PDA

Դիտել ողջ տարբերակը : Առողջ ապրելակերպը դպրոցականի կյանքում



Վալեր
29.09.2017, 12:21
Հիրավի անչափ մեծ է առողջ ապրելակերպի կարևորությունը և անհրաժեշտությունը դպրոցականի կյանքում:Ժամանակակից կյանքի պայմանները , որոնց անմիջական կրողն են հանդիսանում երեխաները, հանգեցրել են նրան, որ ակտիվ կյանք վարելը, վնասակար սովորություններից հրաժարվելը, օրվա ռեժիմի պահպանումը,ռացիոնալ սննդի օգտագործումը դարձել են կյանքի հրամայական:Ուստի կարևորում եմ այն փաստը, որ անհրաժեշտ է ոչ միայն տեղեկություններ հաղորդել դպրոցականներին առողջ ապրելակերպի վարման մասին, այլ հետևողական լինել, որ երեխաները վարեն առողջ ապրելակերպ:Ցավոք,այսօր շատ երեխաներ, բակում խաղալու, ակտիվ կյանք վարելու փոխարեն,իրենց ազատ ժամանակը անց են կացնում համակարգչի առջև , ինչը հանգեցնում է հիպոդինամիայի(մկանային գործունեության սահմանափակման):Այն իր հերթին դառնում է կեցվածքի շեղումների, տեսողության վատթարացման, ուշադրության զգալի անկման , գլխացավերի, նյարդային ջղաձգումների պատճառ:
Հարգելի գործընկերներ, խնդրեւմ եմ կիսվել Ձեր կարծիքներով,աշխատանքային փորձով և խորհուրդներով:

Մարինե Յարմալոյան
29.09.2017, 13:45
Շնորհակալություն, հարգելի Վալեր:Շատ արդիական և կարևոր թեմա եք քննարկում,առողջ ապրելակերպը կարևոր է ոչ միայն երեխաների,այլև բոլորիս կյանքում:Մանավանդ այս դարում,ՏՀՏ-ի տարածվածության պայմաններում,մարդը պետք է ավելի կարևորի առողջ ապրելակերպ վարելը:

Naira1990
29.09.2017, 20:56
Հարգելի Վալեր քննարկման համար արդիական թեմա եք ընտրել, քանի որ դպրոցը պետք է ոչ միայն նպաստի գրագետ անհատի ձևավորմանը, այլև ուշադրության կենտրոնում պահի սովորողի առողջությունը: Ամուր առողջությունը նպաստում է մտավոր գործունեության հաջողությանը:

Լիանա Խաչատրյան
30.09.2017, 00:11
Հարգելի Վալեր, շտապեմ Ձեզ ուրախացնել, որ Ես և շրջակա աշխարհը առարկան /2-4 դասարաններում/ բավականին մեծ ուշադրություն է դարձնում առողջ ապրելակերպին: Իմ կարծիքով աշակերտներին պետք է գործնականորեն դա ցույց տալ: Ն շեմ իմ փորձից. մենք հաճախ երեխաներին առաջարկում ենք վիտամիններով հարուստ սնոունդ, որից նրանք հրաժարվում են հանուն ախորժելի սնունդի՝ հաշվի չառնելով վնասակարությունը: Ես և շրջակա աշխարհը դասագրքից ,,Իմ առողջությունը ,, թեման ուսումնասիրելիս երեխաները տարբեր սննդի կտորներ դրեցին անձեռոցիկի վրա և մի քանի րոպե հետո տեսան ոչ բնական ծագում ունեցող սննդի հետևանքը /գույն տալը,յուղոտությունը և այլն/: Որոշ ժամանակ անց ծնողներից մեկը մոտեցավ և շնորհակալություն հայտնեց, որովհետև աղջիկը հրաժարվել էր վնասակար սննդից և ցանկացած ուտելիքից առաջ ճշտում էր օգտակարությունը:

Anushmarg
30.09.2017, 00:22
Հարգելի Վալեր շնորհակալություն ընտրված թեմայի:Իհարկե, շատ կարևոր է առողջ ապրելակերպը դպրոցականի կյանքում ,բայց երեխան հենց վաղ տարիքում պետք է սովորի գնահատել, հոգ տանել և ամրապնդել բնության ամենաթանկ պարգևը՝ առողջությունը, որպեսզի ապագայում զարգացած լինի ոչ միայն անձնական որակներով, հոգեպես ,այլ նաև ֆիզիկապես:

Վալեր
30.09.2017, 22:45
Հարգելի Նաիրա,շնորհակալ եմ իմ գրառմանը արձագանքելու համար: Համամիտ եմ Ձեր հետ, որ շատ կարևոր է դպրոցի դերը անհատի ձևավորման գործում, սակայն ցանկալի արդյունքի հասնելու համար անհրաժեշտ է ,որ ընտանիքն էլ ունենա իր ուրույն դերը երեխայի թե՛ ֆիզիկական, թե՛ մտավոր զարգացման գործում: Դրա համար պետք է աշխատանք կատարել նաև ծնողների հետ:

Քրիստինե Աղաբաբյան
30.09.2017, 23:11
Հարգելի Վալեր ,շատ կարևոր թեմայի եք անդրադարձել:Կարծում եմ որ առողջ ապրելակերպին պետք է անդրադառնալ ոչ միայն ֆիզկուլտուրայի դասաժամերին, այլ բոլոր դասերին: Երեխայի առողջության կարևորագույն գրավականներից մեկը անձնական հիգիենան է:Որպես դասղեկ, խիստ հետևողական եմ լինում երեխաների անձնական հիգիենայի հարցում: Եթե անհրաժեշտ է լինում, այդ թեմայով զրույցներ եմ վարում նաև ծնողների հետ:

Վալեր
30.09.2017, 23:20
Հարգելի Լիանա, շատ ուրախ եմ, որ Դուք մեծ ուշադրություն եք դարձնում առողջ ապրելակերպին: Հուսով եմ, որ մեր հանրապետության դպրոցների բոլոր դասվարները աշխատում են Ձեր նման,որովհետև շատ կարևոր է առողջ ապրելակերպը սկսել թոքր տարիքից:Ցանկացած հարցի դեպքում կարող եմ օգնել Ձեզ:

Նոնա Բադալյան
01.10.2017, 12:28
Հարգելի Վալեր քննարկման համար շատ հետաքրքիր և կարևոր թեմա եք ընտրել:Որպես հոգեբան, ես նույնպես կարևորում եմ առողջ ապրելակերպը երեխայի կյանքում:Եթե երեխան ֆիզիկապես առողջ չլինի, նա չի կարող առողջ լինել հոգեպես:Հետևաբար, մենք բոլորս մեծ ուշադրություն պետք է դարձնենք երեխայի առողջության պահպանմանը:

Վալեր
01.10.2017, 13:11
Հարգելի Նոնա,համաձայն եմ :Առողջությունը մարդու կյանքի անգնահատելի, անփոխարինելի հարստությունն է:Առողջությունը ոչ միայն հիվանդության բացակայությունն է , այլ նաև ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարենպաստ վիճակներն են:Ժամանակակից պայմաններում ավելացել են նյարդային համակարգի լարվածության,սրտանոթային հիվանդությունների ,նյութափոխանակության խանգարումների և այլ հիվանդություններով տառապողների քանակը:Նման վտանգավոր վիճակից դուրս գալու ելքը մարդու առողջ ապրելակերպն է:
Այդ է պատճառը,որ այդքան կարևորում եմ <<Առողջ ապրելակերպին>> անդրադառնալը ոչ միայն ֆիզկուլտուրայի դասաժամերին, այլ նաև մնացած բոլոր դասաժամերին:Հատկապես կարևոր է այս հարցում դասվարների դերը, որոնք փոքր տարիքից պետք է դաստիարակեն երեծայի մեջ առողջ կյանքվարելու մշակույթը:

Վալեր
01.10.2017, 13:42
Հարգելի՛ Քրիստինե

Անձնական հիգիենան առողջ ապրելակերպի հիմնական բաղադրիչներից մեկն է:Անձնական հիգիենան ներառում է օրվա ռեժիմը, մարմնի խնամքը, սննդի ռեժիմը և հիգիենան, հագուստի հիգիենան:Անձնական հիգիենայի կանոնների պահպանումը նպաստում է ոչ միայն առողջության ամրապնդմանը ,այլ նաև ՝ աշխատունակության բարձրացմանը:Առաջարկում եմ այս թեմայի շուրջ զրուցներ վարել նաև ծնողների հետ,որովհետև կարծում եմ, որ անձնական հիգիենան առաջին հերթին գալիս է ընտանիքից:

Գիտակցելով անձնական հիգիենայի դերը մարդու առողջության պահպանման գործում՝դպրոցում պետք է մեծ ուշադրություն դարձնել անձնական հիգիենայի կանոնների պահպանմանը:Խորհրդային տարիների դպրոցում կային սանիտարներ,որոնք հետևում էին դասարանի և դասընկերների մաքրությանը:Կարծում եմ ,որ հիմա էլ կարելի է օգտագործել այդ փորձը: Կարելի է անհատական զրույցներ վարել այն աշակերտների հետ, ովքեր չեն հետևում անձնական հիգիենայի կանոններն:Բացատրել, որ անձնական հիգիենայի կանոններին չհետևելը վնասում է հեհց իրեն առողջությանը, բացի այդ խնդիրներ են առաջանում դասընկերների հետ շփման հարցում:Այդպիսի երեխաների կողքին չեն ուզում նստել, չեն ուզում նրանց հետ խաղալ,շփվել:

Վալեր
02.10.2017, 14:57
Հարգելի Մարինե, առաջին գրառման մեջ տառասխալ ունեմ,չեմ կարողանում խմբագրել, եթե կարող ես օգնիր:Շնորհակալություն:

Մարինե Յարմալոյան
02.10.2017, 15:05
Հարգելի Վալեր,թերությունը շտկված է:Շնորհակալություն:

Մարինե Յարմալոյան
02.10.2017, 15:35
Հարգելի Վալեր ,շատ կարևոր թեմայի եք անդրադարձել:Կարծում եմ որ առողջ ապրելակերպին պետք է անդրադառնալ ոչ միայն ֆիզկուլտուրայի դասաժամերին, այլ բոլոր դասերին: Երեխայի առողջության կարևորագույն գրավականներից մեկը անձնական հիգիենան է:Որպես դասղեկ, խիստ հետևողական եմ լինում երեխաների անձնական հիգիենայի հարցում: Եթե անհրաժեշտ է լինում, այդ թեմայով զրույցներ եմ վարում նաև ծնողների հետ:

Համամիտ եմ հարգելի Քրիստինե,ինչպես գիտենք Հիգիենան գիտություն է առողջությունը պահպանելու և ամրապնդելու վերաբերյալ:Հիգիենայի առաջացումն ու զարգացումն օրինաչափորեն կապված է հասարակության՝կյանքի երկարատևությամբ և բարձր աշխատունակությամբ ֆիզիկապես և բարոյապես առողջ մարդկանց պահանջմունքի հետ:
Մեր օրերում հիգիենան վերածվել է առողջության պահպանման և ամրապնդման մասին զարգացած գիտության,որն իր մեջ ներառում է <<Աշխատանքի հիգիենան>> ,<<Սննդի հիգիենան>>,<<Դպրոցական հիգիենան>> ,<<Կոմունալ հիգիենան>> և այլն:
Ուստի,անկած մեր դասավանդած առարկայից,հիգիենայի հարցը պետք է լինի բոլորիս ուշադրության կենտրոնում:

Վալեր
02.10.2017, 21:27
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ խոսել առողջ ապրելակերպի ևս մեկ բաղադրիչի՝ արդյունավետ շարժողական ռեժիմի մասին, որն իր մեջ ներառում է ֆիզիկական կուլտուրայով և սպորտով սիստեմատիկ զբաղվելը,ակտիվ և պասսիվ հանգստի ճիշտ բաշխումը: Որպես Ֆիզկուլտուրայի ուսուցիչ և մարզիչ, ես մեծ ուշադրություն եմ դարձնում երեխաների սպորտով զբաղվելու հանգամանքին:Անընդհատ դիտարկում եմ դպրոցի 1-9-րդ դասարանների աշակերտներին, նշում սպորտային տվյալներով աչքի ընկնող երեխաներին, կապ հաստատում նրանց ծնողների հետ , բացատրական աշխատանքներ կատարում և հորդորում նրանց երեխաներին ընդգրկել սպորտային խմբակներ: Տարիների ընթացքում կատարած ուսումնասիրություններս ցույց են տալիս, որ սպոտրով զբաղվում են հիմնականում տղաները:Մյուս հանգամանքը, որը նույնպես ինձ շատ է անհանգստացնում, այն է,որ վերջին տարիներին հաճախ եմ հանդիպում ճարպակալմամբ տառապող երեխաների, որը ևս քիչ շարժունակության հետևանք է: Սակայն միայն ֆիզկուլտուրայի դասաժամով այս խնդիրները չեն վերանա:Սովորողի շարժողական ռեժիմի մեջ ներառվում է նաև առավոտյան մարմնամարզությունը, դասերի ժամանակ և տանը կատարվող ֆիզկուլտդադարները, զբոսանքները և այլն:

Սոֆյա Առաքելյան
02.10.2017, 21:40
Հարգելի Վալեր, գործնական ինչ քայլեր եք առաջարկում երեխաներին համակարգչից կտրելու և դեպի առողջ ապրելակերպ ուղղորդելու համար: Քանի որ այսօր այդ խնդիրը ամենաբարդ խնդիրներից մեկն է ծնողների համար:

Հասմիկ Հակոբյան
02.10.2017, 21:49
Հարգելի Վալեր, հետաքրքիր թեմա եք առաջ քաշել, բայց ասեմ, որ նախ պետք է ծնողներին սովորեցնել առողջ ապրելակերպ, հետո նոր երեխաներին:

Մարինե Յարմալոյան
03.10.2017, 18:55
Հարգելի Վալեր, գործնական ինչ քայլեր եք առաջարկում երեխաներին համակարգչից կտրելու և դեպի առողջ ապրելակերպ ուղղորդելու համար: Քանի որ այսօր այդ խնդիրը ամենաբարդ խնդիրներից մեկն է ծնողների համար:

Հարգելի Սոֆյա Առաքելյան,այս դարը տեղեկատվական և հաղորդակցական նորագույն տեխնոլոգիաների ժամանակաշրջան է, առանց որոնց անհնար է պատկերացնել առաջադեմ երկրների տնտեսական ու հասարակական կյանքը: Եթե այդ տեխնոլոգիաների տիրապետման հմտությունները տարիներ առաջ դիտարկվում էին որպես մասնագետի առավելություններ, ապա այսօր այն դարձել է ընդամենը ժամանակակից մարդու պարտադիր պահանջներից մեկը:Երեխային միանշանակորեն կտրել համակարգչից այսօր հնարավոր չէ:Համակարգիչն օժտված է լայն հնարավորություններով,և օրեցօր դրանք այնքան են ընդարձակվում,որ կարողանում են բավարարել ժամանակակից մարդու հարաճուն պահանջները:Այն լայնածավալ կիրառություն է գտել երեխաների ու դեռահասների կյանքում:Երեխաներին զերծ պահել համակարգիչներից,միևնույն է՝հնարավոր չէ ,և պետք էլ չէ:Մենք պետք է երեխայի մեջ ձևավորենք ճիշտ վերաբերմունք համակարգչի նկատմամբ:Երեխայի առողջությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնցից ոչ բոլորն են մեր կողմից կառավարելի: Սակայն, մեր` մեծերիս իրավասության շրջանակներում է անել այնպես, որպեսզի դրանց մի մասը չնպաստի երեխաների առողջության վատթարացմանը:

Վալեր
03.10.2017, 20:41
Շնորհակալություն, հարգելի Հասմիկ,այո համամիտ եմ Ձեր մտքի հետ:Գրառումներից մեկի մեջ ես արդեն նշել եմ ,որ ծնողների հետ մեծ աշխատանք պետք է կատարել, քանի որ առողջ ապրելակերպը սկսվում է հենց ընտանիքից:Մեր դպրոցումշատ հաճախ հանդիպումներ են կազմակերպվում ծնորների հետ,որին դասղեկները հրավիրում են նաև ինձ,որպես<<Առողջ ապրելակերպ>> դասվանդող ուսուցիչ:Ես զրուցներ եմ վարում ծնողների հետ,բացատրում եմ առողջ ապրելակերպի կարևորությունը,դիտում ենք տեսանյութեր, քննարկումներ կազմակերպում,ամփոփում արդյունքները:

gayane0803
03.10.2017, 21:24
Թեման, իսկապե՛ս, հետաքրքիր է։
Հարգե՛լի Վալեր, ցավով պիտի նշեմ, որ Դուք Ձեր առարկայի ժամերին նպաստում եք սովորողների առողջության պահպանմանը, իսկ մենք՝ վնասմանը։ Ինֆորմատիկայի ուսուցիչ եմ։ Ես էլ եմ շատ մտահոգված երեխաների առողջության պահպանմամբ, բայց, մեկ է, չի ստացվում 45 րոպեի ընթացքում և՛ դասը հասցնել, և՛ առողջությունը պահպանող միջոցներ ձեռնարկել։ Էլ չեմ ասում, թե տանը որքան ժամանակ են նստում համակարգչի դիմաց։ Հարկավոր է մեր և ձեր առարկաների ուսուցիչների սերտ համագործակցությունը։

Վալեր
03.10.2017, 22:06
Հարգելի Գայանե,կարծում եմ, որ բոլոր առարկաների ուսուցիչներն էլ պետք է համագործակցեն ֆիզկուլտուրայի ուսուցչի հետ,որովհետև դա մեծ արդյունք է տալիս:Հաճախ ֆիզկուլտուրայի ուսուցիչը կարող է աշակերտի ֆիզիկական վիճակը ավելի լավ ներկայացնել,ինչը կօգնի մյուս ուսուցիչներն ավելի ճիշտ կազմակերպել իրենց աշխատանքը:Մեր դպրոցում հաճախ հմակցված դասեր ենք կազմակերպում,որոնք շատ հետաքրքիր և արդյունավետ են լինում:

gayane0803
03.10.2017, 22:07
Համաձայն եմ։

Մարինա76
03.10.2017, 22:12
Հարգելի Վալեր համաձայն եմ , որ առողջ ապրելակերպը կարևոր է բոլորի համար, բայց համաձայն եմ նաև , որ ուսուցիչը չի հասցնում դասի ընթացքում համատեղել առողջությունն ու դասը:

Վալեր
03.10.2017, 22:18
Հարգելի Սոֆյա,կարծում եմ ,որ այս խնդիրը պետք է լուծեն հենց ծնողները:Պետք չէ երեխային ընդհանրապես կտրել համակարգչից,սակայն անհրաժեշտ է սահմանափակել համակարգչի առջև նստելու ժամանակը,հետևողական լինել և հնարավորինս վերահսկել երեխայի առօրյան:Առաջիկայում աայս հարցի վերաբերյալ տարաբնոյւթ տեսանյութեր կտեղադրեմ,կարող եք դիտել և օգտվել:
Բոլորը խոսում են համակարգչի պատճառած վնասների ՝մասին մոռանալով առողջ ապրելակերպի մյուս բաղադրիչների մասին, որոնցից մեկն էլ վնասակար սովորություններից հրաժարվելն է: Ֆիզկուլտուրայի դասաժամերին բավականին մեծ աշխատանք ենք կատարում այս ուղղությամբ: Ծանոթացնում ենք աշակերտներին վնասակար սովորությունների ծխախոտի, ալկոհոլի, թմրանյութերի և հոգեմեդ այլ նյութերի բացասական ազդեցության և նրանց օգտագործման հետ կապված շատ վտանգների հետ: Դիտում ենք բազմաթիվ տեսանյութեր, քննարկում իրավիճակներ: Աշխատանք ենք կատարում նաև ծնողների հետ:

Ալվարդ_Մ
03.10.2017, 23:20
Լավ թեմա եք ընտրել, հարգելի Վալեր:
Ֆիզիկական ակտիվ կենսակերպը առողջ, ապրելակերպի նախապայմանն է: Խոսում ենք համակարգչի մոտ երկար նստելու վատ հետևանքների մասին,սակայն մոռանում ենք այնպիսի բացասական երևույթների մասին ինչպիսիք են` անչափահասի ծխախոտի և ալկոհոլի օգտագործում: Այս հարցում պարտադիր պիտի բոլոր ուսուցիչները ծնողների հետ համագործակցելով պաքարեն այդ բացասական երևույթի դեմ: Համապատասխան մասնագետների հետ կազմակերպել հանդիպումներ և անցկացնել բարոյախրատական զրույցներ…
ԻՆպես ասում են.<<Առողջությունն ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության, ամեն ինչ ոչինչ է>>:

Դիանա Աղասարյան
04.10.2017, 21:57
Հարգելի Վալեր, շնորհակալություն այս կարևորագույն թեման քննարկման արժանացնելու համար:Այսօր, ցավալի է, բայց փաստ է, որ աշխատում ենք մի սերնդի հետ, որը առավոտյան անգամ արթնանում է հոգնած, խուսափում են ակտիվ առօրյայից և հաճախ լսվում են արտահայտություններ՝ ես հոգնել եմ, էլ ուժ չունեմ և այլն... և այս ամենը համակարգչի առջև օրական 3-4 ժամ ամենաքիչը անցկացնելուց հետո է լինում... ինչ արած, մենք ֆիզիկապես ուղղակի չենք կարող վերահսկել մեր աշակերտների առօրյայի զգալի մասը, և դառը ճշմարտություն է նաև այն , որ դպրոցից տուն հասնելուն պես փակվում են իրենց սենյակներում ՝ համկարգչի առջև նստելով մինչ ուշ գիշեր:
Շնորհակալություն Ձեզ և Ձեր նման հրաշալի ուսուցիչներին, ովքեր ակտիվ պայքարի մեջ են արդիական այս խնդրի հետ և համարում են առողջ ապրելակերպը կարևորագույն պայման և խթան հոգևոր աշխարհը հարստացնելու համար:

Վալեր
04.10.2017, 23:09
Հարգելի Դիանա, շնորհակալություն գովասանքի խոսքերի համար: Շատ ուրախ եմ , որ Դուք մեծ ուշադրություն եք դարձնում առողջ ապրելակերպին: Առաջիկայում կաշխատեմ հետաքրքիր նյութեր տեղադրել,որոնք կարող եք օգտագործել Ձեր պրակտիկայում:Խորհուրդ եմ տալիսհամագործակցել Ձեր դպրոցում <<Առողջ ապրելակերպ>> դասվանդող ուսուցչի հետ:

Վալեր
05.10.2017, 21:17
Հարգելի գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիդ Ուսուցչի օրվա առթիվ:Դուք Ձեր իմաստությամբ, համբերությամբ և մեծ սիրով ամեն օր բացահայտում եք քաջության, բարու ,գեղեցիկի խորհուրդ:Մաղթում եմ Ձեզ առողջություն և տոկունություն:Թող անխափան լինի Ձեր երթը պատմության քառուղիներում... Մեր օրերի միակ նվիրյալներ:

Քրիստինե Աղաբաբյան
05.10.2017, 22:03
Հարգելի Մարիանա, թուլ տվեք չհամաձայնվել Ձեր գրագման հետ , քանի որ դասի ճիշտ պլանավորման և ժամանակի ճիշտ օգտագործման դեպքում շատ բան կարելի է հասցնել:

Վալեր
06.10.2017, 23:33
Հարգելի Մարիանա, թուլ տվեք չհամաձայնվել Ձեր գրագման հետ , քանի որ մենք պետք է առաջին հերթին մտածենք երեխայի առողջության մասին:Կան բազմաթիվ մեթոդներ և հնարներ , որոնք թույլ են տալիս սովորեցնել աշակերըին՝միաժամանակ հոգ տանելով նրա առողջության մասին:Ի վերջո, բոլորիս համար ավելի կարևոր է առողջ սերունդ ունենալը:Մեր խնդիրը կայանում է նրանում,որ կարողանանք կրթել և դաստիարակել երեխային՝չվնասելով նրա առողջությանը:

Դիանա Աղասարյան
07.10.2017, 09:57
Մենք մեր դասղեկական ժամերին անպայման իրականացնում ենք տարաբնույթ զրույցներ,քննարկումներ , դիտում տեսանյութեր առողջ ապրելակերպի վերաբերյալ:Ի դեպ մեծ հետաքրքրությամբ են սպասում դիտումներին, որոնք կարծում եմ շատ արդյունավետ են:

Արսենյան
07.10.2017, 21:29
Հարգելի՛ Վալեր, ուսուցչի դերը շատ մեծ է աշակերտի դաստիարակության գործում: Աշակերտը լսում է ուսուցչին, հավատում նրան: Եվ ուսուցիչը շատ առիթներ ունի լավ ու վատ օրինակներով երեխային մղելու առողջ ապրելակերպով ապրելու:Գրականության և հայոց եկեղեցու պատմության դասաժամերը առավել հնարավորություն են տալիս օրինակներ բերելու, կարևորելու առողջ ապրելակերպը:

Վալեր
07.10.2017, 23:43
Հարգելի Արսենյան, ինձ շատ հետաքրքրեց Ձեր միտքը: Կուզենայի, որ Դուք կոնկրետ օրինակներ բերեիք, այն մասին թե ինչպես եք գրականության և հայոց եկեղեցւ պատմության դասաժամերին նպաստում երեխաների առողջ ապրելակերպին:

Դիանա Աղասարյան
08.10.2017, 16:43
Հարգելի Վալեր, շատ շնորհակալ կլինեմ համագործակցել, քանի ,որ նախ և առաջ կարևոր պայման է հանդիսանում անհատի ֆիզիկական ճիշտ դաստիարակությունը, հակառակ դեպքում անիմաստ են թե՛ մեթոդները և թե՛ դասավանդման զանազան պրոցեսները:

gayane0803
08.10.2017, 17:32
Խնդրում եմ բոլոր մասնագետներին աշակերտներին ցույց տալ հետևյալ հղումով տեսահոլովակը՝ <Ինչպես ճիշտ նստել համակարգչի առջև-Armblog.net>։
https://www.youtube.com/watch?v=b0jrDTf3IE0

Դիանա Աղասարյան
08.10.2017, 19:14
Շնորհակալություն հարգելի Գայանե,շատ օգտակար նյութ եք տեղադրել:

Վալեր
08.10.2017, 19:19
Շնորհակալություն,հարգելի Գայանե օգտակար տեսանյութի համար:Ես անպայման կցուցադրեմ այն աշակերտներին և ,ինչու չէ,նաև մեծահասակներին,որովհետև վերջին ժամանակներում կատարված հետազոտությունները վկայում են այն մասին, որ ներկա ժամանակաշրջանում աճում է կեցվածքի հենաշարժիչ ապարատի շեղումներ ունեցող մարդկանց թիվը: Կեցվածքը բնածին չի լինում, այլ ձևավորվում է երեխայի աճի և զարգացման ընթացքում: Ճիշտ կեցվածք ընդունված է համարել մարմնի սովորական դրությունը ողնասյան բնական կորություններով, գլխի, իրանի, կրծքավանդակի, ուսերի, թիակների, կոնքի ճիշտ դիրքով: Կեցվածքի շեղումների պատճառները բազմաթիվ են, օրինակ՝ քայլելիս մեջքը կռացնելը, դպրոցական պայուսակը և այլ ծանրություններ միևնույն ձեռքով տանելը, սխալ նստելը և այլն: Դպրոցականները պիտի գիտենան, որ կեցվածքի խախտումները ուղեկցվում են հոգնածությամբ, ընդհանուր ինքնքզգացողության վատացմամբ: Դրանք բացասաբար են ազդում առողջության վրա, պատճառ դառնում հիվանդությունների առաջացմանը:

Հարգելի գործընկերներ տեղադրել եմ տեսանյութ դպրոցականի ճիշտ կեցվածքի մասին:Այն կարող եք ցուցադրել և դասղեկական ժամերին,և ցանկացած այլ դասաժամի բոլոր տարիքի երեխաների համար,ցանկալի է ցածր դասրաններում ,որպեսզի փոքր տարիքից երեխան սովորի,թե ինչ է ճիշտ կեցվածքը:
https://www.youtube.com/watch?v=u0KI2J8iqtg&t=76sw.

Naira1990
08.10.2017, 20:29
Հարգելի Գայանե Ձեր ներկայացրած տեսանյութի դիտումը իրոք անհրաժեշտ է ոչ միայն աշակերտներին , այլև նրանց ծնողներին: Համակարգչի առջև նստելու կուլտուրան պետք է ձևավորել ի սկզբանե:

gayane0803
08.10.2017, 20:58
Վալեր ջան, հղումում թերություն կա։ wwyoutube-ում ww-ն ավելորդ է։ Ուղղեմ? Բայց լավ տեսանյութ է։

Կարինե Մարգարյան
08.10.2017, 21:12
Գայանե ջան իհարկե լավ տեսանյութ է, և ես գտնում եմ որ այն կարելի է սկսել կիրառել նաև 6-րդ դասարանում ինֆորմատիկայից <<Անվտանգության տեխնիկա և աշխատատեղի կազմակերպում>> թեմայի ուսուցման ժամանակ:

gayane0803
09.10.2017, 11:34
Այդպես էլ անում ենք:

Վալեր
09.10.2017, 19:15
Շնորհակալություն,Գայանե ջան,Գայանե Սիմոնյանը արդեն ուղղել է :Հաջորդ անգամ ուշադիր կլինեմ:

Ազատուհի Քոչարյան
09.10.2017, 23:18
Հարգելի Վալեր իսկապես մեծ է անհրաժեշտությունը անդրադառնալ առողջ ապրելակերպին, դրա պահպանմանը, հատկապես այսօր, քանի որ կանգնած ենք մի մեծ խնդրի առջև՝ արագ սնունդ, համակարգչային կախվածություն, անկանոն սննդակարգ, ֆիզիկական աշխատանքի և պատրաստվածության խիստ պասսիվ վիճակ:

Արսենյան
11.10.2017, 10:12
Քրիստոնեական բարոյագիտությունը ներկայացնում է որկրամոլության, ագահության վնասները և՛ հոգու, և՛ մարմնի համար: Տիպիկ դաստիարակող օրինակ է <<Անառակ որդու վերադարձը>> առակը: Ուրախ կլինեմ, եթե Դուք ծանոթանաք իմ թեմայի գրառումներին: Կուզեի տեսնել Ձեր կարծիքը: Հարգանքով՝ Արսենյան:

Վալեր
11.10.2017, 17:51
Հարգելի Արսենյան, շնորհակալություն Ձեր ներկայացրած օրինակի համար:Կարդացի Ձեր գրառումները,Ձեր ներկայացրած դասի պլանը շատ օրինակելի է:

Գայանե Թումանյան
11.10.2017, 20:35
Հարգելի Վալեր, շատ կարևոր և արդիական թեմա եք քննարկում: Առողջ դպրոցականը առողջ հասարակության հիմքն է: Բայց չի կարելի մոռանալ, որ երեխայի առողջության հիմքը դրվում է նրա սաղմնավորման օրվանից: Դրա համար պետք է սկսել ծնողների ֆիզիկական և հոգևոր առողջությունից:

Քրիստինե Աղաբաբյան
11.10.2017, 22:36
Հարգելի Գայանե, այս թեմայի շրջանակներում քննարկվում է երեխայի առողջ ապրելակերպը և այն ,թե ինչ կարող է անել ուսուցիչը դրան նպաստելու համար:

gayane0803
11.10.2017, 22:48
Քրիստինե ջան, հարցիդ էությունը չհասկացա։

Վալեր
12.10.2017, 16:56
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ անդրադառնալ առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչներից մեկին՝ ռացիոնալ և ճիշտ սնվելուն:Ռացիոնալ է համարվում բալանսավորված, հավսարակշռված և ռեժիմով սնունդը, որտեղ անհրաժեշտ է հաշվի առնել մարդու սեռը, տարիքը, աշխատանաքային գործունեությունը, կլիմայական և այլ գործոնները: Շատ կարևոր է նաև սննդի չափավորումը: Բալանսավորված սնունդը օրգանիզմի օպտիմալ կենսագործունեության համար ամհրաժեշտ բավարար քանակությամբ սննդանյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքային նյութեր պարունակող սնունդն է: Այն անհրաժեշտ է օրգանիզմի աճող հյուսվածքները կազմավորելու, կենսագործունեությունը ապահովելու, ծախսված էներգիան լրացնելու համար:

Վալեր
12.10.2017, 19:02
Շնորհակալություն, հարգելի Ազատուհի ,իմ գրառմանը արձագանքելու համար:

Նվարդ Հովհաննիսյան
12.10.2017, 19:09
Շնորհակալություն հետաքրքիր նյութի և օգտակար տեղեկատվության համար: Եթե կարելի է, նշեք մի քանի կարևոր սննդատեսակներ, որոնք անհրաժեշտ են աճող օրգանիզմի ճիշտ զարգացման համար, ծախսված էներգիան ինչ-որ չափով լրացնելու համար:

Narine Stepanyan
12.10.2017, 19:16
Հիրավի անչափ մեծ է առողջ ապրելակերպի կարևորությունը և անհրաժեշտությունը դպրոցականի կյանքում:Ժամանակակից կյանքի պայմանները , որոնց անմիջական կրողն են հանդիսանում երեխաները, հանգեցրել են նրան, որ ակտիվ կյանք վարելը, վնասակար սովորություններից հրաժարվելը, օրվա ռեժիմի պահպանումը,ռացիոնալ սննդի օգտագործումը դարձել են կյանքի հրամայական:Ուստի կարևորում եմ այն փաստը, որ անհրաժեշտ է ոչ միայն տեղեկություններ հաղորդել դպրոցականներին առողջ ապրելակերպի վարման մասին, այլ հետևողական լինել, որ երեխաները վարեն առողջ ապրելակերպ:Ցավոք,այսօր շատ երեխաներ, բակում խաղալու, ակտիվ կյանք վարելու փոխարեն,իրենց ազատ ժամանակը անց են կացնում համակարգչի առջև , ինչը հանգեցնում է հիպոդինամիայի(մկանային գործունեության սահմանափակման):Այն իր հերթին դառնում է կեցվածքի շեղումների, տեսողության վատթարացման, ուշադրության զգալի անկման , գլխացավերի, նյարդային ջղաձգումների պատճառ:
Հարգելի գործընկերներ, խնդրեւմ եմ կիսվել Ձեր կարծիքներով,աշխատանքային փորձով և խորհուրդներով:
Հարգելի Վալերի շատ արդի թեմա եք բարձրացրել, որը հուզում է գրեթե բոլորին: Համակարգիչը իր դրական , ինչպես նաև բացասական ազդեվությունն է թողնում մեր կայնքում: Այն ոչ միայն խլում է մարդու ֆիզիկական առողջությունը այլ նաև բացասական ազդեցություն է ունենում հոգեբանության առողջ զարգացման վրա:

Մարինե Յարմալոյան
12.10.2017, 19:26
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ անդրադառնալ առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչներից մեկին՝ ռացիոնալ և ճիշտ սնվելուն:Ռացիոնալ է համարվում բալանսավորված, հավսարակշռված և ռեժիմով սնունդը, որտեղ անհրաժեշտ է հաշվի առնել մարդու սեռը, տարիքը, աշխատանաքային գործունեությունը, կլիմայական և այլ գործոնները: Շատ կարևոր է նաև սննդի չափավորումը: Բալանսավորված սնունդը օրգանիզմի օպտիմալ կենսագործունեության համար ամհրաժեշտ բավարար քանակությամբ սննդանյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքային նյութեր պարունակող սնունդն է: Այն անհրաժեշտ է օրգանիզմի աճող հյուսվածքները կազմավորելու, կենսագործունեությունը ապահովելու, ծախսված էներգիան լրացնելու համար:
Հարգելի Վալեր, համամիտ եմ Ձեզ հետ ճիշտ սնվելը և ռեժիմով սնվելը շատ կարևոր է առողջ ապրելակերպի համար: Բալանսավորվածությունը ցուցանիշ է, որով գնահատվում է սննդի քանակական և որակական լիարժեքությունը, դրանց քանակական փոխհարաբերությունը: Մասնագետների կարծիքով մարդուն մեկ օրվա համար անհրաժեշտ է մոտավորապես 100գ սպիատակուց, 85գ ճարպ, 400գ ածխաջրեր: Եթե սնունդը բազմազան լինի, ապա ապահովված կլինեք բոլոր հանքային նյութերով և վիտամիններով:
Ռեժիմով սնվելը ապահովում է մարսողական համակարգի կողմից սննդանյութերի արդյունավետ յուրացումը և նյութափոխանակությունը:
Աղեստամոքսային համակարգում հավասարաչափ ծանրաբեռնվածություն ստեղծելու համար ֆիզիոլագիապես հիմնավորված է համարվում օրական 4 անգամյա սնվելու ռեժիմը՝ 4-5 ժամ ընդմիջումներով:

Վալեր
13.10.2017, 21:19
Շնրհակալություն,հարգելի Մարինե, օգտակար նյութի համար,այն լիովին լրացնում է իմ նախորդ գրառումը:
Երեխաները նախադպրոցական տարիքից մինչև դեռահասության տարիքը (սկսած 12 տարեկանից) պահանջում են լավ բալանսավորված, բազմազան սննդակարգ, որը նրանց էներգիա կտա, կնպաստի առողջ աճին և լավ ինքնազգացողությանը:Միևնույն ժամանակ սա այն փուլն է, երբ երեխան սովորում է զարգացնել սնվելու ձևեր, և դրա մեծ մասն արվում է ծնողների ազդեցությամբ:
Կարող եք պլանավորել ճաշացանկը ձեր երեխայի հետ և գնումների ցուցակը միասին կազմել:
Բազմազանությունը կարևոր է:

Ճաշացանկում տեղ գտած մթերքները օրգանիզմն ապահովում են բոլոր ճիշտ բաղադրիչներով, որոնք կարևոր են թե՛ երեխայի աճի, և թե՛ առողջության համար: Կարևոր է ամեն օր տարբեր սննդակարգ մտցնելը, այնպես որ ամեն օր երեխան մի ուրիշ բան ունենա ընտրելու:Բանջարեղենն ու մրգերը կարևոր են:

Մրգերն ու 100%-անոց մրգային հյութերը պետք է ներառվեն ամենօրյա ճաշացանկում: Դրանք A և C վիտամինների աղբյուր են, և երբ ուտվում են կլեպով, մանրաթելերի աղբյուր են: Խորհուրդ է տրվում դրանք օգտագործել թարմ, սառեցված կամ չորացրած:
Մյուս կողմից բանջարեղենն է ճաշացանկի անհրաժեշտ տարր, որը նույնպես կարելի է օգտագործել թարմ, եփած կամ սառեցրած: Մի մոռացեք մի փոքր ձիթապտղի յուղ ավելացնել աղցաններին:

Քրիստինե Աղաբաբյան
15.10.2017, 16:59
Հարգելի Գայանե, իմ գրառումը վերաբերվում է Գայանե Թումանյանի համար 54 գրառմանը:

Թագուհի Մամյան
15.10.2017, 21:07
Հարգելի Վալեր, շատ արդիական թեմա եք քննարկում։ Ես նույնպես շատ եմ կարևորում առողջ ապրելակերպը դպրոցականի կյանքում։

Վալեր
15.10.2017, 22:08
Հարգելի Թագուհի, շնորհակալ եմ արձագանքելու համար:

Չգրանցված
16.10.2017, 11:50
Արդիական ու Ցավալի թեմա, որի բարելավման գործում պետք Է հետամուտ և աջակից լինենք բոլորս ընկեր Կակոսյան ջան:

Էմմա Խաչատրյան
16.10.2017, 22:36
Հիրավի անչափ մեծ է առողջ ապրելակերպի կարևորությունը և անհրաժեշտությունը դպրոցականի կյանքում:Ժամանակակից կյանքի պայմանները , որոնց անմիջական կրողն են հանդիսանում երեխաները, հանգեցրել են նրան, որ ակտիվ կյանք վարելը, վնասակար սովորություններից հրաժարվելը, օրվա ռեժիմի պահպանումը,ռացիոնալ սննդի օգտագործումը դարձել են կյանքի հրամայական:Ուստի կարևորում եմ այն փաստը, որ անհրաժեշտ է ոչ միայն տեղեկություններ հաղորդել դպրոցականներին առողջ ապրելակերպի վարման մասին, այլ հետևողական լինել, որ երեխաները վարեն առողջ ապրելակերպ:Ցավոք,այսօր շատ երեխաներ, բակում խաղալու, ակտիվ կյանք վարելու փոխարեն,իրենց ազատ ժամանակը անց են կացնում համակարգչի առջև , ինչը հանգեցնում է հիպոդինամիայի(մկանային գործունեության սահմանափակման):Այն իր հերթին դառնում է կեցվածքի շեղումների, տեսողության վատթարացման, ուշադրության զգալի անկման , գլխացավերի, նյարդային ջղաձգումների պատճառ:
Հարգելի գործընկերներ, խնդրեւմ եմ կիսվել Ձեր կարծիքներով,աշխատանքային փորձով և խորհուրդներով:
Շնորհակալություն հարգելի Վալեր հարցի համար։Իհարկե սա արդի հիմնախնդիր է։Անպայման պետք է խրախուսվի առողջ ապրելակերպն ամենուր։Պետք է առաջնորդվել<<Առողջ հոգին առողջ մարմնում >>ասացվածքով։
Տեղադրում եմ նյութ այս թեմայի վերաբերյալ՝
https://youtu.be/5kef1plvIPU

Էմմա Խաչատրյան
16.10.2017, 22:43
«Առողջ ապրելակերպի խթանման ռազմավարությունը»
https://youtu.be/9x5SwjDiIL0

Էմմա Խաչատրյան
16.10.2017, 22:45
Առողջ ապրելակերպ
https://youtu.be/DZ9hM4cDWuk

Էմմա Խաչատրյան
16.10.2017, 22:50
Մասնագիտությունը լրագրորղ. Առողջ ապրելակերպի բանաձև
https://youtu.be/oEbPhKzhZdU

Ազատուհի Քոչարյան
17.10.2017, 00:31
Լիովին համամիտ եմ Ձեր հետ հարգելի Վալեր, որ սննդակարգում պետք է ներառել բազմազան, տարբեր վիտամիններով հարուստ մթերքներ, բանջարեղեն, որոնք կօգնեն նպաստել երեխայի առողջության պահպանմանը:

Էմմա Խաչատրյան
17.10.2017, 12:46
Բանջարեղենի ո՞ր տեսակներն են ազդում հասակի վրա
http://impoqrik.am/3-6%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6/%D5%BD%D5%B6%D5%B8%D6%82%D5%B6%D5%A4/4463-%D5%A2%D5%A1%D5%B6%D5%BB%D5%A1%D6%80%D5%A5%D5%B2%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%B8%D5%9E%D6%80-%D5%BF%D5%A5%D5%BD%D5%A1%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%D5%B6-%D5%A5%D5%B6-%D5%A1%D5%A6%D5%A4%D5%B8%D6%82%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%BD%D5%A1%D5%AF%D5%AB-%D5%BE%D6%80%D5%A1.html

Նորեկ
17.10.2017, 20:34
Առողջ ապրելակերպ նշանակում է գեղեցիկ կեցվածք դասասեղանի մոտ, ճիշտ նստելաձև և գրքից, տետրից ու գրիչից օգտվելու պայմաններ, որի ընթացքում աշակերտը չի վնասի իր առողջությանն ու բարեկեցությանը։ Այսօր աշակերտները հաճախ հանդես են գալիս խեղաթյուրված պահվածքով և անհասկանալի կեցվածքով, ինչը հաճախ ծնողների անտարբերության արդյունք է․․․

Սիրանուշ Մուրադյան
17.10.2017, 20:42
Հիրավի անչափ մեծ է առողջ ապրելակերպի կարևորությունը և անհրաժեշտությունը դպրոցականի կյանքում:Ժամանակակից կյանքի պայմանները , որոնց անմիջական կրողն են հանդիսանում երեխաները, հանգեցրել են նրան, որ ակտիվ կյանք վարելը, վնասակար սովորություններից հրաժարվելը, օրվա ռեժիմի պահպանումը,ռացիոնալ սննդի օգտագործումը դարձել են կյանքի հրամայական:Ուստի կարևորում եմ այն փաստը, որ անհրաժեշտ է ոչ միայն տեղեկություններ հաղորդել դպրոցականներին առողջ ապրելակերպի վարման մասին, այլ հետևողական լինել, որ երեխաները վարեն առողջ ապրելակերպ:Ցավոք,այսօր շատ երեխաներ, բակում խաղալու, ակտիվ կյանք վարելու փոխարեն,իրենց ազատ ժամանակը անց են կացնում համակարգչի առջև , ինչը հանգեցնում է հիպոդինամիայի(մկանային գործունեության սահմանափակման):Այն իր հերթին դառնում է կեցվածքի շեղումների, տեսողության վատթարացման, ուշադրության զգալի անկման , գլխացավերի, նյարդային ջղաձգումների պատճառ:
Հարգելի գործընկերներ, խնդրեւմ եմ կիսվել Ձեր կարծիքներով,աշխատանքային փորձով և խորհուրդներով:

Հարգելի՛ Վալեր շատ արդիական թեմա է քննարկման համար.առողջ ապրելակերպ վարելը առաջնային անհրաժեշտություն է դպրոցահասակ երեխաների համար:Ուրախ եմ,որ դպրոցներում թեև կարճ ժամանակով,այնուամենայնիվ դասավանդվում է <<Առողջ ապրելակերպ>> առարկան:

Վալեր
17.10.2017, 21:11
Հարգելի Սիրանուշ,շնորհակալություն արձագանքելու համար:Առողջ ապրելակերպին անդրադառնում ենք ոչ միայն <<Առողջ ապրելակերպ>> դասընթացի շրջանակներում, այլ նաև ֆիզկուլտուրայի բոլոր դասաժամերին և բոլոր դասարաններում:Բացի այդ մեր դպրոցում առողջ ապրելակերպին անդրադառնում են շատ այլ մասնագետներ իրենց դասժամերին,դասղեկները՝ դաղեկական ժամերին,կազմակերպվում են բազմաթիթ միջոցառումներ թե աշակերտների, թե ծնողների հետ:

Վալեր
17.10.2017, 21:16
Հարգելի Էմմա, շնորհակալություն բոլոր տեսանյութերի համար, դրանք շատ հետաքրքիր են և օգտակար:

Էմմա Խաչատրյան
17.10.2017, 21:21
Հարգելի Էմմա, շնորհակալություն բոլոր տեսանյութերի համար, դրանք շատ հետաքրքիր են և օգտակար:

Ուրախ եմ,որ հավանեցիք։Շնորհակալություն հարգելի Վալեր։

Էմմա Խաչատրյան
17.10.2017, 21:26
Ցանկալի է,որ այս գրառումերը կարդային աշակերտները,ուսուցիչներն ու ծնողները։Ամեն մեկս պետք է մեր հերթին նրանց տեղեկացնեք այս նյութերի մասին։

Վալեր
18.10.2017, 16:54
Առողջ ապրելակերպի հիմնական բաղադրիչներից մեկն էլ օրգանիզմի կոփումն է:
Կոփումը շրջապատող միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումների համալիր է: Կոփման հիմնական միջոցներն են ջուրը, օդը և արևը: Կոփված մարդիկ ունենում են ֆիզիկական բավարար զարգացում, լինում են առույգ և կենսուրախ:

Կներկայացնեմ կոփման հիմնական միջոցները:Օդային կոփման լավագույն ձևերը բացօթյա կատարվող առավոտյան հիգիենիկ մարմնամարզությունը,տանը և դպրոցում կատարվող ֆիզկուլտդադարները, խաղերը, ֆիզիկական վարժությունները, զբոսանքները, ինչպես նաև՝ ֆիզիկական կուլտուրայի դասերն ու պարապմունքներն են:
Արևային կոփում ընդունելու օգտակարությունը ավելի բարձր է առավոտյան ժամը 8-ից 11-ը ընկած ժամանակահատվածում, սնվելուց 1,5-2 ժամ առաջ կամ հետո:
Ջրային կոփումը ներառում է ջրաշփումը, ոտքերի լվացումը սառը ջրով, մինչև գոտկատեղը լվացվելը և լողը:
Շատ կարևոր է այս ամենը երեխաներն և նրանց ծնողներին ներկայացնելը:

Դիանա Աղասարյան
18.10.2017, 18:31
Առողջ ապրելակերպի հիմնական բաղադրիչներից մեկն էլ օրգանիզմի կոփումն է:
Կոփումը շրջապատող միջավայրի անբարենպաստ գործոնների նկատմամբ օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումների համալիր է: Կոփման հիմնական միջոցներն են ջուրը, օդը և արևը: Կոփված մարդիկ ունենում են ֆիզիկական բավարար զարգացում, լինում են առույգ և կենսուրախ:

Շնորհակալություն , հարգելի Վալեր, բովանդակալից ներկայացնելու համար առողջ ապրելակերպի կարևորագույն պայմանները, մնում է միայն գիտակցել՝ առող մարմին- առողջ ոգի խոսքի իմաստը: 9-րդ դասարանի աշակերտները անգլերենի ժամին անդրադառնում են անպայման այս թեմային՝ '' A healthy body- a healthy spirit '', որի շուրջ կատարում ենք կառուցողական զանազան աշխատանքներ՝ սկսած քննարկումներից մինչև խմբային աչխատանքների միջոցով առողջ ապրեկակերպի բոլոր նախապայմանները ներկայացնելը, սլայդերի և տեսանյութերի դիտումը, ինչու չէ, նաև բանավեճերը թեմայի շուրջ: Նպատակը մեկն է՝ գիտակցել առողջ ապրելակերպի կարևորությունը:

Վալեր
19.10.2017, 16:57
Հարգելի Դիանա, շատ ուրախալի և ողջունելի է այն փաստը,որ անգլերենի դասաժամերին անդրադառնում եք առողջ ապրելակերպին:Լավ կլինի, որ բոլոր ուսուցիչները հետևեն Ձեր փորձին:

Քրիստինե Աղաբաբյան
19.10.2017, 17:13
Հարգելի Վալեր,շնորհակալություն օգտակար նյութի համար:Կներկայացնեք, թե ինչպես պետք է կոփել մարմինը:Շնորհակալություն:
Կարծում եմ , որ երեխայի օրգանիզմի կոփման միջոցները պետք է ներկայացնել նաև ծնողներին,որպեսզի նրանք հետևողական լինեն, որ երեխան ավելի շատ շարժվի և ավելի շատ ժամանակ անցկացնի մաքուր օդում:Անհրաժեշտ է այս թեմաները ներառել թե՛դասղեկական ժամերի , թե՛արտադասարանական միջոցառումների պլանում:

Մարինե Յարմալոյան
21.10.2017, 21:19
Երեխաները նախադպրոցական տարիքից մինչև դեռահասության տարիքը (սկսած 12 տարեկանից) պահանջում են լավ բալանսավորված, բազմազան սննդակարգ, որը նրանց էներգիա կտա, կնպաստի առողջ աճին և լավ ինքնազգացողությանը:Միևնույն ժամանակ սա այն փուլն է, երբ երեխան սովորում է զարգացնել սնվելու ձևեր, և դրա մեծ մասն արվում է ծնողների ազդեցությամբ:
Կարող եք պլանավորել ճաշացանկը ձեր երեխայի հետ և գնումների ցուցակը միասին կազմել:

Բազմազանությունը կարևոր է:

Ճաշացանկում տեղ գտած մթերքները օրգանիզմն ապահովում են բոլոր ճիշտ բաղադրիչներով, որոնք կարևոր են թե՛ երեխայի աճի, և թե՛ առողջության համար: Կարևոր է ամեն օր տարբեր սննդակարգ մտցնելը, այնպես որ ամեն օր երեխան մի ուրիշ բան ունենա ընտրելու:Բանջարեղենն ու մրգերը կարևոր են:

Մրգերն ու 100%-անոց մրգային հյութերը պետք է ներառվեն ամենօրյա ճաշացանկում: Դրանք A և C վիտամինների աղբյուր են, և երբ ուտվում են կլեպով, մանրաթելերի աղբյուր են: Խորհուրդ է տրվում դրանք օգտագործել թարմ, սառեցված կամ չորացրած:
Մյուս կողմից բանջարեղենն է ճաշացանկի անհրաժեշտ տարր, որը նույնպես կարելի է օգտագործել թարմ, եփած կամ սառեցրած: Մի մոռացեք մի փոքր ձիթապտղի յուղ ավելացնել աղցաններին:

Համամիտ եմ Ձեզ հետ,հարգելի Վալեր:Այո,ռացիոնալ սնվելու համար պետք է պահպանել հիմնական 3 սկզբունքները.
1. բազմազանություն,
2. չափի զգացում,
3. ռեժիմ:

Որպեսզի օրգանիզմը ստանա իրեն անհրաժեշտ նյութերը,սնունդը պետք է բազմազան լինի:Իսկ միօրինակ սնունդը կարող է հանգեցնել մի շարք հիվանդությունների,որոնք առաջանում են այս կամ այն սննդանյութի անբավարարությունից:Բնության մեջ չկան այնպիսի մթերքներ,որոնք բավարար քանակությամբ պարունակեն մարդուն անհրաժեշտ բոլոր սննդանյութերը:Սակայն մթերքների մեծ մասը պարունակում են միաժամանակ մի քանի սննդանյութեր:

Լուսինէ Ավագյան
22.10.2017, 16:56
Հարգելի Վալեր, հրաշալի թեմա եք ընտրել։ Հավանաբար նկատել եք վերջին ժամանակներում ծնողների շրջանում տարածված գերխնամքը իրենց երեխաների հանդեպ, ինչը բացառապես բացասական ազդեցություն է թողնում երեխաների թե հոգեբանական, թե ֆիզկիական զարգացման ու առողջության վրա։ Այս ուղղությամբ բոլորս հսկայական աշխատանք ունենք անելու։

Էմմա Խաչատրյան
22.10.2017, 23:01
Առողջ ապրելակերպի տարածումը դպրոցներում
https://www.dasaran.am/apps/wiki/view/id/9771

Էմմա Խաչատրյան
22.10.2017, 23:15
Պետք է լինել մտավոր` պարզ, բարոյապես` մաքուր և ֆիզիկապես` խնամված:
Անտոն Չեխով

Էմմա Խաչատրյան
22.10.2017, 23:38
ԻՄԱՑԻ՛Ր ԵՎ ՊԱՇՏՊԱՆԻ՛Ր ՔՈ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ/ ՍԵՌԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ // KNOW AND PROTECT YOUR RIGHTS
https://youtu.be/iQe85k0YpZA

Արսենյան
23.10.2017, 11:54
Առողջ ապրելակերպին է միտված էկոտուրիզմը: Այն վերադարձ է դեպի բնություն և ավանդույթներ:

Վալեր
23.10.2017, 13:12
Հարգելի Լուսինե,շնորհակալություն արձագանքելու համար:Դուք միանգամայն ճիշտ եք, շատ հաճախ ծնողների գերխնամքը բերում է նրան, որ մեծանում են թույլ, նվազ և անառողջ երեխաներ:Հաճախ երեխաները չեն ուզում մասնակցեր ֆիզկուլտուրայի դասին՝ասելով (մեջբերում եմ) .<<Մայրիկս ասել է,որ ֆիզկուլտուրայի դասին չմասանկցեմ, որովհետև ցուրտ է,կամ մի քիչ հիվանդ եմ և այլն:>>

Վալեր
23.10.2017, 13:15
Հարգելի Արսենյան, Դուք շատ ճիշտ և հետաքրքիր միտք եք արտահայտել:

Առողջ շրջակա միջավայր
Ժամանակակից գիտության և տեխնիկայի զարգացման հետևանքով կտրուկ աճել է շրջակա միջավայրի աղտոտման և վնասման վտանգը:Բնակչության առողջությունը և կյանքի տևողությունը ուղղակիորեն կախված է վատթարացող էկոլոգիական վիճակից:Օրվա զգալի մասը մենք անց ենք կացնում տանը,այդ պատճառով տան օդի մաքրությունը շատ կարևոր է մեր առողջության համար: Ախտոտման հիմնական աղբյուրներն ենէ՝ ծխախոտ, տաքացուցիչներ, սննդի պատրաստման համար նախատեսված միջոցներ (գազօջախ,ջեռոց), շինանյութ, կահույք, ներկեր, մաքրող, լվացող միջոցներ: Այս նյութերը առաջացնում են թունավորում և հիմնականում ախտահարում են՝ շնչառական համակարգը, մաշկը և լորձաթաղանթները, նյարդային համակարգը, ստամոքսաաղիքային համակարգը, միզասեռական համակարգը:

Քրիստինե Աղաբաբյան
23.10.2017, 20:20
Ռուսաց լեզվի դասագրքերում կան սպորտին և ֆիզկուլտուրային նվիրված թեմաներ,որոնց ընթացքում մեծ ուշադրություն ենք դարձնում առողջ ապրելակերպին միտված բոլոր միջոցներին և գործոններին:Երեխաները շատ սիրում են այդ թեմները:Վեցերորդ դասարանում կա<<Зарядка>> վերնագրով մի բանաստեղծություն,որի արտասանության ժամանակ աշակերտները կատարում են նաև ֆիզիկական վարժություններ:

Դիանա Աղասարյան
24.10.2017, 22:23
Առողջ շրջակա միջավայր
Ժամանակակից գիտության և տեխնիկայի զարգացման հետևանքով կտրուկ աճել է շրջակա միջավայրի աղտոտման և վնասման վտանգը:Բնակչության առողջությունը և կյանքի տևողությունը ուղղակիորեն կախված է վատթարացող էկոլոգիական վիճակից:Օրվա զգալի մասը մենք անց ենք կացնում տանը,այդ պատճառով տան օդի մաքրությունը շատ կարևոր է մեր առողջության համար: Ախտոտման հիմնական աղբյուրներն ենէ՝ ծխախոտ, տաքացուցիչներ, սննդի պատրաստման համար նախատեսված միջոցներ (գազօջախ,ջեռոց), շինանյութ, կահույք, ներկեր, մաքրող, լվացող միջոցներ: Այս նյութերը առաջացնում են թունավորում և հիմնականում ախտահարում են՝ շնչառական համակարգը, մաշկը և լորձաթաղանթները, նյարդային համակարգը, ստամոքսաաղիքային համակարգը, միզասեռական համակարգը:

Շրջակա միջավայրի ազդեցությունը մարդկանց առողջության վրա


Վերջին տասնամյակում Հայաստանում գրանցվում է հիվանդացությունների աճ: Հիվանդացությունների ռեկորդային մակարդակ է գրանցվել 2010 թ.:

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տարեգրքին՝ առաջին անգամ բացահայտված ախտորոշումով 2010 թ. գրանցվել է 911 հազ. հիվանդացության դեպք, իսկ 2011-12 թ.թ.՝ մոտ 904 հազ.: Համեմատության համար՝ 1995 թ. նման դեպքերը 744 հազ. էին, 2000 թ.՝ 594 հազ., 2005 թ.՝ 637 հազ.:

Այսինքն՝ հիվանդացությունների մակարդակը վերջին տասնամյակում ավելացել է առնվազն 50%-ով: Արդեն այն հանգամանքը, որ երկու տարի անընդմեջ հիվանդացությունների մակարդակը հանրապետությունում կայուն գերազանցում է 900 հազարը՝ մտահոգվելու լուրջ առիթ է տալիս:

Հիվանդացությունների աճի պատճառները բազմաթիվ կարող են լինել: Հնարավոր է՝ ներկայում մադիկ ավելի շատ են դիմում բժիշկներին, կամ հիվանդանոցներն ավելի պարտաճանաչ են գրանցում հիվանդներին: Սույն հոդվածի նպատակը չէ առողջապահական հետազոտություն իրականացնել՝ պարզելու հիվանդությունների աճի պատճառները: Սակայն ակնհայտ է, որ շրջակա միջավայրի աղտոտվածության աճը նպաստում է նաև հիվանդությունների տարածմանը: Կարծում ենք՝ որևէ բժշկական հետազոտություն սա ժխտել չի կարող: Կան հիվանդություններ, որոնց տարածումը ուղղակի պայմանավորված է շրջակա միջավայրի աղտոտվածությամբ՝ բրոնխիալ ասթմա, ալերգիաների բազմաթիվ տեսակներ, չարորակ նորագոյացություններ: Իսկ հիվանդությունների մի մասն էլ զարգանում է որպես հետևանք շրջակա միջավայրի բացասական ազդեցության՝ օրգանիզմ ներթափանցած վնասակար նյութերի երկարամյա ազդեցության շնորհիվ: Կամ՝ այնպիսի երևույթ, ինչիսին աղմուկն է, բացասաբար է անդրադառնում մարդկանց նյարդային համակարգի վրա, ինչն էլ իր հերթին թուլացնում է մարդու դիմադրողականությունը:

Հայաստանում հիվանդացությունների մոտ 40-45%-ը բաժին է ընկնում շնչառական օրգաններին: Այս համամասնությունը բնորոշ է նաև այլ երկրների՝ մոտավորապես նույն պատկերն է ԱՊՀ այլ երկրներում: Սակայն պետք է ընդգծել, որ Հայաստանում օդի աղտոտվածության նորմերը մեծամասամբ գերազանցում են թույլատրելի սահմանաքանակները:

Ըստ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքէջում տեղակայված տեղեկատվությանը՝ տարեցտարի մթնոլորտ արտանետվող վնասակար նյութերի քանակն ավելանում է: 2011 թ. մթնոլորտ է արտանետվել մոտ 270 հազ. տոննա վնասակար նյութ՝ 2009 թ. 235 հազ. տոննայի համեմատ:

2012-13 թ.թ. արտանետումների քանակը, ամենայն հավանականությամբ, կգերազանցի 270 հազ. տոննան; Ընդ որում՝ վնասակար արտանետումների կեսից ավելին բաժին է ընկնում ավտոտրանսպորտին: Հարկ է նշել, որ ծանր մետաղները օդից տեղափոխվելով մարդկային օրգանիզմ՝ կարող են առաջացնել նաև այլ հիվանդություններ՝ սիրտանոթային, նյարդային համակարգի կամ այլ:

Վտանգավոր ծավալներ են ընդունում նաև նորագոյացություններին առնչվող հիվանդացությունները: 2012 թ. գրանցվել է նման 10.1 հազ. դեպք՝ 2001 թ. 6 հազ. դեպքի համեմատ: Բժշկությունը բավարար ապացուցված է համարում, որ շրջակա միջավայր նետվող քրոմը, նիկելը, ասբեստը, բազմաթիվ թունաքիմիկատներ քաղցկեղածին են:

Հատկանշական է, որ Հայաստանում վնասակար արտանետումների նորմայից շեղումներ են արձանագրվում ոչ միայն արդյունաբերական քաղաքներում (Երևան, Կապան, Ալավերդի, Արարատ և այլն), այլև անգամ առողջարանային գոտիներում: Ըստ «Հայ էկոմոնիտորինգ» ՊՈԱԿ-ի տվյալների՝ Ծաղկաձորի Սարալանջի փողոցում տեղակայված մոնիտորինգի կայանի սարքերը 2012 թ. օգոստոսին արձանագրել են ազոտի երկօքսիդի միջին ամսական կոնցետրացիայի թույլատրելի նորմայից 1,3 անգամ գերազանցում: Իակ այս տարվա փետրվարին գրանցվել է փոշոու նորմայի 1.5 անգամյա գերազանցում;

ՀՀ առողջապահության նախարարությունը 2012 թ. կատարել է վերլուծություն ՀՀ Սյունիքի և Լոռու մարզերում հանքարդյունաբերության գործունեությամբ պայմանավորված բնակչության հիվանդացության վերաբերյալ:

Ուսումնասիրվել են կրծքագեղձի, ստամոքսի, թոքի չարորակ նորագոյացություններով և լեյկեմիաներով հիվանդացությունը՝ 2009 և 2010 թվականներին:

Պարզվել է, որ չարորակ նորագոյացություններով հիվանդացությունը Սյունիքի մարզում համեմատաբար ցածր է միջին հանրապետական ցուցանիշից և վերջին տարիներին նվազելու միտում է ունեցել։ Ցուցանիշներն ավելի բարձր են Երևանում, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում:

2009 և 2010 թվականներին վերլուծություն է կատարվել նաև ըստ առանձին քաղաքների. Կապան, Քաջարան, Ալավերդի (որպես հանքարդյունաբերության ազդեցությանը ենթարկվող բնակավայրեր) և Եղեգնաձոր, Վայք (որպես էկոլոգիապես մաքուր քաղաքներ): Ուսումնասիրվել են թոքի, կրծքագեղձի, ստամոքսի չարորակ նորագոյացություններով, լեյկեմիաներով հիվանդացությունը և մեռելածնությունը: Վերլուծության արդյունքում հանքարդյունաբերության և դրա ազդեցության հետ կապված հիվանդացության (այդ թվում` չարորակ նորագոյացություններով) միջև պատճառահետևանքային կապ չի արձանագրվել:

Հնարավոր է՝ Սյունիքի համեմատաբար խոնավ կլիման ու անտառների առատությունը մասամբ չեզոքացնում է հանքարդյունաբերական գործունեության բացասական ազդեցությունը: Սակայն հանրապետության առավել չորային շրջաններում շրջակա միջավայրի աղտոտվածության ազդեցությունն ավելի քան ուժեղ է դրսևորվում:

Նոնա Բադալյան
24.10.2017, 22:31
Հարգելի Վալեր, ինչպես խուսափել Ձեր նշած թունավորումներից:

Նոնա Բադալյան
24.10.2017, 22:34
Հարգելի Դիանա, հետաքրքիր և միաժամանակ ցավոտ փաստեր եք ներկայցրել:

Նոնա Բադալյան
24.10.2017, 22:36
Հարգելի Էմմա, շնորհակալություն հետաքրքիր նյութի համար:

Դիանա Աղասարյան
24.10.2017, 22:46
Հարգելի Դիանա, հետաքրքիր և միաժամանակ ցավոտ փաստեր եք ներկայցրել:

Դա է մեր իրականությունը, որից շատ հեռու չես փախչի, ցավոք:

Վալեր
26.10.2017, 20:23
Այո, ցավոք, դա է մեր իրականությունը, այդ պատճառով էլ ավելի կարևոր է երեխայի առողջ ապրելակերպին ուշադրություն դարձնելը:

Հարգելի գործընկերներ, այսօր կխոսեմ այնպիսի չարիքների մասին ինչպիսիք են ՝ ալկոհոլը և ծխախոտը:
Երբ մենք լսում ենք թմրանյութերի վտանգավոր ազդեցության մասին, ինչպիսիք են կոկաինը, հերոինը, մորֆին: Մինչդեռ, ավելի քիչ ուշադրություն է դարձվում այնպիսի թմրանյութերին, որոնք փաստացիորեն պատասխանատու են վնասվածքների և մահվան դեպքերի ճնշող մեծամասնության համար: Դրանք են ալկոհոլն ու ծխախոտը: Անշուշը, ալկոհոլն ու ծխախոտը հազվադեպ են համարվում թմրանյութ: Իրականությունն այն է, որ և ալկոհոլը, և նիկոտինը հզոր թմրանյութեր են, որոնք առողջության վրա թողնում են ավերիչ, կործանարար ազդեցություն: Հետևաբար. ծխախոտի և ալկոհոլի օգտագործումից խուսափելն առողջ ապրելակերպի կարևորագույն նախապայմաններից է:

Ալկոհոլամոլության վտանգները երեխաների և պատանիների համար
Երեխաները, որոնք սկսել են ալկոհոլը օգտագործել մինչև 15 տարեկան հասակը, մոտ 4 անգամ ավելի են հակված տառապելու ալկոհոլամոլությամբ,քան այն անձիք, որոնք դա արել են մինչև 21 տարեկանը:Երխաների մոտ ալկոհոլի չարախահումըկարող է հանգեցնել շատ անցանկալի հետևանքների՝ խոչընդոտելով նրանց ֆիզիկական,մտավոր և հոգևոր արժեքների զարգացմանը:Ալկոհոլը նրանց մոտ ավելի արագ է առաջացնում ընկճվածություն,հիշողության կորուստ,քան չափահասների մոտ,մեծանում է վնասվածքների հավանականուջյունը և մահվան վտանգը:

Ծխախոտի վնասակար ազդեցությունը
Ծխելու հետևանքով առաջանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝
1.սիրտանոթային հիվանդությունները
2.թոքերի և այլ օրգանների քաղցկեղը
3.վերին շնչուղիների և քրոնիկ թոքային հիվանդությունները
4.այլ առողջական և տնտեսական խնդիրները

Հաշվի առնելով ծխախոտի և ալկոհոլի վնասակարության աստիճանը՝անհրաժեշտ է պարբերաբար բացատրական աշխատանքներ տանել աշակերտների հետ:Ցուցադրել տեսանյութեր,օրինակներ բերել, քննարկումներ կատարել:

Առողջ ապրելակերպի դասաժամերին աշակետները նկարում են ,թե ինչպես են պատկերացնում ծխախոտի և ալկոհոհոլի հասցրած վնասները,այս թեմայով սլայդներ են պատրաստում:

Քրիստինե Աղաբաբյան
26.10.2017, 20:49
Հարգելի Վալեր, շատ կարևոր հարցի մասին եք խոսում:Մեծ անհրաժեշտություն է աշակետներին, հատկապես դեռահասներին, ներկայացնել ծխախոտի և ալկոհոլի վնասակարությունը:Դասղեկական ժամերին պարբերաբար խոսում ենք այս թեմայով:

Վալեր
29.10.2017, 13:13
Հարգելի գործընկերներ այս տեսհոլովակները շատ հետաքրքիր և արդյունավետ ենև օգնում են <<Առողջ ապրելակերպի>> դասաժամերը ավելի արդյունավետ անցկացնելու համար:

https://www.youtube.com/watch?v=69_Nz8VReKw

https://www.youtube.com/watch?v=lOBEpe7NOI0

https://www.youtube.com/watch?v=XcSjgN6pG30


https://www.youtube.com/watch?v=AVD2xrJ9TpY

https://www.youtube.com/watch?v=j-PA9VP42vQ

Քրիստինե Աղաբաբյան
29.10.2017, 14:11
Շնորհակալություն:

Հարգելի Վալեր, հետաքրքիր նյուեր եք տեղադրել,անպայման կօգտվենք դրանցից:

https://www.youtube.com/watch?v=5h6Pti0_x0Y


https://www.youtube.com/watch?v=5h6Pti0_x0Y


https://www.youtube.com/watch?v=I_By5pQ0bOo

Մարինե Յարմալոյան
29.10.2017, 15:40
Հարգելի Վալեր Ձեր խնդրանքով 122,123, 124 գրառումները միացրել եմ իրա,հաջորդ երկուսն էլ՝ իրար:

Վալեր
29.10.2017, 19:53
ՀարգելիՄարինե, շնորհակալություն:

Վալեր
29.10.2017, 19:55
Հարգելի Քրիստինե,շնորհակալություն թեմայի քննարկմանը ակտիվ մասնակցություն ցուցաբերելու և օժանդակելու համար:

Նոնա Բադալյան
29.10.2017, 19:59
Հրգելի Վալեր ,բավականին օգտակար տեսանյութեր եք տեղադրել, որոնք անպայման կօգտագործեմ իմ աշխատանքի ժամանակ:

Էմմա Խաչատրյան
29.10.2017, 20:01
3 կարևոր խորհուրդ, թե ինչպես կարգավորել շնչառությունը ցրտին վազելիս
Շատ վազորդների է հետաքրքիր՝ արդյոք ցրտին վազելը վնասում է առողջությանը: Կարող եք հանգիստ շունչ քաշել, քանի որ,
եթե առողջ եք և թոքերի հետ խնդիր չունեք, ապա կարոք եք -10ºC և ավելի ցածր ջերմաստիճանի դեպքում կատարել մաքուր
օդին անցկացվող մարզանքները:
http://www.erit.am/health/hy/78754

Էմմա Խաչատրյան
29.10.2017, 20:05
Հեծանվորդության երեք օգտակար հատկությունները
http://www.erit.am/health/hy/78453

Naira Nahapetyan
30.10.2017, 00:22
Շատ կարևոր թեմա եք ընտրել,մեր ՛՛Ոչ ծխախոտին՛՛ միջոցառման նյութերով եմ կիսվում :

https://docs.google.com/presentation/d/1GOviztWrTNpX66JteUQ80J-S5RXfwkpCt1Wv-npNvVw/edit#slide=id.p4

https://youtu.be/ItTFWnGANsU

https://youtu.be/cu3MCDebeQ4

https://youtu.be/TFuWKOZkkOc

https://m.youtube.com/watch?v=KSKRLjtKyC8

https://youtu.be/ypAm_85DwRk

https://m.youtube.com/watch?v=6OOEeHcxTM8

https://m.youtube.com/watch?v=5zy_cUKgetc

https://youtu.be/1Pxy41C49Sk

https://youtu.be/HOS2UYXkGg0

https://youtu.be/HDGZCuOk-qI

https://youtu.be/ZhAZvoa2aQU

https://youtu.be/SK-LosD7MJw

https://youtu.be/HzVWtfAdyn4

https://youtu.be/XANlTXoAsAM

https://youtu.be/yJtcOGSVfe4

https://youtu.be/PSAMJtN6A4w

https://youtu.be/CuYhKHIhxTY

https://youtu.be/PAuzDgBTCQo

https://youtu.be/ozKV5vCYQ3g

https://youtu.be/mrUEo1vfNv8

https://youtu.be/1PgfvcugBvk

https://youtu.be/HPh4gePzG-s

https://youtu.be/4joScy7sNRQ

https://youtu.be/4dejULSuVW4

https://youtu.be/SpXf5Y1RgjU

https://youtu.be/Fx0oUM5i7GE

https://youtu.be/RAZTBjyfpYY

https://www.youtube.com/watch?v=XANlTXoAsAM

https://www.youtube.com/watch?v=yJtcOGSVfe4

https://www.youtube.com/watch?v=HOS2UYXkGg0&list=PLDM4xwcsixBFSha7WnIanxVJCJftMwKTV

https://www.youtube.com/watch?v=5X9CbsvqjhY

https://www.youtube.com/watch?v=ki3rOPao648

Վալեր
30.10.2017, 18:28
Հարգելի Նոնա, ուրախ եմ ,որ իմ տեղադրած նյութերը հետաքրքրեցին Ձեզ:

Վալեր
06.11.2017, 19:12
Հարգելի Էմմա ,Դուք անդրադարձել եք վազքի միջոցով առողջությունը պահպանելու թեմային,որը խատ կարևոր է:

Շարունակելով խոսել վազքի մասին՝ուզում եմ նշել, որ վազքը բնական և կիրառական վարժություն է, որն ավելի դինամիկ շարժում է, քան քայլքը: Երեխաները պետք է սովորեն վազել փափուկ, անկաշկանդ, ճիշտ կեցվածքով և ճիշտ շնչառությամբ: Վազքը նպաստում է արագաշարժության, դիմացկունության, կոորդինացիայի մշակմանը: Քայլքը և վազքը կեցվածքի ձևավորման լավագույն միջոցներն են, քանի որ աշխատեցնում են մարմնի բոլոր մկանախմբերը, բարելավում են սիրտանոթային, շնչառական համկարգերի և այլ օրգանների աշխատանքը:
Տարրական դասարաններում սովորողների արագաշարժությունը մշակելու համար անհրաժեշտ է օգտագործել տարբեր տեսողական և լսողական ազդանշաններին արագ պատասխան գործողություն պահանջող վարժություններ՝ վազքեր տեղում և առաջ ընթանալով, արգելքների հաղթահարմամբ և այլն:
Միջին և բարձր դասարաններում սովորողների արագաշարժության մշակաման համար նպատակահարմար է օգտագործել արագացումով վազքերը, արգելավազքերը, փոխանցումավազքերը և այլն:
Մարդու շարժողական հնարավորությունները հանդես են գալիս համակցված ձևով: Դպրացականների արագաուժային ընդունակությունների զգալի աճ է նկատվում 8-9 և 15-16 տարեկան հասակներում:
Եթե երեխան ցանկանում է ինքնուրույն կատարել վարժություններ արագաուժային ընդունակությունների մշակման նպատակով, նրան հանձնարարում եմ հետևյալ օրինակելի վարժությունները՝
- ցատկապարանով ցատկեր,
- ցատկեր երկու և մեկ ոտքի վրա,
- լցված գնդակի նետումներ,
- ազդանշանով խաղային առաջադրանքներ,
- շարժախաղեր և այլն:

Առողջ ապրելակերպի դասաժամերը ավելի արդյունավետ և հետաքրքիր դարձնելու համար շատ հաճախ կատարում ենք խմբային աշխատանքներ,կազմակերպում բանավեճեր և քննարկումներ ուսումնասիրվող նյութի վերաբերյալ:Երեխաները մեծ սիրով քննարկում են այնպիսի իրավիճակներ, ինչպիսիք նկարագված են <<Վրույրի օրը>> ,<<Վերգինեի օրը>> և այլ թեմաներում:Այս իրավիճակներում հերոսներից մեկը ճիշտ է սնվում, մյուս դեպքում՝ոչ:Աշակերտները վերլուծության են ենթարկում հերոսների ապրելակերպը, գնահատում և հետևություններ անում:Այնուհետև պատմում են իրենց սննդակարգի և սնվելու ձևի մասին, համեմատականներ անցկացնում իրենց և Վրույրի ու Վերգինեի միջև,նորից վերլուծություններ և հետևություններ կատարում:

Դպրոցում առողջ ապրելակերպը պահպանելու համար շատ հաճախ կազմակերպում ենք համադպրոցական մրցույթներ <<Ամենամաքուր դասարան>>,<<Ամենամարզված դասարան>>,<<Ամենասպորտային դասարան>> թեմաներով:Բոլոր երեխաները շատ ոգևորվում են ,ուշադիր հետևում են իրենց և շրջակայքի մաքրությանը,մարզվում են դասերից առաջ և հետո ,դասամիջոցներին:Զբաղվում են սպորտով և իրենց ընկերներին էլ հորդորում են նույնպես զբաղվել սպորտով:Մրցութը ավարտվելուց հետո հետևողական ենք լինում, որ այս վիճակը պահպանվի:
Հարգելի գործընկերներ,հետաքրքիր է ,թե Ձեր դպրոցներում ինչ նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում:

Էմմա Խաչատրյան
07.11.2017, 16:34
Ուզում ես առողջ լինել՝ վազիր,ուզում ես գեղեցիկ լինել՝ վազիր,ուզում ես խելոք լինել՝ նորից ու նորից վազիր։
Հունական առած

Առողջությունից լավ ընկեր չկա։
Հիվանդությունից վտանգավոր թշնամի չկա։
Վրացական առած

Վալեր
08.11.2017, 19:18
Հարգելի Էմմա,շնորհակալություն ճշմարիտ առածների համար:
Առողջ սերունդը առողջ ապրելակերպի արդյուք է:


Այսօր ուզում եմ ներկայացնել իրավիճակներ,որոնք քննարկում եմ աշակերտների հետ :
Իրավիճակ 1.Հավաքույթի ժամանակ ձեզ խմել են առաջարկում,իսկ դուք չեք ուզում:
Որոշման հնարավոր տարբերակները
.Դրական
....................................................................
.....................................................................
......................................................................
Հետևանքները
.......................................................................
Բացասական
.......................................................................
Վերջնական որոշումը
........................................................................


Իրավիճակ2.Բակի տղաներն առաջարկում են իրենց հետ մարիխուանա ծխել,իսկ դուք չեք ուզում:
Որոշման հնարավոր տարբերակները
.....................................................................
.....................................................................
.....................................................................
Հետևանքները
Դրական
.......................................................................
Բացասական
.......................................................................
Վերջնական որոշումը
........................................................................

Շատ հաճախ աշակերտներին հանձնարարում եմ նմանատիպ թեստեր.
Թեստ 1
1.Թմրամոլությունը քրոնիկական հիվանդություն է: ճիշտ է սխալ է չգիտեմ

2.Ներարկուրմը թմրամիջոցներ օգտագործելու ամենավտանգավոր ձևերից է: ճիշտ է սխալ է չգիտեմ

3.Հերոինից ֆիզիկական կախվածուփյուն չի առաջանում: ճիշտ է սխալ է չգիտեմ

4.Այն մարդիկ,ովքեր թմրամիջոց են ընդունում,սովորաբար հավասարակշռված են և խելացի: ճիշտ է սխալ է չգիտեմ

5.Թմրամոլները հաճախ փողի համար դիմում են հանցագործ միջոցների: ճիշտ է սխալ է չգիտեմ

Վալեր
10.11.2017, 17:12
Շարունակելով <<Առողջ ապրելակերպը դպրոցականի կյանքում>> թեման՝ ուզում եմ ներկայացնել 9-րդ դասարանի աշակերտների գրառումներից մի քանիսը,որոնք նրանք կատարել են որպես մեր քննարկումների ամփոփում:
1.Ապրենք առողջ և հետ պահենք մեզ վատ սովորություններից:
2.Ֆիզիկական կուլտուրայով զբզղվոզ մարդկանց հասակը 5-10 սմ-ով ավել է չզբաղվող մարդկանց հասակից:
3.Ուտելու ժամանակ չպետք է մոռանալ առոզջության մասին և օգտագործել չափավոր և օգտակար սնունդ:
4.Ծխելը բացասական է ազդում օրգանիզմի վրա և վնասակար է ծխողի առողջության և շրջապատի մարդկանց համար:
5.Մենք չպետք է մոռանանք,որ օրինակ ենք ծառայում մեր կրտսեր ընկերների համար,և մեր սխալները նրանք կարող են կրկնել:
6.Ապրենք առողջ և չվտանգենք մեր և շրջապատի մարդկանց կյանքը:

Վալեր
10.11.2017, 17:26
Այն մասին ՝ինչը շատ հաճախ չի դասավանդվում դպրոցում և հաճախ դժվար է քննարկել ծնողների հետ

Ի՞նչ է ՄԻԱՎ/ՁԻԱՎ-ը:
Ովքե՞ր են պաշտպանված վարակից:
Ինչպե՞ս չի փոխանցվում ՄԻԱՎ-ը:
ՄԻԱՎ- մարդու իմունային անբավարարության վիրուս:Թափանցելով մարդու օրգանիզմ՝ այն քայքայում է իմունային համակարգը,ախտահարում է մարդու օրգանիզմի տարբեր բջիջները:Մարդը կարող է հանգիստ ապրել ՝ հանդիսանալով վարակի աղբյուր:
ՄԻԱՎ-ով վարակվելու առումով վտանգավոր են.
.թմրամիջոցների օգտագործումը
.ուրիշի ածելիի օգտագործումը
.պատահական տեղում, չախտազերծված գործիքներով դաջվածքների կատարումը
.առանց պահպանակի պատահական սեռական հարաբերությունները
.ՄԻԱՎ-ով վարակված մարդու արյան ներթափանցումն այլ մարդու օրգանիզմ վնասված մաշկի և լորձաթաղանթների միջոցով
.Հիվանդ մորից վիրուսի փոխանցումը երեխային հղիության ընթացքում,ծննդաբերության ժամանակ և կրծքով կերակրելիս
ՄԻԱՎ-ով վարակումն անհնարին է
.Համբույրի, գրկախառնվելու, ձեռքսեղման միջոցով
.Հազի կամ փռշտոցի միջոցով
.Հեռախոսից օգտվելիս
.Համակարգչից օգտվելիս
.ՁԻԱՎ-ով հիվանդին այցելելիս և խնամելիս
.Սննդի միջոցով
.Ըհդհանուր ամանեղենից օգտվելիս
.Լողավազանում կամ բաղնիքում լողանալիս
.Հագուստի և սպիտակեղենի միջոցով

Lianna Manukyan
10.11.2017, 18:49
Շարունակելով <<Առողջ ապրելակերպը դպրոցականի կյանքում>> թեման՝ ուզում եմ ներկայացնել 9-րդ դասարանի աշակերտների գրառումներից մի քանիսը,որոնք նրանք կատարել են որպես մեր քննարկումների ամփոփում:
1.Ապրենք առողջ և հետ պահենք մեզ վատ սովորություններից:
2.Ֆիզիկական կուլտուրայով զբզղվոզ մարդկանց հասակը 5-10 սմ-ով ավել է չզբաղվող մարդկանց հասակից:
3.Ուտելու ժամանակ չպետք է մոռանալ առոզջության մասին և օգտագործել չափավոր և օգտակար սնունդ:
4.Ծխելը բացասական է ազդում օրգանիզմի վրա և վնասակար է ծխողի առողջության և շրջապատի մարդկանց համար:
5.Մենք չպետք է մոռանանք,որ օրինակ ենք ծառայում մեր կրտսեր ընկերների համար,և մեր սխալները նրանք կարող են կրկնել:
6.Ապրենք առողջ և չվտանգենք մեր և շրջապատի մարդկանց կյանքը:

Հարգելի Վալեր,արդի թեմա եք առաջարկել քննարկման համար և հաճելի է,որ նման թեմաներով քննարկումները դրական և օգտակար արդյունք են ունենում աշակերտի գիտակցության վրա:

Վալեր
11.11.2017, 19:26
Հարգելի Լիանա,շնորհակալություն արձագանքի համար:Այո,<<Առոզջ ապրելակերպ >> առարկայի նպատակը հենց կայանում է աշակերտի գիտակցության վրա ազդելու ևառողջ ապրելակերպ վարելու կարևորությունը հասկացնելու մեջ:

Վալեր
11.11.2017, 19:36
Հարգելի Վալեր, ինչպես խուսափել Ձեր նշած թունավորումներից:
Հարգելի Նոնա,նշված թունավորումներից խուսափելու համար անհրաժեշտ է հաճախակի օդափոխել փակ տարածությունները և ավելի շատ ժամանկ տրամադրել մաքուր օդում անցկացնելուն և զբոսնելուն:

Վալեր
11.11.2017, 19:51
Աֆորիզմներ առողջ ապրելակերպի մասին

Երբ տեսնում եմ սեղաններ` լցված ամենայն ուտեստներով, խորտիկներով, ինձ թվում է, որ ամեն մեկի տակ, ինչպես դարանում, թաքնված են հոդախտը, ոսկրախտը և շատ այլ ախտեր:

Մենք չենք ապրում նրա համար, որ ուտենք, այլ ուտում ենք, որ ապրենք:


Ֆիզիկական վարժությունների և զսպվածության պահպանմամբ մարկանց մեծամասնությունը կարող է շրջանցել բժշկությունը:

Չի կարելի ուտել այն աստիճան, որ լրացուցիչ սննդի տեղ չմնա, պետք է ընդհատել ուտելը, քանի դեռ առկա է ախորժակը, որը որոշ ժամանակ անց անհետանում է... Իսկ եթե կերել եք ավելին, ապա հաջորդ օրը ձգտեք սոված մնալ...

Կյանքի առաջին կեսում ծխողը փողը ծախսում է ծխախոտի վրա, երկրորդ կեսում` դեղամիջոցների...


Չափից դուրս լավ կյանքը հաճախ փչացնում է բնավորությունը, այդպես էլ` չափից դուրս հագեցած սնունդը փչացնում է ստամոքսը, հետո էլ ստիպված ես բուժվել ոչ միայն անդուր, այլև անտանելի համ ունեցող դեղերով:

Ոչինչ ավելին` շուտ քնել ու շուտ արթնանալ. ահա ինչն է մարդուն դարձնում առողջ, հարուստ և խելոք:

Ֆիզիկական վարժությունները կարող են փոխարինել շատ դեղամիջոցների, բայց չկա աշխարհում որևէ դեղամիջոց, որ փոխարինի ֆիզիկական վարժություններին:


Ով ամուր է մարմնով, կարող է տանել և’ շոգը, և’ ցուրտը: Այդպես էլ` ով առողջ է հոգով, ի վիճակի է տանել և’ վրդոհմունքը, և’ ուրախությունը, և’ մնացած այլ հուզումները:

Վնասակար սովորություններին ստրկացածը կրճատում է կյանքը կիսով չափ: Ոչ, նա չի մահանում, նա ապրում է, բայց կյանքով մեկ իրեն շրջապատում է հիվանդություններով, բժիշկներով, հոգնած հարազատներով ու փլատակներ հիշեցնող նախկին ընկերներով:

Քայլելն ու շարժումը նպաստում են ուղեղի ու մկանների աշխատանքին:

Պետք է պահպանել մարմնի ամրոցը, որ պահպանես հոգու ամրությունը:

Վալեր
11.11.2017, 20:13
Խորհուրդներ առոզջ ապրելու համար
Շատ ջուր խմեք:
Քնեք այնքան, որքան կարիք ունեք:
Մի մոռացեք սպորտի մասին:
Մարզեք մարմնի տարբեր մասերը:
Ավելի շատ միրգ կերեք:
Ավելի շատ բանջարեղեն կերեք:
Ընտրեք վառ գույնի մրգեր և բանջարեղեն:
Սիրեք ինքներդ ձեզ:
Մի պահեք բացասական մտքեր:
Խուսափեք կախվածություն առաջացնող մթերքներից:
Խորը շնչեք:
Կերեք փոքր չափաբաժիններով:
Դադարեք ուտել, եթե զգում եք, որ հագեցել եք:
Հրաժարվեք յուղոտ ուտելիքից:
Կրճատեք շատ քաղցր ուտելիքի օգտագործումը:
Աշխատեք ուտել բնական մթերքներ:
Հետևեք ձեր կեցվածքին:
Կրճատեք գազավորված ըմպելիքների և սուրճի օգտագործումը:
Հրաժարվեք ոգելից խմիչքից:
Աշխատեք խուսափել արագ սննդից
Սովորեք ասել «ոչ»:
Շատ աղցաններ կերեք:
Կրճատեք կալորիաների քանակը:
Մի՛ ծխեք:
Խմեք բնական հյութեր:
Փորձեք մեկ շաբաթով բուսակեր դառնալ:
Հաճախակի զբոսնեք:
Հետևեք ատամներին:
Շփվեք ակտիվ կենսակերպ վարող մարդկանց հետ:
Զինվեք լավատեսական մտքերով:

Narine Stepanyan
11.11.2017, 23:19
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ խոսել առողջ ապրելակերպի ևս մեկ բաղադրիչի՝ արդյունավետ շարժողական ռեժիմի մասին, որն իր մեջ ներառում է ֆիզիկական կուլտուրայով և սպորտով սիստեմատիկ զբաղվելը,ակտիվ և պասսիվ հանգստի ճիշտ բաշխումը: Որպես Ֆիզկուլտուրայի ուսուցիչ և մարզիչ, ես մեծ ուշադրություն եմ դարձնում երեխաների սպորտով զբաղվելու հանգամանքին:Անընդհատ դիտարկում եմ դպրոցի 1-9-րդ դասարանների աշակերտներին, նշում սպորտային տվյալներով աչքի ընկնող երեխաներին, կապ հաստատում նրանց ծնողների հետ , բացատրական աշխատանքներ կատարում և հորդորում նրանց երեխաներին ընդգրկել սպորտային խմբակներ: Տարիների ընթացքում կատարած ուսումնասիրություններս ցույց են տալիս, որ սպոտրով զբաղվում են հիմնականում տղաները:Մյուս հանգամանքը, որը նույնպես ինձ շատ է անհանգստացնում, այն է,որ վերջին տարիներին հաճախ եմ հանդիպում ճարպակալմամբ տառապող երեխաների, որը ևս քիչ շարժունակության հետևանք է: Սակայն միայն ֆիզկուլտուրայի դասաժամով այս խնդիրները չեն վերանա:Սովորողի շարժողական ռեժիմի մեջ ներառվում է նաև առավոտյան մարմնամարզությունը, դասերի ժամանակ և տանը կատարվող ֆիզկուլտդադարները, զբոսանքները և այլն:

Հարգելի Վալեր , շնորհակալություն կարևոր թեմա եք առաջադրել։ Համամիտ եմ ձեզ հետ։ Այսօր մեծ է այն երեխաների թիվը, որոնք ունեն ճարպակալման խնդիր արդեն փոքր տարիքից։ Կարծում եմ անհրաժեշտ է խոսել և բացատրել երեխաներին առողջ ապրելակերպի կանոններն ու կարևորությունը։

Վալեր
13.11.2017, 19:35
Քանի որ արդեն մոտենում ենք ձմռանը, ուզում եմ ներկայացնել մի քանի խորհուրդ չմրսելու համար:Այս խորհուրդները կարելի է տալ և աշակերտներին, և ծնողներին,
քանի որ իմ պրակտիկայի ընթացքում հաճախ եմ հանդիպել ծնողի կողմից թույլ տված այնպիսի սխալների, որոնց պատճառով երեխաները մրսում են և հաճախակի հիվանդանում:

6 միջոց դրսում չմրսելու համար
Ներկայումս շատերի համար գերխնդիր է՝ ինչպես չմրսել այս եղանակին: Երբեմն մեզ ծանոթ միջոցներն ապարդյուն են և, անկախ նրանից՝ քանի շերտ է պարունակում մեր հագուստը, այնուամենայնիվ, մրսելու տհաճ զգացողությունը չի անցնում:
1. Տանից դուրս չգալ առանց սնվելու
Գիտնականներն ապացուցել են, որ սնունդը նպաստում է ձմռանը մինչև 75 տոկոս ավելի տաք զգալու դրսում: Քանի որ սնունդն էներգիա է, ուստի այդ էներգիան է նպաստում ցրտին դիմակայելուն: Ի դեպ, սնունդի տեսակը կապ չունի:

2. Խմել, սակայն միայն թեյ

Գոյություն ունի թյուր կարծիք, թե իբրև ալկոհոլը նպաստում է օրգանիզմի տաք մնալուն, և, եթե օրինակ՝ առավոտյան 50 գրամ ալկոհոլ խմես, օրվա ընթացքում ավելի տաք կզգաս քեզ:

Հերքելով այդ կարծրատիպը` տեղեկացնում ենք, որ ալկոհոլը մեկ ժամ անց թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և նպաստում ցրտի հանդեպ ավելի զգայուն լինելուն: Սուրճը նույնպես լուծում չէ: Պետք է խմել թեյ, մասնավորապես՝ իմբիրով կամ դարչինով:

3. Կառավարեք ձեր մտքերը

Հումորային հայտնի դրվագներից մեկում մի խումբ զբոսաշրջիկների ձնաբուքի ժամանակ ուղեկցորդը ստիպում է պատկերացնել, թե իբր նրանք անապատում են: Իրականում այս մեթոդը կիրառում են Տիբեթում և այն կոչվում է թումմո:

Տիբեթյան հոգեվորականները նստում են ձյան վրա և սկսում են պատկերացնել, որ իրենց մազերը կրակ են դառնում: Պետք չէ նման էքստրեմալ քայլերի դիմել, սակայն տանից դուրս գալուց առաջ կամ մրսելուն պես կառավարեք ձեր մտքերը և մտածեք միայն ջերմության ու տաքի մասին:

4. Մերսեք, որ չմրսեք

Բժշկությունը վաղուց ապացուցել է, որ վերջույթների մերսումը նպաստում է ցրտադիմացկունությանը, քանի որ արյան շրջանառությունն սկսում է ավելի լավ կատարվել: Այսպիսով, խորհուրդ ենք տալիս տանից դուրս գալուց 5 րոպե առաջ թեկուզև սովորական կրեմներով մերսել ձեռքերն ու ոտքերը:

5. Ճիշտ շնչելը նպաստում է տաքանալուն

Մեր թոքերի միջոցով մենք կարող ենք տաքանալ: Հայտնի բիոֆիզիկ Կարլ Տինչերը դեռ կես դար առաջ ապացուցեց, որ շնչառության միջոցով կառավարվում է մարմնի ջերմաստիճանը: Ձմռանը պետք է շնչել դանդաղ և ոչ շատ խորը, նույն դանդաղությամբ էլ արտաշնչել:

Իսկ եթե զգում եք, որ 5 րոպեից կսառցակալեք, ապա օգտագործեք արևելյան հայտնի մեթոդը` շնչեք 2 քթանցքներով և արտաշնչեք միայն մեկով` փակելով երկրորդը:

6. Հագուստի ճիշտ ընտրություն

Բնական կտորները նպաստում են ջերմությանը մի քանի անգամ ավելի շատ, քան արհեստականը: Բնական կտորները պահպանում են մարմնի ջերմաստիճանը և չեն թողնում, որպեսզի այն անցնի:Միշտ հագնվեք եղանակին համապատասխան:

Ազատուհի Քոչարյան
14.11.2017, 19:24
Հարգելի Վալեր իսկապես անհրաժեշտ ու կարեւոր խորհուրդներ եք տալիս և աշակերտներին, և ծնողներին:

Դիանա Աղասարյան
14.11.2017, 19:44
Հարգելի Վալեր շատ կարևոր խորհուրդներ էին , կարծում եմ բոլորին էլ անհրաժեշտ է կարդալ: Շնորհակալություն:

Մելինե Մելքումյան
14.11.2017, 20:26
Հարգելի Վալերի, շնորհակալություն հսկայածավալ ինֆորմացիայի համար,ուսանելի նյութեր տրամադրեցիք ոչ միայն աշակերտների ,այլ նաև ծնողների և ուսուցիչների համար...

Narine Stepanyan
15.11.2017, 00:09
Հարգելի գործընկերներ, այսօր ուզում եմ անդրադառնալ առողջ ապրելակերպի կարևոր բաղադրիչներից մեկին՝ ռացիոնալ և ճիշտ սնվելուն:Ռացիոնալ է համարվում բալանսավորված, հավսարակշռված և ռեժիմով սնունդը, որտեղ անհրաժեշտ է հաշվի առնել մարդու սեռը, տարիքը, աշխատանաքային գործունեությունը, կլիմայական և այլ գործոնները: Շատ կարևոր է նաև սննդի չափավորումը: Բալանսավորված սնունդը օրգանիզմի օպտիմալ կենսագործունեության համար ամհրաժեշտ բավարար քանակությամբ սննդանյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքային նյութեր պարունակող սնունդն է: Այն անհրաժեշտ է օրգանիզմի աճող հյուսվածքները կազմավորելու, կենսագործունեությունը ապահովելու, ծախսված էներգիան լրացնելու համար:

Հարգելի Վալեր շնորհակալություն այս գրառման համար։ Կարծում եմ որ ծնողները պիտի իրենք նախ կիրթ լինեն այս հարցում։ Եվ կարևորություն և առաջնայնությունը տան օգտակար , վիտամիններով հարուստ սնունդին։

Narine Stepanyan
15.11.2017, 08:48
Այո, ցավոք, դա է մեր իրականությունը, այդ պատճառով էլ ավելի կարևոր է երեխայի առողջ ապրելակերպին ուշադրություն դարձնելը:

Հարգելի գործընկերներ, այսօր կխոսեմ այնպիսի չարիքների մասին ինչպիսիք են ՝ ալկոհոլը և ծխախոտը:
Երբ մենք լսում ենք թմրանյութերի վտանգավոր ազդեցության մասին, ինչպիսիք են կոկաինը, հերոինը, մորֆին: Մինչդեռ, ավելի քիչ ուշադրություն է դարձվում այնպիսի թմրանյութերին, որոնք փաստացիորեն պատասխանատու են վնասվածքների և մահվան դեպքերի ճնշող մեծամասնության համար: Դրանք են ալկոհոլն ու ծխախոտը: Անշուշը, ալկոհոլն ու ծխախոտը հազվադեպ են համարվում թմրանյութ: Իրականությունն այն է, որ և ալկոհոլը, և նիկոտինը հզոր թմրանյութեր են, որոնք առողջության վրա թողնում են ավերիչ, կործանարար ազդեցություն: Հետևաբար. ծխախոտի և ալկոհոլի օգտագործումից խուսափելն առողջ ապրելակերպի կարևորագույն նախապայմաններից է:

Ալկոհոլամոլության վտանգները երեխաների և պատանիների համար
Երեխաները, որոնք սկսել են ալկոհոլը օգտագործել մինչև 15 տարեկան հասակը, մոտ 4 անգամ ավելի են հակված տառապելու ալկոհոլամոլությամբ,քան այն անձիք, որոնք դա արել են մինչև 21 տարեկանը:Երխաների մոտ ալկոհոլի չարախահումըկարող է հանգեցնել շատ անցանկալի հետևանքների՝ խոչընդոտելով նրանց ֆիզիկական,մտավոր և հոգևոր արժեքների զարգացմանը:Ալկոհոլը նրանց մոտ ավելի արագ է առաջացնում ընկճվածություն,հիշողության կորուստ,քան չափահասների մոտ,մեծանում է վնասվածքների հավանականուջյունը և մահվան վտանգը:

Ծխախոտի վնասակար ազդեցությունը
Ծխելու հետևանքով առաջանում են այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝
1.սիրտանոթային հիվանդությունները
2.թոքերի և այլ օրգանների քաղցկեղը
3.վերին շնչուղիների և քրոնիկ թոքային հիվանդությունները
4.այլ առողջական և տնտեսական խնդիրները

Հաշվի առնելով ծխախոտի և ալկոհոլի վնասակարության աստիճանը՝անհրաժեշտ է պարբերաբար բացատրական աշխատանքներ տանել աշակերտների հետ:Ցուցադրել տեսանյութեր,օրինակներ բերել, քննարկումներ կատարել:

Առողջ ապրելակերպի դասաժամերին աշակետները նկարում են ,թե ինչպես են պատկերացնում ծխախոտի և ալկոհոհոլի հասցրած վնասները,այս թեմայով սլայդներ են պատրաստում:

Հարգելի Վալեր շնորհակալություն գրառման համար։ Կարծում եմ, այս հարցը նաև ոչ պակաս պետք է հուզի ծնողներին։ Եթե երեխան մանուկ հասակից մեծանում է մի ընտանիքում , որտեղ ծնողները ծխախոտից օգտվում են, կարծում եմ դժվար կլինի երեխային ետ պահել այդ վնասակար սովորությունից։

Արսենյան
15.11.2017, 12:50
Առողջ ապրելակերպը ոչ միայն ֆիզիկական ակտիվություն, առողջ սնունդ, վնասակար սովորություներից հեռու մնալ է ենթադրում, այլ նաև հոգ տանել, որ էկոլոգիապես հնարավորինս մաքուր լինի մեր մոլորակը: Առողջ ապրելակերպով ապրել նշանակում է ապրել նաև հոգեկան հավասարակշիռ կյանքով, չխաթարել մտքերը, զգացմունքները, չոտնահարել բարոյական նորմերը, լինել բարի և հաշտ իր ու աշխարհի հետ:

Անահիտ Ա.
14.12.2017, 12:09
Հարգելի Վալեր,ես վստահ եմ,որ յուրաքանչյուր հարցում ամենալավ և ռացիոնալ տարբերակը ՕՐԻՆԱԿՆ է:Ես ամռանը ակտիվ զբաղվում եմ սպորտով՝վազում եմ:Մեր քաղաքային մարզադաշտում ինձ հաճախ էին հանդիպում իմ աշակերտները,որոնք և՛ զարմանքով և՛ տարակուսանքով նայում էին ինձ:Ամենօրյա իմ վազքուղին համալրվեց նորեկներով,նոր, ուրախ և տարբերվող զգացողություններ ունեցանք:Եվ այդպես տարվա մեջ մի քանի ամիս մենք դառնում ենք ընկերներ:Ասեմ,որ մեզ հետ են նաև մեր ուսուցիչներից մի քանիսը:
<<Մեկ վերստը սկսվում է մեկ քայլից>>

Ծովինար Հովհաննիսյան
15.12.2017, 18:54
Քանի որ արդեն մոտենում ենք ձմռանը, ուզում եմ ներկայացնել մի քանի խորհուրդ չմրսելու համար:Այս խորհուրդները կարելի է տալ և աշակերտներին, և ծնողներին,
քանի որ իմ պրակտիկայի ընթացքում հաճախ եմ հանդիպել ծնողի կողմից թույլ տված այնպիսի սխալների, որոնց պատճառով երեխաները մրսում են և հաճախակի հիվանդանում:

6 միջոց դրսում չմրսելու համար
Ներկայումս շատերի համար գերխնդիր է՝ ինչպես չմրսել այս եղանակին: Երբեմն մեզ ծանոթ միջոցներն ապարդյուն են և, անկախ նրանից՝ քանի շերտ է պարունակում մեր հագուստը, այնուամենայնիվ, մրսելու տհաճ զգացողությունը չի անցնում:
1. Տանից դուրս չգալ առանց սնվելու
Գիտնականներն ապացուցել են, որ սնունդը նպաստում է ձմռանը մինչև 75 տոկոս ավելի տաք զգալու դրսում: Քանի որ սնունդն էներգիա է, ուստի այդ էներգիան է նպաստում ցրտին դիմակայելուն: Ի դեպ, սնունդի տեսակը կապ չունի:

2. Խմել, սակայն միայն թեյ

Գոյություն ունի թյուր կարծիք, թե իբրև ալկոհոլը նպաստում է օրգանիզմի տաք մնալուն, և, եթե օրինակ՝ առավոտյան 50 գրամ ալկոհոլ խմես, օրվա ընթացքում ավելի տաք կզգաս քեզ:

Հերքելով այդ կարծրատիպը` տեղեկացնում ենք, որ ալկոհոլը մեկ ժամ անց թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը և նպաստում ցրտի հանդեպ ավելի զգայուն լինելուն: Սուրճը նույնպես լուծում չէ: Պետք է խմել թեյ, մասնավորապես՝ իմբիրով կամ դարչինով:

3. Կառավարեք ձեր մտքերը

Հումորային հայտնի դրվագներից մեկում մի խումբ զբոսաշրջիկների ձնաբուքի ժամանակ ուղեկցորդը ստիպում է պատկերացնել, թե իբր նրանք անապատում են: Իրականում այս մեթոդը կիրառում են Տիբեթում և այն կոչվում է թումմո:

Տիբեթյան հոգեվորականները նստում են ձյան վրա և սկսում են պատկերացնել, որ իրենց մազերը կրակ են դառնում: Պետք չէ նման էքստրեմալ քայլերի դիմել, սակայն տանից դուրս գալուց առաջ կամ մրսելուն պես կառավարեք ձեր մտքերը և մտածեք միայն ջերմության ու տաքի մասին:

4. Մերսեք, որ չմրսեք

Բժշկությունը վաղուց ապացուցել է, որ վերջույթների մերսումը նպաստում է ցրտադիմացկունությանը, քանի որ արյան շրջանառությունն սկսում է ավելի լավ կատարվել: Այսպիսով, խորհուրդ ենք տալիս տանից դուրս գալուց 5 րոպե առաջ թեկուզև սովորական կրեմներով մերսել ձեռքերն ու ոտքերը:

5. Ճիշտ շնչելը նպաստում է տաքանալուն

Մեր թոքերի միջոցով մենք կարող ենք տաքանալ: Հայտնի բիոֆիզիկ Կարլ Տինչերը դեռ կես դար առաջ ապացուցեց, որ շնչառության միջոցով կառավարվում է մարմնի ջերմաստիճանը: Ձմռանը պետք է շնչել դանդաղ և ոչ շատ խորը, նույն դանդաղությամբ էլ արտաշնչել:

Իսկ եթե զգում եք, որ 5 րոպեից կսառցակալեք, ապա օգտագործեք արևելյան հայտնի մեթոդը` շնչեք 2 քթանցքներով և արտաշնչեք միայն մեկով` փակելով երկրորդը:

6. Հագուստի ճիշտ ընտրություն

Բնական կտորները նպաստում են ջերմությանը մի քանի անգամ ավելի շատ, քան արհեստականը: Բնական կտորները պահպանում են մարմնի ջերմաստիճանը և չեն թողնում, որպեսզի այն անցնի:Միշտ հագնվեք եղանակին համապատասխան:

Հարգելի Վալեր ,կարծում եմ շատ տեղին և շատ կարևոր նյութ եք ներկայացրել,քանզի մեր սովորողները ,ինչպես նաև մենք ,բացի մտավոր կարողությունները զարգացնելուց, պետք է կարողանանք նաև հոգ տանել մեր առաղջության մասին ,չափազանց ուսանելի և նշանակալից խորհուրդներ եք տալիս :Պատահական չէ ասված <<Առողջ մարմնում,առողջ հոգի>>:

Ստեփանյան Նելլի
27.04.2018, 00:36
Առողջ ապրելակերպի կարևոր պայմաններից է նաև չծխելը: Այն, որ ծխելը մահացու վտանգ է ներկայացնում առողջության համար, արդեն վաղուց չի վիճարկվում: Իսկ ահա պասիվ կամ ստիպողաբար ծխելուն, այլ կերպ ասած՝ շրջապատող ծխախոտային ծխի ազդեցությանը նվիրված ուսումնասիրություններ սկսվել են իրականացվել միայն 1980թ-ից սկսած:
Այն սահմանում է, որ մահացության, հիվանդության և անդամալուծության պառճառ է հանդիսանում ոչ միայն ծխախոտի անմիջական օգատգործումը, այլ նաև շրջապատող ծխախոտի ծխի ազդեցությունը:

Արմենուհի Ստեփանյան
27.04.2018, 10:23
Հարգելի Նելլի առողջ ապրելակերպի վնասակար նյութերը կազմում է ոչ միյն ծխելը, այլ նաև ալկոհոլը և նիկոտինը:

Վալեր
12.05.2018, 23:51
Առողջ ապրելակերպի կարևոր պայմաններից է նաև չծխելը: Այն, որ ծխելը մահացու վտանգ է ներկայացնում առողջության համար, արդեն վաղուց չի վիճարկվում: Իսկ ահա պասիվ կամ ստիպողաբար ծխելուն, այլ կերպ ասած՝ շրջապատող ծխախոտային ծխի ազդեցությանը նվիրված ուսումնասիրություններ սկսվել են իրականացվել միայն 1980թ-ից սկսած:
Այն սահմանում է, որ մահացության, հիվանդության և անդամալուծության պառճառ է հանդիսանում ոչ միայն ծխախոտի անմիջական օգատգործումը, այլ նաև շրջապատող ծխախոտի ծխի ազդեցությունը:
Հարգելի Ստեփանյան Նելլի,միանգամայն համամիտ եմ Ձեր նկատառումների հետ:

Լիլիթ Վարդանյան
05.07.2018, 23:48
Հարգելի՛ Վալեր, շնորհակալություն հետաքրքիր և կարևոր թեմայի քննարկման համար: Կարծում եմ այսօր՝ այսչափ զարգացաց տեղեկատվական տեխնոլոգիաների դարաշրջանում, յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի առոջ ապրելակերպի կարևորությունը: