PDA

Դիտել ողջ տարբերակը : Արտադասարանական աշխատանքներ

Գոհար Խաչատրյան Ալբերտի
29.09.2017, 19:50
Հաճախ ենք լսում, երբ մեզ ասում են, որ տարրական դասարաններում էքսկուրսիաները / հատկապես պատմամշակույթային վայրեր այցելելը/, չի կարող արդյունավետ լինել՝ ելնելով նրանց տարիքային առանձնահատկություններից:
Հարգելի՛ մասնակիցներ, եկեք միասին վերլուծենք ճիշտ է արդյոք վերոնշյալ մոտեցումը:

Լիանա Խաչատրյան
29.09.2017, 23:12
Հարգելի Գոհար, ցավոք սրտի մեր իրականության մեջ այսօր շատ մարդիկ էքսկուրսիա ասելով հասկանում են միայն խնջույքը,և եթե այն բացակայում է,ուրեմն էքսկուրսիան աննպատակ են համարում: Բացի այդ, կարծում եմ, որ էքսկուրսիայի վայրն ընտրվում է հենց տարիքային առանձնահատկություններից ելնելով:

Լուսինե Ա.
30.09.2017, 13:12
Հարգելի Գոհար,ես կողմ եմ էքսկուրսիաներին՝ տարբեր տեսակի մշակութային վայրեր:Ինչ վերաբերում է տարիքին,ապա վայրը ընտրվում է աշակերտների տարիքին համապատասխան:Իսկ արդյունավետությունը միանշանակ է:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
30.09.2017, 14:26

Շնորհակալություն, հարգելի կոլեգա: ՈՒրախ եմ, որ դուք այդպես եք մտածում: Ես հաճախակի կազմակերպում եմ էքսկուրսիաներ, դրանց արդյունավետությունը ակնհայտ է: Պարզապես հաճախ են ասում, որ նման վայրեր հաճախելու համար կրտսեր դպրոցականները փոքր են:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
30.09.2017, 14:36
Հարգելի Գոհար, ցավոք սրտի մեր իրականության մեջ այսօր շատ մարդիկ էքսկուրսիա ասելով հասկանում են միայն խնջույքը,և եթե այն բացակայում է,ուրեմն էքսկուրսիան աննպատակ են համարում: Բացի այդ, կարծում եմ, որ էքսկուրսիայի վայրն ընտրվում է հենց տարիքային առանձնահատկություններից ելնելով:

Հարգելի Լիանա, համամիտ եմ ձեզ հետ,բայց կարծում եմ ,որ դա միայն ծնողների մի մասի կարծիքն է: Բնականաբար վայրն ընտրվում է հաշվի առնելով թե՛ տարիքային առանձնահատկությունը, թե՛ ուսուցանվող թեման: Օրինակ՝ առաջին դասարանցիներին մենք տանում ենք Խնկո Ապոր գրադարան և ոչ թե Մատենադարան:

Նաիրա Մելիքսեթյան
30.09.2017, 15:06
Հարգելի Գոհար, էքսկուրսիաները միշտ արդյունավետ են, եթե նպատակային են ու ճիշտ ընտրված:Սակայն այսօր ծնողները գերադասում են երեխաներին տանել մանկական ժամանցային վայրեր: Երևի թե անհրաժեշտ է էքսկուրսիա կազմակերպելուց առաջ ծնողներին մանրամասը ներկայացնել էքսկուրսիայի նպատակն ու կարևորությունը:

Գյուլնարա Ջուլհակյան
30.09.2017, 15:39
Հարգելի Գոհար ,անկախ տարիքից միշտ էլ նպատակային էքսկուրսիաները արդյունավետ են: Անկախ տարիքից երեխան պետք է գիտակցի ուր է գնում և ինչու:Իմ կարծիքով էքսկուրսիայից առաջ երեխան պետք է որոշակի ինֆորմացիա ստանա և էքսկուրսիայի ընթացքում կենտրոնանա նպատակի վրա:Այսինքն՝պետք է գնա նոր բան սովորելու:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
30.09.2017, 16:47
Շնորհակալություն, հարգելի կոլեգա, այս թեմային անդրադառնալու համար: Այդ պատճառով հենց առաջին դասարանի առաջին էքսկուրսիայից առաջ սկսում եմ այդ աշխատանքը. հրավիրում եմ ծնողական ժողով, բացատրում էքսկուրսիայի էությունը, կարևորությունը, հիմնական նպատակը և երթուղին: Արդեն երրորդ դասարանում մասամբ հասնում իմ նպատակին:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
30.09.2017, 16:54
Հարգելի Գոհար ,անկախ տարիքից միշտ էլ նպատակային էքսկուրսիաները արդյունավետ են: Անկախ տարիքից երեխան պետք է գիտակցի ուր է գնում և ինչու:Իմ կարծիքով էքսկուրսիայից առաջ երեխան պետք է որոշակի ինֆորմացիա ստանա և էքսկուրսիայի ընթացքում կենտրոնանա նպատակի վրա:Այսինքն՝պետք է գնա նոր բան սովորելու:

Շնորհակալություն Գյուլնարա առաջարկի համար: Հիմնականում այդպես էլ արվում է: Որպես հետազոտական աշխատանք տրվում է ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել տվյալ վայրի մասին, այնուհետև՝ համակարգվում: Էքսկուրսիայից հետո քննարկվում ու համեմատվում է տեսածը և կարդացածը:

Նաիրա Մելիքսեթյան
30.09.2017, 23:37
Հարգելի Գոհար, նպատակային էքսկուրսիաները միշտ էլ արդյունավետ են։ Հետաքրքիր տարբերակ է նախօրոք հետազոտական աշխատանք անցկացնելն։

Լիանա Խաչատրյան
01.10.2017, 00:24
Շնորհակալություն Գյուլնարա առաջարկի համար: Հիմնականում այդպես էլ արվում է: Որպես հետազոտական աշխատանք տրվում է ուսումնասիրել և տեղեկություններ հավաքել տվյալ վայրի մասին, այնուհետև՝ համակարգվում: Էքսկուրսիայից հետո քննարկվում ու համեմատվում է տեսածը և կարդացածը:

Շնորհակալություն առաջարկած տարբերակի համար: Կարծում եմ աշակերտները միմյանց հետ մրցում են, թե ով է ավելի ստույգ տեղեկություն հավաքել:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
01.10.2017, 09:24
Հարգելի Նաիրա,հետազոտական աշխատանքը նպաստում է՝ աշակերտների մեջ ինքնուրույն փնտրելու,գտնելու իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները:Նրանց մոտ առաջանում են հետաքրքիր հարցեր,որոնց պատասխանները ստանում են այդ վայրում:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
01.10.2017, 11:19
Շնորհակալություն առաջարկած տարբերակի համար: Կարծում եմ աշակերտները միմյանց հետ մրցում են, թե ով է ավելի ստույգ տեղեկություն հավաքել:

Այո,բարձրանում Է նրանց հետաքրքրասիրություն,սկսում են կարդալ ավելի շատ,որը մեր՝ուսուցիչներիս, ամենացավոտ կողմն է:

Քնարիկ Հ.
01.10.2017, 12:17
Հարգելի Գոհար, արտադպրոցական միջոցառումները միշտ դրական արդյունք են ունենում, ծնողներն էլ աստիճանաբար դա գիտակցում և ընդունում են:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
01.10.2017, 15:20
Հարգելի Գոհար, արտադպրոցական միջոցառումները միշտ դրական արդյունք են ունենում, ծնողներն էլ աստիճանաբար դա գիտակցում և ընդունում են:

Ես հաճախ կազմակերպում եմ էքսկուրսիաներ <<Մաթեմաթիկա>> առարկայից: Օրինակ՝ Գտնե՛լ ցանկապատի երկարությունը: Կազմակերպեցինք էքսկուրսիա դեպի մոտակա այգի,որտեղ բերքահավաք էր: Քանի որ մեր նպատակը ցանկապատի երկարություն գտնելն էր, սկզբում դրանով զբաղվեցինք, այնուհետև բերքահավաքին մասնակցեցինք: Շատ հաճելի և արդյունավետ էքսկուրսիա էր: Գրեք խնդրեմ՝ ինչ էքսկուրսիաներ եք կազմակերպում <<Հայոց լեզու>> առարկայից:

Լուսինե Ա.
01.10.2017, 20:35
Շնորհակալություն, հարգելի կոլեգա: ՈՒրախ եմ, որ դուք այդպես եք մտածում: Ես հաճախակի կազմակերպում եմ էքսկուրսիաներ, դրանց արդյունավետությունը ակնհայտ է: Պարզապես հաճախ են ասում, որ նման վայրեր հաճախելու համար կրտսեր դպրոցականները փոքր են:
Հարգելի Գոհար,Երևանում շատ վայրեր կան/Խնկո Ապոր գրադարան,Բնության թանգարան ,Թումանյանի թանգարան,Տիկնիկային թատրոն և այլն/,որոնք համապատասխանում են կրտսեր դպրոցական տարիքին:Հատկապես մարզաբնակ և գյուղաբնակ երեխաների համար ամեն նոր վայրի այցելությունը՝ բացահայտում է :

Գոհար Խաչատրյան Ալբերտի
01.10.2017, 20:49
Հարգելի՛ Օշական, հասկանում եմ և շատ հաճախ կազմակերպում:Կարո՞ղ եք առաջարկել էքսկուրսիա կազմակերպելու ձեր տարբերակը:

Նաիրա Մելիքսեթյան
01.10.2017, 21:50
Համամիտ եմ Ձեր հետ. երբ աշակերտը ինքն է փնտրում և գտնում անհրաժեշտ տեղեկությունը, դա ավելի լավ է տպավորվում հիշողության մեջ:

Քնարիկ Հ.
01.10.2017, 22:04
Հարգելի Գոհար, հետաքրքիր էքսկուրսիա եք կազմակերպել՝ համատեղելով օգտակարն ու հաճելին: Գրականությունից մենք հաճախ ենք էքսկուրսիաներ կազմակերպում գրողների տուն-թանգարաններ, եթե հնարավոր է: Աշակերտները հետաքրքությամբ են դիտում և ուսումնասիրում այն ամենը, ինչը տվյալ ստեղծագործողին է վերաբերում:

Դիանա Աղասարյան
01.10.2017, 23:05
Հարգելի Գոհար , իսկապես էքսկուրսիաները կարևոր նշանակություն ունեն,իհարկե էքսկուրսիայի ճիշտ կազմակերպումն էլ պակաս կարևոր չէ:Վերջերս էքսկուրսիա էի կազմակերպել Էրեբունի պատմամշակութային թանգարան- արգելոց, որտեղ ինձ համար անսպասելի,աշակերտները հանպատրաստից մի իսկական ներկայացում կազմակերպեցին՝ պատմական անդրադարձից մինչև գեղարվեստական խոսք,իսկ վերջում երգեցին «Էրեբունի-Երևան» երգը: Զգացմունգների մի ամբողջ տարափ էր ասես, նրանց ձայնն ասես մինչև հիմա հնչում է ականջներումս:Էքսկուրսիաները խոր հույզեր և հայրենասիրության կրակ են բորբոքում աշակերտների հոգում:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
01.10.2017, 23:08
Համամիտ եմ Ձեր հետ. երբ աշակերտը ինքն է փնտրում և գտնում անհրաժեշտ տեղեկությունը, դա ավելի լավ է տպավորվում հիշողության մեջ:

Նաիրա, ունեցել ենք նաև մուտքային էքսկուրսիաներ,երբ աշակերտները անմիջական պատկերացում են կազմել ուսումնասիրվող առարկաների վերաբերյալ,հետագայում՝ դրանց վերաբերյալ գիտելիքներն խորացնելու նպատակով:

Նաիրա Մելիքսեթյան
01.10.2017, 23:18
Էքսկուրսիաները, անկախ բնույթից, միշտ էլ դրական ազդեցություն են ունենում։ Վերջերս այյցելեցինք Հովհաննես Թումանյանի տուն ֊թանգարան։Աշակերտները այնքան էին ոգևորվել, որ ցանկացան տեսնել նաև մեծ բանաստեղծի ծննդավայրը։

Գոհար Խաչատրյան Ալբերտի
01.10.2017, 23:58
Սիրելի Նաիրա,որ դասարանի աշակերտ էին:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
02.10.2017, 00:02
Հարգելի Գոհար , իսկապես էքսկուրսիաները կարևոր նշանակություն ունեն,իհարկե էքսկուրսիայի ճիշտ կազմակերպումն էլ պակաս կարևոր չէ:Վերջերս էքսկուրսիա էի կազմակերպել Էրեբունի պատմամշակութային թանգարան- արգելոց, որտեղ ինձ համար անսպասելի,աշակերտները հանպատրաստից մի իսկական ներկայացում կազմակերպեցին՝ պատմական անդրադարձից մինչև գեղարվեստական խոսք,իսկ վերջում երգեցին «Էրեբունի-Երևան» երգը: Զգացմունգների մի ամբողջ տարափ էր ասես, նրանց ձայնն ասես մինչև հիմա հնչում է ականջներումս:Էքսկուրսիաները խոր հույզեր և հայրենասիրության կրակ են բորբոքում աշակերտների հոգում:

Ո՞ր դասարանի աշակերտներ էին:

Նվարդ Հովհաննիսյան
02.10.2017, 11:32
Հարգելի՛ Գոհար, շնորհակալություն թեմայի համար: Կարծում եմ էքսկուրսիաները չեն կարող արդյունավետ չլինել, դրանք կարելի է օգտագործել, անգամ, գործնական աշխատանքների ժամերին՝ հանձնարարելով տարատեսակ շարադրություններ, նկարներ և այլն:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
02.10.2017, 19:49

Շնորհակալություն, հարգելի՛ Նվարդ, այս թեմային արձագանքելու համար: Շատ եմ կարևորում էքսկուրսիաները, ցավում այն աշակերտների համար, որոնց ուսուցիչները խնջույքներին էքսկուրսիա են անվանում:

Հասմիկ Հակոբյան
02.10.2017, 21:56
Հարգելի Գոհար, երեխաները ավելի շուտ տպավորվող և ազդեցությյան տակ ընկնող են, ուստի ինչու չէ, թող ընկնեն հայրենասիրական , պատմամշակութային արժեքնորի ազդեցության տակ: Որքան էլ քիչ բան հիշեն ու հասկանան նրանց մեջ ինչ-ինչ արժեքներ կպահպանվեն:

Կարինե Մարգարյան
02.10.2017, 22:17
Շնորհակալություն, հարգելի՛ Նվարդ, այս թեմային արձագանքելու համար: Շատ եմ կարևորում էքսկուրսիաները, ցավում այն աշակերտների համար, որոնց ուսուցիչները խնջույքներին էքսկուրսիա են անվանում:

Հարգելի Գոհար շատ հետաքրքիր թեմա եք բացել, չէ որ էքսկուրսիաների ժամանակ է, որ ի հայտ է գալիս երեխայի բնավորության հիմնական գծերը, բացահայտվում է նրա ամբողջ վարքագիծը: Իրոք շատ ցավալի է, որ էքսկուրսիաները վերածվում են խնջույքի, իսկ ինչ կարծիքի եք, երբ էքսկուրսիաներին մասնակցում են բոլոր ծնողները, հատկապես ցածր դասարաններում:

Նաիրա Մելիքսեթյան
02.10.2017, 22:50
Հարգելի Գոհար, ես էքսկուրսիայի էի տարել վեցերորդ դասարանի աշակերտներին։Ես էքսկուրսիա կազմակերպելիս, թույլ չեմ տալիս, որ ծնող գա, գերադասում եմ գործընկերներիս օգնությանը դիմել, եթե դրա անհրաժեշտություն զգացվում է։։

Գոհար Խաչատրյան Ալբերտի
02.10.2017, 22:54
Հարգելի Գոհար շատ հետաքրքիր թեմա եք բացել, չէ որ էքսկուրսիաների ժամանակ է, որ ի հայտ է գալիս երեխայի բնավորության հիմնական գծերը, բացահայտվում է նրա ամբողջ վարքագիծը: Իրոք շատ ցավալի է, որ էքսկուրսիաները վերածվում են խնջույքի, իսկ ինչ կարծիքի եք, երբ էքսկուրսիաներին մասնակցում են բոլոր ծնողները, հատկապես ցածր դասարաններում:

Կարինե ջան, երբ ծնողական ժողովին առաջարկեցի,որ թողնեն այս անգամ ես և աշակերտներս գնանք, բոլորը միաձայն բացառեցին: Հետո անկեղծացան՝ ասելով,որ իրենք էլ են ցանկանում տեսնել այդ վայրը:Նույնիսկ կատակեցին. <<Կլինի՞ երեխաներին չբերենք>>:

Դիանա Աղասարյան
02.10.2017, 23:01
Հարգելի Գոհար, ես էքսկուրսիայի էի տարել վեցերորդ դասարանի աշակերտներին։Ես էքսկուրսիա կազմակերպելիս, թույլ չեմ տալիս, որ ծնող գա, գորադասում եմ գործընկերներիս օգնությանը դիմել, եթե դրա անհրաժեշտություն զգացվում է։։

Ես լիովին համաձայն եմ քեզ հետ սիրելի Նաիրա,շատ հաճախ համոզվել եմ այն բանում, որ առանց ծնողների կազմակերպված էքսկուրսիաները շատ ավելի նպատակային են եղել և աշակերտները շատ ավելի լավ են իրենց դրսեվորել:

Կարինե Մարգարյան
02.10.2017, 23:11
Հարգելի Գոհար բայց ցանկալի է, որ էքսկուրսիաին մասնակցեն միայն ուսուցիչը և աշակերտները, բացառության դեպքում կարող է մասնակցել նաև ծնողկոմիտեն, պարզապես մեր աշակերտների ծնողները չեն ցանկանում երեխաներին թողնել մենակ, կարծես վախենում են: Փորձը ցույց է տվել, որ էքսկուրսիային առանց ծնողի մասնակցած երեխան ավելի կարգապահ և կազմակերպված է իրեն դրսևորում:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
02.10.2017, 23:14
Հարգելի Հասմիկ,ես էլ եմ այդպես կարծում: Իմ նախկին սաներից հյուր էին եկել, ասացին, որ բոլոր այն վայրերը, որ միասին տարրական դասարաններում գնացել ենք, նրանք դպրոցն ավարտելուց հետո նորից գնացել են:Շատ ուրախացա, մտածեցի այնքան լավ տպավորություններով են վերադարձել, որ ցանկացել են տեսնել հասուն տարիքում:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
02.10.2017, 23:21
Հարգելի Գոհար բայց ցանկալի է, որ էքսկուրսիաին մասնակցեն միայն ուսուցիչը և աշակերտները, բացառության դեպքում կարող է մասնակցել նաև ծնողկոմիտեն, պարզապես մեր աշակերտների ծնողները չեն ցանկանում երեխաներին թողնել մենակ, կարծես վախենում են: Փորձը ցույց է տվել, որ էքսկուրսիային առանց ծնողի մասնակցած երեխան ավելի կարգապահ և կազմակերպված է իրեն դրսևորում:

Համամիտ եմ Ձեզ հետ, պարզապես մենք պետք է ընդունենք մի փաստ, որ այս մեր ծնողները այն տուժած սերունդն է, որն դժվար մանկություն է ունեցել և ցանկանում է այդ բացը լրացնել:

Մկրտչյան Արփենիկ
03.10.2017, 16:24
Հարգելի Գոհար, հետաքրքիր և շատ կարևոր թեմա եք քննարկում: Էքսկուրսիաները դաստիարակչական բնույթ են կրում:Սովորողները ոչ միայն գիտելիք են ձեռք բերում, այլ նաև տարբեր վայրեր հաճախելիս նրանց մոտ ձևավորվում է համապատասխան պահվածք: Ինչպես նաև արտադասարանական էկսկուրսիաները օգնում են, որպեսզի դասարանում ստեղծված կոլեկտիվն ավելի միասնական դառնա:

Լիանա Խաչատրյան
03.10.2017, 23:56
Ես լիովին համաձայն եմ քեզ հետ սիրելի Նաիրա,շատ հաճախ համոզվել եմ այն բանում, որ առանց ծնողների կազմակերպված էքսկուրսիաները շատ ավելի նպատակային են եղել և աշակերտները շատ ավելի լավ են իրենց դրսեվորել:

Երբ խոսքը գնում է բարձր դասարանցիների էքսկուրսիայի մասին, ես ձեզ հետ լիովին համաձայն եմ, բայց տարրական դասարաններում՝ հատկապես առաջին և երկրորդ դասարաններում , 33-ից 35 աշակերտի միայնակ էքսկուրսիա տանելը, հավատացե՛ք, բավականին դժվար է:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
03.10.2017, 23:57
Հարգելի Գոհար, հետաքրքիր և շատ կարևոր թեմա եք քննարկում: Էքսկուրսիաները դաստիարակչական բնույթ են կրում:Սովորողները ոչ միայն գիտելիք են ձեռք բերում, այլ նաև տարբեր վայրեր հաճախելիս նրանց մոտ ձևավորվում է համապատասխան պահվածք: Ինչպես նաև արտադասարանական էկսկուրսիաները օգնում են, որպեսզի դասարանում ստեղծված կոլեկտիվն ավելի միասնական դառնա:

Սիրելի՛ Արփենիկ, ես միշտ կողմ եմ տարաբնույթ էքսկուրսիաներին, որովհետև այսօրվա սերնդին չես կարող պարփակել դասարանում և ստիպել սովորել:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
04.10.2017, 21:29
Հարգելի Գոհար, ես էքսկուրսիայի էի տարել վեցերորդ դասարանի աշակերտներին։Ես էքսկուրսիա կազմակերպելիս, թույլ չեմ տալիս, որ ծնող գա, գերադասում եմ գործընկերներիս օգնությանը դիմել, եթե դրա անհրաժեշտություն զգացվում է։։

Սիրելի՛ Նաիրա, ես դասավանդում եմ երրորդ դասարանցիներին, շուտով <<Ես և շրջակա աշխարհը>> առարկայից ուսումնասիրելու ենք <<Արեգակնային համակարգ>> թեման: Ցանկանում եմ մուտքային էքսկուրսիա կազմակերպել աստղադիտարան: Կարո՞ղ եմ երրորդ դասարանի աշակերտներին, առանց ծնողների տանել: Ինչ խորհուրդ կտաք, արժե՞ փորձել:

Նաիրա Մելիքսեթյան
05.10.2017, 08:23
Հարգելի Գոհար, համոզված եմ, որ հետաքրքիր ու նպատակային էքսկուրսիա է լինելու։ Հեռու տեղ եք գնալու, երեխաներն էլ փոքր են, եթե նրանք երկար ճանապարհից վատ չեն զգում, ես անձամբ կփորձեի` հրավիրելով գործընկերների։Սակայն Դուք ավելի լավ եք ծանոթ դասարանի առանձնահատկություններին և ճիշտ կկողմնորոշվեք։

Հասմիկ Հակոբյան
05.10.2017, 11:00
Հարգելի Գոհար շատ հետաքրքիր թեմա եք բացել, չէ որ էքսկուրսիաների ժամանակ է, որ ի հայտ է գալիս երեխայի բնավորության հիմնական գծերը, բացահայտվում է նրա ամբողջ վարքագիծը: Իրոք շատ ցավալի է, որ էքսկուրսիաները վերածվում են խնջույքի, իսկ ինչ կարծիքի եք, երբ էքսկուրսիաներին մասնակցում են բոլոր ծնողները, հատկապես ցածր դասարաններում:

Հարգելի Կարինե էքսկուրիսիաները ավելի արդյունավետ են անցնում առանց ծնողների, քան թե ծնողների հետ միասին: Այդպես աշակերտները ավելի ազատ են լինում , իրենց ինքնուրույն են զգում, ավելի կազմակերպված են լինում:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
05.10.2017, 20:29
Հարգելի Գոհար, համոզված եմ, որ հետաքրքիր ու նպատակային էքսկուրսիա է լինելու։ Հեռու տեղ եք գնալու, երեխաներն էլ փոքր են, եթե նրանք երկար ճանապարհից վատ չեն զգում, ես անձամբ կփորձեի` հրավիրելով գործընկերների։Սակայն Դուք ավելի լավ եք ծանոթ դասարանի առանձնահատկություններին և ճիշտ կկողմնորոշվեք։

Սիրելի՛ Նաիրա, այսօր ծնողների հետ զրույցում հասկացա, որ շատ ոգևորված սպասում են այդ էքսկուրսիային, նրանք նույնիսկ թոնրատուն են պատրաստել,որը գտնվում է ճանապարհին: Քանի որ լավաշի մասին նյութն անցնելիս նկատեցի, որ աշակերտների մեծ մասը չի տեսել, թե ինչպես է թոնրից դուրս գալիս հացը: Մենք այնտեղ կտեսնենք այդ հրաշքը:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
05.10.2017, 20:34
Հարգելի Գոհար, համոզված եմ, որ հետաքրքիր ու նպատակային էքսկուրսիա է լինելու։ Հեռու տեղ եք գնալու, երեխաներն էլ փոքր են, եթե նրանք երկար ճանապարհից վատ չեն զգում, ես անձամբ կփորձեի` հրավիրելով գործընկերների։Սակայն Դուք ավելի լավ եք ծանոթ դասարանի առանձնահատկություններին և ճիշտ կկողմնորոշվեք։

Սիրելի՛ Նաիրա, այսօր ծնողների հետ զրույցում հասկացա, որ շատ ոգևորված սպասում են այդ էքսկուրսիային, նրանք նույնիսկ թոնրատուն են պատրաստել,որը գտնվում է ճանապարհին: Քանի որ լավաշի մասին նյութն անցնելիս, ես հասկացա, որ աշակերտների մեծ մասը չի տեսել, թե ինչպես է թոնրից դուրս գալիս հացը: Մենք այնտեղ կտեսնենք այդ հրաշքը

Գոհար Խաչատրյան Ալբերտի
05.10.2017, 22:25
Հարգելի Կարինե էքսկուրիսիաները ավելի արդյունավետ են անցնում առանց ծնողների, քան թե ծնողների հետ միասին: Այդպես աշակերտները ավելի ազատ են լինում , իրենց ինքնուրույն են զգում, ավելի կազմակերպված են լինում:

Հարգելի՛ Հասմիկ, ես այսօր ականատես եղա ծանոթներիցս մեկի ընտանեկան վեճին. մայրը ցանկանում էր երեխային մենակ ճանապարհել էքսկուրսիա, սակայն երեխայի հայրը դեմ էր և այնպիսի պատճառներ էր ասում, որ ես էլ վախեցա: Նրանք որոշեցին,որ մայրն էլ է գնալու:

Նաիրա Մելիքսեթյան
05.10.2017, 23:09
Հարգելի Գոհար, հետաքրքիր էքսկուրսիա եք նախատեսել, կարծում եմ` այն և հաճելի, և օգտակար կլինի երեխաների համար։

Gayane Lachinyan
06.10.2017, 19:08
Հաճախ ենք լսում, երբ մեզ ասում են, որ տարրական դասարաններում էքսկուրսիաները / հատկապես պատմամշակույթային վայրեր այցելելը/, չի կարող արդյունավետ լինել՝ ելնելով նրանց տարիքային առանձնահատկություններից:
Հարգելի՛ մասնակիցներ, եկեք միասին վերլուծենք ճիշտ է արդյոք վերոնշյալ մոտեցումը:

Հարգելի Գոհար Խաչատրյան Ալբերտի, կարող եք օգտվել հետևյալ հղումից
http://forum.armedu.am/showthread.php/1464

Գոհար Խաչատրյան Ալբերտի
06.10.2017, 20:14
Հարգելի Գոհար, հետաքրքիր էքսկուրսիա եք նախատեսել, կարծում եմ` այն և հաճելի, և օգտակար կլինի երեխաների համար։

Ի՞նչ եք կարծում, ցերեկային ժամերին ճիշտ է տանելը:

Լիանա Խաչատրյան
07.10.2017, 18:52
Էքսկուրսիաները կատարում են նույն գործառույթները, ինչ-որ դասերը. ուսուցանող, դաստիարակող և զարգացնող: Հարգելի Գոհար, մանրամասնեք որևէ էքսկուրսիա, որի ժամանակ պահպանվել են այս երեք գործառույթները:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
07.10.2017, 20:11

Առաջին դասարանում <<Առարկայի հատկանիշները>> թեման Էինք ուսումնասրում << Մաթեմատիկա>> առարկայից: Դուրս եկանք դպրոցի բակում գտնվող այգի և սկսեցինք տերևներ հավաքել:
ՈՒսուցանող՝ ուսումնասիրեցինք առարկայի հատկանիշները՝ տերևների գույնը, ձևը, չափը:
Վերլուծեցինք, համադրեցինք, համեմատեցինք:
Խոսեցին՝ զարգացավ խոսքը:
Միասին խաղ խաղացինք:
Հետաքրքրություն և սեր առաջացավ դեպի բնությունը:

Արսենյան
07.10.2017, 20:50
Արտադասարանական միջացառում կարելի համարել ուսուցչի հետ աշակերտների կինոդիտումը կամ ներկայացման դիտումը: Իհա՛րկե, դրան պիտի հաջորդի քննարկումը: Կարելի է անգամ շարադրություն գրել տալ, առաջարկել նկարել տեսածը կամ տպավորվածը:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
07.10.2017, 22:16

Շնորհակալություն, թեմային անդրադառնալու համար, իհարկե կինո, ներկայացում դիտում և քննարկում ենք:

Ալվարդ_Մ
07.10.2017, 22:18
Տարրական դպրոցում էքսկուրսիաները պետք է կազմակերպվեն սկզբից տեղային /իրենց բնակավայրին մոտ գտնվող/ տեսարժան վայրերի` եկեղեցի, բնության գիրկ, հուշարձաններ… ապա հեռավոր: Նախապես պլանավորել և ներկայացնել աշակերտներին էքսկուրսիայի նպատակը…
Էքսկուրսիային հաջորդի տպավորության կիսում նկարի տեսքով, գրավոր կամ բանավոր խոսքով: Էքսկուրսիաների ժամանակ, իմ կարծիքով պետք է ընդմիջման ճոխությունը դարձնել ավելի պարզ /որպեսզի էքսկուրսիա ասելով երեխայի մոտ ճոխ խորովախ, թխվածք …չասոցացվի/:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
07.10.2017, 22:39

Դուք ճիշտ եք, համամիտ եմ ձեզ հետ, ինչքան հնարավոր է պարզ պետք է ընդմիջումը կազմակերպել: Իհարկե, առաջին դասարանում էքսկուրսիան կազմակերպում ենք տեղային. առաջին էքսկուրսիան դպրոցի բակում է, այնուհետև հարակից տարածքներում, ավելի ուշ՝ հեռավոր վայրերում:

Երանուհի Մարտիրոսյան
10.10.2017, 19:10
Հարգելի Գոհար, բավականին հետաքրքիր թեմա եք ընտրել: Այսօր իսկապես էքսկուրսիաները ընկալվում են որպես խնջույք: Հետաքրքիր է, արդյոք ծնողները դեմ են թատրոններին, կինոդիտումներին, թանգարաններին:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
10.10.2017, 22:01

Հարգելի՛ Երանոււհի, շնորհակալություն թեմային արձագանքելու համար: Ես հաճախ կազմակերպում եմ էքսկուրսիաներ դեպի թատրոն, թանգարան, ոչ մի անգամ չեն առարկել, կամ դժգոհել:

Լիանա Խաչատրյան
12.10.2017, 00:08
Հարգելի Գոհար, կցանկանայի ճշտել ինչպե՞ս եք նախապատրաստվում նախքան թանգարան այցելելը: Ճիշտ է արդյոք նախօրոք տալ տեղեկություն տվյալ թանգարանի վերաբերյալ, թե՞ թողնել այնտեղից ստանալ տեղեկություններ և հետո ամբողջացնել:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
12.10.2017, 18:36

Հարգելի՛ Լիանա, ավելի հարմար է թանգարաններ այցելելուց առաջ տալ տեղեկություններ, որովհետև առաջադրվում են հարցեր, հաճելի է, երբ աշակերտները ակտիվ պատասխանում են:

Երանուհի Մարտիրոսյան
12.10.2017, 23:21
Հարգելի Կարինե էքսկուրիսիաները ավելի արդյունավետ են անցնում առանց ծնողների, քան թե ծնողների հետ միասին: Այդպես աշակերտները ավելի ազատ են լինում , իրենց ինքնուրույն են զգում, ավելի կազմակերպված են լինում:

Կարծում եմ ծնողների ներկայությունը պարտադիր է, ինչն ազդում է աշակերտների վարքագծի դրսևորմանը:

Ծնողական կոլեկտիվի ամուր կառուցմանը նպաստում է ուսուցչի կողմից նախապես ծրագրած և կազմակերպված էքսկուրսիաները: Այս էքսկուրսիաների ժամանակ է ստեղծվում ծնողական կոլեկտիվ: Կատարվող կանոնակարգված աշխատանքներն էլ իրենց դրական ազդեցություններ են ունենում երեխաների ինքնահաստատման գործում:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
13.10.2017, 20:13

Մենք էքսկուրսիաների ժամանակ ճանաչում ենք ծնողներին, որն օգնում է՝ հետագա աշխատանքը ճիշտ կազմակերպել: Որոշ առումներով էլ սովորեցնում ենք ծնողներին:

Արսենյան
14.10.2017, 14:47
Երեխաները սիրով հաճախում են արտադպրոցական տարբեր հաստատություններ, մասնակցում համայնքային միջոցառումների: Նրանց համադասարանցիները միջոցառումներին մասնակցողների լավագույն ու հավատարիմ հանդիսատեսն են լինում:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
14.10.2017, 19:07

Շնորհակալություն, հարգելի՛ Արսենյան, թեմային անդրադառնալու համար:Համամիտ եմ Ձեզ հետ, շատ հաճախ ներկա են լինում և նմանվում է դասարանական էքսկուրսիայի: Մասնակիցներն էլ անչափ ոգևորվում են՝ իրենց կողքին դասընկերներին տեսնելով:
՛

Երանուհի Մարտիրոսյան
14.10.2017, 23:43
Երեխաները սիրով հաճախում են արտադպրոցական տարբեր հաստատություններ, մասնակցում համայնքային միջոցառումների: Նրանց համադասարանցիները միջոցառումներին մասնակցողների լավագույն ու հավատարիմ հանդիսատեսն են լինում:

Համամիտ եմ ձեզ հետ: Հաճախ դա խթան է հանդիսանում և ավելի շատ աշակերտներ են ընդգրկվում արտադպրոցական հաստատություններ: Բնականաբար բազմակողմանի աշակերտների հետ աշխատելն ավելի հեշտ է:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
15.10.2017, 14:40

Բազմակողմանի զարգացսծ աշակերտները օգնում են, ստիպում իրենց պահվածքով, որպեսզի մյուսներն էլ առաջընթաց ապրեն: Իսկ այդպիսի աշակերտների հետ հաճելի է աշխատել:

Լիանա Խաչատրյան
16.10.2017, 21:23
Բազմակողմանի զարգացսծ աշակերտները օգնում են, ստիպում իրենց պահվածքով, որպեսզի մյուսներն էլ առաջընթաց ապրեն: Իսկ այդպիսի աշակերտների հետ հաճելի է աշխատել:
Արտադպրոցական հաստատություն հաճախող աշակերտները կարող են իրեց ձիրքերով /ասմունքով, երգեցողությամբ/ ամբողջացնել ու լրացնել մայրենիի դասաժամը:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
16.10.2017, 21:56
Արտադպրոցական հաստատություն հաճախող աշակերտները կարող են իրեց ձիրքերով /ասմունքով, երգեցողությամբ/ ամբողջացնել ու լրացնել մայրենիի դասաժամը:

Ինչու՞ միայն մայրենիի դասաժամը, երգեցողությունը՝ երգի դասաժամը, շախմատը՝ մաթեմատիկայի, նկարչությունը՝ կերպարվեստի և այլն:

Լիանա Խաչատրյան
17.10.2017, 21:06
Հարգելի Գոհար, ամեն դեպքում էքսկուրսիաները ունեն ճանաչողական նշանակություն, որի ժամանակ աշակերտների մոտ զարգանում է այնպիսի հմտություններ, որոնք շփման, հաղորդակցման, ճանաչողության գործում մեծ նշանակություն են ունենում:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
17.10.2017, 21:22

Էքսկուրսիաները բարձրացնում են հետաքրքրությունն ուսումնառության նկատմամբ, ստեղծում են դրդապատճառներ ուսումնառության համար:

Երանուհի Մարտիրոսյան
17.10.2017, 21:33
Էքսկուրսիաները բարձրացնում են հետաքրքրությունն ուսումնառության նկատմամբ, ստեղծում են դրդապատճառներ ուսումնառության համար:

Էքսկուրսիանների շնորհիվ նաև սովորում են իրենց ճիշտ դրսևորել տարբեր իրավիճակներում: ,,Ես և շրջակա աշխարհը,, առարկայի ժամանակ կատարում ենք նման աշխատանք:
Ինչպե՞ս պետք է պահել ավտոբուսում:
Ինչպե՞ս պետք է պահել գրադարանում, թատրոնում և այլն:
Միայն նման տեղեր հաճախած աշակերտը կկարողանա պատասխանելայդ հարցերին:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
17.10.2017, 22:02

Էքսկուրսիաները գիտելիքներն են խորացնում, ձևավորում են ինքնուրույն հետազոտական աշխատանք կատարելու կարողություններ, զարգանում է ուշադրությունը, հիշողությունը, նպաստում են երեխաների առողջության պահպանմանը, աշխուժացնում նրանց:

Լիանա Խաչատրյան
18.10.2017, 21:29
Վերջերս հանդիպեցի ծանոթներիցս մեկին, ով դժգոհում էր, որ իրենց դասվարը երեք տարիների ընթացքում ոչ մի հանդես և էքսկուրսիա չի կազմակերպել: Նույն պահին հիշեցի մեկ այլ ծնողի, ով էլ շարունակ դժգոհում է իրենց դասվարի կազմակերպած բաց դասերից, հանդեսներից, էքսկուրսիաներից:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
18.10.2017, 21:44

Այսպիսի զրույցներ ես էլ եմ շատ լսել: Մենք՝ ուսուցիչներս, աշխատում ենք աշակերտներ հետ և նրանց համար: Ծնողները ավելի շատ դժգոհում են չմտածելով և չհասկանալով, որ այդ ամենը ուսուցիչը պարտավոր է սովորեցնել, որ դա նրա ծրագրային կարևոր աշխատանքներից մեկն է: Իսկ ինչու, մեկ այլ ուսուցիչ, չի իրականացնում այդ ծրագիրը, դա թողնում եմ նրա խղճին:

Բելա Ջիվանշիրյան
18.10.2017, 22:51
Էքսկուրսիաները նպաստում են նաև դասարանական կոլեկտիվի ձևավորմանը, աշակերտները հնարավորություն են ունենում իրար ավելի լավ ճանաչելու:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
19.10.2017, 19:57
Շնորհակալություն, հարգելի՛ Բելա, թեմային արձագանքելու համար:Շատ կարևոր է էքսկուրսիայից առաջ պլանավորել այն, որպեսզի նպատակային լինի: Սովորաբար ես պլանավորում եմ հետևյալ սկզբունքով.
1. Էքսկուրսիայի թեման
2.Գիտելիքների համառոտ բովանդակությունը
3.Էքսկուրսիայի հաջորդական քայլերը
4Կահավորանք

Սաբրինա Մկրտչյան
19.10.2017, 20:24
Թիվ 7 դպրոցի լավագույն դասվարներց մեկը

Գոհար Խաչատրյան Ալբերտի
19.10.2017, 21:31
Շնորհակալություն, հարգելի՛ Սաբրինա, խնդրում եմ, անդրադարձեք այս թեմային:

Երանուհի Մարտիրոսյան
20.10.2017, 18:31
Ավելացնեմ , որ էքսկուրսիաները նպաստում են ոչ միայն դասարանական կոլեկեկտիվի, այլ նաև ծնողական կոլեկտիվի ստեղծմանը: Ծնողներն ևս իրար ճանաչում և մտերմանում են, իսկ առողջ կոլեկտիվում աշխատանքն ավելի արդյունավետ է:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
20.10.2017, 19:46

Համամիտ եմ, ուսուցիչները բացահայտում են ոչ միայն աշակերտներին, այլ նաև՝ ծնողներին, նրանց լավ և վատ բնավորության գծերը:Էքսկուրսիայի ընթացքում կիրառվում են ուսումնական գործունեության բազմազան ձևեր. դիտարկում, զրույց, ուսուցչի պատմում, սովորողների ինքնուրույն աշխատանք, գրառումներ և այլն:

Լիանա Խաչատրյան
20.10.2017, 22:44

Կարելի է կազմել դասարանական անկյուն և յուրաքանչյուր էքսկուրսիայից հետո փակցնել նկարները, գրել տպավորությունները և այն, ինչ ամենաշատը դուր եկավ :

Գոհար Խաչատրյան Ալբերտի
21.10.2017, 13:49
Կարելի է կազմել դասարանական անկյուն և յուրաքանչյուր էքսկուրսիայից հետո փակցնել նկարները, գրել տպավորությունները և այն, ինչ ամենաշատը դուր եկավ :

ՈՒնենք դասարանական թղթապանակ հատուկ էքսկուրսիաներին համար, որտեղ ամրացվում են նկարները, գրվում են տպավորությունները: Տարիների ընթացքում համոզվեցի, որ թղթապանակն ավելի հարմար է:

Լիանա Խաչատրյան
21.10.2017, 23:27

Դա նույնպես լավ միտք է: Հետագայում նրանք կտեսնեն այդ նկարները և կվերհիշեն իրենց տպավորությունները:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
21.10.2017, 23:42
Դա նույնպես լավ միտք է: Հետագայում նրանք կտեսնեն այդ նկարները և կվերհիշեն իրենց տպավորությունները:

Շնորհակալություն, հարգելի Լիանա: Տարիների փորձը ցույց է տվել, որ աշակերտները չեն մոռանում այն ամենը, ինչն առաջին անգամ են տեսնում/ առաջին ուսուցչին, առաջին գիրքը, տառը և իհարկե էքսկուրսիաների ընթացքւմ տեսած նորույթները/:

Լուսինե Ա.
22.10.2017, 22:22
Ընդհանրապես էքսկուրսիան պետք է լինի նպատակային,ունենա թեմա և անպայման քննարկում:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
22.10.2017, 23:06
Ընդհանրապես էքսկուրսիան պետք է լինի նպատակային,ունենա թեմա և անպայման քննարկում:

Հարգելի Լուսինե, միանշանակ էքսկուրսիաները կազմակերպվում են նպատակային: Երբեմն էքսկուրսիան կազմակերպում ենք նախքան թեման ուսումնասիրելը, երբեմն էլ՝ թեման ուսումնասիրելուց հետո:

Լիանա Խաչատրյան
23.10.2017, 23:38
Ընդհանրապես էքսկուրսիան պետք է լինի նպատակային,ունենա թեմա և անպայման քննարկում:

Էքսկուրսիաները լինում են թեմատիկ, ուսուցանող, տարեվերջյան և այլն: Բնականաբար թեմատիկ էքսկուրսիաները ունենում են որոշակի նպատակ, որն էլ իր հերթին՝ քննարկում:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
25.10.2017, 20:47
Ցանկացած էքսկուրսիա ունի նախապատրաստական փուլ.
-խորհել թեմայի մասին,
-որոշել նպատակը, խնդիրները և կազմել նախնական պլան,
-ընտրել էքսկուրսիայի անցկացման վայրը,
-նախատեսել շարժախաղեր,
-մտածել անցկացման մեթոդները,
-պլանավորել,
-մտածել եզրահանգման մասին:

Երանուհի Մարտիրոսյան
26.10.2017, 20:08

Այս փուլերով կազմակերպված էքսկուրսիան միայն հաջողությամբ կավարտվի:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
26.10.2017, 20:36
Ըստ անցկացման վայրի՝ կարելի է առանձնացնել էքսկուրսիաների մի քանի տարբերակներ.
-բնության գրկում,
-գյուղի, քաղաքի, ավանի, բնակելի շենքի բակում,
-ձեռնարկությունում, արտադրամասում,
-թանգարանում,
-դպրոցում,
-խառը:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
29.10.2017, 19:31
Այս փուլերով կազմակերպված էքսկուրսիան միայն հաջողությամբ կավարտվի:

Շնորհակալություն, դրական գնահատելու համար:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
06.11.2017, 22:47
Առաջին դասարանում մայրենիի <<Խոսք և հաղորդակցում>> դասաժամերը արդյունավետ է անցկացնել բնության գրկում, որտեղ աշակերտները հաղորդակցվում են ավելի ազատ:

Լիանա Խաչատրյան
07.11.2017, 00:33
Ըստ անցկացման վայրի՝ կարելի է առանձնացնել էքսկուրսիաների մի քանի տարբերակներ.
-բնության գրկում,
-գյուղի, քաղաքի, ավանի, բնակելի շենքի բակում,
-ձեռնարկությունում, արտադրամասում,
-թանգարանում,
-դպրոցում,
-խառը:

Միանշանակ էքսկուրսիաները արդյունավետ են լինում, երբ աշակերտները իրենց աչքերով են տեսնում, թե ինշպես են թխում հացը կամ ինչպես են պատրաստում կաթնամթերքը: Այս ամենը տեսնելուց հետո աշակերտը կգնահատի գյուղացու աշխատանքը:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
07.11.2017, 19:41

Հարգելի՛ Լիանա, ոչ միայն կգնահատի գյուղացու աշխատանքը, այլ կսովորի և կձգտի աշխատել, ստեղծել:

Լիանա Խաչատրյան
08.11.2017, 00:13
Հարգելի՛ Լիանա, ոչ միայն կգնահատի գյուղացու աշխատանքը, այլ կսովորի և կձգտի աշխատել, ստեղծել:

Միանշանակ ճիշտ կազմակերպված ցանկացած աշխատանք տալիս է իր արդյունքը: Այսօր մենք ոչ միայն կրթում, այլև դաստիարակում ենք այնպիսի սերունդ, որն ապրում է բավականին տեղեկացված դարաշրջանում:

Երանուհի Մարտիրոսյան
08.11.2017, 00:38
Ինչպես ցանկացած մանկավարժական հնար, ուսումնական տեխնոլոգիա, այդպես էլ հետաքրքրաշարժ տարրերով հագեցված էքսկուրսիան կարող է նույնիսկ ձանձրալի լինել երեխայի համար, եթե չփոփոխվի և անընդհատ կրկնվի իր տեսակով:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
08.11.2017, 21:46
Միանշանակ ճիշտ կազմակերպված ցանկացած աշխատանք տալիս է իր արդյունքը: Այսօր մենք ոչ միայն կրթում, այլև դաստիարակում ենք այնպիսի սերունդ, որն ապրում է բավականին տեղեկացված դարաշրջանում:

Հարգելի՛ Լիանա, այսօրվա սերնդի հետ աշխատանքը, մեզ ստիպում է անդադար մտածել մեթոդներ, որպեսզի նրանց կարողանանք գոհացնել: Աշակերտները սիրում են փոփոխություն և նորություն, չեն հարմարվում միապաղաղ աշխատանքների հետ:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
08.11.2017, 21:57
Ինչպես ցանկացած մանկավարժական հնար, ուսումնական տեխնոլոգիա, այդպես էլ հետաքրքրաշարժ տարրերով հագեցված էքսկուրսիան կարող է նույնիսկ ձանձրալի լինել երեխայի համար, եթե չփոփոխվի և անընդհատ կրկնվի իր տեսակով:

Չփոփոխվող էքսկուրսիաները ձանձրալի են նաև մեծերի համար: Այդ է պատճառը, որ անընդհատ փոփոխում ենք և՛ տեսակը, և՛ նպատակը, և՛ կազմակերպման ձևը, որ կարողանանք ուսուցանել հաճելիորեն:

Լիանա Խաչատրյան
09.11.2017, 22:57
Հարգելի՛ Լիանա, այսօրվա սերնդի հետ աշխատանքը, մեզ ստիպում է անդադար մտածել մեթոդներ, որպեսզի նրանց կարողանանք գոհացնել: Աշակերտները սիրում են փոփոխություն և նորություն, չեն հարմարվում միապաղաղ աշխատանքների հետ:

Համամիտ եմ։ Նրանք անկաշկանդ են և հաճախ իրենք են հուշում, թե ինչ նոր մեթոդներ կիրառենք։

Գոհար Խաչատրյան Ալբերտի
10.11.2017, 20:37
Համամիտ եմ։ Նրանք անկաշկանդ են և հաճախ իրենք են հուշում, թե ինչ նոր մեթոդներ կիրառենք։

Շատ հաճախ նրանք քեզ ստիպում են փոխել քո որոշումը, քանի որ չեն համաձայնում քեզ հետ: Մեր էքսկուրսիան վերածվեց արշավի նրանց նախաձեռնությամբ:

Լիանա Խաչատրյան
11.11.2017, 00:11
Շատ հաճախ նրանք քեզ ստիպում են փոխել քո որոշումը, քանի որ չեն համաձայնում քեզ հետ: Մեր էքսկուրսիան վերածվեց արշավի նրանց նախաձեռնությամբ:

Այսօրվա սերնդի պահանջները բոլորովին այլ են: Մենք պիտի ընդունենք, որ նրանց նախասիրություններն ու հետաքրքրությունները ժամանակին համընթաց են սլանում: Նրանց կարծիքը հաշվի չառնելու դեպքում մենք ունենում ենք անտարբեր աշակերտների մի խումբ:

Բելա Ջիվանշիրյան
11.11.2017, 00:48
Հարգելի Լիանա, համաձայն եմ, նման դեպքերում ստիպված ենք լինում ավելի շատ բացատրական աշխատանքներ կատարել: Քանի որ, միևնույն դասարանի աշակերտների նախասիրություններն ու հետաքրքրությունները տարբեր են, էքսկուրսիան պետք է կազմակերպենք այնպես, որ բավարարենք բոլորի հետաքրքրությունները: Իրականում լինում են դեպքեր, երբ էքկուրսիայի ժամանակ փոխվում են աշակերտների պատկերացումներն ու սպասելիքները:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
11.11.2017, 23:39
Այսօրվա սերնդի պահանջները բոլորովին այլ են: Մենք պիտի ընդունենք, որ նրանց նախասիրություններն ու հետաքրքրությունները ժամանակին համընթաց են սլանում: Նրանց կարծիքը հաշվի չառնելու դեպքում մենք ունենում ենք անտարբեր աշակերտների մի խումբ:

Բնականաբար շատ կարևոր է ժամանակ առ ժամանակ լսել նաև աշակերտների կարծիքները: Երբեմն, նույնիսկ, նրանց ընտրության հնարավորություն ենք տալիս՝ ուղորդելով ընտրել ճիշտ տարբերակը:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
11.11.2017, 23:43
Հարգելի Լիանա, համաձայն եմ, նման դեպքերում ստիպված ենք լինում ավելի շատ բացատրական աշխատանքներ կատարել: Քանի որ, միևնույն դասարանի աշակերտների նախասիրություններն ու հետաքրքրությունները տարբեր են, էքսկուրսիան պետք է կազմակերպենք այնպես, որ բավարարենք բոլորի հետաքրքրությունները: Իրականում լինում են դեպքեր, երբ էքկուրսիայի ժամանակ փոխվում են աշակերտների պատկերացումներն ու սպասելիքները:

Ասեմ ավելին, հաճախ էքսկուրսիաների շնորհիվ աշակերտները կարողանում են հստակ պատկերացում կազմել, թե ինչ մասնագիտություն են նախընտրում: Մանկական պատկերասրահ այցելելուց հետո շատ աշակերտներ լրջորեն զբաղվեցին նկարչությամբ:

Բելա Ջիվանշիրյան
12.11.2017, 00:36
Հարգելի Գոհար, բոլոս էլ համոզվեցինք, որ էքսկուրսիաները միանգամից լուծում են բազում խնդիրներ, պետք է հաճախակի կազմակերպենք, իսկ կազմակերպելուց առաջ ՝ հստակեցնենք մեր նպատակները:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
12.11.2017, 23:31

Հարգելի՛ Բելա, համամիտ եմ Ձեզ հետ, էքսկուրսիաները լուծում են բազում խնդիրներ, նրանց կազմակերպումը խիստ անհրաժեշտ է, հատկապես տարրական դպրոցում : Շնորհակալություն:

Բելա Ջիվանշիրյան
15.11.2017, 00:14
Հարգելի Գոհար, իրավացի եք, եթե տարրական դասարաններում հաճախակի կազմակերպենք էքսկուրսիաններ, աշակերտների մոտ մանուկ հասակից կձևավորվի ճիշտ ճաշակ, կուլտորա, և ավելի բարձր դասարաններում ուսուցչի գործը կհեշտանա:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
16.11.2017, 23:24

Լիովին համամիտ եմ Ձեզ հետ:

Զարուհի Մարգարյան
18.01.2018, 14:51
Սիրելի Գոհար, բնականաբար առաջին դասարանցու հետաքրքրությունները չի կարելի նույնացնել ավելի բարձր տարիքի աշակերտի հետաքրքրությունների հետ , ուստի առաջարկում եմ էքսկուրսիայի համար ընտրել այնպիսի երթուղի , որը կունենա տարիքային համապատասխանություն : Առաջարկում եմ էքսկուրսիաները սկսել համցանցային շրջագայություններից :

Գոհար Խաչատրյան Ալբերտի
23.01.2018, 22:49

Շնորհակալություն խորհրդի համար, իհարկե էքսկուրսիաները կազմակերպվում են տարիքին համապատասխան:

Անահիտ Չոմարյան
07.02.2018, 22:10
Էքսկուրսիաները օգտագործվում են կրթական և դաստիարակչական նպատակներով:Այն ուսուցչին հնարավորություն է տալիս կոնկրետ ու վառ փաստերի հիմքով երեխաներին ցույց տալ ուսումնասիրվող առարկաների ու երևույթների փոխկապվածությունը:Դրանք նպաստում են աշխարհաճանաչողության զարգացմանը,սեր արթնացնում բնության հանդեպ և հոգատարություն ,շրջապատի ,հայրենի երկրի հանդեպ:Էքսկուրսիաները բացառիկ կարևոր նշանակություն ունեն խոսքի զարգացման առումով:

ՌուՍաՆա
12.02.2018, 22:53
Արտադասարանական միջոցառումները լուծում են դաստիարակչական մի շարք խնդիրներ և կազմում են կրթական պրոցեսի անբաժանելի և կարևորագույն մաս:Թյուր է այն կարծիքը, թե դրանք տարրական դասարաններում անցկացնելն ապարդյուն է: Պարզապես դրանց ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել աշակերտների տարիքային առանձնահատկությունները:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
09.03.2018, 22:30

Հարգելի՛ Անահիտ, էքսկուրսիայի նպատակն է տեսականը տեսանելին դարձնել աշակերտների համար, ծանոթացնել Հայաստանի գեղատեսիլ բնությանը:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
09.03.2018, 22:34
Արտադասարանական միջոցառումները լուծում են դաստիարակչական մի շարք խնդիրներ և կազմում են կրթական պրոցեսի անբաժանելի և կարևորագույն մաս:Թյուր է այն կարծիքը, թե դրանք տարրական դասարաններում անցկացնելն ապարդյուն է: Պարզապես դրանց ընտրության ժամանակ անհրաժեշտ է հաշվի առնել աշակերտների տարիքային առանձնահատկությունները:

Հարգելի՛ ՌուՍաՆա, տարրական դասարաններում էքսկուրսիաները ծրագրային պահանջների հիման վրա են կազմակերպվում: Այն անցկացվում է տարիքին համապատասխան:

Թեհմինե Հայրապետյան77
23.03.2018, 21:47
Բարև Ձեզ հարգելի Գոհար ինձ շատ հարազատ թեմա եք քննարկում,ասեմ որ նյութ ունեմ մշակած այս առումով անցյալ տարի տեղադրել էի այստեղ ,իսկ վերջերս էլ ՝ պաշարների շտեմարանում ,իհարկե իմ փորձից կարող եմ վստահ ասել, որ առաջին հերթին ուսուցչի ճիշտ կազմակերպման ու ներկայացման հետ է կապված էքսկուրսիայի սկիզբն ու ավարտը:Բոլորի հետ համամիտ եմ ,որ տարիքային առանձնահատկությունն առաջինը պիտի հաշվի առնենք ,դրա հետ մեկտեղ նախապես մշակված ծրագիրն եմ կարևորում,որը կկրի և ուսումնադաստիարակչական բնույթ և արտադպրոցական դրսևորումների բարոյական նորմերի ծանոթացում,կիրառում:
https://www.youtube.com/watch?v=2vhmpW-6VcI&t=435sՄի փոքրիկ տեսանյութ եմ կցել իմ կազմակերպած էքսկուրսիայից:ՈՒրախ կլինեմ որ տեսնեք ու քննարկենք տարբեր թեմաների շութջ ունենք և այսօր վերլուծելիս միայն ինքս իմ կատարածից եմ բավականություն ստանում:Շնորհակալություն

Վ. Հովհաննիսյան
23.03.2018, 22:10
Էքսկուրսիաները օգտագործվում են կրթական և դաստիարակչական նպատակներով:Այն ուսուցչին հնարավորություն է տալիս կոնկրետ ու վառ փաստերի հիմքով երեխաներին ցույց տալ ուսումնասիրվող առարկաների ու երևույթների փոխկապվածությունը:Դրանք նպաստում են աշխարհաճանաչողության զարգացմանը,սեր արթնացնում բնության հանդեպ և հոգատարություն ,շրջապատի ,հայրենի երկրի հանդեպ:Էքսկուրսիաները բացառիկ կարևոր նշանակություն ունեն խոսքի զարգացման առումով:

Իրավացի ես Անահիտ ջան, ավելացնեմ նաև այն, որ էքսկուրսիաների ընթացքում անմիջական կապ է ստեղծվում շրջակա միջավայրի հետ, հնարավոր պայմաններ են առաջանում առավել մոտիկից ու խոր ճանաչելու սովորողին, նրա բնավորության մի շարք կողմերը, հակումները, հմտությունները, հոգեբանությունը: Այդ բոլորը հնարավորություն են ստեղծում ուսուցչին՝ ճիշտ հունի վրա դնելու կազմակերպվող ու իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքները:

Վ. Հովհաննիսյան
23.03.2018, 22:13
Հարգելի Գոհար, բոլոս էլ համոզվեցինք, որ էքսկուրսիաները միանգամից լուծում են բազում խնդիրներ, պետք է հաճախակի կազմակերպենք, իսկ կազմակերպելուց առաջ ՝ հստակեցնենք մեր նպատակները:

Համակարծիք եմ Բելլա ջան, ասեմ ավելին, էքսկուրսիաները երբեմն պառակտված դասարանի համախմբման հնարավորություն են տալիս:

Anna Melqumyan
24.03.2018, 10:43
Համակարծիք եմ Բելլա ջան, ասեմ ավելին, էքսկուրսիաները երբեմն պառակտված դասարանի համախմբման հնարավորություն են տալիս:

Կիսում եմ Ձեր կարծիքը,հարգելի Վ.Հովհաննիսյան,համախմբվում են թե ծնողները,թե երեխաները:

Թեհմինե Հայրապետյան77
25.03.2018, 22:55
Եթե ճիշտ և ժամանակին կատարել այն շատ արդյունավետ կլինի քան յուրաքնչյուր դաս,ես բազմաթիվ դաս -էքսկուրսիաներ եմ անցկացրել և կփաստեմ դրանց արդյունավետությունը մարդու զարգացման գործընթացում:ՈՒսուցչից շատ ջանք է պահանջվում յուրաքանչյուր էքսկուրսիա ճիշտ վարելու համար:Դուք բոլորդ էլ միանգամայն իրավացի եք ,որ յուրաքանչյուր տարիք իր հետաքրքրություններն ունի և պարտադիր է տարիքային խումբն առաջինը հաշվի առնել էքսկուրսիա կազմակերպելիս:Ավելացնեմ, որ այդ թվում անմասն չպետք է թողնել նաև ծնողներին նրանց համար նույնպես պետք է հետաքրքիր առաջադրանքներ կազմակերպել:

Narine.
18.04.2018, 18:37
Համամիտ եմ հարգելի գործընկերներ: էքսկուրսիաները պետք է ունենան ուսումնադաստիարակչական բնույթ: