PDA

Դիտել ողջ տարբերակը : Ներկայանում ենք



Yeritsyan
29.06.2010, 10:49
Բարև Ձեզ, ես Վահեն եմ։ Ավարտել եմ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի բակալավրիատը, միջազգային հարաբերություններ մասնագիտությամբ, ինչպես նաև ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրատուրան՝ քաղաքագիտություն մասնագիտությամբ։ Սիրում եմ կարաոկե, ֆուտբոլ, ինտերնետ, ընկերներիս հետ տարբեր տեղեր գնալ, ինչպես նաև շաաաաաաաաաաաաատ եմ սիրում գեղեցիկ ու խելացի աղջիկների ընկերակցությունը։ Աշխատում եմ ԿՏԱԿ–ում որպես ՏՀՏ Բովանդակության բաժնի ավագ մասնագետ։

Gohar
30.06.2010, 12:28
Բարև , ես Բաղդասարյան Գոհարն եմ,Երևանի Ա.Պուշկինի անվան թիվ 8 դպրոցի ինֆորմատիկայի ուսուցչուհին:Ներկայումս վերապատրաստվում եմ Աղբալյան դպրոցում <<Համացանցի աշխատանքը և ռեսուրսները>> թեմայով:Շատ ուրախ եմ մասնակցելու ֆորումի աշխատանքներին:

Mareta
30.06.2010, 12:39
Բարև: Ես` Մարետա Գասաֆետյանս թիվ 182 դպրոցից վերապատրաստվում եմ Ն.Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցում Ռուզաննա Ստեփանյանի մոտ : Ուզում եմ իմ խորին շնորհակալու-
թյուն հայտնել իրեն համբերատար և գրագետ ուսուցման համար :

Mareta
30.06.2010, 12:44
Ես` Արփինե Մանուկյանս թիվ 2-րդ վարժարանից, այժմ վերապատրաստվում եմ Ն.Աղբալյանի
անվան թիվ 19 դպրոցում,վերապատրաստող` Ռուզաննա Ստեփանյանի մոտ:

anrehanyan
01.07.2010, 13:16
Ողջունում եմ ֆորումի բոլոր անդամներին:
Կփորձեմ դառնալ ձեր մեծ ու համերաշխ ընտանիքի անդամը:

armenuhi
01.07.2010, 13:20
Ես` Արմենուհի Շեխոյանս երաժշտական 13 դպրոցից, վերապատրաստվում եմ ՀՊՃՀ հենակետային վարժարանում: Շնորհակալություն տկն Ստեփանյանին հետաքրքիր դասընթացների,բարեխիղճ վերաբերմունքի և պարզապես հրաշալի անձնավորություն լինելու համար:

anrehanyan
01.07.2010, 16:18
Խորին շնորհակալությունս եմ հայտնում վերապատրաստման (Համակարգչային ցանցեր և ինտերնետային աշխատանքներ)դասընթացի կազմակերպիչներին և հատկապես դասընթացը վարող` Ռուզաննա Ստեփանյանին, նյութը մատչելի, հետաքրքիր և բովանդակալից ներկայացնելու համար:

Chuk
01.07.2010, 17:03
Ձեր թույլտվությամբ վերադառնանք թեմայի բուն պահանջին՝ ներկայանալուն:

Ես Արտակ Հարությունյանն եմ, այս տարվա փետրվարից աշխատում եմ ԿՏԱԿ-ում, ՏՀՏ բովանդակության բաժնում, որպես մասնագետ: Ավարտել եմ ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրան: Չնայած սովորածս ֆակուլտետին արդեն 10 տարի է ինչ աշխատում եմ ՏՀՏ ոլորտում (մինչ ԿՏԱԿ ընդունվելն աշխատել եմ «Դար» հրատարակչությունում որպես ձևավորող ու ծրագրավորող): Զբաղվում եմ կայքերի պատրաստմամբ ու ձևավորմամբ (ավատարիս պատկերված մարդուկին՝ լոգոյիս հանդիպելիս ինչ-որ կայքի ներքևում իմացեք, որ իմ ստեղծածն է): Սիրում եմ ստեղծագործել (արձակ ոճում), լուսանկարել (հիմնականում մակրո), բայց էլ ավելի շատ սիրում եմ ընթերցել ու դիտել լուսանկարներ ու նկարներ: Երաժշտությունից նախընտրում եմ ջազռոք ոճը, սիրում եմ նաև ջազ ու ռոք (բայց ոչ մետալ, թեև համապատասխան տրամադրության դեպքում դրանից էլ եմ մեծագույն հաճույք ստանում): Թերևս այսքանը :)

Իրինա
18.07.2010, 20:00
Ես Իրա Թադևոսյանն եմ: Աշխատում եմ Ստեփանակերտի համար 1 դպրոցում: Ես կենսաբանության և քիմիայի ուսուցչուհի եմ: Սիրում եմ դասերն անցկացնել համակարգչի ու պրոյեկտորի միջոցով: Օգտագործում եմ էլեկտրոնային սկավառակներ, պատրաստում եմ շնորհանդեսներ:

nazelka
06.08.2010, 13:03
Ես Նազելի Կոստանդյանն եմ: Ծնվել եմ 1997 թվականին, ապրիլի 23-ին Լոռու մարզի Ալավերդի քաղաքում: Ես սովորում եմ Ալավերդու Սայաթ-Նովայի անվան համար 8 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանում: Բոլոր առարկաններն ել շատ եմ սիրում: Հետագայում ցանկանում եմ դառնալ մանկավարժ:

Tatev*
05.09.2010, 05:17
Ողջույն, ես Տաթևն եմ, ծնվել եմ 1989թ. հունվարյան մի գիշեր Երևանում, որովհետև այդ ժամանակ իմ հայրենի քաղաքի հիվանդանոցը ավերակ էր դարձել երկրաշարժից: Մեծացել եմ Լոռու հեքիաթային բնության շնչով ոգեշնչված` նրա խորունկ ձորերի շառաչող ջրերն ու քամահար ծերպերը սիրելով, ու պատկառելի սարերի խորհրդային տարիներից ժառանգած անտառների շրշյունով օրորվելով, մի խոսքով` երազելով: Մինչև դպրոցն ավարտելը թողել եմ երազելու իմ գործն ու դարձել եմ ձանձրալի, պրակտիկ ռեալիստ իդեալիստի հակումներով:
Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել եմ ԵՊՀ ու այնտեղ եմ սովորում մինչև օրս, այժմ մագիստրատուրայի երկրորդ կուրսում եմ:
Ավարտել եմ նաև երաժշտական դպրոց ու մի քիչ ծնգծնգացնում եմ:

Հետաքրքրություններիս շրջանակն ընդգրկում է գրականություն, երաժշտություն, կինո, մի խոսքով արվեստ, նաև փիլիսոփայություն, ֆունդամենտալ ֆիզիկա, մաթեմատիկա, մի քիչ էլ ծրագրավորում:

Տանել չեմ կարողանում կեղծիքը, սուտը, մարդկանց` իրար քծնելու հիմար սովորությունը, քաղաքավարությունից դրդված որոշ ձևականություններ, մեկ էլ, երբ որ հայերենում կրավորական սեռ չունեցող բառերին կրավորական 'վ' են ավելացնում /կզանգվենք, վիճվել, հեռվանալ ևն/, կամ սխալ են խոնարհում բայը /վախեցի, ուտեցի ևն/ :
Սիրում եմ մայրամուտը, որոտացող երկինքը հորդ անձրևով, նաև տապակած կարտոֆիլ սոխով, թխվածք սև կամ դաղձի թեյով, ու երբ որ մարդիկ առանց պատճառի իրար ժպտում են:

Դե, կարծես այսքանը: Ուրախ եմ ծանոթության համար ;) :

marieta
09.12.2011, 17:17
Ես Մարիետա Դավթյանն եմ, մականունս` կայծակ, ինֆորմատիկայի ուսուցչուհի եմ, դպրոցում եմ 1994 թվականից: Աշխատում եմ Միսաք Մեծարենցի անվան հ. 146 հիմնական դպրոցում: Շատ եմ սիրում աշխատանքս և ընդհանրապես կյանքը : Հաճախ եմ կազմակերպում տարբեր բնույթի համադպրոցական միջոցառումներ, ինտելեկտուալ մրցույթներ, երաժշտական ցերեկույթներ: Սիրում եմ կարդալ, շփվել, լսել երաժշտություն, պարել ու լավ քեֆ անել: Գնահատում եմ ապրածս ամեն մի վայրկյանը:Ուրախ եմ նոր ընկերների ձեռք բերումով:

Արթուր8832
26.02.2012, 16:38
Բարև ձեզ, ես Արթուրն եմ, դասավանդում եմ ֆիզիկա առարկան, ֆորումում նորեկ եմ, որ բաժիններում կարո՞ղ եմ ֆիզիկայի վերաբերյալ հետաքրքիր նյութեր գտնել և մասնակցել դասավանդմանը առնչվող քննարկումների:

Գագիկ
26.02.2012, 18:25
Կարող եմ առաջարկել ֆիզիկայի տարբեր թեմաներով
անիմացիաներ, սլայդներ, վիրտուալ լաբորատոր աշխատանքների ծրագրեր, էլեկտրոնային ու ոչ էլեկտրոնային թեստեր:
Այս բոլորը կգտնեք այստեղ (http://mathnet.am/)` ներբերնումների տարբեր բաժիններում: Ասեմ, որ դրանք ռուսերեն են:

Երիտասարդ մանկավարժ
05.02.2014, 00:00
Բարև ձեզ,ես Քրիստինե Մանուկյանն եմ:Կրթական ֆորումում գրանցված եմ <<Երիտասարդ մանկավարժ>> անվամբ :Ավարտել եմ եմ Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:Երկու շաբաթից կվերցնեմ նույն բաժնի մագիստրատուրայի դիպլոմը գրականագետի կոչմամբ:Արդեն երրորդ տարին է աշխատում եմ ՀՀ Կոտայքի մարզի Սարալանջի հիմնական դպրոցում ՝ որպես հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի:Սիրում եմ մտահորիզոնս ընդլայնել ինչպես մասնագիտական , այնպես էլ ոչ մասնագիտական գիտելիքներով:Ուրախանում եմ , երբ շրջապատս համալրվում է խելացի, հասուն ,տրամաբանող ու անկեղծ մարդկանցով:Հետաքրքրասեր եմ, մասնակցում եմ կրթական ու հասարակական բոլոր միջոցառումներին:Մեծ է ցանկությունս կրթական ֆորումում նոր ընկերների ձեռքբերման և հետաքրքիր քննարկումների մասնակցելու հարցում:Սիրում եմ առաջընթացը:

izabet
06.04.2014, 15:38
Ես ես եմ, ափսոսում եմ,որ այլևս չեմ կարող իմ դասարաններում դասերս անցկացնել նոր տեխնոլոգիայի օգնությամբ,բավականին աշխատանք ունեմ Պաշարների շտեմարանում,հուսով եմ եմ դեռ կշարունակեմ Պաշարների շտեմարանի միջոցով օգնեմ իմ գործընկերներին:

izabet
07.04.2014, 12:44
Այսօր ես ներկայանում եմ,բայց մինչ այդ շնորհավորում եմ բոլոր մեր մայրերին,թեկնածու մայրերին և ապագա մայրերին գեղեցկության և մայրության օրվա առթիվ:
Ես ՝ Զաբելա Աբելյանն եմ, սիրում էի դասերս անցկացնել և ավանդական, ավանդականը նոր դարձրած, նոր ինտերակտիվ մեթոդներով:Մեթոդները հաճախակի պետք է կրկնել, որպեսզի կարողանաս իմանալ թե որ մեթոդն է ավելի բարձր արդյունք տալիս:Ամեն օր մի նոր բան գտեք, պարտադիր չէ դա ինչ-որ մի տեղ գրված լինի, ձեր մեթոդները անընդհատ կրկնեք և փոխեք:Մի հակվեք միայն ձեր մասնագիտական աշխատանքով ,բազմազան եղեք և դա կօգնի աշակերտներին:

izabet
08.04.2014, 11:32
Շնորհակալություն Մանուշ և Լիզա

Ռուզաննա Թադևոսյան
27.01.2019, 14:00
Բարի օր , հարգելի՛ գործընկերներ:Ես Ռուզաննա Թադևոսյանն եմ:Դասվար եմ ,աշխատում եմ Երևանի Գր.Բաղյանի անվան հ.141 հիմնական դպրոցում:Այն իմ հարազատ դպրոցն է:Այստեղ է աշխատել մայրս, սովորել եմ ես , եղբայրներս, երեխաներս: