PDA

Դիտել ողջ տարբերակը : Ամառային գավաթ-2010 ծրագրավորման մրցույթ:



Oinf-club
12.07.2010, 23:41
Մանրամասները oinf-club.ucoz.org կայքում

Oinf-club
14.07.2010, 17:15
Ֆորումի հարգելի մասնակիցներ, եթե Դուք արդեն այցելել եք Օլիմպիական ինֆորմատիկայի ակումբի կայք, շատ ուրախ կլինեինք իմանալ Ձեր կարծիքը` ակումբի գործունեության վերաբերյալ:

manush
14.07.2010, 17:59
Ֆորումի հարգելի մասնակիցներ, եթե Դուք արդեն այցելել եք Օլիմպիական ինֆորմատիկայի ակումբի կայք, շատ ուրախ կլինեինք իմանալ Ձեր կարծիքը` ակումբի գործունեության վերաբերյալ:

Հարգելի բարեկամներ, ես հենց հիմա բացեցի նշված կայքը՝ http://oinf-club.ucoz.org/: Շատ ուրախ եմ, որ կա այդպիսի ակումբ և շահագործվում է նման կայք։ Կուսումնասիրենք կայքը և կարծում եմ կհամագործակցենք։

manush
21.07.2010, 17:14
Ողջույն հարգելի բարեկամներ,

ծանոթացա կայքին և ցանկանում եմ մի քանի հարց քննարկել։

- Ինչու՞ «Օլիմպիական ինֆորմատիկայի ակումբ» և ոչ թե ասենք «Ինֆորմատիկայի օլիմպիական ակումբ»։

- Տեղյա՞կ եք, որ գործում է «Հայկական կրթական միջավայր» պորտալը, որում կրթական կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները կարող են տեղադրել իրենց գործունեությանը վերաբերվող նյութեր, նորություններ, հայտարարություններ։ Եթե տեղյակ եք, ապա ինչու՞ չենք համագործակցում։

Պորտալի հնարավորությունների օգտագործման դեպքում ձեր ծավալած գործունեության, ձեր կազմակերպած միջոցառումների մասին տեղյակ կլինեին ավելի շատ մարդիկ, ձեր փորձը կնպաստեր հանրակրթության ոլորտում ինֆորմատիկայի իմացության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման խնդիրներին։

Խնդրում եմ արձագանքել հարցադրումներիս։

Կրկին հայտնում եմ ուրախությունս՝ ակումբի գործունեության մասին տեղեկանալու համար։

Շատ ուախ կլինեմ, որ այս թեմայում մի փոքր ներկայացնեք ակումբը, անդամներին, ծանոթացնեք ակումբի հիմնական նպատակներին, խնդիրներին ու ծրագրերին։

Oinf-club
21.07.2010, 19:25
Շատ ուրախ կլինեմ, որ այս թեմայում մի փոքր ներկայացնեք ակումբը, անդամներին, ծանոթացնեք ակումբի հիմնական նպատակներին, խնդիրներին ու ծրագրերին։

«Օլիմպիական ինֆորմատիկայի ակումբը» գործում է Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» ամբիոնին կից:

Օլիմպիական ինֆորմատիկայի ակումբի անդամության երեք տարբերակ կա` պատվավոր անդամ, անդամ, համակիր անդամ (հենց այսօրվանից Դուք կարող եք դառնալ համակիր անդամ, եթե գրանցվեք ակումբի կայքում):

Ակումբի անդամ կարող են լինել այն անձիք, ովքեր կմասնակցեն մեր կողմից կազմակերպվող օլիմպիադաներին կամ մրցույթներին:

Իսկ ակումբի պատվավոր անդամները դրանք հիմնականում այն ուսումնական հաստատությունների ղեկավարներն են կամ օլիմպիադաների մասնակիցների աշխատանքները համակարգողները:

Այսօրվա դրությամբ ակումբն ունի`

պատվավոր անդամ-7
անդամ-37
համակիր անդամ-21

Ակումբի հիմնական նպատակն է` կատարել աշխատանք, որպեսզի ավելի շատ դպրոցականներ և ուսանողներ սկսեն զբաղվել օլիմպիական ծրագրավորումով:

manush
23.07.2010, 15:35
Ակումբի հիմնական նպատակն է` կատարել աշխատանք, որպեսզի ավելի շատ դպրոցականներ և ուսանողներ սկսեն զբաղվել օլիմպիական ծրագրավորումով:

Հարգելի բարեկամներ, շատ շնորհակալություն եմ հայտնում հանգամանալից պատասխանի համար։

Իմ գրառման մեջ արծարծված հարցերի պատասխանները կօգնեն ինձ ու հետաքրքրվողներին՝ ակումբի գործունեության մասին ավելի համակողմանի պատկերացում կազմելու համար։

Ես հետաքրքրված եմ ձեր ծավալած գործունեությամբ, քանի որ ինֆորմատիկա առարկայի իմացության մակարդակի բարձրացումը, առարկայով հետաքրքրվողների ու զբաղվողների թվի աճը դրականորեն կանդրադառնա կրթության ոլորտում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրման գործընթացի վրա։

Հարգելի բարեկամներ, «Հայկական կրթական միջավայր» պորտալում ունենք «Հեռավար ուսուցում» բաժինը, որում գործում է «Մաթեմատիկայի ինտերնետային ամսագիր» պարբերականը՝ հանրակրթական դպրոցի 5-9–րդ դասարանների աշակերտների համար։ Ամսագիրը վարում է Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցը՝ տեղադրում է տեսական նյութեր, պարբերաբար հայտարարում և ամփոփում է առցանց մրցույթներ։

Անցյալ տարվա նոյեմբեր ամսին հանդիսավորությամբ նշվեց «Մաթեմատիկայի ինտերնետային ամսագրի» գործունեության մեկ տարին, ակտիվ մասնակիցները ստացան պատվոգրեր ու խորհրդանշական նվերներ։ Այս օգոստոսին «Մաթեմատիկայի ինտերնետային ամսագրի» մրցութային առաջադրանքներին լավագույն արդյունքներ ցուցաբերած աշակերտները 2010թ. օգոստոսի 16-ից 20-ը հրավիրվում են մասնակցելու ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցում կազմակերպվող օլիմպիական խմբակի պարապմունքներին։

Հարգելի բարեկամներ, այսքանը պատմեցի, որպեսզի տեղեկացնեմ հետևյալի մասին. այս ուսումնական տարվա սկզբից մեր «Հեռավար ուսուցման համակարգը» ընդլայնվելու է՝ ընդգրկելու է առցանց դասընթացներ, շահագործվելու է կրթական նյութերի շտեմարանը։ Նոր համակարգի շրջանակներում ցանկանում ենք ստեղծել համացանցային ամսագիր (կամ խմբակ) նաև ինֆորմատիկայից։

Oinf-club
23.07.2010, 21:19
...այս ուսումնական տարվա սկզբից մեր «Հեռավար ուսուցման համակարգը» ընդլայնվելու է՝ ընդգրկելու է առցանց դասընթացներ, շահագործվելու է կրթական նյութերի շտեմարանը։ Նոր համակարգի շրջանակներում ցանկանում ենք ստեղծել համացանցային ամսագիր (կամ խմբակ) նաև ինֆորմատիկայից։


«Օլիմպիական ինֆորմատիկայի ակումբը» պատրաստ է համագործակցության:

Սպասում ենք առաջարկությունների...

Ruzan_#105
27.07.2010, 10:12
Նայեցի կայքը : Շատ լավ նախաձեռնություն է: Շնորհակալություն:

manush
06.08.2010, 14:57
Ակումբի կայքից տեղեկացա Արամ Հովհաննիսյանի հաջողության՝


ԻՆՏՈւԻՏ համացանցային համալսարանի ԴԻՈՖԱՆՏ նախագծի կողմից կազմակերպած Ինֆորմատիկայի գծով միջազգային մրցույթում հուլիս ամսվա արդյունքներով 4-րդ տեղը գրավելու մասին:

Կրթական ֆորումի աշխատակազմը շնորհավորում է Արամ Հովհաննիսյանին և ցանկանում նորանոր հաջողություններ։

Oinf-club
15.08.2010, 23:09
Օլիմպիական ինֆորմատիկայի ակումբը պայմանավորվածություն է ձեռք բերել ԻՆՏՈւԻՏ համացանցային համալսարանի ԴԻՈՖԱՆՏ նախագծի կազմակերպիչների հետ` նրանց կողմից կազմակերպվող մրցույթների առաջադրանքները ակումբի կայքում (http://oinf-club.ucoz.org) տեղադրելու համար:

ԴԻՈՖԱՆՏ նախագծի կողմից կազմակերպվում են մրցույթներ հետևյալ անվանակարգերում`

1. Մաթեմատիկա
2. Ինֆորմատիկա
3. Նախագիծ "Էյլեր"
4. Ֆիզիկա
5. Քիմիա:

Oinf-club
26.09.2010, 14:37
Սեպտեմբերի 25-ին Գյումրու Մ.Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտում ունեցավ "Ամառային գավաթ-2010" ծրագրավորման մրցույթի արդյունքների ամփոփումը:

Մրցույթի բոլոր մասնակիցները արժանացան շնորհակալագրերի, որոնք նաև Օլիմպիական ինֆորմատիկայի ակումբի անդամության հավաստագրերն են:

Մրցույթի արդյունքներով չորս մասնակից արժանացավ առաջին կարգի դիպլոմի, երկու մասնակից` երկրորդ կարգի դիպլոմի և մեկ մասնակից էլ արժանացավ գովասանագրի (մանրամասները` oinf-club.ucoz.org կայքում):

Զառա
26.09.2010, 21:48
«Օլիմպիական ինֆորմատիկայի ակումբի» մասին տեղեկացվել եմ Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» ամբիոնի կողմից: Մերթ ընդ մերթ օգտվում եմ http:/oinf-club.ucoz.org/ կայքից, հետաքրքիր խնդիրներ վերցնում…Տեսնենք մեր աշակերտներն այս տարի կկարողանան մասնակցել ակումբի կողմից անցկացվող օլիմպիադային…
Իսկապես շատ լավ նախաձեռնություն է: Շնորհակալություն…

Oinf-club
01.10.2010, 21:08
Օլիմպիական ինֆորմատիկայի ակումբի անդամներ Թամարա և Արամ Հովհաննիսյանները արձանագրել են իրենց նոր հաջողությունները ԻՆՏՈւԻՏ համացանցային համալսարանի ԴԻՈՖԱՆՏ նախագծի կողմից կազմակերպած միջազգային մրցույթում

Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ֆիզ.մաթ ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանողուհի Թամարա Հովհաննիսյանը սեպտեմբեր ամսվա արդյունքներով մաթեմատիկա ու ֆիզիկա անվանակարգերում գրավել է առաջին տեղը:

Գյումրու թիվ 7 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Արամ Հովհաննիսյանը մաթեմատիկա անվանակարգում գրավել է առաջին տեղը, իսկ ֆիզիկա անվանակարգում` երրորդ:




oinf-club.ucoz.org (http://oinf-club.ucoz.org)

Oinf-club
05.10.2010, 12:15
Օլիմպիադա ինֆորմատիկայից` նվիրված Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի "Օլիմպիական ինֆորմատիկայի" ակումբի հիմնադրման մեկ ամյակին (մանրամասները` oinf-club.ucoz.org (http://oinf-club.ucoz.org))

manush
05.10.2010, 14:27
Հարգելի բարեկամներ, շնորհավորում եմ ակումբի անդամների ձեռք բերած հաջողությունների առիթով և ցանկանում նորանոր հաղթանակներ միջազգային տարբեր մրցույթներում։

«Օլիմպիական ինֆորմատիկայի» ակումբի հիմնադրման մեկ ամյակին նվիրված ինֆորմատիկայի օլիմպիադայի հայտարարությունը կարող ենք տեղադրել «Հայակական կրթական միջավայր» պորտալում, ինչպես նաև մեկ էլեկտրոնային նամակով տեղեկացնել Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցի 644 դպրոցներին։

Եթե նպատակահարմար կգտնեք, խնդրում եմ տեղեկացրեք մեզ։

Oinf-club
14.10.2010, 23:54
Ովքեր ցանկանում են զբաղվել օլիմպիական ինֆորմատիկայով նրանց համար ակումբի կայքում բացված է "Օլիմպիական ինֆորմատիկա սկսնակների համար" (http://oinf-club.ucoz.org/forum/5) ֆորում:

Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը:

arm.150yan
02.07.2011, 23:56
Գյումրու Մ. Նալբանդյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի «Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա» ամբիոնին կից գործող «Օլիմպիական ինֆորմատիկայի ակումբի» կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին իմ ջերմ ողջունները, հպարտ եմ ձեր բոլորի ձեռքբերումների համար, նորանոր հաջողություններ եմ ցանկանում բոոլորիդ, անչափ ուրախ եմ իմ հարազատ քաղաքում` այս ասպարեզում, ձեր կայացման և ունեցած վերելքի համար:
Հարգանքով` Արմենուհի Հարությունյան
Գյումրու թիվ 15 դպրոց: