PDA

Դիտել ողջ տարբերակը : Ծանոթանա՞նք



Նարինե Մուրադյան
30.05.2017, 21:29
Հարգելի խմբակիցներ, քանի որ պարբերաբար միասին աշխատում ենք, առաջարկում եմ ավելի լավ ճանաչել միմյանց:

Խնդրում եմ գրեք Ձեզ բնորոշ մեկ դրական և մեկ բացասական հատկանիշ:

grigqrist
03.06.2017, 23:28
Շնորհակալություն ծանոթանալու առաջարկի համար: Իմ բնավորության դրական հատկանիշներից է դիմացինի վշտին կարեկից լինլու, նրան ինչ-որ բանով օգտակար լինելու հատկությունը: Բացասական հատկանիշներից ամենամեծը ալարկոտությունս է, որի դեմ պարբերաբար ստիպված եմ լինում պայքարել` սկսած դեռևս դպրոցական տարիներից:

grigqrist
03.06.2017, 23:30
Հարգելի՛ Նարինե, կառաջարկեմ` Դուք էլ նշեք Ձեզ բնորոշ մեկ դրական և մեկ բացասական հատկանիշ:

Rosi
03.06.2017, 23:35
Շնորհակալություն առաջարկի համար: Իմ բնավորության դրական հատկանիշներից է աշխատասիրությունը: Բացասական հատկանիշներից ամենամեծը նեղացկոտությունն է::-(

Անգին Ասլանյան
04.06.2017, 00:17
Հարգելի Նարինե, շնորհակալություն ծանոթության առաջարկի համար։ Ընկերներ եմ և շուտ բռնկվող։

Իրինա Մարգարյան
05.06.2017, 19:30
Դժվար է բնութագրել սեփական անձը, ես կնշեմ իմ բնավորության ցայտուն դրսևորումներից դրականը ՝ անկեղծ եմ, բացասականը՝ չհարմարվող։

Նարինե Մուրադյան
14.06.2017, 20:39
Հարգելի՛ Նարինե, կառաջարկեմ` Դուք էլ նշեք Ձեզ բնորոշ մեկ դրական և մեկ բացասական հատկանիշ:

Հարգելի grigqrist, իմ բնավորության դրական և բացասական գիծը համարում եմ պերֆեկցիոնիզմը՝ ամեն ինչ առավելագույնս լավ անելու ձգտումը, որը միաժամանակ և՛ օգնում է, և՛ խանգարում:

Նարինե Մուրադյան
14.06.2017, 20:41
Շնորհակալություն առաջարկի համար: Իմ բնավորության դրական հատկանիշներից է աշխատասիրությունը: Բացասական հատկանիշներից ամենամեծը նեղացկոտությունն է::-(

Հարգելի Rosi, սովորաբար նեղացկոտության հիմքում ընկած են բարձր սպասելիքները դիմացինից: Եթե ոչ ոքից, անգամ ամենամտերիմ մարդուց, ոչինչ չակնկալեք, չեք նեղանա: Սկզբում դժվար է թվում, բայց այդ որակը զարգացնելու դեպքում ավելի թեթև և հանգիստ եք ապրում:

Էմմա Խաչատրյան
15.10.2017, 12:24
Հարգելի խմբակիցներ, քանի որ պարբերաբար միասին աշխատում ենք, առաջարկում եմ ավելի լավ ճանաչել միմյանց:

Խնդրում եմ գրեք Ձեզ բնորոշ մեկ դրական և մեկ բացասական հատկանիշ:

Շնորհակալություն հարցի համար հարգելի Նարինե։Ես նոր մասնակից եմ և հուսով եմ պարբերաբար կշփվենք։Իմ դրական հատկանիշներից մեկն անկեղծությունն է,որը ինձ օգնում է ,բայց կան դեպքեր ,որ խանգարում է։Իսկ բացասական գծերիցս մեկն այն է,որ ամեն մեկին իմ արշինով եմ չափում։

Արսենյան
24.10.2017, 11:10
Ներողամիտ եմ, շուտ եմ հավատում մարդկանց, և այդ երբեմն ուղղվում է իմ դեմ:

Anna Melqumyan
13.02.2018, 22:35
Հարգելի Նարինե,հետաքրքիր էր::)Ես պարտաճանաչ եմ և դա երբեմն վատ է

Նարինե Մուրադյան
14.02.2018, 12:04
Հարգելի Նարինե,հետաքրքիր էր::)Ես պարտաճանաչ եմ և դա երբեմն վատ է

Հարգելի Աննա, իսկ որ դեպքերում է Ձեր պարտաճանաչությունը խանգարում Ձեզ?

Anna Melqumyan
14.02.2018, 21:36
Հարգելի Աննա, իսկ որ դեպքերում է Ձեր պարտաճանաչությունը խանգարում Ձեզ?

Իմ բնավորությունն իմանալով հաճախ եմ ստանում հանձնարարականներ ,որոնք չեն մտնում իմ գործառույթների մեջ:Դիմացինը վստահ է,որ անպայման կանեմ:Իսկ այն մարդուն ով պարտաճանաչ չէ,չեն դիմում:)

Anna Melqumyan
14.02.2018, 21:39
Հարգելի grigqrist, իմ բնավորության դրական և բացասական գիծը համարում եմ պերֆեկցիոնիզմը՝ ամեն ինչ առավելագույնս լավ անելու ձգտումը, որը միաժամանակ և՛ օգնում է, և՛ խանգարում:

Իսկ ե՞րբ է Ձեզ խանգարում բնավորության այդ գիծը

Նարինե Մուրադյան
15.02.2018, 15:47
Իմ բնավորությունն իմանալով հաճախ եմ ստանում հանձնարարականներ ,որոնք չեն մտնում իմ գործառույթների մեջ:Դիմացինը վստահ է,որ անպայման կանեմ:Իսկ այն մարդուն ով պարտաճանաչ չէ,չեն դիմում:)

Համաձայն եմ, այդպիսի անցանկալի իրավիճակներից խուսափելու համար կարևոր է սովորել ասել ոչ: Դա այդքան էլ հեշտ չէ, բայց սեփական անձի կատարելագործման արդյունքում հնարավոր է:

Նարինե Մուրադյան
15.02.2018, 15:49
Իսկ ինչ վերաբերում է իմ պերֆեկցիոնիզմին, ասեմ, որ ամեն ինչ հնարավորինս լավ անելու ցանկությունը առաջացնում է լրացուցիչ լարվածություն, վնասում նյարդերը, առողջությունը և ժամանակը :-)

Էլեոնորա Հովհաննիսյան
15.02.2018, 16:09
Հարգելի խմբակիցներ, քանի որ պարբերաբար միասին աշխատում ենք, առաջարկում եմ ավելի լավ ճանաչել միմյանց:

Խնդրում եմ գրեք Ձեզ բնորոշ մեկ դրական և մեկ բացասական հատկանիշ:

Ծանոթանանք...պատասխանատու եմ ու շատ նեղացկոտ