PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինֆորմատիկայի կապը մյուս առարկաների հետ



AnushGH
25.05.2017, 18:28
Միջառարկայական կապի ապահովումը ուսուցման գործընթացում նպաստում է, որ ուսումնասիրվող նյութը դառնա ավելի պարզ, մատչելի, տեսանելի ու հասկանալի: Միջառարկայական կապերի մասին Յ.Ա.Կոմենսկին նշում է, որ ուսումնական առարկաների փոխկապակցված ուսուցումը երեխաներին սովորեցնում է բացահայտել ուսումնասիրվող առարկաների և երևույթների միջև եղած կապերը: «Ամեն ինչ ամրապնդել բանականության հիմունքներով նշանակում է ամեն ինչ սովորել՝ մատնացույց անելով պատճառները, այսինքն՝ ոչ միայն ցույց տալ, թե ինչպես է այս կամ այն բանը տեղի ունենում, այլ նաև ցույց տալ, թե ինչու դա այլ կերպ լինել չի կարող: Չէ՞ որ իմանալ որևէ բան, նշանակում է իրը ճանաչել իր փոխկապակցվածության մեջ»:

Ալվարդ_Մ
25.05.2017, 20:06
Ինֆորմատիկան այսօր անքակտելիորեն կապված է բոլոր առարկաների հետ:
Համակարգչային կաբինետում կազմակերպած ցանկացած դասի համար օգտագործցվում է համակարգիչ, կամ համացանց` գործ ունենեք ինֆորմացիայի աղբյուրի հետ, ստանում են այն, փոխանցում , մշակում , պահպանում, կամ արտաքին կրիչի վրա, համ մարդու հիշողությունում: Ստացվեց ինտեգրված դաս.կախված ընտրված առարկաներից, մեթոդից, թեմայից …

AnushGH
25.05.2017, 20:26
Հարգելի Ալվարդ, շնորհակալություն գրառման համար: Ձեզ հետ համակարծիք եմ, որ յուրաքանչյուր առարկա կապված է ինֆորմատիկայի հետ: Եվ կրթության ոլորտում կատարվող բարեփոխումների հիմքում ընկած է հենց ՏՀՏ-ների կիրառումը դասերի ժամանակ:

Թագուհի Մամյան
26.05.2017, 16:42
Այս տեղեկատվական դարաշրջանում կրթության մեջ կատարվող փոփոխությունները սերտորեն կապված են տեղեկատվության և հաղորդակցության արդի միջոցների զարգացման և տարածման հետ:
Դասավանդելով ինֆորմատիկա առարկան չեմ կարող չնշել ինֆորմատիկայի և մաթեմատիկայի սերտ կապի մասին: Ուսումնասիրելով ինֆորմացիայի ներկայացման երկուական համակարգը, ինֆորմացիայի կոդավորումը, MS Excel, MS Access ծրագրերը առնչվում ենք մաթեմատիկայի հետ: Չեմ կարող չնշել նաև օտար լեզուների հետ կապը` յուրաքանչյուր ծրագրի պատուհանում օգտագործելով օտարալեզու /անգլերեն, ռուսերեն/ հրամանները:
Ինֆորմատիկան փոխկապակցված է բոլոր առարկաների հետ, որոնց ինտեգրումը մեծ հնարավորություն է ստեղծում դասը դարձնել ավելի արդյունավետ և մատչելի:

Նարինե Ափիցարյան
26.05.2017, 20:40
Միջառարկայական կապ- ինֆորմատիկա եւ աշխարհագրություն
http://lib.armedu.am/resource/1247

Միջառարկայական կապ- ինֆորմատիկա եւ երկրաչափություն
http://lib.armedu.am/resource/3501

AnushGH
26.05.2017, 22:34
Մաթեմատիկայի կապը ինֆորմատիկայի հետ

Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի կապը կարելի է տեսնել ֆունկցիաների գրաֆիկները կառուցելիս: Օրինակ` Օգտվելով y=kx+b ֆունկցիայից`կառուցել տրված գագաթներն ունեցող քառանկյուն, եթե քառանկյան գագաթի կոորդինատներն են`A(-4; 5), B(7;5), C(6; 2), D(-2; 2): Քառանկյունը կառուցելու համար անհրաժեշտ է`ըստ քառանկյան գագաթների կոորդինատների, գրել քառանկյան կողմերի հավասարումները: Excel ծրագրի միջավայրում հեշտությամբ կարող ենք կառուցել քառանկյունը` նախապես յուրաքանչյուր կողմի համար գրելով հավասարումը հետևյալ բանաձևի միջոցով. (x-x1)/(y2-y1)=(y-y1)/(y2-y1): Արդյունքում կստանանք հետևյալ պատկերը.

https://drive.google.com/file/d/0ByMxEAX_WUgRaUZNbGZjOTNqc00/view?usp=sharing

AnushGH
26.05.2017, 22:39
Շնորհակալություն, Նարինե ջան, սեփական փորձով կիսվելու համար:

AnushGH
26.05.2017, 23:01
Շնորհակալություն Թագուհի ջան, գրառում անելու համար:

Ալվարդ_Մ
26.05.2017, 23:18
Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի կապը կարելի է տեսնել ֆունկցիաների գրաֆիկները կառուցելիս: Օրինակ` Օգտվելով y=kx+b ֆունկցիայից`կառուցել տրված գագաթներն ունեցող քառանկյուն, եթե քառանկյան գագաթի կոորդինատներն են`A(-4; 5), B(7;5), C(6; 2), D(-2; 2): Քառանկյունը կառուցելու համար անհրաժեշտ է`ըստ քառանկյան գագաթների կոորդինատների, գրել քառանկյան կողմերի հավասարումները: Excel ծրագրի միջավայրում հեշտությամբ կարող ենք կառուցել քառանկյունը` նախապես յուրաքանչյուր կողմի համար գրելով հավասարումը հետևյալ բանաձևի միջոցով. (x-x1)/(y2-y1)=(y-y1)/(y2-y1): Արդյունքում կստանանք հետևյալ պատկերը.

https://drive.google.com/file/d/0ByMxEAX_WUgRaUZNbGZjOTNqc00/view?usp=sharing

Անուշ ջան համամիտ եմ, ինֆորմատիկան բոլոր առարկաների հետ կարելի է կապել եւ հաջողված ինտեգրված դաս ունենալ:

kara1969
28.05.2017, 19:44
Հարգելի Անուշ ինֆորմատիկա առարկան կապված է բոլոր առարկաների հետ;Այսօրվա պահանջներից ելնելով ինֆորմատիկա առարկայի հետ առնչվում ենք ամեն օր: Ստեղծում ենք պրեզենտացիաներ Power Point ծրագրով, անց ենք կացնում դասեր համակարգչային կաբինետում, որոշ թեմաներ ինչպես նշված է վերևում շատ նպատակահարմար է անցկացնել օգտվելով ծրագրերից

Narine_Baghdasaryan
28.05.2017, 19:57
Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ ես համարում եմ, որ ինֆորմատիկան սերտորեն կապված է մյուս առարկաների հետ այնքանով, որքանով մարդիկ կարողանում են կիրառել նրա հնարավորությունները։ Ուստի առաջարկում եմ հնարավորինս բարձրացնել սովորողների համակարգչային գրագիտության մակարդակը, քանի որ ցանկացած առարկայի համար գործնական աշխատանքներ պատրաստվում են հիմնականում համակարգչային ծրագրերի կիրառմամբ։

AnushGH
29.05.2017, 23:32
Ինֆորմատիկայի և գրականության հետ միջառարկայական կապ կարելի է ստեղծել PowerPoint ծրագրի օգնությամբ: Համակարգչային ցուցադրումները ուսումնասիրվող նյութը դարձնում են առավել հետաքրքիր: Գրականության դասերին համակարգչի միջոցով կարելի է ներկայացնել գրողի ոչ միայն կենսագրությունն ու նկարները, այլ նաև նրա ստեղծագործություններից:

Ձեզ եմ ներկայացնում Ավ. Իսահակյանի մի ստեղծագործություն, որը հաղթող է ճանաչվել <<Ավ. Իսահակյանի առակներն ու հեքիաթները>> մրցույթի ժամանակ:

https://drive.google.com/file/d/0ByMxEAX_WUgRX2JUT1paaEFjZEU/view?usp=sharing

AnushGH
29.05.2017, 23:39
Այո, բացի Power Point ծրագրից կան նաև այլ համակարգչային կրթական նյութեր ու ծրագրեր տարբեր առարկաներից, որոնք նպատակահարմար է կիրառել դասերի ժամանակ:

AnushGH
30.05.2017, 17:50
ՏՀՏ-ի կիրառումը մաթեմատիկայի դասաժամերին

Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի միջև կապը կարելի է տեսնել <<Գործողություններ ֆունկցիաների հետ և նրանց գրաֆիկների կառուցում>> թեմայի ուսումնասիրության ժամանակ: Ֆունկցիաների գրաֆիկները հեշտությամբ կառուցելու և հետազոտելու համար կարելի է օգտվել mathnet.am կայքից: Անհրաժեշտ է f(x)= դաշտում ներմուծել անհրաժեշտ ֆունկցիան: Օրինակ` կառուցել f(x)=|-x2-4x+5| ֆունկցիայի գրաֆիկը.

https://mathnet.am/gorciq_1/func_grafik.html

AnushGH
31.05.2017, 21:08
Տարրական դասարաններում մաթեմատիկայի դասավանդման ժամանակ կարելի է օգտվել PowerPoint ծրագրից և օգտագործել այն որպես էլեկտրոնային գրատախտակ: Բերված օրինակում ներկայացված է <<Բազմապատկման հատկությունները>> թեման PowerPoint ծրագրի միջոցով: Բազմապատկման տեղափոխական հատկությունները ներկայացված են ոչ միայն խաղերի, այլ նաև տարաբնույթ վարժությունների ու խնդիրների միջոցով:

https://drive.google.com/file/d/0ByMxEAX_WUgRVEpsYmVrZVlDNUU/view?usp=sharing

zhaneta
01.06.2017, 17:32
Ես դասվար եմ: Եվ շատ հաճախ իմ դասերի ժամանակ օգտագործում եմ համակարգչային ցուցադրումներ, որոնք նպաստում են ուսումնասիրվող նյութի հեշտ յուրացմանը և ամրապնդմանը:

ruzantoros
01.06.2017, 20:27
Անուշ ջան շատ հետաքրքիր , ուսանելի դաս է:Լավ կլինի դասվարները կարողանան կիրառել դասերի ընթացքում, որն ավելի արդյունավետ կլինի...

Tsov
02.06.2017, 12:16
Անգլերենի կապը Ինֆորմատիկայի հետ

<<Լոնդոնի տեսարժան վայրերը>> թեմայի ուսումնասիրության ժամանակ նպատակահարմար է օգտվել Power Point ծրագրի հնարավորություններից և ցուցադրման միջոցով ներկայացնել Լոնդոնի տեսարժան վայրերը:
Կից հղումում կգտնեք ֆայլը:
https://cloud.mail.ru/public/Jk6J/LmqdpLMgK

Nellochka
02.06.2017, 12:29
Երկրաչափությունից պտտական մարմինները ուսումնասիրելու համար օգտագործել եմ Графический калькулятор ծրագրից, որը օգնում է տարածության մեջ տեսնել եռաչափ պատկերները:
Հանրահաշվի դասընթացի ժամանակ նուկնպես օգտվել եյս ծրագրից և ցուցադրել գրաֆիկների տեղափոխությունը կոորդինատային հարթության վրա:

AnushGH
02.06.2017, 19:14
Հայոց լեզվի դասաժամին ՏՀՏ-ի կիրառման մեթոդիկա

Հայոց լեզվի <<Բառագիտություն>> թեմայի ուսումնասիրության ժամանակ PowerPoint ծրագրի միջոցով պատրաստված ցուցադրումը կօգնի թեմայի հեշտ յուրացմանը:
ֆայլի հղումը.
https://drive.google.com/file/d/0ByMxEAX_WUgRWFc0ZkFyb1ZNN2s/view?usp=sharing

AnushGH
02.06.2017, 19:19
Հայ գրականության և Ինֆորմատիկայի միջև կապը

Ձեզ եմ ներկայացնում 10-րդ դասարանի աշակերտների պատրաստած տեսահոլովակը Հայ գրականությունից, վերնագիրը` <<Սայաթ Նովա>>: ՏՀՏ-ի կիրառումը Հայ գրականության դասերին ավելի արդյունավետ է դարձնում թեմայի ներկայացումն ու յուրացումը:

https://drive.google.com/open?id=0B8zffjTodyiweHlISVBZaDEzQ0E

AnushGH
02.06.2017, 19:33
Prezi.com-ը հնարավորություն է տալիս ստեղծել հետաքրքիր, գեղեցիկ ցուցադրումներ տարբեր թեմաներով: Prezi.com-ի միջոցով ներկայացված ցուցադրումները տարբերվում են թե հետաքրքիր լուծումներով և թե տարբեր գունային շաբլոններով: Արդեն պատրաստի ցուցադրումը կարող ենք ներբեռնել կամ էլ անհրաժեշտության դեպքում կիսվել մեր ընկերների հետ:
Ներկայացնում են Անգլերենի դասաժամի համար պատրաստված ցուցադրումը: Իսկ այժմ տեղափոխվենք հրաշքների աշխարհ` Դիսնեյլենդ:

http://prezi.com/-t4dldgvsohd/?utm_campaign=share&utm_medium=copy

AnushGH
02.06.2017, 20:12
Ծովինար ջան, շատ հետաքրքիր նյութ էիր տեղադրել, շնորհակալություն:

AnushGH
02.06.2017, 20:14
Գրաֆիկական հաշվիչ

Նելլի ջան, Графический калькулятор` Գրաֆիկական հաշվիչը, բավականին հետաքրքիր ծրագիր էր: Այն անփոխարինելի գործիք է մաեթամատիկայի դասաժամերն ավելի հետաքրքիր և արդյունավետ անցկացնելու համար: Այս ծրագիրը նախատեսված ` ֆունցիաների գրաֆիկները կառուցելու և հետազոտելու համար: Հուսով եմ, որ մաթեմատիկայի շատ ուսուցիչներ կօգտվեն այս ծրագրից և կօգտագործեն իրենց դասերի ժամանակ: Օրինակ` կառուցել 3x^2-1 ֆունկցիայի գրաֆիկը.

https://drive.google.com/file/d/0ByMxEAX_WUgRNWFNNGNvUWJoUFk/view?usp=sharing

liza57
02.06.2017, 22:15
Միջառարկայական կապի միջոցով իրականացվում է միևնույն օբյեկտի համալիր ուսուցում տարբեր առարկաների միջոցով:Միջառարկայական կապը կարելի է իրականացնել միջառարկայական խնդիրների ձևով, որը թույլ կտա սովորողներին ոչ միայն տիրապետել այն բնագավառի գիտելիքներին ու կարողություններին, որի նկատմամբ նրանք ունեն հետաքրքրություն և հակվածություն, այլ նաև դրական ազդեցություն կունենա սովորողների ընդհանուր զարգացման և ճանաչողական մոտիվացիայի վրա: Օրինակ, Երբ սովորողին տրվում է հանձնարարություն այլ առարկաներից, բայց նրանց լուծումը իրականացվում է ինֆորմատիկայի մեթոդների և միջոցների օգնությամբ, իրականացվում է նաև ինֆորմատիկայի ուսուցումը, բայց այն դպրոցական նյութի միջոցով, որը հետաքրքրում է սովորողին:
Մեր գործընկերները ճիշտ են նշում, իրոք, ինֆորմատիկան սերտորեն կապված է բոլոր առարկաների հետ, այդ կապի միջոցով մատչելի ու դիտողական է դառնում տվյալ թեմայի մատուցումը ուսուցչի համար և յուրացումը աշակերտի համար:

vanadzor27
04.06.2017, 15:24
Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է առարկաների միջև կապի դրսևորմանը,ստեղծագործական ու նորարարական մոտեցումների զարգացմանը:
Համակարգիչների շնորհիվ տեղի է ունեցել հնագույն գիտության ամենամեծ վերափոխումը, որը հնարավոր է պատկերացնել:
Համակարգիչների ճիշտ օգտագործումը կարող է դառնալ կախարդական գործիք կրթության համար: Բացի նրանից, որ ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է ավելի հարուստ, բազմերանգ ուուսումնական նյութ ստեղծել և օգտագործել, դրա միջոցով նաև կարող ենք ուսումնական բովանդակությունը դարձնել ինտերակտիվ: Արդյունքում, աշակերտը ոչ թե տեղեկատվության պասսիվ ստացողն է, այլ հենց ինքն է կարող փոփոխել ու նույնիսկ ստեղծել ուսումնական բովանդակությունը:

AnushGH
04.06.2017, 19:34
Լիզա ջան, շնորհակալություն գրառման համար: Ուզում եմ մեջբերել Ջոն Լոկի խոսքերը. <<Ուսուցման գործընթացում մի առարկան պետք է լրացնել մյուսի միջոցով>>: Կարծես թե Ինֆորմատիկան դառնում է օգնական մյուս առարկաներն ավելի խորը ուսումնասիրելու համար: Բացի այդ միջառարկայական կապի ապահովումը պետք է ունենա հետևյալ նպատակները` կրթական, զարգացնող, դաստիարակող և կառուցողական:

gayane0803
04.06.2017, 19:47
Տարրական դասարաններում մաթեմատիկայի դասավանդման ժամանակ կարելի է օգտվել PowerPoint ծրագրից և օգտագործել այն որպես էլեկտրոնային գրատախտակ: Բերված օրինակում ներկայացված է <<Բազմապատկման հատկությունները>> թեման PowerPoint ծրագրի միջոցով: Բազմապատկման տեղափոխական հատկությունները ներկայացված են ոչ միայն խաղերի, այլ նաև տարաբնույթ վարժությունների ու խնդիրների միջոցով:

https://drive.google.com/file/d/0ByMxEAX_WUgRVEpsYmVrZVlDNUU/view?usp=sharing

Հետաքրքիր նյութ եք պատրաստել, Անուշ ջան: Միայն անհասկանալի մնաց. 2, 3-րդ էջերի պատասխանները չկայի՞ն սլայդի մեջ:

AnushGH
04.06.2017, 19:50
Շնորհակալություն, Ռուզաննա ջան, ձեր կարծիքը մեզ հետ կիսելու համար: Իսկապես ՏՀՏ-ների կիրառումը ուսումնական գործընթացում նպաստում է ուսուցման որակի բարձրացմանը: Մենք ապրում ենք 21-րդ դարում, տեխնոլոգիաներն արագորեն զարգանում են ու մեծ արագությամբ փոխում մարդու կենսակերպի բոլոր բնագավառները: Ինչևէ, զարգացումը լավ է այնքանով, որքանով այն ծառայում է հօգուտ մարդկությանը:

AnushGH
04.06.2017, 19:54
Դասի ժամանակ ուսուցիչը հարցերն ուղղում է աշակերտներին, որպեսզի նրանք պատասխանեն, Գայանե ջան:

gayane0803
04.06.2017, 20:00
Անուշ ջան, ես դա հասկացա: Պարզապես PowerPoint ծրագիրն ունի հնարավորություններ, որոնց միջոցով կարող ես պատասխանները գրել, թաքցնել և ցուցադրել աշակերտի պատասխանից հետո: Ինձ թվում է աշակերտի համար էլ հետաքրքիր կլինի միանգամից տեսնել` ճի՞շտ է պատասխանել, թե՞ սխալ:

AnushGH
04.06.2017, 22:02
Գայանե ջան, այո, կարելի էր նաև այդպես: Այս պարագայում ուսուցիչն է որոշում պատասխանի ճիշտ կամ սխալ լինելը:

AnushGH
04.06.2017, 22:15
ՏՀՏ-ի կիրառումը Քիմիա, Ֆիզիկա, Բնագիտություն, Աստղագիտություն, Թվաբանություն առարկաներն ուսումնասիրելիս

Ձեզ եմ ներկայացնում ռեժիսոր Ռ. Սահակյանցի ուսուցողական մուլտֆիլմերի շարքը` նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար: Մուլտֆիլմը նպաստում է գիտելիքների ձեռքբերմանը և ամրապնդմանը:

Հետաքրքրաշարժ Քիմիա-https://www.youtube.com/watch?v=hReuRv6qEpk

Հետաքրքրաշարժ Ֆիզիկա-https://www.youtube.com/watch?v=Y9eHtZoWnjc

Հետաքրքրաշարժ Բնագիտություն-https://www.youtube.com/watch?v=wU33B3oxDBc

Հետաքրքրաշարժ Աստղագիտություն-https://www.youtube.com/watch?v=O9kUsBDHoh8

Հետաքրքրաշարժ Թվաբանություն-https://www.youtube.com/watch?v=x8tERj2gqAw

zhaneta
04.06.2017, 22:44
Բավականին օգտակար և հետաքրքիր տեսանյութեր էին: Շնորհակալություն:

AnushGH
05.06.2017, 11:10
Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաների կիրառումը Ֆիզիկա, Քիմիա, Երկրաչափություն, Կենսաբանություն առարկաներն ուսումնասիրելիս

Միջառարկայական կապի ապահովման լավագույն տարբերակ է Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ կայքը՝ http://esource.armedu.am/, որտեղ դուք կգտնեք Ֆիզիկա, Քիմիա, Երկրաչափություն, Կենսաբանություն առարկաների տեսական մասի տեսանյութեր, լաբորատոր աշխատանքներ, ինտերակտիվ նյութեր: Սա մի հիանալի կայք է թե ուսուցիչների և թե աշակերտների համար:

AnushGH
06.06.2017, 22:05
"Technovation Armenia'' ծրագրի շրջանակներում ձեզ եմ ներկայացնում մեր թիմի պատրաստած աշխատանքը: Այն կոչվում է <<Զվարճալի աշխարհագրություն>>, որը բջջային հավելված է Android համակարգի համար: <<Զվարճալի աշխարհագրության>> միջոցով դուք կարող եք ստուգել ձեր գիտելիքները աշխարհի մասին: Հարցերը ներկայացված են ռեբուսների ձևով, որոնք էլ ավելի հետաքրքիր են դարձնում Աշխարհագրություն առարկան:

https://drive.google.com/file/d/0ByMxEAX_WUgRek0xVlNobU5ScDQ/view?usp=sharing

https://www.youtube.com/watch?v=2BI-Ye2YnIk

zhaneta
06.06.2017, 22:18
Բավականին բարդ ու հետաքրքիր աշխատանք եք կատարել: Այստեղ երևում է աշակերտների գիտելիքները ոչ միայն աշխարհագրությունից, այլն նաև` ինֆորմատիկայից:

AnushGH
08.06.2017, 18:33
ՏՀՏ-կիրառման մեթոդիկա տարրական դասարաններում Մաթեմատիայի դասավանդման ժամանակ

Տարրական դասարաններում <<Ճանապարհ, ժամանակ, արագություն>> թեմայի ամփոփումը նպատակահարմար է ներկայացնել համակարգչային ցուցադրության միջոցով, քանի որ հաճախ այս թեմայի վերավերյալ խնդիրներ լուծելը դժվարություն է առաջացնում սովորողների մոտ: Խնդիրները ներկայացված են նկարների, անիմացիաների միջոցով, որպեսզի սովորողները հեշտությամբ պատկերացնեն թե խնդրի պահանջը և թե լուծումը:

https://drive.google.com/file/d/0ByMxEAX_WUgRZXQ4QS03TFRWeVk/view?usp=sharing

Lilit H.
09.06.2017, 10:32
«Տեխնոլոգիան` որպես մարդու և հասարակության կարիքները բավարարող առարկաների ստեղծման արվեստ և գիտություն», ոչ այլ ինչ է, եթե ոչ միջոց` աշխատանքային ունակություններն ընդլայնելու համար: Այս իմաստով դպրոցներում տեխնոլոգիայի կիրառվող բազմազան ձևերը հեշտացնում են մեր գործունեությունը:
Դասարաններում որպես ուսուցման և ուսումնառության միջոցներ կարող են կիրառվել ձայներիզներ, տեսաժապավեններ, հեռուստացույցներ, տեսաձայնագրիչներ, համակարգիչներ, պրոեկցիոն լապտերներ և այլն:Ակնհայտ է, որ համակարգիչն ուսուցչին ազատում է ձանձրալի, միապաղաղ գործողություններ կատարելուց, իրական հնարավորություններ է ստեղծում կենտրոնանալու գործունեության ստեղծագործական կողմերի վրա: Օգտագործելով համակարգչի երկխոսական, մոդելավորման, գունային և այլ բացառիկ հնարավորությունները, դասը կարելի է դարձնել պարզ, դիտողական և նույնիսկ «հրավիրող»: Համակարգիչը կարող է օգնել ուսուցչին ուսուցման գործընթացը բովանդակալից ու հետաքրքիր անցկացնելու համար: Էրանին ցուցադրվող գործողությունների հաջորդականությունը կարող է ըմբռնելի դարձնել մատուցվող նյութը, վերացական գրքային նյութը կարող է վերածվել մի պրակտիկ իրադրության:

AnushGH
12.06.2017, 21:00
Ձեզ հետ համամիտ եմ, հարգելի Լիլիթ, և հավելեմ, որ տարեց տարի ավելանում եմ հայալեզու ուսումանական ծրագրեր, կայքեր ու մեթոդական նյութեր, որոնք նպաստում են ուսուցման արդյունավետության բարձրացմանը:

AnushGH
12.06.2017, 21:12
ՏՀՏ-կիրառումը Մայրենիի դասաժամերին

«Ծիածան » մանկական ժամանցային և կրթական էջում դուք կգտնեք բազմաթիվ հայալեզու հեքիաթներ:

Անբան Հուռին- https://www.youtube.com/watch?v=LvF3n8bIOpo

Կարմիր գլխարկը-https://www.youtube.com/watch?v=Q_8oVWpiD2I

Երեք արջի հեքիաթը-https://www.youtube.com/watch?v=8KPjtLV-jC0

Ոսկե ձկնիկը-https://www.youtube.com/watch?v=uHPOiHeegwY

Սուտլիկ Որսկանը-https://www.youtube.com/watch?v=M8nnXObvAuo

Lil jan
14.06.2017, 21:50
Ինֆորմատիկայի կապը գրականության հետ
Ինֆորմատիկայի և գրականության հետ միջառարկայական կապ կարելի է ստեղծել PowerPoint ծրագրի օգնությամբ:
Ինֆորմատիկայի դասերին կարելի է աշակերտներին հանձնարարել, որևէ բանաստեղծի ստեղծագործությունից ստեղծել մուլտֆիլմներ:

Ձեզ եմ ներկայացնում Ավ. Իսահակյանի <<Մի մկան պատմություն>> ստեղծագործության մոտիվներով ստեղծված մուլտֆիլմը, որը հաղթող է ճանաչվել <<Ավ. Իսահակյանի Դե անիմացրու>> մրցույթի ժամանակ:
https://www.youtube.com/watch?v=LyxqAtvkDns&feature=youtu.be

Թագուհի Մամյան
16.06.2017, 17:11
Այսօր էլեկտրոնային գրատախտակի դերը մեծ է ուսման գործընթացում, որը նկատելի բարելավում է ուսման որակը: Սակայն դրա բացակայության դեպքում ցանկացած առարկայի ուսուցիչ կարող է օգտագործել համակարգչային հետևյալ ծրագրերը` Paint և MS Power Point` օգտագործելով որպես էլեկտրոնային գրատախտակ:
http://lib.armedu.am/resource/18381

AnushGH
16.06.2017, 18:53
Լիլիթ ջան, շատ հետաքրքիր ձևով էիք ներկայացրել Ինֆորմատիկայի կապը Գրականության հետ, բացի այդ հսկայական աշխատանք եք կատարել մուլտֆիլմն այդպես յուրահատուկ ձևով ստեղծելու և ներկայացնելու համար: Շնորհավորում եմ հաղթանակաի առթիվ: Արժանի հաղթանակ...

AnushGH
16.06.2017, 19:06
Թագուհի ջան, շնորհակալությունը ձեր փորձով մեզ հետ կիսվելու համար: Ձեր զեկույցում բերված օրինակները խոսում են այն մասին, որ տարբեր առարկաների ուսուցիչներ կարող են օգտագործել Paint և MS PowerPoint ծրագրերը որպես էլեկտրոնային գրատախտակ` որևէ թեմայի ուսուցման ժամանակ:

Թագուհի Մամյան
21.06.2017, 12:39
Շնորհակալություն Անուշ ջան, հետաքրքիր տեսանյութերի համար

Թագուհի Մամյան
21.06.2017, 12:42
Շատ լավ կայք է: Այն օգտագործելով ուսուցանվող նյութն ավելի ակնառու կդառնա:

Թագուհի Մամյան
21.06.2017, 12:56
Հարգելի Անուշ, շատ օգտակար նյութ էր «Բառագիտություն» թեմայի ցուցադրումը

Թագուհի Մամյան
21.06.2017, 13:06
Շնորհակալություն Անուշ ջան, հետաքրքիր տեսանյութերի համար

Ձեզ եմ ներկայացնում ռեժիսոր Ռ. Սահակյանցի ուսուցողական մուլտֆիլմերի շարքը` նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար: Մուլտֆիլմը նպաստում է գիտելիքների ձեռքբերմանը և ամրապնդմանը:

Հետաքրքրաշարժ Քիմիա-https://www.youtube.com/watch?v=hReuRv6qEpk

Հետաքրքրաշարժ Ֆիզիկա-https://www.youtube.com/watch?v=Y9eHtZoWnjc

Հետաքրքրաշարժ Բնագիտություն-https://www.youtube.com/watch?v=wU33B3oxDBc

Հետաքրքրաշարժ Աստղագիտություն-https://www.youtube.com/watch?v=O9kUsBDHoh8

Հետաքրքրաշարժ Թվաբանություն-https://www.youtube.com/watch?v=x8tERj2gqAw

Թագուհի Մամյան
21.06.2017, 13:20
Շատ լավ կայք է: Այն օգտագործելով ուսուցանվող նյութն ավելի ակնառու կդառնա:

Անուշ ջան Ձեր կողմից նշված կայքը` https://mathnet.am/gorciq_1/func_grafik.html, շատ օգտակար կրթական ռեսուրս է: Այն օգտագործելով ուսուցանվող նյութն ավելի ակնառու կդառնա:

AnushGH
25.06.2017, 00:33
Ինֆորմատիկայի կապը գրականության հետ ևս մեկ օրինակ

Ձեզ եմ ներկայացնում <<Ավետիք Իսահակյանի առակներն ու հեքիաթները>> մրցույթին ներկայացված աշխատանքը` <<Եղնիկը>>, որը ստեղծվել է Prezi.com-ի միջոցով` ապահովելով Գրականության և Ինֆորմատիկայի միջև առարկայական կապը:
Հեղինակ` 8-րդ դասարանի աշակերտուհի Լիլիթ Ասատրյան:

https://drive.google.com/open?id=0ByMxEAX_WUgRNGZudHFIQUhVMFk

Գայանե Սիմոնյան
25.06.2017, 15:54
Ձեզ եմ ներկայացնում ռեժիսոր Ռ. Սահակյանցի ուսուցողական մուլտֆիլմերի շարքը` նախատեսված տարբեր տարիքային խմբերի համար: Մուլտֆիլմը նպաստում է գիտելիքների ձեռքբերմանը և ամրապնդմանը:

Հետաքրքրաշարժ Քիմիա-https://www.youtube.com/watch?v=hReuRv6qEpk

Հետաքրքրաշարժ Ֆիզիկա-https://www.youtube.com/watch?v=Y9eHtZoWnjc

Հետաքրքրաշարժ Բնագիտություն-https://www.youtube.com/watch?v=wU33B3oxDBc

Հետաքրքրաշարժ Աստղագիտություն-https://www.youtube.com/watch?v=O9kUsBDHoh8

Հետաքրքրաշարժ Թվաբանություն-https://www.youtube.com/watch?v=x8tERj2gqAw


Հարգելի Թագուհի, այսկերպ Ձեր առաջարկած նյութերի հղումներն արդեն ակտիվ են և միանգամից հնարավոր է անցում կատարել youtube միջավայր:


Հետաքրքրաշարժ Քիմիա-https://www.youtube.com/watch?v=hReuRv6qEpk

Հետաքրքրաշարժ Ֆիզիկա-https://www.youtube.com/watch?v=Y9eHtZoWnjc

Հետաքրքրաշարժ Բնագիտություն-https://www.youtube.com/watch?v=wU33B3oxDBc

Հետաքրքրաշարժ Աստղագիտություն-https://www.youtube.com/watch?v=O9kUsBDHoh8

Հետաքրքրաշարժ Թվաբանություն-https://www.youtube.com/watch?v=x8tERj2gqAw

Մարիամ Սարգսյան
25.06.2017, 22:53
Այսօր ինֆորմատիկա առարկայի իմացությունը հարկավոր է բոլոր բնագավառներում: Լավ ուսուցչին անհրաժեշտ է նաև այսօր համակարգչի լավ իմացությունը:

gaya71
26.06.2017, 01:34
Ինֆորմատիկան օգնում է պատմության դասերը դարձնել ավելի հետաքրքիր,մատչելի:Տեսասալիկների, տեսաֆիլմերի միջոցով,< սմառտ>գրատախտակների օգնությամբ աշակերտների կողմից յուրացվող նյութը դառնում է պաիզ , տեսանելի ևմատչելի:

AnushGH
27.06.2017, 22:41
Եվ այդ գիտելիքներն ու հմտություններն օգտագործել ուսուցման գործընթացում:
Շնորհակալություն, հարգելի Մարիամ, գրառման համար:

AnushGH
27.06.2017, 22:54
Շնորհակալություն գրառման համար: Այս հղումում կգտնեք <<Հայոց պատմություն>> առարկայի դասավանդման համար հետաքրքիր տեսանյութեր:


https://www.youtube.com/watch?v=bgrgOkC-1eg

AnushGH
27.06.2017, 23:07
Microsoft Learning Content Development System (LCDS) համակարգի միջոցով հնարավոր է ստեղծել տարբեր թեմաներով ինտերակտիվ առաջադրաննքեր, թեստեր, վարժություններ: Ձեզ եմ ներկայացնում իմ կողմից ստեղծված <<Եռաչափ պատկերներ>> թեմայով աշխատանքը, որը ներկայացրել եմ <<Փորձագետ ուսուցիչ>> մրցույթի ժամանակ:

https://drive.google.com/open?id=0ByMxEAX_WUgRT2lCYnhac0hJRDQ

https://drive.google.com/open?id=0ByMxEAX_WUgROEM0d2ltTDhua1k

https://drive.google.com/open?id=0ByMxEAX_WUgRdDd6d2N1Mng5YUU

AnushGH
28.06.2017, 13:21
Այս ծրագիրը հնարավորություն է տալիս ստեղծել եռաչափ պատկերներ, շինությունների 3D մոդելներ, դրանք տեղադրել GoogleMap-ի վրա:
Առաջադրանք աշակերտներին` յուրաքանչյուր խումբ պետք է ներկայացնի որևէ կառույցի եռաչափ մոդելը: Դրա համար անհրաժեշտ է.
* լուսանկարել տվյալ շինությունը
* հավաքել անհրաժեշտ տեղեկություն այդ կառույցի մասին
* SketchUp-ով ստեղծել եռաչափ մոդել
* անհրաժեշտության դեպքում տեղադրել GoogleMap-ի վրա
* MovieMaker-ով ստեղծել տեսաֆիլմ

Ձեզ եմ ներկայացնում աշակերտների պատրաստած աշխատանք SketchUp-ծրագրով:

https://drive.google.com/open?id=0ByMxEAX_WUgRa2p0VTR3Z0RjU00

https://drive.google.com/open?id=0ByMxEAX_WUgRVVVYYVFPNF95NWM

https://drive.google.com/open?id=0ByMxEAX_WUgRRnNOUzBiSUd4ODA

https://drive.google.com/open?id=0ByMxEAX_WUgRS1JGUzlPOWRZTmM

Մարիամ Սարգսյան
30.06.2017, 11:22
Սիրելի՛ Անուշ, շատ գեղեցիկ աշխատանք է կատարվել ձեր կողմից:

AnushGH
02.07.2017, 22:51
Շնորհակալ եմ Մարիամ ջան:

gaya71
03.07.2017, 00:50
Ինֆորմատիկան այսօր դարձել է անհրաժեշտ բոլոր առարկաների համար, համակարգչային սենյակում դասեր վարելը դարձել է անհրաժեշտություն,այն նպաստում է գիտելիքների ամրապնդմանը, աշակերտների մոտ հետաքրքրության զարգացմանը,: Երեխաները իրենք էլ մեծ հաճույքով կատարում են համակարգչով աշխատելու առաջադրանքները: Պատմության դասերին համակարգչի օգնությանը գնալով ավելի հաճախ ենք դիմում;

AnushGH
04.07.2017, 23:16
Աշակերտները պատրաստելով նյութեր տարբեր առարկաներից` փորձում են այդ ձևով ցուցադրել իրենց համակարգչային գիտելիքները:

Կարինե Մարգարյան
30.07.2017, 02:23
Ուսուցման գործընթացում կախված ուսուցանվող թեմայից, դասի նպատակից և բնույթից, դասարանի աշակերտների առանձնահատկություններից, տվյալ դասի համար կարևոր է ուսումնական գործունեության տեսակները, որում իր մեծ դերը ունի համակարգիչը: Ուսուցման որակի ապահովումը առանց նոր տեխնոլոգիաների անհնար է պատկերացնել: Աշակերտների համար տեղեկատվության աղբյուրն այլևս գրքերն ու ուսուցիչները չեն, այլ իրական կյանքը: Աշակերտները կարող են օգտվել մի շարք գործիքներից և տեղեկատվության աղբյուրներից՝ իրենց խնդիրները լուծելու և նպատակին հասնելու համար: Հետևաբար շատ կարևոր է ընդհանուր ուսումնական միջավայրի ստեղծումը և այդ գործընթացում իր գլխավոր դերը կատարում է <<Իֆորմատիկա>> առարկան: Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր առարկա դասավանդելիս ուսուցիչները օգտվում են որոշակի, և կարելի է ասել, արդեն ավանդական դարձած հնարներից, որոնց կողքին փորձում են ավելացնել նաև նորը: Եվ այդ նորի ավելացումը հիմնականում իրականացվում է համակարգչային տեխնիկայի օգնությամբ:

AnushGH
05.08.2017, 00:51
Շնորհակալություն, հարգելի Կարինե, գրառման համար: Իսկապես, տարեց տարի մեծանում է Ինֆորմատիկայի և ՏՀՏ-ի դերը կրթության բնագավառում, որն էլ նպաստում է ավանդական մեթոդների զուգակցմանը նորագույն մեթոդների հետ:

Naira1990
13.10.2017, 13:56
Հարգելի Անուշ քիմիա առարկայի դասավանդումն այսօր սերտորեն կապված է ինֆորմատիկայի հետ: Դասն առավել պատկերավոր դարձնելու համար ստեղծում ենք շնորհանդեսային ցուցադրություններ, նյութերի բացակայության պատճառով հաճախ օգտվում ենք վիրտուալ լաբորատորիաներից:

AnushGH
13.10.2017, 19:55
Հարգելի Նաիրա, քիմիա դասաժամերին կարելի է օգտվել Ուսուցման ինտերակտիվ տեխնոլոգիաներ կայքից՝ http://esource.armedu.am/

Կարինե Մարգարյան
06.11.2017, 17:45
Ուսուցման որակի ապահովումը առանց նոր տեխնոլոգիաների անհնար է պատկերացնել: Այսօր աշակերտները ունեն նոր ինֆորմացիա ձեռք բերելու բազմաթիվ աղբյուրներ և մեր՝ ուսուցիչներիս համար արդեն պարտադիր է դառնում դասը, ուսուցանվող նյութը հետաքրքիր և մատչելի դարձնելու համար օգտվել նորոգույն տեխնիկական միջոցներից՝ ՙՙՔայլենք ժամանակին համընթաց՚՚, և այստեղ իհարկե մեզ իր անգնահատելի օգնությունն է մատուցում ինֆորմատիկա առարկան:
Ներկայացնում եմ միջառարկայական կապ-ինֆորմատիկա և հանրահաշիվ:
Հավասարումների համակարգի լուծման գրաֆիկական եղանակը Excel էլեկտրոնային աղյուսակի կիրառմամբ

https://www.youtube.com/watch?v=pT5ps6lAeR0

Naira1990
06.11.2017, 17:55
Հարգելի Անուշ շնորհակալ եմ հղումը ներկայացնելու համար:

Lianna Manukyan
06.11.2017, 22:36
Ինֆորմատիկայի և մյուս առարկաների կապը այսօր թերևս ամենատեսանելին է: Այն կիրառելի է նաև պատմության դասաժամերին՝ տարբեր նյութեր պատրաստելու և ինֆորմացիան ավելի տեսանելի դարձնելու համար,իսկ այն ինչ տեսանելի է,ամրապնդվում է ավելի լավ:

AnushGH
08.11.2017, 20:52
Ինֆորմատիկայի և մյուս առարկաների կապը այսօր թերևս ամենատեսանելին է: Այն կիրառելի է նաև պատմության դասաժամերին՝ տարբեր նյութեր պատրաստելու և ինֆորմացիան ավելի տեսանելի դարձնելու համար,իսկ այն ինչ տեսանելի է,ամրապնդվում է ավելի լավ:

Հարգելի Լիաննա, շնորհակոլւթյուն գրառման համար: Համացանցում կան բազմաթիվ հայալեզու տեսանյութեր Պատմություն առարկային վերաբերող: Օրինակ՝ https://www.youtube.com/watch?v=HcazgXW2uHI

Heghin
27.02.2018, 04:23
Ուսուցման գործընթացում կախված ուսուցանվող թեմայից, դասի նպատակից և բնույթից, դասարանի աշակերտների առանձնահատկություններից, տվյալ դասի համար կարևոր է ուսումնական գործունեության տեսակները, որում իր մեծ դերը ունի համակարգիչը: Ուսուցման որակի ապահովումը առանց նոր տեխնոլոգիաների անհնար է պատկերացնել: Աշակերտների համար տեղեկատվության աղբյուրն այլևս գրքերն ու ուսուցիչները չեն, այլ իրական կյանքը: Աշակերտները կարող են օգտվել մի շարք գործիքներից և տեղեկատվության աղբյուրներից՝ իրենց խնդիրները լուծելու և նպատակին հասնելու համար: Հետևաբար շատ կարևոր է ընդհանուր ուսումնական միջավայրի ստեղծումը և այդ գործընթացում իր գլխավոր դերը կատարում է <<Իֆորմատիկա>> առարկան: Ինչպես հայտնի է, յուրաքանչյուր առարկա դասավանդելիս ուսուցիչները օգտվում են որոշակի, և կարելի է ասել, արդեն ավանդական դարձած հնարներից, որոնց կողքին փորձում են ավելացնել նաև նորը: Եվ այդ նորի ավելացումը հիմնականում իրականացվում է համակարգչային տեխնիկայի օգնությամբ:

Կարինե ջան կարծում եմ , որ առաջնահերթ կարևոր է զարգացնել ՏՀՏ-ի օգտագործման հիմնական առանձնահատկությունները, որոնք կօգնեն ուսուցչին դասի ժամանակ ստեղծել բարենպաստ պայմաններ և հասնել նյութի յուրացման բարձր մակարդակի, որը թույլ է տալիս այն օգտագործել ոչ միայն Ինֆորմատիկայի ժամերին, այլև մյուս առարկաների դասաժամերին ևս
• դիդակտիկ նյութերի ստեղծում և նախապատրաստում /առաջադրանքների տարբերակներ, աղյուսակներ, սխեմաներ, գծագրեր, ցուցապաստառներ և այլն/
• ուսումնական նյութի վերաբերյալ պրեզենտացիայի /շնորհանդես/ ստեղծում
• պատրաստի ծրագրային արտադրանքի օգտագործում
• դասին նախապատրաստվելու, արտադասարանական միջոցառումների, ինքնակրթության համար ինտերնետ ռեսուրսների փնտրում և օգտագործում
• կրթության և դաստիարակության արդյունքներին հետևելու համար մոնիթորինգի ստեղծում
• տեքստային աշխատանքների ստեղծում
• մեթոդական փորձի ընդհանրացում էլեկտրոնային տեսքով:
• դիդակտիկ նյութերի ստեղծում և նախապատրաստում /առաջադրանքների տարբերակներ, աղյուսակներ, սխեմաներ, գծագրեր, ցուցապաստառներ և այլն/...

Արաքսյա Թևոսյան
27.02.2018, 20:19
Հարգելի Անուշ այսօրվա տեղեկատվական տեխնոլոգիաներ դարաշրջանում ինֆորմատիկան սերտորեն կապված է բոլոր գիտությունների , այդ թվում նաև աշխարհագրության հետ։ Աշխարհագրության դասերը ավելի հատաքրքիր են անցնում, երբ դասերին օգտագործում ենք ՏՀՏ-երը, որոնց կիրառությամբ աշակերտները հնարավորություն են ունենում ավելի լավ ընկալել նյութը։ Ես կրթական ֆորումում տեղադրել եմ օրվա դասի պլան, որտեղ ակնառու երևում է աշխարհագրության և ՏՀՏ-ի կապը։ Ինչպես նաև օգտագործելով ինֆորմատիկայից ձեռք բերած գիտելիքները աշակերտների օգնությամբ ստեղծել ենք սահիկահանդես և տեղադրված է պաշարների շտեմարանում։
https://lib.armedu.am/resource/21539