PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանրային քննարկում. Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգ

manush
08.06.2017, 11:39
ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում

«Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը

3439

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ 08.06.2017-23.06.2017

Ալվարդ_Մ
08.06.2017, 23:24
Հարգելի Մանուշ, ներկայացված ծրագիրը շատ հավակնոտ է: Բայց երրորդ դասարանից, արդյոք երեխային հասու կլինի նյութը: Վաղուց պիտի այդ քայլին գնայինք, պարոն Բլեյանի կրթահամալիրի ուսուցման հիմքում, եթե չեմ սխալվում, ընկած է այդ գաղափարը /բիզնես/:
Մեջբերում նախագծից …Գործարար ոլորտը` որպես գործատու, հաճախ է դժգոհում, որ դպրոցն ավարտած շատ շրջանավարտներ, որոնք ընդունվում են վարձու աշխատանքի, չեն տիրապետում աշխատանքային այնպիսի հիմնական հմտություններին, ինչպիսիք են, օրինակ, աշխատանքի ընթացքում որևէ խնդիր լուծելը, ժամանակը ճիշտ կառավարելը, թիմային աշխատանքներում ներգրավվելը, գրավոր և բանավոր ճիշտ հաղորդակցվելը, զգացմունքները կառավարելը…
…Հաշվի առնելով, որ ներկայումս աշակերտները կրթական նպատակներով որպես ուսումնական գործիք օգտագործում են նաև իրենց սմարթֆոնները, և անլար համացանցի կիրառումը նրանց հնարավորություն է տալիս բառացիորեն ամենուրեք շրջապատված լինելու տեղեկատվությամբ, հենց նմանատիպ ուսումնական բաղադրիչների միջոցով կարելի է հասնել սովորողների՝ աշխատանքային պատրաստվածության բավարար մակարդակին դեռևս ուսումնառության տարիներին…
Մենք ֆորումի հարթակում հեռախոսները դպրոցում քննարկվող թեմա ունենք, բայց տեսնում եք, այն դառնում է ժամանակի պահանջ ըստ վերը նշվածի:
…Այսօրվա սովորողը ապագայում օգտագործելու է տեխնոլոգիական այնպիսի հնարավորություններ և օգտվելու է այնպիսի նորարարություններից, որոնք այսօր դեռևս չեն ստեղծվել: Այսպիսի հանգամանքներում հանրակրթությունը սովորողներին պետք է պատրաստի որոշ չափով անորոշ ապագայի համար…
Այս անորոշությունն է անհասկանալի…

grigqrist
09.06.2017, 00:36
Այս ծրագիրը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը փորձեց իրականացնել մոտ 10-15 տարի առաջ: Ես էլ դպրոցում անցնում էի «Տնտեսագիտություն» առարկա, և հենց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն էլ կազմակերպում էր ինչպես դպրոցական, այնպես էլ արտադպրոցական բազմաբնույթ միջոցառումներ, սեմինարներ, քննարկումներ, հնարավորություն էր ստեղծում` տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Խրախուսվում էին ծրագիրը յուրացրած աշակերտները, նրանց հանգիստը կազմակերպվում էր շատ հետաքրքիր, մեկ շաբաթվա ընթացքում ստեղծում էինք պետություն` իր նախարարություններով, կար բորսա, որտեղ կիրառում էինք մեր տնտեսագիտական գիտելիքները: Շատ հաջող և ուսանելի ծրագրեր էին:

Նաիրա Մելիքսեթյան
09.06.2017, 10:51

Համամիտ եմ Ձեր հետ։Ես ինքս երկար տարիներ դասավանդել եմ առարկան, իմ աշակերտներն էլ շատ միջոցառումների են մասնակցել։Այսօր այս խաղային բազմաբնույթ մեթոդներն էլ <<Պատանեկան նվաճումները >> մտցրեց դպրոց։Բայց առարկան երբ կազմակերպությունից անցնում է պետական ծրագիր, նախորդ առարկաների փորձով կարելի է ասել, որ այդ բոլոր միջոցառումները այլևս չեն լինում։Ինչքան էլ ուսուցիչը դասը լավ անցկացնի, չի կարողանա աշակերտին տալ այն ամենը, ինչ տարիներ շարունակ արել է կազմակերպությունը։

Գայանե Սիմոնյան
10.06.2017, 19:44
Այս ծրագիրը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունը փորձեց իրականացնել մոտ 10-15 տարի առաջ: Ես էլ դպրոցում անցնում էի «Տնտեսագիտություն» առարկա, և հենց «Հայաստանի պատանեկան նվաճումներ» կազմակերպությունն էլ կազմակերպում էր ինչպես դպրոցական, այնպես էլ արտադպրոցական բազմաբնույթ միջոցառումներ, սեմինարներ, քննարկումներ, հնարավորություն էր ստեղծում` տեսական գիտելիքները կիրառել գործնականում: Խրախուսվում էին ծրագիրը յուրացրած աշակերտները, նրանց հանգիստը կազմակերպվում էր շատ հետաքրքիր, մեկ շաբաթվա ընթացքում ստեղծում էինք պետություն` իր նախարարություններով, կար բորսա, որտեղ կիրառում էինք մեր տնտեսագիտական գիտելիքները: Շատ հաջող և ուսանելի ծրագրեր էին:

Այո, հարգելի grigqrist, տարիներ առաջ մի շարք դպրոցների 8-րդ և 9-րդ դասարաններում ուսումնասիրվում էր «Տնտեսագիտություն» առարկան՝ ֆակուլտատիվ պարապմունքների ձևաչափով: Ես նույնպես դասավանդում էի այդ առարկան: Այդ ծրագրի նախաձեռնողն ու համակարգողը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունն էր: Վերջինս մասնակից դպրոցներին ապահովում էր դասագրքերով, խնդրագրքերով, տրամադրում էր համապատասխան պաստառներ, որոնք բավականին հաջողված էին: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ էին ուսումնասիրում առարկան: Կազմակերպում էինք այցելություններ տարբեր ձեռնարկություններ, որտեղ երեխաները ծանոթանում էին արտադրության կազմակերպմանը: Աշակերտներն իրենք մշակում էին բիզնես-ծրագիր, հիմնում բաժնետիրական ընկերություն, կազմակերպում արտադրություն: Անցկացվում էր մրցույթ դպրոցների միջև, որի հաղթողները իրենց արտադրանքը վաճառում էին հունիսի 1-ին Կասկադում կազմակերպվող ամենամյա տոնավաճառում: Շահույթն օգտագործվում էր բարեգործական նպատակներով /նվիրատվություն որևէ կարիքավոր ընտանիքի, մանկատան կամ ծերանոցի/: Ամեն տարի կազմակերպվում էր «Բրեյն ռինգ» խաղ-մրցույթ, որին աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին վերաբերվում և լրջորեն պատրաստվում: Իսկապես, հրաշալի ծրագիր էր:

manush
12.06.2017, 12:56
Հարգելի Մանուշ, ներկայացված ծրագիրը շատ հավակնոտ է: Բայց երրորդ դասարանից, արդյոք երեխային հասու կլինի նյութը: Վաղուց պիտի այդ քայլին գնայինք, պարոն Բլեյանի կրթահամալիրի ուսուցման հիմքում, եթե չեմ սխալվում, ընկած է այդ գաղափարը /բիզնես/:
Մեջբերում նախագծից …Գործարար ոլորտը` որպես գործատու, հաճախ է դժգոհում, որ դպրոցն ավարտած շատ շրջանավարտներ, որոնք ընդունվում են վարձու աշխատանքի, չեն տիրապետում աշխատանքային այնպիսի հիմնական հմտություններին, ինչպիսիք են, օրինակ, աշխատանքի ընթացքում որևէ խնդիր լուծելը, ժամանակը ճիշտ կառավարելը, թիմային աշխատանքներում ներգրավվելը, գրավոր և բանավոր ճիշտ հաղորդակցվելը, զգացմունքները կառավարելը…
…Հաշվի առնելով, որ ներկայումս աշակերտները կրթական նպատակներով որպես ուսումնական գործիք օգտագործում են նաև իրենց սմարթֆոնները, և անլար համացանցի կիրառումը նրանց հնարավորություն է տալիս բառացիորեն ամենուրեք շրջապատված լինելու տեղեկատվությամբ, հենց նմանատիպ ուսումնական բաղադրիչների միջոցով կարելի է հասնել սովորողների՝ աշխատանքային պատրաստվածության բավարար մակարդակին դեռևս ուսումնառության տարիներին…
Մենք ֆորումի հարթակում հեռախոսները դպրոցում քննարկվող թեմա ունենք, բայց տեսնում եք, այն դառնում է ժամանակի պահանջ ըստ վերը նշվածի:
…Այսօրվա սովորողը ապագայում օգտագործելու է տեխնոլոգիական այնպիսի հնարավորություններ և օգտվելու է այնպիսի նորարարություններից, որոնք այսօր դեռևս չեն ստեղծվել: Այսպիսի հանգամանքներում հանրակրթությունը սովորողներին պետք է պատրաստի որոշ չափով անորոշ ապագայի համար…
Այս անորոշությունն է անհասկանալի…

Շնորհակալություն հայեցակարգի նախագծի վերաբերյալ Ձեր մտահոգությունը հայտնելու համար:

Սարգսյան Ծովինար
12.06.2017, 20:59
1. Ըստ Ազգային կրթակարգի` տեխնոլոգիա (աշխատանքի ուսուցում) և գործարարություն ուսումնական բնագավառը հնարավորություն է տալիս` ապահովելու սովորողների աշխատանքային դաստիարակությունը` ուսումնական հաստատությունում և դրանից դուրս գործնական, այդ թվում գյուղատնտեսական և տեխնիկական աշխատանքների միջոցով, սերմանելու հարգանք աշխատանքի և աշխատող մարդու նկատմամբ, ձևավորելու խնայողական վերաբերմունք բնության և այլոց աշխատանքի արդյունքների նկատմամբ, ինչպես նաև զարգացնելու սովորողների` գեղեցիկը կյանքում մարմնավորելու կարողությունը, յուրացնելու տարբեր նյութերի հետ կենցաղում աշխատելու կարողություններ, ստեղծագործական, տեխնիկական և տնտեսական նախագծերի միջոցով զարգացնելու գործարարության համար անհրաժեշտ կարողություններ:

Ձեռնարկատիրական կրթության անցնելու ճանապարհին և առհասարակ
<<Տեխնոլոգիա>>առարկայի ուսուցումը շատ կարևոր եմ համարում:Սա այն առարկան է, որ աշակերտին տալիս է որոշակի կարողություններ և հմտություններ,որոնք կյանքային են ու անհրաժեշտ են բոլորին:Առարկան հնարավորություն է տալիս նաև այդ հմտությունները կիրառել գործնականում: Ցավոք, այս առարկայի դրվածքը շատ դպրոցներում հեռու է բավարար լինելու մակարդակից: Վիճակը շտկելու համար անհրաժեշտ է նյութատեխնիկական բազա,որակյալ մասնագետներ, զանազան ուղղվածություններ ապահովող կաբինետային համակարգ և այլն: Այս առարկայի որակյալ,հիմնավոր դասավանդումը հնարավորություն կտա բացահայտել և խորացնել աշակերտների թաքնված կարողությունները,որոնց շնորհիվ և օգնությանբ նա վաղը կարող է դառալ հաջողակ ձեռնարկատեր կամ գործարար` վճարովի սովորած,դիպլոմավոր գործազուրկի փոխարեն:

Lilit Sahakyan
17.06.2017, 21:13
Շատ կարևոր է , որ ձեռնարկատիրական կրթության ուսումնական գործընթացում հեղինակի կողմից պահպանվի աշակերտի ինքնավարությունը, առարկայի ինքնուսուցման հնարավորությունը, մտքերի պարզությունը, շարադրման հասանելիությունը: Խնդիրների բովանդակության մեջ ապահովվի իրական կյանքի դիտարկումներ:

manush
20.06.2017, 16:59
Քննարկման հարգելի մասնակիցներ,

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչությունից տեղեկացնում են, որ հայեցակարգի նախագիծը լրամշակվել է և շնորհակալություն են հայտնում ձեզ՝ մասնակցելու, ձեր մտահոգությունները, դիտարկումներն ու առաջարկները գրառելու համար:

AsyaY
22.07.2017, 19:59
ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում

«Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը

3439

ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ 08.06.2017-23.06.2017

Հարգելի Մանուշ,իսկապես,եթե ներկայացված ծրագիրը գործի և իրականացվի ըստ հայեցակարգի,ապա արդյունքը կլինի գոհացուցիչ և հետաքրքիր:Իսկ համապատասխան նյութերը եթե լինեն մատչելի,ապա ոչ միայն հասու կլինի երրորդ դասարանցիներին,այլ ասեմ ավելին,նման արտադպրոցական միջոցառումները,ինչպես նշել էր Գայանե Սիմոնյանը,դրական մեծ ազդեցություն են ունենում անխտիր բոլոր աշակերտների վրա:Ես ինքս շատ ոգևորվեցի գործընկերներից կատարած գրառումներից:Պատկերացրեք,եթե տվյալ գործընթացը կազմակերպվի ճիշտ,նպատակային.անպայման կունենանք էական հաջողություններ:Շնորհակալություն...

AsyaY
22.07.2017, 20:08
Քննարկման հարգելի մասնակիցներ,

Կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչությունից տեղեկացնում են, որ հայեցակարգի նախագիծը լրամշակվել է և շնորհակալություն են հայտնում ձեզ՝ մասնակցելու, ձեր մտահոգությունները, դիտարկումներն ու առաջարկները գրառելու համար:

Սիրելի Մանուշ,շատ լավ կլիներ համապատասխան մասնագետների հետ կազմակերպվեր սեմինարներ:Մեծ սիրով կմասնակցենք այդ քննարկումներին:

AsyaY
22.07.2017, 20:14
Շատ կարևոր է , որ ձեռնարկատիրական կրթության ուսումնական գործընթացում հեղինակի կողմից պահպանվի աշակերտի ինքնավարությունը, առարկայի ինքնուսուցման հնարավորությունը, մտքերի պարզությունը, շարադրման հասանելիությունը: Խնդիրների բովանդակության մեջ ապահովվի իրական կյանքի դիտարկումներ:

Շատ ճիշտ եք,Լիլիթ ջան,ձեռնարկատիրական կրթության ողջ նպատակը պետք է լինի առարկայի ինքնուսուցումը,աշակերտների ինքնավարությունը,որը բնորոշ է այս դարի երեխաներին:

Սուսաննա Օհանյան
19.04.2018, 00:08
Նոր կրթություն և նոր վերաբերմունք