PDA

Դիտել ողջ տարբերակը : Սահիկահանդեսների կիրառուման արդյունավետությունը

Parandzem
21.06.2017, 11:02
Հարգելի ֆորումցիներ, համամիտ չե՞ք , որ սահիկահանդեսների կիրառումը օգնում է ժամանակը տնտեսել և հեշտությամբ յուրացնել նյութը: Հոգեբանները նկատել են , որ մարդիկ հիշում են իրենց հետաքրքրած նյութի վերաբերյալ կարդացածի 10% , լսածի 20%, իսկ տեսածի 30%-ը:Էլեկտրոնային սալիկահանդեսները ներգործելով տեսողության, լսողության և զգացողության վրա օգնում են հասնելու լավագույն արդյունքի :

anahitgeorgyan
21.06.2017, 12:59
Մեծանում է դիտողականության մակարդակը և հետաքրքրությունն առարկայի նկատմամբ:Հատկապես այն արժեքավոր է , երբ կիրառվում է աշակերտների կողմից սեփական նախագծի կամ հետազոտական աշխատանքի ներկայացման համար:

Parandzem
21.06.2017, 15:08
Ես կարծում եմ , որ այն արդյունավետ է հատկապես նոր նյութի հաղորդման ժամանակ: Սահիկահանդեսը հնարավորություն է տալիս տեղեկությունները հիմնականում հայտնել պատկերի, ղխեմաների, մոդելների, քարտեզների միջոցովև սովորողների մոտ առաջացնում է դրական տրամադրվածություն: Ես ,11-րդ դասարանում Հայոց պատմությունից «Հայ կամավորական շարժումն» դասն անցնելիս, մտահոգված էի՝ ինչ անել , որ այդքան փաստերը, տարեթվերն ու անունները ընկալվեն սովորողների կողմից /միայն 25 անուն, չհաշված թթ. /: Դիմեցի այս մեթոդին , պատրաստեցի համապատասխան դաս՝ http://lib.armedu.am/resource/2591 Նրանք ոչ միայն սովորեցին պատմական գործիչների անունները, այլև ճանաչեցին նրանց , ցանկություն հայտնեցին իմանալ ավելին...

Թեհմինե Հայրապետյան77
21.06.2017, 16:52
Հարգելի ֆորումցիներ, համամիտ չե՞ք , որ սալիկահանդեսների կիրառումը օգնում է ժամանակը տնտեսել և հեշտությամբ յուրացնել նյութը: Հոգեբանները նկատել են , որ մարդիկ հիշում են իրենց հետաքրքրած նյութի վերաբերյալ կարդացածի 10% , լսածի 20%, իսկ տեսածի 30%-ը:Էլեկտրոնային սալիկահանդեսները ներգործելով տեսողության, լսողության և զգացողության վրա օգնում են հասնելու լավագույն արդյունքի :

եՍ համամիտ եմ, որովհետև կիրառությունից հետո աշակերտների մոտ տպավորությունն ու պաշարի հվաքագրումը առավել ակնհայտ է,պարզապես ոչ բոլոր դպրոցներն ունեն հնարավորություններ նախատեսված աշխատանքների համար:

Parandzem
21.06.2017, 18:19
Շնորհակալություն արձագանքի համար հարգելիներս , իսկ կան որոշաշակի չափանիշներ , որոնց հետևոuմ եք PPT պատրաստելիս : Ուրախ կլինեմ , եթե կիսվեք Ձեր օրինակով

grigqrist
21.06.2017, 19:53
Հարգելի ֆորումցիներ, համամիտ չե՞ք , որ սալիկահանդեսների կիրառումը օգնում է ժամանակը տնտեսել և հեշտությամբ յուրացնել նյութը: Հոգեբանները նկատել են , որ մարդիկ հիշում են իրենց հետաքրքրած նյութի վերաբերյալ կարդացածի 10% , լսածի 20%, իսկ տեսածի 30%-ը:Էլեկտրոնային սալիկահանդեսները ներգործելով տեսողության, լսողության և զգացողության վրա օգնում են հասնելու լավագույն արդյունքի :

Իհարկե, համամիտ ենք: Ես երբեմն սալիկահանդեսների միջոցով ուսուցանում եմ անգամ բանաստեղծությունները: Այդպես ավելի լավ է ընկալվում բանաստեղծության պատկերային համակարգը, հեշտությամբ է տեղ հասնում բանաստեղծի ասելիքը, պատկերները մեծ ազդեցություն են թողնում սովորողների զգացմունքների և ապրումների վրա: Հետագայում առավելագույնս հիշվում են հենց այն բանաստեղծությունների, որոնց ուսուցանման ժամանակ կիրառվել են սալիկահանդեսներ:

Վիոլետա Կոստանդյան
21.06.2017, 20:27
Սահիկահանդեսների կիրառումը դասը դարձնում են ավելի հետաքրքիր , ուսանելի և արդյունավետ :Ես կիրառում եմ դասերի ընթացքում , առավելապես թեմայի ամփոփման դասերին :

Parandzem
21.06.2017, 22:02
Հարգելի Վիոլետա, հավանաբար մաթեմատիկայի դասերին կիրառում եք սխեմաներ, գրաֆիկներ ցուցադրելու համար... Մեր պարագայում/պատմություն/ ավելի հաճախ օգնում են մշակութային , քաղաքական գործիչներին ճանաչելու, պատմական հուշարձանները վիրտուալ տեսնելու համար:

Parandzem
21.06.2017, 22:13
Այո, հարգելի grigqrist , եթե , բանստեղծությունները ուղեկցվեն նաև հաճելի երաժշտությամբ ու համապատասխան պատկերներով տպավորությունը մեծ կլինի սովորողների վրա: Ես բացի դասից
նաև միջոցառումների ժամանակ հաճախ եմ ապահովում համապատասխան ցուցադրումներ: Այն նյութը դարձնում է տեսանելի, հաճելի, գեղեցիկ և տպավորիչ:

Ալվարդ_Մ
21.06.2017, 22:30
Հարգելի Փառանձեմ, կարծում եմ տեսադասերի հիմքում ընկած է շնորհանդեսների /սահիկահանդեսի/ միջոցով դասի վարում, որի պատրաստման ժամանակ օգտագործվում է երկրաչափական պատկերներ, աղյուսակ,դիագրամներ, տեքստ, նկար, շարժապատկերներ …նպաստում է նյութի մատչելիությունը: Կարելի է աշակերտներին հանձնարարել պատրաստելու շնորհանդեսներ /յոթերորդ դասարանից անցնում են ծրագիրը/ եւ դասի ցանկացած փուլում /ԽԻԿ/կարելի է այն կիրառել: Սահիկներ կարելի է ստեղծել կրկնության, ամրապնդման, համակարգման, գիտելիքների ստուգման, ամփոփման ինչպես նաեւ նոր նյութի մատուցման համար:
Ես իմ թեմայի մեջ /Ինֆորմատիկայի դասավանդման մեթոդները/ գրել էի չինական ասույթ. <<Ասա՛ ինձ, եւ ես կմոռանամ, ցու՛յց տուր, եւ ես կհիշեմ, մասնակի՛ց դարձրու, եւ ես կսովորեմ>>: Այս ասույթով ամեն ինչ ասված է:

Վիոլետա Կոստանդյան
21.06.2017, 22:34
Հարգելի Վիոլետա, հավանաբար մաթեմատիկայի դասերին կիրառում եք սխեմաներ, գրաֆիկներ ցուցադրելու համար... Մեր պարագայում/պատմություն/ ավելի հաճախ օգնում են մշակութային , քաղաքական գործիչներին ճանաչելու, պատմական հուշարձանները վիրտուալ տեսնելու համար:
Փառանձեմ ջան ես սահիկահանդեսներ կիրառում եմ ոչ միայն մաթեմատիկայի , այլ նաև մայրենիի դասերին , որը նույնպես շատ արդյունավետ է ։

Parandzem
22.06.2017, 00:06
Հարգելի Ալվարդ իսկապես ասույթում հրաշալի է ասված: Ցանկացած առարկայից սահիկահանդես կիրառելիս ինտեգրված դաս ենք ունենում Ինֆորմատիկա առարկայի հետ: Ես էլ երբեմն հանձնարարում եմ աշակերտներին ինքնուրույն պատրաստել ՝ որպես գործնական աշխատանք, բայց , անկեղծ ասած, նման դեպքում դժվարանում եմ գնահատելիս:

Parandzem
22.06.2017, 00:25
Հարգելիներս , հետաքրքիր է նման դասեր պատրաստելիս հետևում եք որոշակի պահանջների , թե պատրաստում եք, այսպես ասած , ձեր ճաշակով:
Սահիկահանդեսների ձևավորման պահանջները՝
Կարևոր է նախապես որոշել սահիակահանդեսի կամ նախագծի նպատակը:
Սահիկահանդեսի կառուցվածքը.
1.Առաջին էջ/ճակատային/պետք է նշել հեղինակը, թեման , ամսաթիվը:
2.Աշխատանքի ղեկավարման տվյալները:
3.Հղումներով սահիկ, որը հնարավորություն կտա տեղաշարժվել բաժիններով:
4.Հղումներ դեպի արտաքին համացանցային միջոցներ:
Ձևավորում.
1.Հագեցվածությունը սահիկի դաշտի 1/3-ից ոչ ավել :
2.Գլխավոր օբյեկտը /տեքստը՝պատկերին կամ պատկերը՝ տեքստին/ ըստ բարձրության և լայնության ոսկե հատույթի հարաբերությամբ՝ 0.52:
3.Իմաստային շեշտը շեղված է դեպի աջ և ներքև:

Գայանե Սիմոնյան
24.06.2017, 11:39
Շնորհակալություն արձագանքի համար հարգելիներս , իսկ կան որոշաշակի չափանիշներ , որոնց հետևոuմ եք PPT պատրաստելիս : Ուրախ կլինեմ , եթե կիսվեք Ձեր օրինակով

Փառանձեմ ջան, առաջարկում եմ ուսումնասիրել http://lib.armedu.am/resource/14892 նյութը, որի հեղինակը ես եմ: Հնարավոր է, որ այն տա քեզ հուզող հարցի պատասխանը: Ծանոթացիր նաև http://lib.armedu.am/resource/17083 պաշարին՝ որպես նմուշ-օրինակ:

Parandzem
24.06.2017, 12:28
Գայանե ջան կարևոր միտք եք առանձնացրել՝ «Երբ ուսուցիչը որոշում է տվյալ թեման ուսուցանել ցուցադրման միջոցով , պետք է հեռանկարում տեսնի ուսումնական նյութը նման ձևով ներկայացնելու ակնհայտ առավելությունները, քան որ դա կարվեր գրատախտակին կավիճով»: Իսկապես այդ դեպքում տեղին է համակարգչային ցուցադրումը: Իսկ Ձեր ամփոփիչ դասը հարցերով ուղղակի հրաշալի էր , կեցցեք:

ԱՆԱՀԻՏ ԽԱՉԱՏՐՅԱՆ
24.06.2017, 13:44
Ես կարծում եմ , որ այն արդյունավետ է հատկապես նոր նյութի հաղորդման ժամանակ: Սահիկահանդեսը հնարավորություն է տալիս տեղեկությունները հիմնականում հայտնել պատկերի, ղխեմաների, մոդելների, քարտեզների միջոցովև սովորողների մոտ առաջացնում է դրական տրամադրվածություն: Ես ,11-րդ դասարանում Հայոց պատմությունից «Հայ կամավորական շարժումն» դասն անցնելիս, մտահոգված էի՝ ինչ անել , որ այդքան փաստերը, տարեթվերն ու անունները ընկալվեն սովորողների կողմից /միայն 25 անուն, չհաշված թթ. /: Դիմեցի այս մեթոդին , պատրաստեցի համապատասխան դաս՝ http://lib.armedu.am/resource/2591 Նրանք ոչ միայն սովորեցին պատմական գործիչների անունները, այլև ճանաչեցին նրանց , ցանկություն հայտնեցին իմանալ ավելին...

Հարգելի Փառանձեմ. ես համաձայն եմ,որ սալիկահանդեսի կիրառումը արդյունավետ է նոր նյութի հաղորդման ժամանակ: Ելնելով թեմայի ընձեռած հնարավորությունից խթանման փուլում սալիկահանդեսի միջոցով աշակերտները կատարում են դիտումներ և առաջադրում վարկածներ: Առջադրված վարկածները ստուգելու համար դրվում են փորձեր:

Գոհար Մուրադյան
24.06.2017, 16:12
Հարգելի ֆորումցիներ, համամիտ չե՞ք , որ սալիկահանդեսների կիրառումը օգնում է ժամանակը տնտեսել և հեշտությամբ յուրացնել նյութը: Հոգեբանները նկատել են , որ մարդիկ հիշում են իրենց հետաքրքրած նյութի վերաբերյալ կարդացածի 10% , լսածի 20%, իսկ տեսածի 30%-ը:Էլեկտրոնային սալիկահանդեսները ներգործելով տեսողության, լսողության և զգացողության վրա օգնում են հասնելու լավագույն արդյունքի :

Շնորհակալություն, Փառիկ ջան, այս թեման բարձրացնելու համար: Աշակերտների համար ուսումնական նյութն ավելի է ամրապնդվում դասի տեսական մասի միջոցով և այդտեղ մեզ օգնության են հասնում սահիկահանդեսները՝ պրեզենտացիաները: Իհարկե, ցուցադրումները չպետք է ինքնանպատակ լինեն, դրանք պետք է հետևեն որոշակի կանոնների: Պետք է լինի բովանդակության և ֆոնի արդյունավետ համադրություն , անթույլատրելի է ագրեսիվ տեսադաշտի կիրառումը, օրինակկ՝դաշտում դասավորված նույնատիպ օբյեկտներ :

Գայանե Սիմոնյան
24.06.2017, 16:54
Գայանե ջան կարևոր միտք եք առանձնացրել՝ «Երբ ուսուցիչը որոշում է տվյալ թեման ուսուցանել ցուցադրման միջոցով , պետք է հեռանկարում տեսնի ուսումնական նյութը նման ձևով ներկայացնելու ակնհայտ առավելությունները, քան որ դա կարվեր գրատախտակին կավիճով»: Իսկապես այդ դեպքում տեղին է համակարգչային ցուցադրումը: Իսկ Ձեր ամփոփիչ դասը հարցերով ուղղակի հրաշալի էր , կեցցեք:

Շնորհակալություն, Փառանձեմ ջան: Կարծում եմ սահիկահանդեսներ պատրաստելիս «Որոշ նկատառումներ էլեկտրոնային ուսումնական նյութերի ստեղծման վերաբերյալ» հոդվածում նշված խորհուրդներն ու ցուցումները օգտակար կլինեն:

Parandzem
24.06.2017, 18:29
Անշուշտ օգտակար կլինեն , ես արդեն ամփոփիչ թեմայի համար սկսել եմ աշխատել և հետևում եմ Ձեր մատնանշած՝ «Որոշ նկատառումներ էլեկտրոնային ուսումնական նյութերի ստեղծման վերաբերյալ» հոդվածում նշված խորհուրդներին ու ցուցումներին: Ուրախ եմ, որ կրթական միջավայրը մեզ հնարավորություն է տալիս փոխադարձաբար օգտակար լինել միմյանց :

Իրինա Մարգարյան
24.06.2017, 18:57
Հարգելի Փառանձեմ, Ձեր թեմայի գրառումներից ինձ համար օգտակար նյութեր քաղեցի։ Սալիկահանդես չեմ կիրառել վերջին տարիներին, նույնիսկ մոռացել էի դրա մասին, սակայն կրկին կանդրադառնամ այդ աշխատանքներին ՝ կարևորելով դրանց դերը։ Շնորհակալ եմ։

Parandzem
25.06.2017, 01:31

Ուրախ եմ , որ օգտակար եղա հարգելի Իրինա , ես էլ բոլորիդ գրառումներից հետևություններ եմ կատարել ինձ համար : Հուսով եմ կտեսնեմ Ձեր նոր պատրաստած սահիկահանդեսներով դասերի հղումները , անկախ նրանից ինչ առարկա ենք դասավանդում:

Flora Hovhannisyan
26.06.2017, 12:13
Հարգելի գործընկերներր, իհարկե սահկահանդեսները թե հետաքրքիր են դարձնում դասը, թե արդյունավետ, սակայն դրանք, իմ կարծիքով, պետք է այնպես կազմված լինեն, որ թե ուսուցիչը, թե աշակերտը, եթե այն վերջինիս կողմից է ստեղծված, կառչած չլինեն դրանից, չսկսեն կարդալ պարունակությունն ու ավարտված համարեն իրենց գործը: Դրանք կարող են պարունակել աղյուսակներ, նկարներ, քարտեզներ, բանաձևեր, դրանց դուրսբերման քայլաշարեր և այլն, իսկ բացատրական մասը կատարի ուսուցիչը կամ աշակերտը:

Parandzem
26.06.2017, 14:30

Հարգելի Ֆլորա Հովհաննիսյան, իհարկե , եթե կարդալու համար պիտի պատրաստվի նյութը, արդյունավետությունը կնվազի : Էհ , դասագիքն էլ կարող ենք կարդալ??? Կրկին ուզում եմ մեջբերել Գայանե Սիմոնյանի միտքը՝ «Երբ ուսուցիչը որոշում է տվյալ թեման ուսուցանել ցուցադրման միջոցով , պետք է հեռանկարում տեսնի ուսումնական նյութը նման ձևով ներկայացնելու ակնհայտ առավելությունները, քան որ դա կարվեր գրատախտակին կավիճով»/կամ այս պարագայում դասագրքով/:

Flora Hovhannisyan
27.06.2017, 14:01
Հարգելի Փառանձեմ, նախագծային մեեթոդով կամ ուղղակի համագործակցային- խմբային աշխատանք կատարելիս աշակերտները հաճույքով ստեղծում են սահկահանդեսներ, բայց նախօրոք ուսուցիչը պետք է ուղղորդի նրանց, ծանոթանա դրանց բովանդակությանը, բացատրի, թե ինչպես օգտագործել դրանք, որպեսզի դասաժամի ընթացքում խնդիրների առջև չկանգնեն:

Anna Melqumyan
28.06.2017, 20:38
Հարգելի գործընկերներ,ես տարրական դասարանների ուսուցիչ եմ : Կրտսեր դպրոցականների ուսումնական գործընթացում շնորհանդեսների օգտագործման նպատակահարմարության մասին են խոսում նրանց տարիքային այնպիսի առանձնահատկություններ, ինչպիսիք են անկայուն ուշադրություն, տեսողականպատկերավոր մտածողության գերակշռում, բարձր շարժողական ակտիվություն, ձգտում խաղային գործունեության, ճանաչողական հետաքրքրությունների բազմազանություն, տեսողական - պատկերավոր մտածողության զարգացումը՝ բանավոր և տրամաբանական մտածողության համեմատ: Եթե տեղեկատվությունը չի ընկալվել, ապա այն չի կարող հասկանալի, յուրացված լինել:Այդ տիպի դասերի ընթացքում դասարանում ստեղծվում է իրական շփման իրավիճակ, որի ժամանակ երեխաները ձգտում են իրենց մտքերն արտահայտել սեփական բառերով, հաճույքով են կատարում առաջադրանքները, ուսումնական նյութի հանդեպ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում:

Գայանե Սիմոնյան
29.06.2017, 01:20

Շատ ճիշտ եք նկատել, հարգելի Աննա: Կրտսեր դպրոցականների ուսումնական գործընթացում շնորհանդեսների օգտագործման նպատակահարմարությունը կասկածից դուրս է: Սակայն ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ, ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 2017-2018 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՊԼԱՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ նախարարի հրամանի 29-րդ կետում մասնավորապես ասվում է. «6-12-րդ դասարաններում «Հայոց լեզու», «Մաթեմատիկա», «Ինֆորմատիկա», «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Հայոց պատմություն» և այլ առարկաների ծրագրերով ամ-սական առնվազն 1 (մեկ) ժամ ուսուցումը կազմակերպվում է համակարգչային կաբինետում (դրա առկայության դեպքում)` ելնելով յուրաքանչյուր առարկայից մատուցվող ուսումնական նյութի բովանդակային և դասավանդման մեթոդական պահանջներից: Այն առավել արդյունավետ իրականացնելու համար անհրաժեշտ է օգտագործել ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի կայքում (http://www.aniedu.am/), Կրթության ազգային ինստիտուտի կրթական ալիքից (https://www.youtube.com/user/Ruzaniko), http://informatika.am/ կայքից և «Հայկական կրթական միջավայրի պաշարների շտեմարանում» (http://lib.armedu.am) տեղադրված էլեկտրոնային ուսումնական նյութերը»:

Միշտ ինձ մոտ հարց է առաջացել, թե ինչու՞ հատկապես 6-12-րդ դասարաններում, այլ ոչ ավելի ցածր դասարաններում: Տարրական դասարաններում դասավանդող ցանկացած ուսուցիչ, ով ուսուցման գործընթացում երբևէ սահիկահանդես է կիրառել, կարող է վստահեցնել, որ այդպիսի դասերն անհամեմատ ավելի դիտողական են, հետաքրքիր և արդյունավետ:

Anna Melqumyan
29.06.2017, 12:17
Հարգելի Գայանե, տարրական դասարաններում սահիկահանդեսների կառուցվածքային դասավորությունը զարգացնում է համակարգված, վերլուծական մտածողությունը: Բացի դրանից, սահիկհանդեսների օգնությամբ կարելի է օգտագործել ճանաչողական գործունեության կազմակերպման զանազան ձևեր՝ ֆրոնտալ, խմբային և անհատական:
Մուլտիմեդիան ավելի օպտիմալ և արդյունավետ է համապատասխանում դասի երեք միասնական դիդակտիկ նպատակներին՝կրթական,զարգացնող և դաստիարակող:
Սակայն չի կարելի մոռանալ ,որ անհրաժեշտ է հաշվի առնել կրտսեր դպրոցականի հոգեբանական առանձնահատկությունները, աշխատանքը պետք է հստակ մտածված և չափավորված լինի:Շնորհանդեսների և առհասարակ ՏՀՏ-ի օգտագործումը դասին պետք է կրի նուրբ բնույթ: Ուսուցիչը, դասին նախապատրաստվելիս պետք է հանգամանորեն մտածի ՏՀՏ-ի օգտագործման նպատակի, տեղի և ձևի մասին:

ՌուՍաՆա
30.06.2017, 21:33
Հարգելի Գայանե, ենթադրում եմ տարրական դասարանների համապատասխան պաստառներով ապահովված լինելն է պատճառը, թեպետ սահիկահանդեսն անփոխարինելի է ցանկացած դեպքում:

Գայանե Սիմոնյան
30.06.2017, 23:54

Այո, հարգելի Աննա: Մեջբերեմ մի հատված
http://www.aniedu.am/wp-content/uploads/2016/07/MD5.pdf հոդվածից /տես էջ 42/.

Ցուցադրումներ պատրաստելիս պետք է լուրջ ուշադրություն դարձնել դրանց գեղագիտական կողմին. գույները, պատկերները, նկարները պետք է այնպես համադրել, որպեսզի դրանք նպաստեն աշակերտների գեղագիտական ճաշակի ձևավորմանը: Իհարկե, այստեղ կոնկրետ ցուցումներ տալը դժվար է: Սակայն ուսումնական նյութի համակարգչային ձևավորման ժամանակ մի քանի պարզ կանոնների, այնուամենայնիվ, կարելի է հետևել.
 սահիկները «չլցնել» այնպիսի պատկերներով ու նկարներով, որոնք կապ չունեն մատուցվող նյութի հետ,
 խուսափել սահիկներում չափից շատ օբյեկտների, ձայնային և անիմացիոն էֆեկտների անհարկի օգտագործումից, ինչը կարող է շեղել աշակերտի ուշադրությունը բուն նյութից,
 նյութի ներկայացման ձևերը, գրաֆիկական պատկերները, նկարները, սահիկների ֆոներն ու դրանց գույներն ընտրելիս հաշվի առնել աշակերտների տարիքային առանձնահատկությունները:

Գայանե Սիմոնյան
30.06.2017, 23:57
Հարգելի Գայանե, ենթադրում եմ տարրական դասարանների համապատասխան պաստառներով ապահովված լինելն է պատճառը, թեպետ սահիկահանդեսն անփոխարինելի է ցանկացած դեպքում:

Հավանաբար, հարգելի ՌուՍաՆա, թեև նման շարժառիթն ինձ համար մի քիչ անհասկանալի և անընդունելի է:

Anna Melqumyan
01.07.2017, 10:07
Այո, հարգելի Աննա: Մեջբերեմ մի հատված
http://www.aniedu.am/wp-content/uploads/2016/07/MD5.pdf հոդվածից /տես էջ 42/.

Ցուցադրումներ պատրաստելիս պետք է լուրջ ուշադրություն դարձնել դրանց գեղագիտական կողմին. գույները, պատկերները, նկարները պետք է այնպես համադրել, որպեսզի դրանք նպաստեն աշակերտների գեղագիտական ճաշակի ձևավորմանը: Իհարկե, այստեղ կոնկրետ ցուցումներ տալը դժվար է: Սակայն ուսումնական նյութի համակարգչային ձևավորման ժամանակ մի քանի պարզ կանոնների, այնուամենայնիվ, կարելի է հետևել.
 սահիկները «չլցնել» այնպիսի պատկերներով ու նկարներով, որոնք կապ չունեն մատուցվող նյութի հետ,
 խուսափել սահիկներում չափից շատ օբյեկտների, ձայնային և անիմացիոն էֆեկտների անհարկի օգտագործումից, ինչը կարող է շեղել աշակերտի ուշադրությունը բուն նյութից,
 նյութի ներկայացման ձևերը, գրաֆիկական պատկերները, նկարները, սահիկների ֆոներն ու դրանց գույներն ընտրելիս հաշվի առնել աշակերտների տարիքային առանձնահատկությունները:

Շնորհակալություն ,Հարգելի Գայանե,հետաքրքիր մեջբերում էր:Ես կարծում եմ,որ ՏՀՏ-ների օգտագործման հնարավորությունների շառավիղը բավականին լայն է: Ուսումնական գործընթացի կազմակերպումը տարրական դպրոցում առաջին հերթին պետք է խթան հանդիսանա սովորողների ճանաչողական կարողությունների ակտիվացման, ուսումնական նյութի հաջող յուրացման համար և նպաստի սովորողի հոգևոր զարգացմանը:
Հետևաբար, ՏՀՏ-ն պետք է կատարի որոշակի կրթական գործառույթ, օգնի երեխային կողմնորոշվել տեղեկատվության հեղեղի մեջ, ընկալել այն, հիշել, և ոչ մի դեպքում չվնասել առողջությունը: ՏՀՏ միջոցները պետք է գործեն որպես ուսումնական գործընթացի օժանդակ տարր, այլ ոչ հիմնական:

gaya71
01.07.2017, 10:38
Հարգելի Փառանձեմ նայեցի ձեր պատրաստած դասը, շատ հավանեցի և կփորձեմ կիրառել ;Սալիկահանդեսը ավելի տպավորիչ է դարձնում դասը, կցանկանայը որ այսպիսի պատրաստած նյութերը փոխանակեինք միմյանց հետ: ինչ կասեք , ֆորումցիներ?

Գայանե Սիմոնյան
01.07.2017, 13:38
Հարգելի Փառանձեմ նայեցի ձեր պատրաստած դասը, շատ հավանեցի և կփորձեմ կիրառել ;Սալիկահանդեսը ավելի տպավորիչ է դարձնում դասը, կցանկանայը որ այսպիսի պատրաստած նյութերը փոխանակեինք միմյանց հետ: ինչ կասեք , ֆորումցիներ?

Գայանե ջան, նյութերը փոխանակելու և բոլորին հասանելի դարձնելու համար հարկավոր է գրանցվել «Պաշարների շտեմարանում»՝ lib.armedu.am /եթե դեռ գրանցված չես/, որպեսզի ինքդ էլ այդ կայքում նյութեր տեղադրելու հնարավորություն ունենաս: Հաջողություն եմ մաղթում:

Parandzem
03.07.2017, 01:23
Հարգելիներս շնորհակալ եմ նման ակտիվ և օգտակար քննարկումներ կատարելու համար : Ինչ վերաբերվում է նյութեր փոխանակելուն, ապա Գայանեյի նշած կայքը «Պաշարների շտեմարան»՝ lib.armedu.am մեզ տալիս է այդ հնարավորությունը: Այնպես որ շտապեք գրանցվել և հետաքրքիր դասեր դեղադրել:

gaya71
04.07.2017, 13:14
Հարգելի գործընկերներր, իհարկե սահկահանդեսները թե հետաքրքիր են դարձնում դասը, թե արդյունավետ, սակայն դրանք, իմ կարծիքով, պետք է այնպես կազմված լինեն, որ թե ուսուցիչը, թե աշակերտը, եթե այն վերջինիս կողմից է ստեղծված, կառչած չլինեն դրանից, չսկսեն կարդալ պարունակությունն ու ավարտված համարեն իրենց գործը: Դրանք կարող են պարունակել աղյուսակներ, նկարներ, քարտեզներ, բանաձևեր, դրանց դուրսբերման քայլաշարեր և այլն, իսկ բացատրական մասը կատարի ուսուցիչը կամ աշակերտը:

Հարգելի գործընկեր, կարծում եմ սալիկահանդեսը պատրաստող թե աշակերտը ,թե ուսուցիչը այնքան լրացուցիչ նյութ են ուսումնասիրում , որ ներկայացնելու ժամանակ կարդալու հարկ չի լինի

gaya71
04.07.2017, 13:27
Հարգելի Փառանձեմ, համամիտ եմ ,որ սալիկահանդեսների օգտագործումը դասին նպաստում է երեխայի իմացականը հարստացնելու գործընթացին: Սալիկահանդեսներ պատրաստելը պարզապես ժամանակատար գործընթաց է, ուստի կարելի է դիմել ֆորումցիներին և կազմակերպել փոխանակում կատարել:

Լյուդմիլա
14.07.2017, 00:33
Միանգամայն համամիտ եմ : Ակամայից հիշում ենք <<Ավելի լավ է մեկ անգամ տեսնել , քան հազար անգամ լսել >> ասացվածքը: Իհարկե, պատկերավոր խոսքի միջոցով կարելի է սովորողի մոտ վառ պատկերներ ստեղծել , սակայն սալիկահանդեսն ունի իր յուրահատկությունը` միագամից ազդելու սովորղի մի քանի զգայարանների վրա `խնայելով ժամանակ , և ասելիքը դարձնել ավելի մատչելի ու տպավորիչ: Ամփոփիչ դասաժամերին ուսուցչի լավագույն <<օգնականն>> է, և ոչ միայն ամփոփիչ:

Flora Hovhannisyan
14.07.2017, 18:57
Հարգելի Գայա, այն կարծիքին եմ, որ սահկահանդեսը մի գործիք է աշակերտի կամ ուսուցչի ձեռքին՝ հաղորդվելիք նյութն ավելի հետաքրքիր, տպավորիչ, արդյունավետ դարձնելու համար, ուստի այն ստեղծելը բավականին պատասխանատու, աշխատատար համատեղ (ուսուցիչ-աշակերտ)աշխատանք է:

Parandzem
14.07.2017, 23:33
Ուսուցիչնեչս ջանք չենք խնայում ուսուցման արդյունավետությունը բարձրացնելու համար տարբեր մեթոդներ, հնարներ, ռազմավարություններ կիրրառել և այս առումով պետք է լինենք հնարավորինս <<ճկուն>>/սիրում եմ այդ բառը:) / ու բազմաոճ : Հարգելի Ֆլորա Հովհաննիսյան , ճիշտ է ժամանակատար է սահիկահանդես պատրաստելը, բայց այն մեկ դասի համար չէ . կարող ենք կիրառել զուգահեռ դասարաններում, հաջորդ տարիներին ՝ թեկուզ անհրաժեշտության դեպքում որոշակի փոփոխության ենթարկելով:

Flora Hovhannisyan
16.07.2017, 19:57
Իհարկե , հարգելի Փառանձեմ, այն չենք ստեղծում մեկ դասի, մեկ տարվա համար: Սակայն, իմ փորձից ելնելով նշեմ, որ դրանք անընդհատ բարեփոխման կարիք ունեն՝ կապված դասարանի մակարդակից, հետաքրքրությունից, խնդիրներից:

Parandzem
17.07.2017, 14:44

Միանշանակ, հարգելի Ֆլորա Հովհաննիսյան

Լյուդմիլա
17.07.2017, 17:21
http://lib.armedu.am/resource/8102
Գրիգոր Նարեկացի - Սալիկահանդես

Լյուդմիլա
17.07.2017, 17:42
http://lib.armedu.am/resource/8101
Գրիգոր Զոհրապ - Սալիկահանդես

Parandzem
21.07.2017, 01:26
Շնորհակալություն Ձեր աշխատանքները տեղադրելու համար հարգելի Լյուդմիլա, դրանք կարելի է օգտագործել և գրականության, և պատմության դասերին և միջոցառումների ժամանակ:

Parandzem
06.09.2017, 17:36
Այսօր աշակերտները շատ են խոսվում մարդու հիմնարար ազատությունների և իրավունքների մասին, իսկ թե ո՞ր երկրներն են քաղաքական առումով ամրագրել դրանք հաճախ չգիտեն : Առաջարկում եմ իմ պատրաստած այս սահիկը դիտել Համաշխարհային պատմության կամ դասղեկի ժամերին: Այն ընդհանուր տեղեկություն , պատկերացում կտա ու մոտիվացիա կառաջացնի նշված թեմայի շուրջ ՝ http://lib.armedu.am/resource/2038