PDA

Դիտել ողջ տարբերակը : Համացանցը որպես կրթության որակի բարեփոխման միջոց

Թագուհի Մամյան
12.07.2017, 15:33
Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։
Նելսոն Մանդելա

21-րդ դարը համարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջան: Դժվար է պատկերացնել մարդկային գործունեության որևէ բնագավառ, ուր թափանցած չլինի համացանցը: Այսօր աշխարհի բնակչության ավելի քան մեկ երրորդն օգտվում է համացանցից, և այս թիվը շարունակում է աճել: Տեխնոլոգիաների զարգացումը մեծ արագությամբ փոխում է մարդու կենսակերպի բոլոր բնագավառները: Կրթության ոլորոտը ևս բացառություն չի կազմում: Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող գործընկեր:
Ինչևէ, զարգացումը լավ է այնքանով, որքանով այն ծառայում է հօգուտ մարդկությանը:

Հարգելի' գործընկերներ, առաջարկում եմ միասին քննարկել և ներկայացնել համացանցի այն հնարավորություններն ու ռեսուրսները, որոնք կօգնեն բարեփոխելու կրթության ոլորտը` ավելի արդյունավետ դարձնելով ուսուցման գործընթացը:
Խնդրում եմ կիսվել Ձեր լավագույն փորձով:

kara1969
12.07.2017, 16:34
Նոր տեխնոլոգիական միջոցները ենթադրում են բազմազան, հարուստ կրթական միջավայր: Դրանք նպաստում են հետաքրքրասիրության, մղում են հայտնաբերումների, հայտնագործող փորձերի` մեծ չափով նպաստելով և հարստացնելով ուսումնական գործընթացը: Արդեն փաստ է, որ ուսուցումն առանց համակարգչի այլևս հնարավոր չէ պատկերացնել: Կրթական համակարգը ամեն կերպ պետք է աջակցի ուսուցման կազմակերպմանը` սովորողների համար ստեղծելով նոր տեխնիկական սարքավորումներին համապատասխան պայմաններ և ապահովելով դրանց արդյունավետ կիրառումը:

AnushGH
12.07.2017, 20:46
Բազում են համացանցի հնարավորությունները, սակայն ուսուցիչը պետք է տեղեկացված լինի, թե ինչպես արդյունավետ օգտագործի համացանցի այն գործիքները, որոնք կնպաստեն կրթության որակի բարեփոխմանը: Ուզում եմ առանձնացնել www.tricider.com կայքը, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում մտագրոհ մեթոդի միջոցով ստուգել սովորողների գիտելիքները, ինչպես նաև քվեարկել ամենահետաքրքիր գաղափարի համար:
Օրինակ` <<Համացանց>> թեմայի ուսումնասիրության համար մուտքագրում ենք հարցը` ինչ է համացանց, և յուրաքանչյուր սովորող գրում է իր կարծիքը և անունը, ինչպես նաև քվեարկում լավագույն գաղափարի համար` սեղմելով Vote կոճակին:

http://www.tricider.com/admin/34FHceJK22F/C26txCDviLx

Թագուհի Մամյան
13.07.2017, 13:23
Հարգելի Կարինե, շնորհակալություն գրառման համար: Համակարծիք եմ Ձեզ հետ: Միայն ավելացնեմ, որ ուսուցումը արդյունավետ և հետաքրքիր կազմակերպելու համար անհրաժեշտ է ոչ միայն համակարգիչ, այլ նաև համացանց:

Թագուհի Մամյան
13.07.2017, 13:25
Հարգելի Անուշ, շնորհակալություն Ձեր փորձով կիսվելու համար: Շատ հետաքրքիր ու նաև օգտակար կայք եք նշել: Այն կօգտագործեմ ուսուցման գործընթացում` տվյալ թեմայի վերաբերյալ սովորողների նախնական գիտելիքները, պատկերացումներն ի հայտ բերելու համար:

Թագուհի Մամյան
13.07.2017, 15:52
Ճիշտ է, դասերը հետաքրքիր, բովանդակալից անցկացնելու համար օգտվում ենք համացանցի ռեսուրսներից: Բայց չմոռանանք, որ այսօր մենք ապրում ենք այսպես կոչված «տեղեկատվական հասարակությունում», որտեղ տեղեկատվությունն առաջնային կարևորություն ունի: Ուստի տեղեկատվական անվտանգության համար պատասխանատվության հարցերը պետք է երեխաների հետ անընդհատ քննարկման առարկա լինեն: Եվ համացանցի բացասական ռիսկերը բացառելու համար անհրաժեշտ է կիրառել համացանցի անվտանգ օգտագործման կանոնները:

http://lib.armedu.am/resource/3199

Թագուհի Մամյան
13.07.2017, 16:48
Համացանցն առավել ապահով դարձնելը բարձրացնում է կրթության որակը: Հետևաբար, յուրաքանչյուրս /ուսուցիչ, սովորող, ծնող/ պետք է ունենանք մեր ներդրումը համացանցն անվտանգ դարձնելու գործում: Ուզում եմ մեջբերում կատարել Լաո Ցզիի խոսքերից.«Ամեն նոր քայլ սխրանք է»:
Այցելելով www.safe.am, https://www.betterinternetforkids.eu, https://stopthinkconnect.org կայքերը և օգտնվելով դրանցում տեղադրված ռեսուրսներից մեր և մեզ շրջապատող մարդկանց համար համացանցը կդարձնենք առավել ապահով:

Կարինե Մարգարյան
13.07.2017, 20:58
Հարգելի գործընկերներ այժմյան կրթության համակարգի գլխավոր խնդիրներից մեկն է դարձել կրթել ժամանակաշրջանի մարտահրավերներին պատրաստ սերունդ, այնպիսի սերունդ, որն ազատորեն տիրապետի այդ տեխնոլոգիաներին ու դրանք հետագայում կիրառի իր մասնագիտական գործունեության ընթացքում:Զուր չի ասված «Քայլենք ժամանակին համընթաց» , հետևաբար, դպրոցը պետք է նախապատրաստի սովորողներին ինֆորմացիոն հոսքերի այս հսկայածավալ դաշտում ու ժամանակաշրջանում կարողանալ օգտագործելով նշված տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները և ամենակարևորը ճիշտ օգտագործել:

vanadzor27
13.07.2017, 21:39
Տեղեկատվական դարաշրջանում կրթության մեջ կատարվող արմատական փոփոխությունը սերտորեն առնչված է տեղեկատվության և հաղորդակցության արդի միջոցների զարգացման և տարածման հետ։ Կրթության և ՏՀՏ-ի փոխհարաբերության մյուս կողմը հենց կրթության ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով կրթության համակարգի ուսուցման և ուսումնառության արդյունավետության մեծացումն է։
Արդեն փաստ է, որ ուսուցումն առանց համակարգչի այլևս հնարավոր չէ պատկերացնել: Կրթական համակարգը ամեն կերպ պետք է աջակցի ուսուցման կազմակերպմանը` սովորողների համար ստեղծելով նոր տեխնիկական սարքավորումներին համապատասխան պայմաններ և ապահովելով դրանց արդյունավետ կիրառումը:
Նոր մեդիամիջոցները ենթադրում են գիտելիքների ձեռք բերման բոլորվին նոր ուղղություններ և ուսուցման կազմակերպման նոր ձևեր:

gayane0803
13.07.2017, 23:15
Համացանցն առավել ապահով դարձնելը բարձրացնում է կրթության որակը: Հետևաբար, յուրաքանչյուրս /ուսուցիչ, սովորող, ծնող/ պետք է ունենանք մեր ներդրումը համացանցն անվտանգ դարձնելու գործում: Ուզում եմ մեջբերում կատարել Լաո Ցզիի խոսքերից.«Ամեն նոր քայլ սխրանք է»:
Այցելելով www.safe.am, https://www.betterinternetforkids.eu, https://stopthinkconnect.org կայքերը և օգտնվելով դրանցում տեղադրված ռեսուրսներից մեր և մեզ շրջապատող մարդկանց համար համացանցը կդարձնենք առավել ապահով:

Թագուհի ջան, շնորհակալություն արդիական թեմա բացելու համար: Իսկապես, համացանցն ունի սովորողներին կրթելու անսահման հնարավորություններ: Սակայն այն ունի նաև մեծ վտանգներ, որոնցից պաշտպանվելն այնքան էլ դյուրին չէ: safe.am կայքի օգնությամբ մենք էլ ցանկանում ենք մեր աշակերտներին հեռու պահել այդ վտանգներից:
Ապահով համացանցի մասին մեր պատրաստած տեսահոլովակները youtube կայքում կարող եք դիտել հետևյալ հղումներով.
https://www.youtube.com/watch?v=VTbTONKtUUY
https://www.youtube.com/watch?v=sGrOw0x6Wvk
https://www.youtube.com/watch?v=1ESA0BUNnP4

ԼուսՄան
14.07.2017, 13:13
Հարգելի Թագուհի ճիշտ է այսօր առանց համացանցի դժվար է պատկերացնել կյանքը, սակայն ես համաձայն եմ Գայանեի հետ, որ օգտակար լինելուց բացի, վնասում է նաև, շատ աշակերտներ արդեն ծանոթ են մի շարք կայքերի, որտեղ կան խնդիրների պատրաստի լուծումները, առանց մտածելու արգագրում են և ներկայացնում։

Թագուհի Մամյան
14.07.2017, 13:28
Հարգելի Կարինե, շնորհակալություն գրառման համար: Ճիշտ եք նկատել, որ պետք է քայլենք ժամանակին համընթաց, սակայն չմոռանալով զգոն լինել ինֆորմացիոն «պատերազմի» վտանգների նկատմամբ:

ՀԱՅԿՈՒՇ ԼՈՌՅԱՆ
14.07.2017, 16:01
Համացանցի դրական և բացասական կողմերը միաժամանակ` գալիս ենք այն մտահանգմանը, որ գիտության և տեխնիկայի արագընթաց զարգացման այս ժամանակաշրջանում հնարավոր չէ պատկերացնել կյանքն առանց համացանցի, քանի որ նրա տված ինֆորմացիան և գիտելիքներն առավել են ցանկացած հարուստ գրադարանից, մյուս կողմից էլ տարվելով այդ ինֆորմացիայի մեծ հոսքով` ունենում ենք ժամանակի մեծ կորուստ և իրական շփման քաղց:

Թագուհի Մամյան
14.07.2017, 17:38
Հարգելի Ռուզաննա, շնորհակալություն գրառման համար

Թագուհի Մամյան
14.07.2017, 18:07
Հարգելի Գայանե, շնորհակալություն Ձեր փորձը փոխանցելու համար: Շնորհակալություն նաև Ձեր ներկայացրած տեսանյութերի համար, որոնք շատ ուսանելի և օգտակար են:
Իրոք, համացանցում վտանգներն ամենուր են, որոնցից խուսափելը և պաշտպանվելը միշտ չի ստացվում, այնուամենայնիվ պետք է չկորցնել զգոնությունը բացասական ռիսկերի նկատմամբ:
safe.am կայքում տեղադրված «ԿԱՆԳՆԵ՛Ք.ՄՏԱԾԵ՛Ք.ՄԻԱՑԵ՛Ք.TM Զրույց երեխաների հետ առցանց լինելու մասին» գիրքը`http://safe.am/stopthinkconnect/Chatting_with_Kids_Booklet_Arm.pdf հղումով, լավ օգնական է վտանգներից խուսափելու համար.

Թագուհի Մամյան
14.07.2017, 18:15
Հարգելի Հայկուշ, շնորհակալություն գրառման համար: Իրոք համացանցից կախվածությունը մեզ հեռացնում է իրական կյանքից: Սակայն պետք է զգույշ լինեն և' ուսուցիչները, և' ծնողները` սովորողներին դաստիարակելով այնպես որ կախվածություն չառաջանա: Կարողանան համացանցը օգտագործել գրագետ և անհրաժեշտության դեպքում:

Թագուհի Մամյան
14.07.2017, 18:16
Հարգելի' ԼուսՄան, շնորհակալություն գրառման համար: Ես էլ եմ դեմ նման կայքերին, որտեղից սովորողները կատարում են արտագրություն: Բայց մեր խնդիրն էլ այն է, որ կարողանանք զարգացնել սովորողների տրամաբանական հմտությունները, ձևավորել ստեղծագործական միտքը այնպես որ արտագրությունների անհրաժեշտությունն իսպառ բացառեն:
Եթե անգամ սովորողը գտնում է համացանցի միջոցով վարժություններն արտագրելու կայքը, նա մոտիվացիա է ձեռք բերում ստուգելու իր կարողությունների մակարդակը, հետադարձ կապով մտածում է, թե ինքը որ ուղղությամբ կաշխատեր` ճիշտ պատասխանը գտնելու համար:
Սովորողը հոգեբանորեն ճնշվում է, թե ինչու ինքը չի կարողանում, և դա պատճառ է դառնում, որ խնդրի լուծումը նայի, ինքն էլ դրա վրա մտածի իր լուծման տարբերակը և բարձրացնի իր ինքնագնահատականը:
Ասենք` նկարիչը նկարում է նկար, քիչ թե շատ լավ նկարիչը այդ նկարը արտանկարում է, որովհետև իր հոգուն ու մտքին հարազատ է: Այս պարագայում նման մի բան է կատարվում:
Առաջարկում եմ սովորողներին ծանոթացնել www.imdproc.am կայքին, որտեղ կգտնեն ուսումնական նյութը և առցանց կարող են լուծել վարժություններ, մասնակցել առարկայական մրցույթների` զարգացնելով հմտությունները և բարձրացնելով իրենց ինքնագնահատականը :

AnushGH
14.07.2017, 18:25
Ուսուցման գործընթացում որևէ ինֆորմացիա ժամանակագրական կարգով ներկայացնելու համար նպատակահարմար է օգտվել համացանցի կրթական ռեսուրսներից, օրինակ www.timetoast.com կայքը օգնում է ստեղծել և ըստ ժամանակագրական կարգով դասավորել որևէ ինֆորմացիա: Այս կայքը հատկապես կիրառելի է պատմության, աշխարհագրության դասերի ժամանակ: Մուտք գործելով կայք` կգտնեք տարբեր թեմաներով ստեղծված աշխատանքներ:
Հուսով եմ, որ շատ ուսուցիչներ կօգտվեն այս կայքի հնարավորություններից:

Թագուհի Մամյան
14.07.2017, 18:36
Հարգելի Անուշ շնորհակալություն, Ձեր փորձով մեզ հետ կիսվելու համար:

Թագուհի Մամյան
15.07.2017, 16:32
Հարցումներ ու հետազոտություններ` addpoll.com կայքի միջոցով
Որևէ թեմայի ուսումնասիրության ժամանակ հաճախ անհրաժեշտություն է առաջանում տվյալ թեմայի վերաբերյալ կատարել հետազոտություն: addpoll.com կայքը կօգնի այդ հարցում և հաշված րոպեների ընթացքում կարելի է ստեղծել հարցումներ: Այնուհետև դիագրամի միջոցով ներկայացվում է հարցման արդյունքը:

liza57
15.07.2017, 17:09
Ինչպես նշել են վերևում , բազում են համացանցի հնարավորությունները կրթության զարգացման համար. hեռահար ուսուցում, մեծ քանակով ինֆորմացիայի հասանելիություն: Խոսենք մի փոքր առաջինի մասին: Հեռահար ուսուցումը ունի մի շարք առավելություններ, որոնք դրական ազդեցություն են թողնում կրթության որակի վրա. դասավանդողի և աշակերտի կապը տեղի է ունենում համացանցի միջոցով - դասավանդողը տալիս է հանձնարարություններ, դժվարանալու դեպքում` խորհրդատվություն, ստուգում և գնահատում է թեստերը և աշխատանքները, օգնում է պատրաստվել քննություններին: Աշակերտն ինքը կարող է ընտրել սովորելու և հանձնարարությունները կատարելու կոնկրետ ժամանակը:
Հեռահար ուսուցում ուսուցիչը կարող է իրականացնել ամենահայտնի կայքերի միջոցով` Dsaran.am, սոցիալական ցանցերում յուրաքանչյուր դասարանի համար խմբեր և թեմաներ ստեղծելով:

Լիզա Մարգարյան, Վանաձորի N20դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհի

Թագուհի Մամյան
16.07.2017, 17:37
13 ՄԻՋՈՑ GOOGLE-ՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՈՐՈՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ
Շատ հաճախ համացանցը նմանեցնում են հսկայական գրադարանի, որտեղ գրքերն անփութորեն թափված են: Որպեսզի չխճճվենք ինֆորմացիոն լաբիրինթոսում անհրաժեշտություն է առաջանում հետևել մի քանի պարզ կանոնների մեզ անհրաժեշտ ինֆորմացիան google.com-ի միջոցով փնտրելու համար: Ձեզ եմ ներկայացնում մի քանի կանոններ արդյունավետ որոնում իրականացնելու համար: Օգտվել եմ http://internest.am կայքից:

1. Որոնում բաց թողնված բառով
Մեջբերման մեջ որևէ բառ մոռանալու դեպքում ընդգրկեք միտքը չակերտներում և մոռացված բառի փոխարեն հավաքեք աստղանիշ՝ *: Օրինակ, «Իսկ ես * հողոտ, հողածին»

2. Ինչպես գտնել ցանկացածը
Թվարկելով բոլոր փնտրվող բառերը ուղղահայաց սլեշի նշանով՝ | , Google-ը կփնտրի բոլոր կայքերում: Օրինակ, մուտքագրելով բնակարան Երևանում|Աբովյանում, որոնողական հսկան կփնտրի բնակարաններ երկու վայրերում:

3. Բանալի բառեր
Մեկ նախադասության մեջ 2 բանալի բառ փնտրելու համար հարկավոր է բառերը միացնել իրար & նշանով: Օրինակ, Սուրբ Մարիամ Աստվածածին&Հրազդան

4. Ինչպես բացառել բառը
Որևէ բառ որոնումից բացառելու համար որոնման տողում պետք է գրել այդ բառը, դիմացը առանց բացատի դնելով մինուս (-) նշանը: Օրինակ, Սուրբ Մարիամ Աստվածածին –Հրազդան: Կստանանք այն տվյալները, որոնք չեն առնչվում Հրազդանի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցուն:

5. Որոնում կայքում Google-ի միջոցով
Կայքում փնտրվածը գտնելու համար կօգնի site գործառույթը: Որոնողական տողում հարցման մեջ պետք է նշել site բառը, որից հետո այն կայքը, որից ուզում եք գտնել տեղեկություն: site-ից հետո չպետք է մոռանալ վերջակետ դնել: Օրինակ, աշխատանք site:internest.am

6. Ինչպես փնտրել փաստաթղթեր
Փաստաթղթեր փնտրելու հարցում կօգնի mime գոծառույթը: Որոնման տողում պետք է գրել mime, վերջակետ և փաստաթղթի տեսակը` pdf կամ docx: Օրինակ, ռեզյումե mime:docx

7. Բառի նշանակություն
Google-ում define: հավաքելուց հետո որոնողական հսկան ցույց կտա բառի բացատրությունը: Օրինակ՝ define: էպոս

8. Փոխարկիչ
Մեկ մեծությունը մյուսով փոխարինելու համար անգլերենով պետք է որոնման տողում գրել, օրինակ, 1 inch to sm

9. Փոխարժեք
Տարադրամի փոխարժեքն իմանալու համար որոնման դաշտում պետք է գրել, օրինակ 1 dollar to euro:

10. Ճշտել ժամանակը և եղանակը
Որևէ քաղաքում ժամը կամ եղանակը ճշտելու համար որոնման դաշտում պետք է հավաքել time կամ weather և քաղաքի անունը: Օրինակ, time Tokyo, weather Aghveran

11. Հաշվիչ
Վարժության լուծման համար որոնման տողում պետք է մուտքագրել խնդիրը: Օրինակ` 5^3

12. Քեշային էջի որոնում
Google-ն իր սերվերներում պահում է էջերի քեշավորված տարբերակները: Այդտեղից որոնելու համար պետք է օգտվել cache: գործառույթից: Օրինակ, cache:internest.am

13. Թարգմանիչ
Մասնագիտացված թարգմանչական կայքեր չմտնելու համար որոնման դաշտում պետք է գրել translate բառը into լեզուն: Օրինակ` translate здравствуй into armenian

AnushGH
16.07.2017, 17:43
Հարգելի Թագուհի, բավականին օգտակար ինֆորմացիա եք տեղադրել: Ինֆորատիկայի դասերին <<Որոնողական համակարգեր>> թեմայի ուսումնասիրության ժամանակ նպատակահարմար է ներկայացնել նաև ձեր կողմից տեղադրված ինֆորմացիան` 13 ՄԻՋՈՑ GOOGLE-ՈՒՄ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ՈՐՈՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ:

gaya71
17.07.2017, 14:21
Այն տեղեկատվությունը, որ ամեն օր մարդը ստանում է համացանցից, մարտահրավեր է նետում այդ տեղեկատվությունը յուրացնելու մարդու ուղեղի ընդունակությանը: Օրինակ, սովորական լրատվական կայքը պարունակում է ավելի շատ տեղեկատվություն, քան կարող էր ստանալ 18-րդ դարի մարդը ողջ կյանքի ընթացքում:

gaya71
17.07.2017, 14:25
Համացանց
Հեռուստատեսային դարաշրջանում մեծացած ծնողների համար, ներկա ինտերնետային սերնդի
դաստիարակությունը նոր մարտահրավերներ է նետել:
Երեխաները նոր տեխնոլոգիաների մասին ավելին գիտեն, ուստի զարմանալի չէ, որ ծնողները հաճախ ոչ
շահեկան վիճակում են երեխաների համեմատ:
Քանի որ իսկապես վտանգներ կան, շատ կարևոր է ծնողների ներգրավումը երեխաների համացանցային
կյանքի մեջ: Երեխաները կարող են շատ հմտորեն տիրապետել համակարգիչը, սակայն նրանք
մեծահասակների կարիքն ունեն քննադատական մտածողություն ու դատողական հմտություններ
տարբեր իրավիճակների համար զարգացնելու նոր ինֆորմացիայի և ցանցային շփումներում ժամանակ:
Մեզանից շատերը չգիտեն, թե ինչպես են երեխաները համացանց օգտագործում, երբ բազում
պատուհաններ են բացվում համակարգչի էկրանին և նրանց մատները սահում են ստեղնաշարի վրայով
վտանգավոր արագությամբ:
Մեր կայքում տեղադրված նյութերը կօգնեն ձեզ բացահայտել երեխաների կողմից սիրված
տեխնոլոգիաներն ու զբաղմունքները:
http://safe.am/book/InternetSafeAM.pdf

Aleta Hayrapetyan
17.07.2017, 20:16
Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառությունը կրթական ոլորտում նպաստեց ուսուցման արդյունավետության բարձրացման վրա: Այն ինֆորմացիայի հզոր աղբյուր է:Բացի դրական կողմերից այն ունի նաԼւ իր բացասական կողմերը:

Թագուհի Մամյան
17.07.2017, 22:24
Հարգելի Լիզա, շնորհակալություն գրառման համար:

Հիրավի, անվտանգ հեռավար ուսուցումն այսօր մեծ դեր ունի կրթության ոլորտում, որը բարելավում է ուսման որակը: Անվտանգն ընդգծեցի, քանի որ համացանցում օրինական կազմակերպությունների կողքին գոյություն ունեն հեռավար ուսուցում առաջարկող կասկածելի կազմակերպություններ: Միշտ հիշենք, որ համացանցը կառավարելի միջավայր չէ և ցուցաբերենք զգուշություն, ստուգենք արդյոք լավ ենք ուսումնասիրել այս կամ այն ծրագիրը կամ կազմակերպությւոնը, որի առաջարկվող հեռավար ուսուցումն եք ընտրել: Սխալվելուց խուսափելու համար առաջարկում եմ ծանոթանալ հետևյալ գրքի հետ http://handbook.ktak.am/?p=learning:
Հեռավար ուսուցումը սովորողին նոր հմտություններ ստանալ, նոր կարողություններ ձևավորելու, նոր ուղղություններով զարգանալու, համագործակցելու հնարավորություն է տալիս:
Իմ օրինակով ասեմ. վերջերս մասնակցեցի ԿՏԱԿ-ի կողմից կազմակերպված <<Հեռավար ուսուցում կազմակերպելու հմտություններ>> թեմայով հեռավար դասընթացին: Ձեռք բերեցի Moodle համակարգում աշխատելու հմտություններ, տիրապետեցի համակարգի աշխատանքային գործիքներին և ստեղծեցի փորձնական հեռավար դասընթաց` <<Adobe Photoshop-ի մի քանի հնարքներ>>: Ձեզ եմ ներկայացնում այդ դասընթացից մեկ աշխատանք`
https://drive.google.com/file/d/0B_ntM-XHqg_0WEtiLWxJNlJrX2M/view

Թագուհի Մամյան
18.07.2017, 16:08
Հարգելի Գայանե, շնորհակալություն գրառման համար և տեղադրված նյութերի համար

Թագուհի Մամյան
18.07.2017, 16:52
Շատ հաճախ որևէ բրաուզերով ինֆորմացիայի որոնման ժամանակ համակարգչի էկրանին հայտնվում են գովազդներ, անհարկի նկարներ, և երեխաներն անմտածված կամ, ինչու չէ, նաև մտածված սեղմում են դրանց վրա, շեղվում որոնման հիմնական գործընթացից: Դրանից խուսափելու համար պետք է բրաուզերի կարգավորումների մեջ տեղադրել այնպիսի ծրագիր /ընդլայնում/, որը կարգելափակի այդ գովազդներն ու անհարկի նկարները: Այդպիսի ընդլայնումներից է Adblock, Adblock plus:
Այցելելեք https://drive.google.com/file/d/0B_ntM-XHqg_0aVVzdTJaYUxTTHM/view հղումով, որտեղ ցուցադրել եմ Google Chrome բրաուզերի կարգավորումներում Adblock plus ընդլայնման տեղադրումը:

Մելանյա Մեհրաբյան
19.07.2017, 15:10
Հարգելի′ Թագուհի, բավականին հետաքրքիր թեմայի քննարկում եք առաջադրել: Կրթության գործընթացը մշտապես ունի բարեփոխման կարիք, որը ստեղծում և ձևավորում է նոր մարդ: Իսկ նոր մարդն սկսվում է նոր մտածելակերպից: Նոր մտածողությունն սկսվում է ռիսկից, սեփական մտքերը արտահայտելու համարձակությունից:
Համացանցը ենթադրում է մտքերի ակտիվ արտահայտման միջավայր: Կարծում եմ, ուսուցիչը պետք է կարողանա իր հետաքրքրություններով վարակել և' աշակերտներին, և' ծնողներին:
Dasaran.am կայքի միջոցով ծնողները մշտապես տեղյակ են լինելու իրենց երեխաների ընդունակություններին, թեմայի՝ նրանց ընկալման մակարդակին, նրանց գիտելիքների աճման գործընթացին:
Համացանցի գործածությունը, այսպիսով, թույլ է տալիս, որ ծնողներն էլ ինտեգրվեն ժամանակակից ուսուցման գործընթացին, կիսվեն հետաքրքրություններով իրենց երեխաների հետ և հոգեբանորեն պատրաստ լինեն նրանց հետաքրքրությունները զարգացնելու և հաջողությունների մղելու:

Թագուհի Մամյան
19.07.2017, 17:59
Հարգելի Մելանյա, շնորհակալություն գրառման համար:
Այն, որ ծնողները պարտականություններ ունեն ուսուցման գործընթացի նկատմամբ, ակնհայտ է: Սակայն այն պետք է միշտ նրանց հիշեցվի:

Թագուհի Մամյան
20.07.2017, 14:18
ՏՀՏ-ների կիրառմամբ միջոցառումները, օրինակ` խաղ-մրցույթները, վիկտորինաները, ինտելեկտուալ մրցույթները, հնարավորություն են տալիս սովորողների մեջ առաջացնել նյութեր որոնելու, տրամաբանական հարցերի պատասխաններ գտնելու, տարբեր առարկաների շրջանակում հետաքրքիր տեղեկություններ իմանալու ցանկություն, որն էլ հետագայում բարձրացնում է նրանց հետաքրքրությունը դպրոցական կյանքի և ուսման նկատմամբ: Նրանք սովորում են խնայել և արժևորել ժամանակը, գնահատել իրենց գիտելիքները ձեռք բերելու հնարավորությունները:
Ձեզ եմ ցանկանում ներկայացնել մեր դպրոցի 8-րդ դասարանների միջև անցկացված վիկտորինայի ցուցադրումը:
Վիկտորինայի անցկացումից հետո ուսուցիչները նկատել էին, որ դասարաններն իրար նկատմամբ ավելի հանդուրժող են դարձել, չէր կարևորվել հաղթողը, այլ կարևորվել էր ստացած գիտելիքը, միջոցառմանը մասնակցելու կարողությունը: Նրանք սկսել էին սովորել ավելի լավ, հանդես էին գալիս նոր առաջարկություններով, զարգացել էր նրանց տրամաբանական մտածողությունը:
Այս հղումով https://drive.google.com/file/d/0B_ntM-XHqg_0Ym4yWXhFdTdwak0/view?usp=sharing կարող եք բեռնել ֆայլը:
Հարգելի գործընկերներ «Մտածիր արագ» վիկտորինայի ցուցադրումն իր մեջ ներառում է 8-րդ դասարանում ուսումնասիրվող ուսումնական բոլոր առարկաներից հարցեր:
Ցուցադրման մեջ օգտագործված է Mariam տառատեսակը և այն պարունակում է հիպերհղումներ: Ֆայլը ճիշտ օգտագործելու համար «Մտածիր արագ-վիկտորինա.rar» ֆայլը բեռնելուց հետո, խնդրում եմ կցված տառատեսակները տեղադրել համակարգչում և կարդալ «ֆայլի օգտագործման մասին.docx» ֆայլը, այնուհետև օգտագործել ցուցադրումը:

AnushGH
20.07.2017, 23:25
Եթե ցանկանում եք ստեղծել և համագործակցել մյուսների հետ, ապա padlet.com-ը կօգնի ձեզ այդ հարցում: Այն մի միջավայր է, որը հնարավորություն է միաժամանակ կիսվել կարծիքներով տարբեր թեմաների շուրջ կամ էլ ինքներս ստեղծել մեր ցուցադրումն ու էլեկտրոնային գրատախտակը: Ներկայացնում եմ մի քանի օրինակ:

https://padlet.com/ghevondyanush/5ndc04d934pg

https://padlet.com/ghevondyanush/lblr3fdo6nu9

Թագուհի Մամյան
21.07.2017, 13:09
Հարգելի Անուշ, շնորհակալություն Ձեր փորձով կիսվելու համար: Շատ հետաքրքիր միջավայր է համագործակցության համար:

pruzan
21.07.2017, 14:45
Սիրելի Թագուհի
Ողջունելի ու արդիական թեմա եք մեզ առաջարկել քննարկման համար: Կարծում եմ, նախ պետք է բոլոր սովորողներն ու ծնողները իմանան Համացանցը ճիշտ, տեղին, նպատակային օգտագործելու մասին: Տեղեկատվական տեխնոլոգիաների արագընթաց զարգացումն արդեն իսկ մեծ առաջընթաց է, լայն հնարավորություն է ստեղծում ուսուցման գործընթացն առավել հետաքրքիր ու (ինչու չէ) գրավիչ դարձնելու համար:
Համացանցը պետք է հարստացնենք ստույգ, հավաստի տեղեկատվությամբ, երբեմն գտնում ես նյութեր, որոնք աղավաղված են և կասկածի տեղիք են տալիս: Սակայն մերօրյա Համացանցն արդեն իսկ հարստացված է կրթության համար առավել կարևոր նյութերով (նկատի ունեմ նաև հայկական վիքիպեդիան), որոնք իսկապես նպաստում են ինֆորմացիայի ձեռքբերմանը, յուրացմանը: Կարևորում եմ Համացանցի ճիշտ օգտագործումը, ճիշտ օգտվումը, նյութերի ճիշտ ընտրությունը:
Իհարկե, Համացանցն իր դերն ունի կրթության որակի բարեփոխման գործում, չէ որ արդեն կատարում ենք հեռավար դասեր, կարողանում ենք կատարել օնլայն քննարկումներ, հետևում ենք կրթական տարբեր գործընթացների, համագործակցում ենք Հայաստանի ու աշխարհի տարբեր երկրների դպրոցների հետ, փորձով ու գործով փոխանակվում ենք միմյանց հետ:
Անհրաժեշտ է դպրոցներն զինել համակարգչային ժամանակակից տեխնիկայով, անհրաժեշտ այլ լրացուցիչ սարքավորումներով, որպեսզի կրթության գործընթացն իրականացնելիս առավել դյուրին լինի սովորող- ուսուցանող-ՏՀՏ ոլորտ-Համացանց կապի ապահովումը, ուսումնական գործընթացն առավել հետաքրքիր դարձնելու համար:

Թագուհի Մամյան
21.07.2017, 17:53
Հարգելի Ռուզաննա, շնորհակալություն գրառման համար: Ձեզ հետ համամիտ եմ, որ նախ պետք է բոլոր սովորողներն ու ծնողները իմանան Համացանցը ճիշտ, տեղին, նպատակային օգտագործելու մասին: Եվ մենք` ուսուցիչներս, պետք է կարողանանք համացանցի վնասակար կողմերից զերծ մնալով, սովորողներին ու նաև ծնողներին ցուցադրել համացանցի դրական կողմերը ու դրա արդյունավետ օգտագործման նպատակները: Ինչպես նաև, սովորողներին և ծնողներին տեղեկացնենք համացանցի բացասական ռիսկերի և դրանցից խուսափելու համար անվտանգության կանոնների կիրառման մասին:

Թագուհի Մամյան
21.07.2017, 18:00
ՏՀՏ-ների կիրառմամբ դասերն այսօր դարձել են ուսուցման գործընթացի կարևոր մասը: Դրանց կիրառումը դասը դարձնում է ավելի ակնառու, քննարկելի, առաջանում է կարծիքների բախում` ստեղծելով ուսուցման հետաքրքիր միջավայր: Թեման դառնում է ավելի ընկալելի և արդիական:
Ուսուցման որակի բարելավման գործընթացում մեծ դեր ունեն համացանցի էլեկտրոնային ռեսուրսները: Դրանցից ցանկանում եմ առանձնացնել lib.armedu.am պաշարների շտեմարանում տեղադրված օգտակար էլեկտրոնային բազմաթիվ ռեսուրսները, որոնք գործածելի են ցուցադրելու և փորձի փոխանակման առումով:
Հարգելով մեր գործընկերների հեղինակային իրավունքը` պաշարների շտեմարանում, և ընդհանրապես համացանցում, տեղադրված էլեկտրոնային նյութերն օգտագործենք դասն ավելի գրավիչ և հետաքրքիր դարձնելու նպատակով, անհրաժեշտության դեպքում ներկայացնենք նաև հեղինակին:
Պաշարների շտեմարանում էլեկտրոնային նյութերը հիմնականում պատրաստված են շնորհանդեսների միջոցով` MS Power Point ծրագրով: Զգուշության համար էլեկտրոնային նյութերի հեղինակներին առաջարկում եմ նման ֆայլերը պատրաստել ավտոմատ ցուցադրմամբ և առանց խմբագրման ռեժիմի`ֆայլի վրա գաղտնաբառ դնելով:

Ձեզ եմ ներկայացնում նմանատիպ պարամետրերով իմ կողմից տեղադրված ցուցադրումը. http://lib.armedu.am/resource/18708

Իսկ այս հղումով`https://drive.google.com/file/d/0B_ntM-XHqg_0b0pUSTc2cmVacVU/view, ֆայլի մեջ ցուցադրել եմ, թե ինչպես MS Power Point ծրագրով ցուցադրումը պահպանել ավտոմատ ցուցադրման եղանակով և առանց խմբագրման ռեժիմի` ֆայլի վրա գաղտնաբառ դնելով

Թագուհի Մամյան
24.07.2017, 16:56
Էլեկտրոնային և/կամ օնլայն գրադարանները նպաստում են կրթության որակի բարելավմանը: Առցանց գրադարանները հնարավորություն են տալիս գտնել այնպիսի հազվագյուտ գրքեր, որոնք չենք կարող գտնել ամենամեծ գրադարանում:
Համացանցի առկայության դեպքում ուսուցիչները և սովորողները դասապրոցեսին կարող են կիրառել էլեկտրոնային գրադարանների ռեսուրսները:
Այս հղումով http://armscoop.com/2014/10/armenian-libraries/ կարող եք ծանոթանալ համացանցում հայալեզու էլեկտրոնային գրադարաններին:

Մարինե Յարմալոյան
24.07.2017, 17:04
Այո,ընդամենը տարիներ առաջ խնդիր կար հասարակության լայն շերտերին ներկայացնել դրանց հնարավորությունները և ներդնել այն ֆինանսական հաշվառման, կառավարման, հանրության հետ տարվող աշխատանքների, տեղեկության և գիտելիքի ստեղծման ու տարածման, ժամանցի, կրթության կամ ինքնակրթության կազմակերպման գործընթացներում` այն առավել համակարգված ու ամբողջական դարձնելու համար:

Թագուհի Մամյան
24.07.2017, 17:19
Հարգելի Մարինե, շնորհակալություն գրառման համար:

Փարանձեմ
24.07.2017, 22:40
Ուսումնական որակի բարելավման գործընթացում համացանցի անվտանգ կիրառությունը շատ կարևոր է: Այն արդյունավետ է ոչ միայն դաս-դասարանային համակարգում, այլ դասապրոցեսից դուրս: Դասվար եմ, աշխատում եմ առաջին դասարանում: www.dasaran.am կայքում առաջին դասարանցիներին էջ չի հատկացվում, քանի որ առաջին դասարանում չի տրվում տնային հանձնարարություններ: Սակայն, 6 տարեկանի տարիքային առանձնահատկություններից ելնելով , նրանց ծնողների հետ ամենօրյա կապի խիստ անհրաժեշտություն կա: Ծնողների զբաղվածության, աշակերտի՝ դասից բացակայության դեպքում կիրառել եմ համացանցի հետևյալ առավելությունը. ցանկացած նոր տեղեկատվություն փոխանցելու համար կազմել ենք խումբ, օգտվել Viber –massenger գործիքից և հրապարակել՝ ինֆորմացիան հասանելի դարձնելով բոլորին:

Narine_Baghdasaryan
24.07.2017, 22:56
Հարգելի գործընկերներ, մեր ժամանակաշրջանում ուսումնական գործընթացում համացանցի օգտագործումը շատ կարևոր է։ Այն հնարավորություն է տալիս մեծացնել աշակերտների հետաքրքրությունը դասավանդվող առարկայի նկատմամբ։
Ուզում եմ ձեր ուշադրությանը ներկայացնել մի միջոց, որը հնարավորություն է տալիս ստուգել աշակերտների գիտելիքները դասավանդվող թեմայի վերաբերյալ։
https://kahoot.com/ կայքում գրանցվելով կարող եք ստեղծել տարատեսակ թեսթեր այնուհետև կոդն ուղարկելով աշակերտներին ստուգել նրանց գիտելիքները։ Այստեղ գնահատվում է և գիտելիքը և արագությունը։ Ուզում եմ նշել, որ աշակերտները իրենց կոդը պետք է հավաքեն https://kahoot.it կայքում։

Նարինե Ափիցարյան
25.07.2017, 08:36
Հարգելի Թագուհի, հետաքրքիր քննարկում է ծավալվել Ձեր բացած թեմայի շուրջ:
https://scratch.mit.edu-ը մի միջավայր է, որը նպատակաուղղված է երեխաներին ծանոթացնելու ծրագրավորման գաղափարների հետ՝ օգտագործելով պարզ գրաֆիկական ինտերֆեյս։ 9-րդ դասարանում «Ալգորիթմներ» թեման ուսումնասիրելու ժամանակ կարելի է խնդիրները Scratch-ի միջավայրում լուծել: Ներկայացնեմ մի օրինակ՝ https://scratch.mit.edu/projects/142043116/#editor (ծրագիրը իրագործվում է, երբ սեղմում ենք կանաչ դրոշը):

Թագուհի Մամյան
25.07.2017, 12:19
Հարգելի Նարինե Ափիցերյան, շնորհակալություն Ձեր փորձով կիսվելու համար: Շատ հետաքրքիր օրինակ եք ներկայացրել: Ձեր կողմից ներկայացված https://scratch.mit.edu-ը միջավայրն ինձ էլ հետաքրքրեց, այն կուսումնասիրեմ և կօգտագործեմ դասավանդման մեջ` բարձրացնելով սովորողների հետաքրքրությունը «Ալգորիթմներ» թեմայի նկատմամբ: Հուսով եմ այն կհետաքրքրի շատ ուսուցիչների:

Թագուհի Մամյան
25.07.2017, 12:47
Հարգելի Նարինե Բաղդասարյան, շնորհակալություն Ձեր փորձով կիսվելու համար: Շատ օգտակար և ուսուցչին օգնող կայք եք ներկայացրել: Այն կուսումնասիրեմ և կօգտագործեմ ուսուցման գործընթացում` սովորողների գիտելիքների գնահատման համար

Թագուհի Մամյան
25.07.2017, 13:36
Հարգելի Փարանձեմ, շնորհակալություն գրառման համար:
Իրոք, համացանցի անվտանգ ու նպատակային կիրառումը բարելավում է ուսման որակը:
Շնորհակալություն նաև Ձեր փորձով կիսվելու համար: Բայց ավելացնեմ հետևյալը. Viber-ով նկարներ ուղարկելիս այն նաև պահպանվում է հեռախոսի հիշողությունում: Եվ առաջարկում եմ, հեռախոսի հիշողությունը գերծանրաբեռնելուց խուսափելու համար, Facebook.com սոցիալական կայքում բացել Ձեր դասարանի անունով փակ խումբ և ծնողների հետ շփվել, ինֆորմացիան փոխանցել այդ կերպ:

Թագուհի Մամյան
25.07.2017, 13:43
Հարգելի Մարինե, շնորհակալություն գրառման համար:

ruzantoros
25.07.2017, 14:09
Այո դժվար է պատկերացնել մարդկային գործունեության որևէ բնագավառ, ուր թափանցած չլինի համացանցը:Համացանցի դերը առանձնահատուկ է կրթության և գիտության ոլորտներում:Առանց կրթության գիտությունը չի կարող զարգանալ, այդ իսկ պատճառով համացանցում տեղադրված են մեծածավալ կրթական պաշարներ, որոնք անընդհատ թարմացվում են: Դրանց մեջ ներառված են առցանց գրադարանները, հեռավար ուսուցման դասընթացները և այլ ուսումնական նյութեր:Կրթական կայքերում հրապարակվում են ուսումնական նյութեր, դասերի պլաններ, ուսուցիչների փորձի փոխանակում այլ դպրոցների գործընկերների հետ, իսկ աշակերտները ներկայացնում են իրենց ստեղծագործությունները, նամակագրություն են հաստատում հասակակիցների հետ, մասնակցում համատեղ միջազգային նախագծերի:Ժամանակակից կրթական ոլորտում տեխնոլոգիաները կիրառվում են ուսումնական նյութը շարժման եւ զարգացման մեջ ցուցադրելու, այն պարզաբանելու համար:Այս պարագայում, ցանկացած առարկայի ուսուցիչ պետք է լիարժեք տիրապետի այն բոլոր ծրագրերին, կայքերին, դրանցում առկա ֆորումներին, տեսանյութերին և մասնագիտական ցանցերին, որոնցով հնարավոր է ուսումնական գործընթացը դարձնել հետաքրքիր, ժամանակակից և որակյալ: Սա է մեր դարի ուսուցչի կերպարը, որը ոչ թե սովորեցնում է աշակերտներին, այլ որպես նրանց ավագ գործընկեր, սովորում է աշակերտների հետ և նրանց կողքին` ուղղություն ցույց տալով և կողմնորոշելով աշակերտներին տեղեկատվության և գիտելիքների բազմազանության այս ահռելի տիրույթում:

Թագուհի Մամյան
25.07.2017, 15:16
Հարգելի Ռուզաննա, համակարծիք եմ Ձեզ հետ: Շնորհակալություն գրառման համար:

AnushGH
25.07.2017, 21:37
Եթե ցանկանում եք համացանցի օգնությամբ սովորել, ուսումնասիրել օտար լեզուներ կամ պարզապես օտար լեզվի դասերը դարձնել առավել հետաքրքիր, ապա www.memrise.com կայքը կօգնի այդ հարցում: Աստեղ ներկայացված են անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն և այլ լեզուների ուսուցման նոր մեքոդներ:

Թագուհի Մամյան
26.07.2017, 13:09
Հարգելի Անուշ, շնորհակալություն օգտակար կայք նշելու համար: Ձեր կողմից նշված www.memrise.com կայքից օգտվելը խթան կհանդիսանա լեզուների մակարդակ բարձրացմանը, օտար լեզվի մասնագիտական հմտությունների ու հարղորդակցական կարողությունների զարգացմանը:

Թագուհի Մամյան
26.07.2017, 15:14
Գիրք կարդալու մշակույթը մեզանում բավականին թուլացել է: Համացանցը, ճիշտ է, չի կարող փոխարինել գրքին, բայց այն հանգամանքը, որ այն իր մեջ ներառում է ժամանակակից շատ հեղինակների էլեկտրոնային գրքերը, որոնք մանավանդ բավականին թանկարժեք են, հնարավորություն կտա ծանոթանալու ժամանակակից հեղինակներին, նրանց գրական ճաշակին և մանավանդ կձևավորի վերաբերմունք աշխարհը ընկալելու տարբեր ժողովուրդների մտածողության արդյունքում:
Համացանցը հնարավորություն է տալիս և′ կարդալու այդ հեղինակների գրքերը, և′ դիտելու ֆիլմերը: Առաջանում է յուրահատուկ հետաքրքրություն, որը դառնում է շարունակական: Շատ դեպքերում նկատել եմ, որ նույն սովորողը այդ գիրքը տպագրված հանդիպելիս ուզում է ունենալ նաև որպես իր գրադարանի գիրք: Արդյունքում հետաքրքիր մշակույթ է ձևավորվում գրադարան ունենալու և ընթերցանության նկատմամբ նաև իր շրջապատի մարդկանց հետաքրքրությունը շարժելու առումով:
Ներկայացնում եմ հայալեզու առցանց գրադարաններից մեկի հղումը` http://grqamol.am/

Թագուհի Մամյան
26.07.2017, 15:37
Համացանցը լավագույն հնարավորություններն ունի բառարաններից օգտվելու համար: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կան հայերեն լավագույն բառարաններ, որոնք առկա են առցանց, օրինակ Հր. Աճառյանի բառարանը, հոմանիշների և դարձվածաբանական բառարանները, բավականին հարուստ մասնագիտական բառարանները, հայերեն- անգլերեն, անգլերեն- հայերեն երկլեզու և նույնիսկ եռալեզու բառարանները, համացանցը հնարավորություն կտա նախ այդ բառարանները օգտագործելու տարբեր լեզվական թեմաների ուսումնասիրության համար, ապահովելու միջառարկայական կապը, հետաքրքրություն կառաջացնի բառապաշարային որոշակի շերտերի նկատմամբ, կհարստացնի սովորողի աշխարհայացքը, կձևավորի հետաքրքրություն լեզուների նկատմամբ: Մանավանդ շատ անհրաժեշտ է օգտվել հանրագիտարանային բառարաններց` զարգացնելու համար սովորողի ընդհանուր աշխարհայացքը:
Կարևորագույն հատկանիշ է սովորողին ճիշտ կողմնորոշելու,թե որ բառարաններն ինչպես գործածել, ինչպես որոնել ինֆորմացիան, արագ ու ճկուն օգտագործել բառարանը, որովհետև այն բավականին աշխատատար է,մինչդեռ կյանքի այս արագ շրջափուլում սովորողը չպետք է հոգնի ինֆորմացիա որոնելուց, որպեսզի հետագայում դա չխանգարի նրա հետաքրքրությունների շրջանակը մեծացնելուն:

Հայերեն արմատական բառարան - http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=7 -/Հրաչեայ Աճառեան։ Երեւանի Համալսարանի Հրատարակչութիւն, Երեւան, 1926/

Հայերեն օնլայն բառարան - http://bararanonline.com/

Մասնագիտական բառարաններ -
http://www.lezu.am/?p=1219

Հայերեն էլեկտրոնային բառարանների ամենամեծ շտեմարանը - http://armscoop.com/2014/10/nayiri-armenian-dictionary/, այս կայքն ընդգրկում է ինչպես հայերեն բազմաբնույթ բառարաններ (բացատրական, ստուգաբանական, դարձվածաբանական և բարբառային, հոմանիշների, անունների, գրաբարի, միջին հայերենի, արևմտահայերենի), այնպես էլ բազմաթիվ երկլեզվյան (հայերեն-անգլերեն, անգլերեն-հայերեն, հայերեն-ֆրանսերեն, ֆրանսերեն-հայերեն, հայերեն-ռուսերեն, ռուսերեն-հայերեն, իտալերեն-հայերեն և հայերեն-իտալերեն) և բազմաբնույթ այլ բառարաններ:

AnushGH
26.07.2017, 20:28
Թագուհի ջան, բավականին օգտակար և հետաքրքիր ինֆորմացիա եք տեղադրել: Շնորհակալություն:

Lilit Sahakyan
26.07.2017, 22:31
Համացանցն առավել ապահով դարձնելը բարձրացնում է կրթության որակը: Հետևաբար, յուրաքանչյուրս /ուսուցիչ, սովորող, ծնող/ պետք է ունենանք մեր ներդրումը համացանցն անվտանգ դարձնելու գործում: Ուզում եմ մեջբերում կատարել Լաո Ցզիի խոսքերից.«Ամեն նոր քայլ սխրանք է»:
Այցելելով www.safe.am, https://www.betterinternetforkids.eu, https://stopthinkconnect.org կայքերը և օգտնվելով դրանցում տեղադրված ռեսուրսներից մեր և մեզ շրջապատող մարդկանց համար համացանցը կդարձնենք առավել ապահով:

http://forum.armedu.am/showthread.php/1619-%D5%95%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AB%D5%B6%D6%86%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%81%D5%B9%D5%AB%D5%B6-6-12-%D6%80%D5%A4-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=21035#post21035

Քրիստինե Հովհաննիսյան
26.07.2017, 23:02
Համացանցը մեծ հնարավորություններ է ստեղծում ուսումնական գործընթացում, բայց մյուս կողմից արդեն նկատելի է դրա չարաշահման երևույթն էլ: Երբեմն տարբեր պրեզենտացիաները ինքնանպատակ են դառնում կամ համացանցից դասին նյութ դիտեկլը չի ուղեկցվում դասապրոցեսին համադրելով ու մնում է անկախ: Դրա օգտագործումը պետք է ներդաշնակվի դասապրոցեսին, լինի հստակ նպատակ: Համացանցի դերը շատ կարևոր է ուսուցչական համայնքում փոխգործակցությունն ու փորձի փոխանակումը խթանելու համար: Այստեղ անելիքները դեռ շատ են:

Մարինե Յարմալոյան
27.07.2017, 00:34
Այո,շատ ճիշտ եք հարգելի Թագուհի:Այդ նպատակով մեր դպրոցն արդեն մի քանի տարի է մասնակցում է <<Ապահով համացանց>> մրցույթներին:
Մեր Աշակերտների պատրաստած տեսահոլովակներն են:

http://https://www.youtube.com/watch?v=_ImciWPKvkk

https://www.youtube.com/watch?v=52yS1JCjk0E

https://www.youtube.com/watch?v=3NyF4rkeBs8

Թագուհի Մամյան
27.07.2017, 15:29
Հարգելի Մարինե շնորհակալություն տեսանյութերի համար, բայց առաջին հղումը չի բացում, խնդրում եմ վերանայեք։

Թագուհի Մամյան
27.07.2017, 15:55
Ցանկանում եմ մեջբերել ֆորումի հյուր Քրիստինե Հովհաննիսյանի քննարկումը այս թեմայի վերաբերյալ.«Համացանցը մեծ հնարավորություններ է ստեղծում ուսումնական գործընթացում, բայց մյուս կողմից արդեն նկատելի է դրա չարաշահման երևույթն էլ: Երբեմն տարբեր պրեզենտացիաները ինքնանպատակ են դառնում կամ համացանցից դասին նյութ դիտեկլը չի ուղեկցվում դասապրոցեսին համադրելով ու մնում է անկախ: Դրա օգտագործումը պետք է ներդաշնակվի դասապրոցեսին, լինի հստակ նպատակ: Համացանցի դերը շատ կարևոր է ուսուցչական համայնքում փոխգործակցությունն ու փորձի փոխանակումը խթանելու համար: Այստեղ անելիքները դեռ շատ են»:

Հարգելի Քրիստինե, շնորհակալություն գրառման համար: Խնդրում եմ գրանցվեք ֆորումում, որպեսզի Ձեր գրառումները լինեն տեսանելի բոլորի համար: Եվ ֆորումը խթանող միջավայր է ուսուցիչների համագործակցության ու փորձի փոխանակման համար:
Իսկ ինչ վերաբերվում է ցուցադրական նյութի ուղեկցումը դասապրոցեսին համադրելուն, ապա դա իրոք խնդիր է նման ուսուցիչների համար: Ուսուցիչն ինքն է ընտրում կամ պատրաստում ցուցադրվող նյութը և դասի պլանավորման գործընթացում պետք է կարողանա այն համադրել դասապրոցեսին: Հակառակ դեպքում ավելի լավ է չօգտագործել ցուցադրում, տեսանյութ, քան խոչընդոտ հանդիսանալ սովորողի ընկալման կարողություններին:

Թագուհի Մամյան
27.07.2017, 16:02
Հարգելի Լիլիթ, շնորհակալություն Ձեր կողմից նշված http://forum.armedu.am/showthread.php/1619-%D5%95%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6-%D5%AB%D5%B6%D6%86%D5%B8%D6%80%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B5%D5%AB-%D5%B8%D6%82%D5%BD%D5%B8%D6%82%D6%81%D5%B9%D5%AB%D5%B6-6-12-%D6%80%D5%A4-%D5%A4%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80?p=21035#post21035 հղման համար: Այդ թեմայում ծանոթացա Ձեր կողմից տեղադրված նյութին։ Շատ օգտակար նյութ է ծնողներին իրազեկելու համար։ Շնորհակալություն։ Ես նույնպես այդ թեմայում իմ նյութերից կտեղադրեմ։

Թագուհի Մամյան
28.07.2017, 14:38
Համացանցում առկա ինտերակտիվ գործիքների կիրառումը դասը դարձնում է ավելի ակնառու, սովորողը նյութն ընկալում է ավելի դյուրին ու հասկանալի:
Հակական կրթական միջավայրում` armedu.am կայքում տեղադրված են ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ` http://esource.armedu.am/, որոնք «Երկրաչափություն», «Կենսաբանություն», «Ֆիզիկա»,«Քիմիա» առարկաների ուսուցիչներին հնարավորություն կտան դասապրոցեսին կիրառել ինտերակտիվ գործիքներ, ցուցադրական փորձեր ու լաբորատոր աշխատանքներ, տեսական նյութի բարդ ընկալելի հատվածների պատկերավոր ներկայացումը ցուցադրական նյութի միջոցով:
Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաները նախատեսված են նշված առարկաների ծրագրերին համապատասխանող ուսումնական նյութերի յուրացումը դյուրամատչելի դարձնելու նպատակով:

Նարինե Ափիցարյան
29.07.2017, 09:19
Հարգելի Թագուհի, մաթեմատիկայի ուսուցիչները կարող են http://www.mathsisfun.com/data/function-grapher.php կայքի միջոցով կառուցել ֆունկցիաների գրաֆիկներ՝ խնայելով ժամանակը:

ՀԱՅԿՈՒՇ ԼՈՌՅԱՆ
29.07.2017, 18:52
Հարգելի Թագուհի, համամիտ եմ Ձեզ հետ: Օնլայն գրադարանները կարող են նպաստել սովորողի աշխարհայացքի ձևավորմանն ու զարգացմանը, հայալեզու գրականությունը մատչելի և հասանելի դարձնելով բոլորի համար:
Այս http://grqaser.org/language/hy/%D5%A3%D6%80%D6%84%D5%A5%D6%80/ հղումով կարող եք օգտվել հայալեզու գրքերից:

Թագուհի Մամյան
30.07.2017, 00:01
Շնորհակալություն հարգելի Հայկուշ, ևս մեկ էլեկտրոնային գրադարանի հղում ներկայացնելու համար

Թագուհի Մամյան
30.07.2017, 00:08
Հարգելի Թագուհի, մաթեմատիկայի ուսուցիչները կարող են http://www.mathsisfun.com/data/function-grapher.php կայքի միջոցով կառուցել ֆունկցիաների գրաֆիկներ՝ խնայելով ժամանակը:

Շնորհակալություն հարգելի Նարինե, Ձեր կողմից ներկայացված գրաֆիկների կառուցման կայքը մաթեմատիկայի ուսուցիչների լավագույն օգնականն է։ Առցանց գրաֆիկների կառուցումը ոչ միայն խնայում է ժամանակը, այլ ուսուցանվող նյութը դարձնում ավելի ակնառու։

Թագուհի Մամյան
31.07.2017, 16:41
Առարկայի նկատմամբ սովորողների հետաքրքրասիրության բարձրացմանը նպաստում են ցուցադրական նյութերի, գործնական աշխատանքների, ինտերակտիվ մոդելների, գործիքների կիրառումը դասապրոցեսին: Մաթեմատիկայի ուսուցիչներին լավ օգնական կարող են հանդիսանալ Գագիկ Աղեկյանի անձնական կայքում`https://mathnet.am/, տեղադրված ռեսուրսները: Ուսուցիչը դասապրոցեսին կիրառելով կաքում տեղադրված ինտերակտիվ գործիքները` https://mathnet.am/%D5%B4%D5%A1%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1-%D6%85%D5%B6%D5%AC%D5%A1%D5%B5%D5%B6/%D6%85%D5%B6%D5%AC%D5%A1%D5%B5%D5%B6-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%AB%D6%84%D5%B6%D5%A5%D6%80.html, ինտերակտիվ մոդելները` https://mathnet.am/%D5%B4%D5%A1%D5%A9%D5%A5%D5%B4%D5%A1%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1-%D6%85%D5%B6%D5%AC%D5%A1%D5%B5%D5%B6/%D5%AB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE.html `ուսուցանվող նյութը կդարձնի ավելի հասկանալի, կկարողանա բացահայտել սովորողների ընդունակությունները և զարգացնել նրանց կարողություններն ու հմտությունները:

Հարգելի գործընկերներ, ֆունկցիաներ թեման ուսումնասիրելիս, կարող եք օգտվել ևս մի կայքից` http://matematikam.ru/calculate-online/grafik.php, որտեղ առցանց կարելի է ցուցադրել ցանկացած ֆունկցիայի ձևափոխությունը, ֆունկցիաների փոխդասավորվածությունը:

Թագուհի Մամյան
31.07.2017, 17:09
Դասապրոցեսին և նրանից դուրս կարելի է օգտագործել գլուխկոտրուկներ, խնդիրների լուծում լուցկու հատիկների միջոցով, հետաքրքրաշարժ խնդիրներ, հանելուկներ, նկար-հանելուկներ, որոնք զարգացնում են սովորողի տրամաբանական մտածողությունը, ժամանակի մեջ տեղավորվելու կարողությունը: Դրանք խթանում են առարկայի նկատմամբ սովորողի հետաքրքրությունը, ցարգացնում ստեղծագործական հմտությունները և կարողությունները:
Համացանցի youtube.com կայքում տեղադրված են գլուխկոտրուկներ, նկար-հանելուկներ, խնդիրներ լուցկու հատիկներով, հետաքրքրաշարժ խնդիրներ: Ներկայացնում եմ նրանցից մի քանիսը.
https://www.youtube.com/watch?v=MHji_JIPpi0

https://www.youtube.com/watch?v=xjILURBNnIM

https://www.youtube.com/watch?v=aEdPGmpAPAE

https://www.youtube.com/watch?v=OYNHDaRVTW8

https://www.youtube.com/watch?v=0DZo5PshuwI

https://www.youtube.com/watch?v=Ci_H41aCJ2g

Մելանյա Մեհրաբյան
31.07.2017, 18:11
Հարգելի Թագուհի, շնորհակալություն առցանց բառարանների հղման համար:
Իբրև հայոց լեզվի և գրականության ուսուցիչ՝ ես իմ ամենօրյա աշխատանքի ընթացքում հաճախ եմ կարիք ունենում բացատրելու այս կամ այն բառը, արտահայտությունը, դարձվածքը, մանավանդ եթե այն գործածվում է դասից դուրս որևէ բացատրության համար, սովորողը անակնկալ հարց է տալիս, կամ ինձ է հետաքրքրում է նրա ստեղծագործական- տրամաբանական մտածողությունը: Այդ դեպքում, ձեռքիս չունենալով համապատասխան բառարան, կամ ստուգելու համար սովորողի տրամաբանությունը, ես առաջարկում եմ պատասխանը որոնել ինքնուրույն: Աշխատում եմ սովորողի հարցին լիարժեք պատասխան տալ, ինձ և սովորողին օգնության է հասնում համացանցին միացված ցանկացած թվային սարքավորում՝ հեռախոս, նոթբուք, պլանշետ և այլն, որը կարող է լինել իմ ձեռքի տակ կամ սովորողի: Խնայվում է ժամանակը, հարցի պատասխանը լինում է համակարգված, լիարժեք, պատճառաբանված, սովորողը հետագա հարցերի համար բանալիներ է գտնում և ճիշտ կողմնորոշվում, թե իրեն հետաքրքրող որ բառի, արտահայտության և այլ լեզվական երևույթի պատասխանի համար որտեղ պետք է որոնի: Կարծում եմ, նման պարագայում մեծանում է նաև սովորողի ինքնագնահատականը, նա հասկանում է, որ ինքը ևս կարող է եզրակացություններ անել, վստահում է ուսուցչին և դժվարանալիս կարող է մշտապես դիմել նրա օգնությանը:
Ի դեպ, համացանցը անհրաժեշտ է նաև գրողի կենսագրական տեղեկություններին ծանոթանալու և գրական միջավայրը պատկերացնելու համար, սովորողը ինքը կարող է իր ձեռքր տակ եղած միջոցներով մասնակցել ուսուցչի՝ նոր հաղորդվող դասին:

Նոնա Բադալյան
31.07.2017, 22:56
Հարգելի Թագուհի, շնորհակալություն այս թեմայի քննարկման համար:

Թագուհի Մամյան
31.07.2017, 23:10
Հարգելի Մելանյա, շնորհակալություն Ձեր կարծիքով ու փորձով կիսելու համար։

Մարինե Յարմալոյան
31.07.2017, 23:34
Հարգելի Մարինե շնորհակալություն տեսանյութերի համար, բայց առաջին հղումը չի բացում, խնդրում եմ վերանայեք։

Տեղադրում եմ ճիշտ հղունը https://www.youtube.com/watch?v=_ImciWPKvkk

Թագուհի Մամյան
01.08.2017, 00:46
Շնորհակալություն հարգելի Մարինե։

Գայանե Հակոբյան
02.08.2017, 00:23
Հարգելի′ Թագուհի, Ձեր առաջադրած թեմայի քննարկումը բավականին հետաքրքիր է: Կրթության գործընթացը իր մեջ ներառում է բավական մեծ սոցիալական միջավայր, բազմաբնույթ ձևեր և մեթոդներ, որոնք մշտական ուշադրության կենտրոնում պահելով` կարելի է հասնել զգալի հաջողությունների:
Ուզում եմ առանձնապես նշել երկու միջավայր, որոնք առավել առնչվում են համացանցի հետ և ավելի կարևորում նրա կիրառությունը և այն հմտությունները, որոնք անհրաժեշտ է ունենալ` համացանցից օգտվելիս: Նախ` ուզում եմ նշել սահմանափակ կարողություններ ունեցող սովորողների համար համացանցի կարևորությունը, որը նրանց հնարավորություն կտա իրենց կարողությունների և հմտությունների շրջանակում շարունակելու կրթությունը, ստանալու լավ որակի կրթություն` առանց դժվարությունների հանդիպելու: Նրանք կարող են համացանցի միջոցով շփման ավելի լայն միջավայր ունենալ և իրենց գիտելիքները և փորձը փոխանցել ավելի մեծ լսարանի:
Երկրորդ` այսօր մեծ խնդիր է բուհ ընդունվելու համար թեստերով աշխատելու հարցը: Համացանցի որոշ կայքեր թույլ կտան, որ դիմորդը կարողանա կախվածություն չունենալ կրկնուսույցի վարժեցման մեխանիզմով պարապմունքից, որը հոգեբանական և նյութական բավականին ռեսուրսներ է պահանջում: Համացանցի ճիշտ գործածության դեպքում սովորողը կարող է ունենալ միայն խորհրդատվության կարիք և ինքնուրույն ավելի լավ գիտելիք ձեռք բերել, քան հիշողության և ինչ-որ տեղ անգիր անելու վրա հիմնված գիտելիքն է:

Թագուհի Մամյան
02.08.2017, 13:49
Հարգելի Գայանե Հակոբյան, շնորհակալություն գրառման համար: Համամիտ եմ Ձեզ հետ: Այո, այսօր համացանցում առկա են շատ ռեսուրսներ, որոնց ճիշտ և օգտակար գործածության դեպքում սովորողը կարող է զբաղվել ինքնակրթությամբ:

Թագուհի Մամյան
02.08.2017, 15:27
Իր մտքերը լավ արտահայտել չկարողանալը թերություն է, բայց ինքնուրույն մտքեր չունենալը էլ ավելի մեծ թերություն է, իսկ ինքնուրույն մտքերը բխում են միայն ինքնուրույն ձեռք բերված գիտելիքներից։

Կոնստանտին Ուշինսկի

Ինքնակրթությունը մի գործընթաց է, որը կազմակերպում, վերահսկում և կարգավորում է անհատը: Ինքնակրթությունը միջոց է առարկայական խոր և կայուն գիտելիքներ, զարգացած ընդհանուր կուլտուրա, ստեղծագործական, ճանաչողական կարողություններ և հմտություններ ձեռք բերելու, նպատակասլացության, աշխատասիրության և բարոյական այլ հատկությունների մշակման համար:
Այս տեղեկատվական դարում յուրաքանչյուրիս /ուսուցիչ թե սովորող/ անհարժեշտ է ինքնակրթությունը:
Հասարակությունը միշտ էլ ուսուցչին առաջադրել և առաջադրելու է ամենաբարձր պահանջներ: Ուսումնադաստիարակչական աշխատանքների որակի կատարելագործումը դպրոցում ուղղակիորեն կախված է ուսուցչի պատրաստվածության մակարդակից: Մանկավարժի մասնագիտական զարգացման անհրաժեշտ նախապայման է ինքնակրթությունը:
Պետք է ուսուցիչը կարողանա խթանել սովորողի ինքնակրթությամբ զբաղվելու գործընթացը:
Սովորողներն ինքնակրթությամբ զբաղվելու համար կարող են գրանցվել հեռավար դասընթացների, կամ այնպիսի կայքերում, որտեղ կարող են ամրապնդել և խորացնել իրենք գիտելիքները:

Ներկայացնում եմ նմանատիպ կայքերի հղումներ.

http://learnpro.am/

https://imangleren.wordpress.com/

https://mathnet.am/dimord/%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82.html

http://das.am/

http://www.alleng.ru/

http://school-assistant.ru/

Սովորողները կարող են նաև ստուգել իրենց գիտելիքները /մասնավորապես միասնական քննություններին նախապատրաստվելիս/ համացանցում առկա թեստերի միջոցով:

http://www.atc.am/

http://www.tester.am/

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ Դուք ևս նշեք նմանատիպ կայքեր` աջակցելով սովորողների ինքնակրթությանը:

Վիոլետա Կոստանդյան
02.08.2017, 17:16
Հարգելի Թագուհի ճիշտ է այսօր առանց համացանցի դժվար է պատկերացնել կյանքը, սակայն ես համաձայն եմ Գայանեի հետ, որ օգտակար լինելուց բացի, վնասում է նաև, շատ աշակերտներ արդեն ծանոթ են մի շարք կայքերի, որտեղ կան խնդիրների պատրաստի լուծումները, առանց մտածելու արգագրում են և ներկայացնում։

Հարգելի ԼուսՄան իսկապես շատ աշակերտներ գտել են , այսպես ասած <<հեշտ տարբերակը>> , սակայն այս հարցում ծնողի և ուսուցչի համատեղ աշխատանքը թույլ կտա խուսափել նման իրավիճակներից։

Վիոլետա Կոստանդյան
02.08.2017, 17:22
Իր մտքերը լավ արտահայտել չկարողանալը թերություն է, բայց ինքնուրույն մտքեր չունենալը էլ ավելի մեծ թերություն է, իսկ ինքնուրույն մտքերը բխում են միայն ինքնուրույն ձեռք բերված գիտելիքներից։

Կոնստանտին Ուշինսկի

Ինքնակրթությունը մի գործընթաց է, որը կազմակերպում, վերահսկում և կարգավորում է անհատը: Ինքնակրթությունը միջոց է առարկայական խոր և կայուն գիտելիքներ, զարգացած ընդհանուր կուլտուրա, ստեղծագործական, ճանաչողական կարողություններ և հմտություններ ձեռք բերելու, նպատակասլացության, աշխատասիրության և բարոյական այլ հատկությունների մշակման համար:
Այս տեղեկատվական դարում յուրաքանչյուրիս /ուսուցիչ թե սովորող/ անհարժեշտ է ինքնակրթությունը:
Հասարակությունը միշտ էլ ուսուցչին առաջադրել և առաջադրելու է ամենաբարձր պահանջներ: Ուսումնադաստիարակչական աշխատանքների որակի կատարելագործումը դպրոցում ուղղակիորեն կախված է ուսուցչի պատրաստվածության մակարդակից: Մանկավարժի մասնագիտական զարգացման անհրաժեշտ նախապայման է ինքնակրթությունը:
Պետք է ուսուցիչը կարողանա խթանել սովորողի ինքնակրթությամբ զբաղվելու գործընթացը:
Սովորողներն ինքնակրթությամբ զբաղվելու համար կարող են գրանցվել հեռավար դասընթացների, կամ այնպիսի կայքերում, որտեղ կարող են ամրապնդել և խորացնել իրենք գիտելիքները:

Ներկայացնում եմ նմանատիպ կայքերի հղումներ.

http://learnpro.am/

https://imangleren.wordpress.com/

https://mathnet.am/dimord/%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BF%D5%B8%D6%82.html

http://das.am/

http://www.alleng.ru/

http://school-assistant.ru/

Սովորողները կարող են նաև ստուգել իրենց գիտելիքները /մասնավորապես միասնական քննություններին նախապատրաստվելիս/ համացանցում առկա թեստերի միջոցով:

http://www.atc.am/

http://www.tester.am/

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ Դուք ևս նշեք նմանատիպ կայքեր` աջակցելով սովորողների ինքնակրթությանը:

Կառաջարկեմ օգտվել նաև այս կայքից. http://www.imdproc.am

Թագուհի Մամյան
02.08.2017, 22:49
Հարգելի Վիոլետա, շնորհակալություն Իմդպրոցը նշելու համար։ Այո, այն նաև ինքնակրթության ու գիտելիքների ստուգման լավ միջոց է։

Թագուհի Մամյան
02.08.2017, 23:09
Հարգելի Վիոլետա, ճիշտ եք, համացանցի նպատակային օգտագործման համար մեծ է ուսուցչի ու ծնողի դերը։

Վիոլետա Կոստանդյան
03.08.2017, 11:18
Հարգելի Վիոլետա, շնորհակալություն Իմդպրոցը նշելու համար։ Այո, այն նաև ինքնակրթության ու գիտելիքների ստուգման լավ միջոց է։

Հարգելի Թագուհի Իմ դպրոցը կայքն ունի ուսուցողական և զարգացնող լայն հնարավորություններ։ Այն երեխաների մեջ առաջացնում է առողջ մրցակցություն , որն էլ իր հերթին նպաստում է ուսման որակի բարձրացման։

Թագուհի Մամյան
03.08.2017, 13:47
Հարգելի Վիոլետա, Ձեզ հետ լիովին համամիտ եմ։ Ես նախորդ գրառումներում գրել էի ԻմԴպրոց կայքի օգտակարությունն ու կարևորությունը։ Չնայած պետք է ներկայացնեի նաև ինքնակրթության միջոց, բայց վրիպելու հետևանքով այն չեմ նշել։ Շնորհակալություն։

Վիոլետա Կոստանդյան
03.08.2017, 20:18

Ես Ձեր գրառումներում չէի նկատել։ Հակառակ դեպքում չէի գրի։

Թագուհի Մամյան
03.08.2017, 22:28
... Ես էլ եմ դեմ նման կայքերին, որտեղից սովորողները կատարում են արտագրություն: Բայց մեր խնդիրն էլ այն է, որ կարողանանք զարգացնել սովորողների տրամաբանական հմտությունները, ձևավորել ստեղծագործական միտքը այնպես որ արտագրությունների անհրաժեշտությունն իսպառ բացառեն:
...Առաջարկում եմ սովորողներին ծանոթացնել www.imdproc.am կայքին, որտեղ կգտնեն ուսումնական նյութը և առցանց կարող են լուծել վարժություններ, մասնակցել առարկայական մրցույթների` զարգացնելով հմտությունները և բարձրացնելով իրենց ինքնագնահատականը :
Ոչինչ, հարգելի Վիոլետա, մի փոքր մեջբերում կատարեմ գրառում 17-ից։

Վիոլետա Կոստանդյան
04.08.2017, 03:29
Ոչինչ, հարգելի Վիոլետա, մի փոքր մեջբերում կատարեմ գրառում 17-ից։

Շնորհակալություն։

Թագուհի Մամյան
04.08.2017, 17:33
Դասավանդվող նյութն ավելի ակնառու դարձելու համար հաճախ օգտագործում ենք ցուցադրումներ: Ցուցադրումներ կարելի է պատրաստել ոչ միայն MS Power Point ծրագրի միջոցով, այլև առցանց գործիքի օգնությամբ: Prezi.com կայքում գրանցելով, հնարավոր է պատրաստել տարբեր թեմաներով հետաքրքիր ցուցադրումներ:
Այս https://prezi.com/hzjber_4ghcn/presentation/ հղումով ներկայացնում եմ իմ պատրաստած ցուցադրումը:

Ի դեպ տեղեկացնեմ, որ համացանցում կա ռեսուրս /տեսադաս/, որը սովորեցնում է ինչպես ստեղծել շնորհանդես prezi.com-ի միջոցով: Տեսադասին կարող եք ծանոթանալ ԿԳՆ և ԿԱԻ ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների պաշտոնական կայքի` http://informatika.am/ «Տեսադասեր» բաժնից` http://informatika.am/prezi_video.htm կամ Կրթության ազգային ինսիտուտի կայքի` http://www.aniedu.am/ «Youtube կրթական ակադեմիա» բաժնից https://www.youtube.com/watch?v=MfxL2cKF86Q հղումով: Տեսադասի հեղինակ Ռուզաննա Ստեփանյան:

Թագուհի Մամյան
04.08.2017, 18:30
Յուրաքանչյուր նյութի դասավանդումից հետո անհրաժեշտ է լինում ստուգել սովորողների
ստացած գիտելիքները թեստերի միջոցով:
Թեստեր կարելի է կազմել նաև Google միջավայրում:
drive.google.com գործիքի միջոցով կարելի է ստեղծել թեստեր, դրանք ուղարկել սովորողներին: Սովորողները կարող են առցանց լուծել թեստերը, ուղարկել և վերջնական արդյունքը կարող ենք ստանալ մեր Google միջավայրում:
Այս https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScabnsTMpmwZ-rwaguQ1VvMvCWIQDIlNfS3P355C74iY9J0dw/viewform հղումով ներկայացնում եմ իմ կողմից պատրաստված թեստը:

Թե ինչպես պատրաստել թեստ Google միջավայրում, կարող եք օգտվել համացանցի ռեսուրսից /տեսադասից/, որը տեղադրված է Կրթության ազգային ինստիտուտի կայքում: Տեսադասին կարող եք ծանոթանալ ԿԳՆ և ԿԱԻ ինֆորմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների պաշտոնական կայքի` http://informatika.am/ «Տեսադասեր» բաժնից`http://informatika.am/google_video.htm կամ Կրթության ազգային ինսիտուտի կայքի` http://www.aniedu.am/ «Youtube կրթական ակադեմիա» բաժնից`https://www.youtube.com/watch?v=Nn120FY9DNk հղումներով: Տեսադասի հեղինակ Ռուզաննա Ստեփանյան:

AnushGH
05.08.2017, 00:40
Իսկապես google-ի հնարավորությունները կարելի է կիրառել ուսուցման գործընթացում և հեշտոթյամբ պատրաստել թեստային աշխատանքներ: Ներկայացնում եմ մի թեստային աշխատանք, որը ստեղծել եմ <<Գրաֆիկական խմբագրիչներ>> թեմայի ամփոփման ժամանակ:
https://docs.google.com/forms/d/11dPfNhts1VLejZuV6be8QQHYWkRNM1NZinIklqZpcJI/edit?usp=forms_home&ths=true

AnushGH
05.08.2017, 00:55
Հարգելի Թագուհի, ձեզ հետ համամիտ եմ, որ Prezi.com-ը հնարավորություն է տալիս ստեղծել հետաքրքիր, գեղեցիկ ցուցադրումներ տարբեր թեմաներով: Prezi.com-ի միջոցով ներկայացված ցուցադրումները տարբերվում են թե հետաքրքիր լուծումներով և թե տարբեր գունային շաբլոններով: Արդեն պատրաստի ցուցադրումը կարող ենք ներբեռնել կամ էլ անհրաժեշտության դեպքում կիսվել մեր ընկերների հետ:
Ներկայացնում են Անգլերենի դասաժամի համար պատրաստված ցուցադրումը: Իսկ այժմ տեղափոխվենք հրաշքների աշխարհ` Դիսնեյլենդ:

http://prezi.com/-t4dldgvsohd/?utm_c...tm_medium=copy

Թագուհի Մամյան
05.08.2017, 02:05
Հարգելի Անուշ, շնորհակալություն հետաքրքիր և օգտակար նյութեր տեղադրելու համար։

Աննա Վեքիլյան
07.08.2017, 15:52
Հարգելի Թագուհի, շատ արդիական թեմա եք քննարկում: Թեմայում դուք և ձեր գործընկերները տեղադրել եք այնպիսի օգտակար նյութեր, որոնք նպատակային օգտագործելու դեպքում կբարելավի կրթության որակը:

Աննա Վեքիլյան
07.08.2017, 15:58
Առցանց թեստերը հեշտացնում են գիտելիքների ստուգման գործընթացը:
Ձեզ եմ ներկայացնում Google-ի միջավայրում ստեղծած «Ստեղնաշարային բանալիներ» թեստը:
https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLSeo_nUC4wv8g_VpA8Eia6Y52l0VMjFcU-OrnYT5_HbLPCNJwA/viewform

Թագուհի Մամյան
07.08.2017, 17:10
Հարգելի Աննա, շնորհակալություն գրառման և թեմայում նյութ տեղադրելու համար:

Թագուհի Մամյան
07.08.2017, 17:12
Դեռևս կրտսեր տարիքի երեխաների մոտ պետք է զարգացնել երևակայությունը, ձևավորել ճիշտ խոսքը, զարգացնել ճանաչողական ու ստեղծագործական հմտությունները: Դրանց լավագույն օգնականներն են հեքիաթները, առակները, հանելուկները, ուսուցողական և զարգացնող մուլֆիլմերը ու խաղերը:
Ներկայացնում եմ մի քանի ռեսուրսներ, որտեղ կարող եք գտնել հեքիաթներ, առակներ, մանկական գրականություն, հանելուկներ, գլուխկոտրուկներ, մուլտֆիլմեր, ուսուցանող խաղեր:
http://poqrik.am/
http://impoqrik.am/jamanc/arakne8.html
http://mocak.am/
http://www.armenianhouse.org/shnorhali/hanelukner-am.html
https://irinamkrtumyan.wordpress.com/2014/03/31/%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80-5-10-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80/
https://www.youtube.com/watch?v=F78ejZrBx9U&list=PLMcfCSQVJkBjhMSJzy3zwQnhTTJYZ9k2F&index=1
https://www.youtube.com/watch?v=LtArEJEpj0w
https://www.youtube.com/watch?v=MT8vQSZ28ZI
https://www.youtube.com/watch?v=RLa8nGdYE3c
https://www.youtube.com/watch?v=hFIL3Exk-WM
http://am.igames9.com/razvivayushhie/

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ դուք էլ ներկայացրեք նմանատիպ ռեսուրսներ:

Կարինե Մարգարյան
07.08.2017, 22:15
Առանց տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների մեր օրերում աներևակայելի է առաջընթացը պետական և հասարակական գործունեության ցանկացած բնագավառում: Ուսումնական գործընթացում տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը շատ կարևոր կողմեր ունի, դրանցից են, համացանցում առկա ինտերակտիվ գործիքները մեծածավալ կրթական պաշարները և այլ միջոցներ որոնց կիրառմամբ դասը դառնում է ավելի մատչելի և հետաքրքիր: Այդպիսի միջոցներից մեկն էլ առաջարկում եմ կիրառել մաթեմատիկայի դասաժամին
https://www.youtube.com/watch?v=21zR8pSw_fk

Թագուհի Մամյան
08.08.2017, 14:21
Հարգելի Կարինե, շնորհակալություն օգտակար նյութ տեղադրելու համար: Այն կիրառելով, կհեշտանա ուսուցչի աշխատանքը դասաժամին, դասը կբացատրվի ավելի ակնառու եղանակով և այն ավելի ընկալելի կդառնա:

Թագուհի Մամյան
08.08.2017, 18:18
Քարտեզները պատմության և աշխարհագրության դասերի կարևորագույն դիդակտիկ նյութներից են: Դասապրոցեսին քարտեզների կիրառումն ակտիվացնում է սովորողների հետաքրքրությունն առարկայի նկատմամբ, զարգացնում նրանց տեսողական հիշողությունը, որի շնորհիվ սովորողներն ավելի լավ են մտապահում աշխարհագրական օբյեկտները:
Դպրոցում բացակայող, ինչպես նաև մաշված քարտեզների լավագույն փոխարինողներ են էլեկտրոնային քարտեզները:
Ստորև ներկայացնում եմ էլեկտրոնային քարտեզների մի քանի հղումներ.

http://www.cadastre.am/atlasA/view

http://www.cadastre.am/atlasB/view

Հայաստանի պատմական քարտեզներ.

https://nakhshkaryan.blogspot.am/2012/03/blog-post_18.html#.WYmvkNJJbcs

http://freebooks.do.am/load/26

http://hayarmenian.ucoz.ru/photo/4-1
https://arbugo.wordpress.com/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6%D5%B6%D5%A5%D6%80-%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%B8/

Համաշխարհային պատմության քարտեզներ

http://www.istorya.ru/map/

https://seosait.com/karta-evropy-s-drevnix-vremen-do-sovremennyx-dnej/

Աշխարհագրության քարտեզներ.

http://mapoftheworld.ru/region/polusharie/

http://mapoftheworld.ru/

http://euro-map.com/

https://geographyofrussia.com/karta-mira/

Աշխարհի արբանյակային քարտեզներ

http://www.satellite-maps.ru/satellite-world-map.htm

Աննա Սաքոյան
10.08.2017, 16:04
Հարգելի Թագուհի, շատ արդիական թեմա եք բացել: Այսօր համացանցի շատ ռեսուրսներ հնարավորություն են տալիս դասն անցկացնել ավելի հետաքրքիր ու մատչելի:
Դասավանդում եմ «Ռուսաց լեզու» առարկան, և հատկապես տարրական դասարաններում, ուսումնասիրվող նյութը զուգակցում եմ համապատասխան մուլտֆիլմի դիտումով` օգտվելով www.youtube.com կայքի ռեսուրսներից: Նման ռեսուրսների նպատակային կիրառումը սովորողների մոտ մեծացնում է հետաքրքրությունն առարկայի նկատմամբ, թեմայի շուրջ ակտիվացնում քննարկումը:
Դասապրոցեսին հաճախ ենք օգտվում առցանց բառարաններից, որոնց կիրառումը սովորողի մոտ ձևավորում է ինքնուրույն մտածողության կարողությունները:
Առցանց հոմանիշների բառարան - http://sinonim.org/
Առցանց հականիշների բառարան - http://antonymonline.ru/ ,
http://slovari-on-line.ru/antonyms.html
Բացատրական բառարան - http://slovari-on-line.ru/dictionary.html

Թագուհի Մամյան
10.08.2017, 16:22
Հարգելի Աննա Սաքոյան, շնորհակալություն գրառման և թեմայում առցանց բառարանների տեղադրման համար: Դրանք անհրաժեշտ կլինեն ռուսաց լեզվի դասերին։

Թագուհի Մամյան
10.08.2017, 16:23
Ուսումնադաստիարակչական գործընթացի իրականացման գլխավոր մասնակիցներն են ընտանիքն ու դպրոցը: Եվ կրթության որակի բարելավմանը նպաստում է ուսուցիչ-սովորող-ծնող սերտ կապը:
Ուսուցիչը աշակերտների ծնողներին պարբերաբար տեղեկատվություն է տրամադրում նրանց երեխաների ուսումնառության վերաբերյալ, ինչպես նաև խորհրդատվություն՝ նրանց կրթական կարիքների առնչությամբ: Սակայն ծնողներն ինչ որ պատճառով չեն կարողանում հաճախակի դպրոց գալ, հետաքրքրվել իրենց երեխայի առաջադիմությամբ, բացթողումներով:
Ուսուցիչ-սովորող- ծնող կապը կարելի է ապահովել նաև առցանց` dasaran.am կայքի միջոցով:
dasaran.am-ը համագործակցային հարթակ է, որտեղ ծնողը ծանոթանում է իր երեխայի առաջադիմությանը, բացի այդ ուսուցիչը կարող է տվյալ ծնողին նամակի միջոցով տեղեկացնել սովորողի մասին անհատական տեղեկություններ: Եվ ծնող-ուսուցիչ, սովորող-ուսուցիչ կապը կլինի ամեն պահ:
Լավ կլիներ այս հարթակում ավելացվեր դասղեկի և հոգեբանի համագործակցությունը ընտանիքի հետ:

Թագուհի Մամյան
10.08.2017, 16:54
Հանրագիտարանը լավ խորհրդատու և բազմաբովանդակ օգնական է դպրոցում, տանը, կենցաղում, հանգստի վայրում և այլուր:
Այսօր համացանցի կարևոր ռեսուրսներից են հանրագիտարանները, որոնք օգնության են հասնում դասի ամեն մի պահին:
Ներկայացնում եմ էլեկտրոնային հանրագիտարանների մի քանի հղումներ.

Հանրագիտարան - https://www.wikipedia.org/

հանրագիտարանի հայկական տարբերակը - https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5%BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6

Հայկական հանրագիտարան - http://www.encyclopedia.am/about.php

dasaran.am-ում գործող հանրագիտարան- https://www.dasaran.am/apps/wiki

Հայկական սովետական հանրագիտարան -
https://hy.wikisource.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B5%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%BD%D5%B8%D5%BE%D5%A5%D5%BF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_%D5%B0%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%A3%D5%AB%D5% BF%D5%A1%D6%80%D5%A1%D5%B6

gaya71
10.08.2017, 17:10
Քարտեզները պատմության և աշխարհագրության դասերի կարևորագույն դիդակտիկ նյութներից են: Դասապրոցեսին քարտեզների կիրառումն ակտիվացնում է սովորողների հետաքրքրությունն առարկայի նկատմամբ, զարգացնում նրանց տեսողական հիշողությունը, որի շնորհիվ սովորողներն ավելի լավ են մտապահում աշխարհագրական օբյեկտները:
Դպրոցում բացակայող, ինչպես նաև մաշված քարտեզների լավագույն փոխարինողներ են էլեկտրոնային քարտեզները:
Ստորև ներկայացնում եմ էլեկտրոնային քարտեզների մի քանի հղումներ.

http://www.cadastre.am/atlasA/view

http://www.cadastre.am/atlasB/view

https://nakhshkaryan.blogspot.am/2012/03/blog-post_18.html#.WYmvkNJJbcs

http://freebooks.do.am/load/26

Սիրելի Թագուհի, համամիտ եմ ,որ առանց քարտեզների հնարավոր չէ արդյունավետ դաս կազմակերպել պատմության ժամերին,իսկ ձեր առաջարկած էլեկտրոնային քարտեզները շատ տեղին կլինեն,պարզապես համացանցում պետք կլինի ունենալ թեմային համապատասխան քարտեզ:

Թագուհի Մամյան
11.08.2017, 16:09
Հարգելի Գայա, շնորհակալություն նկատառման համար:
Ներկայացնեմ պատմության քարտեզների մի քանի հղումներ ևս, որոնք որոշ թեմաների համար կօգտագործվեն:

Հայաստանի պատմական քարտեզներ
http://hayarmenian.ucoz.ru/photo/4-1

https://arbugo.wordpress.com/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6%D5%B6%D5%A5%D6%80-%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%B8/

Համաշխարհային պատմություն
http://www.istorya.ru/map/

https://seosait.com/karta-evropy-s-drevnix-vremen-do-sovremennyx-dnej/

AnushGH
11.08.2017, 17:22
Քարտեզները պատմության և աշխարհագրության դասերի կարևորագույն դիդակտիկ նյութներից են: Դասապրոցեսին քարտեզների կիրառումն ակտիվացնում է սովորողների հետաքրքրությունն առարկայի նկատմամբ, զարգացնում նրանց տեսողական հիշողությունը, որի շնորհիվ սովորողներն ավելի լավ են մտապահում աշխարհագրական օբյեկտները:
Դպրոցում բացակայող, ինչպես նաև մաշված քարտեզների լավագույն փոխարինողներ են էլեկտրոնային քարտեզները:
Ստորև ներկայացնում եմ էլեկտրոնային քարտեզների մի քանի հղումներ.

http://www.cadastre.am/atlasA/view

http://www.cadastre.am/atlasB/view

Հայաստանի պատմական քարտեզներ.

https://nakhshkaryan.blogspot.am/2012/03/blog-post_18.html#.WYmvkNJJbcs

http://freebooks.do.am/load/26

http://hayarmenian.ucoz.ru/photo/4-1
https://arbugo.wordpress.com/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6%D5%AB-%D5%BA%D5%A1%D5%BF%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D6%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%A5%D5%A6%D5%B6%D5%A5%D6%80-%D0%B8%D1%81%D1%82%D0%BE%D1%80%D0%B8/

Համաշխարհային պատմության քարտեզներ

http://www.istorya.ru/map/

https://seosait.com/karta-evropy-s-drevnix-vremen-do-sovremennyx-dnej/

Աշխարհագրության քարտեզներ.

http://mapoftheworld.ru/region/polusharie/

http://mapoftheworld.ru/

http://euro-map.com/

https://geographyofrussia.com/karta-mira/

Աշխարհի արբանյակային քարտեզներ.

http://www.satellite-maps.ru/satellite-world-map.htm

Հարգելի Թագուհի, բավականին հետաքրքիր նյութ եք տեղադրել: Հաճախ պատմության ու աշխարհագրության դասերի ժամանակ բացակայում են ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ քարտեզները, ինչը դժվարացնում է ուսուցչի աշխատանքը: Սակայն համացանցը օգնության է հասնում նաև այս հարցում: Համացանցը առաջարկում է առցանց քարտեզների կայքեր, օրինակ`
http://www.armeniandiaspora.am/am/Library_Maps/latter-/author

http://collage.am/production/%d5%a1%d5%bf%d5%ac%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80-%d6%84%d5%a1%d6%80%d5%bf%d5%a5%d5%a6%d5%b6%d5%a5%d6%80/

AnushGH
11.08.2017, 17:42
Դեռևս կրտսեր տարիքի երեխաների մոտ պետք է զարգացնել երևակայությունը, ձևավորել ճիշտ խոսքը, զարգացնել ճանաչողական ու ստեղծագործական հմտությունները: Դրանց լավագույն օգնականներն են հեքիաթները, առակները, հանելուկները, ուսուցողական և զարգացնող մուլֆիլմերը ու խաղերը:
Ներկայացնում եմ մի քանի ռեսուրսներ, որտեղ կարող եք գտնել հեքիաթներ, առակներ, մանկական գրականություն, հանելուկներ, գլուխկոտրուկներ, մուլտֆիլմեր, ուսուցանող խաղեր:
http://poqrik.am/
http://impoqrik.am/jamanc/arakne8.html
http://mocak.am/
http://www.armenianhouse.org/shnorhali/hanelukner-am.html
https://irinamkrtumyan.wordpress.com/2014/03/31/%D5%B0%D5%A1%D5%B6%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80-5-10-%D5%BF%D5%A1%D6%80%D5%A5%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A5%D6%80%D5%A5%D5%AD%D5%A1%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D6%80/
https://www.youtube.com/watch?v=F78ejZrBx9U&list=PLMcfCSQVJkBjhMSJzy3zwQnhTTJYZ9k2F&index=1
https://www.youtube.com/watch?v=LtArEJEpj0w
https://www.youtube.com/watch?v=MT8vQSZ28ZI
https://www.youtube.com/watch?v=RLa8nGdYE3c
https://www.youtube.com/watch?v=hFIL3Exk-WM
http://am.igames9.com/razvivayushhie/

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ դուք էլ ներկայացրեք նմանատիպ ռեսուրսներ:

www.heqiat.am կայքը ոչ միայն մանկական ժամանցային, այլ նաև կրթական կայք է: Այստեղ դուք կգտնեք հեքիաթներ, առակներ, բանաստեղծություններ, հանելուկներ ու շուտասելուկներ, գլուխկոտրուկներ, ... «Խելամիտ անցկացրու ժամանակդ»,-ահա սա է կայքի նշանաբանը:

Siranush
11.08.2017, 22:48
Հարգելի Թագուհի,շատ արդիական թեմա ես քննարկել,իսկապես տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասապրոցեսում,ոչ միայն փոխում է ուսուցչի դերը,այլ նաև դասապրոցեսը դարձնում է առավել արդյունավետ և աշակերտակենտրոն:

Թագուհի Մամյան
11.08.2017, 23:09
Հարգելի Սիրանուշ, շնորհակալություն գրառման համար։

Թագուհի Մամյան
11.08.2017, 23:11
Հարգելի Թագուհի, բավականին հետաքրքիր նյութ եք տեղադրել: Հաճախ պատմության ու աշխարհագրության դասերի ժամանակ բացակայում են ուսումնասիրվող թեմայի վերաբերյալ քարտեզները, ինչը դժվարացնում է ուսուցչի աշխատանքը: Սակայն համացանցը օգնության է հասնում նաև այս հարցում: Համացանցը առաջարկում է առցանց քարտեզների կայքեր, օրինակ`
http://www.armeniandiaspora.am/am/Library_Maps/latter-/author

http://collage.am/production/%d5%a1%d5%bf%d5%ac%d5%a1%d5%bd%d5%b6%d5%a5%d6%80-%d6%84%d5%a1%d6%80%d5%bf%d5%a5%d5%a6%d5%b6%d5%a5%d6%80/

Հարգելի Անուշ, շնորհակալություն թեմայում քարտեզների հղումներ տեղադրելու համար։

Թագուհի Մամյան
11.08.2017, 23:13
www.heqiat.am կայքը ոչ միայն մանկական ժամանցային, այլ նաև կրթական կայք է: Այստեղ դուք կգտնեք հեքիաթներ, առակներ, բանաստեղծություններ, հանելուկներ ու շուտասելուկներ, գլուխկոտրուկներ, ... «Խելամիտ անցկացրու ժամանակդ»,-ահա սա է կայքի նշանաբանը:

Հարգելի Անուշ, շնորհակալություն կրթական կայք ներկայացնելու համար։

Մարինե Յարմալոյան
12.08.2017, 12:58
Այսօր համակարգիչն օժտված է անսահման հնարավորություններով:Օրեցօր դրանք այնքան են մեծանում, որ կարողանում են բավարարել ժամանակակից մարդու հարաճուն պահանջները: Կրթության որակի բարձրացման նպաստող միջոց է հանդիսանում ուսումնական գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը: Հետևաբար համակարգիչները դարձել են սովորողների առօրեայի անբաժանելի մասը:

Թագուհի Մամյան
15.08.2017, 14:17
Այսօր համակարգիչն օժտված է անսահման հնարավորություններով:Օրեցօր դրանք այնքան են մեծանում, որ կարողանում են բավարարել ժամանակակից մարդու հարաճուն պահանջները: Կրթության որակի բարձրացման նպաստող միջոց է հանդիսանում ուսումնական գործընթացում տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը: Հետևաբար համակարգիչները դարձել են սովորողների առօրյայի անբաժանելի մասը:

Հարգելի Մարինե, համամիտ եմ, որ ՏՀՏ-ների կիրառումը նպաստում է կրթության որակի բարձրացմանը: Եվ այսօր պետք է ուշադրություն դարձնել, որ սովորողը համակարգիչը և նաև թվային սարքավորումները օգտագործի ոչ միայն ժամանցի համար, այլև կարողանա օգտվել համացանցի կրթական ռեսուրսներից:

Թագուհի Մամյան
15.08.2017, 16:07
Ինտերակտիվ տեխնոլոգիաները հիմնված են ուսումնական շրջապատի հետ սովորողների ուղղակի փոխազդեցության վրա: Ուսումնական շրջապատը հանդես է գալիս որպես իրականություն, որում սովորողն իր համար գտնում է յուրացվող փորձի ոլորտ: Սովորողի փորձը ուսումնական իմացման գլխավոր ակտիվացնողն է:
Ավանդական ուսուցման ժամանակ ուսուցիչը խաղում է ուսումնական տեղեկությունն իր միջով անցկացնող «զտիչի» դեր, ինտերակտիվի ժամանակ` աշխատանքում օգնականի դեր, ով ակտիվացնում է տեղեկությունների փոխուղղված հոսքերը:
Ավանդականների հետ համեմատած,ուսուցման ինտերակտիվ մոդելներում փոխվում է նաև փոխգործակցությունն ուսուցչի հետ. նրա ակտիվությունն իր տեղն է զիջում սովորողների ակտիվությանը, ուսուցչի խնդիրն է ստեղծել պայմաններ նրանց նախաձեռնության համար: Ինտերակտիվ տեխնոլոգիաներում սովորողները հանդես են գալիս որպես լիիրավ մասնակիցներ, նրանց փորձը պակաս կարևոր չէ ուսուցչի փորձից: Վերջինս ոչ այնքան տալիս է պատրաստի գիտելիքներ, որքան խթանում է սովորողների ինքնուրույն որոնումը:
Ինտերակտիվ տեխնոլոգիաներում ուսուցիչը հանդես է գալիս մի քանի հիմնական դերերով: Նրանցից յուրաքանչյուրում նա կազմակերպում է մասնակիցների փոխգործողությունը տեղեկատվական միջավայրի այս կամ այն հատվածի հետ:
Իրազեկիչ-փորձագետի դերում ուսուցիչը շարադրում է տեքստային նյութը, ցուցադրում տեսաշարքը, պատասխանում մասնակիցների հարցերին, հետևում է գործընթացի արդյունքներին և այլն:
Կազմակերպիչ-աջակցողի դերում նա կազմակերպում է սովորողների փոխգործակցությունը սոցիալական և ֆիզիկական շրջապատի հետ (բաժանում է խմբերի, խթանում է նրանց ինքնուրույն տվյալներ հավաքելը, համաձայնեցնում է առաջադրանքների կատարումը, շնորհանդեսների նախապատրաստումը և այլն):
Խորհրդատուի դերում ուսուցիչը դիմում է աշակերտների մասնագիտական փորձին, օգնում է գտնել արդեն ձևակերպված խնդիրների լուծումը, ինքնուրույն ձևակերպել նորերը և ալն:

Օգտվել եմ http://dpir.mskh.am/hy/node/529 կայքից

Թագուհի Մամյան
15.08.2017, 16:14
Ինտերակտիվ քարտեզների ուսումասիրությունը սովորողների մոտ կձևավորի և կզարգացնի ճանաչողական հմտությունները, տեղանքում ինքնուրույն կողմնորոշվելու կարողությունները:
Ինտերակտիվ քարտեզները հնարավորություն են տալիս օբյեկտների մանրակրկիտ ուսումնասիրությունը, որոնք դժվար է կատարել սովորական քարտեզների միջոցով:
Ինտերակտիվ քարտեզները հնարավորություն են տալիս կատարել առցանց ճանապարհորդություն աշխարհով մեկ` չհեռանալով մեր համակարգչից:

Աշխարհի ինտերակտիվ քարտեզ.
http://maps-of-world.ru/inter.htm

Աշխարհի և երկրների արբանյակային քարտեզներ.
http://www.satellite-maps.ru/satellite-world-map.htm

Հայաստանի ինտերակտիվ քարտեզ.
http://svspb.net/html/google_map.php?cntr=am

Հայաստանի արբանյակային քարտեզ.
https://yandex.ru/maps/?source=wizgeo&utm_source=serp&l=sat%2Cskl&utm_medium=maps-desktop&ll=44.224486%2C40.595188&z=8

ՀԱՅԿՈՒՇ ԼՈՌՅԱՆ
17.08.2017, 23:56
Հարգելի Թագուհի, հետաքրքիր նյութ եք տեղադրել: Այսօր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց փոխվել է նաեւ քարտեզագրությունը. այլեւս ձեռքով չեն գծվում քարտեզները, քանի որ գրադարաններում, քարտեզագրական կենտրոններում կան ամենամեծ ճշգրտություն ունեցող քարտեզները։ Բավական է համակարգչի ստեղնի մեկ սեղմում եւ կուրվագծվեն ցանկացած երկրի ընդհանուր սահմանները, լեռները, գետերը, լճերը եւ այլն։ Որը իմ կարծիքով էլ ավելի մատչելի ու արդյունավետ է դարձնում դասապրոցեսը:

Թագուհի Մամյան
23.08.2017, 14:13

Համամիտ եմ Ձեզ հետ, այսօր առցանց քարտեզագրությունը շատ արագ զարգանում է: Ցանկացած վայրում կողմնորոշվելու համար մեր լավ օգնականն է առցանց քարտեզը
https://www.google.com/maps/dir//Komitas+Ave,+Yerevan,+%D0%90%D1%80%D0%BC%D0%B5%D0%BD%D0%B8%D1%8F/@40.2063149,44.4888349,13z/data=!3m1!4b1!4m9!4m8!1m0!1m5!1m1!1s0x406abd336fb3727b:0x765e0e784e41ae49!2m2!1d44.5238543!2d40.2063202!3e0

Մելանյա Մեհրաբյան
25.08.2017, 17:11
ՏՀՏ-ների կիրառմամբ դասերն այսօր դարձել են ուսուցման գործընթացի կարևոր մասը: Դրանց կիրառումը դասը դարձնում է ավելի ակնառու, քննարկելի, առաջանում է կարծիքների բախում` ստեղծելով ուսուցման հետաքրքիր միջավայր: Թեման դառնում է ավելի ընկալելի և արդիական:
Ուսուցման որակի բարելավման գործընթացում մեծ դեր ունեն համացանցի էլեկտրոնային ռեսուրսները: Դրանցից ցանկանում եմ առանձնացնել lib.armedu.am պաշարների շտեմարանում տեղադրված օգտակար էլեկտրոնային բազմաթիվ ռեսուրսները, որոնք գործածելի են ցուցադրելու և փորձի փոխանակման առումով:
Հարգելով մեր գործընկերների հեղինակային իրավունքը` պաշարների շտեմարանում, և ընդհանրապես համացանցում, տեղադրված էլեկտրոնային նյութերն օգտագործենք դասն ավելի գրավիչ և հետաքրքիր դարձնելու նպատակով, անհրաժեշտության դեպքում ներկայացնենք նաև հեղինակին:
Պաշարների շտեմարանում էլեկտրոնային նյութերը հիմնականում պատրաստված են շնորհանդեսների միջոցով` MS Power Point ծրագրով: Զգուշության համար էլեկտրոնային նյութերի հեղինակներին առաջարկում եմ նման ֆայլերը պատրաստել ավտոմատ ցուցադրմամբ և առանց խմբագրման ռեժիմի`ֆայլի վրա գաղտնաբառ դնելով:

Ձեզ եմ ներկայացնում նմանատիպ պարամետրերով իմ կողմից տեղադրված ցուցադրումը. http://lib.armedu.am/resource/18708

Իսկ այս հղումով`https://drive.google.com/file/d/0B_ntM-XHqg_0b0pUSTc2cmVacVU/view, ֆայլի մեջ ցուցադրել եմ, թե ինչպես MS Power Point ծրագրով ցուցադրումը պահպանել ավտոմատ ցուցադրման եղանակով և առանց խմբագրման ռեժիմի` ֆայլի վրա գաղտնաբառ դնելով

Համացանցի միջոցով կարելի է ուսուցանել նաև ուսուցիչների հեղինակային գծապատկերները, որոնք վերաբերում են որոշակի թեմաների՝ պահպանելով նրանց հեղինակային իրավունքը: Դրանք իրենց մեջ ներառում են և′ ուսուցիչների ստեղծագործական հմտությունները, և′ հնարավորություն են ստեղծում օգտագործելու նրանց առաջավոր փորձը, և′ սովորողն ինքն էլ կարող է, յուրացնելով և ամփոփելով թեման, ինքնուրույն գծապատկերներ ստեղծել: Այսպիսով՝ հնարավորություն կստեղծվի համացանցի միջոցով խորացնել համագործակցային աշխատանքը: Այս դեպքում հնարավոր է բացառել ուրիշի աշխատանքի «գողությունը», հարգել հեղինակային իրավունքը, սովորողների մոտ հարգանք ստեղծել և′ իրենց, և′ուսուցչի նկատմամբ, որը կարողանում է ճկուն գործածել համացանցի նյութը, նրա մեջ դնել ոչ թե copy անելու մեթոդը՝ առանց տրամաբանության, այլ ձևավորել սովորողի մտածողությունը և, ամենակարևորը, կարծիքը:
Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր թեմայի ամփոփման ընթացքում համացանցի նյութերը կամ սովորողի, ուսուցչի ստեղծած նյութերը անհրաժեշտ են ՝ ամբողջացնելու և մտապահելու , գիտելիք ձևավորելու համար:

Ծովինար Հովհաննիսյան
29.08.2017, 23:18
Ես ևս համամիտ եմ ձեզ հետ թե առցանց քարտեզների օգտագործման առումով,թե համացանցում այս կամ այն թեմային վերաբերող նյութերի ցուցադրմամբ: Սա ավելի է բարձրացնում սովորողների հետաքրքրությունը տվյալ նյութի նկատմամբ:

Naira1990
24.10.2017, 16:51
Հարգելի Թագուհի անդրադարձել եք արդիական թեմայի: Այսօր ՏՀՏ-ների օգտագործումը դասաժամերին նպաստում է առարկայի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը, ապահովում է ակտիվ ճանաչողական ուսումնական գործընթաց:

Դիանա Աղասարյան
24.10.2017, 17:23
[RIGHT]Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։

21-րդ դարը համարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջան: Դժվար է պատկերացնել մարդկային գործունեության որևէ բնագավառ, ուր թափանցած չլինի համացանցը: Այսօր աշխարհի բնակչության ավելի քան մեկ երրորդն օգտվում է համացանցից, և այս թիվը շարունակում է աճել: Տեխնոլոգիաների զարգացումը մեծ արագությամբ փոխում է մարդու կենսակերպի բոլոր բնագավառները: Կրթության ոլորոտը ևս բացառություն չի կազմում: Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող գործընկեր:
Ինչևէ, զարգացումը լավ է այնքանով, որքանով այն ծառայում է հօգուտ մարդկությանը:

Հարգելի' գործընկերներ, առաջարկում եմ միասին քննարկել և ներկայացնել համացանցի այն հնարավորություններն ու ռեսուրսները, որոնք կօգնեն բարեփոխելու կրթության ոլորտը` ավելի արդյունավետ դարձնելով ուսուցման գործընթացը:
Խնդրում եմ կիսվել Ձեր լավագույն փորձով:[/LEFT]
Այսօր ՏՀՏ –ների լայնածավալ կիրառումը իր տեղն է գտնում առաջին հերթին դասին: Կրտսեր դպրոցի ինֆորմատիզացիան կարևոր դերակատարություն ունի կրթության ժամանակակից որակի և 21-րդ դարի երեխայի տեղեկատվական մշակույթի ձևավորման համար: Այստեղից էլ բխում են ՏՀՏ-ների օգտագործման նպատակները.

-բարձրացնել սովորելու մոտիվացիան /շարժառիթը/
-մեծացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը
-նպաստել սովորողների ճանաչողական կարողությունների խթանմանը
-բարելավել դասի անցկացման մեթոդները
-ժամանակին համակարգել ուսուցման և դաստիարակության արդյունքները
-պլանավորել և համակարգել սեփական աշխատանքը
-օգտագործել այն որպես ինքնակրթության միջոց
-արագ և որակյալ պատրաստվել դասին:

Թագուհի Մամյան
18.12.2017, 08:12

Շնորհակալություն, հարգելի Դիանա Աղասարյան

Ալվարդ Հարությունյան
11.01.2018, 21:12
Հարգելի Թագուհի Մամյան, համակարծիք եմ Ձեզ հետ, որ համացանցը լայն հնարավորություններ է ստեղծում: Ես դասավանդում եմ քիմիա առարկան, լաբորատորիա չկա, ու համացանցի միջոցով կարողանում եմ գտնել փորձեր ու աշակերտներիս գոնե վիրտուալ ձևով մասնակից դարձնել դրանց:

Kara16
17.01.2018, 00:01
Հարգելի Թագուհի շատ անհրաժեշտ ու արդիական թեմա եք ընտրել, քանզի մենք ապրում ենք համացանցի դարում, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած միջավայրում: Ներկայիս աշակերտների միտքն ու գործը ևս այնքան արագ է ու կատարելագործված, որ առանց համացանցի երևի թե մենք էլ չկարողանանք նրանց հոգևոր պահանջները բավարարել:

Ամալյա Հովհաննիսյան1
21.01.2018, 22:59
Հարգելի Թագուհի շնորհակալություն այսքան արդիական թեմա գրելու համար. Ինչ խոսք, հիմա մենք էլ չենք կարող մեզ պատկերացնել առանց համակարգչի, առավել ևս այսօրվա սերունդը. Դարաշրջանը մեզ տանում է նրան, որ դաստիարակենք այսօրվա մարտահրավերներին պատրաստ երեխա, ուստի մեզ օգնության է գալիս համացանցը, որի միջոցով երեխան սովորում է, հետաքրքրվում.Պետք է այպես անել,որ երեխան սովորի և կիրառի հետագայում իր կյանքում.

Անի Ղարիբյան
26.01.2018, 19:08
Կարծում եմ , որ առաջնահերթ կարևոր է զարգացնել համացանցից օգտվելու կանոնների վերաբերյալ թե՛ ուսուցիչների, թե՛ երեխաների գիտելիքները` հետագայում սպառնացող վտանգներից խուսափելու համար:
Համացանցը կարելի օգտագործել դասի տարբեր փուլերում.
• սովորողների նախապատրաստում նոր նյութի յուրացմանը
• նոր նյութի յուրացում
• նոր նյութի ամրապնդում
• դասի ամփոփում
• տնային առաջադրանք։
ՏՀՏ-ի օգտագործման հիմնական առանձնահատկությունները, որոնք կօգնեն ուսուցչին դասի ժամանակ ստեղծել բարենպաստ պայմաններ և հասնել նյութի յուրացման բարձր մակարդակի.
• դիդակտիկ նյութերի ստեղծում և նախապատրաստում /առաջադրանքների տարբերակներ, աղյուսակներ, սխեմաներ, գծագրեր, ցուցապաստառներ և այլն/
• ուսումնական նյութի վերաբերյալ պրեզենտացիայի /շնորհանդես/ ստեղծում
• պատրաստի ծրագրային արտադրանքի օգտագործում
• դասին նախապատրաստվելու, արտադասարանական միջոցառումների, ինքնակրթության համար ինտերնետ ռեսուրսների փնտրում և օգտագործում
• կրթության և դաստիարակության արդյունքներին հետևելու համար մոնիթորինգի ստեղծում
• տեքստային աշխատանքների ստեղծում
• մեթոդական փորձի ընդհանրացում էլեկտրոնային տեսքով:
• դիդակտիկ նյութերի ստեղծում և նախապատրաստում /առաջադրանքների տարբերակներ, աղյուսակներ, սխեմաներ, գծագրեր, ցուցապաստառներ և այլն/

Արևիկ Աբովյան
03.02.2018, 01:03
Մինչև 2100թ. Հայաստանում ամռան միջին ջերմաստիճանը կհասնի 19.7C:Ջերմաստիճանի բարձրացումը բերում է տաք հոսանքների ներթափանցման,որն էլ իր հերթին կնպաստի տարբեր տեսակի հիվանդությունների առաջացման ռիսկի բարձրացմանը:Ջերմաստիճանի բարձրացումը կհանգեցնի վնասատու միջատների և դրանց միջոցով տարածվող տարբեր տեսակի համաճարակների տարածմանը`մալարիա,աղիքային հիվանդություններ,ժանտախտ:
Գիտնականների ուսումնասիրությունների շնորհիվ ստացվել են հավաստի ապացույցներ այն մասին,որ վերջին 50 տարիներին դիտվող կլիմայական փոփոխությունները մարդու գործունեության արդյունք են:

Հարգելի գործընկերներ բոլոր մանկավարժներիս նպատակը մեկն է ` կրթել, դաստիարակել ,ուսանել և սովորեցնել սիրել մեր Երկիր մոլորակը:Ակտիվ քննարկելու դեպքում կգտնենք բազմաթիվ լուծումներ:

Հարգելի գործընկեր ես ինքս ողջունում եմ ՏՀՏ-ների կիրառումը դասերին`ժամանակի հետ և ուսուցիչն է քայլում և աշակերտը:

Արաքսյա Թևոսյան
26.02.2018, 20:54
Հարգելի Թագուհի շատ կարևոր թեմա եք քննարկման դրել։ Այսօր ինչքան էլ խոսենք համացանցի բացասական կողմերի մասին,բայց մեզանից ոչ ոք չի կարող ժխտել այն փաստը, որ համացանցը դարձել է գիտելիքի ձեռքբերման հիմնական աղբյուրներից մեկը։ Երբ տարիներ առաջ մեզանից յուրաքանչյուրին անհրաժեշտ էր տեղեկություն այս կամ այն թեմայից, մենք գրադարանները տակն ու վրա էին անում,
և երբեմն շատ դժվարությամբ էինք գտնում մեզ համար անհրաժեշտ տեղեկույթը։ Բայց այսօր համացանցի օգնությամբ մենք մի քանի վարկյանում կարողանում ենք ստանալ մեզ համար անհրաժեշտ տեղեկույթը։ Պետք է նաև նշել, որ այսօր համացանցի միջոցով մենք կարողանում ենք ձեռք բերել գրքեր, որոնք նախկինում ձեռք էինք բերում մեծ դժվարություններով։ Դրանով մենք խնայում ենք և մեր ժամանակը։

Արևիկ Ոսկանյան
26.02.2018, 23:18
Շատ արդիական թեմա, տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման այս դարաշրջանում կրթությունն անհնար է պատկերացնել առանց համացանցի:

Heghin
03.03.2018, 01:52
Շնորհակալություն, հարգելի Դիանա Աղասարյան

Հարգելի Թագուհի Մամյան, համակարծիք եմ Ձեզ հետ, որ համացանցը լայն հնարավորություններ է ստեղծում: Համացանցը տեղեկատվության մի հարուստ աղբյուր է, անծայր ու անսպառ գանձարան, որն իր առավելությունների շնորհիվ / հզոր, հանրամատչելի / հմուտ ուսուցչի ձեռքում կարող է բացառիկ դեր խաղալ սովորողների կրթության, անձի զարգացման, ինքնակրթության տեսանկյունից:

Վ. Հովհաննիսյան
15.03.2018, 17:37
Հեղինե ջան ես էլ եմ հանաձայն ձեր արտահայտած մտքերի հետ, այն իսկապես այսօր դարձել է մեր առօրյայի մի մասնիկը, առանց որի մենք չենք պատկերացնում մեր օրը: Նկատել ե՞ք, երեխաներին ենք ասում, սակայն երբ ինքներս նստում ենք համակարգչի առջև, ինչպես ենք տարվում նրանով, ասես կախվածություն ենք ձեռք բերում, ու շատ ժամանակ կորցնում ենք ժամանակի զգացողությունը:
Լավ բան է համացանցը, երբ իսկապես գրագետ ես օգտագործում դրա հնարավորությունները, ավելի դյուրին ու հետաքրքիր ես կազմակերպում աշխատանքդ:

Մինասյան Նորա
15.03.2018, 23:25
Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։
Նելսոն Մանդելա

21-րդ դարը համարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջան: Դժվար է պատկերացնել մարդկային գործունեության որևէ բնագավառ, ուր թափանցած չլինի համացանցը: Այսօր աշխարհի բնակչության ավելի քան մեկ երրորդն օգտվում է համացանցից, և այս թիվը շարունակում է աճել: Տեխնոլոգիաների զարգացումը մեծ արագությամբ փոխում է մարդու կենսակերպի բոլոր բնագավառները: Կրթության ոլորոտը ևս բացառություն չի կազմում: Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող գործընկեր:
Ինչևէ, զարգացումը լավ է այնքանով, որքանով այն ծառայում է հօգուտ մարդկությանը:

Հարգելի' գործընկերներ, առաջարկում եմ միասին քննարկել և ներկայացնել համացանցի այն հնարավորություններն ու ռեսուրսները, որոնք կօգնեն բարեփոխելու կրթության ոլորտը` ավելի արդյունավետ դարձնելով ուսուցման գործընթացը:
Խնդրում եմ կիսվել Ձեր լավագույն փորձով:

Հարգելի Մամյան, քանի որ ժամանակաշրջանը հարուստ է ՏՀՏ-ներով, սև ու սպիտակ դասերին փոխարինել են գունագեղ դասերը, որոնք ունեն և դրական և բացասական կողմեր, կա հարուստ ինֆորմացիայի ներհոսք, սակայն գնալով իջնում է ընթերցանության հանդեպ ընդհանուր հետաքրքրությունը:Դասի կազմակերպչական ընթացքի հաջողությունը պայմանավորվում է առատ տեղեկատվությամբ, անհատական հետազոտական աշխատանքներով, որի արդյունքում քննարկումները ապահովում են բովանդակալից դաս:Եվ ամենակարևորը նմանատիպ աշխատանքները կատարում են ոչ թե պարտադրված, այլև՝ հաճույքով: Շնորհակալություն:

Ալվարդ_Մ
26.07.2018, 15:42
Իսկապես արդիական և բոլորին հետաքրքրող /առանձին դեպքերում որքան էլ քննադատում ենք/ թեմա: Համացանցը մանկավարժության տեսանկյունից շատ լուրջ և բազմազան հնարավորություն է ընձեռնում: Դրանցից են.
-ամբողջ աշխարհի հետ հարաբերվելու և հաղորդակցվելու հնարավորություն,
-տեղեկատվություն ստանալու և փոխանցելու հնարավություն,
-կրթության հաստատությունների վեբ-էջերում գոյություն ունեցող տվյալների շտեմարաններից օտվելու հնարավորություն,
աշխարհի տարբեր ծայրերում գտնվող դպրոցների իրենց հասակակիցների հետ նախագծեր պլանավորելու և իրաործելու հնարավություն
-մշակութային երկխոսություն վարելու հնարավորություն...
-հեռուսուցման միջոցով տարբեր երկրների տարբեր կրթության հաստատություններում կրթություն ստանալու հնարավորություն

ՍՐԲՈՒՀԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
23.09.2018, 19:14
Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։
Նելսոն Մանդելա

21-րդ դարը համարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջան: Դժվար է պատկերացնել մարդկային գործունեության որևէ բնագավառ, ուր թափանցած չլինի համացանցը: Այսօր աշխարհի բնակչության ավելի քան մեկ երրորդն օգտվում է համացանցից, և այս թիվը շարունակում է աճել: Տեխնոլոգիաների զարգացումը մեծ արագությամբ փոխում է մարդու կենսակերպի բոլոր բնագավառները: Կրթության ոլորոտը ևս բացառություն չի կազմում: Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող գործընկեր:
Ինչևէ, զարգացումը լավ է այնքանով, որքանով այն ծառայում է հօգուտ մարդկությանը:

Հարգելի' գործընկերներ, առաջարկում եմ միասին քննարկել և ներկայացնել համացանցի այն հնարավորություններն ու ռեսուրսները, որոնք կօգնեն բարեփոխելու կրթության ոլորտը` ավելի արդյունավետ դարձնելով ուսուցման գործընթացը:
Խնդրում եմ կիսվել Ձեր լավագույն փորձով:

Հարգելի ՛գործընկեր, բավականին արդիական թեմա եք արծածել, և ես համամիտ եմ Ձեր հետ ,այսօր մեզնից յուրաքանչյուրը ջանք պիտի թափի որպեսզի լավագույնս օգտագործի համացանցը ուսուցման գործընթացը արդյունավետ դարձնելու համար:Հարգանքներով Սրբուհի:

Լիլիթ Հակոբջանյան
05.03.2019, 18:11
Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։
Նելսոն Մանդելա

21-րդ դարը համարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջան: Դժվար է պատկերացնել մարդկային գործունեության որևէ բնագավառ, ուր թափանցած չլինի համացանցը: Այսօր աշխարհի բնակչության ավելի քան մեկ երրորդն օգտվում է համացանցից, և այս թիվը շարունակում է աճել: Տեխնոլոգիաների զարգացումը մեծ արագությամբ փոխում է մարդու կենսակերպի բոլոր բնագավառները: Կրթության ոլորոտը ևս բացառություն չի կազմում: Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող գործընկեր:
Ինչևէ, զարգացումը լավ է այնքանով, որքանով այն ծառայում է հօգուտ մարդկությանը:

Հարգելի' գործընկերներ, առաջարկում եմ միասին քննարկել և ներկայացնել համացանցի այն հնարավորություններն ու ռեսուրսները, որոնք կօգնեն բարեփոխելու կրթության ոլորտը` ավելի արդյունավետ դարձնելով ուսուցման գործընթացը:
Խնդրում եմ կիսվել Ձեր լավագույն փորձով:

21-րդ դարը համարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջան: Դժվար է պատկերացնել մարդկային գործունեության որևէ բնագավառ, ուր թափանցած չլինի համացանցը: Այսօր աշխարհի բնակչության ավելի քան մեկ երրորդն օգտվում է համացանցից, և այս թիվը շարունակում է աճել: Տեխնոլոգիաների զարգացումը մեծ արագությամբ փոխում է մարդու կենսակերպի բոլոր բնագավառները: Կրթության ոլորոտը ևս բացառություն չի կազմում: Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող գործընկեր:
Ինչևէ, զարգացումը լավ է այնքանով, որքանով այն ծառայում է հօգուտ մարդկությանը:

Kristine Charchyan
05.03.2019, 18:21
Տեղեկատվական տեխնոլոգիաները և համակարգիչը կարևոր տեղ են զբաղեցնում ուսումնական գործընթացում՝ ընձեռելով նոր հնարավորություններ ուսուցիչներին և սովորողներին: Ժամանակակից հասարակությունը կրթական հաստատություններին նոր մարտահրավերներ է առաջադրում, որոնք կապվում են տեղեկատվության հոսքի աճի հետ, և պահանջում է կրթական համակարգի արդիականացում:

Arevik Tumasyan
05.03.2019, 21:22
ՏՀՏ-ների օգտագործումը չի դադարում տարածվել հատկապես հարուստ երկրներում, բայց միշտ կա վտանգ՝ շեշտադրելու սոցիալական և թվային բեկումը, ինչպես նաև սերունդների միջև անջրպետը։ Մարդկային գործունեության ամենատարբեր ոլորտներում՝ գյուղատնտեսությունից ու անտառային տնտեսության կառավարումից (անտառների ուրվագծում՝ անօրինական ծառահատման դեմ պայքարելու համար) մինչև տիեզերական միջավայրի համալիր դիտարկում (մոնիթորինգ) կամ կենսական բազմազանություն, ակտիվ ժողովրդավարություն, առևտրի, հեռաբժշկության, տեղեկատվության, տվյալների բազայի կառավարում, ցանցի, մեքենայացման և ռազմական բնագավառներ, աջակցություն հաշմանդամներին (կույրերը օգտագործում են զարգացած ձայնային համադրիչներ, ինչպես նաև հատուկ գրությամբ սկավառակներ) և այլն, ՏՀՏ-ն նպատակ ունի հատուկ տեղ գրավել մարդկային կյանքում և հասարակությունների գործունեության մեջ։ Ոմանք էլ վախենում են կորցնել իրենց սեփական ազատությունը (Big Brother-ի էֆեկտ, անցանկալի և նշանառված գովազդի աճող ինքնակոչություն…).

Ալվարդ_Մ
05.03.2019, 22:03
Բազում են համացանցի հնարավորությունները, սակայն ուսուցիչը պետք է տեղեկացված լինի, թե ինչպես արդյունավետ օգտագործի համացանցի այն գործիքները, որոնք կնպաստեն կրթության որակի բարեփոխմանը: Ուզում եմ առանձնացնել www.tricider.com կայքը, որը հնարավորություն է տալիս իրական ժամանակում մտագրոհ մեթոդի միջոցով ստուգել սովորողների գիտելիքները, ինչպես նաև քվեարկել ամենահետաքրքիր գաղափարի համար:
Օրինակ` <<Համացանց>> թեմայի ուսումնասիրության համար մուտքագրում ենք հարցը` ինչ է համացանց, և յուրաքանչյուր սովորող գրում է իր կարծիքը և անունը, ինչպես նաև քվեարկում լավագույն գաղափարի համար` սեղմելով Vote կոճակին:

http://www.tricider.com/admin/34FHceJK22F/C26txCDviLx

Համացանցը ինֆորմացիայի հեղեղ է և անընդհատ ուզում ես դասապրոցեսում կրթական նոր միջավայրերում աշխատել: Հարգելի Անուշ, ես մտա Ձեր նշած հղումը, հետաքրքիր է կարող ենք միաժամանակ նույն առաջադրանքը դասարանին հանձնարարել /quizizz.com -ի ձևաչափով/, թե ոչ. Շնորհակալություն

Նարինե Մարգարյան
19.03.2019, 18:12
Կրթությունը ամենահզոր զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։
Նելսոն Մանդելա

21-րդ դարը համարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման դարաշրջան: Դժվար է պատկերացնել մարդկային գործունեության որևէ բնագավառ, ուր թափանցած չլինի համացանցը: Այսօր աշխարհի բնակչության ավելի քան մեկ երրորդն օգտվում է համացանցից, և այս թիվը շարունակում է աճել: Տեխնոլոգիաների զարգացումը մեծ արագությամբ փոխում է մարդու կենսակերպի բոլոր բնագավառները: Կրթության ոլորոտը ևս բացառություն չի կազմում: Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը որակապես փոխում է ուսուցչի դերը, նա դառնում է սովորողին ուղղորդող, աջակցող ու գնահատող գործընկեր:
Ինչևէ, զարգացումը լավ է այնքանով, որքանով այն ծառայում է հօգուտ մարդկությանը:

Հարգելի' գործընկերներ, առաջարկում եմ միասին քննարկել և ներկայացնել համացանցի այն հնարավորություններն ու ռեսուրսները, որոնք կօգնեն բարեփոխելու կրթության ոլորտը` ավելի արդյունավետ դարձնելով ուսուցման գործընթացը:
Խնդրում եմ կիսվել Ձեր լավագույն փորձով:

Հանրակրթության նպատակը ոչ միայն գիտելիք փոխանցելն, այլ նաեւ գիտակից քաղաքացի ձեւավորելն է, ով կկարողանա կողմնորոշվել ժամանակակից աշխարհում: Զարգացած երկրները վաղուց են համոզվել,
որ առանց կրթության մեջ հաղորդակցական տեխնոլոգիանրի կիրառության այսօր գրեթե անհնար է հասնել այդ նպատակներին: Առաջին հերթին ուսուցիչը պիտի հասկանա ՏՀՏ կիրառության առավելությունները եւ զգա, թե որքանով է այն հեշտացնում թե իր՝ ուսուցչի գործը եւ թե աշակերտների՝ առարկան հասկանալու, թեմաներն ընկալելու խնդիրը: Բացի դա` անհրաժեշտ են համապատասպան պաշարներ եւ դրանք կիրառելու հմտություններ:
Ուսուցման գործընթացում ՏՀՏ-ների կիրառումը ավելի պատկերավոր և հետաքրքիր է դարձնում դասը, ինչն էլ նպաստում է առաջադիմության բարձրացմանը:
https://www.youtube.com/watch?v=fpj-dM2k0sU