոցով ,հարգելի' Անժելա:

Lianna Manukyan
11.11.2017, 16:40
Տեսադասերը շատ կարևոր են 7-րդ դասարանում, քիմիա առարկայի նկատմաբ հետաքրքրություն առաջացնել:Ավելի կարևոր է աշակերտներին ներգրավել այդ գոծընթացում:
Սպասում եմ կարծիքների?

Հարգելի Գյուլնարա ,հետաքրքիր և արդիական թեմա եք առաջարկել,կարծում եմ ոչ միայն 7_րդ դասարանում,այլ տարրական դասարաններից սկսած կարելի է կիրառել այս մեթոդը,որն առավել տեսանելի և պատկերավոր է դարձնում նյութի ընկալումը:

Գյուլնարա
04.12.2017, 17:15
Համագործակցային ուսուցման նպատակներից մեկն էլ կայանում է նրանում,որ հեռավար դասի շրջանակներում աշակերտները համագործակցելով այլ դասարանների աշակերտների հետ սովորում են աշխատել միասին:

Գյուլնարա
04.12.2017, 17:17
Հեռավար դասի արդյունավետության վերաբերյալ քննարկումների եմ սպասում:

Ծովինար Հովհաննիսյան
05.12.2017, 22:44
Համագործակցային ուսուցման նպատակներից մեկն էլ կայանում է նրանում,որ հեռավար դասի շրջանակներում աշակերտները համագործակցելով այլ դասարանների աշակերտների հետ սովորում են աշխատել միասին:

Հարգելի՛ Գյուլնարա, շատ կարևոր թեմա եք արծարծել, կարծում եմ,որ հեռավար ուսուցումը ժամանակակից ուսուցման արդյունավետ ձևերից է և հնարավորություն է տալիս աշակերտներին առավել արդյունավետորեն ներգրավել ուսումնական գործնթացում:Սա կարող է լավագույնս փորձի փոխանակում ապահովել և համագործակցելով բարձրացնել սովորողների կրթության արդյունավետությունը:

Kara16
07.12.2017, 00:48
Հարգելի գործընկեր, հեռավար դասի տեսակ է նաև տեսադասը, որպիսին ես վարել եմ ու այլ դպրոցների հետ հեռավար համագործակցությամբ դասը դարձել է արդյունավետ և մեր աշակերտների, և մյուս դպրոցների աշակերտների համար:

Ծովինար Հովհաննիսյան
15.12.2017, 18:30
Հարգելի գործընկեր, հեռավար դասի տեսակ է նաև տեսադասը, որպիսին ես վարել եմ ու այլ դպրոցների հետ հեռավար համագործակցությամբ դասը դարձել է արդյունավետ և մեր աշակերտների, և մյուս դպրոցների աշակերտների համար:

Հարգելի՛ Գյուլնարա, իմ կարծիքով, շատ հետաքրքրական է դառնում դասը, երբ տեղին է օգտագործվում մեթոդը, բացի այդ բարձրանում է աշակերտների կրթական ներուժը: Այս մեթոդների կիրառումը չափազանց կարևոր են սովորողների հենակետային գիտելիքների արդիականացման և ամրապնդման համար, ինչպես նաև դրանց ընդհանրացման ու համակարգման համար:

Գյուլնարա
05.03.2018, 19:59
Տեսադասեր, որպես կրթության կարևոր ոլորտ է ,բայց ես վստահ եմ՝ որքան էլ մենք ապրում ենք տեխնիկական նորամուծությունների եւ բազմաթիվ աշխատանքների ռոբոտացման ժամանակաշրջանում, միեւնույնն է, ուսուցչի անհրաժեշտությունը երբեւէ չի փոխվելու: Ուսուցիչը միշտ անհրաժեշտ է սովորողին. այդպես եղել է նախկինում, այդպես լինելու է ապագայում: Տեսադասերի կազմակերպման իրենց փորձն ու համագործակցումը դպրոցների հետ աշխատանքի ձեւաչափը, տեղի են ունենում խմբային քննարկումներ: Հիմնական նպատակը փորձնական ծրագրի արդյունքներին են և տեսադասերն չպետք է խանգառեն ուսուցչի աշխատանքին այլ օգնեն ժամանակակից աշակերտին հետաքրքրվի դասապրցեսով:

Ամալյա Հովհաննիսյան1
05.03.2018, 22:13
Հարգելի Գյուլնարա, օրախնդիր հրամայական է , որ ուսուցիչը գիտքկցաբար քայլի արդիականության հետ զուգընթաց, տոգորվի և ոգևորվի ժամանակի պահանջներով.Ուսւցիչը պետք է ուսուցանի և դաաստիարակի իր աշակերտներին` ժամանակի ոգուն համապատասխան. ՏՀՏ-ի կիրառումը ավելացնում է աշակերտների ինքնուրույն գործունեության հնարավորությունները, ձևավորում հետազոտական աշխատանքի հմտություններ,ապահովում տարբեր որոնողական համակարգերից, էլէկտրոնային գրադարաններից և այլ տեղեկատվական միջոցներից օգտվելու կարողություն.

Էլեոնորա Հովհաննիսյան
05.03.2018, 23:04
Տեսադասեր, որպես կրթության կարևոր ոլորտ է ,բայց ես վստահ եմ՝ որքան էլ մենք ապրում ենք տեխնիկական նորամուծությունների եւ բազմաթիվ աշխատանքների ռոբոտացման ժամանակաշրջանում, միեւնույնն է, ուսուցչի անհրաժեշտությունը երբեւէ չի փոխվելու: Ուսուցիչը միշտ անհրաժեշտ է սովորողին. այդպես եղել է նախկինում, այդպես լինելու է ապագայում: Տեսադասերի կազմակերպման իրենց փորձն ու համագործակցումը դպրոցների հետ աշխատանքի ձեւաչափը, տեղի են ունենում խմբային քննարկումներ: Հիմնական նպատակը փորձնական ծրագրի արդյունքներին են և տեսադասերն չպետք է խանգառեն ուսուցչի աշխատանքին այլ օգնեն ժամանակակից աշակերտին հետաքրքրվի դասապրցեսով:

https://lib.armedu.am/resource/22485

Մարինա76
05.03.2018, 23:17
Տեսադասեր, որպես կրթության կարևոր ոլորտ է ,բայց ես վստահ եմ՝ որքան էլ մենք ապրում ենք տեխնիկական նորամուծությունների եւ բազմաթիվ աշխատանքների ռոբոտացման ժամանակաշրջանում, միեւնույնն է, ուսուցչի անհրաժեշտությունը երբեւէ չի փոխվելու: Ուսուցիչը միշտ անհրաժեշտ է սովորողին. այդպես եղել է նախկինում, այդպես լինելու է ապագայում: Տեսադասերի կազմակերպման իրենց փորձն ու համագործակցումը դպրոցների հետ աշխատանքի ձեւաչափը, տեղի են ունենում խմբային քննարկումներ: Հիմնական նպատակը փորձնական ծրագրի արդյունքներին են և տեսադասերն չպետք է խանգառեն ուսուցչի աշխատանքին այլ օգնեն ժամանակակից աշակերտին հետաքրքրվի դասապրցեսով:

Հարգելի Գյուլնարա,ինչ խոսք, ուսուցչի դերը և նշանակությունը ոնի մեծ արժեք, բայց ուսուցիչը պետք է քայլի դարին համահունջ, և կարողանա կիրառի նորագույն տեխնոլոգիաները, իսկ տեսադասերի կիրառումը էլ ավելի է բարձրացնում դասի արդյունավետությունը:

Գալստյան Անահիտ
06.03.2018, 02:06
Հարգելի Գյուլնարա, ժամանակակից ուսուցիչը պետք է քայլի դարին համահունչ, և կարողանա կիրառել նորագույն տեխնոլոգիաները: Տեսադասերի կիրառումը առավել արդյունավետ է դարձնում դասը,որովհետև երեխաները տեսանյութը առավել ուշադիր են դիտում և լավ են մտապահում:

Ստեփանյան Նելլի
13.03.2018, 14:12
Հարգելի Գյուլնարա, ուսուցչի հիմնական նպատակն է դասն ավելի արդյունավետ դարձնել և ավելի մատչելի ներկայացնել, իսկ տեսադասերը տեսանելի օգնություն են ուսուցիչներին: Ամեն մի նոր մեթոդ միևնույնն է համատեղվում է մեր հին ավանդական մեթոդների հետ:

Գյուլնարա
09.04.2018, 20:49
Համակարգիչի և համացանցի ներառումը ուսուցման գործընթացում

Տեղեկատվական գիտելիքների վրա հիմնված հասարակությունը պահանջում է կրթական նոր մոտեցումներ, ուսումը ձեռք է բերում կարևոր նշանակություն` ուսուցանողի նկատմամբ դառնալով էլ ավելի պահանջկոտ:
Մեր ժամանակներում կրթություն ստացողը պետք է ակտիվորեն ներգրավվի դասագործընթացում, ձեռբազատվի պասիվ վիճակից և ազատորեն կազմակերպի ուսման անհատական գործընթաց:
Սա ամենևին չի նշանակում, որ սովորողը պետք է հասնի գիտելիքների այն մակարդակին, որն ունի իր ուսուցիչը:
Մեր ժամանակի սովորողը պետք է սովորի ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև այսօր հասարակության գիտելիքների աճը, քան երբևէ, շատ արագ է փոխվում:
Նոր տեխնիկական միջոցները մեծապես որոշիչ տեղ են զբաղեցնում մեր առօրյա կյանքում և ուզենք, թե չուզենք դրանք աստիճանաբար մուտք են գործում կրթություն իրականացնող հաստատություններ: Ուսուցիչները շատ հաճախ մեդիան ընկալում են որպես սպառնալիք և մարտահրավեր ուղղված իրենց: Որովհետև արդեն այսօր շատ սովորողներ տարաբնույթ մեդիա միջոցների կիրառման հմտությամբ կարող են նշանակալիորեն առաջ անցնել իրենց ուսուցչից:
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է դառնում սովորողի և դասավանդողի դերերի անհապաղ փոփոխությունը: Ուսուցիչը, ով փորձում է խաղի նոր կանոններն ընդունել և, որպես գիտելիք տվող մեկը, մի քայլ ետ գնալ` իր վրա վերցնելով սովորողի դերը, կարող է ստանալ նոր դրական փորձ:
Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան, հարուստ կրթական միջավայր: Դրանք նպաստում են հետաքրքրասիրության, մղում են հայտնաբերումների, հայտնագործող փորձերի` մեծ չափով նպաստելով և հարստացնելով ուսումնական գործընթացը: Արդեն փաստ է, որ ուսուցումն առանց համակարգչի այլևս հնարավոր չէ պատկերացնել: Կրթական համակարգը ամեն կերպ պետք է աջակցի ուսուցման կազմակերպմանը` սովորողների համար ստեղծելով նոր տեխնիկական սարքավորումներին համապատասխան պայմաններ և ապահովելով դրանց արդյունավետ կիրառումը:
Նոր մեդիամիջոցները ենթադրում են գիտելիքների ձեռք բերման բոլորվին նոր ուղղություններ և ուսուցման կազմակերպման նոր ձևեր: Դասավանդման ավանդական ձևերի կողմնակիցները բողոքում են` պատմողաբար (դեկլարատիվ), փոխանցվող գիտելիքը այլևս պահանջարկ չունի, այժմ ուսուցմանը, որպես գործընթացի, հարկավոր է նպաստել` ստեղծելով ժամանակին համապատասխան տեխնոլոգիական պայմաններ: Ավանդական ուսուցումը հիմնված է կառուցվածքային այնպիսի բովանդակության վրա, որը ենթադրում է ուսուցչի միջոցով դեկլարատիվ գիտելիքի փոխանցում սովորողին: Մինչդեռ տեղեկատվական հասարակության կրթության նկատմամբ պահանջը այլ է: Այն սովորողներից, ովքեր տիրապետում են նորագույն տեխնիկայի և ինքնուսուցման մեթոդների, պահանջվում է առավել ակտիվություն:
Նորարարության գործընթացում դասավանդումը էապես պետք է փոխվի: Սովորողին խիստ հանձնարարականներ տալը հանգեցնում է այնպիսի փոխազդեցություն, որի կենտրոնում սովորողի փոխարեն հայտնվում է ուսուցիչը, նրա անհատական կարողություններն ու առանձնահատկությունները:
Դասընթաց նոր սկուզբունքներով նշանակում է`
• անկախություն
• համագործակցություն
• փոխազդեցություն (ինտերակտիվություն)
• ստեղծականություն

gayane0803
09.04.2018, 22:58
Սա ամենևին չի նշանակում, որ սովորողը պետք է հասնի գիտելիքների այն մակարդակին, որն ունի իր ուսուցիչը:
Մեր ժամանակի սովորողը պետք է սովորի ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև այսօր հասարակության գիտելիքների աճը, քան երբևէ, շատ արագ է փոխվում:

Գյուլնարա ջան, ոչ միայն սովորողը, այլ նաև ուսուցիչը պետք է սովորի ամբողջ կյանքի ընթացքում, յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ․․․
«Անընդհատ սովորե´ք: Միշտ էլ կա ինչ-որ մի բան, որը պետք է իմանալ»: Սթիվ Ջոբս

Լ ի ա
09.04.2018, 23:05
Համակարգչային օժանդակությամբ ուսում (ՀՕՈՒ)

Ուսման մեջ համակարգիչների կիրառումը սկզբնապես կապված էր բնագիտական առարկաների դասավանդման հետ, բայց գործածության ոլորտը անընդհատորեն ընդլայնվելու միտում է դրսեւորում: Ուսման ավանդական ընթացքին համակարգիչների հարմարեցման կամ համակարգչային օժանդակությամբ ուսման կազմակերպման հարցի նկատմամբ երկարատեւ քննարկումների ընթացքում ձեւավորված մոտեցումները կարելի է ամփոփել չորս խմբի մեջ:

1. Ըստ առաջին տեսակետի, որ կարելի է «հրահանգային» կոչել, համակարգիչը, որը պարունակում է ուսման ամբողջ նյութը, պետք է ապահովի նախապես ծրագրված ուսուցում փուլերի որոշակի հերթականությամբ: Տվյալ փուլի նյութը բավարար չափով յուրացնելուց հետո սովորողը հնարավորություն կստանա անցնելու հաջորդ փուլին:

2. «Ազատող« կամ «թեթեւացնող» մոտեցումը ենթադրում է, որ համակարգիչը պետք է կրճատի ծանր, անախորժ աշխատանքը, որպեսզի երեխան կարողանա կենտրոնանալ ավելի կարեւոր բաների վրա:

3. «Հայտնագործման» մոտեցումը համարում է, որ երեխաների համար կարեւորը հայտնագործելով սովորելն է: Նոր տեղեկությունները եւ նրանց հիմքում ընկած տեսությունը աստիճանաբար բացահայտվում են երեխայի եւ համակարգչի փոխներգործության ընթացքում: Օրինակ՝ համակարգիչը կարող է նմանակել որեւէ փորձ, որի միջոցով երեխաները պիտի գտնեն շարունակելու իրենց ձեւերը:

4. Վերջին մոտեցումը հիմնվում է կռահման սկզբունքի վրա՝ ենթադրելով, որ որոշ իմաստով հենց երեխաներն են ստեղծում իրենց գիտելիքը: Մեքենայի աշխատանքը միայն օգնելն է երեխաներին՝ փորձարկելու իրենց գաղափարները։

Նարինե Մարկոսյան
10.04.2018, 00:01
Գյուլնարա ջան, ոչ միայն սովորողը, այլ նաև ուսուցիչը պետք է սովորի ամբողջ կյանքի ընթացքում, յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ․․․
«Անընդհատ սովորե´ք: Միշտ էլ կա ինչ-որ մի բան, որը պետք է իմանալ»: Սթիվ Ջոբս

Սթիվ Ջոբսն այնպիսի մարդկանցից է, ում մահվանից հետո ոչ միայն շարունակում են ապրել նրա գործերը, այլև մտքերը: Նրա յուրաքանչյուր միտք կյանքի իմաստուն դաս է, որը նա փոխանցել է սերունդներին անկեղծ նվիրումով և աշխարհն ու մարդկանց ավելի լավը տեսնելու երազանքով՝

Կենտրոնացվածություն ու պարզություն: Դա իմ ամենակարևոր չափանիշներն են: Պարզությունը կարող է ավելի բարդ լինել, քան բարդ բաները: Որպեսզի ձեր ուղեղը հասնի այդ պարզությանը, պետք է շատ աշխատել: Բայց այդ ջանքերը մի բան արժեն: Հասնելով այդ վերջին կետին՝ իդեալական պարզությանը՝ դուք կարող եք սարեր շարժել:

Հեռուստացույցը հիմարացնում է և շատ ժամանակ է սպանում: Անջատեք այն և կպահպանեք ձեր ուղեղի մի քանի բջիջները: Բայց զգույշ եղեք` hիմարանալ կարելի է նաև Apple համակարգչի առաջ նստած:

Ես կտայի բոլոր իմ տեխնոլոգիաները Սոկրատի հետ հանդիպման փոխարեն։

Դուք գիտեք, որ մենք ուտում ենք սնունդ, որ աճեցնում են ուրիշները։ Մենք կրում ենք հագուստ, որ կարել են ուրիշները։ Մենք խոսում ենք լեզուներով, որոնք հնարել են ուրիշները։ Մենք կիրառում ենք մաթեմատիկան, սակայն այն նույնպես զարգացրել են ուրիշները… Ինձ թվում է, մենք բոլորս, անընդհատ դա ենք ասում։ Սա շատ լավ առիթ է ստեղծել մի այնպիսի բան, որը կարող է օգտակար լինել մարդկության համար։

Անիմաստ է վարձել խելացի մարդկանց և հետո հուշել թե ինչ նրանք պետք է անեն։ Մենք վարձում ենք մարդկանց, որպեսզի նրանք մեզ ասեն, թե ինչ անել։

Եթե դուք դեռևս չեք գտել ձեր գործը՝ փնտրե՛ք։ Կանգ չառնե՛ք։ Ինչպես բոլոր սրտային գործերում, այս դեպքում նույնպես, դուք անմիջապես կիմանաք, երբ գտնեք այն։ Եվ ինչպես բոլոր լավ հարաբերությունները՝ դրանք տարիների ընթացքում դառնում են ավելի ու ավելի լավը։ Այդ պատճառով, փնտրեք, քանի դեռ չեք գտել։ Կանգ չառնեք։

Սխալներ չգործել, նշանակում է ապրել ոչ լիարժեք կյանքով։

Գյուլնարա
10.04.2018, 17:32
Նորարարության գործընթացում դասավանդումը էապես պետք է փոխվի: Սովորողին խիստ հանձնարարականներ տալը հանգեցնում է այնպիսի փոխազդեցություն, որի կենտրոնում սովորողի փոխարեն հայտնվում է ուսուցիչը, նրա անհատական կարողություններն ու առանձնահատկությունները:
Դասընթաց նոր սկուզբունքներով նշանակում է`
• անկախություն
• համագործակցություն
• փոխազդեցություն (ինտերակտիվություն)
• ստեղծականություն
Կրթությաննորձևերը խթանելնշանակումէ`
• ուսուցման նոր ձևերի ներդրում
• ուսուցիչի նոր դերի ստեղծում
• ուսուցման գործընթացում նոր տեխնոլոգիաների ակտիվ ներգրավում
• մեդիամիջոցների ազատ օգտագործման մատչելիություն
Նոր կրթության իրականացման նման փոփոխությունը մեծ մասամբ կախված է ուսուցիչների`տարաբնույթ մեդիամիջոցներով աշխատելու պատրաստակամությունից և նախաձեռնությունից:
Դասագիրքը, ինչպես նախկինում, այսօր ևս ուսուցման հիմնական միջոցն է կավիճի կամ մարկերի հետ միասին: Առավել ժամանակակից մեդիան, այնպիսիք, ինչպիսիք են`տեսաերիզները, ձայներիզները, հեռուստատեսությունը, համակարգիչը արդեն մտել են կրթության գործընթացի մեջ, միաժամանակ չբացառելով դասավանդողների գոյությունն ու դասավանդման այլ միջոցները: Դասավանդողները պետք են լինեն ավելի կարևոր, քան ասենք այս կամ այն ուսումնական ձեռնարկը: Նրանք պետք է ուղղորդեն սովորողին երբ, ինչպես, որտեղ կիրառել այս կամ այն մեդիամիջոցը: Նրանք են ընտրում, ղեկավարում, հնարավորություն են տալիս միացնելու կամ անջատելու սարքավորումները, հարկ եղած դեպքում ինչ-ինչ բաներ են կրկնում, հարցեր են տալիս: Սա ամենևին էլ չի նշանակում, որ սովորողները տեղեկատվության պասիվ սպառողներ են: Մեդիան օգտագործելը ենթադրում է ակտիվ աշխատանք և մասնակցություն ուսուցման գործընթացի տարբեր փուլերում:

Գյուլնարա
10.04.2018, 17:34
Շնորհակալություն քննարկման համար , հետաքրքիր մտքերը կարևոր են , որոնք կարող են օգնել ժամանակակից աշակերտին հասկանալու համար:

naramartirosyan
11.04.2018, 01:09
Նորարարության գործընթացում դասավանդումը էապես պետք է փոխվի: Սովորողին խիստ հանձնարարականներ տալը հանգեցնում է այնպիսի փոխազդեցություն, որի կենտրոնում սովորողի փոխարեն հայտնվում է ուսուցիչը, նրա անհատական կարողություններն ու առանձնահատկությունները:
Դասընթաց նոր սկուզբունքներով նշանակում է`
• անկախություն
• համագործակցություն
• փոխազդեցություն (ինտերակտիվություն)
• ստեղծականություն
Կրթությաննորձևերը խթանելնշանակումէ`
• ուսուցման նոր ձևերի ներդրում
• ուսուցիչի նոր դերի ստեղծում
• ուսուցման գործընթացում նոր տեխնոլոգիաների ակտիվ ներգրավում
• մեդիամիջոցների ազատ օգտագործման մատչելիություն
Նոր կրթության իրականացման նման փոփոխությունը մեծ մասամբ կախված է ուսուցիչների`տարաբնույթ մեդիամիջոցներով աշխատելու պատրաստակամությունից և նախաձեռնությունից:
Դասագիրքը, ինչպես նախկինում, այսօր ևս ուսուցման հիմնական միջոցն է կավիճի կամ մարկերի հետ միասին: Առավել ժամանակակից մեդիան, այնպիսիք, ինչպիսիք են`տեսաերիզները, ձայներիզները, հեռուստատեսությունը, համակարգիչը արդեն մտել են կրթության գործընթացի մեջ, միաժամանակ չբացառելով դասավանդողների գոյությունն ու դասավանդման այլ միջոցները: Դասավանդողները պետք են լինեն ավելի կարևոր, քան ասենք այս կամ այն ուսումնական ձեռնարկը: Նրանք պետք է ուղղորդեն սովորողին երբ, ինչպես, որտեղ կիրառել այս կամ այն մեդիամիջոցը: Նրանք են ընտրում, ղեկավարում, հնարավորություն են տալիս միացնելու կամ անջատելու սարքավորումները, հարկ եղած դեպքում ինչ-ինչ բաներ են կրկնում, հարցեր են տալիս: Սա ամենևին էլ չի նշանակում, որ սովորողները տեղեկատվության պասիվ սպառողներ են: Մեդիան օգտագործելը ենթադրում է ակտիվ աշխատանք և մասնակցություն ուսուցման գործընթացի տարբեր փուլերում:
Ժամանակաից տեխնոլոգիական սարքավորումների ներառումը դասագործընթացում պայմանավորված է կրթական հաստատության տեխնիկական հագեցվածության աստիճանից, սարքավորումների գործուն վիճակից և տեղեկատվական համապատասխան բովանդակությունից: Այսօր բավականին քիչ ուսումնական հաստատություններ կան, որոնք ապահովում են աուդիո սարքավորումների այնպիսի քանակ, որպեսզի յուրաքանչյուր սովորող կարողանա տեքստը լսել անհատապես: Շատ հաճախ չկան բավականաչափ քանակությամբ տեսասարքավորումներ, համակարգիչներ կամ տեսախցիկներ, որոնց կիրառումը սովորողին կդարձնի առավել ակտիվ և ինքնուրույն: Շատ դասավանդողներ վախենում են օգտագործել նորագույն տեխնիկական սարքավորումներ և խուսափում են վերապատրաստման դասընթացներից, պատճառ բռնելով այս կամ այն տեխնիկայի թերությունն ու տեխնիկական ոչ լիարժեք վիճակը, որովհետև նրանք տեխնիկան կիրառելու առումով զիջում են սովորողին, վստահ չեն, որ կկարողանան լիարժեքորեն կիրառել այն և վախենում են սովորողի առաջ անհարմար վիճակում հայտվելուց:

Հիմնախնդիրները լինում են նաև կրթական բովանդակության. աուդիո և տեսանյութերը արագ հնանում են: Ժամանակակից տեխնիկային համապատասխան վավերական ծրագրագրաշարեր ստեղծելը հաճախ շատ դժվար է և թանկ արժե ուսուցիչների համար: ժամանակակից մեդիամիջոցների ներառումը կրթական գործընթացում դրակա՞ն է, թե՞ բացասական. հարցը մշտապես քննարկման համատեքստում է:

Heghin
11.04.2018, 01:20
Համակարգիչի և համացանցի ներառումը ուսուցման գործընթացում

Տեղեկատվական գիտելիքների վրա հիմնված հասարակությունը պահանջում է կրթական նոր մոտեցումներ, ուսումը ձեռք է բերում կարևոր նշանակություն` ուսուցանողի նկատմամբ դառնալով էլ ավելի պահանջկոտ:
Մեր ժամանակներում կրթություն ստացողը պետք է ակտիվորեն ներգրավվի դասագործընթացում, ձեռբազատվի պասիվ վիճակից և ազատորեն կազմակերպի ուսման անհատական գործընթաց:
Սա ամենևին չի նշանակում, որ սովորողը պետք է հասնի գիտելիքների այն մակարդակին, որն ունի իր ուսուցիչը:
Մեր ժամանակի սովորողը պետք է սովորի ամբողջ կյանքի ընթացքում, որովհետև այսօր հասարակության գիտելիքների աճը, քան երբևէ, շատ արագ է փոխվում:
Նոր տեխնիկական միջոցները մեծապես որոշիչ տեղ են զբաղեցնում մեր առօրյա կյանքում և ուզենք, թե չուզենք դրանք աստիճանաբար մուտք են գործում կրթություն իրականացնող հաստատություններ: Ուսուցիչները շատ հաճախ մեդիան ընկալում են որպես սպառնալիք և մարտահրավեր ուղղված իրենց: Որովհետև արդեն այսօր շատ սովորողներ տարաբնույթ մեդիա միջոցների կիրառման հմտությամբ կարող են նշանակալիորեն առաջ անցնել իրենց ուսուցչից:
Ստեղծված իրավիճակում անհրաժեշտություն է դառնում սովորողի և դասավանդողի դերերի անհապաղ փոփոխությունը: Ուսուցիչը, ով փորձում է խաղի նոր կանոններն ընդունել և, որպես գիտելիք տվող մեկը, մի քայլ ետ գնալ` իր վրա վերցնելով սովորողի դերը, կարող է ստանալ նոր դրական փորձ:
Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան, հարուստ կրթական միջավայր: Դրանք նպաստում են հետաքրքրասիրության, մղում են հայտնաբերումների, հայտնագործող փորձերի` մեծ չափով նպաստելով և հարստացնելով ուսումնական գործընթացը: Արդեն փաստ է, որ ուսուցումն առանց համակարգչի այլևս հնարավոր չէ պատկերացնել: Կրթական համակարգը ամեն կերպ պետք է աջակցի ուսուցման կազմակերպմանը` սովորողների համար ստեղծելով նոր տեխնիկական սարքավորումներին համապատասխան պայմաններ և ապահովելով դրանց արդյունավետ կիրառումը:
Նոր մեդիամիջոցները ենթադրում են գիտելիքների ձեռք բերման բոլորվին նոր ուղղություններ և ուսուցման կազմակերպման նոր ձևեր: Դասավանդման ավանդական ձևերի կողմնակիցները բողոքում են` պատմողաբար (դեկլարատիվ), փոխանցվող գիտելիքը այլևս պահանջարկ չունի, այժմ ուսուցմանը, որպես գործընթացի, հարկավոր է նպաստել` ստեղծելով ժամանակին համապատասխան տեխնոլոգիական պայմաններ: Ավանդական ուսուցումը հիմնված է կառուցվածքային այնպիսի բովանդակության վրա, որը ենթադրում է ուսուցչի միջոցով դեկլարատիվ գիտելիքի փոխանցում սովորողին: Մինչդեռ տեղեկատվական հասարակության կրթության նկատմամբ պահանջը այլ է: Այն սովորողներից, ովքեր տիրապետում են նորագույն տեխնիկայի և ինքնուսուցման մեթոդների, պահանջվում է առավել ակտիվություն:
Նորարարության գործընթացում դասավանդումը էապես պետք է փոխվի: Սովորողին խիստ հանձնարարականներ տալը հանգեցնում է այնպիսի փոխազդեցություն, որի կենտրոնում սովորողի փոխարեն հայտնվում է ուսուցիչը, նրա անհատական կարողություններն ու առանձնահատկությունները:
Դասընթաց նոր սկուզբունքներով նշանակում է`
• անկախություն
• համագործակցություն
• փոխազդեցություն (ինտերակտիվություն)
• ստեղծականություն
ՏՀՏ-ների կիրառումը կրթական գործընթացում հրապուրիչ հեռանկարներ է նախանշում դիդակտիկական տարբեր համակարգերի ներդրման համար: Այնուհանդերձ նշենք, որ էլեկտրոնային ուսուցման մեթոդական տեսանկյունները դեռևս համահունչ չեն ՏՀՏ-ների զարգացմանը: Հատկապես մեթոդաբանական խնդիրների մշակման ոչ բավարար մակարդակը էլեկտրոնային ուսուցման պոտենցիալ և իրական հնարավորությունների միջև խզման պատճառ է դարձել:
Էլեկտրոնային ուսուցման հիմնախնդիրը տեղեկատվական կրթական միջավայրի ստեղծումն ու արդյունավետ օգտագործում է: Այդպիսի միջավայրի մշակման և կիրառման խնդրի լուծման մեջ, ըստ դիդակտիկական տեսանկյունի, առկա են հետևյալ հիմնական կողմերը`

§ ուսանողների ինքնուրույն գործունեության կազմակերպումը,

§ դասավանդողների կողմից յուրաքանչյուր ուսանողին ուսումնական գործունեության իրականացման համար անհատական աջակցության կազմակերպումը,

§ ուսանողների խմբային ուսումնական գործունեության կազմակերպումը (բանավեճ, նախագծի համատեղ մշակում և այլն):
ՏՀՏ բաղադրատարրերը, ըստ իրենց դիդակտիկական ուղղվածության, կարելի է միավորել հետևյալ խմբերում`
1. նյութեր, որոնք նախատեսված են ուսումնական նյութի նախնական ծանոթության, արդյունավետ ընկալման համար (համակարգչային տեղքեր (ֆայլ), տեսա և լսասկավառակներ),
2. էլեկտրոնային ուսուցման բաղադրատարրերի երկրորդ խումբն ընդգրկում է էլեկտրոնային դասագրքերը, կիրառական ծրագրերի և թեստերի փաթեթները, որոնց դիդակտիկական հիմնական գործառույթներն են ուսանողների գիտելիքների ամրապնդումը և ստուգումը,
3. երրորդ խմբում են վիրտուալ լաբորատորիաները և համակարգչային լսարանները, որոնցում իրականանում են ուսումնասիրվող գործընթացները. այդ միջոցների դիդակտիկական հիմնական նշանակությունը ուսանողների մասնագիտական կարողությունների և հմտությունների զարգացումն է,
4. չորրորդ խմբում են մասնագիտական գործունեության ավտոմատացված համակարգերը և կիրառական այն ծրագրերը, որոնք ուսանողների կողմից կարող են օգտագործվել ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ տարբեր աշխատանքներում, օրինակ` կուրսային կամ դիպլոմային նախագծերում, թեզերում: Այն իրականանում է որպես ազատ հետազոտություն և իր բնույթով նմանվում է ապագա մասնագիտական գործունեությանը:
Տեղեկատվական և հեռհաղորդակցական տեխնոլոգիաների բաղադրատարրերի` վերը դասակարգված խմբերի գործառութային նշանակությունը համապատասխանում է ուսանողների իմացական գործունեության կազմակերպման փուլերի հոգեբանորեն հիմնավորված հաջորդականությունը`

§ ընկալում,

§ գիտելիքների իմաստավորված յուրացում և ամրապնդում,

§ անձնային փորձի ձևավորում (կարողություններ, մասնագիտական հմտություններ),

§ հետազոտական և որոնողական գործունեություն:
Էլեկտրոնային ուսուցման կարևոր հիմնախնդիրներից է դասավանդողի կողմից յուրաքանչյուր ուսանողին ուսումնական գործունեության ընթացքում անհատական աջակցության կազմակերպումը:

Heghin
11.04.2018, 01:22

Նոր տեխնոլոգիաները կառուցողական են երկու առումներով. մի կողմից դրանք «գիտելիքի գործիք» են, մյուս կողմից` ուսումնական հարուստ միջավայր: Այսուհանդերձ, նույնիսկ իդեալական կրթական միջավայրն անհնար է առանց կոնկրետ հանձնարարականների, ուղղորդման և աջակցության: Տարատարիք խմբերի ուսուցման հետ կապված խնդիրները, ժամանակի կամ, ասենք` մոտիվացիայի բացակայությունը չի կարող լուծվել առանց ուսուցչի կողմից արված հրահանգների և վերահսկողության: Այս տիպի ուսումնական գործընթացի դրականը «վերահսկողության պահպանումն» է: Գործնականում սա նշանակում է, որ սովորողները իրենց համար պետք է ստեղծեն կառուցողական գործունեություն` առաջացած դժվարությունների ու մարտահրավերների դեպքում ստանալով լրացուցիչ, նպատակային աջակցություն:

Ժամանակակից տեխնոլոգիան սովորողների և ուսուցիչների համար ապահովում է հարուստ, բազմազան ուսումնական միջավայր: Մեր ժամանակներում կրթության հանդեպ պահանջները լավագույնս իրականացվում է մեդիա պայմաններում` անհատական համակարգչի առկայությամբ, քան ասենք ուսուցման հին տեխնոլոգիաների կիրառմամբ: Այնպիսի կարևոր իրողություն, ինչպես ասենք, համակարգիչների` միմյանց հետ կապն է, ոչ միայն ապահովում է տեղեկատվական մուտք, այլև մեծապես ուժեղացնում է կապի մեջ գտնվողների հաղորդակցական հնարավորությունները: Ընդ որում, տեղեկատվության և հաղորդակցության բովանդակությունը արդիական են և անհրաժեշտ:

Heghin
11.04.2018, 01:23

Տեղեկությունը կարող է ներկայացվել տարբեր ձևերով` գրավոր լեզվի, խոսքի հնչեղության, երաժշտության, ձայների, պատկերների, տեսանյութերի, տարատեսակ համադրությունների և այլնի միջոցով: Այլ կերպ ասած` մեդիամիջոցները, ի տարբերություն ավանդական ուսուցման գծային, միատեսակ գործիքների, շատ ավելի հարուստ են և բազմազան: Սովորողին հնարավորություն է տրվում տեղեկությունները որոնել և փոխանցել համաձայն իր սեփական չափանիշների, նախասիրությունների ու ճաշակի:

E. Khachatryan
11.04.2018, 01:30
Ինֆորմատիկա - մաթեմատիկա
Ինֆորմատիկան գիտություն է ինֆորմացիայի ստացման, մշակման, պահպանման, արտածման մասին: ՏՀՏ մեթոդներին տիրապետելը մեծացնում է սովորողի հետաքրքրությունները, նպաստում կարողությունների և մտածողության զարգացմանը: Ինֆորմատիկա – մաթեմատիկա –ն հնարավորություն է ընձեռնում իրական երևույթները և առօրյա խնդիրները, մոդելավորելու միջոցով, դրանց ուսումնասիրությունը փոխարկել թվերի, պատկերների և պայմանանշանների ՝ ուսումնասիրելով դրանք տարբեր մեթոդներով: Առարկայի հիմնական նպատակն է խթանել սովորողի մտավոր ունակությունների զարգացումը, բարձրակարգ մտածողության ձևավորումը, սովորեցնել հստակ ձևակերպել մտքերը, կատարել գրագետ դատողություններ և արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում:

Lil85
11.04.2018, 08:52

Տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաներ (ՏՀՏ կամ ՏՀՆՏ Տեղեկատվության և հաղորդակցման նոր տեխնոլոգիաները և IT Information Technology համար), խմբավորում են այն մեթոդները, որոնք օգտագործվում են հատկապես ինֆորմատիկայի, ինտերնետի և հեռահաղորդակցման տեղեկատվությունը մշակելու և փոխանցելու նպատակով։ Տարածվելով՝ նրանք ցույց են տալիս իրենց տնտեսական գործունեության մասնաբաժինը։

Գյուլնարա
11.04.2018, 16:11
Ժամանակաից տեխնոլոգիական սարքավորումների ներառումը դասագործընթացում պայմանավորված է կրթական հաստատության տեխնիկական հագեցվածության աստիճանից, սարքավորումների գործուն վիճակից և տեղեկատվական համապատասխան բովանդակությունից: Այսօր բավականին քիչ ուսումնական հաստատություններ կան, որոնք ապահովում են աուդիո սարքավորումների այնպիսի քանակ, որպեսզի յուրաքանչյուր սովորող կարողանա տեքստը լսել անհատապես: Շատ հաճախ չկան բավականաչափ քանակությամբ տեսասարքավորումներ, համակարգիչներ կամ տեսախցիկներ, որոնց կիրառումը սովորողին կդարձնի առավել ակտիվ և ինքնուրույն: Շատ դասավանդողներ վախենում են օգտագործել նորագույն տեխնիկական սարքավորումներ և խուսափում են վերապատրաստման դասընթացներից, պատճառ բռնելով այս կամ այն տեխնիկայի թերությունն ու տեխնիկական ոչ լիարժեք վիճակը, որովհետև նրանք տեխնիկան կիրառելու առումով զիջում են սովորողին, վստահ չեն, որ կկարողանան լիարժեքորեն կիրառել այն և վախենում են սովորողի առաջ անհարմար վիճակում հայտվելուց:

Հիմնախնդիրները լինում են նաև կրթական բովանդակության. աուդիո և տեսանյութերը արագ հնանում են: Ժամանակակից տեխնիկային համապատասխան վավերական ծրագրագրաշարեր ստեղծելը հաճախ շատ դժվար է և թանկ արժե ուսուցիչների համար: ժամանակակից մեդիամիջոցների ներառումը կրթական գործընթացում դրակա՞ն է, թե՞ բացասական. հարցը մշտապես քննարկման համատեքստում է:

Գոյություն ունի երկու հիմնարար սկզբունք, որոնց միջոցով հնարավոր է պարզել, թե կրթական գործընթացում որչափով են իրականցվում էլեկտրոնային մեդիամիջոցները: Ուսուցման գործընթացում նոր գործիքների առավել օգտագործումը հաճախ կապվում է կոնստրուկտիվ (constructivist) և բիհեվիորիստական (behaviorism) տեսությունների հետ:
Կոնստրուկտիվ տեսություն. ուսուցման գործընթացում նոր ստեղծված արդյունքները ոչ միայն տարաբնույթ հետազոտությունների, գիտական գիտելիքների, հարցերի և առաջադրանքների մշակումն է, այլև դրանց տեղեկատվական պահպանումը:
Մենք աշխարհը տեսնում ենք ոչ այնպիսին, ինչպիսին կա, այլ այնպիսին, ինչպիսին ընկալում է մեր ուղեղը: Ուղեղն է ստեղծում աշխարհի մոդելը: Հետևաբար, այս աշխարհի մասին որոշակի օբյեկտիվ գիտելիք չի կարող գոյություն ունենալ, ցանկացած տվյալ պահ կապված է իրականության մեր ընկալման հետ, որի ստեղծման հեղինակը հենց մենք ինքներս ենք:
Գիտելիքը անհատական երևույթ է, ընդ որում մարդու կուտակած փորձն ու հենց նոր ստացած տեղեկությունը սկսում են համագործակցել և փոխազդեցել միմյանց: Տվյալ դեպքում, որքան իրական ու շոշափելի է գիտելիքը, այնքան ավելի հավանական է դառնում այն հետագայում, արդեն կյանքում դրա գործածությունը:
Այս տեսության կողմակիցները պնդում են, որ գիտելիքները ձեռք են բերվում որոշակի համատեքստում և իրավիճակային բնույթ ունեն:
Բիհեվիորիստական տեսություն.
Այս տեսության կողմակիցները կրթության գործընթացում մեծ տեղ են տալիս դիդակտիկ նյութերի և մեդիամիջոցների կիրառմանը, պատճառաբանելով, որ անհատի զարգացումն ու աճը մեծ մասամբ հիմնված է արտաքին գրավիչ գործոններով ու ազդակներով: Եթե առկա է այդ ամենը, ապա հետագայում այն ավելի է ամրապնդվում: Այդպիսի ազդակ կարող է համարվել համացանցային WWW –ները. սրանք գործիքներ են, որոնք իրականացնում են ինքնորոշման ուղղված ուսուցում, այլ կերպ ասած`«ճանաչողական գործիքներ» են, որոնք`
 ուսումնական գործընթացում ապահովում են տարբեր մոտեցումներ, տեսակետերի վերանայում
 առաջարկում են անհատական խնդիրներ և տալիս դրանց լուծման ուղիներ
 սովորողին թելադրում են կոնկրետ խնդրի լուծում
 տալիս են որոշակի իրավիճակներում գործելու կոնկրետ հանձնարարականներ
 իրականացնում են համագործակցային ուսուցում
 փոխանցում են հսկողության և վերահսկողության հմտություն
Նոր տեխնոլոգիաները կառուցողական են երկու առումներով. մի կողմից դրանք «գիտելիքի գործիք» են, մյուս կողմից` ուսումնական հարուստ միջավայր: Այսուհանդերձ, նույնիսկ իդեալական կրթական միջավայրն անհնար է առանց կոնկրետ հանձնարարականների, ուղղորդման և աջակցության: Տարատարիք խմբերի ուսուցման հետ կապված խնդիրները, ժամանակի կամ, ասենք` մոտիվացիայի բացակայությունը չի կարող լուծվել առանց ուսուցչի կողմից արված հրահանգների և վերահսկողության: Այս տիպի ուսումնական գործընթացի դրականը «վերահսկողության պահպանումն» է: Գործնականում սա նշանակում է, որ սովորողները իրենց համար պետք է ստեղծեն կառուցողական գործունեություն`առաջացած դժվարությունների ու մարտահրավերների դեպքում ստանալով լրացուցիչ, նպատակային աջակցություն:
Ժամանակակից տեխնոլոգիան սովորողների և ուսուցիչների համար ապահովում է հարուստ, բազմազան ուսումնական միջավայր: Մեր ժամանակներում կրթության հանդեպ պահանջները լավագույնս իրականացվում է մեդիա պայմաններում` անհատական համակարգչի առկայությամբ, քան ասենք ուսուցման հին տեխնոլոգիաների կիրառմամբ: Այնպիսի կարևոր իրողություն, ինչպես ասենք, համակարգիչների` միմյանց հետ կապն է, ոչ միայն ապահովում է տեղեկատվական մուտք, այլև մեծապես ուժեղացնում է կապի մեջ գտնվողների կոմինակցիոն հնարավորությունները: Ընդ որում, և տեղեկատվությունը, և կոմիկացիան ժամանակավրեպ են և անհրաժեշտ:
Տեղեկությունը կարող է ներկայացվել տարբեր ձևերով. գրավոր լեզվի, խոսքի հնչեղության, երաժշտության, ձայների, պատկերների, տեսանյութերի, տարատեսակ համադրությունների և այլնի միջոցով: Այլ կերպ ասած` մեդիամիջոցները, ի տարբերություն ավանդական ուսուցման գծային, միատեսակ գործիքների, շատ ավելի հարուստ են և բազմազան: Սովորողին հնարավորություն է տրվում տեղեկությունները որոնել և փոխանցել համաձայն իր սեփական չափանիշների, նախասիրությունների ու ճաշակի:

Գյուլնարա
12.04.2018, 15:39
Տեղեկությունը կարող է ներկայացվել տարբեր ձևերով` գրավոր լեզվի, խոսքի հնչեղության, երաժշտության, ձայների, պատկերների, տեսանյութերի, տարատեսակ համադրությունների և այլնի միջոցով: Այլ կերպ ասած` մեդիամիջոցները, ի տարբերություն ավանդական ուսուցման գծային, միատեսակ գործիքների, շատ ավելի հարուստ են և բազմազան: Սովորողին հնարավորություն է տրվում տեղեկությունները որոնել և փոխանցել համաձայն իր սեփական չափանիշների, նախասիրությունների ու ճաշակի:

Եթե ավանդական ուսուման ընթացքում դասաավանդողների անելիքը սահմանումներ տալն է, համապատասխան մեթոդական աջակցություն ստանալը, հանդեսներ կազմակերպելն ու շնորհանդեսներ նշելը, մեդիամիջոցների ընտրությունն ու ուսումնական գործընթացի վերահսկողությունը, ապա այսօր ոչ միայն կրթական մոտեցումներն են նոր, այլ նաև ուսուցչի գործառույթներն են այլ: Նա պետք է կարողանա ուսուցումն իրականցնել տարածության մեջ, ընդ որում այդ ամենը պետք է հիմնված լինի ոչ թե իր` ուսուցչի, այլ սովորողի անհատական փորձի վրա, խթանի ինքնակառավարում և ինքնահսկողություն ուսուցման գործընթացում:
Օրինակ, եթե մենք ցանկանում ենք սովորողներին դասարանում առաջարկել օգտագործել սկավառակ (CD-ROM), ապա ուսուցիչը պետք է իմանա նաև այդ գործիքը, որպեսզի կարողանա օգտագործել դրա` որպես աշխատանքային գործիքի, հնարավորությունները:
Եթե ասենք ուսուցիչը նախատեսել է դասագործընթացում ներառել աշխատանք համացանցով, ապա նա նախօրոք պետք է մտածի և պլանավորի աշխատանքի հնարավոր ուղղությունները, կազմի համապատասխան առաջադրանքներ, որոնք կարող են օգնել գտնելու տվյալ տեղեկությունը և աշխատելու դրանց հետ:
Դասագործընթացում ուսուցչին վերապահված է լինել դիտորդ, խորհրդատու: Ուսուցիչը ժամանակը պետք է վերահսկի այնպես, որ կարողանա զբաղվել սովորողների ունակությունների ու հմտությունների վերլուծությամբ, ճանաչի նրանց անհատական խնդիրներն ու դժվարությունները, իրականացնի անհատական խորհրդատվություն, ուսուցման անհատական աջակցություն:
Դիտարկման ու վերլուծության միջոցով ուսուցիչները ստանում են տեղեկություններ, որոնք կարևոր են հետագայում ուսումնական սցենարների համար:

Heghin
12.04.2018, 18:26

Համամիտ եմ հարգելի Գյուլնարա Ուսուցիչը' որպես հրամանատար, որպես մանկավարժականտեխնիկայով և տեխնոլոգիայով զինված մեկը, իր զինվորին' աշակերտին,պետք Է կրթի, դաստիարակի և զարգացնի նրա աշխարհայացքն ու աշխարհըն*կալումը, որպեսզի նրա դյուրագրգիռ խառնվածքը, չարախոս միտքն ու լեզւն,վարքն ու բարքը դառնա կառավարելի,՛ նրա մեջ մշակելի դարձնի կորովա*մտությունը, գուրգուրանքը, ազնվությունը, աշխատասիրությունը, ճշտապա-, հությունը, պահի ու պահպանի իր առողջությունը, գոհունակությունը, բարե*կամասիրությունը և ունենա արժանապատվություն, իմացական ուժ,գթասրտություն' հասնելու իր նմանին, որը կարող Է կարոտյալ լինել ու սփոփելնրան յուր վերաբերմունքով:

Արմենուհի Խաչատրյան
12.04.2018, 22:12
Ուսուցման ժամանակակից միջոցների խմբին են պատկանում այն միջոցները,որոնք ստեղծվել են վերջին ժամանակներում նորագույն տեխնոլոգիաների կիրառման հիման վրա,դրանք են `համակարգչային ծրագրերը,համացանցը:ՈՒսուցչի սեղանը այսօր վերածվել է ավտոմատացված աշխատատեղի,որը հագեցված է համակարգչով և ղեկավարման վահանակով,այն հնարավորություն է տալիս արդյունավետ կազմակերպել ողջ դասապրոցեսը:

Ստեփանյան Նելլի
13.04.2018, 14:55
Նորարարության գործընթացում դասավանդումը էապես պետք է փոխվի: Սովորողին խիստ հանձնարարականներ տալը հանգեցնում է այնպիսի փոխազդեցություն, որի կենտրոնում սովորողի փոխարեն հայտնվում է ուսուցիչը, նրա անհատական կարողություններն ու առանձնահատկությունները:
Դասընթաց նոր սկուզբունքներով նշանակում է`
• անկախություն
• համագործակցություն
• փոխազդեցություն (ինտերակտիվություն)
• ստեղծականություն
Կրթությաննորձևերը խթանելնշանակումէ`
• ուսուցման նոր ձևերի ներդրում
• ուսուցիչի նոր դերի ստեղծում
• ուսուցման գործընթացում նոր տեխնոլոգիաների ակտիվ ներգրավում
• մեդիամիջոցների ազատ օգտագործման մատչելիություն
Նոր կրթության իրականացման նման փոփոխությունը մեծ մասամբ կախված է ուսուցիչների`տարաբնույթ մեդիամիջոցներով աշխատելու պատրաստակամությունից և նախաձեռնությունից:
Դասագիրքը, ինչպես նախկինում, այսօր ևս ուսուցման հիմնական միջոցն է կավիճի կամ մարկերի հետ միասին: Առավել ժամանակակից մեդիան, այնպիսիք, ինչպիսիք են`տեսաերիզները, ձայներիզները, հեռուստատեսությունը, համակարգիչը արդեն մտել են կրթության գործընթացի մեջ, միաժամանակ չբացառելով դասավանդողների գոյությունն ու դասավանդման այլ միջոցները: Դասավանդողները պետք են լինեն ավելի կարևոր, քան ասենք այս կամ այն ուսումնական ձեռնարկը: Նրանք պետք է ուղղորդեն սովորողին երբ, ինչպես, որտեղ կիրառել այս կամ այն մեդիամիջոցը: Նրանք են ընտրում, ղեկավարում, հնարավորություն են տալիս միացնելու կամ անջատելու սարքավորումները, հարկ եղած դեպքում ինչ-ինչ բաներ են կրկնում, հարցեր են տալիս: Սա ամենևին էլ չի նշանակում, որ սովորողները տեղեկատվության պասիվ սպառողներ են: Մեդիան օգտագործելը ենթադրում է ակտիվ աշխատանք և մասնակցություն ուսուցման գործընթացի տարբեր փուլերում:

Ուսուցչի դերն ու կարևորությունը ուսումնական պրոցեսում պարտադիր է: Արդի շրջանում դասն առանց ՏՀՏ - ների կիրառման ուղղակի անհետաքրքիր է, քանի որ այն խթան է հանդիսանում սեր դեպի առարկան և կրթություն:

Heghin
13.04.2018, 16:01
https://www.autodraw.com/

Գյուլնարա
14.04.2018, 21:47
Ինֆորմատիկա - մաթեմատիկա
Ինֆորմատիկան գիտություն է ինֆորմացիայի ստացման, մշակման, պահպանման, արտածման մասին: ՏՀՏ մեթոդներին տիրապետելը մեծացնում է սովորողի հետաքրքրությունները, նպաստում կարողությունների և մտածողության զարգացմանը: Ինֆորմատիկա – մաթեմատիկա –ն հնարավորություն է ընձեռնում իրական երևույթները և առօրյա խնդիրները, մոդելավորելու միջոցով, դրանց ուսումնասիրությունը փոխարկել թվերի, պատկերների և պայմանանշանների ՝ ուսումնասիրելով դրանք տարբեր մեթոդներով: Առարկայի հիմնական նպատակն է խթանել սովորողի մտավոր ունակությունների զարգացումը, բարձրակարգ մտածողության ձևավորումը, սովորեցնել հստակ ձևակերպել մտքերը, կատարել գրագետ դատողություններ և արագ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում:

Ուսուցման մեջ համակարգչային տեխնոլոգիաների կիրառումը խթանում է մասնակիցների ճանաչողական գործունեությունը, ստեղծագործական նախաձեռնությունը և ուսուցման նկատմամբ ակտիվ դիրքորոշումը: Կախված տվյալ ծրագրային համապատասխանությունից՝ հաճախ կարելի է կիրառել նաև ինտեգրված գործնական աշխատանքներ: Ինտեգրված գործնական աշխատանքներ կարելի է կատարել, օրինակ, հետևյալ թեմաներով՝
. Թքի ֆերմենտի ազդեցությունը օսլայի վրա- քիմիա, կենսաբանություն
. Լուծույթներ - քիմիա, կենսաբանություն, մաթեմատիկա :
Ինտեգրված գործնական աշխտանքները հնարավորություն են տալիս սովորողին տեսնելու և պատկերացում կազմելու շրջակա միջավայրի և աշխարհի ամբողջականության մասին, դրդում են նրան հետազոտական, որոնողական գործունեության, ստիպում են ձևավորելու հարցեր և փնտրելու պատասխաններ, արթնացնում են հետքրքրություն առարկայի նկատմամբ:

Heghin
15.04.2018, 14:08
Ուսուցման համակարգչային միջոցները կոչվում են ինտերակտիվ, քանի որ դրանք օժտված են «արձագանքելու» սովորողի և ուսուցչի գործողությունների, նրանց հետ «մտնել» երկխոսության մեջ, ինչը և կազմում է համակարգչային ուսուցման մեթոդիկայի գլխավոր առանձնահատկությունը: Գիտության և մշակույթի, ինտերակտիվ շփման հետ երկխոսության համար երեխային կատարյալ եզակի հնարավորություններ է տալիս համաշխարհային համակարգչային ցանցը-ԻՆՏԵՐՆԵՏ-ը: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեծացնում են դասի տեղեկատվությունը, ուսման էֆֆեկտիվությունը, դասին տալիս են շարժողունակություն և արտահատչություն:

հեղնարսարգսյան
15.04.2018, 14:54
Տեսադասերը հիանալի միջոց են ուսումնական նյութերը տեսանելի դարձնելու համար:Նրանց կարևորությունը ավելի են մեծանում, երբ դասերը ստիպված ենք անցկացնել աշխատանքային լաբորատորիաներ չունեցող դպրոցներում:Տեսադասերը կարևոր են ոչ միայն 7 -րդ դասարանում:Դրանք միջոցով աշակերտները շատ լավ են պատկերացնում,տեսնում են ,կատարում են եզրահանգումներ,կատարում են համեմատում:Ուսուցիչն էլ բավականին ինֆորմացիա կարող է տալ կարճ ժամանակում:

Գյուլնարա
16.04.2018, 15:47
Ուսուցման համակարգչային միջոցները կոչվում են ինտերակտիվ, քանի որ դրանք օժտված են «արձագանքելու» սովորողի և ուսուցչի գործողությունների, նրանց հետ «մտնել» երկխոսության մեջ, ինչը և կազմում է համակարգչային ուսուցման մեթոդիկայի գլխավոր առանձնահատկությունը: Գիտության և մշակույթի, ինտերակտիվ շփման հետ երկխոսության համար երեխային կատարյալ եզակի հնարավորություններ է տալիս համաշխարհային համակարգչային ցանցը-ԻՆՏԵՐՆԵՏ-ը: Տեղեկատվական տեխնոլոգիաները մեծացնում են դասի տեղեկատվությունը, ուսման էֆֆեկտիվությունը, դասին տալիս են շարժողունակություն և արտահատչություն:

Մոտ տաս տարի է Հայաստանը թևակոխել է կրթության բովանդակային բարեփոխությունների փուլ: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել կրթության բովանդակության հիմնարար փաստաթղթին և հանրակրթության պետական կրթակարգին, որոնք ուսուցիչների գործունեության առանցքային ուղենիներից են: Այդ փաստաթղթերով պետությունը սահմանում է իր ակնկալիքները հանրակրթությունից` կարևորելով սովորողների գիտելիքների, կարողությունների, հմտությունների և արժեքների այն համակարգը, որոնց ձևովորման ուղղությամբ աշխատելու են ուսուցիչները:
Նոր համակարգը որոշակի ազատություններ է ընձեռնում ուսուցիչներին նպատակին տանող միջոցները(ուսուցման մեթոդներ) ինքնուրույն ընտրելու և կատարելագործելու սովորողների ուսումնառության գործընթացը մի կողմից, իսկ մյուս կողմից այս քաղաքականությունը էապես մեծացնում է ուսուցիչների պատասխանատվությունը: Որքան էլ գնահատելի ու կիրառելի է անցյալի փորձը, միևնույն է, փոփոխություններն անխուսափելի են, որովհետև դպրոցն ու ուսուցիչը միշտ գործել են կոնկրետ արժեքային համակարգում, կոնկրետ ժամանակում և միջավայրում: Վերջին հանգամանքն էլ ենթադրում է, որ ուսուցիչը անընդհատ սովորելու, ժամանակի պահանջներին համաքայլ ընթանալու խնդիր ունի, ուստի
որոշակի առարկայի մասին նյութ հաղորդելը և դրա յուրացման աստիճանը ստուգելը չի բավարարում կյանքի պահանջներին, այսինքնհանրակրթությունը պետք է ոչ միայն ժամանակին համաքայլ գնա, այլ նաև հաշվի առնի ապագայի միտումները:

Գյուլնարա
18.04.2018, 01:11
Տեխնոլոգիաների միջոցով հնարավոր է վերացնել այն խոչընդոտները, որոնց հանդիպում են սովորողներն ու ուսուցիչներն ամբողջ աշխարհում: Հզոր ծրագրերն ու համացանցը փոխում են գիտելիքներ ձեռք բերելու ուղիներն ու հնարավորությունները, արդյունքում, դասավանդման և ուսուցման նորարարական մեթոդները վերափոխում են նաև դասարանում դաս անցկացնելու գործելակերպը, ավելին, տեխնոլոգիաները սովորողներին նոր պահանջներ են ներկայացնում. հիմնական կարողություններից բացի, նրանք պետք է ունենան 21-րդ դարում պահանջվող բոլոր հմտությունները` համագործակցության, հաղորդակցման, և տեղեկատվական կառավարման կարողություններ, ինչպես նաև նրանց պետք է հասանելի լինեն ուսմանն օժանդակող այն բոլոր միջոցները, որոնք հնարավոր են դարձնում այդ կարողությունների օգտագործումը:

Արմենուհի Ստեփանյան
23.04.2018, 14:10
Սիրելի Գյուլնարա շատ հետաքրքիր թեմա եք քննարկում:

Գյուլնարա
23.04.2018, 18:32
Շնորհակալություն:

Գյուլնարա
24.04.2018, 17:47
Սիրելի Գյուլնարա շատ հետաքրքիր թեմա եք քննարկում:

Կոնստրուկտիվ տեսություն. ուսուցման գործընթացում նոր ստեղծված արդյունքները ոչ միայն տարաբնույթ հետազոտությունների, գիտական գիտելիքների, հարցերի և առաջադրանքների մշակումն է, այլև դրանց տեղեկատվական պահպանումը:
Մենք աշխարհը տեսնում ենք ոչ այնպիսին, ինչպիսին կա, այլ այնպիսին, ինչպիսին ընկալում է մեր ուղեղը: Ուղեղն է ստեղծում աշխարհի մոդելը: Հետևաբար, այս աշխարհի մասին որոշակի օբյեկտիվ գիտելիք չի կարող գոյություն ունենալ, ցանկացած տվյալ պահ կապված է իրականության մեր ընկալման հետ, որի ստեղծման հեղինակը հենց մենք ինքներս ենք:
Գիտելիքը անհատական երևույթ է, ընդ որում մարդու կուտակած փորձն ու հենց նոր ստացած տեղեկությունը սկսում են համագործակցել և փոխազդեցել միմյանց: Տվյալ դեպքում, որքան իրական ու շոշափելի է գիտելիքը, այնքան ավելի հավանական է դառնում այն հետագայում, արդեն կյանքում դրա գործածությունը:

Գյուլնարա
24.04.2018, 21:13
Բիհեվիորիստական տեսություն.
Այս տեսության կողմակիցները կրթության գործընթացում մեծ տեղ են տալիս դիդակտիկ նյութերի և մեդիամիջոցների կիրառմանը, պատճառաբանելով, որ անհատի զարգացումն ու աճը մեծ մասամբ հիմնված է արտաքին գրավիչ գործոններով ու ազդակներով: Եթե առկա է այդ ամենը, ապա հետագայում այն ավելի է ամրապնդվում: Այդպիսի ազդակ կարող է համարվել համացանցային WWW –ները. սրանք գործիքներ են, որոնք իրականացնում են ինքնորոշման ուղղված ուսուցում, այլ կերպ ասած`«ճանաչողական գործիքներ» են, որոնք`
 ուսումնական գործընթացում ապահովում են տարբեր մոտեցումներ, տեսակետերի վերանայում
 առաջարկում են անհատական խնդիրներ և տալիս դրանց լուծման ուղիներ
 սովորողին թելադրում են կոնկրետ խնդրի լուծում
 տալիս են որոշակի իրավիճակներում գործելու կոնկրետ հանձնարարականներ
 իրականացնում են համագործակցային ուսուցում
 փոխանցում են հսկողության և վերահսկողության հմտություն
Նոր տեխնոլոգիաները կառուցողական են երկու առումներով. մի կողմից դրանք «գիտելիքի գործիք» են, մյուս կողմից` ուսումնական հարուստ միջավայր: Այսուհանդերձ, նույնիսկ իդեալական կրթական միջավայրն անհնար է առանց կոնկրետ հանձնարարականների, ուղղորդման և աջակցության: Տարատարիք խմբերի ուսուցման հետ կապված խնդիրները, ժամանակի կամ, ասենք` մոտիվացիայի բացակայությունը չի կարող լուծվել առանց ուսուցչի կողմից արված հրահանգների և վերահսկողության: Այս տիպի ուսումնական գործընթացի դրականը «վերահսկողության պահպանումն» է: Գործնականում սա նշանակում է, որ սովորողները իրենց համար պետք է ստեղծեն կառուցողական գործունեություն`առաջացած դժվարությունների ու մարտահրավերների դեպքում ստանալով լրացուցիչ, նպատակային աջակցություն:

Aleta Hayrapetyan
30.04.2018, 17:20
ՈՒսուցման գործընթացում ավելի հագեցած ու տպավորիչ է ինտերակտիվ դասը:

Նարինե Այվազյան
07.05.2018, 11:42
Տեսադասերը շատ կարևոր են 7-րդ դասարանում, քիմիա առարկայի նկատմաբ հետաքրքրություն առաջացնել:Ավելի կարևոր է աշակերտներին ներգրավել այդ գոծընթացում:
Սպասում եմ կարծիքների?

Հարգելի Գյուլնարա,համամիտ եմ ձեզ հետ,հատկապես կարևոր է առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել 7-րդ դասարանում:Ինչ խոսք, տեսադասերը շատ ակտուալ են դարձել ժամանակակից ուսումնական գործընթացում:Ես առաջարկում եմ 7-րդ դասարանի դասընթացը սկսել Ռ. Սահակյանցի ,,Հետաքրքրաշարժ քիմիա,,տեսաֆիլմի դիտումով,որտեղ համառոտ ներկայացված է քիմիայի զարգացման պատմությունը:

Գյուլնարա
07.05.2018, 23:53
Հարգելի Գյուլնարա,համամիտ եմ ձեզ հետ,հատկապես կարևոր է առարկայի նկատմամբ հետաքրքրություն առաջացնել 7-րդ դասարանում:Ինչ խոսք, տեսադասերը շատ ակտուալ են դարձել ժամանակակից ուսումնական գործընթացում:Ես առաջարկում եմ 7-րդ դասարանի դասընթացը սկսել Ռ. Սահակյանցի ,,Հետաքրքրաշարժ քիմիա,,տեսաֆիլմի դիտումով,որտեղ համառոտ ներկայացված է քիմիայի զարգացման պատմությունը:

Ժամանակաից տեխնոլոգիական սարքավորումների ներառումը դասագործընթացում պայմանավորված է կրթական հաստատության տեխնիկական հագեցվածության աստիճանից, սարքավորումների գործուն վիճակից և տեղեկատվական համապատասխան բովանդակությունից: Այսօր բավականին քիչ ուսումնական հաստատություններ կան, որոնք ապահովում են աուդիո սարքավորումների այնպիսի քանակ, որպեսզի յուրաքանչյուր սովորող կարողանա տեքստը լսել անհատապես: Շատ հաճախ չկան բավականաչափ քանակությամբ տեսասարքավորումներ, համակարգիչներ կամ տեսախցիկներ, որոնց կիրառումը սովորողին կդարձնի առավել ակտիվ և ինքնուրույն: Շատ դասավանդողներ վախենում են օգտագործել նորագույն տեխնիկական սարքավորումներ և խուսափում են վերապատրաստման դասընթացներից, պատճառ բռնելով այս կամ այն տեխնիկայի թերությունն ու տեխնիկական ոչ լիարժեք վիճակը, որովհետև նրանք տեխնիկան կիրառելու առումով զիջում են սովորողին, վստահ չեն, որ կկարողանան լիարժեքորեն կիրառել այն և վախենում են սովորողի առաջ անհարմար վիճակում հայտվելուց:

Նարինե Այվազյան
08.05.2018, 17:34
Հարգելի Գյուլնարա,ճիշտ եք, ժամանակակից տեղեկատվական դարում,նրա լայն հնարավորություններից օգտվելու համար ուսուցիչը պետք է տիրապետի նվազագույն գիտելիքների,հմտությունների և կարողությունների:

Գյուլնարա
08.05.2018, 20:53

Հիմնախնդիրները լինում են նաև կրթական բովանդակության. աուդիո և տեսանյութերը արագ հնանում են: Ժամանակակից տեխնիկային համապատասխան վավերական ծրագրագրաշարեր ստեղծելը հաճախ շատ դժվար է և թանկ արժե ուսուցիչների համար: ժամանակակից մեդիամիջոցների ներառումը կրթական գործընթացում դրական է, թե՞ բացասական. հարցը մշտապես քննարկման համատեքստում է:
Նոր մեդիա ուսումնական միջավայրը նախ և առաջ պետք է ունենա բավարար թվով սարքավորումներ, իսկ ուսուուցչական կազմը պետք է վերապատրաստված լինի և կարողանա իր աշխատանքում հնարավորինս արդյունավետ օգտագործել այդ տեխնոլոգիաները: Կարևոր է ոչ միայն, որ ուսումնական հաստատությունը ապահովված լինի դիդակտիկ և օգտակար նյութերով, այլև այն, որ սովորողները և ուսուցիչները ազատ մուտք ունենան դեպի այդ նյութական աշխարհ և դրանք օգտագործեն:

Գյուլնարա
08.05.2018, 20:54
Գոյություն ունի երկու հիմնարար սկզբունք, որոնց միջոցով հնարավոր է պարզել, թե կրթական գործընթացում որչափով են իրականցվում էլեկտրոնային մեդիամիջոցները: Ուսուցման գործընթացում նոր գործիքների առավել օգտագործումը հաճախ կապվում է կոնստրուկտիվ (constructivist) և բիհեվիորիստական (behaviorism) տեսությունների հետ:

հեղնարսարգսյան
10.05.2018, 23:46
Հարգելի Գյուլնարա շատ արդիական թեմա էք քննարկում,շնորհակալություն:7-րդ դասարանում քիմիան նոր ուսումնասիրվող առարկա է և կարիք ունի հետաքրքրություն առաջացնելու համար կիրառել ՏՀՏ միջոցներ,տեսադասերը լավագույն միջոցներից են լավ դասեր վարելու համար:

Ruzanna3
06.06.2018, 19:37
Ուսուցումը նույնպես մանկավարժական գործընթաց է։ Այն ուսուցչի և աշակերտների փոխազդեցության նպատակաուղղված գործընթացն է, որի ընթացքում իրականացվում են մարդու կրթությունը, դաստիարակությունը և զարգացումը։ Այն աշակերտի իմացության ոլորտի զարգացման, նրա ճանաչողական կարողությունների և հմտությունների ձևավորման և գիտելիքներ հաղորդելու գործընթաց է, որը կատարվում է մանկավարժի՝ ուսուցչի, դաստիարակի, դասախոսի կողմից։ Ուսուցումը՝ որպես մանկավարժական գործընթաց, նույնպես ունի երկու կողմ։ Մանկավարժի՝ սովորեցնողի, ուսուցչի գործունեություն, որը կոչվում է դասավանդում, և աշակերտի՝ սովորողի գործունեություն, որը կոչվում է ուսում։

Վերջին տարիների տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտի բուռն զարգացումը և ներդրումը Հայաստանում լուրջ ազդեցություն են թողնում անձի ձևավորման ու զարգացման վրա։ Անձի ձևավորումն ու զարգացումը արդեն իսկ հնարավոր չէ առանց տեղեկատվական տեխնոլոգիաների։ Համակարգիչներն ու համակարգչային ՏՏ-ը ակտիվորեն ներխուժում են կյանք։ Նոր տեղեկատվության հզոր ներհոսքը՝ գովազդները, համակարգչային տեխնոլոգիաների կիրառությունը հեռուստատեսության մեջ, խաղային համակարգիչների տարածումը, էլեկտրոնային խաղալիքներն ու համակարգիչները մեծ ազդեցություն են թողնում երեխայի դաստիարակության և աշխարհաճանաչողության վրա։ Զգալիորեն փոխվում են նաև նրա սիրելի զբաղմունքը՝ խաղերը, փոխվում են նաև նրա սիրելի հերոսներն ու, թերևս, սկզբունքները։

Համակարգիչն այսօր տեղեկության ստացման և մշակման հզոր գործիք է։ Այդ պատճառով լիովին բնական է այդ միջոցների ներդրումը ժամանակակից ուսումնական գործընթացում։ Սակայն կան ու կլինեն խնդիրներ՝ տեխնոլոգիաների թանկությունը, համակարգիչների ձեռք բերումը, դրանց թարմացումն ու ժամանակից պահանջներին հարմարեցումը, համակարգիչների և ցանցերի սպասարկումը, ծրագրերի ձեռք բերումը, ինտերնետը։ Առայժմ չկա ուսումնադաստիարակչական գործընթաց ՏՏ-ի սահուն նորհոսքն ապահովող մեթոդաբանական համակարգ։

Գյուլնարա
06.06.2018, 19:43