PDA

Դիտել ողջ տարբերակը : Շուշի 25



Նվարդ Հովհաննիսյան
09.05.2017, 14:43
Այսօր` մայիսի 9-ին, Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում տնօրեն Գ. Դանիելյանի և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Հովհաննիսյանի ջանքերով տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում` նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին:
Մինչ միջոցառման սկիզբը` աշակերտները տնօրենի, դասղեկների, ուսուցիչների հետ ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների հուշարձանին: Իր խոսքն ասաց նաև գյուղապետը` ոգևորելով աշակերտներին:
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 4-9-րդ դասարանների լավագույն աշակերտները:
Խոսքերն ուղղված էին Շուշիի ազատագրմանը, այդ նպատակի համար զոհված քաջորդիներին. փառաբանվեց լեգենդար Կոմանդոսը (Արկադի Տեր-Թադևոսյան), որին աշակերտները նվիրեցին իրենց երգը, բեմականացրին փոքրիկ հարցազրույց գեներալ-մայոր Կոմանդոսի հետ` նվիրված Շուշիի ազատագրման գործին:
Չէինք կարող չանդրադառնալ նաև 2016թ.-ի Ապրիլյան պատերազմին. մեծ ցավով ու արցունքներով հիշվեցին նաև Քառօրյա պատերազմի զոհված հայորդիները, մեծարվեցին ողջ մնացած, արդեն լեգենդ դարձած զինվորները:
Աշակերտները նաև բեմադրված պար ներկայացրին, որը կոչվում էր <<Սարդարապատ>>:
Միջոցառումն ավարտվեց լավատեսությամբ և լուսավոր ապագայի ոգեշունչ երգով: Հայը երբեք չի նահանջել ու չի նահանջի, չենք պարտվել ու չենք պարտվի, իսկ նենգ թշնամու ոտնձգությունները միշտ էլ կանխվելու են, քանի որ մենք ունենք հպարտ, ազնիվ, խիզախ ու անկոտրում զինվորներ:
Մենք կանք ու հպարտ ենք քեզնով, հա'յ զինվոր:

Նվարդ Հովհաննիսյան
09.05.2017, 14:51
339934003401340234033399340034013402340333993400340134023403

Նվարդ Հովհաննիսյան
09.05.2017, 14:59
Ձեզ եմ ներկայացնում միջոցարման նկարներից:

Նվարդ Հովհաննիսյան
09.05.2017, 15:03
Ձևավորված դահլիճը:

Նվարդ Հովհաննիսյան
09.05.2017, 15:23
Ձեզ եմ ներկայացնում միջոցառման նկարներից: Կներեք, արագ գրելու պատճառով տառասխալ կար. <<միջոցառում>> բառում <<ռ>>-ի փոխարեն տպվել էր <<ր>>:

Նվարդ Հովհաննիսյան
09.05.2017, 16:04
Շնորհավոր մայիսի 9-ը. եկեք բաց չթողնենք հնարավորությունը մեկ անգամ ևս մեծարելու, փառաբանելու հայ զինվորին` ցանկանալով խաղաղ երկինք, բարի վերադարձ, իսկ նրանց ծնողներին` համբերություն, հույս ու հավատ:

Նվարդ Հովհաննիսյան
09.05.2017, 21:34
Վառոդահամ ծուխը բարձրացավ երկինք,
Ցավատանջ տնքաց արևը ծեր,
Արյունը ծորաց զինվորի վերքից-
Ցավատանջ տնքաց արևը ծեր:
Արկ ու ականից բզկտվեց հողը,
Անտառը տնքաց մահվան ահից,
Լուռ ճերմակեցին մայրերը ջահել-
Ցավատանջ տնքաց արևը ծեր... Կամո Տոնյան

Այս տողերը կարդում էի, երբ միջոցառման համար բանաստեղծություններ էի փնտրում. այն ինձ շատ հուզեց: Ներկայացնում եմ նաև Ձեզ:

Նաիրա Մելիքսեթյան
14.05.2017, 22:56
Նվարդ ջան, շնորհակալություն միջոցառման համար:Քանի որ ներկա եմ եղել միջոցառմանը,նշեմ,որ շատ գեղեցիկ էր կազմակերպված, աշակերտները իրենց ասմունքով ու երգով կարողացան հուզել բոլոր ներկաներին, ինչն ինքնին խոսում է անթերի կազմակերպված միջոցառման մասին:

Նվարդ Հովհաննիսյան
14.05.2017, 23:15
Շնորհակալ եմ, Նաիրա' ջան, գեղեցիկ խոսքերի և գնահատականի համար:

gaya71
27.06.2017, 12:29
Նման միջոցառումները միշտ էլ ողջունելի են ու պահանջված: Շնորհավորանքները երբեք էլ ուշ չեն:

Նվարդ Հովհաննիսյան
27.06.2017, 12:38
Շնորհակալություն, հարգելի' gaya71: Կարևոր է կածիքներ լսել, հատկապես՝ դրական:

gaya71
30.06.2017, 13:53
Հարգելի Նվարդ, ես Գայանեն եմ, ֆորումի սկսնակ մասնակից եմ ,ակնկալում եմ Ձեն աջակցությունն ու նախապես շնորհակալություն:

Նվարդ Հովհաննիսյան
02.07.2017, 20:04
Ուրախ եմ Գայանե ջան, կփորձեմ օգտակար լինել:

Թեհմինե Սահակյան
07.07.2017, 23:33
Բարեւ քեզ, Շուշի քաղաք, եկել ենք քեզ տեսության
Հին քաջերի հայրենիք , մելիքների օրրան
Դու Սյունյաց մայրաքաղաք , ձեռակերտ պատմության
Լուսավորված, նորոգված , հին հիշատակ հայության։
Դիրքդ բարձր, հովասուն, կլիմադ մեղմ, դուրեկան,
Երկինքդ պարզ ու մաքուր, վճիտ հայելու նման,
Պարկեշտության տիպար ես, խելոք մարդիկ ես ծնել
Ղազանչեցոց կառուցած եկեղեցին մեծ վկա։

Նվարդ Հովհաննիսյան
21.07.2017, 16:08
Շնորհակալություն, հարգելի' Թեհմինե... շատ գեղեցիկ տողեր են, ճիշտ և տիպիկ բնութագրում:

Լուսինե Ա.
22.10.2017, 17:02
Նյութերից երևում է,որ հագեցած ու հաջողված միջոցառում եղել :

Միքայելյան Անժելա
24.11.2017, 23:51
Այսօր` մայիսի 9-ին, Կոտայքի մարզի Կաթնաղբյուրի հիմնական դպրոցում տնօրեն Գ. Դանիելյանի և հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ն. Հովհաննիսյանի ջանքերով տեղի ունեցավ գեղեցիկ միջոցառում` նվիրված Շուշիի ազատագրման 25-ամյակին:
Մինչ միջոցառման սկիզբը` աշակերտները տնօրենի, դասղեկների, ուսուցիչների հետ ծաղիկներ դրեցին զոհված ազատամարտիկների հուշարձանին: Իր խոսքն ասաց նաև գյուղապետը` ոգևորելով աշակերտներին:
Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 4-9-րդ դասարանների լավագույն աշակերտները:
Խոսքերն ուղղված էին Շուշիի ազատագրմանը, այդ նպատակի համար զոհված քաջորդիներին. փառաբանվեց լեգենդար Կոմանդոսը (Արկադի Տեր-Թադևոսյան), որին աշակերտները նվիրեցին իրենց երգը, բեմականացրին փոքրիկ հարցազրույց գեներալ-մայոր Կոմանդոսի հետ` նվիրված Շուշիի ազատագրման գործին:
Չէինք կարող չանդրադառնալ նաև 2016թ.-ի Ապրիլյան պատերազմին. մեծ ցավով ու արցունքներով հիշվեցին նաև Քառօրյա պատերազմի զոհված հայորդիները, մեծարվեցին ողջ մնացած, արդեն լեգենդ դարձած զինվորները:
Աշակերտները նաև բեմադրված պար ներկայացրին, որը կոչվում էր <<Սարդարապատ>>:
Միջոցառումն ավարտվեց լավատեսությամբ և լուսավոր ապագայի ոգեշունչ երգով: Հայը երբեք չի նահանջել ու չի նահանջի, չենք պարտվել ու չենք պարտվի, իսկ նենգ թշնամու ոտնձգությունները միշտ էլ կանխվելու են, քանի որ մենք ունենք հպարտ, ազնիվ, խիզախ ու անկոտրում զինվորներ:
Մենք կանք ու հպարտ ենք քեզնով, հա'յ զինվոր:

Բերդաքաղաք Շուշին Արցախ աշխարհի սիրտն է: Անմատչելի դիրքի շնորհիվ Շուշին հնագույն ժամանակներում Վարանդա գավառի հայ բնակիչների համար ծառայել է իբրև պաշտպանական ամրոց: Տարբեր անուններ է ունեցել՝ Քար. Քարագլխի բերդ, Շոշի բերդ :Այն, ինչ տեղի ունեցավ 20-րդ դարի վերջին, դա պատմական եղելություն՝ հինավուրց բերդաքաղաք Շուշիի ազատագրումն էր:
Փառք հայ ազգի նվիրյալներին....

Թեհմինե Սահակյան
11.01.2018, 14:46
Շուշին ազատագրելով՝ մեր նահատակների ու ազգային պահանջատիրության պայքարին նոր լիցք հաղորդեցինք։
Շուշիի ազատագրումը վճռական բեկումն էր։
Այս հաղթանակը հայի զորեղ բազկի վերահաստատումը բերեց տարածաշրջան։
Շուշիի ճակատամարտը սրբազան հաղթանակ էր ՝ ազատագրության ու հայրենատիրության , գալիք հաղթական ապագային ուղղված։

Նունե Մարգարյան
11.01.2018, 17:48
Շուշին ազատագրելով՝ մեր նահատակների ու ազգային պահանջատիրության պայքարին նոր լիցք հաղորդեցինք։
Շուշիի ազատագրումը վճռական բեկումն էր։
Այս հաղթանակը հայի զորեղ բազկի վերահաստատումը բերեց տարածաշրջան։
Շուշիի ճակատամարտը սրբազան հաղթանակ էր ՝ ազատագրության ու հայրենատիրության , գալիք հաղթական ապագային ուղղված։

Կավելացնեմ միայն Գ. Նժդեհի խոսքերը՝ ՙՙԵրկաթե զենքերի դեմ հեշտ է վահան գտնել, բայց ոչ նաև ոգու զենքերի դեմ, որ քոնը պիտի լինի, հայ զորական: Եվ դու, հայ զորական, հիշիր, անպարտելի է մնում այն դրոշակը , որը պարզվում էցեղի անունով և ցեղի համար:՚՚

Նվարդ Հովհաննիսյան
15.03.2018, 16:33
Շնորհակալություն բոլորիդ օգտակար նյութերի համար: Ուրախ եմ, որ թեման հետաքրքրել է Ձեզ:

Գոհար Խաչատրյան Յուրիի
07.04.2018, 21:36
Եվ հայոց հավերժի ոգին հաղթական
Փառքի և օրհնության ասքեր է ոգում,
Քեզ համար, մեծ Շուշի, քեզ, հող հայկական
Եվ կորով անհատնում, հայոց արծվաբույն:
Ահա, եռագույնը վեր պահած հայոց,
Աչքերն արևներ ազատության որդին
Արդ քայլում է Արցախով հազարախոց,
Հավերժն է վկա այդ հաղթական երթին:
Ոսկեհուռ խնդության արցուքով օծուն,
Անմահների արյան շողերը վրան,
Եռագույնն է ծփում սրբացած, ցնծուն
Հայոց Շուշիի անհաս բարձունքի վրա:
Եվ ծփում է դեպի վանքը զորավոր,
Շողում կապույտում ոսկեցոլք, աներեր,
Ընկածների հզոր կամքով բյուրավոր
Ժողովրդիս ջանքն է արդար օրհնվել:
Մենք Սարդարապատում, նաև Զեյթունում,
Սասունում ենք տեսել նման հաղթանակ,
Նույն մայիսն է հուրհեր, արփին փողփողուն,
Նույն հերոսներն են բոցամորուս ու թանկ:
Ու թե սուրան, շաչեն սանձակոծ հողմեր
Հայոց աշխարհով և լեռներով նրա,
Եռագույնը պիտի փողփողա դարեր
Շուշիի ադամանդե բարձունքի վրա:
Կշողշողա հավետ երկրում բարձրագահ,
Հաղթության ծարավ մեր սրտում բյուր անգամ,
Աստղածուփ և’ հզոր, և’ հավերժական,
Ահա Շուշիի փառքի բարձունքը վկա:
Եվ հայոց հավերժի ոգին հաղթական
Արդ փառքի ոսկեցոլ ասքեր է ոգում,
Քեզ համար, Շուշի, քեզ, ոստան հայկական
Եվ Վահագն անպարտ, հայոց արծվաբույն...

Narine.
19.04.2018, 18:19
Հարգելի' Նվարդ, հիրավի մայիսը հայ ժողովրդի հաղթանակների ամիսն է:Փառք ու պատիվ հայ զինվորին: