PDA

Դիտել ողջ տարբերակը : Ֆիզկուլտրոպեների և ֆիզկուլտդադարների ճիշտ կազմակերպումը

Լիանա Խաչատրյան
27.09.2017, 23:47
Դասը սովորողների ուսումնական աշխատանքի հիմնական ձևն է: Բնականաբար դպրոցականի և' հոգեբանական, և' ֆիզիկական վիճակն ուղղակիորեն կախված է դասի գրագետ կառուցվածքից:
Ըստ ՈՒշինսկու՝ բավական է դասի ընթացքում 2-3 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին և դասն ավելի արդյունավետ կլինի:
Դասի տարբեր փուլերի հաջորդականությունը բերում է սովորողների աշխատունակության դինամիկ փոփոխություններ:
Առաջին փուլը համընկնում է դասի կազմակերպչական փուլին:
Երկրորդ փուլը ներառում է դասի առավել դժվար փուլերը:
Երրորդ փուլը համընկնում է ստացած գիտելիքների ամրապնդման փուլի հետ:
Բոլոր դասերը պետք է ներառեն ֆիզկուլտրոպեներ և ֆիզկուլտդադարներ՝ ուշադրության, մտավոր աշխատունակության և զգայական տրամադրվածության համար:Բացի դրանից՝ դրանք օգնում են նվազեցնելու ողնաշարի բեռնվածությունը և կանխելու կեցվածքի հնարավոր շեղումները:

Գալստյան Անահիտ
27.09.2017, 23:55
Հարգելի Լիանա, հետաքրքիր թեմա եք առաջադրել: Սակայն արդյոք մեկ դասաժամի համար շատ չէ երեք ֆիզկուլտդադար կիրառելը:

Լիանա Խաչատրյան
28.09.2017, 00:09
Շնորհակալություն հարցի համար:Մեկ դասաժամի ընթացքում անհրաժեշտ է անցկացնել ֆիզկուլտրոպեներ դասի 10-րդ և 20-րդ րոպեներին և երկու ֆիզկուլտդադարներ՝ մեկը՝դանդաղ, մյուսը՝ միջին տեմպով:

Գալստյան Անահիտ
28.09.2017, 00:15
Իսկ ֆիզկուլտդադարները ինչպե՞ս եք իրականացնում:

Քնարիկ Հ.
28.09.2017, 00:19
Դասը սովորողների ուսումնական աշխատանքի հիմնական ձևն է: Բնականաբար դպրոցականի և' հոգեբանական, և' ֆիզիկական վիճակն ուղղակիորեն կախված է դասի գրագետ կառուցվածքից:
Ըստ ՈՒշինսկու՝ բավական է դասի ընթացքում 2-3 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին և դասն ավելի արդյունավետ կլինի:
Դասի տարբեր փուլերի հաջորդականությունը բերում է սովորողների աշխատունակության դինամիկ փոփոխություններ:
Առաջին փուլը համընկնում է դասի կազմակերպչական փուլին:
Երկրորդ փուլը ներառում է դասի առավել դժվար փուլերը:
Երրորդ փուլը համընկնում է ստացած գիտելիքների ամրապնդման փուլի հետ:
Բոլոր դասերը պետք է ներառեն ֆիզկուլտրոպեներ և ֆիզկուլտդադարներ՝ ուշադրության, մտավոր աշխատունակության և զգայական տրամադրվածության համար:Բացի դրանից՝ դրանք օգնում են նվազեցնելու ողնաշարի բեռնվածությունը և կանխելու կեցվածքի հնարավոր շեղումները:

Հարգելի Լիանա, հետաքրքիր և կարևոր թեմա եք առաջադրել: Կարծում եմ՝ ֆիզկուլտդադարները անհրաժեշտ են նաև բարձր դասարաններում սովորողների համար:

Լիանա Խաչատրյան
28.09.2017, 00:25
Հարգելի Անահիտ, նախ հաշվի եմ առնում նախորդ աշխատանքի բնույթը: Գրավոր աշխատանքը պահանջում է ափի մկանների վարժություն, երկար նստելու դեպքում մկանային վարժություններ,որոնք կարող են ուղեկցվել երաժշտությամբ և պարային շարժումներով:

Նվարդ Հովհաննիսյան
28.09.2017, 00:26
Արդիական թեմա է, շատ կարևոր, հատկապես` տարրական դասարաններում: Հարգելի' Լիանա, իմ կարծիքով ճիշտ բացատրություն եք տվել և ուղղորդել:

Լիանա Խաչատրյան
28.09.2017, 00:30
Շնորհակալություն հարգելի Քնարիկ :Համամիտ եմ Ձեզ հետ, բարձր դասարաններում ճիշտ ընտրված ֆիզկուլտրոպեները կարող են գրավել աշակերտների ուշադրությունը:

Գալստյան Անահիտ
28.09.2017, 00:32
Ճիշտ և հետաքրքիր մոտեցում եք ցուցաբերում: Ես ֆիզկուլտդադարների ժամանակ աշխուժացնող խաղեր եմ անցկացնում:

Լիանա Խաչատրյան
28.09.2017, 00:34
Շնորհակալություն հարգելի Նվարդ Հովհաննիսյան: Ֆիզկուլտրոպեները և դադարները կարծես անտեսվում են և առաջ բերում աշակերտների գերհոգնածություն ու անտարբերություն:

Քնարիկ Հ.
28.09.2017, 00:36
Այո, ճիշտ ընտրված ֆիզկուլտդադարները աշակերտին աշխուժացնում են և միաժամանակ կարևոր են նրա առողջության պահպանման համար:

Լիանա Խաչատրյան
28.09.2017, 00:41
Հարգելի Անահիտ ընտրությունը կատարում է ուսուցիչը: Կարևորը վարժությունները լինեն պարզ և նպատակային:

Նաիրա Մելիքսեթյան
28.09.2017, 00:42
Հարգելի Լիանա, կարևոր խնդիր եք առաջադրել: Կարծում եմ՝ բոլոր դասարաններում են անհրաժեշտ ֆիզկուլտ դադարներ, սակայն դրանք պետք է լինեն ժամանակին ու նպատակային՝ ողնաշարի հետ կապված խնդիրներից խուսափելու համար:

Նվարդ Հովհաննիսյան
28.09.2017, 00:46

Բայց արդյոք բոլոր դպրոցներում և բոլոր դասվարներն են կիրառում այդ մեթոդը` մտածելով սովորողի ողնաշարի մասին:

Գալստյան Անահիտ
28.09.2017, 00:48
Համամիտ եմ: Վարժությունները պետք է ընտրվեն այնպես, որ աշակերտները և՛ հանգստանան, և՛ լիցքաթափվեն, և՛ հաճույքով մասնակցեն ֆիզկուլտդադարներին:

Լիանա Խաչատրյան
28.09.2017, 00:50
Շնորհակալություն Նաիրա:Թեման արդիական է,քանի որ այսօրվա աշակերտների մոտ բացակայում է շարժունակությունը:Նորագույն տեխնոլոգիաները նաև բացասական ազդեցություն են ունենում, և մեր երեխաները ակտիվ խաղերը փոխարինել են համակարգչային խաղերով:

Լիանա Խաչատրյան
28.09.2017, 00:55
Թեմայի ընտրությունը և կարևորությունը կայանում է հենց դրանում, հարգելի Նվարդ:Ցավոք սրտի դրանք անտեսվում են շատ դպրոցներում և բազմաթիվ ուսուցիչների դասապրոցեսում:

Նվարդ Հովհաննիսյան
28.09.2017, 00:56
Շատ ուսուցիչներ կան, որոնք իրենց գործը հեշտացնելու նպատակով տնային առաջադրանք հանձնարարում են համակարգչից, իսկ երեխան, առիթից օգտվելով, ժամանակն օգտագործում է համակարգչային խաղերի համար, վերջում էլ հիշում հանձնարարության մասին:

Լիանա Խաչատրյան
28.09.2017, 00:58
Վստահ եմ հարգելի Անահիտ,որ ձեր վարած դասի ընթացքում դուք ընտրում եք համապատասխան վարժություններ:

Նաիրա Մելիքսեթյան
28.09.2017, 01:01
Իրոք, այսօր երեխան գերադասում է համակարգչի առջև մի դիրքով նստած մնալ, քան իր հասակակիցների հետ բակում խաղալ: Իսկ ինչպիսի՞ խաղեր եք Դուք կիրառում ֆիզկուլտդադարների ժամանակ:

Նաիրա Մելիքսեթյան
28.09.2017, 01:04
Նվարդ ջան, հաճախ նույնիսկ այնքան է տարվում խաղով, որ չի էլ հիշոմ հանձնարարության մասին:

Լիանա Խաչատրյան
28.09.2017, 01:11
Համակարգչից իհարկե կարելի է օգտվել, բայց նախընտրելի է հանձնարարել գրքերից տեղեկություն հավաքել. միաժամանակ հետաքրքրություն առաջացնելով գրքի հանդեպ:

Նվարդ Հովհաննիսյան
28.09.2017, 01:13
Ցավոք սրտի, ընդունում եմ, որ բարձր դասարաններում չի ստացվում ֆիզկուլտդադարներ անցկացնել թե' թեմաների ծավալի հետ կապված, թե' տարիքային աշխուժության, բայց դասերի ընթացքում հաճախ եմ կիրառում խաղային վարժություններ: Օրինակ` <<Գրիչը կենտրոնում>>, որի ընթացքում աշակերտները հանգստանում եմ, լիցքաթափվում երաժշտություն ունկնդրելով, արդեն 5-րդ դասարանում կիրառում եմ հետևյալ մեթոդը. աշակերտները բաժանվում են 2 խմբի, ուսուցիչը նրանց շարքերի վերջին աշակերտների մեջքին որևէ տառ է գրում մատի շարժումով և խնդրում` նույն գործողությունը, զգացած տառը մյուսները հաջորդաբար գրեն դիմացինի մեջքին, շարքի սկզբում կանգնած աշակերտը փոխանցված տառը պատկերում է գրատախտակին, միավոր ստանում է տառը ճիշտ գրած խումբը:

Լիանա Խաչատրյան
28.09.2017, 01:17
Հարգելի Նաիրա. անկեղծ ասած,խաղերն ընտրվում են հիմնականում դասի թեմայից ելնելով:Ես հաճախ խաղերը ինքս եմ հորինում,փորձելով աշակերտներին մասնակից դարձնել ուսուցանվող թեմային: Օրինակ՝ գրական ունկնդրման դասին մենք միասին անցանք Գնդիկ Բոքոնիկի ճանապարհը. թռանք կոճղին, լողացանք գետում,ցատկեցինք պատուհանից...

Լիանա Խաչատրյան
28.09.2017, 01:20
Բարձր դասարանների համար դժվարանում եմ տարբերակներ առաջարկել:Բայց շատերը կօգտվեն Ձեր առաջարկած տարբերակներից:

Նաիրա Մելիքսեթյան
28.09.2017, 08:20
Հարգելի Լիանա, հետաքրքիր միտք է։ Աշակերտները,դասի նյութից չկտրվելով, ֆիզկուլտդադար են ունեցել։ Կարելի է ասել` խաղն ու դասը միահյուսվել է։

Ռուզաննա Միրզոյան
28.09.2017, 20:44
Հարգելի Լիանա, որպես դասվար՝ շատ արդիական թեմա եք ընտրել, բայց բարձր դասարաններում գրեթե անհնար է ֆիզկուլտդադարներ անցկացնելը,աշակերտները ստիպված են բավարարվել միայն ֆիզկուլտուրայի դասաժամերով:

Լիանա Խաչատրյան
28.09.2017, 21:34
Այո՛, Նաիրա,բավականին հաջող ստացվեց:<<Աշուն>> թեման ուսւոցանելիս մենք ֆիզկուլտրոպեների ժամանակ օգտվում ենք << զրույցի >> մեթոդից: Աշակերտները փորձում են ստանալ աշնանային ձայներ:Անձրևի ժամանակ կտկտացնում են,քամու ժամանակ՝ արտասանում ,,ու,, ձայնավորը, իսկ տերևների խշշոցը՝ ձեռքերը շփելով:

Gayane Lachinyan
28.09.2017, 21:35
Ֆիզկուլտրոպեների անցկացումը կարելի է կատարել զանազան տարբերակներով՝ նստած, կանգնած՝շրջանաձև կամ շարքով, եթե դրա հնարավորությունն ընձեռում է դասասենյակը: Նպատակահարմար է կիրառել ֆիզկուլտրոպեների տարբեր ձևեր/ընդհանուր զարգացնող վարժությունների համակրգեր, խաղային առաջադրանքներ, պարային շարժումներ և այլն/:Ֆիզկուլտրոպեների համակարգը ընտրվում է՝ հաշվի առնելով դասի տեսակը, բովանդակությունը:

Լիանա Խաչատրյան
28.09.2017, 21:51
Հարգելի Ռուզաննա անհնարին ոչինչ չկա: Ես թեմայի շուրջ կազմում եմ լոտոներ՝ հիմնականում օգտագործելով ամրապնդման դասերին,մաթեմատիկայի դասերին թվի կազմությունը ուսուցանելիս օգտագործում եմ << ձնագնդի>> մեթոդը: Թվի կազմությունը ներկայացնելուց հետո, ֆիզկուլտդադարի ժամանակ հրահանգ է տրվում ,, փաթիլները պտտվեցին, պտտվեցին և կազմեցին 7 հոգանոց խմբեր /թիվը փոփոխվում է/: Կրկնում ենք մի քանի անգամ մինչև ուսուցանվող թիվը: Այնուհետև մի խմբին հրավիրում առաջ և ցույց տալիս թե ուսունցանվող թիվը որ թվերից է կազմված:

Լիանա Խաչատրյան
28.09.2017, 21:55
Շնորհակալություն Գայանե,ինչպես նաև վարժությունները պետք է լինեն տարաբնույթ,քանի որ միօրինակությունը նվազեցնում է հետաքրքրությունը:

Ռուզաննա Միրզոյան
28.09.2017, 22:11
Հետաքրքիր մեթոդ է, հարգելի Լիանա: Այն ուսուցանում է, և միաժամանակ աշակերտները հանգստանում են:

Նաիրա Մելիքսեթյան
28.09.2017, 22:20
Նման մեթոդները աշակերտին աշխուժացնում են, և դասը հետաքրքիր դարձնում: Մանավանդ տարրական դասարաններում երեխաները նման խաղերով են ոգևորվում և հենց խաղի միջոցով դասը յուրացնում:

Լիանա Խաչատրյան
28.09.2017, 22:29
Այո, ճիշտ ընտրված ֆիզկուլտդադարները աշակերտին աշխուժացնում են և միաժամանակ կարևոր են նրա առողջության պահպանման համար:

Հատկապես կարևոր է ֆիզիկական վարժությունների ժամանակ պահպանել օդափոխության ռեժիմը:

Լիանա Խաչատրյան
29.09.2017, 19:16
Նման մեթոդները աշակերտին աշխուժացնում են, և դասը հետաքրքիր դարձնում: Մանավանդ տարրական դասարաններում երեխաները նման խաղերով են ոգևորվում և հենց խաղի միջոցով դասը յուրացնում:

Այստեղ մեծ է հատկապես դասվարի դերը: Պետք է հաճախակի փոխել թե՛ վարժությունները, թե՛ խաղերը: Ուստի մենք հաճախ միացնում ենք երաժշտություն և պարային-ռիթմիկ շարժումների ներքո հանգստանում:

Քնարիկ Հ.
29.09.2017, 19:45
Համամիտ եմ Ձեր հետ, հարգելի Լիանա, օդափոխությունը նույնպես կարևոր է:

Նաիրա Մելիքսեթյան
29.09.2017, 19:53
Բարձր դասարաններում ֆիզկուլտդադարներ կիրառելը գրեթե անհնար է, այն լրացնում ենք աշխուժացնող մեթոդներով: Հայոց լեզվի դասաժամերին ես հաճախ եմ կիրառում «Գտիր զույգը» մեթոդը՝ համապատասխանեցնելով դասանյութին: Օրինակ՝ հոմանիշներն անցնելիս պաստառին գրում եմ բառեր, իսկ հոմանիշները կպչուն թերթիկներով բաժանում աշակերտներին: Ամեն մեկը մոտենում և թերթիկը փակցնում է համապատասխան բառի կողքին:

Լիանա Խաչատրյան
29.09.2017, 20:45
Հետաքրքիր մեթոդ է, հարգելի Լիանա: Այն ուսուցանում է, և միաժամանակ աշակերտները հանգստանում են:

Տարրական դասարաններում շատ կարևոր է խաղ-ուսուցումը: Օրինակ ՝ 8-ի կազմությունը ուսուցանելիս աշակերտներին տալիս ենք 1, 2, 3, 4, 5, 6, 7 և ասում գտիր ընկերոջդ այնպես, որ արդյունքում սատանաս 8:

Լիանա Խաչատրյան
29.09.2017, 21:15
Հատկապես, Քնարիկ, շնչառական վարժությունների ժամանակ: Վարժությունների կատարումը պետք է լինի ճշգրիտ, գեղեցիկ, համապատասխանի շնչառական ռիթմին:

Լիանա Խաչատրյան
29.09.2017, 21:29
Բարձր դասարաններում ֆիզկուլտդադարներ կիրառելը գրեթե անհնար է, այն լրացնում ենք աշխուժացնող մեթոդներով: Հայոց լեզվի դասաժամերին ես հաճախ եմ կիրառում «Գտիր զույգը» մեթոդը՝ համապատասխանեցնելով դասանյութին: Օրինակ՝ հոմանիշներն անցնելիս պաստառին գրում եմ բառեր, իսկ հոմանիշները կպչուն թերթիկներով բաժանում աշակերտներին: Ամեն մեկը մոտենում և թերթիկը փակցնում է համապատասխան բառի կողքին:

Հետաքրքիր և ուսուցանող մեթոդ է: Ես կիրառում եմ հետևյալ կերպ՝ գրատախտակին նկարում եմ ծառ և աշակերտներին բաժանում մրգի, տերևի տեսքով կպչուն թղթեր, որոնց վրա երեխաները գրում են ուսուցանվող նյութի հոմանիշ-հականիշ բառերը , առարկա, գործողություն, հատկանիշ ցույց տվող բառերը /ելնելով ուսուցանվող թեմայից/,այնուհետև մոտենում են ծառին և փակցնում: Միաժամանակ սովորում են և շարժվում:

Նաիրա Մելիքսեթյան
30.09.2017, 14:48
Հարգելի Լիանա, ձեր տարբերակն էլ է շատ հետաքրքիր և նաև արդյունավետ: Այն միաժամանակ և՛ դաս է, և՛ ֆիզկուլտդադար:Ցածր դասարաններում ես անպայման կկիրառեմ: Շնորհակալություն առաջարկի համար:

Քնարիկ Հ.
30.09.2017, 14:51
Հարգելի Լիանա, իսկ ինչպես եք շնչառական վարժություններ կատարում դասի ժամանակ:

Գյուլնարա Ջուլհակյան
30.09.2017, 15:51
Հարգելի Լիանա հատկապես առաջին դասարանում այդ քանակն ապահովելը խիստ անհրաժեշտ է,որովհետև դասի ընթացքում հաճախ երեխաներն անկառավարելի են դառնում :Ինչ խոսք, առհասարակ երեխային լիցքաթափվել է անհրաժեշտ :Իսկ դա պահն անպայման թելադրում է:

Լիանա Խաչատրյան
30.09.2017, 16:25
Շնորհակալություն Նաիրա: Թեպետ տարրական դասարաններում ես նախընտրում եմ աշխուժացնող ֆիզկուլտրոպեներ: Կատարում ենք ձգումներ, որոնք ազդում են ողնաշարի և կրծքային ողերի վրա:

Լիանա Խաչատրյան
30.09.2017, 16:29
Հարգելի Լիանա հատկապես առաջին դասարանում այդ քանակն ապահովելը խիստ անհրաժեշտ է,որովհետև դասի ընթացքում հաճախ երեխաներն անկառավարելի են դառնում :Ինչ խոսք, առհասարակ երեխային լիցքաթափվել է անհրաժեշտ :Իսկ դա պահն անպայման թելադրում է:

Շնորհակալություն Գյուլնարա: Համամիտ եմ ձեզ հետ, քանի որ մեկ կամ մի քանի դասերի ժամանակ դժվար է անընդհատ պահպանել ակտիվ ուշադրությունը: ՈՒստի անհարաժեշտ է պահպանել քանակը:

Լիանա Խաչատրյան
30.09.2017, 16:36
Հարգելի Լիանա, իսկ ինչպես եք շնչառական վարժություններ կատարում դասի ժամանակ:

Ցանկացած լիցքային վարժության վերջում խորը շնչում և արտաշնչում ենք, որը նպաստում է ուղեղի աշխատանքի լավացմանը:

Նաիրա Մելիքսեթյան
30.09.2017, 18:28
Հետաքրքիր և արդյունավետ մեթոդներ եք մտածել դասն ու ֆիզկուլտդադարը համատեղելու համար։

Դիանա Աղասարյան
30.09.2017, 20:43
Հարգելի Լիանա, լիովին համաձայն եմ ձեզ հետ: Ֆիզկուլտդադարները պարզապես անհրաժեշտ են, հատկապես նոր դասից առաջ իրականացնելը առավել արդյունավետ դասապրոցես կազմակերպելու նպատակով, պարզապես պետք է ժամանակը ճիշտ օգտագործել:

Սոֆյա Առաքելյան
30.09.2017, 21:04
Հարգելի Լիանա ինչքանով է կիրառելի ձեր առաջարկած տարբերակը ավագ դպրոցում :

Քնարիկ Հ.
30.09.2017, 21:17
Լիանա ջան, ճիշտ է, ես դասավանդում եմ բարձր դասարաններում, սակայն կան աշխուժացնող մեթոդներ, որոնք երկու դեպքում էլ կիրառելի են: Ես առաջարկում եմ գրատախտակին շրջան գծել, մեջտեղը գրել դասին վերաբերող հարց: Աշակերտները հերթով մոտենան և գրեն պատասխաններ: Հետո ամփոփել գրածները:

Նաիրա Մելիքսեթյան
30.09.2017, 22:11
Այո՛, Նաիրա,բավականին հաջող ստացվեց:<<Աշուն>> թեման ուսւոցանելիս մենք ֆիզկուլտրոպեների ժամանակ օգտվում ենք << զրույցի >> մեթոդից: Աշակերտները փորձում են ստանալ աշնանային ձայներ:Անձրևի ժամանակ կտկտացնում են,քամու ժամանակ՝ արտասանում ,,ու,, ձայնավորը, իսկ տերևների խշշոցը՝ ձեռքերը շփելով:
Հետաքրքիր է, հարգելի Լիանա, խնդրում եմ մանրամասնեք, թե մեթոդն ինչպես եք կիրառում և որ առարկայի ժամանակ:

Լիանա Խաչատրյան
30.09.2017, 22:25
Հետաքրքիր և արդյունավետ մեթոդներ եք մտածել դասն ու ֆիզկուլտդադարը համատեղելու համար։

Նմանատիպ մեթոդները բազմազան են: Աշակերտներին սովորեցնում ենք այսպիսի մի երգ՝
Դրսում ցուրտ անձրև է,
Զբոսնել չի լինում,
Կաթիլները շատ են,
Հաշվել չի լինում:
Կաթիլներ, կաթիլներ,
Մեկ, երկու, երեք,
Ինչպես հաշվեմ ձեզ:
Աշակերտները ցույց են տալիս երգում տեղ գտած տեսարանները՝ անձրևի ժամանակ կտկտացնում են ձեռքերը, կաթիլները շատ են՝ թափահարում են ձեռքերը, կաթիլները հաշվում են օդում՝ ձեռքով ցույց տալիս, ինչպես հաշվել՝ ուսերը զարմացած բարձրացնում են:

Լիանա Խաչատրյան
30.09.2017, 22:36
Հարգելի Լիանա, լիովին համաձայն եմ ձեզ հետ: Ֆիզկուլտդադարները պարզապես անհրաժեշտ են, հատկապես նոր դասից առաջ իրականացնելը առավել արդյունավետ դասապրոցես կազմակերպելու նպատակով, պարզապես պետք է ժամանակը ճիշտ օգտագործել:

Շնորհակալություն արձագանքի համար: Իրոք շատ անհրաժեշտ են և կարող են խթան հանդիսանալ նոր թեման ուսուցանելիս: Օրինակ վերջերս, պատրաստել էի փազլներ ուսուցանվող նյութի նկարներով /տվյալ դեպքում ,,Գնդիկ Բոքոնիկ ,, հեքիաթն էր, գրական ունկնդրման դասաժամին/: Նկարները հեքիաթի տարբեր հատվածներից էին: Աշակերտները նստած էին խմբերով և յուրաքանչյուր խումբ հավաքեց իր փազլը: Այն հանդիսացավ և՛ խթանման փուլ և՛ աշակերտների ուշադրությունը սևեռվեց ուսուցանվող թեմային:

Լիանա Խաչատրյան
30.09.2017, 22:45
Հարգելի Լիանա ինչքանով է կիրառելի ձեր առաջարկած տարբերակը ավագ դպրոցում :
Տվյալ տարբերակը գուցե ավագ դպրոցում կիրառելի չէ,բայց կարծում եմ ավագ դպրոցի աշակերտները ևս թարմանալու կարիք ունեն: Կարելի աշակերտներին խառը բաժանել ուսուցանվող նյութից հատվածներ և նրանք գտնեն իրենց հատվածի շարունակությունը, այնուհետև նստեն կողք կողքի:

Լիանա Խաչատրյան
30.09.2017, 22:53
Լիանա ջան, ճիշտ է, ես դասավանդում եմ բարձր դասարաններում, սակայն կան աշխուժացնող մեթոդներ, որոնք երկու դեպքում էլ կիրառելի են: Ես առաջարկում եմ գրատախտակին շրջան գծել, մեջտեղը գրել դասին վերաբերող հարց: Աշակերտները հերթով մոտենան և գրեն պատասխաններ: Հետո ամփոփել գրածները:

Շատ լավ տարբերակ եք առաջարկում, որը կիրառելի է տարբեր տարիքային խմբերում: Բարձր դասարաններում պահանջները փոխվում են, ուստի որպես աշխուժացնող խաղ կարելի է նաև գրատախտակը բաժանել 2-3/ելնելով աշակերտների քանակից/ մասի և գրել բառեր: Յուրաքանչյուր խմբից մեկ աշակերտ մոտենա և գրի տվյալ բառի և՛ հոմանիշը, և՛ հականիշը:

Նաիրա Մելիքսեթյան
30.09.2017, 23:00
Հարգելի Լիանա, ֆիզկուլտդադարի համար Ձեր առաջարկած հնարներն ու մեթոդները նպատակային են ու արդյունավետ, դրանք կարելի է կիրառել նաև բարձր դասարաններում` համապատասխանեցնելով դասարանին և թեմային։

Լիանա Խաչատրյան
01.10.2017, 00:08
Հետաքրքիր է, հարգելի Լիանա, խնդրում եմ մանրամասնեք, թե մեթոդն ինչպես եք կիրառում և որ առարկայի ժամանակ:

Այս մեթոդը հիմնականում կիրառվում է մայրենիի դասերին, հատկապես նպատակահարմար է <<Աշուն>> թեման ուսուցանելիս: Աշակերտները ոտքի են կանգնում և փորձում ստանալ այն ձայները, որը կլսեն պատմության ընթացքում: Կարելի է մոտավորապես հուշել ինչպես: Ես առաջարկում եմ պատմության իմ տարբերակը, բայց յուրաքանչյուր ուսուցիչ կարող է յուրովի մատուցել:
Աշնանային մի գեղեցիկ օր զբոսնում էի անտառում: Ոտքերիս տակ չորացած տերևներն էին/աշակերտները ձեռքերը շփում են իրար և ստանում խշշոցը/, իսկ երկնքում՝ չվող թռչունների երամը/աշակերտները թափահարում են ձեռքերը/: Հանկարծ սաստիկ ուժեղ քամի բարձրացավ/երեխաները արտասանում են ,,ու,ու, ու,, ձայնավորը/ և սկսեց անձրև տեղալ/կտկտացնում են ձեռքերը/: Շտապեցի տուն վերադառնալ:
Կարելի է չնշել աշնանային օրը և թույլ տալ ,որ աշակերտները ասեն, թե տարվա որ եղանակին է բնորոշ պատմությունը:

Լիանա Խաչատրյան
01.10.2017, 00:18
Շնորհակալություն Նաիրա: Ես կարծում եմ , որ ֆիզկուլտդադարներն էլ պետք է թեմային համահունչ լինեն: Բարձր դասարաններում կարելի է օգտագործել նաև այսպիսի մի խաղ: Օրինակ՝ աշակերտներից յուրաքանչյուրը գիտի դասամատյանում իր հերթական համարը: Կարելի է այսպես՝ դասղեկը գնահատեց բոլոր աշակերտներին, բացի 15-րդ համարին: 15 համարի աշակերտը կանգնում է և ասում, բայց ինչու ինձ, եթե կա... և ասում իր նախընտրած համարը: Նույնը կրկնում է նաև վերջինս:

Մարինա76
01.10.2017, 01:57
Ձեզ հետ համամիտ եմ ՝ առողջությաան տեսանկյունուց դադարներն անհրաժեշտ են՝ մանավանդ ցածր դասարաններում , թեկուզ վատ չէր լինի նաև բարձր դասարանցիների համար:

Դիանա Աղասարյան
01.10.2017, 04:14
Հարգելի Քնարիկ, դուք շատ ճիշտ մեթոդ եք կիրառում, բարձր դասարաններում բավականին աշխուժացնող պայման է հանդիսանում մտագրոհի մեթոդը: Աշակերտները թվարկում են նոր դասին վերաբերող բոլոր բառերը՝ անուններ, անվանումներ, տերմիններ և այլն ,իսկ ուսուցիչը գրատախտակի վրա խոշոր տառաչափերով արագ գրի է առնում:Այս մեթոդը կարծում եմ ավելի կիմաստավորի դադարը և գրեթե բոլոր առարկաների համար կիրառելի կլինի:

Քնարիկ Հ.
01.10.2017, 12:27
Շնորհակալություն Դիանա ջան, հետաքրքիր ու արդիական թեմա է, և կարծում եմ՝ փորձի փոխանակումը միայն դրական ազդեցություն կունենա դասը ավելի արդյունավետ ու միաժամանակ հետաքրքիր դարձնելու համար:

Քնարիկ Հ.
01.10.2017, 12:28
Շատ լավ տարբերակ եք առաջարկում, որը կիրառելի է տարբեր տարիքային խմբերում: Բարձր դասարաններում պահանջները փոխվում են, ուստի որպես աշխուժացնող խաղ կարելի է նաև գրատախտակը բաժանել 2-3/ելնելով աշակերտների քանակից/ մասի և գրել բառեր: Յուրաքանչյուր խմբից մեկ աշակերտ մոտենա և գրի տվյալ բառի և՛ հոմանիշը, և՛ հականիշը:

Հետաքրքիր տարբերակ եք առաջարկում, ես այն անպայման կփորձարկեմ:

Նաիրա Մելիքսեթյան
01.10.2017, 12:37
Հարգելի Լիանա, հետաքրքիր խաղեր ու մեթոդներ եք առաջարկում՝ դասը և ֆիզկուլտադադարը համատեղելու համար: Շնորհակալություն, ես դրանք անպայման կկիրառեմ՝ համապատասխանեցնելով դասին ու դասարանին:

Վալեր
01.10.2017, 13:32
Հարգելի Լիանա, շատ կարևոր թեմա եք քննարկում:Այս թեման սերտորեն կապված է իմ ընտրած թեմայի հետ:Ֆիզկուլտդադարները կարևոր են երեխայի առողջաւթյան համար, և լավ կլինի ,որ մեր ուսուցիչները չափսոսան այդ րոպեները երեխայի ֆիզիկական ակտիվությանը տրամադրելու համար, քանի որ 45 րոպե անշարժ նստելը հանգեցնում է մկանային գործունեության սահմանափակմանը, ինչը իր հերթին խանգարում է օրգանիզմի բնականոն զարգացման ընթացքին:

Սոֆյա Առաքելյան
01.10.2017, 15:49
Լիանա ջան ձեր մոտեցումը հետաքրքիր է , բայց օրինակ քիմիայի ժամին դա ինչպես է հնարավոր :

Լիանա Խաչատրյան
01.10.2017, 17:46
Ձեզ հետ համամիտ եմ ՝ առողջությաան տեսանկյունուց դադարներն անհրաժեշտ են՝ մանավանդ ցածր դասարաններում , թեկուզ վատ չէր լինի նաև բարձր դասարանցիների համար:
Շնորհակալություն, Մարինա: Իհարկե շատ լավ կլինի, որ բարձր դասարաններում էլ մեծ ուշադրություն դարձնենք աշակերտների առողջությանը: Հատկապես հիմա, երբ մեծ մասամբ նստակյաց կյանք են վարում: Կարելի է պարզապես առաջարկել ոտքի կանգնեն և թափահարեն ձեռքերը, կամ պտտվեն և ձեռքերով ողջունեն միմյանց:

Լիանա Խաչատրյան
01.10.2017, 18:19
Հարգելի Քնարիկ, դուք շատ ճիշտ մեթոդ եք կիրառում, բարձր դասարաններում բավականին աշխուժացնող պայման է հանդիսանում մտագրոհի մեթոդը: Աշակերտները թվարկում են նոր դասին վերաբերող բոլոր բառերը՝ անուններ, անվանումներ, տերմիններ և այլն ,իսկ ուսուցիչը գրատախտակի վրա խոշոր տառաչափերով արագ գրի է առնում:Այս մեթոդը կարծում եմ ավելի կիմաստավորի դադարը և գրեթե բոլոր առարկաների համար կիրառելի կլինի:

Հարգելի Դիանա, համամիտ եմ, որ մտագրոհի մեթոդը աշխուժացնող է և կարող է բաձր դասարաններում լավ ֆիզկուլտդադար հանդիսանալ: Ինչո՞ւ չէ, նաև մյուս մեթոդները կարելի է օգտագործել: Օրինակ՝ ԳՈՒՍ-ը/գիտեմ, ուզում եմ իմանալ, սովորեցի/ կարելի է մի փոքր ձևափոխել և օգտագործել որպես դադար: Աշակերտները թղթերի վրա կգրեն այն, ինչը արդեն գիտեն և կմոտենան ու կփակցնեն գծապատկերին, այնուհետև կփակցնեն, թե ի՞նչ են ուզում իմանալ: Վերջում կավելացնեն,թե ինչ սովորեցին:

Լիանա Խաչատրյան
01.10.2017, 18:27
Շնորհակալություն Դիանա ջան, հետաքրքիր ու արդիական թեմա է, և կարծում եմ՝ փորձի փոխանակումը միայն դրական ազդեցություն կունենա դասը ավելի արդյունավետ ու միաժամանակ հետաքրքիր դարձնելու համար:

Ցանկացած բանավեճ և քննարկում տալիս է դրական արդյունք. սովորում ես նոր բան: Բարձր դասարաններում կարելի է գրականության դասաժամին խաղալ մնջախաղ: Աշակերտներից մեկը կփորձի մնջախաղով ցույց տալ իրենց արդեն ծանոթ գրողին, իսկ մյուսները՝ գուշակեն:

Լիանա Խաչատրյան
01.10.2017, 18:37
Շնորհակալություն, Քնարիկ: Կարծում եմ, բարձր դասարանի աշակերտներին էլ կարելի է երբեմն փոքրացնել և նրանց հետ խաղալ իրենց ծանոթ մանկական խաղերից: Օրինակ լռության խաղը: Այս խաղի ժամանակ ուսուցիչն ընտրում է որևէ աշակերտի, ով դառնում է խաղավար և շրջում շարքերով: Վերջինս ընտրում է ամենալուռ աշակերտին և նստում նրա տեղը: Այսպես խաղավարը փոխվում է և շարունակում խաղը:

Լիանա Խաչատրյան
01.10.2017, 19:13
Հարգելի Լիանա, հետաքրքիր խաղեր ու մեթոդներ եք առաջարկում՝ դասը և ֆիզկուլտադադարը համատեղելու համար: Շնորհակալություն, ես դրանք անպայման կկիրառեմ՝ համապատասխանեցնելով դասին ու դասարանին:

Շնորհակալություն Նաիրա: Ես հաճախ աչքերը հանգստացնող վարժություններ եմ կիրառում, որպես դադար: Աշակերտները հայացքը հառում են հեռու մի կետի, հետո մոտեցնում մատի ծայրին: Այնուհետև դեմքից 25-30 սմ հեռավորության վրա մատը մոտեցնում դեմքին և հեռացնում: Այս վարժությունը հանգստացնում է աչքերը:

Նաիրա Մելիքսեթյան
01.10.2017, 19:20
Հետաքրքիր հնարներ եք կիրառում, որպեսզի աշակերտները դասի ժամանակ շատ չհոգնեն։

Լիանա Խաչատրյան
01.10.2017, 19:21
Հարգելի Լիանա, շատ կարևոր թեմա եք քննարկում:Այս թեման սերտորեն կապված է իմ ընտրած թեմայի հետ:Ֆիզկուլտդադարները կարևոր են երեխայի առողջաւթյան համար, և լավ կլինի ,որ մեր ուսուցիչները չափսոսան այդ րոպեները երեխայի ֆիզիկական ակտիվությանը տրամադրելու համար, քանի որ 45 րոպե անշարժ նստելը հանգեցնում է մկանային գործունեության սահմանափակմանը, ինչը իր հերթին խանգարում է օրգանիզմի բնականոն զարգացման ընթացքին:

Շնորհակալություն հարգելի Վալեր: ՈՒրախ եմ, որ դուք էլ եք կարևորում աշակերտների առողջությունը: Իհարկե, առողջությունից թանկ ոչինչ չկա:

Լիանա Խաչատրյան
01.10.2017, 19:25
Լիանա ջան ձեր մոտեցումը հետաքրքիր է , բայց օրինակ քիմիայի ժամին դա ինչպես է հնարավոր :

Հարգելի Սոֆյա, կարծում եմ հնարավոր է նաև քիմիայի դասին կազմակերպել հետաքրքիր դադարներ: Օրինակ՝ խնդիր առաջադրել և պատասխանը /սխալ պատասխաններ նույնպես պետք է լինեն/ փակցնել գրատախտակին: Աշակերտները լուծեն և արագ վերցնեն ճիշտ պատասխանը: Ցանկացած մեթոդ կարելի է կիրառել ցանկացած դասաժամին: Այստեղ կարևորը ուսուցչի վարպետությունն է և մտքի ճկունությունը:

Լիանա Խաչատրյան
01.10.2017, 20:47
Հետաքրքիր հնարներ եք կիրառում, որպեսզի աշակերտները դասի ժամանակ շատ չհոգնեն։
Շատ կարևոր նախապայման է, անել ամեն ինչ, որ աշակերտը չհոգնի, ուստի հնարքներին դիմելը շատ կարևոր է: Առաջին դասարանի աշակերտի ձեռքի մկանները դեռ այնքան զարգացած չեն , որ նա կարողանա երկար գրել, ուստի կատարում ենք ձեռքի մկանների վարժություն:
Մենք արտասանում ենք փոքրիկ բանաստեղծություն, միաժամանակ բացում և փակում մատները:
Մեր ձեռքերն են՝ աջ և ձախ,
Աշխատանքից չունեն վախ,
Չէ որ ամեն մարդ գիտի,
Ով աշխատի, նա կուտի:

Նաիրա Մելիքսեթյան
01.10.2017, 21:57
Առաջին դասարանցիները ունեն իրենց առանձնահատկությունները և երևի յուրահատուկ մոտեցում են պահանջում: Նրանց հետ աշխատանքն ավելի շատ խաղային պետք է լինի, որպեսզի դպրոցը սիրելի դառնա:

Քնարիկ Հ.
01.10.2017, 22:12
Լիանա ջան, ցածր դասրաններում ես հաճախ եմ բեմականացումներ կազմակերպում: Եթե դասը երկար է, մաս-մաս հանձնարարում եմ խմբերին, որ պատրաստվեն և ներկայացնեն դերերով: Այսպես նրանք և՛ շարժվում են՝ ապահովելով ֆիզկուլտդադար, և՛ դասից չեն կտրվում:

Հասմիկ Հակոբյան
01.10.2017, 23:34
Հարգելի Սոֆյա, կարծում եմ հնարավոր է նաև քիմիայի դասին կազմակերպել հետաքրքիր դադարներ: Օրինակ՝ խնդիր առաջադրել և պատասխանը /սխալ պատասխաններ նույնպես պետք է լինեն/ փակցնել գրատախտակին: Աշակերտները լուծեն և արագ վերցնեն ճիշտ պատասխանը: Ցանկացած մեթոդ կարելի է կիրառել ցանկացած դասաժամին: Այստեղ կարևորը ուսուցչի վարպետությունն է և մտքի ճկունությունը:

Հարգելի Լիանա, հետաքրքիր միտք եք առաջարկում, ես այն կկիրառեմ մաթեմատիկայի դասժամին: Ինչ վերաբերում է դասի ընթացքում կատարվող դադարներին՝ այն անհրաժեշտ է յուրաքանչյուր դասաժամին և ցանկացած դասարանների համար:

Լիանա Խաչատրյան
02.10.2017, 21:35
Առաջին դասարանցիները ունեն իրենց առանձնահատկությունները և երևի յուրահատուկ մոտեցում են պահանջում: Նրանց հետ աշխատանքն ավելի շատ խաղային պետք է լինի, որպեսզի դպրոցը սիրելի դառնա:

Ի ուրախություն ուուցիչների, այսօրվա դասագրքերը նույնպես կազմված են խաղ-ուսուցում սկզբունքով, ինչն ավելի է հեշտացնում դասի յուրացումը: Նշեմ մեկ օրինակ. հավ բառի առաջին տառը փոխելով ՝ ստացիր նոր բառեր/ լավ, կավ, նավ, հով, սով, հաց և այլն/: Նմանատիպ առաջադրանքները հարմար է օգտագործել նաև ֆիզկուլտդադարների ժամանակ:

Լիանա Խաչատրյան
02.10.2017, 21:52
Լիանա ջան, ցածր դասրաններում ես հաճախ եմ բեմականացումներ կազմակերպում: Եթե դասը երկար է, մաս-մաս հանձնարարում եմ խմբերին, որ պատրաստվեն և ներկայացնեն դերերով: Այսպես նրանք և՛ շարժվում են՝ ապահովելով ֆիզկուլտդադար, և՛ դասից չեն կտրվում:

Հարգելի Քնարիկ շատ գովելի է, որ ձեր դասաժամը հագեցած է նմանատիպ մեթոդներով: Ես նույնպես սիրում եմ բեմականացնել հեքիաթները, հետաքրքիր պատմվածքները: Վերջերս, գրական ունկնդրման դասին, մենք բեմականացրինք ,,Անքաղաքավարի գորշուկը,, պատմվածքը: Աշակերտներից մեկը ստանձնեց գորշուկի դերը և հրավիրեց ծննդյան տոնին իր ընկերներին: Բոլորը շատ աշխուժացան և դասն հագեցած էր ֆիզկուլտրոպեներով/ ափսոս որ ծննդյան տորթ չունեինք/:

Լիանա Խաչատրյան
02.10.2017, 21:58
Հարգելի Լիանա, հետաքրքիր միտք եք առաջարկում, ես այն կկիրառեմ մաթեմատիկայի դասժամին: Ինչ վերաբերում է դասի ընթացքում կատարվող դադարներին՝ այն անհրաժեշտ է յուրաքանչյուր դասաժամին և ցանկացած դասարանների համար:

Շնորհակալություն Հասմիկ: Կարծում եմ այս տարբերակը կարելի է օգտագործել նաև վարժությունների ժամանակ /այն հնարավորություն է տալիս առաջադրանքները կազմել յուրաքանչյուր աշակերտի կարողություններին համապատասխան/:

Նաիրա Մելիքսեթյան
02.10.2017, 22:38
Այո, հարգելի Լիանա, այսօրվա դասագրքերում էլ կան աշխուժացնող խաղեր։

Գոհար Խաչատրյան Ալբերտի
02.10.2017, 23:38
Ես ցանկանում եմ մաթեմաթիկայի ժամին անցկացրած ֆիզկուլտրոպեները ներկայացնել. աշակերտներին բաժանեցի միանիշ թվերի քարտեր, ամեն շարքից մեկ աշակերտ մոտեցավ, կազմեցին եռանիշ թվեր՝ բոլոր հնարավոր տարբերակով:Շատ ուրախ, աշխույժ դադար էր, ինչպես նաև ուսուցանող:

Լիանա Խաչատրյան
03.10.2017, 23:42
Այո, հարգելի Լիանա, այսօրվա դասագրքերում էլ կան աշխուժացնող խաղեր։

Հարգելի Նաիրա, այսօրվա դասագրքերը լայն հնարավորություն են տալիս աշակերտների դասն ավելի հետաքրքիր դարձնելու դասը: Գրքում տեղ գտած վանկախաղը որպես ֆիզկուլտդադար օգտագործելը շատ արդյունավետ է դառնում: Վանկերը բաժանվում է աշակերտներին և նրանք գտնում են իրենց զույգին ու բառ կազմում:

Լիանա Խաչատրյան
03.10.2017, 23:49
Ես ցանկանում եմ մաթեմաթիկայի ժամին անցկացրած ֆիզկուլտրոպեները ներկայացնել. աշակերտներին բաժանեցի միանիշ թվերի քարտեր, ամեն շարքից մեկ աշակերտ մոտեցավ, կազմեցին եռանիշ թվեր՝ բոլոր հնարավոր տարբերակով:Շատ ուրախ, աշխույժ դադար էր, ինչպես նաև ուսուցանող:

Հարգելի Գոհար, շնորհակալություն հետաքրքիր տարբերակ առաջարկելու համար: Եռանիշ թվի ուսուցման ժամանակ ես անպայման կօգտվեմ դրանից: Ես եռանիշ թվերի ուսուցման ժամանակ, որպես ֆիզկուլտդադար նմանատիպ քարտեր եմ բաժանում և աշակերտները կանգնում են հնարավոր բոլոր եղանակներով:

Քնարիկ Հ.
04.10.2017, 17:54
Հարգելի Լիանա, հետաքրքիր մեթոդներ եք կիրառում, որպեսզի դասը և՛ արդյունավետ լինի, և՛ աշակերտներին հետաքրքիր դառնա:

Լիանա Խաչատրյան
04.10.2017, 19:07
Հարգելի Լիանա, հետաքրքիր մեթոդներ եք կիրառում, որպեսզի դասը և՛ արդյունավետ լինի, և՛ աշակերտներին հետաքրքիր դառնա:

Տարրական դպրոցում այլ կերպ հնարավոր չէ: Հաճախ խաղում ենք թզուկներ - հսկաներ խաղը ,որի ժամանակ ուսուցչի թզուկներ հրահանգի ժամանակ աշակերտները նստում են, իսկ հսկաներ հրահանգի ժամանակ՝ կանգնում: Ես սովորաբար խաղում եմ աշակերտների հետ և նրանց շփոթեցնում:

Նաիրա Եղիազարյան
04.10.2017, 21:32
Ողջույն հարգելի Լիանա,ինձ հետաքրքրեց Ձեր արտահայտած միտքը և ուզում եմ հարցնել՝ արդյոք այս միջոցը նախատեսվում է բոլոր տարիքի սովորողների համար և արդյոք դա չի խանգարի երեխաների կենտրոնանալունպ;

Դիանա Աղասարյան
04.10.2017, 22:23
Ես ցանկանում եմ մաթեմաթիկայի ժամին անցկացրած ֆիզկուլտրոպեները ներկայացնել. աշակերտներին բաժանեցի միանիշ թվերի քարտեր, ամեն շարքից մեկ աշակերտ մոտեցավ, կազմեցին եռանիշ թվեր՝ բոլոր հնարավոր տարբերակով:Շատ ուրախ, աշխույժ դադար էր, ինչպես նաև ուսուցանող:

Մի նմանատիպ օրինակ էլ ես կներկայացնեմ ձեզ, որը հաճախ կիրառում եմ անգլերենի ժամերին՝ և' ուսուցանող, և' թարմացնող: Աշակերտներին բաժանում եմ քարտեր, որոնց վրա գրված են մրգերի, բանջարեղենի, ծաղիկների, հագուստի, ուտելիքների անգլերեն անվանումներ:Հանձնարարում եմ արագ խմբավորվել:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
04.10.2017, 22:50

Սիրելի՛ Դիանա, շատ հարմար խաղ եք առաջարկում օտար լեզվի դասավանդման համար:Մենք այս խաղն առաջին դասարանում ենք կազմակերպում՝ մրգերը, բանջարեղենները, ծաղիկները ճանաչելու և անվանելու համար: Դուք այս խաղով հետաքրքրություն եք առաջացնում՝ դրանց անգլերեն անվանումը սովորելու և մտապահելու:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
04.10.2017, 22:55
Ողջույն հարգելի Լիանա,ինձ հետաքրքրեց Ձեր արտահայտած միտքը և ուզում եմ հարցնել՝ արդյոք այս միջոցը նախատեսվում է բոլոր տարիքի սովորողների համար և արդյոք դա չի խանգարի երեխաների կենտրոնանալունպ;

Խաղը հանգստանալու, թուլանալու համար է, նրանից հետո ուսուցիչը իր վարպետությամբ պետք է կենտրոնացնի:

Լիանա Խաչատրյան
05.10.2017, 20:32
Ողջույն հարգելի Լիանա,ինձ հետաքրքրեց Ձեր արտահայտած միտքը և ուզում եմ հարցնել՝ արդյոք այս միջոցը նախատեսվում է բոլոր տարիքի սովորողների համար և արդյոք դա չի խանգարի երեխաների կենտրոնանալունպ;

Հարգելի Նաիրա, առանց ֆիզկուլտդադարի էլ պատահում է աշակերտները դժվար են կենտրոնանում և մենք դիմում ենք ամենատարբեր հնարների: Նման դեպքերում մենք փոխում ենք խաղի բնույթը անպես, որ դասարանում կարգապահությունը պահպանվի: Այ օրինակ արտասանում ենք՝
Հինգ եղբայր են անբաժան,
Մեկը երկար, մեկը՝ կարճ,
Մեկը մեկից աջ և ձախ,
Էլ ճկույթիկ, էլ մատնեմատ,
Էլ միջնամատ ու ցուցամատ,
Հինգերորդն էլ հաստ բթամատ:
Հինգն էլ աշխույժ, ժրաջան,
ՈՒ միշտ իրենց գործին պատրաստ:

Լիանա Խաչատրյան
05.10.2017, 20:52
Մի նմանատիպ օրինակ էլ ես կներկայացնեմ ձեզ, որը հաճախ կիրառում եմ անգլերենի ժամերին՝ և' ուսուցանող, և' թարմացնող: Աշակերտներին բաժանում եմ քարտեր, որոնց վրա գրված են մրգերի, բանջարեղենի, ծաղիկների, հագուստի, ուտելիքների անգլերեն անվանումներ:Հանձնարարում եմ արագ խմբավորվել:

Բավականին հետաքրքիր է: Մենք էլ ծաղիկների անուններով լոտո ենք խաղում: Քարտերը բաժանում ենք աշակերտներին և հանում ծաղիկները՝ անուններով: Որ խմբի քարտի մեջ կա տվյալ ծաղիկը մոտենում և վերցնում: Այս խաղը և՛ օգնում է սովորել ու հիշել ծաղիկների անունները, և՝ միաժամանակ ապահովվում դասարանի կարգապահությունն ու ուշադրությունը:

Լիանա Խաչատրյան
05.10.2017, 21:13
Սիրելի՛ Դիանա, շատ հարմար խաղ եք առաջարկում օտար լեզվի դասավանդման համար:Մենք այս խաղն առաջին դասարանում ենք կազմակերպում՝ մրգերը, բանջարեղենները, ծաղիկները ճանաչելու և անվանելու համար: Դուք այս խաղով հետաքրքրություն եք առաջացնում՝ դրանց անգլերեն անվանումը սովորելու և մտապահելու:

Իրավացի եք, հարգելի Գոհար: Լավ է, երբ օտար լեզուն ուսումնասիրելիս, աշակերտներին ծանոթ են մեթոդները: Տարրական դասարաններում մենք հաճախ այս խաղը կազմակերպում ենք թարմ մրգերով: Աշնան բերքահավաքի ժամանակ բերում ենք տարատեսակ մրգեր և լցնում զամբյուղի մեջ: Աշակերտների մի մասը վաճառողներ են, մյուս մասը՝ գնորդ: Վաճառող խումբը պետք է գովերգի մրգերն այնպես, որ գնորդը ցանկանա գնի: Այսպես ուսուցանվում է առարկայի հատկանիշը:

Լիանա Խաչատրյան
05.10.2017, 21:28
Խաղը հանգստանալու, թուլանալու համար է, նրանից հետո ուսուցիչը իր վարպետությամբ պետք է կենտրոնացնի:

Լիովին համամիտ եմ ձեզ հետ, հարգելի Գոհար, որ մեծ դերը ուսուցչինն է: Օգտվելով զվարթ տրամաբանություն առաջադրանքներից, աշակերտները ինքնաբերաբար կենտրոնանում են դասին:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
05.10.2017, 21:29
Իրավացի եք, հարգելի Գոհար: Լավ է, երբ օտար լեզուն ուսումնասիրելիս, աշակերտներին ծանոթ են մեթոդները: Տարրական դասարաններում մենք հաճախ այս խաղը կազմակերպում ենք թարմ մրգերով: Աշնան բերքահավաքի ժամանակ բերում ենք տարատեսակ մրգեր և լցնում զամբյուղի մեջ: Աշակերտների մի մասը վաճառողներ են, մյուս մասը՝ գնորդ: Վաճառող խումբը պետք է գովերգի մրգերն այնպես, որ գնորդը ցանկանա գնի: Այսպես ուսուցանվում է առարկայի հատկանիշը:

Այս խաղը վերնագրել ենք՝ <<Ոսկե աշուն>>: Այո, ճիշտ եք ասում , հարգելի՛ Լիանա, ինձ թվում է, այս խաղը կկիրառեն նաև երկրորդ դասարանում <<Ռուսաց լեզու>> առարկան դասավանդող ուսուցիչները:

Մկրտչյան Արփենիկ
05.10.2017, 23:06
Հարգելի Լիանա, Ձեր թեման շատ կարևոր է.«Առողջ մարմնում առողջ հոգի»:Ֆիզկուլտդադարները անհրաժեշտություն են տարբեր տարիքային խմբերի համար:Դուք ինչպիսի ֆիզկուլտդադարներ կառաջարկեք, որպեսզի կիրառվեն բարձր դասարանների մաթեմատիկայի դասաժամերին:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
06.10.2017, 19:53

Հարգելի՛ Արփինե, մաթեմատիկայի դասաժամերին կարելի է ամենատարբեր միջոցները կիրառել հանգստանալու համար. երբ դուք մի կարևոր թեմա եք բացատրելու, կարող եք հրահանգ տալ՝ կանգնեն և նստեն, նախ շարժվում են, հետո կենտրոնանում: Կամ որևէ բանաձև եք բացատրում, այդ բանաձևի անդամներ եք դարձնում աշակերտներին:

Մկրտչյան Արփենիկ
06.10.2017, 23:11
Հարգելի Գոհհար, 5-6-րդ դասարաններում տեղափոխական, զուգորդական, բաշխական օրենքները ուսուցանելիս կիրառում եմ այդ հնարը, որը շատ ոգևորում է երեխաներին: Սակայն ավելի բարձր դասարաններում կցանկանայի կիրառել այնպիսի խաղդադարներ, որոնք նաև ուսուցանող բնույթ կկրեին:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
07.10.2017, 15:55

Արփինե ջան, ֆիզկուլտդադարը հանգստանալու, թուլանալու, մի պահ դասից կտրվելու համար է, ուրիշ է մաթեմատիկական ուսուցանող խաղերը:

Լիանա Խաչատրյան
07.10.2017, 16:28
Հարգելի Լիանա, Ձեր թեման շատ կարևոր է.«Առողջ մարմնում առողջ հոգի»:Ֆիզկուլտդադարները անհրաժեշտություն են տարբեր տարիքային խմբերի համար:Դուք ինչպիսի ֆիզկուլտդադարներ կառաջարկեք, որպեսզի կիրառվեն բարձր դասարանների մաթեմատիկայի դասաժամերին:

Շնորհակալություն արձագանքի համար: Մաթեմատիկայի դասաժամին ֆիզկուլտդադարներն անհրաժեշտություն են: Բարձր դասարաններում կարելի է կատարել պարզապես լիցքային վարժություններ: Օրինակ՝ ուսուցիչն արտասանում է.
Ձեռքերն առաջ, ձեռքերը՝ հետ,
Պտտվիր աջ, հետո էլ ձախ,
Նայիր վերև, նայիր ներքև,
Ձեռքդ պարզիր ու տուր բարև,
Ինչպես պայծառ կարմիր արև:

Լիանա Խաչատրյան
07.10.2017, 16:49
Հարգելի՛ Արփինե, մաթեմատիկայի դասաժամերին կարելի է ամենատարբեր միջոցները կիրառել հանգստանալու համար. երբ դուք մի կարևոր թեմա եք բացատրելու, կարող եք հրահանգ տալ՝ կանգնեն և նստեն, նախ շարժվում են, հետո կենտրոնանում: Կամ որևէ բանաձև եք բացատրում, այդ բանաձևի անդամներ եք դարձնում աշակերտներին:
Համամիտ եմ ձեզ հետ, հարգելի Գոհար: Կարելի է նաև խմբերի բաժանել և տալ խնդիրներ: Յուրաքանչյուր խումբ պետք է մոտենա և ներկայացնի իր խնդիրը տարբեր ձևերով /մնջախաղով, բեմականացմամբ/ և այլն:

Լիանա Խաչատրյան
07.10.2017, 17:06
Հարգելի Գոհհար, 5-6-րդ դասարաններում տեղափոխական, զուգորդական, բաշխական օրենքները ուսուցանելիս կիրառում եմ այդ հնարը, որը շատ ոգևորում է երեխաներին: Սակայն ավելի բարձր դասարաններում կցանկանայի կիրառել այնպիսի խաղդադարներ, որոնք նաև ուսուցանող բնույթ կկրեին:

Հարգելի Արփենիկ, ելնելով ձեր դասի թեմայից, կարող եք առաջարկել խաղ-նավարկություն, որի ժամանակ դուրս կհանեք նրանց նախնական գիտելիքները ուսուցանվող թեմայի շուրջ և վերջինիս հիման վրա կկառուցեք նորը:

Լիանա Խաչատրյան
07.10.2017, 17:17
Իրավացի եք Գոհար: ՈՒսուցանող խաղերը կարող են լինել բազմազան: Կարելի է օգտվել «Կենգուրու» մրցույթի խնդիրներից կամ դասանյութի շուրջ կազմել նմանատիպ խնդիրներ:

Մկրտչյան Արփենիկ
07.10.2017, 18:20
Շնորհակալություն արձագանքի համար: Մաթեմատիկայի դասաժամին ֆիզկուլտդադարներն անհրաժեշտություն են: Բարձր դասարաններում կարելի է կատարել պարզապես լիցքային վարժություններ: Օրինակ՝ ուսուցիչն արտասանում է.
Ձեռքերն առաջ, ձեռքերը՝ հետ,
Պտտվիր աջ, հետո էլ ձախ,
Նայիր վերև, նայիր ներքև,
Ձեռքդ պարզիր ու տուր բարև,
Ինչպես պայծառ կարմիր արև:
Հարգելի Լիանա, ինչպես եք պատկերացնում նմանատիպ խաղ անցկացնել բարձր դասարաններում:

Լիանա Խաչատրյան
07.10.2017, 18:47
Հարգելի Լիանա, ինչպես եք պատկերացնում նմանատիպ խաղ անցկացնել բարձր դասարաններում:

Հարգելի Արփենիկ, ես ընդամենը օրինակ եմ գրել, իսկ թե ինչպես անցկացնել նմանատիպ դադարները բարձր դասարաններում՝ դա արդեն կախված է ուսուցչի ստեղծագործական մտքից և վարպետությունից:

mush.krist
07.10.2017, 22:51
Հարգելի գործընկերներ, ֆիզկուլտների քանակը կախված է նրանից, թե որ տարիքի աշակերտների հետ ենք աշխատում։ Օրինակ ես տարրական դասարաններում եմ աշխատում և առաջին դադարանում 3 ֆիզկուլտդադարը շատ քիչ է 1 դադաժամի ընթացքում։ Այնպես որ քանակը պայմանավորված է աշակերտների տարիքային խմբից։

Գայանե Սիմոնյան
08.10.2017, 01:07
Շնորհակալություն արձագանքի համար: Մաթեմատիկայի դասաժամին ֆիզկուլտդադարներն անհրաժեշտություն են: Բարձր դասարաններում կարելի է կատարել պարզապես լիցքային վարժություններ: Օրինակ՝ ուսուցիչն արտասանում է.
Ձեռքերն առաջ, ձեռքերը՝ հետ,
Պտտվիր աջ, հետո էլ ձախ,
Նայիր վերև, նայիր ներքև,
Ձեռքդ պարզիր ու տուր բարև,
Ինչպես պայծառ կարմիր արև:

Հարգելի Լիանա Խաչատրյան, Ձեր առաջարկած օրինակը գուցե և հետաքրքիր է, բայց ոչ բարձր դասարաններում կիրառելու համար: Ընդհանրապես, երբ սովորողներին որևէ առաջադրանք կամ հանձնարարություն ենք տալիս, անպայման պետք է հաշվի առնենք նրանց տարիքային առանձնահատկությունները: Բացառություն չեն նաև ֆիզկուլտդադարները: Վերջիններիս ընտրության հարցում նույնպես պետք է լինենք ուշադիր և այնպես կազմակերպենք, որ դրանք համապատասխանեն տվյալ տարիքի երեխաներին:

Լիանա Խաչատրյան
08.10.2017, 11:13
Հարգելի գործընկերներ, ֆիզկուլտների քանակը կախված է նրանից, թե որ տարիքի աշակերտների հետ ենք աշխատում։ Օրինակ ես տարրական դասարաններում եմ աշխատում և առաջին դադարանում 3 ֆիզկուլտդադարը շատ քիչ է 1 դադաժամի ընթացքում։ Այնպես որ քանակը պայմանավորված է աշակերտների տարիքային խմբից։

Շնորհակալություն արձագանքի համար: Համամիտ եմ ձեզ հետ, որ առաջին դասարանում ֆիզկուլտդադարների անհրաժեշտությունը շատ է: Այդ պատճառով այն օգտագործում ենք ուսուցանելու նպատակով: Հաճախ ենք առաջարկում հանելուկներ, խաչբառեր, վանկախաղ: Խմբին տալիս ենք կենդանիների նկարներ և միասին որոշում են, թե ո՞րն է ավելորդ և ինչո՞ւ:

Լիանա Խաչատրյան
08.10.2017, 11:20
Հարգելի Լիանա Խաչատրյան, Ձեր առաջարկած օրինակը գուցե և հետաքրքիր է, բայց ոչ բարձր դասարաններում կիրառելու համար: Ընդհանրապես, երբ սովորողներին որևէ առաջադրանք կամ հանձնարարություն ենք տալիս, անպայման պետք է հաշվի առնենք նրանց տարիքային առանձնահատկությունները: Բացառություն չեն նաև ֆիզկուլտդադարները: Վերջիններիս ընտրության հարցում նույնպես պետք է լինենք ուշադիր և այնպես կազմակերպենք, որ դրանք համապատասխանեն տվյալ տարիքի երեխաներին:

Հարգելի Գայանե, ես ինքս համամիտ եմ Ձեզ հետ և ավելին, բազմիցս նշել եմ, որ ֆիզկուլտդադարներն անհրաժեշտ են նաև բարձր դասարաններում: Եթե նկատել եք, ես նշել էի, որ բարձր դասարանում կարելի է կատարել պարզապես լիցքային վարժություններ, իսկ փոքրիկ արտասանությամբ նշել եմ լիցքային վարժությունների շարքը: Ես այն չեմ պարտադրել բարձր դասարանցուն: Շնորհակալություն:

Նաիրա Մելիքսեթյան
08.10.2017, 12:43
Բարձր դասարաններում հիմնականում արդյունավետ են կիրառել աշխուժացնող մեթոդներ` համատեղելով դասն ու ֆիզկուլտդադարը։Իսկ տարրական դասարաններում նմանատիպ խաղերը իմ կարծիքով տեղին են ու օգտակար։

Լիանա Խաչատրյան
08.10.2017, 18:14
Բարձր դասարաններում հիմնականում արդյունավետ են կիրառել աշխուժացնող մեթոդներ` համատեղելով դասն ու ֆիզկուլտդադարը։Իսկ տարրական դասարաններում նմանատիպ խաղերը իմ կարծիքով տեղին են ու օգտակար։

Լիովին համամիտ եմ ձեզ հետ: Նմանատիպ խաղ-դադարները օգնում են դասն արդյունավետ անցկացնել: ՈՒստի դասվարները շատ են ստեղծագործում: Վերջերս որպես ֆիզկուլտդադար օգտագործեցինք մեր սովորած երգի կրկներգը: Աշակերտները և՛ երգում էին և՛ ցույց տալիս: Այդ կրկներգն է.
Պայծառ արեգակը չենք կարող կիսել
Եվ ամբողջ աշխարհին բաժանել,
Բայց զրնգուն, պարզ հոգու քո բարությունը
Ուզում ես, կարող ես մարդկանց նվիրել:

Նաիրա Մելիքսեթյան
10.10.2017, 07:48
Հետաքրքիր է ստացվել։ Պատկերացնում եմ երեխաների ոգևորությունը։

Լիանա Խաչատրյան
10.10.2017, 19:56
Հետաքրքիր է ստացվել։ Պատկերացնում եմ երեխաների ոգևորությունը։

Ամեն դեպքում երաժշտական ֆիզկուլտդադարները բավականին աշխուժացնող են: Մաթեմատիկայի դասին երգում ենք <<Սովորում ենք հաշվել>> կամ <<Երկրաչափական պատկերներ>> երգերը:

Երանուհի Մարտիրոսյան
10.10.2017, 21:49
Հարգելի Լիանա, ուրիշ ի՞նչ ֆիզկուլտդադար կառաջարկեք տարրական դասարանների մայրենիի, տեխնոլոգիայի, դասաժամերի համար:

Լուսինե Ա.
10.10.2017, 21:52
Ամեն դեպքում երաժշտական ֆիզկուլտդադարները բավականին աշխուժացնող են: Մաթեմատիկայի դասին երգում ենք <<Սովորում ենք հաշվել>> կամ <<Երկրաչափական պատկերներ>> երգերը:

Համամիտ եմ ձեզ հետ,քանի որ երաժշտությունը կրկնակի ներգործման ուժ ունի լիցքաթափման վրա:

Լիանա Խաչատրյան
12.10.2017, 00:17
Հարգելի Լիանա, ուրիշ ի՞նչ ֆիզկուլտդադար կառաջարկեք տարրական դասարանների մայրենիի, տեխնոլոգիայի, դասաժամերի համար:

Հարգելի Երանուհի տարրական դասարաններում մայրենիի դասաժամին և ոչ միայն կարող եմ առաջարկել այս ֆիզկուլտդադարը:
Աշակերտները երգում են՝
Տանձ, խնձորը, դեղձ, խաղողը,
Ասա որն է ծննդյանդ օրը:
Հունվար, փետրվար, մարտ, ապրիլ,
Մայիս, հունիս, հուլիս, օգոստոս,
Սեպտեմբեր ու հոկտեմբեր,
Նոյեմբեր ու դեկտեմբեր:
Այս երգը երգելիս յուրաքանչյուր աշակերտ ոտքի է կանգնում այն պահին, երբ լսում է իր ծննդյան ամիսը: Այնուհետև երգը կրկնում ենք, բայց այս անգամ արդեն աշակերտները նստում են: Կարելի է օգտագործել նաև մաթեմատիկայի դասաժամին, երբ ուսուցանում ենք տարի թեման:

Լիանա Խաչատրյան
12.10.2017, 00:20
Համամիտ եմ ձեզ հետ,քանի որ երաժշտությունը կրկնակի ներգործման ուժ ունի լիցքաթափման վրա:

Համամիտ եմ Ձեզ հետ, ուստի տարրական դասարաններում հաճախ ենք ֆիզկուլտդադարները կազմակերպում երաժշտության ներքո: Նույնիսկ կազմակերպում ենք երաժշտության ունկնդրում, որին հաջորդում է 5 րոպեանոց շարադրանք /3-4 դասարաններում /:

Արսենյան
12.10.2017, 10:15
Ֆիզկուլտդադարը կարելի է դարձնել փոքրիկ խաղ ցածր դասարաններում, իսկ բարձր դասարաններում ավելի լավ է թողնել՝ մեկ-երկու րոպե հանգստանան, որևէ սրամիտ խնդիր առաջարկել:

Արսենյան
12.10.2017, 10:17
Կարծում եմ՝ ազատ նստելը և ազատ մտածելը ևս նպաստում են հոգնածության անցնելուն:

Լիանա Խաչատրյան
12.10.2017, 23:04
Ֆիզկուլտդադարը կարելի է դարձնել փոքրիկ խաղ ցածր դասարաններում, իսկ բարձր դասարաններում ավելի լավ է թողնել՝ մեկ-երկու րոպե հանգստանան, որևէ սրամիտ խնդիր առաջարկել:
Ամեն դեպքում կարելի է նաև մտածել այնպիսի խաղեր, որունք ուսուցանող և զվարճացնող են: Վերջերս ծանոթներիցս մեկը իր թեմայի համար պատրաստել էր <<Այլ կերպ>> խաղի իր տարբերակը, որը և՛ ուսուցանող էր, և՛ աշխուժացնող:

Լիանա Խաչատրյան
12.10.2017, 23:06
Կարծում եմ՝ ազատ նստելը և ազատ մտածելը ևս նպաստում են հոգնածության անցնելուն:

Համամիտ եմ: Կարելի է նաև միացնել որևէ հանգիստ երաժշտություն և թույլ տալ լիցքաթափվել:

Ծ. Մարիամ
13.10.2017, 20:43
Հարգելի Լիանա, արդյունավետ մեթոդներ ու հնարներ եք առաջադրել՝ ֆիզկուլտդադարները հետաքրքիր ու նպատակային դարձնելու համար: Իսկ ինչպիսի ֆիզկուլտդադարներ եք կիրառում մաթեմատիկայի դասաժամերին:

Լիանա Խաչատրյան
13.10.2017, 23:15
Հարգելի Լիանա, արդյունավետ մեթոդներ ու հնարներ եք առաջադրել՝ ֆիզկուլտդադարները հետաքրքիր ու նպատակային դարձնելու համար: Իսկ ինչպիսի ֆիզկուլտդադարներ եք կիրառում մաթեմատիկայի դասաժամերին:

Մաթեմատիկայի դասին օգտագործում են բազմաթիվ ուսուցանող դադարներ:Բերեմ մեկ օրինակ՝
Խաղավարը հավաքապաստառի վրա դնում է տարբեր գույնի և չափի երկրաչափական պատկերներ: Առաջարկվում է մեկ կամ երկու րոպե դիտելուց հետո աչքերը փակել: Նա վերցնում է երկրաչափական պատկերներից մեկը: Երեխաները բացում են աչքերը և որոշում, թե ո՞ր երկրաչափական պատկերն է բացակայում, ի՞նչ գույնի և ի՞նչ չափի է այն:

Ծ. Մարիամ
14.10.2017, 18:15
Հարգելի Լիանա, լավ միջոց է՝ զարգացնելու հիշողությունը:

Լիանա Խաչատրյան
14.10.2017, 20:48
Հարգելի Լիանա, լավ միջոց է՝ զարգացնելու հիշողությունը:

Հարգելի Մարիամ, ուշադրությունը զարգացնելու համար էլ կառաջարկեմ այս խաղը՝
Աշակերտների ձեռքի տակ պետք է լինի ինչ-որ պատկերի տեսքով կարմիր և կանաչ դրոշակներ: Ուսուցիչը խառը ասում է զույգ և կենտ թվեր: Աշակերտները պետք է կենտ թվերի ժամանակ բարձրացնեն կարմիր, իսկ զույգ թվերի ժամանակ կանաչ դրոշակները:Սխալվողները չեն մասնակցում:

Ծ. Մարիամ
17.10.2017, 20:05
Հետաքրքիր հնար է։Այն կարելի է փոփոխել և օրվա թեմային համապատասխան հանձնարարությամբ կիրառել։

Լիանա Խաչատրյան
17.10.2017, 21:16
Հետաքրքիր հնար է։Այն կարելի է փոփոխել և օրվա թեմային համապատասխան հանձնարարությամբ կիրառել։
Հարգելի Մարիամ, կարող եմ առաջարկել նաև այս տարբերակը:

<<Ով ավելի շատ...>>
Բաժանվում են զույգերի կամ խմբերի:
Վանկային քարտերը շրջում ենք սեղանի վրա: Դոմինոյի սկզբունքով հերթով վերցրեք վանկային քարտերը և կազմեք բառեր: Հաղթում է նա, ով շատ բառ է կազմում:

Երանուհի Մարտիրոսյան
17.10.2017, 21:37
Բավականին հետաքրքիր խաղեր եք առաջարկում : Ես անպայման այն կկիրառեմ իմ աշխատանքում:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
18.10.2017, 18:55
Հարգելի՛ Լիանա, շատ հաճախ մայրենիի դասաժամին, թեմային համապատասխան վերնագիր եմ առաջադրում և առաջարկում. գլուխները դնեն սեղաններին և խորհեն վերնագրի շուրջ: Շատ արդյունավետ հանգստի ձև է:

Լիանա Խաչատրյան
18.10.2017, 20:36
Հարգելի՛ Լիանա, շատ հաճախ մայրենիի դասաժամին, թեմային համապատասխան վերնագիր եմ առաջադրում և առաջարկում. գլուխները դնեն սեղաններին և խորհեն վերնագրի շուրջ: Շատ արդյունավետ հանգստի ձև է:

Համամիտ եմ, բավականին լավ տարբերակ է, և այս դեպքում լռությունը միանշանակ ապահովված է: Կարելի նաև միացնել հանգիստ երաժշտություն, իսկ վերջում տալ 5 րոպեանոց շարադրանք:

Լիանա Խաչատրյան
18.10.2017, 20:51
Բավականին հետաքրքիր խաղեր եք առաջարկում : Ես անպայման այն կկիրառեմ իմ աշխատանքում:

Շնորհակալություն, հարգելի Երանուհի: Կարող եմ առաջարկել ևս մեկ տարբերակ: Ուսուցիչը գնդակը նետելով, ասում է որևէ բառ: Գնդակը բռնող աշակերտը պետք է ասի հակառակ իմաստ ունեցող բառը և վերադարձնի գնդակը: Օրինակ՝ մեծ-փոքր, հաստ-բարակ, նեղ լայն և այլն:

Մարինա76
19.10.2017, 23:25
Հարգելի Մարիամ, ուշադրությունը զարգացնելու համար էլ կառաջարկեմ այս խաղը՝
Աշակերտների ձեռքի տակ պետք է լինի ինչ-որ պատկերի տեսքով կարմիր և կանաչ դրոշակներ: Ուսուցիչը խառը ասում է զույգ և կենտ թվեր: Աշակերտները պետք է կենտ թվերի ժամանակ բարձրացնեն կարմիր, իսկ զույգ թվերի ժամանակ կանաչ դրոշակները:Սխալվողները չեն մասնակցում:

Հարգելի Լիանա, հետաքրքիր մոթոդ եք առաջարկում, այն կարելի է կիրառել նաևհիմնական դպրոցում՝ մաթեմատիկայի դասաժամերին:

Հասմիկ Հակոբյան
20.10.2017, 00:59
Շնորհակալություն, հարգելի Երանուհի: Կարող եմ առաջարկել ևս մեկ տարբերակ: Ուսուցիչը գնդակը նետելով, ասում է որևէ բառ: Գնդակը բռնող աշակերտը պետք է ասի հակառակ իմաստ ունեցող բառը և վերադարձնի գնդակը: Օրինակ՝ մեծ-փոքր, հաստ-բարակ, նեղ լայն և այլն:

Հարգելի Լիանա, հետաքրքիր մեթոդ եք առաջարկում, ես այն կկիրառեմ մաթեմատիկայում:Օրինակ հենց բազմապակոման աղյուսակը սովորելու համար:Ուսուցիչը գնդակը նետելով, հարցնում է որևէ աղյուսակ: Գնդակը բռնող աշակերտը պետք է ասի պատասխանը և վերադարձնի գնդակը:

Երանուհի Մարտիրոսյան
20.10.2017, 18:26

Համամիտ եմ ձեզ հետ, կարելի է նաև կիրառել 20- ի սահմանում գումարում- հանումն ամրապնդելիս:

Gayane Lachinyan
20.10.2017, 20:06
Հարգելի Լիանա, հետաքրքիր մեթոդ եք առաջարկում, ես այն կկիրառեմ մաթեմատիկայում:Օրինակ հենց բազմապակոման աղյուսակը սովորելու համար:Ուսուցիչը գնդակը նետելով, հարցնում է որևէ աղյուսակ: Գնդակը բռնող աշակերտը պետք է ասի պատասխանը և վերադարձնի գնդակը:

Հարգելի Հասմիկ, լավագույն խաղերից մեկն է բազմապատկման աղյուսակը յուրացնելու համար:Կրտսեր դպրոցում՝ հատկապես երկրորդ դասարանում, հաճախ են խաղում այս խաղը:Միայն թե գնդակը բռնող աշակերտը, ասում է պատասխանը ևնորից նետում է գնդակը՝ հարցնելով որևէ աղյուսակ :Սխալ պատասխանող աշակերտը դուրս է գալիս խաղից ՝ գնդակը հետ փոխանցելով :
Հաղթող աշակերտը խրախուսվում է :
Խաղային եղանակով սովորելու մեթոդը ձերբազատում է աշակերտին կրթության պարտադրանքի կարծրատիպից՝ վերածելով այն հաճույքի :

Նաիրա Մելիքսեթյան
20.10.2017, 21:51
Խաղային մեթոդներով սովորածն էլ երեխաները լավ են մտապահում։

Լիանա Խաչատրյան
20.10.2017, 21:59
Հարգելի Լիանա, հետաքրքիր մոթոդ եք առաջարկում, այն կարելի է կիրառել նաևհիմնական դպրոցում՝ մաթեմատիկայի դասաժամերին:

Շնորհակալություն հարգելի Մարինա, համամիտ եմ ձեզ հետ: Կարելի է նաև թեմային համապատասխան փոխել պահանջը: Օրինակ ասել թվեր, որոնք պատիկ են 5-ին և 3ին: Կանաչ գույնը բարձրացնեն 5-ին պատիկ թվերը լսելուց, իսկ կարմիրը՝ 3-ի:

Լիանա Խաչատրյան
20.10.2017, 22:05
Հարգելի Լիանա, հետաքրքիր մեթոդ եք առաջարկում, ես այն կկիրառեմ մաթեմատիկայում:Օրինակ հենց բազմապակոման աղյուսակը սովորելու համար:Ուսուցիչը գնդակը նետելով, հարցնում է որևէ աղյուսակ: Գնդակը բռնող աշակերտը պետք է ասի պատասխանը և վերադարձնի գնդակը:

Բազմապատկման աղյուսակը անցնելիս մենք խաղում ենք այսպիսի խաղ: Աշակերտներին բաժանվում են թվեր և ուսուցիչը կամ որևէ աշակերտ ասում է աղյուսակը, ում մոտ գտնվում է պատասխանի համապատասխան թիվը, նա ոտքի է կանգնում:

Լիանա Խաչատրյան
20.10.2017, 22:07
Հարգելի Հասմիկ, լավագույն խաղերից մեկն է բազմապատկման աղյուսակը յուրացնելու համար:Կրտսեր դպրոցում՝ հատկապես երկրորդ դասարանում, հաճախ են խաղում այս խաղը:Միայն թե գնդակը բռնող աշակերտը, ասում է պատասխանը ևնորից նետում է գնդակը՝ հարցնելով որևէ աղյուսակ :Սխալ պատասխանող աշակերտը դուրս է գալիս խաղից ՝ գնդակը հետ փոխանցելով :
Հաղթող աշակերտը խրախուսվում է :
Խաղային եղանակով սովորելու մեթոդը ձերբազատում է աշակերտին կրթության պարտադրանքի կարծրատիպից՝ վերածելով այն հաճույքի :

Տարրական դասարաններում այլ կերպ հնարավոր չէ, լիովին համամիտ եմ: Այնուամենայնիվ այն պետք է ճիշտ կառուցված լինի, որ աշակերտները դասը խաղից տարբերակեն:

Դիանա Աղասարյան
20.10.2017, 22:10
Բազմապատկման աղյուսակը անցնելիս մենք խաղում ենք այսպիսի խաղ: Աշակերտներին բաժանվում են թվեր և ուսուցիչը կամ որևէ աշակերտ ասում է աղյուսակը, ում մոտ գտնվում է պատասխանի համապատասխան թիվը, նա ոտքի է կանգնում:

Հարգելի Լիանա մատչելի եղանակ եք ընտրել բազմապատկման աղյուսակի ուսուցանման համար, ես նմանատիպ աշխատանքներ կազմակերպում եմ անգլերենի ժամերին ՝ նոր բառերի ուսուցանման ժամանակ:Ես արտասանում եմ բառերը հայերեն, ոտքի է կանգնում այն աշակերտը, ում մոտ կա բառի անգլերեն տարբերակը:

Լիանա Խաչատրյան
20.10.2017, 22:10
Խաղային մեթոդներով սովորածն էլ երեխաները լավ են մտապահում։

Ցանկացած նյութ, որը մատուցվում է հետաքրքիր մեթոդով և խաղային տարբերակով, որտեղ աշակերտը իր մասնակցությունն է ունենում, մտապահում են անկասկած:

Լիանա Խաչատրյան
20.10.2017, 22:15
Հարգելի Լիանա մատչելի եղանակ եք ընտրել բազմապատկման աղյուսակի ուսուցանման համար, ես նմանատիպ աշխատանքներ կազմակերպում եմ անգլերենի ժամերին ՝ նոր բառերի ուսուցանման ժամանակ:Ես արտասանում եմ բառերը հայերեն, ոտքի է կանգնում այն աշակերտը, ում մոտ կա բառի անգլերեն տարբերակը:

Հարգելի Դիանա, ուրախ եմ, որ նույն մոտեցումն է ցուցաբերվում տարբեր առարկաների ուսուցման ժամանակ: Նման տարբերակով յուրացվածը կմնա աշակերտների հիշողության մեջ:

Դիանա Աղասարյան
20.10.2017, 22:22
Հարգելի Դիանա, ուրախ եմ, որ նույն մոտեցումն է ցուցաբերվում տարբեր առարկաների ուսուցման ժամանակ: Նման տարբերակով յուրացվածը կմնա աշակերտների հիշողության մեջ:

Անշուշտ, որքան մատչելի է մատուցվում դասը, այնքան հիմնավոր գիտելիքներ են ստանում:

Լիանա Խաչատրյան
21.10.2017, 23:00
Անշուշտ, որքան մատչելի է մատուցվում դասը, այնքան հիմնավոր գիտելիքներ են ստանում:

Համամիտ եմ, աշակերտները լավ են մտապահում նաև այն, ինչը իրենք են գտնում, սովորում ու սովորեցնում:

Ծ. Մարիամ
23.10.2017, 15:16
Ֆիզկուլտդադարները տարրական դասարաններում կարևոր են ու անհրաժեշտ: Երեխաները և լիցքաթափվում են, և միաժամանակ դասին են մասնակցում:

Լիանա Խաչատրյան
23.10.2017, 23:19
Ֆիզկուլտդադարները տարրական դասարաններում կարևոր են ու անհրաժեշտ: Երեխաները և լիցքաթափվում են, և միաժամանակ դասին են մասնակցում:

Իհարկե հարգելի Մարիամ, տարրական դասարաններում այն դասաժամի անբաժան մասն են կազմում: Վեց տարեկան երեխան հաստատ ի վիճակի չէ ուղիղ նստել մեկ դասաժամ, ուստի նրան անընդհատ անհրաժեշտ է լիցքաթափվել: Բացի այդ նրա ձեռքերի մոտորիկան այնքան զարգացած չէ, որ նա կարողանա վարժ գրել:

Երանուհի Մարտիրոսյան
26.10.2017, 20:05
Ֆիզկուլտդադարները տարրական դասարաններում կարևոր են ու անհրաժեշտ: Երեխաները և լիցքաթափվում են, և միաժամանակ դասին են մասնակցում:

Ամեն դեպքում տարրական դասարաններում ֆիզկուլտդադարները շատ մեծ նշանակություն ունեն: Եթե դադարները ճիշտ են կազմակերպվում, ապա այն միայն օգնում է և լրացնում ուսուցանվող նյութին:

Լիանա Խաչատրյան
26.10.2017, 20:34
Ամեն դեպքում տարրական դասարաններում ֆիզկուլտդադարները շատ մեծ նշանակություն ունեն: Եթե դադարները ճիշտ են կազմակերպվում, ապա այն միայն օգնում է և լրացնում ուսուցանվող նյութին:

Հիմնականում դադարները կազմակերպվում է այնպես, որ այն նպաստի աշակերտների ուշադրության ձևավորմանը: Կարևոր է, որ աշակերտները կենտրոնանան և միաժամանակ լիցքաթափվեն:

Գոհար Խաչատրյան Ալբերտի
26.10.2017, 20:43
Հիմնականում դադարները կազմակերպվում է այնպես, որ այն նպաստի աշակերտների ուշադրության ձևավորմանը: Կարևոր է, որ աշակերտները կենտրոնանան և միաժամանակ լիցքաթափվեն:

Ցավոք շատ ուսուցիչներ դադարները պարզապես են կազմակերպում, չմտածված և ոչ ճիշտ հատվածում:

Լիանա Խաչատրյան
28.10.2017, 16:55
Ցավոք շատ ուսուցիչներ դադարները պարզապես են կազմակերպում, չմտածված և ոչ ճիշտ հատվածում:
Համամիտ եմ ձեզ հետ: Իրոք որ շատերը ֆիզկուլտդադարները օգտագործում են աննպատակ և այն ոչ մի արդյունք չի տալիս: Դադարները ևս պետք է դասին համահունչ լինեն, օրինակ՝ եթե աշակերտը հոգնել է գրելուց, ապա պետք է ձեռքերի վարժությունը օգտագործել, այլ ոչ թե աշխուժացնող:

Դիանա Աղասարյան
29.10.2017, 11:24
Համամիտ եմ ձեզ հետ: Իրոք որ շատերը ֆիզկուլտդադարները օգտագործում են աննպատակ և այն ոչ մի արդյունք չի տալիս: Դադարները ևս պետք է դասին համահունչ լինեն, օրինակ՝ եթե աշակերտը հոգնել է գրելուց, ապա պետք է ձեռքերի վարժությունը օգտագործել, այլ ոչ թե աշխուժացնող:

Ֆիզկուլտդադարներն անշուշտ պետք է նպատակային լինեն՝ սկսած աշակերտի ֆիզիկական դիրքի փոփոխությամբ, վերջացրած օրվա դասի թեմային համահունչ: Օրինակ՝ անգլերենի ժամին 4-րդ դասարանում ժամերը '' Hours '' անցնելիս մեր ֆիզկուլտդադարը կազմակերպում եմ հետևյալ կերպ. աշակերտները նախապես տանը պատրաստում են ժամացույց, որն օգտագործվում է դասի ընթացքում: Ես արտասանում եմ տարբեր ժամեր անգլերենով, իսկ աշակերտները սլաքների արագ տեղափոխման միջոցով ցույց են տալիս ժամը: Տվյալ աշխատանքը առաջացրել է և՛ հետաքրքրություն և՛ նպաստել է սովորել ժամերը անգլերեն:

Լիանա Խաչատրյան
07.11.2017, 00:22

Հարգելի Դիանա , այս տարբերակով աշակերտները ժամերը սովորում են ոչ միայն անգլերեն, այլ նաև ամրապնդում են իրենց գիտելիքները: Կարելի է նաև խաղ կազմակերպել և կազմել օրվա ռեժիմը:

Միքայելյան Անժելա
12.11.2017, 23:07
Դասը սովորողների ուսումնական աշխատանքի հիմնական ձևն է: Բնականաբար դպրոցականի և' հոգեբանական, և' ֆիզիկական վիճակն ուղղակիորեն կախված է դասի գրագետ կառուցվածքից:
Ըստ ՈՒշինսկու՝ բավական է դասի ընթացքում 2-3 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին և դասն ավելի արդյունավետ կլինի:
Դասի տարբեր փուլերի հաջորդականությունը բերում է սովորողների աշխատունակության դինամիկ փոփոխություններ:
Առաջին փուլը համընկնում է դասի կազմակերպչական փուլին:
Երկրորդ փուլը ներառում է դասի առավել դժվար փուլերը:
Երրորդ փուլը համընկնում է ստացած գիտելիքների ամրապնդման փուլի հետ:
Բոլոր դասերը պետք է ներառեն ֆիզկուլտրոպեներ և ֆիզկուլտդադարներ՝ ուշադրության, մտավոր աշխատունակության և զգայական տրամադրվածության համար:Բացի դրանից՝ դրանք օգնում են նվազեցնելու ողնաշարի բեռնվածությունը և կանխելու կեցվածքի հնարավոր շեղումները:

Հարգելի Լիաննա, ֆիզկուլտդադարները տարրական դպրոցում ոչ միայն պետք են, այլև անհրաժեշտ, մենք էլ ենք միջին դպրոցում իրականացնում ֆիզկուլտդադար, պարզապես անունը այլ է՝լիցքաթափվում ենք հումոր անելով :

Անահիտ Չոմարյան
24.01.2018, 19:37
Շնորհակալություն, հարգելի Երանուհի: Կարող եմ առաջարկել ևս մեկ տարբերակ: Ուսուցիչը գնդակը նետելով, ասում է որևէ բառ: Գնդակը բռնող աշակերտը պետք է ասի հակառակ իմաստ ունեցող բառը և վերադարձնի գնդակը: Օրինակ՝ մեծ-փոքր, հաստ-բարակ, նեղ լայն և այլն:

Այս խաղը ,հարգելի Լիաննա,ես կազմակերպում եմ հետևյալ կերպ.գնդակը նետում եմ և տալիս հարցը,աշակերտը բռնում ,պատասխանում է և նետում հետ,եթե պատասխանը սխալ է,ես գնդակը չեմ բռնում և ,այն ընկնում է հատակին:Այն աշակետը,ով գիտի հարցի պատասխանը,արագ մոտենում և վերցնում է գնդակը,տալիս պատասխանը և նետում ինձ:
Այս խաղը աշակերտների մոտ զարգացնում է ուշադրությունը,մտածողությունը,արագ կողմնորոշվելու կարողությունը:Շատ նպատակային է կիրառել մաթեմատիկայի դասերին բանավոր հաշիվը կազմակերպելիս:

Անահիտ Չոմարյան
24.01.2018, 19:54
Հարգելի Լիանա,առաջին դասարանում մենք՝դասվարներս դասը իրականացնում ենք խաղ- ուսուցում սկզբունքով,քանի որ խաղը գերակայում է փոքրիկների մոտ որպես առաջատար գործունեություն ուսուցման հետ միասին:Իսկ ֆիզկուլտ դադարները,կարծում եմ ,անհրաժեշտ է կազմակերպել այնպես,որ բացի մարմնից հանգստանա նաև երեխաների միտքը:

Angela Ma8garyan
24.01.2018, 23:21
Իհարկե հարգելի Մարիամ, տարրական դասարաններում այն դասաժամի անբաժան մասն են կազմում: Վեց տարեկան երեխան հաստատ ի վիճակի չէ ուղիղ նստել մեկ դասաժամ, ուստի նրան անընդհատ անհրաժեշտ է լիցքաթափվել: Բացի այդ նրա ձեռքերի մոտորիկան այնքան զարգացած չէ, որ նա կարողանա վարժ գրել:

Հարգելի Լիանա, թեման բավականին հետաքրքիր է, առաջարկվող վարժությունները նույնպես: Ճիշտ է ավագ դասարաններում դժվար է գտնել լիցքաթափման արդյունավետ տարբերակ, բայց երբեմն հենց իրենք աշակերտները կարող են առաջարկել հետաքրքիր ձև, օրինակ խաղալ <<Կարմիր, թե սև>> միանշանակ ՝անգլերեն, կամ կարելի է օգտագործել <<Ձնագնդի> մեթոդը՝
յուրաքանչյուրին տալ մի թուղթ, հանձնարարել , որ նրանցից յուրաքանչյուրը հանձնարարվող չորս հարցերի պատասխանները գրի թղթի վերևի և ներքևի երկու անկյուններում, այնուհետև թղթին տալ ձնագնդու ձև և նետել իրար վրա: Երբ ձնագնդիները բավականին լավ կխառնվեն, աշակերտները բացում են ձնագնդին, որն իրենց ձեռքում է և կփորձեն հարցերի միջոցով պարզել, թե ով է այդ թղթի վրա գրողը/ ամբողջ խաղը կատարվում է անգլերեն/:

Ամալյա Հովհաննիսյան1
27.01.2018, 00:14
Հարգելի Լիանա , ես կողմ եմ ֆիզկուլտդադարների կիրառմանը, քանի ու այն ցանկալի արդյունք է տալիս և դրանից հետո կարողանում ես կենտրոնացնել աշակերտների ուշադրությունը. Ես կարծում եմ, որ առաջին և երկրորդ դասարանում կարելի է կիրառել ձեր թվարկած փուլերը, իսկ երրորդ և չորրորդ դասարանում արդեն երկու կամ մեկ անգամ. Դուք ինչ կարծիքի եք?

Fuzelina Karapetyan
10.03.2018, 20:44
Ես ևս կարևորում եմ ֆիզկուլտդադարները, հատկապես 1-ին և 2- րդ դասարաններում : 3-րդ և 4-րդ դասարաններում դրանց քանակը կրճատում եմ, միայն այն նկատառումով , որ երեխաները համեմատաբար երկար են կենտրոնացնում իրենց ուշադրությունը :

Մինասյան Նորա
10.03.2018, 21:39
Դասը սովորողների ուսումնական աշխատանքի հիմնական ձևն է: Բնականաբար դպրոցականի և' հոգեբանական, և' ֆիզիկական վիճակն ուղղակիորեն կախված է դասի գրագետ կառուցվածքից:
Ըստ ՈՒշինսկու՝ բավական է դասի ընթացքում 2-3 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին և դասն ավելի արդյունավետ կլինի:
Դասի տարբեր փուլերի հաջորդականությունը բերում է սովորողների աշխատունակության դինամիկ փոփոխություններ:
Առաջին փուլը համընկնում է դասի կազմակերպչական փուլին:
Երկրորդ փուլը ներառում է դասի առավել դժվար փուլերը:
Երրորդ փուլը համընկնում է ստացած գիտելիքների ամրապնդման փուլի հետ:
Բոլոր դասերը պետք է ներառեն ֆիզկուլտրոպեներ և ֆիզկուլտդադարներ՝ ուշադրության, մտավոր աշխատունակության և զգայական տրամադրվածության համար:Բացի դրանից՝ դրանք օգնում են նվազեցնելու ողնաշարի բեռնվածությունը և կանխելու կեցվածքի հնարավոր շեղումները:

Հարգելի Լիանա, անշուշտ մեծ նշանակություն ունեն ֆիզկուլտրոպեներն ու ֆիզկուլտդադարները տարրական դասարաններում(հատկապես 1-ին և 2-րդ):Կարծում եմ , որ ֆիզկուլդադարների անհրաժեշտությունը զգացվում է հատկապես դասի կշռադատման փուլից առաջ; Շնորհակալություն:

Անուշ Առաքելյան
10.03.2018, 22:02
Ֆիզկուլտդադարների ճիշտ կազմակերպումը մեծ նշանակություն ունի աշակերտների համար ` հատկապես տարրական դպրոցում : Քանի որ փոքրիկ դպրոցականները միևնույն գործողությամբ երկար զբաղվել չեն կարող և ծանրաբեռնվածության դեպքում ընկնում է աշխատանքի արդյունավետությունը և կարող է լուրջ վնաս հասցնել երեխայի առողջությանը: Առաջին դասարանում յուրաքանչյուր 10 րոպեի ընթացքում կազմակերպում ենք դադարներ` ֆիզկուլտդադարի, մատների վարժանքի, շարժուն խաղերի տեսքով :

Վ. Հովհաննիսյան
13.03.2018, 22:29
Անուշ ջան, ես էլ եմ համամիտ, որ դպրոցներում իսկապես լինել հետևողական սովորողների ֆիզիկական դաստիարակության նկատմամբ: Տարրական դասարաններում յուրաքանչյուր դասաժամին 2-3 անգամ իրականացնել ֆիզկուլտ դադարներ, իսկ ֆիզկուլտուրայի դասաժամերին առավել պատասխանատվությամբ վերաբերվել սովորողների ֆիզիկական դաստիարակությանը վերաբերող խնդիրներին: Լրջագույն ուշադրության տակ պահել նրանց մարզահագուստի, մարզակոշիկների ճիշտ ու առողջ տեսակի ընտրությունը: Դպրոցականների առողջությամբ է պայմանավորված նրանց ընկալողականության որոշ դրսևորումների ի հայտ գալը դասապրոցեսին:Հիշե՛ք, որ երեխան երբեք ու երբեք չի դրսևորի իրեն լավագույնս, եթե նրա մոտ առկա են ողնաշարային որոշ խնդիրներ, չէ որ դեպի գլխուղեղ սնուցումն իրականացվում է հենաշարժողական համակարգի միջոցով:

Մինասյան Նորա
25.03.2018, 16:20
Դասը սովորողների ուսումնական աշխատանքի հիմնական ձևն է: Բնականաբար դպրոցականի և' հոգեբանական, և' ֆիզիկական վիճակն ուղղակիորեն կախված է դասի գրագետ կառուցվածքից:
Ըստ ՈՒշինսկու՝ բավական է դասի ընթացքում 2-3 րոպե տրամադրել ֆիզիկական վարժություններին և դասն ավելի արդյունավետ կլինի:
Դասի տարբեր փուլերի հաջորդականությունը բերում է սովորողների աշխատունակության դինամիկ փոփոխություններ:
Առաջին փուլը համընկնում է դասի կազմակերպչական փուլին:
Երկրորդ փուլը ներառում է դասի առավել դժվար փուլերը:
Երրորդ փուլը համընկնում է ստացած գիտելիքների ամրապնդման փուլի հետ:
Բոլոր դասերը պետք է ներառեն ֆիզկուլտրոպեներ և ֆիզկուլտդադարներ՝ ուշադրության, մտավոր աշխատունակության և զգայական տրամադրվածության համար:Բացի դրանից՝ դրանք օգնում են նվազեցնելու ողնաշարի բեռնվածությունը և կանխելու կեցվածքի հնարավոր շեղումները:

Հարգելի Լիանա,հիրավի, ֆիզկուլտրոպեներն ու ֆիզկուլտդադարները դասաժամերին մեծ նշանակություն ունեն երեխաների մկանների թուլացմանը և աշխատունակության բարձրացմանը:Ես շատ հաճախ եմ կիրառում փոքրիկ բանաստեղծություններ.
Ձեր տան մոտիկ, ծառին տիտիկ
Նախշուն տոտիկ 10-ը ծիտիկ:
Որսորդն եկավ, լուռ կանգնեց,
Հրացանով կրակեց...
4 ծիտիկ ընկավ ցած,
Որսորդն առավ ու գնաց:
Ծառին քանի՞ ծիտ մնաց:

Firafine
02.05.2018, 22:37
Համաձայն եմ Ձեր հետ, տարրական թևում շատ շատ կարևոր են այդ ֆիզկուլտ դադարները: Սթափեցնում են, զարթնեցնում ու երեխան կրկին թարմ ուժով է նստում:

Poghosyan Lusine
21.06.2018, 17:35
«Ֆիզկուլտդադարների կազմակերպումը տարրական դասարաններում հանդիսանում են ֆիզիկական վարժությունների կարճաժամկետ կատարվող միջոցառումներ, որոնք իրականացվում են հանրակրթական առարկաների դասերի ընթացքում, որպես ակտիվ հանգստի միջոցներ» (Հ.Մինասյան):
Հարգելի Գալստյան Անահիտ, քանի որ դասապրոցեսի ընթացքում հիմնական լարվածությունը ընկնում է վերին վերջույթների և պարանոցի վրա (հատկապես, գրավոր առարկաների ժամանակ) կարելի է դասի սկզբից 20 րոպե անց երեխաներին հանձնարարել մատների, դաստանկերի, ուսագոտու և պարանոցի համար վարժություններ՝ ծալումներ, թեքումներ, պտույտներ: Բացի դրանից 2-3 վարժություն կատարել որքերի համար՝ կիսակքանիստ, կանգ ոտնաթաթերին, քայլք տեղում:
Խորհուրդ է տրվում յուրաքանչյուր վարժությունը կատարել 6-8 անգամ, ընդհանուր առմամբ ֆիզկուլտդադարը տևում է մոտ 2 րոպե: