PDA

Դիտել ողջ տարբերակը : Գործնական և լաբորատոր աշխատանքները ինֆորմատիկայի դասաժամերին. Quizizz գործիք



Siran
28.08.2017, 17:32
Թեման նախատեսված է ինֆորմատիկայի դասաժամերին լաբորատոր և գործնական աշխատանքերի կարևորությունը քննաարկելու նպատակով։

Ներկայացվում է նաև ՏՀՏ նոր՝ Quizizz գործիքի կիրառումը ցանկացած դասապրոցեսին աշակերտների գիտելիքների ստուգման համար:
Հարգելի կոլեգաներ, այս հրաշալի գործիքի կիրառումը համոզված եմ Ձեզ էլ շատ կհետաքրքրի: Quizizz գործիքը օգտագործելու համար կարող եք օգտվել համապատասխան ppt ֆայլից, որը կարող եք տեսնել հետևյալ հղումով.


https://padlet.com/sssok/3exej0vvi5fm

Կարինե Մարգարյան
31.08.2017, 00:10
Հարգելի կոլեգա ես համամիտ եմ Ձեզ հետ, ինֆորմատիկայի դասաժամերին շատ կարևոր է լաբորատոր և գործնական աշխատանքները, քանի որ դասընթացի հիմքում ընկած են աշակերտների մեջ ինֆորմատիկայի հիմնարար հասկացությունների համակարգի ձևավորման և այդ համակարգի կիրառմամբ համակարգչի հետ աշխատելու գործնական հմտությունների տիրապետման սկզբունքները: Դրան համապատասխան ինֆորմատիկայի պարապմունքները բաժանվում են տեսական և գործնական մասերի: Դասընթացի տեսական մասում տրվում է համապատասխան բաժնի տեսական նյութը, իսկ գործնական աշխատանքները անցկացվում է լաբորատոր աշխատանքների տեսքով: Ինֆորմատիկայի դասագրքերում լաբորատոր աշխատանքների ընթացքը մանրամասն շարադրված է: Հետևաբար աշակերտը հետևելով տրված ցուցումներին քայլ առ քայլ կարող է կատարել դրանք: Եվ որքան էլ նա տեսական մասը լավ սովորի միևնույն է գործնական աշխատանքից հետո է այն հիմնավորվում նրա մոտ որպես մնայուն գիտելիք:

Siran
05.09.2017, 16:41
Հարգելի կոլեգաներ շնորհակալություն այս թեմային արձագանքելու համար: Կարծում եմ շատ կարևոր թեմա է մեր դասաժամերի համար: Բոլորս էլ գիտենք, որ լաբորատոր աշխատանքերը նախատեսված են ինֆորմատիկայի դասաժամի տվյալ թեմայի հիմնարար հասկացությունների համակարգի ձևավորման և գործնական հմտությունների զարգացնելու համար: Իմ աշխատանքային փորձը որպես ինֆորմատիկայի մարզային վերապատրաստող ցույց է տալիս, որ ուսուցիչներից շատերը շփոթում են և անգամ չգիտեն լաբորատոր և գործնական աշխատանքերի տարբերությունը: Եվ նրանք լաբորատոր աշխատանքը գնահատում են որպես գործնական աշխատանք, որը և որպես գործնական աշխատանքի գնահատական գնահատում դասամատյանի մեջ:

Siran
05.09.2017, 16:54
Քանզի գործնական աշխատանքը պետք է լինի մի քանի թեմաների ամփոփում և անպայման այն պետք է ունենա արդյունք: Օրինակ.
Word տեքստային խմբագրիչի մի քանի թեմաների՝ տեքստի ֆորմատավորում, տեքստի ձևաչափի սահմանում, լուսանցքների ձևավորում, էջի լուսանցքների ֆորմատավորում, նկարների և տեղադրում ... անցնելուց հետո պետք է կազմել մի գործնական աշխատանք, որը ներառի այս բոլորը: Օրինակ՝ ուսուցչի օրվան նվիրված բացիկների պատրաստում, անկախության օրվան, նոր տարվան, գիտելիքի օրվան և այլն: Աշակերտը աշխատանքը ավարտելուց հետո պետք է հստակ տեսնի գործնական աշխատանքի արդյունքը: Հարգելի կոլեգաներ սիրով ուզում եմ իմանալ նաև ձեր կարծքիը և ակնկալում եմ ակտիվ քննարկում:

nnahapetyan
09.09.2017, 15:33
Հարգելի կոլեգաներ իմ փորձից ելնելով համաձայն եմ, որ գործնական աշխատանքը պետք է լինի մի քանի թեմաների ամփոփում և անպայման այն պետք է արդիական հետաքրքիր ու կիրառական լինի: Համամիտ եմ իմ կոլեգայի օրինակին ուսուցչի օրվան նվիրված բացիկների պատրաստում, անկախության օրվան, նոր տարվան, գիտելիքի օրվան և ինչու չէ նաև դպրոցում տպագրվի լավագույն օրինակները և ցուցադրվի:

gayane0803
10.09.2017, 02:34
Այս թեմայի մասին կարող եք կարդալ հետևյալ հղումով․https://cloud.mail.ru/public/GkDe/HHQYfrZTT

gayane0803
10.09.2017, 02:38
Մի քանի կարևոր մեջբերում անեմ․
<<ԸՆԹԱՑԻԿ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՈՐ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՈՐՊԵՍ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԽԹԱՆ>>, Օ. Ս. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, Ս. Օ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ, Երևան, 2010

Գործնական անվանենք սովորողների կողմից կատարվող այն աշխատանքները, որոնք վերաբերում են նրանց ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների գործնական կիրառություններին (ենթադրվում է նաև չափիչ սարքերի կամ համակարգչի կիրառություն): Գործնական կարող ենք համարել այն աշխատանքները, որոնց կատարման համար թուղթ ու գրիչից բացի օգտագործվում են նաև այլ միջոցներ: Գործնական աշխատանքներ են ուսումնական փորձերն ու լաբորատոր աշխատանքները, ինչպես նաև ուսումնական գործընթացում նախատեսվող ֆիզիկական պատրաստվածությունն ու այլ ֆիզիկական աշխատանքներ:

gayane0803
10.09.2017, 02:44
Գործնական աշխատանքների հիմնական նպատակներն ու խնդիրներն են.
1․ ձևավորել և զարգացնել սոցիալական հմտություններ,
2․ մատուցել կիրառման համար անհրաժեշտ տեսական և գործնական նյութ,
3․ նպաստել անհատի ինքնադրսևորմանը, կենսագործունեությանը և կրթության շարունակականության ապահովմանն ուղղված հմտությունների զարգացմանը:
Սովորողներին ներկայացվող չափորոշիչային և ծրագրային պահանջների համաձայն, նախատեսվում են տարբեր բնույթի ու տիպի գործնական աշխատանքներ.
1. հարցումների, դիտարկումների միջոցով տվյալների հավաքում և օգտագործում աղյուսակների և գծապատկերների տեսքով,
2. մոդելների, ձևանմուշների և մանրակերտերի (մակետների) պատրաստում,
3. դասավանդման համար անհրաժեշտ ուսումնական նյութերի ստեղծում (պաստառներ, ցուցափեղկեր (ստենդներ), տեսաֆիլմեր, էլեկտրոնային ներկայացումներ և այլն),
4. լաբորատոր աշխատանքների կատարում,
5. երևակայական փորձեր:
Կատարած գործնական աշխատանքի համար սովորողները գնահատվում են միավորներով: Դրանք կարող են հանձնարարվել ինչպես տանը, այնպես էլ դպրոցում կատարելու համար

Anushmarg
10.09.2017, 13:13
Հարգելի Siran Ձեր առաջարկաց թեման կարևոր է նար մնացած առարկաներն ուսումնասիրելիս:Բնականաբար գիտենալն ու կարողանալը նույնը չեն;Քիմիա առարկայի դասընթացն առանց գործնական և լաբորատոր աշխատանքների անհնարին է պատկերացնել: Գործնական աշխատանքները սովորողի ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների գործնական կիրառություններն:Իսկ գիտելիքը գիտելիք է դառնում, եթե այն կարողանում ես կիրառել:

gayane0803
10.09.2017, 22:03
Գործնական աշխատանքները հիմնականում անցկացվում են երկու ձևով: Առաջին` աշակերտը դասընկերների ներկայությամբ կատարում է որոշակի գործնական առաջադրանք, որն ուղեկցվում է բացատրություններով: Մյուս աշակերտները հետևում են բացատրությանը և, անհրաժեշտության դեպքում, կատարում համապատասխան շտկումներ կամ մեկնաբանություններ: Երկրորդ` սովորողների կարողությունների ու հմտությունների ստուգումը կատարվում է միաժամանակ` յուրաքանչյուր աշակերտին տալով անհատական կամ տարբերակված առաջադրանք: Այս դեպքում նախընտրելի է, որ աշխատանքները կատարվեն դրանց համար նախատեսված առանձին տետրում, որն ուսուցիչն ստուգում և գնահատում է դասի ընթացքում կամ դասերից հետո: Տեղանքում իրականացվող գործնական աշխատանքներն անցկացվում են խմբային մեթոդների կանոններով:

gayane0803
10.09.2017, 22:06
Գործնական աշխատանքները գնահատելիս հաշվի են առնվում.
1․տրված գործնական առաջադրանքին բնորոշ ընդհանրացումների, գաղափարների ու փաստերի ըմբռնման աստիճանը,
2․ նորովի կամ ստեղծագործական մոտեցումը,
3․ առաջադրանքի համար անհրաժեշտ հաշվարկներ կատարելու կարողությունը,
4․ գործողությունների արդյունքները վերլուծելու և հաղորդելու կարողությունը:

Siran
11.09.2017, 00:20
Գայանե ջան շնորհակալ եմ քննարմանը ակտիվ մասնակցության համար: Ես վստահ եմ, որ մեր առարկան դասավանդող ուսուցիչներից շատերը չունեն կոնկրետ թեմաաների և կիսամյակների համար նախատեսված գործնական աշխատանքերի տարբերակներ: Մտածում եմ, որ կարելի ով ունի կազմած գործնական աշխատանքերի տարբերակներ, ուղակի կիսվել իր գործընկերների հետ: Չնայաց մեր հրաշալի գործընկեր Ռուզաննա Ստեփանյանը իր www.informatika.am կայքում ունի տեղադրած շատ հաջողված գործնական աշխատանքեր:

Siran
11.09.2017, 13:47
Սիրելի կոլեգաներ շնորհակալ եմ մասնակցւթյան և քննարկմանը մասնակցելու համար: Սիրելի Կարինե Մարգարյան ջան դուք ճիշտ եք, դասագրքում հստակ գրված են լաբորատոր աշխատանքերը: Բայց դրանք գործնական աշխատանքեր չեն: Գործնական աշխատանքերը նախատեսվում է, որ ուսոցիչը ինքը պետք է կազմի և յուրաքանչուր կիսամյակի ընթացքում 2 անգամ հանձնարարի աշակերտներին: Սակայն շատ ուսուցիչներ բավարարվում են դասագրքի լաբորատորներով և գնահատում գործնականի փոխարեն: Արդյո՞ք սա ճիշտ է: Գորնական աշխատանքերի շատ տարբերակներ կան Ռուզաննա Ստեփանյանի www.informatika.am կայքում: Եթե մենք ունեք տարբեր թեմաներից կազմված գործնականներ, կարող ենք կիսվել մեր գործընկերների հետ:

Siran
11.09.2017, 13:49
Գայանե ջան շատ տեղին են գրառումներդ: Շնորհակալություն: Եթե ունես գործնական աշխատանքեր, կիսվիր բոլորիս հետ:

Հեղինե Շահինյան
12.09.2017, 17:35
Թեման հետաքրքիր է և օգտակար:Հաշվի առնելով ինֆորմատիկա առարկայի առանձնահատկությունները,արագ զարգացման տեմպերը,հնարավոր չի սահմանափակվել միայն դասագրքային առաջադրանքներով:Գործնական աշխատանքները այն ազատ հարթակն է, որ թույլ է տալիս ուսուցչին ստեղծագործել և նոր կիրառական թեմաներ ներդնել ուսուցման գործընթացում:Հաճախ երեխաներ ավելի լավ թեմաներ,աշխատանքներ են առաջարկում, դրանք ևս կարելի է օգտագործել:

Anushka
14.09.2017, 14:04
Հարգելի ինֆորմատիկայի ուսուցիչներ, եթե ժամանակ գտնեք, խնդրում եմ նայեք ֆորումի հետյալ թեման՝ «Գործնական աշխատանքները ինֆորմատիկայի դասերին» և գրեք ձեր կարծիքները:

Ira
15.09.2017, 15:18
Հարգելի՛ տիկին Սիրան: Ձեր առաջարկած թեման շատ կարևոր է, քանի որ գործնական աշխատանքը մի քանի թեմաների ամփոփումն է, ուստի այն սովորողի ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների գործնական կիրառությունների ստուգումն է: Հետևաբար գիտենալը և կիրառելը տարբեր հասկացողություններ են: Ինֆորմատիկայի դասընթացում առանց գործնական աշխատանքի, տեսական մասը սովորելը կլինի անօգուտ: Գործնական աշխատանքը հանդիսանում է երեխայի մոտ կայուն և հիմնավոր գիտելիք ձևավորելուն:

Tamar
20.09.2017, 14:29
Հարգելի Սիրան ձեր թեման կարևոր է տարբեր առարկաներ ուսումնասիրելիս: Իմանալն ու կարողանալը նույնը չեն: Գործնական աշխատանքները սովորողի ձեռք բերած գիտելիքների, կարողությունների և հմտությունների գործնական կիրառություններն են: Գիտելիքը գիտելիք է դառնում, այն կիրառելիս:Մաթեմատիկայի դասաժամերին տարբեր բարդության առաջադրանքների կիրառումը հնարավորություն է ստեղծում ձեռք բերած գիտելիքները կիրառել համապատասխան իրավիճակներում:

Balasan
20.09.2017, 20:19
Հարգելի Սիրան, շնորհակալություն թեմայի համար, ինֆորմատիկայի հիմնավոր ուսուցումը դառնում է պարարտ հող տարբեր դասաժամերին ՏՀՏ-ի կիրառման համար, որը ժամանակակից դասի կազմակերպման հարցում ունի կարևոր դեր: Ինֆորմատիկա առարկայից հիմնավոր գիտելիքը, որը անհնարին է ստանալ առանց լաբորատոր և գործնական աշխատանքների լիարժեք անցկացման, օգնում է ժամանակակից դասին սովորողներին առավելագույնս ներգրավման հարցում:

Հասմիկ Հակոբյան
20.09.2017, 21:05
Հարգելի Սիրան, հնարավոր չէ ինֆորմատիկայի դասաժամերը պատկերացնել առանց գործնական և լաբորատոր աշխատանքների: Այսօրվա սերունդը չի ցանկանում գիրք կարդալ , ուստի նրանք ավելի շատ բան են սովորում գործնական և լաբորատոր աշխատանքների ժամանակ և չի կարող խոսք լինել դրանց կարևորության մասին , այն խիստ անհրաժեշտ է:

Naira1990
21.09.2017, 22:08
Հարգելի Սիրան անդրադարձել եք շատ կարևոր թեմայի քննարկմանը: Քանի որ ինչպես քիմիայում , այնպես էլ ինֆորմատիկայում գործնական և լաբորատոր աշխատանքների իրականացումը նպաստում է ձեռք բերված տեսական գիտելիքների վերածմանն արդեն կարողությունների և հմտությունների:

Siran
25.09.2017, 15:33
Շնորհակալություն սիրելի կոլեգաներ, բոլոր գրառումների համար: Ձեր քննարկմանն եմ ներկայացնում 9-րդ դասարանի համար նախատեսված իմ կողմից կազմված գործնական աշխատանքի նմուշ-օրինակ, որը ներառում է մի շարք գործիքների կիրառություն:

3577

Siran
25.09.2017, 16:06
Սիրելի կոլեգաներ, թեմայում ընդգրկել եմ նաև նոր Quizizz հրաշալի գործիքի կրառման հնարավորությունները և աշխատանքը կազմակերպելու ppt. Անկալում եմ ակտիվ մասնակցություն և քննարկում: Հուսով եմ նաև, որ միասին Quizizz տարածքում կստեղծենք հայերենով թեստերի պաշարներ և կօգտագործենք մեր դասերի ընթացքում: Ես արդեն կիրառում եմ, աննկարագրելի է աշակերտների ոգևորությունը, ինչու չէ՞, նաև իմը և բոլոր այն ուսուցիչներինը, ովքեր կիրառում են գործիքը:

Anushmarg
25.09.2017, 19:07
Սիրելի Սիրան ,ես մեծ հետաքրքրությամբ ուսումնասիրեցի ձեր ներկայացրած Quizizz հրաշալի գործիքի կիրառման ցուցադրությունը: Իսկապես ,գործիքի հնարավորությունները մեծ են և համոզված եմ ,որ և դասավադող ուսուցչին և սովորողներին դրա կիրառությունը կոգևորի և ավելի կմեծացնի հեաքրքրությունը դասապրոցեսում ,առավել ևս ,որ դասի ընթացքում սովորողները կարող են նաև հեռախոսներն օգտագործել որպես <գործիք> ,որովհետև դպրոցների մեծ մասը համակարգիչների խնդիր ունի:

Siran
26.09.2017, 11:43
Սիրելի կոլեգա, շնորհակալ եմ հետաքրքրույուն ցուցաբելեու համար: Այո, շատ ճիշտ եք, դեռ շատ դպրոցներում բացակացում են համակարգիչների բավարար քանակը: Իսկ այսօր աշակերտների 90% -ը ունեն հեռախոսներ միացված ինտերնետին: Կան շատ հետաքրքիր գործիքներ, որոնց միջոցով հնարավոր է հեռախոսը օգտագործել որպես ուսոցման գործիք: Փորձենք միասին աշխատել և համոզվել դրանում:

Siran
26.09.2017, 11:45
Փորձենք միասին քննարկել և գործարկել Quizizz հրաշալի գործիքի հնարավորությունները:

Anushmarg
26.09.2017, 22:03
Սիրելի Սիրան ,Ձեր ներկայացրած Quizizz գործիքի հնարավորություններին ծանոթանալու համար ես գրանցվել եմ և տիրույթում արդեն որոշակի ուսումնասիրություններ եմ կատարել: Ծանոթացել եմ/ Ձեր ներկայացրած ցուցադրության ընթացքին հետևելով/ թեստեր ստեղծելու քայլաշարին և անգամ փորձել եմ փոքրիկ թեստ պատրաստել:Այն վերջացնելուց հետո անպայման կներկայացնեմ Ձեր <դատին>:Ասեմ ,որ տիրույթում աշխատելը հեշտ է և հետաքրքիր:Ինձ համար զարմանալի է ,թե ինչու ինֆորմատիկները դեռևս չեն արձագանքել:

Ալվարդ_Մ
26.09.2017, 23:34
Սիրելի կոլեգաներ, թեմայում ընդգրկել եմ նաև նոր Quizizz հրաշալի գործիքի կրառման հնարավորությունները և աշխատանքը կազմակերպելու ppt. Անկալում եմ ակտիվ մասնակցություն և քննարկում: Հուսով եմ նաև, որ միասին Quizizz տարածքում կստեղծենք հայերենով թեստերի պաշարներ և կօգտագործենք մեր դասերի ընթացքում: Ես արդեն կիրառում եմ, աննկարագրելի է աշակերտների ոգևորությունը, ինչու չէ՞, նաև իմը և բոլոր այն ուսուցիչներինը, ովքեր կիրառում են գործիքը:

Հարգելի Սիրան, շատ ուրախ եմ թեմայի համար :
Ես ինքս էլ եմ դասերին կիրառում Quizizz –ի միջավայրում իմ պատրաստած թեստերը, աշակերտները շատ մեծ ոգևորությամբ են մասնակցում դասին: Դասի անցկացման այս ձևաչափով աշակերտներն աշխատում են լիարժեք ինքուրույնություն /համակագիչների մոտ նստում են մեկական աշակերտներ/ : Գիտելիքների ստուգման ռացիոնալ տարբերակ է: Աշակերտները առաջարկված ցանկացած նորության ոգևորությամբ են արձագանքում…
Շնորհակալություն

Siran
27.09.2017, 11:44
Ողջույն Ալվարդ ջան: Շատ ուրախ եմ, որ արձագանքեցիր և ավելի ուրախ եմ, որ թեման ծանոթ է քեզ: Փորձենք միասին ավելի հետաքրքիր դարձնել թեման և մեր կոլեգաներին ներկայացնենք մեր պատրաստած Quizizz թեստերը և ինչու՞ չէ միասին ստեղծել առարկային համապատասխան շատ թեմաների համար նմանատիպ հետաքրքիր թեստեր: Սիրով կոգտագործեմ կոլեգաներիս կողմից պատրաստված թեստերը: ՛

Siran
27.09.2017, 14:07
Հարգելի , nnahapetyan ջան, ես էլ եմ համաիտ աշակերտների լավագույն գործնական աշխատանքերը կարելի է տպագրել և ցուցադրել:

Siran
27.09.2017, 14:18
Սիրելի Անուշ ջան, ուրախ եմ, որ որպես քիմիկ արձագանքել եք իմ գրառմանը, առավել ևս, որ արդեն փորձել եք այդ հարթակում աշխատել: Ես մեծ սիրով հետամուտ կլինեմ ձեր ստեղծած նոր աշխատանքներին, անհրաժեշտության դեպքում էլ անպայման կաջակցեմ:

Naira1990
27.09.2017, 20:33
Հարգելի Սիրան շնորհակալ եմ Quizizz գործիքի կիրառման շնորհանդեսը ներկայացնելու համար: Այն ինձ համար բացահայտում էր: Դրա օգտագործումը ինչպես ցանկացած առարկայի ժամերին ,այնպես էլ քիմիայի ժամին կառաջացնի մեծ հետաքրքրություն:

Հեղինե Շահինյան
27.09.2017, 22:59
Ողջույն Սիրան ջան
Հետաքրքիր գործիք ես ներկայացրել ,այն իսկապես ստեղծագործելու, գործնական հմտություններ ձեռք բերելու լավ միջոց է:Շատ կարևոր է նաև գործիքի որպես մեր՝ ինֆորմատիկների համագործակցության նոր հետաքրքիր հարթակ կիրառելը,չէ՞ որ հնարավորություն կունենանք նաև օգտվել մյուսների ստեղծած թեստերից:

Anushmarg
27.09.2017, 23:30
Սիրել Սիրան ,ինչպես արդեն գրել էի, Ձեր <դատին> եմ ներկայացնում Quizizz hարթակում իմ պատրաստած առաջին աշխատանքը:Եթե կլինեն բաց թողումներ խնդրում եմ գրեք: Այս աշխատանքը կփորձեմ անցկացնել սովորողների hետ,իսկ արդյունքների մասին կներկայացնեմ Ձեզ:
https://quizizz.com/admin/quiz/59c94c7fdba52b11001482d5

Siran
28.09.2017, 16:01
Հեղինե ջան փերձիր գրանցվել, ունենալ քո թեստերը , ինչու չէ նաև օգտվել կայքի թեստերից և օգտագործել դասապրոցեսի ընթացքում:

Anushmarg
28.09.2017, 21:57
Սիրան ջան,այն աշխատանքը որ Ձեզ էի ներկայացրել ,այսօր օգտագործեցի դասապրոցեսում: Ասեմ որ մեծ էր սովորողների ոգևորությունը, այնքան մեծ,որ այն սովորողները ովքեր լավ են տիրպետում համակարգչին պարտավորվեցին գրանցվել հարթակում և իրենց իսկ թեստերը պատրաստել հաջորդ դասաժամերին դրանք օգտագործելու համար:Շնորհակալություն իմ և իմ ոգևորված աշակերտների կողմից նման գործիքի գոյության մասին տեղեկացնելու համար:

Siran
29.09.2017, 16:15
Անուշ ջան, աշակերտների ոգևորությունը ես էլ եմ տեսել, ինչու չէ նաև նրանց պատրաստակամությունը՝ տանը ինքնուրույն նոր թստեր ստեծելուն: Արդեն ինֆորմատիկայից 9-րդ դասարանցիներից մի քանիսը Access ծրագրից թեստեր են ստեծել: Վերջացնելուց հետո կտեղադրեմ կայքում: Հուսամ իմ մնացած կոլեգաներն էլ կոգևորվեն և կմիանան մեզ:) :

Balasan
30.09.2017, 18:57
ՏՀՏ նոր Quizizz գործիքի կիրառումը ցանկացած դասապրոցեսին աշակերտների գիտելիքների ստուգման համար:
Հարգելի կոլեգաներ այս հրաշալի գործիքի կիրառումը համոզված եմ Ձեզ էլ շատ կհետաքրքրի:
Quizizz գործիքի օգտագործելու համար կարող եք օգտվել համապատասխան ppt ֆայլից, որը կարող եք տեսնել հետևյալ հղումով.


https://padlet.com/sssok/3exej0vvi5fm

Հարգելի Սիրան, շնորհակալություն Quizizz գործիքի վերաբերյալ տեղեկություն ներկայացնելու համար: Ինքս էլ գրանցվել եմ և օգտագործում եմ այն:

Զինուլիկ
02.10.2017, 13:17
Ողջույն Սիրան ջան.
Շատ հետաքրքիր գործիք ես ներկայացրել, այն իսկապես ստեղծագործելու, գործնական հմտություններ ձեռք բերելու լավ միջոց է ոչ միայն ինֆորմնատիկայի դասաժամերի հբամար, այլ բոլոր առարկաների ժամերին կարելի է այն օգտագործել: Շատ կարևոր է նաև Մենք հնարավորություն կունենանք ստեղծել մերը, նաև օգտվել մյուսների ստեղծած թեստերից:

Զինուլիկ
02.10.2017, 13:25
Սիրան ջան շատ լավ գործիք ես ներկայացրել, անպայման կպորձեմ գրանցվել և օգտագործել: Իսկ լաբորատոր և գործնական աշխատանքերը շատ կարևոր դեր են խաղում մեր առարկայի դասավանդման մեջ:

Loreta
02.10.2017, 18:11
Սիրելի Սիրան շնորհակալություն այս նոր և հետաքրքիր գործիքի մասին մեզ տեղեկացնելու համար:Ինձ մոտ ստացվել է գրանցվել,ուսումնասիրել հարթակը և սկսել եմ արդեն փոքրիկ թեստային աշխատանք կազմել:Իմ ստացած փորձը ես սիրով կկիսեմ իմ մաթեմատիկ գործընկերների հետ:

Զինուլիկ
03.10.2017, 13:01
Հարգելի Լորետա ջան շնորհակալություն արձագանքելու համար: Շատ ուրախ եմ, որ ոգևորվել են նաև հարակից առարկաների ուսուցիչները և նույնիսկ պատրաստ են փորձի փոխանակման իրենց գործընկերների հետ: Շնորհակալություն նաև այս հարթակը մեզ տրամադրողներին, որովհետև այն այսպիսի լավ հնարավորություններ է ընձեռում:

Siran
03.10.2017, 16:02
Կոլեգաներ ջան այսօր 6-րդ դասարանում կիրառեցի այս թեսթը: Աշակերտների ոգևորությունը աննկարագրելի էր: Նրանք պատրատակամ են իրենք ստեղծել թեսթեր կայքում:
https://quizizz.com/admin/quiz/59d3652bb09cf910002f6b7a

Ալվարդ_Մ
03.10.2017, 23:56
Հարգելի Սիրան, Ձեր վերջին վերապրաստումների ժամանակ շատ լավ թեմաներ եք ուսումնասիրել. Կրթական հաջողված ռեսուրսներ ենք ստեղծում/ ի դեպ, մեր պատմության ուսուցչուհին էր անցել մրցույթի արդյունքում և պատրաստակամ օգնում է մեզ` ուսուցիչներիս/: Որպեսզի միմյանց օգտակար լինենք, Դուք ստիպված եք այս հարթակում ևս մի քանի` այպես ասած քայլեր և գործիքների օգտագործման ճանապարհներ ասել. Օրինակ դասի ժամանակ մեր կազմած առաջադրանքները կիրառում ենք, /գրանցվում են աշակերտները, գրում կոդը և մեկնարկ…/: Հիմա Ձեր լինքի համար կոդ է ուզում, ինչպես բացել?

Siran
04.10.2017, 13:10
Հարգելի Ալվարդ շնորհակալ եմ արձագանքելու համար: Ես քայլերի հաջորդականությունը մանրամասննկարագրել եմ padelt-ում տեդադրված ppt ֆայլի մեջ: Այս հղումով https://padlet.com/sssok/3exej0vvi5fm կարող եք նայել: Հուսամ կստացվի, եթե ոչ ապա նորից գրեք , կպորձեմ ավելի մանրամասն ասել:

vardik
29.10.2017, 00:50
Հարգելի Սիրան, թեման շատ կարևոր է և արդիական: Տարիներ առաջ, երբ դասարանները դեռ համալրված չէին համակարգիչներով, գործնական աշխատանքների բացը լրացվում էր ընդհանուր գիտելիքների ստուգումով, թեստային և թեմատիկ առաջադրանքներով: Սակայն հիմա գործնական աշխատանքները ևս մեկ միջոց են թեմայի ամփոփման ժամանակ ստացած գիտելիքների կիրառման և արդյունքների գնահատման համար: Ուստի շատ կարևոր է առաջադրանքի ճիշտ և հետաքրիր կազմումը, որն իր մեջ կներառի ընդհանուր թեմայից անցած բոլոր դասերի գործիքները և հնարավորություն կընձեռի աշակերտներին գործնական աշխատանքը կատարել տրված խնդրին ինքնուրույն և յուրովի լուծումներ առաջարկելով...

Anushka
30.10.2017, 12:28
Հարգելի Սիրան, խնդրում եմ հղումը մեկ անգամ ևս վերանայեք, չկարողացա բացել այն:

Siran
14.11.2017, 14:30
Հարգելի Anushka ջան, շնորհակալ եմ գրառման համար: https://padlet.com/sssok/3exej0vvi5fm սա է հղումը և նորմալ բացվում է և երևում է տեղադրված ppt ֆայլը:

Կարինե Մարգարյան
30.11.2017, 23:35
Սիրելի կոլեգաներ, թեմայում ընդգրկել եմ նաև նոր Quizizz հրաշալի գործիքի կրառման հնարավորությունները և աշխատանքը կազմակերպելու ppt. Անկալում եմ ակտիվ մասնակցություն և քննարկում: Հուսով եմ նաև, որ միասին Quizizz տարածքում կստեղծենք հայերենով թեստերի պաշարներ և կօգտագործենք մեր դասերի ընթացքում: Ես արդեն կիրառում եմ, աննկարագրելի է աշակերտների ոգևորությունը, ինչու չէ՞, նաև իմը և բոլոր այն ուսուցիչներինը, ովքեր կիրառում են գործիքը:

Հարգելի Սիրան ես մասնակցելով Սոցիալական ցանցերը կրթության մեջ դասընթացին ծանոթացել եմ Google Quizzes-ի գործիքին և այն իրոք շատ հարմար գործիք է, մեծ հնարավորություններով: Այդ գործիքով կարելի է հետաքրքիր, և ընթացիկ թեմայից աշակերտների ձեռք բերած գիտելիքների ստուգման համար արդյունավետ թեստեր ստեղծել: Եվ ինչու միայն ինֆորմատիկները, այս դասընթացի միջոցով տարբեր առարկաների ուսուցիչներ արդեն սկսել են տիրապետել Quizizz –ի գործիքին և կարող են իրենց դասավանդած առարկաների համար նույնպես թեստեր ստեղծել: Շնորհակալություն Ռուզաննա Ստեփանյանին ուսուցիչներիս համար այսքան կարևոր և արդիական դասընթաց անցկացնելու համար:
Ներկայացնում եմ Quizizz-ի գործիքի միջոցով ստեղծած թեստ,որը կարող ենք կիրառել 8-րդ դասարանում <<Ինֆորմացիայի կոդավորում համակարգչում>> թեման անցնելիս:

https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScjntyzKCT1XeRodbjQ9D2SEVjIfyNRDOph2Kig8BHhUMQO3Q/viewform

Siran
17.12.2017, 00:23
Հարգելի Կարինե շնորհակալ եմ գրառում կատարելու և քննարկմանը մասնակցելու համար:
Շնորհակալություն նաև ներկայացված թեստի համար:
Այսպես կարելի է ստեղծել հետաքրքիր և օգտակար թեստերի շտեմարան ինֆորմատիկայից:

Siran
23.02.2018, 15:57
Ողջույն հարգելի գործընկեր. https://padlet.com/sssok/3exej0vvi5fm Կարծում եմ այս հղումը ի նկատի ունե՞ք:

Siran
23.02.2018, 16:25
Հարգելի գործընկերներ ջան ողջույն բոլորիդ: Հուսամ ամեն ինչ Ok է :) Սիրով ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ Quizizz գործիքով ստեղծված թեստային աշխատանքերով: Առաջարկությունների և նկատողությունների մասին սիրով պատրաստ եմ լսելու: Ես տեղադրում եմ հղումները. Հարգելիներս անպայման օգտագործեք և կհամոզվեք ինչքան հարմար է, իսկ աշակերտների ոգևորությունը՝ ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ :)

Corel Draw 8-րդ դասարան
https://quizizz.com/admin/quiz/5a8ff13bd84f6d002511488f


File & Folders Ֆայլեր և ֆայլային համակարգ 7-րդ դասարան
https://quizizz.com/admin/quiz/5a82b03810c57e00200e3667

Paint գրաֆիկական խմբագրիչ /6-րդ դասարան/
https://quizizz.com/admin/quiz/5a77f08355503200243fb96f

Photoshop /9-րդ դասարան/

https://quizizz.com/admin/quiz/5a72eae86043b5001d337479

Նարինե Մարկոսյան
23.02.2018, 19:00
Հարգելի գործընկերներ ջան ողջույն բոլորիդ: Հուսամ ամեն ինչ Ok է :) Սիրով ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ Quizizz գործիքով ստեղծված թեստային աշխատանքերով: Առաջարկությունների և նկատողությունների մասին սիրով պատրաստ եմ լսելու: Ես տեղադրում եմ հղումները. Հարգելիներս անպայման օգտագործեք և կհամոզվեք ինչքան հարմար է, իսկ աշակերտների ոգևորությունը՝ ԱՆՆԿԱՐԱԳՐԵԼԻ :)

Corel Draw 8-րդ դասարան
https://quizizz.com/admin/quiz/5a8ff13bd84f6d002511488f


File & Folders Ֆայլեր և ֆայլային համակարգ 7-րդ դասարան
https://quizizz.com/admin/quiz/5a82b03810c57e00200e3667

Paint գրաֆիկական խմբագրիչ /6-րդ դասարան/
https://quizizz.com/admin/quiz/5a77f08355503200243fb96f

Photoshop /9-րդ դասարան/

https://quizizz.com/admin/quiz/5a72eae86043b5001d337479

Հարգելի՚ Siran, շատ լավ աշխատանք է, ես սիրով կօգտվեմ:

Վարդուհի Վ.
21.03.2018, 11:03
Հարգելի Սիրան , շատ շնորհակալ եմ այս օգտակար գործիքի մասին մեզ տեղեկացնելու համար: Ինչպես հասկացա այս գործիքից կարող են օգտվել տարբեր առարկաների ուսուցիչներ..