PDA

Դիտել ողջ տարբերակը : Տվյալների բազայի (MS Access) կիրառման արդյունավետությունը դպրոցում



ՍարգսյանԱնահիտ
29.09.2017, 13:33
Քննարկենք ՙՙՏվյալների բազայի՞՞ (MS Access) կիրառման արդյունավետությունը ինչպես ուսումնական պրոցեսում, այնպես էլ դպրոցական աշխատանքների կազմակերպման մեջ:
ՏԲ-ի համակարգերը, իրենց մատչելիության, օպերատիվության, տվյալների արագ վերամշակման շնորհիվ հնարավորություն են տալիս ապահովել այնպիսի կարևոր գործընթաց, ինչպիսին ուսումնական հաստատության տվյալների կենտրոնացված և համակարգված կառավարումն է:
Մյուս կողմից՝ Microsoft Office Access ծրագրով աշխատելիս սովորողները.
 հասկանում են ինչպես ստեղծել, խմբագրել մեծաքանակ ինֆորմացիան, աշխատել բջիջների հետ (ավելացնել կամ հեռացնել գրառումները, փոխել դաշտերի պարունակությունը, փոփոխել աղյուսակի կառուցվածքը, խմբավորել տվյալները ըստ որոշակի հատկանիշների և այլն),
 աշխատանքի ընթացքում զարգանում է նաև մտածելու կարողությունը (առանձնացնել կարևորը, դասակարգել փաստերը, կատարել ընդհանրացնող դատողություններ),
 կարողանում են սկզբնական տվյալների հիման վրա ճիշտ կառուցել տվյալների հենքը, ձեռք են բերում ալգորիթմական մտածողություն:
 տարբերում և կիրառում են հարցումները, ձևերը և հաշվետվությունները
 մարզվում է նաև հիշողությունը:
Այս գործում, կարծում եմ, մեծ է թե ինֆորմատիկայի, թե ինֆորմատիկայի ուսուցչի կատարած աշխատանքը:

Մարիամ Սարգսյան
30.09.2017, 10:40
Շատ շնորհակալություն, սիրելի՛ Անահաիտ, թեման առաջարկելու համար: Հետաքրքիր և արդիական թեմա է: Կցանկայի ավելի մանրամասնեք ինչ կիրառություն ունենի այս ծրագիրը: Նախապես շնորհակալություն:

Siran
04.10.2017, 15:47
Հարգելի Անահիտ համաձայն եմ Ձեր առաջարկած MS Access ծրագրի կիրառման քննարկման հետ,որովհետև,իսկապես ,այդ ծրագրով աշխատելիս, սովորողները կարողանում են սկզբնական տվյալների հիման վրա ճիշտ կառուցել տվյալների հենքը և ձեռք են բերում ալգորիթմական մտածողություն:Եվ կարողանում են հեշտությամբ իրենց իսկ ստեծած տվյալների բազայում ստեղծել հարցումներ,ձևավորել աղյուսակները և այլն:

Կարինե Մարգարյան
07.10.2017, 22:22
Հարգելի Անահիտ շատ կարևոր և կիրառելի թեմա եք ընտրել: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բուռն աճի պայմաններում համակարգչային բավարար գրագիտությունը ժամանակակից տեղեկատվական հասարակության կողմից մարդու առջև դրվող հիմնական պահանջներից է: Ինֆորմատիկայի ուսումնասիրությունը նպաստում է ժամանակակից գիտական աշխարհայացքի ձևավորմանը և անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ուսումնական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման համար: Այստեղ մեծապես կարևորվում է համակարգչային հմտությունների զարգացումը, հանրահայտ կիրառական ծրագրերով աշխատելու կարողության ձևավորումը:
Այս ծրագրերի մեջ իր կարևոր տեղն է զբաղեցնում ՙՙՏվյալների բազան՞՞ (MS Access)- ը: Սովորողները պետք է կարողանան տիրապետել այս ծրագրին և դրա աշխատանքի սկզբունքներըին: Ճանաչեն տվյալների զանգվածների մշակման հիմնական ծրագրային փաթեթները և տվյալների հենքերի կառուցվածքը:
Պետք է տիրապետեն, թե որ բաժնում և ինչպես են պահվում տվյալները, որ բաժնում են տրամաբանորեն մշակվում, և որ բաժիններն են պատասխանատու դրանց ներկայացման համար: Պետք է կարողանան ընտրել և կառուցել աղյուսակների դաշտերը, և լրացնեն աղյուսակները, կարողանան կիրառել պարզ և բաղադրյալ պայմաններ: Ինշպես նաև պետք է կարողանան փնտրել տվյալներ պատրաստի հենքեր:

Ալվարդ_Մ
07.10.2017, 23:14
Շնորհակալություն թեմայի համար, հարգելի Անահիտ:
Կան կիրառական ծրագրեր, որտեղ աշակերտները մեծ ոգևորությամբ են աշխատում: Տվյալների հենքն այդ ծրագրերից է: Երբ իրենք հարցումներ են ձևակերպում, պայմաններ /հատկապես բարդ/ են կիրառում, կամ աղյուսակի մեջ կապեր ստեղծում: Աշակերտները հենց իրենք են տվյալների հենք ստեղծելու ոլորտ ընտրում` դասարանի առաջադիմության աղյուսակ ստեղծում, հարցման արդյունքում գերազանցիկներին, հարվածայիններին միջակներին առաձին ներկայացնում …: Excel-ում աշխատելու փորձ ունենալու արդյունքում /բջիջ, տեսակավորել, որոնել, ֆիլտրել…/ ավելի արագ ու հեշտ են սովորում և աշխատում այս միջավայրում: Հարգելի կոլեգաներ, եթե այս թեմայով հետաքրքիր գործնական աշխատանք ունեք, խնդրում եմ տեղադրել հարթակում: Շնորհակալություն

Karine Barseghyan
10.10.2017, 19:53
Սիրելի՛ Անահիտ, թեման շատ արդիական և կիրառվող թեմա է: Խնդրում եմ առաջարկել, թե ինչպես կարելի է կիրառել այդ ծրագիրը մաթեմատիկայի դասաժամերին:

ՍարգսյանԱնահիտ
19.10.2017, 12:46
Շատ շնորհակալություն, սիրելի՛ Անահաիտ, թեման առաջարկելու համար: Հետաքրքիր և արդիական թեմա է: Կցանկայի ավելի մանրամասնեք ինչ կիրառություն ունենի այս ծրագիրը: Նախապես շնորհակալություն:

Հարգելի Մարիամ Microsoft Office Access-ի օգնությամբ կարելի է կատարել առաջադիմության արդյունքների ամփոփում, կազմել ուսումնական պլան, շատ արդիական է ուսուցիչների և աշակերտների անձնական տվյալների ցուցակների կազմումը, որոնց միջոցով ցանկացած պահին կարելի է հարցում կատարել

ՍարգսյանԱնահիտ
19.10.2017, 13:27
Քննարկենք ՙՙՏվյալների բազայի՞՞ (MS Access) կիրառման արդյունավետությունը ինչպես ուսումնական պրոցեսում, այնպես էլ դպրոցական աշխատանքների կազմակերպման մեջ:
ՏԲ-ի համակարգերը, իրենց մատչելիության, օպերատիվության, տվյալների արագ վերամշակման շնորհիվ հնարավորություն են տալիս ապահովել այնպիսի կարևոր գործընթաց, ինչպիսին ուսումնական հաստատության տվյալների կենտրոնացված և համակարգված կառավարումն է:
Մյուս կողմից՝ Microsoft Office Access ծրագրով աշխատելիս սովորողները.
 հասկանում են ինչպես ստեղծել, խմբագրել մեծաքանակ ինֆորմացիան, աշխատել բջիջների հետ (ավելացնել կամ հեռացնել գրառումները, փոխել դաշտերի պարունակությունը, փոփոխել աղյուսակի կառուցվածքը, խմբավորել տվյալները ըստ որոշակի հատկանիշների և այլն),
 աշխատանքի ընթացքում զարգանում է նաև մտածելու կարողությունը (առանձնացնել կարևորը, դասակարգել փաստերը, կատարել ընդհանրացնող դատողություններ),
 կարողանում են սկզբնական տվյալների հիման վրա ճիշտ կառուցել տվյալների հենքը, ձեռք են բերում ալգորիթմական մտածողություն:
 տարբերում և կիրառում են հարցումները, ձևերը և հաշվետվությունները
 մարզվում է նաև հիշողությունը:
Այս գործում, կարծում եմ, մեծ է թե ինֆորմատիկայի, թե ինֆորմատիկայի ուսուցչի կատարած աշխատանքը:


Հարգելի Անահիտ շատ կարևոր և կիրառելի թեմա եք ընտրել: Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների բուռն աճի պայմաններում համակարգչային բավարար գրագիտությունը ժամանակակից տեղեկատվական հասարակության կողմից մարդու առջև դրվող հիմնական պահանջներից է: Ինֆորմատիկայի ուսումնասիրությունը նպաստում է ժամանակակից գիտական աշխարհայացքի ձևավորմանը և անհրաժեշտ պայմաններ է ստեղծում ուսումնական գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման համար: Այստեղ մեծապես կարևորվում է համակարգչային հմտությունների զարգացումը, հանրահայտ կիրառական ծրագրերով աշխատելու կարողության ձևավորումը:
Այս ծրագրերի մեջ իր կարևոր տեղն է զբաղեցնում ՙՙՏվյալների բազան՞՞ (MS Access)- ը: Սովորողները պետք է կարողանան տիրապետել այս ծրագրին և դրա աշխատանքի սկզբունքներըին: Ճանաչեն տվյալների զանգվածների մշակման հիմնական ծրագրային փաթեթները և տվյալների հենքերի կառուցվածքը:
Պետք է տիրապետեն, թե որ բաժնում և ինչպես են պահվում տվյալները, որ բաժնում են տրամաբանորեն մշակվում, և որ բաժիններն են պատասխանատու դրանց ներկայացման համար: Պետք է կարողանան ընտրել և կառուցել աղյուսակների դաշտերը, և լրացնեն աղյուսակները, կարողանան կիրառել պարզ և բաղադրյալ պայմաններ: Ինշպես նաև պետք է կարողանան փնտրել տվյալներ պատրաստի հենքեր:

Շնորհակալ եմ արձագանքելու համար, կարծում եմ ունենալով MS Access ծրագրով ստեղծված ուսուցիչների, աշակերտների տվյալների բազան կարելի է հեշտությամբ հարցումների և ձևերի միջոցով կազմակերպել աշխատանքը: Լավ է և կիրառելի նաև ուսումնական պալնը, դպրոցի առաջադիմության արդյունքների ամփոփումը տվյալների բազայով:

ՍարգսյանԱնահիտ
19.10.2017, 13:34
Քննարկենք ՙՙՏվյալների բազայի՞՞ (MS Access) կիրառման արդյունավետությունը ինչպես ուսումնական պրոցեսում, այնպես էլ դպրոցական աշխատանքների կազմակերպման մեջ:
ՏԲ-ի համակարգերը, իրենց մատչելիության, օպերատիվության, տվյալների արագ վերամշակման շնորհիվ հնարավորություն են տալիս ապահովել այնպիսի կարևոր գործընթաց, ինչպիսին ուսումնական հաստատության տվյալների կենտրոնացված և համակարգված կառավարումն է:
Մյուս կողմից՝ Microsoft Office Access ծրագրով աշխատելիս սովորողները.
 հասկանում են ինչպես ստեղծել, խմբագրել մեծաքանակ ինֆորմացիան, աշխատել բջիջների հետ (ավելացնել կամ հեռացնել գրառումները, փոխել դաշտերի պարունակությունը, փոփոխել աղյուսակի կառուցվածքը, խմբավորել տվյալները ըստ որոշակի հատկանիշների և այլն),
 աշխատանքի ընթացքում զարգանում է նաև մտածելու կարողությունը (առանձնացնել կարևորը, դասակարգել փաստերը, կատարել ընդհանրացնող դատողություններ),
 կարողանում են սկզբնական տվյալների հիման վրա ճիշտ կառուցել տվյալների հենքը, ձեռք են բերում ալգորիթմական մտածողություն:
 տարբերում և կիրառում են հարցումները, ձևերը և հաշվետվությունները
 մարզվում է նաև հիշողությունը:
Այս գործում, կարծում եմ, մեծ է թե ինֆորմատիկայի, թե ինֆորմատիկայի ուսուցչի կատարած աշխատանքը:


Հարգելի Անահիտ համաձայն եմ Ձեր առաջարկած MS Access ծրագրի կիրառման քննարկման հետ,որովհետև,իսկապես ,այդ ծրագրով աշխատելիս, սովորողները կարողանում են սկզբնական տվյալների հիման վրա ճիշտ կառուցել տվյալների հենքը և ձեռք են բերում ալգորիթմական մտածողություն:Եվ կարողանում են հեշտությամբ իրենց իսկ ստեծած տվյալների բազայում ստեղծել հարցումներ,ձևավորել աղյուսակները և այլն:
Հարգելի Սիրան, եթե այս թեմայով հետաքրքիր գործնական աշխատանք ունեք, խնդրում եմ տեղադրել: Շնորհակալություն

Karine Barseghyan
21.10.2017, 09:08
Սիրելի՛ Անահիտ, խնդրում եմ մանրամասնեք այդ ծրագրի հնարավորություննեը, քանի-որ նկարագրությունը ինձ շատ դուր եկավ: Հուսամ հեշտ է և կարելի է հաճախակի կիրառել: Ամեն նորը դժվար է թվում:

Մարիամ Սարգսյան
21.10.2017, 09:12
Սիրելի՛ Անահիտ, դուք ինձ շատ օգնած կլինեք, եթե նման բան տրամադրեք գրավորների վերլուծության համար: Հեշտացնի մեր գործը, անմիջապես դուրս կհանի, որ առաջադրանքից քանի հոգի են սխալ արել կամ ինչ գնահատական են ստացել:

Արսենյան
23.10.2017, 21:22
Ձեր ընտրած թեման ի՞նչ ձևով կարող է օգտակար լինել տարբեր առարկաների ուսուցիչների համար և դասաժամերին:

ՍարգսյանԱնահիտ
10.11.2017, 14:32
Սիրելի՛ Անահիտ, խնդրում եմ մանրամասնեք այդ ծրագրի հնարավորություննեը, քանի-որ նկարագրությունը ինձ շատ դուր եկավ: Հուսամ հեշտ է և կարելի է հաճախակի կիրառել: Ամեն նորը դժվար է թվում:

Այս ծրագրով աշխատելիս, սովորողները կարողանում են սկզբնական տվյալների հիման վրա ճիշտ կառուցել տվյալների հենքը և ձեռք են բերում ալգորիթմական մտածողություն: Եվ կարողանում են հեշտությամբ իրենց իսկ ստեծած տվյալների բազայում ստեղծել հարցումներ,ձևավորել աղյուսակները և այլն:

ՍարգսյանԱնահիտ
13.11.2017, 14:09
Հարգելի' Գործընկեր, ուղարկիր ինձ քո էլ. հասցեն, սիրով կտրամադրեմ իմ պատրաստած ֆայլերը MS Acces-ով պատրաստած և կսպասեմ քո արձագանքին: Եթե դու էլ ունես հետաքրքիր առաջարկներ ուղարկի anahit-sargsyan-80@mail.ru հասցեին:

Մարիամ Սարգսյան
14.11.2017, 19:04
Սիրելի՛ Անահիտ, շատ կուզենամ ինձ տրամադրեք այնպիսի ֆայլ, որ տրամադրի գրավոր աշխատանքների վերլուծություն- օրինակ "10", "9" .... և "1" քանի հոգի են ստացել յուրաքանչյուր առարկայից: Նախապես շնորհակալություն: