PDA

Դիտել ողջ տարբերակը : Ավագ դպրոցում ինֆորմատիկա առարկայի ծրագրերում ներառել հաշվապահական 1С ծրագիրը



ԼուսՄան
29.06.2017, 21:21
Կարծում եմ այս ծրագրի իմացությունը շրջանավարտներին հնարավորություն կտա այս ոլորտում ավելի արագ աշխատանք գտնել, տալով որոշակի գիտելիքներ ֆինանսական, հաշվապահական և բիզնեսի ոլորտներին վերաբերող որոշակի գիտելիքներ, որը համահունչ է վարչապետի մտայնությանը՛դպրոցներում բիզնեսի տարրերի ուսումնասիրման հեռանկարների հետ։

gayane0803
29.06.2017, 22:35
Լուսինե ջան, հետաքրքիր և արդիական թեմա ես բացել, սակայն ո՞վ պիտի պարապի: 1C, ՀԾ ծրագրեր պարապողը, բացի այդ ծրագրերն իմանալուց, պիտի նաև լավ հաշվապահություն իմանա: Ուրեմն, կամ ինֆորմատիկայի ուսուցիչը պիտի սովորի և' հաշվապահություն, և' 1C:), կամ էլ պիտի առանձին առարկա մտցնեն:

ԼուսՄան
30.06.2017, 00:46
Գայանե ջան կարծում եմ, որ ցանկացած ինֆորմատիկա պարապող ուսուցչի համար, չնայած նրան որ շատերն էլ միաժամանակ մաթեմատիկա են դասավանդում, ոչ մի դժվարություն չի հանդիսանա մի քանի դասերի միջոցով վերապատրաստվել որպես նաև հաշվապահ։

Marine6
30.06.2017, 13:23
Շատ լավ թեմա ես բացել Լուսինե ջան: Իրոք արդիական, իրոք օգտակար: Չեմ կարծում, որ հաշվապահության դասավանդումը պրոբլեմ լինի: Ես գիտեմ շատ մարդկանց, ովքեր արագ հաշվապահություն են սովորել: Ես ինքս պատմաբան եմ, բայց հաճույքով հաշվապահություն կուսումնասիրեմ: / Բոլոր կանայք ինչ որ առումով հաշվապահ են, քանի որ ստիպված են բաշխել ընտանեկան բյուջեն /:

gayane0803
30.06.2017, 15:08
Լուս ջան ես սովորել եմ հաշվապահություն: Սակայն այդքան էլ հեշտ չէ, որքան կարծում եք:

ԼուսՄան
30.06.2017, 15:53
Իմ լավ կոլեգաներ ես մի բան գիտեմ, որ եթե հաշվապահական դասընթացներ են առաջարկում, սովորեցնել, տևողությունը 3ամիս են հայտարարում չեմ կարծում որ բարձրագույն կրթություն ունեցող ցանկացած մանկավարժի համար հասանելի կլինի։

ԼուսՄան
30.06.2017, 17:13
Ուղղում մանկավարժի համար հասանելի չի լինի

Ալվարդ_Մ
02.07.2017, 01:05
Հարգելի ինֆորմատիկայի ուսուցչներ, չեք կարծում, որ այսօրվա երեխան դպրոց է գալիս արդեն ծրագրային նյութերին լավ տեղեկացված: Դուք չեք նկատել առաջվա հետաքրքրությունը առարկայի նկատմամբ չկա, այսօր ՏՀՏ ոլորտի այլ թեմաներ են հետաքրքրում երեխաներին, որը ցավոք որպես ծրագրային նյութ չկա դասագրքերում,իսկ ուսուցիչը որքան էլ ցանկանա շեղվել թեմայից մեկ է կուրսը պիտի անցնի: Ես կարծում եմ մեր դասագրքերի թեմաները հիմնովին պիտի փոխվեն: Համամիտ եմ Ձեզ հետ հարգելի Լուսինե: Այդ ծրագիրն էլ կհետաքրքրի երեխաներին: