PDA

Դիտել ողջ տարբերակը : Երեխան և փողը

Նարինե Մուրադյան
14.06.2017, 20:50
Հարգելի մասնակիցներ, հետաքրքիր կլինի ծանոթանալ ձեր կարծիքներին այն հարցի շուրջ, թե որ տարիքից սկսած՝ երեխային կարելի է գումար տալ:

Rosi
14.06.2017, 21:09
Ըստ իս երեխային կարելի է ծախսելու գումար տալ 6 տարեկանից սկսած, սակայն այն պետք է լինի արդարացված, ծնողներըը պետք է բացատրեն, թե որն է վարձատրության նպատակը: Այդպես փոքրիկը կսովորի խնայողություններ անել և իր սեփական գումարով ինչ-որ մի բան գնել իր համար՝ կամաց-կամաց հասկանալով փողի էությունը:

Իրինա Մարգարյան
14.06.2017, 22:13
Փողը երբեք չի «փչացնի» երեխային, եթե ծնողը փողի մասին ճիշտ պատկերացում ձևավորի երեխայի մոտ:
Փողը արժեք է, որը բարելավում է մեր կյանքը, բայց փողից կարևոր են սերն ու հարգանքը:

Ալվարդ_Մ
14.06.2017, 22:25
Երխան ընտանիքում պետք է տեղյակ լինի ընտանեկան բյուջեի ստեղծման, ծախսերի /կոմունալ, մինիմում զամբյուղի, հագուստի, այլ ծախսերի/ մասին: Իմ կարծիքով եթե երեխան փողը ճանաչում է, գիտի ինչպես են ստեղծում այն, գնում է դպրոց կարող է իր ընդմիջման /բուլկու, կամ հոդդոկի,.../սննդի փողն ունենալ: Երեխան պետք է դաստիարակվի այնպիսի միջավայրում, որ փողը արժեվորի եւ ծախսերի ժամանակ /տարքի հետ մեծանալով/ լինի չափավոր, շրջահայաց: Շնորհակալություն

Նվարդ Հովհաննիսյան
14.06.2017, 23:31
Ամեն ինչ գալիս է ընտանիքից, դաստիարակությունից, արդեն դպրոցական տարիքից կարելի է, իմ կարծիքով, երեխային համապատասխան գումար տալ և բացատրել, թե ինչի համար է, ճիշտ դաստիարակված երեխան, որը գիտի` եթե սուտ խոսի, կպատժվի ծնողի կողմից, երբեք սխալ չի գործի, ծնողը նույնպես պետք է հետևողական լինի, երեխայի սխալը փոքր տարիքում գալիս է ծնողի անուշադրությունից:

Բելա Ջիվանշիրյան
15.06.2017, 00:48
Իմ կարծիքով, պետք չէ անհանգստանալ, կարելի է երեխային գումար տալ հենց փոքր տարիքից, նախապես բացատրելով ինչպես ծախսել կամ տնտեսել: Փոխվել է հասարակարգը, պետք է երեխային նախապատրաստել շուկայական հարաբերություններին:

Օլգա Հայրապետյան
15.06.2017, 17:22
Իմ կարծիքով, այն տարիքից երբ երեխան հասկանա դա ինչ է և ինչի համար:Ես համամիտ եմ մյուս մասնակիցների հետ,ովքեր համարում են որ կարեվորը երեխային ճիշտ բացատրես փողի արծեք և կարևորությունը:

Նարինե Մուրադյան
15.06.2017, 20:55
Շնորհակալ եմ հետաքրքիր կարծիքների համար: Համաձայն եմ, որ երեխային գումար տալուց առաջ նախ պետք է բացատրել այն խելամտորեն ծախսելու կարևորությունը: Ներկայացնեմ գումար ծախսելու ամերիկյան սկզբունքներից մեկը՝ 10 դոլարի սկզբունքը: Էությունը հետևյալն է. ենթադրենք, երեխային տալիս են շաբաթական 10 դոլար: Սովորեցնում են այդ 10 դոլարից 3-ը ծախսել սեփական կարիքների համար, 3-ը՝ անձնային աճին ուղղված ինչ-որ սեմինարիների, թրեյնինգների համար, 3-ը խնայել, իսկ 1-ը՝ բարեգործություն անել: Դա արվում է յուրաքանչյուր 10 դոլարի համար, այսինքն՝ եթե երեխային ամսական տալիս են 40 դոլար, ապա այդ թվերը պետք է համապատասխանաբար բազմապատկել 4-ով:

Վիոլետա Կոստանդյան
15.06.2017, 22:02
Ես կարծում եմ երեխային փող տալու համար հատուկ տարիք չկա : Ծնողը երեխային պետք է սովորեցնի փողը տեղին ծախսել , հակառակ դեպքում, երբ էլ նրան փող տաս ,կարող է նրան << փչացնել >> :

Նունե Մարգարյան
21.06.2017, 21:43
Կարծում եմ առօրյայում տեսնելով մեր ժամանակակից շուկայական հարաբերությունների վրա հիմնված ապրելակերպը, ցանկացած երեխա գիտի փողի արժեքը, բայց գալիս է տարիք , երբ պետք է ծնողի կողմից հսկողության տակ գտնվի երեխան , փողը ի վնաս ինքն իրեն չծախսի , խոսքը թմրանյութի ,ծխախոտի կամ ոգելիչ խմիչքի վրա օգտագործելուն է վերաբերվում:

Anna Melqumyan
13.02.2018, 22:38
Շնորհակալ եմ հետաքրքիր կարծիքների համար: Համաձայն եմ, որ երեխային գումար տալուց առաջ նախ պետք է բացատրել այն խելամտորեն ծախսելու կարևորությունը: Ներկայացնեմ գումար ծախսելու ամերիկյան սկզբունքներից մեկը՝ 10 դոլարի սկզբունքը: Էությունը հետևյալն է. ենթադրենք, երեխային տալիս են շաբաթական 10 դոլար: Սովորեցնում են այդ 10 դոլարից 3-ը ծախսել սեփական կարիքների համար, 3-ը՝ անձնային աճին ուղղված ինչ-որ սեմինարիների, թրեյնինգների համար, 3-ը խնայել, իսկ 1-ը՝ բարեգործություն անել: Դա արվում է յուրաքանչյուր 10 դոլարի համար, այսինքն՝ եթե երեխային ամսական տալիս են 40 դոլար, ապա այդ թվերը պետք է համապատասխանաբար բազմապատկել 4-ով:

Հարգելի Նարինե,շնորհակալություն:Ամերիկյան տարբերակը կարելի է կիրառել նաև մեզ մոտ

Նարինե Մուրադյան
14.02.2018, 12:06
Կարծում եմ առօրյայում տեսնելով մեր ժամանակակից շուկայական հարաբերությունների վրա հիմնված ապրելակերպը, ցանկացած երեխա գիտի փողի արժեքը, բայց գալիս է տարիք , երբ պետք է ծնողի կողմից հսկողության տակ գտնվի երեխան , փողը ի վնաս ինքն իրեն չծախսի , խոսքը թմրանյութի ,ծխախոտի կամ ոգելիչ խմիչքի վրա օգտագործելուն է վերաբերվում:

Հարգելի Նունե, ինչ եք կարծում՝ որ տարիքից երեխան կարող է փողն ի վնաս իրեն օգտագործել: Եվ ինչպես ծնողը կարող է վերահսկել դա?

Նարինե Մուրադյան
14.02.2018, 12:08
Հարգելի Նարինե,շնորհակալություն:Ամերիկյան տարբերակը կարելի է կիրառել նաև մեզ մոտ

Հարգելի Աննա, հետաքրքիր կլինի իմանալ, թե արդյոք Դուք կիրառում եք այդ սկզբունքը:

Anna Melqumyan
14.02.2018, 22:32
Հարգելի Աննա, հետաքրքիր կլինի իմանալ, թե արդյոք Դուք կիրառում եք այդ սկզբունքը:

Մասամբ կիրառել եմ,երբ սկսեցի երեխաներիս գումար տալ:Իսկ Դուք,հարգելի Նարինե,կիրառել եք այդ սկզբունքը

Նարինե Մուրադյան
15.02.2018, 15:43
Իսկ Դուք,հարգելի Նարինե,կիրառել եք այդ սկզբունքը

Ես այդ սկզբունքը մի փոքր փոփոխած և ինձ հարմարեցված ձևով եմ կիրառում: Այսպես, իմ գումարի մի մասով ինձ համար որևէ բան եմ գնում (շատ ոգևորող և մոտիվացնող է))), մի մասն օգտագործում եմ տան կամ մտերիմներիս համար ինչ-որ բան գնելու համար, մի մասը պահում եմ որպես պահուստային գումար (սա պարտադիր), դե իսկ մնացածը թողնում եմ ընթացիկ ծախսերի համար:

Ի դեպ, սկզբունքը կիրառելի է ցանկացած չափի գումարի պարագայում:

Թագուհի Լ
17.02.2018, 23:37
Թեման խիստ կարևոր է,այնքան կարևոր որքան այն,որ երեխային պիտի դեռ փոքր հասակից դրամի հետ վարվել և շփվել սովորեցնել:Երեխային գումար տալուց առաջ պիտի որոշակի աշխատանք տանել նրա հետ,գումար չտալը ծնողը չպիտի դարձնի պատժի միջոց:Պիտի դեռ փոքր հասակից բացատրել գումար վաստակելու ,այն ծախսելու ,տնօրինելու ,կա և չկա սովորեցնել:Պետք է հիշել,որ ծնողը կենդանի օրինակ է.երբ դու երեխայիդ մոտ միայն խոսում ես գումարից,բոլոլ երազանքներդ կապում դրա հետ,անիծում վատ վճարող գործատուիդ կամ օրհնում հեշտ աշխատած գումարը,երեխան գումարին սկսում է նայել որպես նպատակ:ԻՍԿ ԱՐԴՅՈՔ նպատակն արդարացնում է միջոները /այս դեպքում/

Նարինե Մուրադյան
19.02.2018, 13:21

Հարգելի Թագուհի, շատ ճիշտ եք նկատում, որ ծնողն իր օրինակով պետք է սովորեցնի երեխային նաև գործ ունենալ գումարի հետ:

Նարինե Մուրադյան
19.02.2018, 13:22
Կարևոր է երեխային բացատրել, որ գումարը ոչ թե նպատակ է, որին պետք է անշեղորեն ձգտել, այլ ընդամենը նպատակներն իրականացնելու ՄԻՋՈՑ: