PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինֆորմատիկա - արդիական դպր. առարկա, որի շունչը զգացվում է դպրոցի բոլոր դասերին:



ՍարգսյանԱնահիտ
13.06.2017, 11:56
Բացահայտել ինֆորմատիկայի դասերին ձեռք բերած գիտելիքների կիրառումը ոչ միայն մյուս առարկաներն ուսումնասիրելիս, այլ դպրոցական բոլոր միջոցառումների ժամանակ:

Մարիամ Սարգսյան
13.06.2017, 13:12
Սիրելի՛ Անահիտ, իմ կարծիքով այսօր դպրոցի ոչ մի միջոցառում կամ բաց դաս առանց համակարգչային գիտելիքների իմացության չի կարող լիարժեք լինել: Սա դասին նախապատրաստվելուն կարևորագույն պահանջներից մեկն է:

Ալվարդ_Մ
13.06.2017, 15:37
Հարգելի Անահիտ, երբ ասում ենք ինֆորմատիկա մեր մոտ համակարգիչ է ասոցացվում: Համակագիչը դարձել է <<ընտանիքի անդամ>>, միացրու այն եւ գործդ խոհանուցում հաջողված է, ծննդյան տարեդարձը ստացված է,… ուսուցիչը պատրաստվել է դասին, կիրառում է համակարգիչ /համացանց/ եւ աշակերտների համակարգչային գրագիտությունն օգտագործելով, ունենք հաջողված դաս, գրել ես որեւէ սցենար, օգտագործում ես համագարգիչ եւ ամեն ինչ կատարյալ է , այսինքն համակարգչային գործընթացի կիրառումը ցանկացած ոլորտում գոհացնող է / համ ու հոտ է տալիս /:

Rosi
13.06.2017, 22:00
Այսօր համակարգչի մեծ դեր է խաղում բոլոր բնագավառներում: Համակարգչի միջոցով կարելի է ներկայացնել ձայնային եւ տեսագրված հատվածներ, ուսումնական գործընթացը դարձնել տեսանելի:

Մարիամ Սարգսյան
13.06.2017, 22:35
Սիրելի' գործընկերներ, ես ձեզ հետ համամիտ եմ: Այսօր համակարգչի միջոցով կարելի է ֆիզիկայի դասաժամին իրականացնել վիրտուալ փորձեր, որոնք կարելի է կրկնել մի քանի անգամ:

Օլգա Հայրապետյան
14.06.2017, 19:15
Հարգելի Անահիտ.ինֆորմատիկայի հիմնական նպատակներն են.
.հիմնարար պատկերացում տալ ինֆորմացիայի մասին,տարբեր համակարգերում;
.սովորեցնել շրջակա աշխարհը դիտարկել ամբողջության մեջ՛որպես ինֆորմացիայի փոխակերպման և փոխանակման միասնական համակարգ:
.զարմացնել սովորողի անձնային ստեղծագործական ունակությունները,բացահայտել անհատի ներուժը:
.գնահատել ազգային և համամարդկային արժեքները և դրանց վերաիմաստավորումը ՏՀՏ-ի զարգացման դարաշրջանում,ձևավորել պատասխանատու վերաբերմունք տեղեկատվություն ստանալու և տարածելու հարցերում՛հաշվի առնելով այս բնագավառում գործող իրավական և բարոյական նորմերը:

Իրինա Մարգարյան
14.06.2017, 19:30
Մեծ կարևորություն եմ տալիս << ինֆորմատիկա >> առարկային, սակայն կարող եմ փաստել, որ այն լիարժեք չի իրացվում դպրոցներում։ Պատճառները շատ են, բայց պետք է կարևորվեն մի շարք հարցեր, որոնց լուծումը առաջընթաց կապահովի։

Մարիամ Սարգսյան
14.06.2017, 22:30
Հարգելի՛ Իրինա, խնդրում եմ գրեք ինչպե՞ս եք կիրառում համակարգիչը ձեր դասապրոցեսում: Նախապես շնորհակալություն:

Իրինա Մարգարյան
14.06.2017, 22:46
Հարգելի Մարիամ, խոստովանեմ, որ քիչ եմ կիրառում, գուցե ծրագրերին լավ չեմ տիրապետում։ Հայոց լեզվից նյութեր ունեմ սկավառակի վրա (խաղեր, վիկտորինաներ), խմբեր եմ ձևավորում, համակարգչի առաջ նստում են ու պատասխանում հարցերին, կատարում առաջադրանքները, մի դեպքում էլ հանձնարարում եմ հարցաշարեր կազմեն թեմայի ամփոփման ժամանակ (զույգերով աշխատանք) , հետո տեղերով փոխվում են, մի զույգի կազմած հարցաշարը լրացնում է մյուս զույգը: Իսկ գրականության դասերին հիմնականում գրողի կյանքի ու ստեղծագործության քարտեզագրում ենք անում, նկարներ տեղադրում։

Մարիամ Սարգսյան
16.06.2017, 01:31
Շատ շնորհակալ եմ Իրինա ջան տեղեկացնելու համար: Կարող ես նաև խաչբառներ և թեստեր կիրառել դասապրոցեսի ընթացքում:

Իրինա Մարգարյան
16.06.2017, 01:37
Ձեզ եմ շնորհակալ` մտքերով ու գաղափարներով ինձ հետ կիսվելու համար: