PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանրային քննարկում. ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

manush
21.07.2017, 10:45
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
փաստաթղթի նախագիծը՝ 3468

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ 21.07.2017-07.08.2017

Rosi
21.07.2017, 12:28
Լեզվի դասավանդման գործընթացում հատուկ նշանակություն է ստանում մշակութաբանական ոլորտը, քանի որ մշակույթների և լեզուների փոխադարձ կապն անխուսափելի է: XX-րդ դարի վերջին լեզվի ուսուցման մեջ հետազոտողներն առավել մեծ ուշադրություն դարձրին մշակույթների փոխներգոծունեության հիմնախնդրին՝ որպես հաղորդակցային կարողությունների ձևավորման կարևորագույն գործոն: Լեզվամշակութաբանության՝ որպես մանկավարժական հիմնախնդրի էությունը նրանում է,որ այն ուսումնասիրում է լեզվի և մշակույթի փոխադարձ կապը որպես հաղորդակցային հզոր միջոց օգտագործելու և դրանց հիման վրա աշակերտների հաղորդակցային կարողությունները ձևավորելու խնդիրը: Եթե մինչև վերջին ժամանակները օտար լեզվի ուսուցման մեջ կարևորվում էր քերականական ուղղվածությունը՝ որպես լեզվական կարողությունների ձևավորման միջոց, ապա հիմա շեշտը դրվում է հաղորդակցային կարողությունների ձևավորման վրա:

Angela Ma8garyan
23.07.2017, 14:49
ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ
փաստաթղթի նախագիծը՝ 3468

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ 21.07.2017-07.08.2017

Լեզուների ուսուցման ոլորտում նոր, հետաքրքիր մոտեցում է բովանդա¬կու¬թյան և լեզվի ինտեգրված ուսուցումը Նյութի և լեզվի համաժամանակյա ուսուցում/ՆԼՀՈՒ/ (CLIL - Content and Language Integrated Lear¬ning)։ Այս մոտեցման էությունն այն է, որ օտար լեզուն ուսուցանվում է այլ առար-կա¬ների նյութի հիման վրա (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարհագրություն, պատ-մու¬թյուն և այլն)։ ՆԼՀՈՒ–ը մանկավարժական մոտեցում է, որի ժամանակ լեզուն և որևէ այլ առարկայի հատուկ բովանդակությունը ուսուցանվում են համատեղ։
Օտար լեզուների փաստացի գիտելիքները միջոց են դառնում ուսումնա-սիրվող այլ առարկաների բովանդակության յուրացման համար։ Նման մոտեցման շնորհիվ դասավանդվող մյուս առարկաների միջոցով ապահովվում է օտար լեզվի առավել խորը յուրացումը։ Այս մոտեցման շնորհիվ մայրենի և օտար լեզուներով նույն նյութի զուգահեռ դասավանդումը դառնում է միասնական անընդհատ գործընթաց։ Ընդ որում, նման համաժամանակյա դասընթացները մեծացնում են սովորողների շահագրգռությունը՝ օտար լեզուն կիրառելով միմյանց հետ խնդիրներ քննարկելու համար:

Նման մոտեցումը թույլ կտա սովորողին օտար լեզուն ընկալել ոչ թե որպես եւս մեկ ուսումնական առարկա այլ որպես հաղորդակցության միջոց , որը ծառայում է տեղեկություններ և գիտելիքներ ձեռք բերելուն և փոխանակելուն: Կարծում եմ , որ նման հայեցակարգը և դրանից բխող փոփոխությունները/ չափորփշիչներ, դասագրքեր և ժամաքանակ և այլն/ տեղին են եթե ոչ մի քիչ ուշացած:

Angela Ma8garyan
23.07.2017, 14:55
վերանայել օտար լեզուների ուսուցման գործընթացը՝ սկսած չափորոշիչ¬ներից մինչև ուսումնական ծրագրեր, դասագրքեր, ուսումնական նյութեր և դասապլաններ:
Դասագրքերը և ուսումնական նոր նյութերը պետք է համապատասխանեն հայեցակարգի դրույթներին և ոչ թե թողնվեն ուսուցչի հայեցողությանը և ստեղծագործ մտքին:

Թագուհի Մամյան
07.08.2017, 17:46
Այս ինֆորմացին դարաշրջանում օտար լեզուների իմացությունը դարձել է ոչ միայն ցանկալի, այլև անհրաժեշտ:
Դասավանդելով «Ինֆորմատիկա» առարկան անընդհատ առնչվում եմ օտար լեզուների հետ. հանրակրթական դպրոցում ուսումնասիրվող, և առհասարակ, համակարգչային ծրագրերն այլալեզու են, համացանցի ռեսուրսները մեծամասամբ ևս այլալեզու են, և պահանջվում է այլալեզու լեզվական գիտելիքներ: Կարևորում եմ օտար լեզուների ինչպես լեզվական գիտելիքները, այնպես էլ հաղորդակցական կարողությունները: Օրինակ, Եվրոպական դպրոցների համագործակցության Իթվինինգ համայնքի հարթակում կարևոր է օտար լեզուների /անգլերենի/ տիրապետումը թե' ուսուցիչների, թե' սովորողների համար: Այդ հարթակում շփվում ենք այլալեզու գործընկերների և սովորողների հետ, ներկայացնում մեր մշակույթը, ծրագիրը, սեփական փորձն ու ձեռքբերումները, ծանոթանում ուրիշների փորձին` հաղորդակցվելով անգլերենով:
Ծանոթացա Ձեր կողմից ներկայացված հայեցակարգին, այն շատ լավ է ձևակերպված, մնում է դառնա իրագործելի իր բոլոր դրույթներով: Հանրակրթական դպրոցում ուսումնասիրվող օտար լեզուների ժամաքանակի բավարար լինելը, խմբերում սովորողների փոքր թվաքանակը, մեթոդական ուղեցույցների նպատակային կիրառումը, թվային տեխնոլոգիաների բազմազանությունը կբարձրացնեն այդ լեզուների ուսուցման որակը:
Իմ կարծիքով ուսուցման որակի վրա կարող է դրական ազդեցություն ունենալ նաև խմբերի ընտրությունը: Հնարավորության դեպքում խմբերը կարելի է կազմել/գոնե միջին դպրոցից սկսած/ ոչ թե ավանդական եղանակով` ըստ մատյանի համարների, այլև ըստ սովորողների ընդունակությունների, ճանաչողական ու ստեղծագործական հմտությունների: Նման ձևով խմբերի ընտրությունը կխթանի ուսուցման որակը, այն դարձնելով ավելի մրցակցային:
Այս հայեցակարգի բոլոր դրույթներն ապահովելով և կիրառելով, արդյունքում կունենաք մի սերունդ, որը կկարողանա ազատ հաղորդակցվել ոչ միայն մայրենի լեզվով, այլև օտար լեզուներով` ապահովելով Եվրոպական և միջազգային հարթակներում հայաստանյան դպրոցների ակտիվ մասնակցությունը:

Արսենյան
14.10.2017, 14:53
Օտար լեզուների դասագրքերի բարդությունը խանգարում է գիտելիքների պահանջվող որակ ապահովելուն:

Ազատուհի Քոչարյան
15.10.2017, 20:03
Համամիտ եմ Ձեզ հետ, որ օտար լեզուների դասագրքերի բարդությունը իսկապես դժվարեցնում է ուսուցման և նյութերի յուրացման գործընթացը: Օրինակ անգլերենի, հատկապես երրորդ դասարանի դասագիրքը բավականին բարդ է և հագեցած այն առումով, որ աշակերտները առանց տառերը անցնելու պետք է կարողանան ներկայացնել դասը, բանաստեղծություններ սովորել և այլն: Իհարկե հմուտ ուսուցչի օգնությամբ ամեն ինչ դառնում է մատչելի, բայց միևնույն է խնդիրը առկա է:

Դիանա Աղասարյան
15.10.2017, 20:27

Համամիտ եմ Ձեզ հետ , հարգելի Ազատուհի, այդ իսկ պատճառով պետք է ամեն կերպ խուսափել դասագրքային խնդիրներից և ուղղակիորեն կատարել կառուցողական աշխատանք ՝ լի դիդակտիկ նյութերով, տեսանյութերով , երգերով ու զանազան խաղերով:

Դիանա Աղասարյան
15.10.2017, 20:41
Այս ինֆորմացին դարաշրջանում օտար լեզուների իմացությունը դարձել է ոչ միայն ցանկալի, այլև անհրաժեշտ:
Դասավանդելով «Ինֆորմատիկա» առարկան անընդհատ առնչվում եմ օտար լեզուների հետ. հանրակրթական դպրոցում ուսումնասիրվող, և առհասարակ, համակարգչային ծրագրերն այլալեզու են, համացանցի ռեսուրսները մեծամասամբ ևս այլալեզու են, և պահանջվում է այլալեզու լեզվական գիտելիքներ: Կարևորում եմ օտար լեզուների ինչպես լեզվական գիտելիքները, այնպես էլ հաղորդակցական կարողությունները: Օրինակ, Եվրոպական դպրոցների համագործակցության Իթվինինգ համայնքի հարթակում կարևոր է օտար լեզուների /անգլերենի/ տիրապետումը թե' ուսուցիչների, թե' սովորողների համար: Այդ հարթակում շփվում ենք այլալեզու գործընկերների և սովորողների հետ, ներկայացնում մեր մշակույթը, ծրագիրը, սեփական փորձն ու ձեռքբերումները, ծանոթանում ուրիշների փորձին` հաղորդակցվելով անգլերենով:
Ծանոթացա Ձեր կողմից ներկայացված հայեցակարգին, այն շատ լավ է ձևակերպված, մնում է դառնա իրագործելի իր բոլոր դրույթներով: Հանրակրթական դպրոցում ուսումնասիրվող օտար լեզուների ժամաքանակի բավարար լինելը, խմբերում սովորողների փոքր թվաքանակը, մեթոդական ուղեցույցների նպատակային կիրառումը, թվային տեխնոլոգիաների բազմազանությունը կբարձրացնեն այդ լեզուների ուսուցման որակը:
Իմ կարծիքով ուսուցման որակի վրա կարող է դրական ազդեցություն ունենալ նաև խմբերի ընտրությունը: Հնարավորության դեպքում խմբերը կարելի է կազմել/գոնե միջին դպրոցից սկսած/ ոչ թե ավանդական եղանակով` ըստ մատյանի համարների, այլև ըստ սովորողների ընդունակությունների, ճանաչողական ու ստեղծագործական հմտությունների: Նման ձևով խմբերի ընտրությունը կխթանի ուսուցման որակը, այն դարձնելով ավելի մրցակցային:
Այս հայեցակարգի բոլոր դրույթներն ապահովելով և կիրառելով, արդյունքում կունենաք մի սերունդ, որը կկարողանա ազատ հաղորդակցվել ոչ միայն մայրենի լեզվով, այլև օտար լեզուներով` ապահովելով Եվրոպական և միջազգային հարթակներում հայաստանյան դպրոցների ակտիվ մասնակցությունը:

Հարգելի Թագուհի, քանի որ այս տարի ևս զբոսաշրջությունը մեր երկրում բարձր ցուցանիշներ է ամրագրել, մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի գիտակցում է օտար լեզվի իմացության կարևորությունը:

Narine Stepanyan
09.11.2017, 08:43
Համամիտ եմ Ձեզ հետ, որ օտար լեզուների դասագրքերի բարդությունը իսկապես դժվարեցնում է ուսուցման և նյութերի յուրացման գործընթացը: Օրինակ անգլերենի, հատկապես երրորդ դասարանի դասագիրքը բավականին բարդ է և հագեցած այն առումով, որ աշակերտները առանց տառերը անցնելու պետք է կարողանան ներկայացնել դասը, բանաստեղծություններ սովորել և այլն: Իհարկե հմուտ ուսուցչի օգնությամբ ամեն ինչ դառնում է մատչելի, բայց միևնույն է խնդիրը առկա է:

Համամիտ եմ ձեզ հետ հարգելի Ազատուհի։ Դրա համար մենք ինքներս օգտվում ենք այնպիսի մեթոդներից, որպեսզի հնարավորինս հեշտ ու մատչելի դարձնենք հանձնարարված դասը աշակերտի համար։