PDA

Դիտել ողջ տարբերակը : Սերմանենք ազնվություն,արժևորենք սովորողի գործունեությունը.

Նունե Մարգարյան
17.06.2017, 22:02
Սովորողի գործունեության արժևորումը հատկապես 11-15 տարեկանում , շատ կարևոր է, քանի ,որ այդ հասակը համարվում է դեռահասության տարիք, և այն բնութագրվում է սովորողի <<ես>> -ի ակտիվ ձևավորմամբ: Ի տարբերություն կրտսեր դպրոցականների՝ դեռահասների մոտ ինտենսիվորեն զարգանում է ինքնագիտակցությունը, ավելանում են դրա բաղադրամասերը, ընդլայնվում է շփումը հասակակիցների հետ, ստեղծելով այս կամ այն տեսակի ինքնագնահատական իր անձի մասին: Դերային հարաբերությունների զարգացումը համադրվում է անձնային փոխհարաբերությունների ինտենսիվ ձևավորմամբ, ինչը այս ժամանկից սկսած, ձեռք է բերում յուրահատուկ նշանակություն:Եվ տարիքային այս փուլում առանձնակի դեր ունի ուսուցչի վերաբերմունքը աշակերտի հանդեպ: Ուսուցիչը պետք է կարողանա աշակերտի << ես >> -ը ճիշտ գնահատել և փորձել շփվել նրա հետ առանձնակի մոտեցմամբ: Հատկապես այս տարիքային խմբի մեջ առավել տարբերվող են օժտված երեխաները: Նրանք կարող են դասապրոցեսի ընթացքում դրսևորել ծուլութըուն, դասրանային աշխատանքը չկատարելու ցանկություն, կամ միանգամից խնդրի լուծումը կգրեն տետրում ՝ առանց լուծման ընթացքի: Այստեղ ուսուցիչը մեծ դժվարության է հանդիպում նմանատիպ աշակերտի հետ շփվելու ,նրանց եսը ճիշտ գնահատելու գործում: Կան փոքր քայլեր, որոնք այստեղ կարող են բերել մեծ արդյունքի:Նման արդյունքի կարող են հասցնել , երբ օժտոած երեխան ուսուցչի հետ շփվում է այլ միջավայրում՝ ոչ դաս - դասարանային մթնոլորտում, երբ ուսուցիչը փորձում է ուսուցիչ - աշակերտ կարծրատիպը վերացնել,, երբ փորձում է աշակերտի համար լինել ուղղորդողի դերում: Ուսուցիչը կարող է ուղղակի աշակերտի հետ անմիջականորեն զրուցել ,կամ որևիցե խնդիր լուծել, հետաքրքիր նյութեր ուղարկել էլեկտրոնային հասցեին: Առաջին հայացքից նման մոտեցումը թվում է հասարակ , բայց այս փոքր հնարքով կարևորվում է աշակերտի ես - ը , նա իրեն գնահատված է զգում: Այսպիսով, վստահություն ձեռք բերելով , աշակերտին հեշտ կլինի ուղղորդել և սեր առաջացնել տվյալ առարկայի նկատմամբ, նրա մոտ առաջանում է նաև ազնվության և պատրաստակամության հատկանիշներ:

Վիոլետա Կոստանդյան
19.06.2017, 01:10
Ուսուցիչն ամենից առաջ պետք է ճանաչի յուրաքանչյուր աշակերտին , որպեսզի կարողանա ճիշտ աշխատել յուրաքանչյուր աշակերտի հետ : Ճանաչելով աշակերտի հնարավորություններն ու կարողությունները ՝ ուսուցիչը կիմանա , թե ինչ կարող է սպասել յուրաքանչյուր աշակերտից :
Եվ այս դեպքում միայն ուսուցիչը կարող է ճիշտ արժևորել սովորողի գործունեությունը :

Նունե Մարգարյան
20.06.2017, 09:29
Վիոլետա ջան , քեզ հետ համաձայն եմ ,հոգեբանորեն ուսումնասիրելով աշակերտի ներքին աշխարհը ,կարողանում ես ճիշտ մոտեցում ցուցաբերել: Կան այնպիսինները ,որոնք շատ զգայուն են և ամեն մի խոսքը անգամ նրանց համար ճակատագրական է թե ընտանիքում, թե շրջապատում:

Ծովինար Հովհաննիսյան
30.08.2017, 14:25
Ես ևս համամիտ եմ,որ ուսուցիչը պետք է ճանաչի սովորողի հոգին,ինչն էլ իր հերթին թույլ կտա վեր հանել նրա կարողությունները և հմտությունները:

Արսենյան
24.10.2017, 11:28
Ազնվություն սերմանելու համար անհրաժեշտ է ազնիվ լինել, վերհանել և արժևորել ազնիվ արարքները, շարժառիթները, պախարակել ստորն ու նենգությունը, պատեհապաշտությունը: Գրականությունը անսպառ հնարավորություններ ունի:

Սոֆյա Առաքելյան
28.10.2017, 16:14
Շատ հետաքրքիր և կարևոր թեմա եք ընտրել : Իմ կարծիքով դեռահասների նկատմամբ պետք է լինել փոքր ինչ ներողամիտ , նրանց հետ աշխատել սիրով , ուշադրությամբ ու զգուշությամբ :

Օլգա Հայրապետյան
18.01.2018, 20:44
Դեռահասների վարքը խիստ հակասական է լինում:Դրանց մոտ զարգանում է եսասիրությունը,հետագա պլանների անտեսումը,անտարբերությունը ներկայի նկատմամբ,կամակորությունը,ուսուցիչներին ու ծնողներին հակադրվելը,նրանց չենթարկվելը,արտառոց պահվածքը:Երբեմն երեխաները դառնում են ավելի երազող,ձգտում են անիրականին ու երևակայականին:

Նունե Մարգարյան
18.01.2018, 21:21
Շատ համամիտ եմ ձեր հետ ,սիրելի Օլգա : Դեռահասները կարող են շատ հաճախ ստել , չհասկանալով ասածի կարևորությունը, ,կարող են ստել իմպուլսիվ , կարող են սուտ խոսել իբր իրենց կարծիքով ,իրենց ընկերոջը չմատնելու նպատակով:Բայց և այնպես մենք մանկավարժ լինելով շատ անգամ հասկանում ենք, փորձում ենք սովորեցնել ազնիվ լինել :Մի գուցե ներողամիտ լինելով աջակցում ենք կամ ենթադրում ենք , որ կհասկանան:

Նունե Մարգարյան
18.01.2018, 22:05
Ուսուցիչն ամենից առաջ պետք է ճանաչի յուրաքանչյուր աշակերտին , որպեսզի կարողանա ճիշտ աշխատել յուրաքանչյուր աշակերտի հետ : Ճանաչելով աշակերտի հնարավորություններն ու կարողությունները ՝ ուսուցիչը կիմանա , թե ինչ կարող է սպասել յուրաքանչյուր աշակերտից :
Եվ այս դեպքում միայն ուսուցիչը կարող է ճիշտ արժևորել սովորողի գործունեությունը :

Միանգամայն համամիտ եմ հարգելի Վիոլեըա, ճանաչելով աշակերտին կարող է ուսուցիչը արժևորել երեխայի մարդկային հատկանիշները , նաև ուղղորդել բարդ իրավիճակներում:

Անգին Ասլանյան
18.01.2018, 22:54
ՈՒսուցիչը իր վառ օրինակով պետք է լինի աշակերտի կյանքի առաջին հոգեբանը:Իր ազնիվ և բարոյական հատկանիշները ներկալացնելով պետք է կերտի աշակերտի ազնիվ ու շիտակ ուղին:

Նունե Մարգարյան
21.01.2018, 13:07
Պարզապես շրջապատի ազդեցությունը գերակշռող է հաճախ, բարոյական արժեքներ հասկացողություն,հատկապես ազնվությունը ձևավորելու ուղին դժվար է :

Rosi
21.01.2018, 20:40
Ուսուցչի ամեն մի քայլը, նրա ամեն մի բառը, գործադրվող ամեն մի հնար հագեցված է որոշակի իմաստով և աշակերտների մոտ առաջանում է համապատասխան հոգեբանական արձագանք: Ահա, թե ինչու շատ կարևոր է, որպեսզի ամեն մի ուսուցիչ առաջին հերթին տիրապետի հոգեբանական բավականաչափ հմտությունների, որոնք անհրաժեշտ են իր ուսումնադաստիարակչական գործունեության ճիշտ և արդյունավետ նպատակին հասնելու համար:

Նունե Մարգարյան
21.01.2018, 20:57

Ճշմարիտ և միաժամանակ խորիմաստ բնորոշում է, հարգելի Ռոզա, մանավանդ այժըմյան երեխաները, որոնք հագեցած են տեղեկատվությամբ և խելացի են իրենց կողմնորոշումներում: Երեխաները հաստատուն տիրապետում են իրենց իրավունքները , ինչ չի կարելի ասել պարտականությունների մասին: Այդ պատճառով մեր զգոնությունը այդ հարցում պետք է լինի լիարժեք:

petros59
21.01.2018, 21:41
ՈՒսուցիչը իր վառ օրինակով պետք է լինի աշակերտի կյանքի առաջին հոգեբանը:Իր ազնիվ և բարոյական հատկանիշները ներկալացնելով պետք է կերտի աշակերտի ազնիվ ու շիտակ ուղին:

Պետք է : Սակայն փաստերը այլ բանի մասին են խոսում ; Բավական է հիշենք աժ ընտրուփյուններում ուսուցիչների տված ազնվության դասերը :

Նունե Մարգարյան
24.01.2018, 20:15
Ինչ եք կարծում սոցիալական վիճակը ընտանիքի ազդում է երեխայի մեջ ազնվության ձևավորման վրա:Իմ կարծիքով այո:

Նունե Մարգարյան
25.01.2018, 22:38
Համամիտ եմ հարգելի Անգին ,կարծում եմ նաև անկեղծ ,ընկերական զչույցի միջոցով կարելի է հասնել այն բանի ,որ երեխայի մոտ ազնվություն և անկեղծություն առաջանա:

Նունե Մարգարյան
03.02.2018, 15:48
[QUOTE=petros59;29596]Պետք է : Սակայն փաստերը այլ բանի մասին են խոսում ; Բավական է հիշենք աժ ընտրուփյուններում ուսուցիչների տված ազնվության դասերը :[/QUOTE Հասկանում եմ , բայց այնուամենայնիվ, մտավորականության մասնիկ կազմելով ,մեր ապագա սերնդի հետ աշխատանքով , փորձենք շտկենք ինչքան ,որ կստացվի : Կարծում եմ լավատեսորեն վերաբերվենք և սպասենք արդյունքին:

Նունե Մարգարյան
08.02.2018, 01:11
Ինչպես վարվել այն աշակերտի հետ ,ով նայելիս աչքերիտ մեջ կարող է ստել առանց խղճի խայթ զգալու:

Օլգա Հայրապետյան
09.02.2018, 22:23
Հարգելի Նունե,մանկավարժի աշխատանքը գործառույթների մի համակարգ է,որի գլխավոր նպատակներից մեկը մարդու դաստիարակությունն է:

Նունե Մարգարյան
10.02.2018, 13:26
Ես լիովին համամիտ եմ հարգելի Օլգա ,մարդ դաստիարակելը բավականին երկար և դժվար գործընթած է:Այդ պատճառով մանկավարժը- դա կոչում է ավելի շատ ,քան մասնագիտություն:

Նունե Մարգարյան
17.02.2018, 13:05
Հարգելի Նունե,մանկավարժի աշխատանքը գործառույթների մի համակարգ է,որի գլխավոր նպատակներից մեկը մարդու դաստիարակությունն է:
Դաստիարակությունից է կախված անձի բարոյական արժեքների ձևավորումը և ձևաչափը:Բայց չէ որ այդ դաստիարակությունը մատաղ սերունդը ստանում է ոչ միայն դպրոցի պատերի ներսում:

Անահիտ Չոմարյան
17.02.2018, 17:17
Շատ համամիտ եմ ձեր հետ ,սիրելի Օլգա : Դեռահասները կարող են շատ հաճախ ստել , չհասկանալով ասածի կարևորությունը, ,կարող են ստել իմպուլսիվ , կարող են սուտ խոսել իբր իրենց կարծիքով ,իրենց ընկերոջը չմատնելու նպատակով:Բայց և այնպես մենք մանկավարժ լինելով շատ անգամ հասկանում ենք, փորձում ենք սովորեցնել ազնիվ լինել :Մի գուցե ներողամիտ լինելով աջակցում ենք կամ ենթադրում ենք , որ կհասկանան:
Հարգելի Նունե,ամեն ինչ ճիշտ է չափի մեջ.և՜ ներողամտությունը,և՜ խստությունը:Ամեն իրավիճակ ունի իր լուծումը,կախված դեռահասի վարքագծից,շրջապատի վերաբերմունքից:Ամեն դեպքոմ ուսուցիչը պետք է հստակ գիտակցի,որ ճգնաժամային տարիք է ,երեխան ավելի բռնկուն է ,ավելի շատ ուշադրության կարիք ունի:

Ամալյա Հովհաննիսյան1
17.02.2018, 17:29
Հարգելի Նունե, հետաքրքիր թեմա եք ընտրել. Յուրաքանչյուր ուսուցիչ նախ և առաջ պետք է հոգեբան լինել, թափանցել աշակերտի ներաշխարհը,տեսնել և ճանաչել աշակերտի կարողություններն ու հմտությունները և քայլեր մշակել ազնվություն սերմանելու ուղղությամբ. Պետք է վատաբանել ու պախարակել վատ արարքները, որպեսղի գնահատվի լավն ու գեղեցիկը, ազնվությունն ու բարությունը.

Նունե Մարգարյան
17.02.2018, 22:02
Հարգելի Ամալյա, մեր օրերում երեխաները շատ ավելի աչքաբաց են և հնարամիտ, համամիտ եմ ձեզ հետ ,պետք է հոգեբանորեն պատրաստ լինենք ամեն մի իրավիճակում կողմնորոշվելու և ճիշտ լուծումներ տալու ստեղծված իրավիճակում առաջացած խնդրին:Այնուամենայնիվ ընտանիքի ապրելակերպից և սոցիալական վիճակից կախված է երեխայի բարոյական դաստիարակությունը ,նրա կողմից ազնվության դրսևորումը :

Անահիտ Չոմարյան
17.02.2018, 22:34
Դաստիարակությունից է կախված անձի բարոյական արժեքների ձևավորումը և ձևաչափը:Բայց չէ որ այդ դաստիարակությունը մատաղ սերունդը ստանում է ոչ միայն դպրոցի պատերի ներսում:

Դաստիարակության անմիջական մասնակիցներն են դպրոցից բացի ընտանիքն ու շրջապատը:Այս եռամիասնությունը եթե աշխատում է ներդաշնակորեն ,անձի դաստիարակությունն ընթանում է դրական արժեքների ձևավորմամբ և զարգացմամբ:

Նունե Մարգարյան
17.02.2018, 22:36
Հարգելի Նունե,ամեն ինչ ճիշտ է չափի մեջ.և՜ ներողամտությունը,և՜ խստությունը:Ամեն իրավիճակ ունի իր լուծումը,կախված դեռահասի վարքագծից,շրջապատի վերաբերմունքից:Ամեն դեպքոմ ուսուցիչը պետք է հստակ գիտակցի,որ ճգնաժամային տարիք է ,երեխան ավելի բռնկուն է ,ավելի շատ ուշադրության կարիք ունի:

Միանում ձեր կողմից բնորոշմանը ՝ ճգնաժամային տարիք է, երեխան ավելի բռնկուն է,նաև զգայուն և ինքնահաստատման ձգտող, քանի, որ նրա համար ավելի կարևոր է ընկերական շրջապատի կարծիքը:Մենք, մանկավարժներս պետք է կարողանանք նրբորեն գործել, չվիրավորելով նրանց ԵՍ-ը:

Նունե Մարգարյան
20.02.2018, 22:10
Հարգելի ֆորումցիներ միանշանակ, դեռ վաղ հասակից սովորեցնելով վստահություն ձեռք բերել իրենց ազնիվ վերաբերմունքով թե ընկերական շրջապատում և թե հասարակության մեջ կնպաստենք վաղվա մեր հասարակարգի բարելավմանը:Եվ թող ներեն ինձ եթե սխալվում եմ ,որ հիմա հենց մեր իսկ ոլորտում մենք շատ, բազմաթիվ անգամ հանդիպում ենք տարբեր տեսակի անազնիվ և անարդար դեպքերի և վերաբերմունքի :

Նունե Մարգարյան
23.02.2018, 17:14
Դե իհարկե , խոսում ենք ազնվության մասին ,որը շատ դեպքերում սերտորեն կապված է արդարության հետ ,սպասում ես արդար ավարտի, բայց մեկել տեսար հայտնվում են ու ամեն բան շուռ տալիս այնպես ինչպես իրենց պետք է:Մենք մեծերս ոնց որ հիասթափվելով փորձում ենք մոռանալ , բայց նայելով երեխաների աչքերին չգիտես ինչ պատասխանես:

Օլգա Հայրապետյան
24.02.2018, 17:03
Հարգելի Նունե,ինձ թվում է,ազնվությունը դա գեներով փոխանցված հատկանիշ է:Դե իհարկե, եթե և ծնողները,և ուսուցիչները շատ աշխատեն միգուցե մի բան ստացվի:

Նունե Մարգարյան
24.02.2018, 19:10
Հարգելի Նունե,ինձ թվում է,ազնվությունը դա գեներով փոխանցված հատկանիշ է:Դե իհարկե, եթե և ծնողները,և ուսուցիչները շատ աշխատեն միգուցե մի բան ստացվի:

Սիրելի Օլգա իմ կարծիքով մարդուն հնարավոր է վերադաստիարակել, : Չէ որ լինում են դեպքեր անգամ սուտ ասելու կամ սուտ վկայություն տալու պատճառով մարդը կարող է զրկվել ազատությունից , այդ դեպքում կարելի արդյոք հանգիստ վերաբերվել այդ փաստին:Ես համամիտ եմ գեներով անցնելու փաստը կա,բայց շրջապատի ազդեցությունը և ընթացիկ ապրելակերպը մեծ գործոն են հանդիսանում այս պարագայում:

Օլգա Հայրապետյան
21.03.2018, 20:32
Ինչպես ասել է Սոկրատը<< Դաստիարակությունը դժվար գործ է,և նրա պայմանների բարելավումը յուրաքանչյուր մարդու սրբազան պարտականություններից մեկն է,որովհետև չկա ավելի կարևոր բան,քան ինքն իրեն և իր մերձավորներին կրթելը:>>

Նունե Մարգարյան
22.03.2018, 23:14
Շատ ճշմարիտ մեջբերում եք արել, հարգելի Օլգա, դաստիարակության պայմանների բարելավման գործընթացը , կարծում եմ ստանձնում է յուրաքանչյուր ուսուցիչ իր սաներին առաջին հերթին լավ մարդ դաստիարակելու համար:

Գոհար Խաչատրյան Յուրիի
20.06.2018, 20:02
Հարգելի ՝Նունե Մարգարյան,անկեղծությունն եւ ճշմարտությունն արժանի մարդու հատկություններն են: