PDA

Դիտել ողջ տարբերակը : Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը դասավանդման գործընթացում

Լիլիթ35
20.05.2017, 20:10
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը որակապես փոխում է ուսուցչի դերը, ուսուցիչը դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան աջակցող և գնահատող գործընկեր: Հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է կրթության որակի բարձրացմանը: Այսօր համակարգիչներ օգտագործելու ունակությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան կարդալու, գրելու, ձայնագրելու, մեքենա վարելու կամ հեռախոսից օգտվելու ունակությունը: Ի՞նչ եք կարծում, դասի որ փուլում է նպատակահարմար կիրառել ՏՀՏ-ն:

Մարինե Հակոբյան
20.05.2017, 20:53
Համաձայն եմ ձեզ հետ,բայց ամբողջ դասը անցկացնել ՏՀՏ-ի օգնությամբ անթույլատրելի է։Սա իմ անձնական կարծիքն​ է, որովհետև մարդկային անմիջական շփմանը ոչինչ չի կարող փոխարինել։Իսկ թե որ փուլում կարելի է օգտագործել կախված է դասի նպատակից, կառուցվածքից և հաղորդվող նյութի բարդությունից։

Ալվարդ_Մ
20.05.2017, 22:55

Հարգելի Մարինե, այսօրվա տեսադասի պահանջը, արդյոք չի տանում աշակերտ- ուսուցիչ շփման նվազեցմանը:

Ալվարդ_Մ
20.05.2017, 23:13
Կրթության գործընթացում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման մի մքանի ուղղություն է նշվում, որոնցից հիմնականում կիրառվում են.
Համակարգիչը որպես գիտելիքների ստուգման միջոց:
Լաբորատոր, գործնական աշխատանք համակարգչային մոդելավորման կիրառում:
Տեխնոլոգիաները որպես ցուցադրման միջոց` նյութը բացատրելու համար:
Համակարգիչը որպես ինքնակրթության միջոց:
Ընտրությունը պարապող ուսուցչին է, կարծում եմ , թե դասի որ փուլում կիրառի ՏՀՏ-ն կախված վերը նշվածից:

Գայանե Սիմոնյան
20.05.2017, 23:56
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը որակապես փոխում է ուսուցչի դերը, ուսուցիչը դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան աջակցող և գնահատող գործընկեր: Հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է կրթության որակի բարձրացմանը: Այսօր համակարգիչներ օգտագործելու ունակությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան կարդալու, գրելու, ձայնագրելու, մեքենա վարելու կամ հեռախոսից օգտվելու ունակությունը: Ի՞նչ եք կարծում, դասի որ փուլում է նպատակահարմար կիրառել ՏՀՏ-ն:

Հարգելի Լիլիթ, Ձեր ստեղծած թեման արդիական է և շատ կարևոր: Շնորհակալություն:

Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Որոշ նկատառումներ էլեկտրոնային ուսումնական նյութերի ստեղծման վերաբերյալ» վերնագրով նյութը, որով հանդես եմ եկել «Մաթեմատիկական կրթություն» 4-րդ միջազգային գիտաժողովում: Այն անցկացվեց 2016 թվականի հոկտեմբերի 14-15-ին Երևանում (կազմակերպիչներ՝ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան, ՀՀ Գիտության պետական կոմիտե և Կրթության ազգային ինստիտուտ):

Համանուն հոդվածը լույս է տեսել «Մաթեմատիկան դպրոցում» գիտամեթոդական ամսագրի 2016 թվականի 5-րդ համարում (35-44 էջեր):
Հոդվածը և դրան առնչվող այլ նյութերը կարող եք տեսնել հետևյալ հղումով՝
http://lib.armedu.am/resource/14892

Լիլիթ35
21.05.2017, 00:26
Հարգելի Մարինե, ես որոշ չափով համաձայն եմ Ձեզ հետ: Մատուցվող նյութի բարդությունը շատ կարևոր, բայց նաև կարծում եմ, որ բարդ նյութը ավելի մատչելի կդառնա ՏՀՏ կիրառմամբ:

Լիլիթ35
21.05.2017, 00:30
Հարգելի Ալվարդ: Լիովին համաձայն եմ Ձեզ հետ: ՏՀՏ միջոցները նպաստում են աշխատանքային ունակություններն ընդլայնելու համար: Այս իմաստով դպրոցներում տեխնոլոգիայի կիրառվող բազմազան ձևերը հեշտացնում են մեր գործունեությունը:

Լիլիթ35
21.05.2017, 00:35
Հարգելի Լիլիթ, Ձեր ստեղծած թեման արդիական է և շատ կարևոր: Շնորհակալություն:

Հարգելի գործընկերներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում «Որոշ նկատառումներ էլեկտրոնային ուսումնական նյութերի ստեղծման վերաբերյալ» վերնագրով նյութը, որով հանդես եմ եկել «Մաթեմատիկական կրթություն» 4-րդ միջազգային գիտաժողովում: Այն անցկացվեց 2016 թվականի հոկտեմբերի 14-15-ին Երևանում (կազմակերպիչներ՝ Խ.Աբովյանի անվան Հայկական պետական մանկավարժական համալսարան, ՀՀ Գիտության պետական կոմիտե և Կրթության ազգային ինստիտուտ):

Համանուն հոդվածը լույս է տեսել «Մաթեմատիկան դպրոցում» գիտամեթոդական ամսագրի 2016 թվականի 5-րդ համարում (35-44 էջեր):
Հոդվածը և դրան առնչվող այլ նյութերը կարող եք տեսնել հետևյալ հղումով՝
http://lib.armedu.am/resource/14892

Հարգելի Գայանե շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար: Կցանկանայի իմանալ, թե դուք հատկապես, որ ՏՀՏ միջոցներն եք նախընտրում օգտագործել դասի ընթացքում:

Լիլիթ35
21.05.2017, 00:41
Ունենալով տարբեր առարկաների ժամերին համակարգչի օգտագործման հնարավորություն, դպրոցը կվերազինվի նոր որակի պրակտիկ և մեթոդական հնարավորություններով, ուսումնական գործընթացը կկարողանա աշակերտին տալ արդի պահանջներին բավարարող ավելի պրակտիկ և կայուն գիտելիքներ:
Ակնհայտ է, որ համակարգիչն ուսուցչին ազատում է ձանձրալի, միապաղաղ գործողություններ կատարելուց, իրական հնարավորություններ է ստեղծում կենտրոնանալու գործունեության ստեղծագործական կողմերի վրա:

Գայանե Սիմոնյան
21.05.2017, 01:14
Հարգելի Գայանե շնորհակալություն քննարկմանը մասնակցելու համար: Կցանկանայի իմանալ, թե դուք հատկապես, որ ՏՀՏ միջոցներն եք նախընտրում օգտագործել դասի ընթացքում:

Հարգելի Լիլիթ, մասնավորապես մաթեմատիկայի դասերին շատ հարմար է կիրառել PowerPoint գրաֆիկական խմբագրիչի միջոցով պատրաստված ցուցադրումները: Սակայն մեծ հաջողությամբ կարելի է օգտագործել նաև այլ միջոցներ: Հաճախ օգտվում եմ նաև Գագիկ Աղեկյանի հեղինակած կայքի՝ https://mathnet.am/ ինտերակտիվ մոդելներից, որոնք պատրաստված են GeoGebra ծրագրի միջոցով:

Նաիրա Մելիքսեթյան
21.05.2017, 08:42
Հարգելի Լիլթ, Դուք ճիշտ եք , ՏՀՏ տարբեր միջոցներ կարելի է կիրառել նաև մյուս առարկաների դասաժամերին։

Լիլիթ35
21.05.2017, 13:29
Հարգելի Լիլիթ, մասնավորապես մաթեմատիկայի դասերին շատ հարմար է կիրառել PowerPoint գրաֆիկական խմբագրիչի միջոցով պատրաստված ցուցադրումները: Սակայն մեծ հաջողությամբ կարելի է օգտագործել նաև այլ միջոցներ: Հաճախ օգտվում եմ նաև Գագիկ Աղեկյանի հեղինակած կայքի՝ https://mathnet.am/ ինտերակտիվ մոդելներից, որոնք պատրաստված են GeoGebra ծրագրի միջոցով:

Հարգելի Գայանե, համաձայն եմ Ձեզ հետ: Եթե դպրոցում ունեք էլէկտրոնային գրատախտակ, ապա կմոռանաք կավիճի և փոշու մասին: էլեկտրոնային գրատախտակը շատ հարմար է հատկապես մաթեմատիկա առարկայի համար(անկյունագծեր, հատույթներ, տարածաչապական մարմինների) գծելու և ներկայացնելու համար:

Լիլիթ35
21.05.2017, 13:32
Հարգելի Լիլթ, Դուք ճիշտ եք , ՏՀՏ տարբեր միջոցներ կարելի է կիրառել նաև մյուս առարկաների դասաժամերին։

Հարգելի Նաիրա: Ես կարծում եմ դպրոցում ուսումնասիրող առարկաներից բոլորի համար էլ ՏՀՏ կիրառում հնարավոր է: Կան բազմաթիվ ծրագրեր ու գործիքներ, որոնք օգնում են ուսուցչին դասը հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար:

Նաիրա Մելիքսեթյան
21.05.2017, 13:59
Հարգելի Լիլիթ, համաձայն եմ Ձեր հետ։

Գայանե Սիմոնյան
21.05.2017, 15:47
Հարգելի Գայանե, համաձայն եմ Ձեզ հետ: Եթե դպրոցում ունեք էլէկտրոնային գրատախտակ, ապա կմոռանաք կավիճի և փոշու մասին: էլեկտրոնային գրատախտակը շատ հարմար է հատկապես մաթեմատիկա առարկայի համար(անկյունագծեր, հատույթներ, տարածաչապական մարմինների) գծելու և ներկայացնելու համար:

Հարգելի Լիլիթ, ցավոք, չունենք: Սակայն այդ նպատակով քայլեր արվում են, և հուսով եմ, որ շուտով կունենանք:

Լիլիթ35
21.05.2017, 20:47
Հարգելի Լիլիթ, ցավոք, չունենք: Սակայն այդ նպատակով քայլեր արվում են, և հուսով եմ, որ շուտով կունենանք:

Հարգելի Գայանե եթե ունեք պրոեկտոր, ապա շատ հետաքրքիր ծրագրեր կան, որոնցով կարելի է դասեր կազմել: Օրնակ`PowerPoint-ով կարելի է ոչ միայն սահիկներ պատրաստել այլ հարց ու պատասխանային խաղ: Օրինակ`http://lib.armedu.am/resource/16853 հետևյալ հզման խաղ-դասը: Եթե նայեք խնդրում են կարծիք հայտնեք:

Gayane Lachinyan
21.05.2017, 21:37
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը որակապես փոխում է ուսուցչի դերը, ուսուցիչը դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան աջակցող և գնահատող գործընկեր: Հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է կրթության որակի բարձրացմանը: Այսօր համակարգիչներ օգտագործելու ունակությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան կարդալու, գրելու, ձայնագրելու, մեքենա վարելու կամ հեռախոսից օգտվելու ունակությունը: Ի՞նչ եք կարծում, դասի որ փուլում է նպատակահարմար կիրառել ՏՀՏ-ն:

Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների գործածությունն ուսման գործընթացում նպաստում է աշակերտների մոտիվացիայի աճին: Բացի նրանից, որ ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է ավելի հարուստ, բազմերանգ ու դինամիկ ուսումնական նյութ ստեղծել և օգտագործել, դրա միջոցով նաև կարող ենք ուսումնական բովանդակությունը դարձնել ինտերակտիվ:Համակարգիչը կարող է օգնել ուսուցչին ուսուցման գործընթացը բովանդակալից ու հետաքրքիր անցկացնելու համար: Իհարկե համակարգչի օգտագործումը ոչ բոլոր նյութերի բացատրության և քննարկման ժամանակ է նպատակահարմար. այս դեպքում այն կարող է ստեղծել ավելորդ ծանրաբեռնվածություն: Ուստի նյութի ընտրությունը պետք է կատարել նրա՝ համակարգչային ներկայացման արդյունավետությունից ելնելով:

Գայանե Սիմոնյան
21.05.2017, 23:39
Հարգելի Գայանե եթե ունեք պրոեկտոր, ապա շատ հետաքրքիր ծրագրեր կան, որոնցով կարելի է դասեր կազմել: Օրնակ`PowerPoint-ով կարելի է ոչ միայն սահիկներ պատրաստել այլ հարց ու պատասխանային խաղ: Օրինակ`http://lib.armedu.am/resource/16853 հետևյալ հզման խաղ-դասը: Եթե նայեք խնդրում են կարծիք հայտնեք:
Շնորհակալություն, հարգելի Լիլիթ:
Մեր դպրոցում արդեն մի քանի տարի է պրոյեկտոր կա, ունենք լավ կահավորված համակարգչային դասարան, մեծ շարժական էկրան: Մեր դպրոցի ուսուցիչները հաճախ են անցկացնում ցուցադրումների կիրառմամբ դասեր: Ինչ վերաբերվում է PowerPoint գրաֆիկական խմբագրիչի Ձեր նշած հնարավորություններին՝ հղումներին, պիտի ասեմ, որ դրանք կիրառում եմ ցուցադրումներ պատրաստելիս: Կիրառում եմ նաև trigger-ները: Այդպիսի ցուցադրումներից մեկը կարող եք տեսնել http://lib.armedu.am/resource/17582 հղումով: 4-րդ սլայդում հարցերի համարների վրա հղումներ եմ դրել: Աշակերտները պատահականորեն ընտրում են հարցի համարը, հղման միջոցով բացվում է հարցը պարունակող սլայդը, հետո նորից վերադարձ է կատարվում 4-րդ սլայդին: Իսկ 9-րդ և 16-րդ սլայդներում կիրառել եմ trigger-ներ. բանաձևերի վրա սեղմելուց հետո է միայն բացվում այդ բանաձևի «ճիշտ է» կամ «սխալ է» պատասխանը:

Լիլիթ35
22.05.2017, 00:44
Տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների գործածությունն ուսման գործընթացում նպաստում է աշակերտների մոտիվացիայի աճին: Բացի նրանից, որ ՏՀՏ-ի գործածությամբ հնարավոր է ավելի հարուստ, բազմերանգ ու դինամիկ ուսումնական նյութ ստեղծել և օգտագործել, դրա միջոցով նաև կարող ենք ուսումնական բովանդակությունը դարձնել ինտերակտիվ:Համակարգիչը կարող է օգնել ուսուցչին ուսուցման գործընթացը բովանդակալից ու հետաքրքիր անցկացնելու համար: Իհարկե համակարգչի օգտագործումը ոչ բոլոր նյութերի բացատրության և քննարկման ժամանակ է նպատակահարմար. այս դեպքում այն կարող է ստեղծել ավելորդ ծանրաբեռնվածություն: Ուստի նյութի ընտրությունը պետք է կատարել նրա՝ համակարգչային ներկայացման արդյունավետությունից ելնելով:

Հարգելի Գայանե: Անշուշտ դուք իրավացի եք: ՏՀՏ-ն կարելի է կիրառել դասապրոցեսի նաև որոշակի հատվածում: Միշտ չէ, որ ՏՀՏ կիրառումը արդյունավետ է լինում:

Լիլիթ35
22.05.2017, 00:47
Շնորհակալություն, հարգելի Լիլիթ:
Մեր դպրոցում արդեն մի քանի տարի է պրոյեկտոր կա, ունենք լավ կահավորված համակարգչային դասարան, մեծ շարժական էկրան: Մեր դպրոցի ուսուցիչները հաճախ են անցկացնում ցուցադրումների կիրառմամբ դասեր: Ինչ վերաբերվում է PowerPoint գրաֆիկական խմբագրիչի Ձեր նշած հնարավորություններին՝ հղումներին, պիտի ասեմ, որ դրանք կիրառում եմ ցուցադրումներ պատրաստելիս: Կիրառում եմ նաև trigger-ները: Այդպիսի ցուցադրումներից մեկը կարող եք տեսնել http://lib.armedu.am/resource/17582 հղումով: 4-րդ սլայդում հարցերի համարների վրա հղումներ եմ դրել: Աշակերտները պատահականորեն ընտրում են հարցի համարը, հղման միջոցով բացվում է հարցը պարունակող սլայդը, հետո նորից վերադարձ է կատարվում 4-րդ սլայդին: Իսկ 9-րդ և 16-րդ սլայդներում կիրառել եմ trigger-ներ. բանաձևերի վրա սեղմելուց հետո է միայն բացվում այդ բանաձևի «ճիշտ է» կամ «սխալ է» պատասխանը:

Շնորհակալ եմ հարգելի Գայանե: Ես էլ տաբեր գործիքաշարեր եմ օգտագործում: Նույն դասարանում փորձում եմ տարբեր գործիքներ օգտագործել, որ աշակերտներին ավելի ոգևորեմ: Իսկ դուք կիրառում եք Smart Notebook ծրագիրը:

Գայանե Սիմոնյան
22.05.2017, 01:09
Շնորհակալ եմ հարգելի Գայանե: Ես էլ տաբեր գործիքաշարեր եմ օգտագործում: Նույն դասարանում փորձում եմ տարբեր գործիքներ օգտագործել, որ աշակերտներին ավելի ոգևորեմ: Իսկ դուք կիրառում եք Smart Notebook ծրագիրը:

Երբեք չեմ օգտագործել: Բայց բավականին վերջերս մեր ակտիվ ֆորումցիներից մեկը՝ Գայանե Կոստանդյանը /gayane0803/ ինձ խորհուրդ տվեց օգտվել այդ ծրագրից: Այնպես եմ հասկանում, որ Դուք ևս խորհուրդ եք տալիս կիրառել Smart Notebook-ը, ինչի համար շատ շնորհակալ եմ: Կհետևեմ ձեր խորհուրդներին: Ուստարին ամփոփելուց հետո այդ ծրագիրն ուսումնասիրելու ժամանակ կունենամ:

Լիլիթ35
22.05.2017, 18:06
[QUOTE=Գայանե Սիմոնյան;18448]Երբեք չեմ օգտագործել: Բայց բավականին վերջերս մեր ակտիվ ֆորումցիներից մեկը՝ Գայանե Կոստանդյանը /gayane0803/ ինձ խորհուրդ տվեց օգտվել այդ ծրագրից: Այնպես եմ հասկանում, որ Դուք ևս խորհուրդ եք տալիս կիրառել Smart Notebook-ը, ինչի համար շատ շնորհակալ եմ: Կհետևեմ ձեր խորհուրդներին: Ուստարին ամփոփելուց հետո այդ ծրագիրն ուսումնասիրելու ժամանակ կունենամ:[/QUOTE

Հարգելի Գայանե: Ես շատ եմ օգտագործում: Ինձ թվում է շատ հարմար ծրագիր է: Նաև իր մեջ շաբլոններ ունի: Օգտագործելն էլ հարմար է: Եթե դուք էլ ունեք հավանած գործիքաշատ մեծ հաճույքով կընդունեմ Ձեր խորհուրդը:

kara1969
23.05.2017, 19:10
Հարգելի Լիլիթ ՏՀՏ-ների դերը այսօր շատ կարևոր է; Թե դասի որ փուլում կարելի է կիրառել կախված է դասի թեմայից, նպատակներից: Ես ինքս հաճախակի եմ օգտվում ՏՀՏ -երից;

Մարիամ Սարգսյան
23.05.2017, 20:48
Տեխնոլոգիաները ուսուցման գործընթացում կարող են հանդես գալ որպես`
• դասավանդման գործիք`ուսուցչի համար,
• հետազոտության գործիք` ուսուցչի ու աշակերտների համար,
• դասի կազմակերպման,կառուցման գործիք,
• ուսումնառության ու գործունեության գործիք:

Լիլիթ35
24.05.2017, 00:28
Հարգելի Լիլիթ ՏՀՏ-ների դերը այսօր շատ կարևոր է; Թե դասի որ փուլում կարելի է կիրառել կախված է դասի թեմայից, նպատակներից: Ես ինքս հաճախակի եմ օգտվում ՏՀՏ -երից;

Հարգելի kara1969 համաձայն եմ Ձեզ հետ: Սակայն ես գտնում եմ, որ հատկապես ամփոփման ժամերին շատ հարմար է կիրառել ՏՀՏ, հատկապես այն դեպքում եթե յուրաքանչյուր աշակերտ աշխատում է անհատական համակարգչով:

Լիլիթ35
24.05.2017, 00:32
Տեխնոլոգիաները ուսուցման գործընթացում կարող են հանդես գալ որպես`
• դասավանդման գործիք`ուսուցչի համար,
• հետազոտության գործիք` ուսուցչի ու աշակերտների համար,
• դասի կազմակերպման,կառուցման գործիք,
• ուսումնառության ու գործունեության գործիք:

Հարգելի Մարիամ դուք իրավացի եք: ՏՀՏ-ն երբե էլ օգտագործվի, միշտ էլ նպաստում է դասի արդյունավետությանը:

AnushGH
25.05.2017, 18:38
ՏՀՏ-ների կիրառությունը ուսուցման գործընթացում դարձել են անհրաժեշտություն: ՏՀՏ-ների կիրառմամբ դասերը դառնում են ավելի հետաքրքիր ու մատչելի: Աշակերտները հեշտությամբ են ընկալում ուսումնասիրվող նյութը:

Lilit Sahakyan
25.05.2017, 22:54
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը որակապես փոխում է ուսուցչի դերը, ուսուցիչը դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան աջակցող և գնահատող գործընկեր: Հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է կրթության որակի բարձրացմանը: Այսօր համակարգիչներ օգտագործելու ունակությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան կարդալու, գրելու, ձայնագրելու, մեքենա վարելու կամ հեռախոսից օգտվելու ունակությունը: Ի՞նչ եք կարծում, դասի որ փուլում է նպատակահարմար կիրառել ՏՀՏ-ն:

Այսօր համակարգիչը կարևոր դեր ունի կրթության որակի և նոր դարաշրջանի երեխայի տեղեկատվական մշակույթի ձևավորման գործում:Կախված նյութի նպատակից համակարգիչը կարելի է օգտագործել դասի տարբեր փուլերում:Այն կարելի է օգտագործել դասի խթանման փուլում, բարձրացնելով սովորողների սովորելու մոտիվացիան: Կարելի է օգտագործել իմաստի ընկալման փուլում, մեծացնելով ուսումնական գործընթացի արդյունավետությունը: Կարելի է օգտագործել կշռադատման փուլում, համակարգելով աշխատանքը:

Լիլիթ35
27.05.2017, 20:56

ՏՀՏ-ներ կիրառությունը ակրևոր է ոչ միայն թե դասի որ փուլում էք կիրառում, այլ հատկապես, որ ծրագրով էք դասը վարում: Ես առաջորկում եմ փորձեք կիրառել Smart Notebook ծրագիրը: Այս ծրագիրը ունի բազմաթիվ գործիքներ, նույնիսկ կա տարբեր առարկաների համար փորձեր:

gayane0803
29.05.2017, 23:01
Հարգելի Լիլիթ35, կներեք, որ Ձեր թեմային ակտիվ չեմ արձագանքել: ՏՀՏ-ն ինձ համար անփոխարինելի է: Ես ինֆորմատիկ եմ, և դասն առանց ՏՀՏ-ի չեմ պատկերացնում: Իսկ ինչ վերաբերվում է SMART Notebook ծրագրին` այն ինձ համար «կուռք» է: Ծրագիրը մատչելի է բոլորին թե՛ իր պարզությամբ, թե՛ հարուստ ինտերակտիվ հնարավորություններով:

gayane0803
29.05.2017, 23:13
Էլեկտրոնային գրատախտակի մասին հոդվածս կարող եք կարդալ հետևյալ հղումներով`
http://lib.armedu.am/resource/1063
https://cloud.mail.ru/public/Bamy/6QE3SKPZB, էջ 36
Վիքիպեդիայում` https://hy.wikipedia.org/wiki/%D4%BB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE_%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%AF

Լիլիթ35
31.05.2017, 18:38
Հարգելի Լիլիթ35, կներեք, որ Ձեր թեմային ակտիվ չեմ արձագանքել: ՏՀՏ-ն ինձ համար անփոխարինելի է: Ես ինֆորմատիկ եմ, և դասն առանց ՏՀՏ-ի չեմ պատկերացնում: Իսկ ինչ վերաբերվում է SMART Notebook ծրագրին` այն ինձ համար «կուռք» է: Ծրագիրը մատչելի է բոլորին թե՛ իր պարզությամբ, թե՛ հարուստ ինտերակտիվ հնարավորություններով:

Հարգելի Գայանե: Ես կիրառում եմ SMART Notebook ծրագիրը և Ձեզ հետ լիովին համաձայն եմ, որ շատ լավ ծրագիր է: Ասեմ, որ ցանկացած առարկայի համար այս ծրագիրը ունի լայն հնարաորություններ: Ես ել եմ հաճախ դասերս պատրաստում այս ծրագրով:

Լիլիթ35
31.05.2017, 18:42
Հարգելի գործընկերներ:Մեծ սիրով առաջարկում եմ բեռնեք ծրագիրը և միասին ուսումնասիրենք:
Կիցում եմ վերբեռնամն հղումը https://onedrive.live.com/?authkey=%21ADnsgn-vZnRauMA&cid=C351671C8D9D2A3D&id=C351671C8D9D2A3D%21721&parId=C351671C8D9D2A3D%21105&action=locate : Կամ կարող եք գտնել informatika.am կայքից:

Լիլիթ35
31.05.2017, 18:46
ՏՀՏ-ների կիրառությունը ուսուցման գործընթացում դարձել են անհրաժեշտություն: ՏՀՏ-ների կիրառմամբ դասերը դառնում են ավելի հետաքրքիր ու մատչելի: Աշակերտները հեշտությամբ են ընկալում ուսումնասիրվող նյութը:

Հարգելի Անուշ: Առանց ՏՀՏ հնարավոր չէ պատկերացնել ուսումնառությունը: Սակայն շատ ուսուցիչներ դեռ պատրաստ չեն և չեն կարողանում աշխատել համակագչով: Դրա համար անհրաժեշտ է, որ ցանկացած ուսուցիչ իր համակարգչային հմտությումններն ու գիտելիքները զարգացնի:

Լիլիթ35
31.05.2017, 18:49
Էլեկտրոնային գրատախտակի մասին հոդվածս կարող եք կարդալ հետևյալ հղումներով`
http://lib.armedu.am/resource/1063
https://cloud.mail.ru/public/Bamy/6QE3SKPZB, էջ 36
Վիքիպեդիայում` https://hy.wikipedia.org/wiki/%D4%BB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE_%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%AF

Հարգելի Գայանե: Կից ներկայացնում եմ էլէկտրոնային գրատախտակի կիրառման որոշ քայլեր, հույս ունեմ, որ իմ գրծընկերներին ինչ որ բանով օգնած կլինեմ:http://lib.armedu.am/resource/17673

Էմմա Խաչատրյան
22.10.2017, 19:30
Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործումը որակապես փոխում է ուսուցչի դերը, ուսուցիչը դառնում է սովորողի կրթական գործը կազմակերպող, նրան աջակցող և գնահատող գործընկեր: Հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառումը նպաստում է կրթության որակի բարձրացմանը: Այսօր համակարգիչներ օգտագործելու ունակությունը կարող է նույնքան կարևոր լինել, որքան կարդալու, գրելու, ձայնագրելու, մեքենա վարելու կամ հեռախոսից օգտվելու ունակությունը: Ի՞նչ եք կարծում, դասի որ փուլում է նպատակահարմար կիրառել ՏՀՏ-ն:
Շնորհակալություն հարցի համար հարգելի՛ Լիլիթ35։Հետաքրքրիր թեմա եք առաջարկել,որն արդի է հիմա։
Այսօր ՏՀՏ –ների լայնածավալ կիրառումը իր տեղն է գտնում առաջին հերթին դասին: Կրտսեր դպրոցի ինֆորմատիզացիան կարևոր դերակատարություն ունի կրթության ժամանակակից որակի և 21-րդ դարի երեխայի տեղեկատվական մշակույթի ձևավորման համար: Այստեղից էլ բխում են ՏՀՏ-ների օգտագործման նպատակները.
-բարձրացնել սովորելու մոտիվացիան /շարժառիթը/
-մեծացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը
-նպաստել սովորողների ճանաչողական կարողությունների խթանմանը
-բարելավել դասի անցկացման մեթոդները
-ժամանակին համակարգել ուսուցման և դաստիարակության արդյունքները
-պլանավորել և համակարգել սեփական աշխատանքը
-օգտագործել այն որպես ինքնակրթության միջոց
-արագ և որակյալ պատրաստվել դասին:
http://dpir.mskh.am/en/node/769

Flora Hovhannisyan
07.11.2017, 12:22
Հարգելի Էմմա, այն կարծիքին եմ, որ ՏՀՏ կիրառումը դասապրոցեսին պետք է լինի նախապես լավ մշակված, որպեսզի չտուժի դասի արդյունավետութունը, հետաքրքրությունը: