PDA

Դիտել ողջ տարբերակը : Էքսկուրսիաների դերն ու նշանակությունը տարրական դասարաններում

Թեհմինե Հայրապետյան77
20.06.2017, 13:16
«ՄԵՆՔ ԲՈԼՈՐՍ ԾՆՈՒՆԴՈՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՆՔ.. ». ԷԿԶՅՈւՊԵՐԻ

Մարդու դաստիարակության, դրսևորման, զարգացման գործում կարևոր տեղ է զբաղեցնում կրթօջախը`դպրոցը, որը սերտորեն փոխկապակցված է ծնող-հասարակություն կապի հետ. այս եռանկյունու ճիշտ գործելը դրական է ներգործում երեխայի բարոյահոգեբանությանը:

Կրթօջախն անհնար է պատկերացնել առանց տարաբնույթ միջոցառումների:

ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԵՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ
ԷԹԻԿԱ ԷՔՍԿՈՒՐՍԻԱ

«Էքսկուրսիա» բառը լատիներեն նշանակում է կոլեկտիվ ուղևորություն կամ կուլտուր լուսավորչական նպատակ: Վերջերս լայնորեն տարածվել է 14-րդ դարի սկզբին ինչպես արտասահմանում, այնպես էլ մեզ մոտ:

Էքսկուրսիան արտադպրոցական դաստիարակության ճյուղերից մեկն է: Արտադպրոցական դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, այն նպատակաուղղված է նրանց հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը...

Արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է մանկապատանե-կան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչա-կան, արվեստի դպրոցների, ճամբարների և արտադպրոցական դաստիարակու-թյուն իրականացնող այլ կազմակեպությունների միջոցով:

Վերը նշված աշխատանքների հիմքում ընկած են մեթոդներ, որոնցով առաջ-նորդվում է ուսուցչուհին և որոնց օգնությամբ աշակերտների մոտ զարգանում են կարողություններ:

Ինչպես ասել է Լև Վիգոտսկին` մեթոդի ընտրությունը դարձել է մարդու հոգեբանական գործունեության բացատրության ամենակարևոր խնդիրներից մեկը: Այս պարագայում մեթոդը միաժամանակ նախադրյալ է, նյութ, գործիք և ուսումնառության արդյունք:

Կարևորագույն մեթոդը, որն ընկած է էքսկուրսիայի հիմքում`ճանաչողական /զննական/մեթոդն է :

Երեխայի ճանաչողությունը տարերային գործընթաց է, որը կապված է էմբրոգենեցիսի ամբողջ ընթացքի հետ: Էմբրոգենեզը կապված է մարմնի ընդհանուր զարգացման, նաև` նյարդային համակարգի և մտավոր գործառույթի զարգացման հետ:Դա մի ընդհանրական զարգացման գործընթաց է,որը կապված ճանաչողական համակարգի հետ:

ՀԻՇՈՂՈՒԹՅԱՆ ԱՄՐԱՊՆԴՈՒՄ ԳԵՂԵՑԻԿԻ ԲԱՑԱՀԱՅՏՈւՄ
ԸՆԿԵՐՆԵՐԻ ԵՎ
ՁԵՌՔԲԵՐՈւՄ ԸՆԿԱԼՈւՄ
ՀՈԳԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ

Ճանաչել նշանակում է վերափոխել,հասկանալ այդ վերափոխման գործընթացը և, որպես հետևանք,հասկանալ թե ինչպես է այն կառուցված:

Էքսկուրսիան որպես մեթոդ կիրառվում է ուսուցման կազմակերպման ձևի մի փուլ, որից հետո կամ առաջ կարող են կիրառվել նաև այլ մեթոդներ:

Էքսկուրսիայի` որպես մեթոդի հիմնական ֆունկցիան ուսումնասիրվող օբյեկ-տը բնական վիճակում ընկալելն է:

Էքսկուրսիաներն իրենց ծրագրային օրակարգով տարբեր են, դա կապված է, թե ինչպիսի կոլեկտիվ է գնում էքսկուրսիա և որ տարիքային խմբին են պատկանում:

Էքսկուրսիաները զարգացնում, ձևավորում, ամրապնդում են մարդու ճանաչո-ղական, ստեղծագործական կարողությունները:Նա կարողանում է ինքնուրույն գիտե-լիքներ ձեռք բերել և այդ գիտելիքները ճիշտ կիրառել:

Էքսկուրսիան նպաստում է երեխայի հետազոտաստեղծագործական կարողությունների ձևավորմանը և ամրակայում է նրա բազմաբնույթ մտածողությունը, որոնք ի հայտ են գալիս ծննդյան պահից:

Բազմաբնույթ մտածողությունների հեղինակ, մանկավարժ հոգեբան Հովարդ Գարդները մարդու մասին առավել տեղեկություններ ստանալու ճանապարհը գտավ մտածողության իր մշակած 7 չափանիշների մեջ:Դա նշանակում է, որ մարդը գիտելիքներ է ձեռք բերում ողջ կյանքի ընթացքում, սակայն մտածո-ղության այս կամ այն տեսակով օժտված է լինում ի ծնե: ԵՎ հենց մտածելու կերպով և ստացած տեղեկատվությունը ընկալելու, ըմբռնելու ձևով էլ մարդիկ տարբերվում են իրարից:

Հովարդ Գարդների առանձնացրած մտածողություններից առաջին երկուսը /խոսքային, տրամաբանական/ հատուկ են ավանդական դպրոցին: Հաջորդ երեքը առնչվում են հիմնականում արվեստի հետ /տեսողական, երաժշտական, մարմնա-շարժողական/: Իսկ վերջին երկուսը անվանում է խիստ անձնային մտածողութ-յուն /միջանձնային, ներանձնային/:

Բոլոր 7 մտածողությունները խիստ անհրաժեշտ են էքսկուրսիա կազմակերպելու ընթացքում:

Էքսկուրսիաներն իրենց կարևոր տեղն ունեն ուսուցման գործընթացն արդյու- նավետ կազմակերպելու մեջ:Այն կիրառվում է տարրական դպրոցից` առաջին դասարանից: Յուրաքանչյուր տարիքային խմբում այն ձևավորվում է յուրովի` ելնելով տարիքային առանձնահատկություններից:

Կարևորում եմ նրանց ճիշտ և տեղին կազմակերպումը:

Առաջին դասարանում երեխաների մոտ ամեն ինչը դժվարությամբ է ձևավորվում, նրանց մոտ <<կոլեկտիվ>> հասկացությունը դրսևորվելուց հետո, հաջորդ քայլը` էքսկուրսիա գնալն է:

Այս տարիքային խմբին նպատակահարմար է տանել տիկնիկային թատրոն` նախապես ծանոթացնելով ներկայացման գլխավոր թեմատիկային, էթիկայի կանոներին,անձի դրսևորման գարծոններին:

Այսպես նրանք կկարողանան կողմնորոշվել տարածության մեջ, կզարգացնեն իրենց տեսողական դաշտի պատկերացումները` շրջապատող իրերի և անձանց նկատմամբ:

Այս ամենին կհաջորդի տարեվերջյան էքսկուրսիան,որը կազմակեպվում է դեպի բնության գիրկ, պատմական տեսարժան վայր, որն իր տրամաբանական սկիզբն ու ավարտն ունի:

Առաջին դասարանում հաճախ տանում են Օշական`Մեսրոպ Մաշտոցի սուրբ օրրան:

ԻՄ ՓՈՐՁԻՑ

Ծրագրային բազմաբնույթ միջոցառումների շնորհիվ աշակերտների գիտակցության մեջ ձևավորվում է հարգանք մեր ազգի պատմության, հերոսների, գիր ու գրականության հանդեպ:

Կարևորում եմ նրանց այցը Օշական, քանզի հիշողության մեջ տեղ կգտնեն առաջին տպավորությունները, որոնք կուղղորդեն նրանց ամբողջ կյանքում:

Օշականում նրանք իրենց հարգանքի տուրքն են մատուցում նաև անհայտ զիվորին, այդ պահից ի վեր յուրաքանչյուր աշակերտի մոտ բարձրանում է հայրենասիրության զգացումը:

ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ՍԲ. ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻ

ԱՆՀԱՅՏ ԶԻՆՎՈՐԻ 405թվական ՀՈՒՇԱՐՁԱՆ ՔԱՐԵ ԳԻՐՔ

Կարևորում եմ ծնողների ներկայությունը, ինչն ազդում է աշակերտների վաքագծի դրսևորմանը:

Ծնողական կոլեկտիվի ամուր կառուցմանը նպաստում է ուսուցչի կողմից նախապես ծրագրած փոքրիկ միջոցառումները: Կատարվող աշխատանքներն իրենց դրական ազդեցություններ են ունենում երեխաների ինքնահաստատման գործում:

Երկրորդ և երրորդ դասարաններում առավել ընդլայնված են միջոցառումներն ու էքսկուրսիաները: Այս տարիքում աշակերտները քիչ թե շատ ինքնուրույն են, կարողանում են ավելի լավ կապակցել միտքը: Այստեղ դաս-էքսկուրսիաիան նպաստում է մարդկային շփմանն ու դրական հարաբերություններին:Մեր տարա-ծաշրջանում կազմակերպվող էքսկուրսիաները նպատակային են և ունեն իրենց նպատակահարմար տեղանքները:

2009 – 2010 ուսումնական տարվա սկզբին կազմակերպեցի այց` դաս-էքսկուրսիա` դեպի ՍԵՎԱՆԻ թերակղզի: Աշակերտները ծանոթացան ամենագեղեցիկ լճի` Սևանի աշխարհագրական դիրքին, զգացին հոգևոր արժեք-ները:Կատարեցին գործնական աշխատանք, պատրաստեցին նավակներ, երգեցին <<Փոքրիկ նավակ>> երգը:Իրենց տեղեկատվությամբ զարմացրեցին թե ° ծնողներին, թե° անծանոթներին: Նրանք պատմեցին, որ Սևանը պարուրված է Վարդենիսի և Գեղամա լեռնաշղթաներով,որ նրանից սկիզբ է առնում ընդամենը մեկ գետ` Հրազդանը, իսկ լցվում են քսանութ մեծ ու փոքր գետեր:

ՁԿՆԵՐ <<ԾՈՓՆՅԱ>> ՍԵՎԱՆԱՎԱՆՔ ԿԱՊՈՒՏԱՉ

<<ՍՈՒԻՆԱ>> ԳԵՂԵՑԻԿ

ԳՅՈԿՉԱՅ

Վերը նշված աշխատանքը նախապես կատարել էին աշակերտները` մտագրոհ մեթոդի միջոցով:

Այս ամենին հաջորդեց էքսկուրսիա` ԵՐԵՎԱՆ`<< Դելֆինարիում>> :Մինչ գնալը աշակերտները դասարանում փոքրիկ տեղեկատվությամբ համալրեցին իրենց գիտելիքների պաշարը,աշակերտներից մեկը պատմեց մի հունական լեգենդ, որտեղ դելֆինի օգնությամբ մի երեխա դպրոց էր գնում, քանի որ դպրոցի ու տան միջև ծովն էր:Անցնում են օրեր, այդ երեխան հիվանդանում է ու մահանում, դելֆինն էլ իր ընկերոջ կարոտից է սատկում:

Այստեղից էլ կարելի է հետևություն անել, որ դելֆինները խելացի, հոգատար և ընկերասեր են:

Առաջարկվեց հանելուկ, որը նույնպես վերագրված էր դելֆինին:

Խելքով, մտքով մոտ է մարդուն,

Չի մոռանում իր թշնամուն:

Ներկայացրին նաև նրանց կենսակերպի փաստերից, որ դելֆինները կաթնասուն կենդանիներ են, ապրում են վտառներով 15-40 տարի, ձայնազդանշանային օրգանը տեղավորված է քթանցքում, երկարությունը 1-3 մ, երբեմն էլ հասնում է 10 մ-ի: Դելֆինները օգնում են գտնելու խորտակված նավեր, այսինքն նրանք մարդկանց պետք են նաև ռազմական նպատակներով:

Այսպես էլ ծանոթացան օվկիանոսի ձկնաշխարհի ամենաբարի ձկան` դելֆինի հետ,որը շատ-շատ հատկանիշներով նման է մարդուն:

ԿԱԹՆԱՍՈՒՆ ԸՆԿԵՐԱՍԵՐ
ՋՐԱՅԻՆ ՀՈԳԱՏԱՐ
ՀՍԿԱ ՁՈՒԿ
ԽԵԼԱՑԻ
ՇՓՎՈՂ

Էքսկուրսիաների շարքը լրացրեց էքսկուրսիան`Արզնի ձոր, որն իր առասպելական ոգով ծանոթացրեց Արայի և Շամիրամի հետ: Աշակերտների նախապես պատրաստվածությունը հիացրեց ծնողներին, նաև ուսուցիչներին:

ԱՐԶՆՈՒ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Կա մի լեգենդ, որտեղ պատմվում է, որ հնագույն ազգերից մեկն էլ ասորիներրն են, ում թագուհին`Շամիրամը, սիրահարվում է մեր թագավոր Արային:
Արան ամուսնացած էր Նուարդի հետ և շատ էր սիրում իր կնոջը:Այս միտքը շատ է տանջում Շամիրամին ու նա չարացած պատերազմ է հայտարարում Արային: Այդ պատերազմը տեղի է ունենում հենց Արզնի ձորում` աջ և ձախ կողմերում: Պատերազմում զոհվում են շատ զինվորներ ու նրանց հետ նաև Արան: Դժբախտ լուրը հասնում է Շամիրամին, ով չէր հավատում ու ցանկանում էր ճշտել:

Լսականչը փաստում է, որ դին Արայինն է ու դրա հետ մեկտեղ ասում.

_Թե չես հավատում` ա՛ռ զննի …

Այստեղից էլ ծնվեց <<Արզնի >> անունը:

Շամիրամը խելագարի պես գնում է մարտի դաշտ ու գոռում.

_Ե°լ, Արա, ե°լ Արա…

Այստեղից էլ ծնվեց այսօրվա Աբովյան քաղաքի նախկին անունը`Էլառ:

Քանի որ ձորի ձախ կողմում գտնվում էր գյուղ Արան լեռն էլ կոչվեց <<Արա>>, պատճառն այն էր , որ Արայի դին տեղափոխում են լեռան գագաթ, որպեսզի արալեզները լիզեն Արայի արյունը:

Իսկ ինչու հենց լեռան վրա, և ինչ արալեզներ էին…
Լեգենդում ասվում էր, որ արալեզները հեքիաթային շներ են , որոնք պիտի լիզեին Արայի արյունը ու Արան պիտի կենդանանար…

Արա թագավորի անվան հետ է կապված նաև Արցախի անունը: Լեգենդում ասվում է, որ Արան շատ էր սիրում շրջել ՀԱՅԱՍՏԱՆՈՎ: Նա հասնում էր Լեռնային Ղարաբաղ` որսի: Տեղի բնակիչները Արային գովերգելու համար տեղանքը անվանում են <<Արայի ցախ>>, որն էլ հետագայում անվանվում է <<Արցախ>>: Այնուհետև աշակերտները գովում են տեղանքի ջուրը, հանքային ջրերի գործարանը...

Հաջորդիվ կազմակերպվեց էքսկուրսիա` Գառնի-Գեղարդ, որն աշակերտներին ուղղորդեց 1-13-րդ դար: Այս ամենում արմատացավ <<սերը դեպի հայրենիք>> գաղափարախոսությունը: Այստեղ էլ աշակերտների ճանաչողական և զննական զարգացվածությանը նպաստեց ծնողների մասնակցությունը:

2011-2012 ուստարվա սկզբին`հոկտեմբերի 2-ին, իմ դասվարական դասարանի աշակերտների հետ ուղևորվեցինք Լոռվա չնաշխարհիկ մարզ` գյուղ Դսեղ`Հովհ.Թումանյանի անվան տուն-թանգարան:

Այստեղ աշակերտները ծանոթացան բանաստեղծի գլուխգործոցներին, աշակերտների մոտ կտրուկ իմացական շրջադարձ եղավ:Հանդիպեցինք նաև <<Այբբենարան>> գրքի հեղինակ Վաչագան Սարգսյանին, ով դիտելով աշակերտների ելույթը, ոգևորեց նրանց: Թումանյանական տոնն անմոռանալի ժամեր պարգևեց Բյուրեղավանի հիմնական դպրոցի 4-րդ դասարանի աշակերտներին և ծնողներին:

2011 – 2012 ուստարվա վերջին էքսկուրսիան դեպի հոգևոր քաղաք Էջմիածին այցելելն էր: Քաղաք, որի պատմությանը ծանոթ էին դեռևս տառուսուցման շրջանից: Աշակերտները ծանոթացան նախկին կաթողիկոսների կենսագրությանն ու ծավալած աշխատանքային գործունեություններին:

Այս ամենից համոզված` կատարում եմ եզրակացություն, որ աշակերտների մոտ զարգանում է նաև քարտեզագրություն` ամրակայելով տեսողական – տարածական դաշտը: Հաջորդական ճանապարհորդության ընթացքում ձևավորվում է հոգատարություն ընկերների հանդեպ, որն էլ հանգեցնում է փոխադարձ հարգանքի:

Ստանիսլավ Շացկին ասել է. <<Աշակերտներն աշխատելու ընթացքում ծախսում են իրենց ուժերը, հենց դրա մեջ է ուսման էությունը, այն է` ինչքան շատ են նրանք ուժեր ծախսում, այնքան շատ են ձեռք բերում նոր ուժեր>>:

Կարևորում եմ ուսուցիչների պատրաստվածությունն ու իմացականը, նրանց ազգային ոգու դաստիարակությունը:

Ողղորդվում եմ Հովարդ Գարդների մտածողության տեսակետով. <<Վարպետ է այն ուսուցիչը, ով կարողանում է բացել մի շարք տարբեր պատուհաններ միևնույն նյութի կամ հասկացության շուրջ>>:

ԳՐԱԿԱՆՈւԹՅԱՆ ՑԱՆԿ

1.Պ. Պ. Բլոնսկի << Մանկավարժական գործունեությունը և տեսությունը>>:
2.Ստանիսլավ Շացկի <<Իմ մանկավարժական ուղին>> , Մոսկվա 1963թ.:
3.Հովարդ Գարդներ <<Բազմաբնույթ մտածողության էությունը>>:
4.Հեղինակային կոլեկտիվ <<I-ից III դասարանների աշակերտների դաստիարակության հիմնական առանձնահատկություններն ու խնդիրները>>:

Ծովինար Հովհաննիսյան
29.08.2017, 23:03
Շնորհակալություն ,շատ հետաքրքիր էր ,մեծ բավականություն ստացա ձեր աշխատանքից:

Լուսինե Ա.
22.10.2017, 17:00
Ինձ էլ դուր եկավ,շնորհակալություն:

Թեհմինե Հայրապետյան77
24.03.2018, 23:04
Էքսկուրսիա բառը լատիներեն նշանակում է կոլեկտիվ ուղևորություն կամ կուլտուր լուսավորչական նպատակ: Վերջերս լայնորեն տարածվել է 14-րդ դարի սկզբին ինչպես արտասահմա-նում, այնպես էլ մեզ մոտ: Էքսկուրսիան արտադպրոցական դաստիարակության ճյուղերից մեկն է: Արտադպրոցական դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, այն նպատակաուղղված է նրանց հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը... Արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է մանկապատանե-կան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչա-կան, արվեստի դպրոցների, ճամբարների և արտադպրոցական դաստիարակու-թյուն իրականացնող այլ կազմակեպությունների միջոցով:

https://www.youtube.com/watch?v=2vhmpW-6VcI&t=435s
https://www.youtube.com/watch?v=TKawnyWY0nA&feature=youtu.be

Թեհմինե Հայրապետյան77
24.03.2018, 23:14
Հարգելի գործընկերներ եկեք խոսենք Էքսկուրսիաների ճիշտ կազմակեպման մասին :Չէ որ աշակերտները մեծանալով միշտ հիշում ու քննարկման են ենթարկում իրենց դպրոցական տարինեիր էքսկուրսիաները:

Մարգարյան Նաիրա
25.03.2018, 02:06
Էքսկուրսիա բառը լատիներեն նշանակում է կոլեկտիվ ուղևորություն կամ կուլտուր լուսավորչական նպատակ: Վերջերս լայնորեն տարածվել է 14-րդ դարի սկզբին ինչպես արտասահմա-նում, այնպես էլ մեզ մոտ: Էքսկուրսիան արտադպրոցական դաստիարակության ճյուղերից մեկն է: Արտադպրոցական դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, այն նպատակաուղղված է նրանց հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը... Արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է մանկապատանե-կան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչա-կան, արվեստի դպրոցների, ճամբարների և արտադպրոցական դաստիարակու-թյուն իրականացնող այլ կազմակեպությունների միջոցով:

https://www.youtube.com/watch?v=2vhmpW-6VcI&t=435s
https://www.youtube.com/watch?v=TKawnyWY0nA&feature=youtu.be

Հարգելի Թեհմինե, հետաքրքիր թեմա եք ընտրել քննարկման համար:Էքսկուրսիան համարվում է ուսուցման կազմակերպման մի յուրահատուկ ձև, աշխարհաճանաչողական գիտելիքների հաղորդման միջոց:

Թամարա Միրզոյան
25.03.2018, 14:10
Էքսկուրսիա բառը լատիներեն նշանակում է կոլեկտիվ ուղևորություն կամ կուլտուր լուսավորչական նպատակ: Վերջերս լայնորեն տարածվել է 14-րդ դարի սկզբին ինչպես արտասահմա-նում, այնպես էլ մեզ մոտ: Էքսկուրսիան արտադպրոցական դաստիարակության ճյուղերից մեկն է: Արտադպրոցական դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, այն նպատակաուղղված է նրանց հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը... Արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է մանկապատանե-կան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչա-կան, արվեստի դպրոցների, ճամբարների և արտադպրոցական դաստիարակու-թյուն իրականացնող այլ կազմակեպությունների միջոցով:

https://www.youtube.com/watch?v=2vhmpW-6VcI&t=435s
https://www.youtube.com/watch?v=TKawnyWY0nA&feature=youtu.be

Հարգելի՛ Թեհմինե, քննարկվող թեման հետաքրքիր է և արդիական: Էքսկուրսիան ուսուցման կազմակերպման ձև է, որը հնարավորություն է ընձեռում բնական պայմաններում կատարել տարբեր առարկաների, երևույթների և գործընթացների ուսումնասիրություններ, դիտարկումներ: Չափորոշչումի ամրագրված գիտելիքների մի մասը կարելի է ստանալ էքսկուրսիաների միջոցով: Այս ձևով յուրացումը ավելի կայուն և խորն է լինում: Էքսկուրսիաները կատարում են այն նույն գործառույթները, ինչ-որ դասերը՝ ուսուցանող, դաստիարակող և զարգացնող:

Gayane Lachinyan
25.03.2018, 16:38

Տարրական դասարաններում ուսուցման կազմակերպման այս ձևը առավել գործածական է, որովհետև տարրական դասարանների աշակերտները գիտելիքները յուրացնում են առավել լավ այն դեպքում, երբ անմիջականորն շփվում են ուսումնասիրվող առարկաների և երևույթների հետ:

Էքսկուրսիաները կատարում են այն նույն գործառույթները, ինչ-որ դասերը. ուսուցանող, դաստիարակող և զարգացնող:Դրանք են.

Կրթական
◊ գիտելիքների խորացում, առանձին առարկաների և երևույթների մասին պատկերացումների կազմում
◊ գործնականում տեսական գիտելիքների կիրառում

Զարգացնող.
◊ դիտումներ կատարելու կարողությունների զարգացում, ուշադրության, հիշողության ընդունակության զարգացում:

Դաստիարակչական
◊ գեղագիտական դաստիարակություն
◊ հայրենասիրության դաստիարակում, բնության նկատմամբ սիրո դաստիարակում

Gayane Lachinyan
25.03.2018, 16:42
Էքսկուրսիա բառը լատիներեն նշանակում է կոլեկտիվ ուղևորություն կամ կուլտուր լուսավորչական նպատակ: Վերջերս լայնորեն տարածվել է 14-րդ դարի սկզբին ինչպես արտասահմա-նում, այնպես էլ մեզ մոտ: Էքսկուրսիան արտադպրոցական դաստիարակության ճյուղերից մեկն է: Արտադպրոցական դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, այն նպատակաուղղված է նրանց հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը... Արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է մանկապատանե-կան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչա-կան, արվեստի դպրոցների, ճամբարների և արտադպրոցական դաստիարակու-թյուն իրականացնող այլ կազմակեպությունների միջոցով:

https://www.youtube.com/watch?v=2vhmpW-6VcI&t=435s
https://www.youtube.com/watch?v=TKawnyWY0nA&feature=youtu.be

Հարգելի Թեհմինե, ճիշտ կազմակերպված էքսկուրսիաները մեծ դեր ունեն երեխայի արժեհամակարգի ձևավորման վրա: Դրանք ունեն ճանաչողական մեծ նշանակություն: Էքսկուրսիաների միջոցով երեխաները ծանոթանում են հայրենիքին, ծննդավայրին, գեղագիտական արժեքներին, պատմական իրադարձություններին, բնական հարստություններին, բնության գողտրիկ վայրերին, հոգևոր կյանքի փաստերին…
Կարող եք օգտվել այս հղումից
https://forum.armedu.am/showthread.php/1464

Թամարա Միրզոյան
25.03.2018, 18:56
Տարրական դասարաններում ուսուցման կազմակերպման այս ձևը առավել գործածական է, որովհետև տարրական դասարանների աշակերտները գիտելիքները յուրացնում են առավել լավ այն դեպքում, երբ անմիջականորն շփվում են ուսումնասիրվող առարկաների և երևույթների հետ:

Էքսկուրսիաները կատարում են այն նույն գործառույթները, ինչ-որ դասերը. ուսուցանող, դաստիարակող և զարգացնող:Դրանք են.

Կրթական
◊ գիտելիքների խորացում, առանձին առարկաների և երևույթների մասին պատկերացումների կազմում
◊ գործնականում տեսական գիտելիքների կիրառում

Զարգացնող.
◊ դիտումներ կատարելու կարողությունների զարգացում, ուշադրության, հիշողության ընդունակության զարգացում:

Դաստիարակչական
◊ գեղագիտական դաստիարակություն
◊ հայրենասիրության դաստիարակում, բնության նկատմամբ սիրո դաստիարակում

Հարգելի՛ Գայանե, լրացնենք նաև, որ էքսկուրսիաները կարող են լինել մուտքային, ընթացիկ, ամփոփիչ:
1. Մուտքային էքսկուրսիաները, ինչպես նաեև մուտքային դասերը, նախապատրաստում են ուսումնասիրելու այս կամ այն թեման: Այս էքսկուրսիաների ընթացքում հավաքվում են նյութեր, որոնք էլ հետագայում օգտագործվում են համապատասխան թեմայի ուսումնասիրման ժամանակ:

2. Ընթացիկ էքսկուրսիաները անցկացվում են նոր թեմայի ուսումնասիրմանը զուգահեռ: Սա հատկապես իրականցվում է, երբ նոր նյութի յուրացումը հնարավոր չէ ապահովել բառային մտապատկերներով: Օգտակար է այն անցկացնել նյութի նախնական ուսումնասիրությունից հետո:

3. Ամփոփիչ էքսկուրսիաներն անցկացվում են թեմայի ուսումնասիրման ավարտին: Նպատակն է սովորեցնել երեխաներին ձեռքբերած գիտելիքները համեմատել շրջապատող երևույթների հետ:

Թեհմինե Հայրապետյան77
25.03.2018, 22:28
Շնորհակալ եմ Նաիրա ջան կարծիքների համար ,ինձ թվում է յուրաքանչյուրիս պարտքն է ժամանակին ու ճիշտ կազմակերպել էքսկուրսիան,որպեսզի տարիներ հետո գնհատանքի արժանանան կատարած աշխատանքները:Շնորհակալություն:

Թեհմինե Հայրապետյան77
25.03.2018, 22:35
Գայանե ջան կարծում եմ ,որ տարրական դասարաններում և պարտադիր է, և անհրաժեշտ կազմակերպել էքսկուրսիաներ,համաձայն եմ Ձեր նշած փաստերի հետ ,որոնք կրթում ու դաստիարակում են մարդուն ՝բարոյական տեսանկյունից:

Թեհմինե Հայրապետյան77
25.03.2018, 22:40
Շնորհակալ եմ Թամարա ջան լրացնելու պաշարը՝պարզաբանելով էքսկուրսիաների տեսակները:

Արմենուհի Խաչատրյան
26.03.2018, 22:10
Էքսկուրսիա բառը լատիներեն նշանակում է կոլեկտիվ ուղևորություն կամ կուլտուր լուսավորչական նպատակ: Վերջերս լայնորեն տարածվել է 14-րդ դարի սկզբին ինչպես արտասահմա-նում, այնպես էլ մեզ մոտ: Էքսկուրսիան արտադպրոցական դաստիարակության ճյուղերից մեկն է: Արտադպրոցական դաստիարակության նպատակը սովորողների ազատ ժամանցի կազմակերպման միջոցով նրանց հետաքրությունների զարգացման համար պայմաններ ստեղծելն է, այն նպատակաուղղված է նրանց հոգևոր, գեղագիտական, ֆիզիկական զարգացմանը... Արտադպրոցական դաստիարակությունն իրականացվում է մանկապատանե-կան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչա-կան, արվեստի դպրոցների, ճամբարների և արտադպրոցական դաստիարակու-թյուն իրականացնող այլ կազմակեպությունների միջոցով:

https://www.youtube.com/watch?v=2vhmpW-6VcI&t=435s
https://www.youtube.com/watch?v=TKawnyWY0nA&feature=youtu.be

Հարգելի Թեհմինը էքսկուրսիաների դերը մեծ է ոչ միայն տարրական դասարաններում,այլ նաև միջին և ավագ օղակներում,հատկապես աշխարհագրության դասաժամերին,քանզի ուսումնական էքսկուրսիաները,դիտարկումները ,փորձերը ու գործնական աշխատանքները տեղանքում ուժեղացնում են աշխարհագրության ուսուցման գործնական ուղղվածությունը:

Թեհմինե Հայրապետյան77
27.03.2018, 00:03
Համամիտ եմ ձեզ հետ հարգելի Արմենուհի դեռ տարրական դպրոցից աշակերտների մոտ սկսվում է ձևավորվել տարածության ընկալումը,իմ կազմակերպած էքսկուրսիաներից
վստահ կարող եմ ասել, որ տարրական դպրոցի աշակերտը աշխարհագրական դիրքի պատկերացում է իր մոտ ձևավորում ,եթե արդեն ծանոթ է որոշ տեղանքների՝ Օշական,Գառնի- Գողարդ,Երևան,Սևան ,Դսեղ... տեղանքներին:

Narine.
18.04.2018, 17:44
Էքսկուրսիաները ունեն ուսումնադաստիարակչական բնույթ: Լավ կազմակերպված և անցկացված էքսկուրսիան հավասար է հաջողված դասին:

Թեհմինե Հայրապետյան77
15.06.2018, 00:31
Համամիտ եմ Նարինե ջան ասեմ ,որ հաջողված Էքսկուրսիաներ շատ եմ ունեցել և համարել եմ հաջողություն...

Թեհմինե Հայրապետյան77
24.08.2018, 00:15
Ես էլ եմ շնորհակալ գնհատանքի համար

Թեհմինե Հայրապետյան77
24.08.2018, 00:18
Ես էլ եմ շնորհակալ գնհատանքի համար