PDA

Դիտել ողջ տարբերակը : Դասղեկի բաց դաս

Մարիամ Սարգսյան
08.05.2017, 16:05
Դասղեկի բաց դաս՝ «Վարվելակերպի ոճերը կոնֆլիկտային իրավիճակներում»
Դասի նպատակը՝
Աշակերտները կիմանան կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորվող վարվելակերպի ոճերի մասին, կտարբերակեն վարվելակերպի ոճերը:
http://lib.armedu.am/resource/3906
Կայքում տեղադրված է տեսադասը և դասի պլանը: Հուսով եմ դասղեկներին ինչ-որ չափով օգտակարկլինի:

Մարիամ Սարգսյան
10.05.2017, 20:33
Դասղեկի բաց դաս՝ <<Առողջ ապրելակերպ>>
Դասի նպատակն է զարգացնել աշակերտների մոտ առողջ ապրելակերպի գիտակցումը: Դասը իր մեջ ներառում է հետևյալ կետերը՝
1. աշխատանքի եւ հանգստի ռեժիմ
2.Ֆիզիկական ակտիվություն
3. ճիշտ սննդակարգ
4.Հրաժարվել վատ սովորություններից
http://lib.armedu.am/resource/17336

anahitgeorgyan
18.05.2017, 20:03
Մարիամ ջան, ես 9-րդ դասարանի դասղեկ եմ: <<Առողջ ապրելակերպ>> ձեր դասը շատ հարմար թեմա է դասղեկի բաց դասի համար:Հաջորդ տարի ես անպայման կանցկացնեմ այս մատուցմամբ, ինչը ավելի հետաքրքիր ու արդյունավետ կլինի, քան դասարանում ուղղակի զրույցի ձևով:Շնորհակալություն ձեզ:

Ալվարդ_Մ
18.05.2017, 21:47
Բավականին լավ նյութ է: Ինտեգրված դասի նմուշ է: Շնորհակալություն

Գայանե Սիմոնյան
18.05.2017, 22:26
Հարգելի գործընկերնե՛ր, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում դասղեկի բաց դասի համար նախատեսված ցուցադրում և դասի պլան՝ նվիրված Ռուբեն Մամուլյանի 120 ամյակին:
Ավելի վաղ այս մասին գրառում եմ կատարել ֆորումի http://forum.armedu.am/showthread.php/247-Դասղեկի-անկյուն թեմայում (31-րդ գրառում):

Իմ խորին համոզմամբ՝ շատ կարևոր է, որ հայ մարդը իմանա և ճանաչի մեր ազգի նշանավոր դեմքերին, ովքեր մեծ ներդրում ունեն համաշխարհային մշակույթի ամենատարբեր բնագավառներում:
Այս դասի նպատակն է աշակերտներին ծանոթացնել ամերիկահայ մեծանուն կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ռուբեն Մամուլյանի կյանքին, ստեղծագործական գործունեությանը, տեղեկություն տալ կինոմատոգրաֆիայի պատմության մեջ նրա կատարած նորարարությունների և ունեցած անփոխարինելի դերի մասին:

Խնդրում եմ, գրառումս չհամարեք ժամանակավրեպ /նկատի ունեմ այն հանգամանքը, որ ուսումնական տարին մոտեցել է ավարտին/, քանզի Մամուլյանի 120-ամյա հոբելյանը կնշվի 2017թ. հոկտոմբերի 8-ին:

Աղբյուրը՝ http://lib.armedu.am/resource/17083

Marine6
20.05.2017, 18:36
Դասղեկի բաց դաս՝ «Վարվելակերպի ոճերը կոնֆլիկտային իրավիճակներում»
Դասի նպատակը՝
Աշակերտները կիմանան կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորվող վարվելակերպի ոճերի մասին, կտարբերակեն վարվելակերպի ոճերը:
http://lib.armedu.am/resource/3906
Կայքում տեղադրված է տեսադասը և դասի պլանը: Հուսով եմ դասղեկներին ինչ-որ չափով օգտակարկլինի:

Մարիամ ջան ինձ շատ դուր եկավ քո աշխատանքը: Եվ գեղեցիկ էր, և տեսանելի, և մատչելի:Հրաշալի օգնություն է դասղեկներին: Սիրում եմ , երբ ուսուցիչը պատասխանատվությամբ է մոտենում իր գործին: Շնորհակալություն...

Marine6
20.05.2017, 18:47
Գայանե ջան ափսոս դասղեկ չեմ, բայց քո պատրաստած նյութը կօգտագործեմ Մշակույթ անցնելիս: Շնորհակալություն

Գայանե Սիմոնյան
20.05.2017, 22:34
Գայանե ջան ափսոս դասղեկ չեմ, բայց քո պատրաստած նյութը կօգտագործեմ Մշակույթ անցնելիս: Շնորհակալություն

Մարինե ջան, շնորհակալ եմ Ձեզ արձագանքի համար: Ռուբեն Մամուլյանի ստեղծագործական գործունեությունը հիացմունքի է արժանի, և շատ լավ կլինի, որ մատաղ սերունդը ճանաչի նրան, ծանոթանա նրա արվեստին և իմանա կինոպատմության մեջ տաղանդավոր ռեժիսորի ունեցած անգնահատելի դերի մասին: Ուրախ եմ, որ որոշել եք այս նյութն օգտագործել: Մաղթում եմ հաջողություն:

Գայանե Սիմոնյան
21.05.2017, 19:59
Գայանե ջան ափսոս դասղեկ չեմ, բայց քո պատրաստած նյութը կօգտագործեմ Մշակույթ անցնելիս: Շնորհակալություն

Հարգելի Մարինե, մշակույթին նվիրված թեմաներն ուսուցանելիս, կարող եք օգտագործել նաև Արշիլ Գորկու մասին իմ պատրաստած ցուցադրումը, որը ևս նախատեսված է դասղեկի բաց դասի համար: Նյութի հղումը՝ http://lib.armedu.am/resource/15144

lusine1
22.05.2017, 11:19
Հարգելի Մարինե, մշակույթին նվիրված թեմաներն ուսուցանելիս, կարող եք օգտագործել նաև Արշիլ Գորկու մասին իմ պատրաստած ցուցադրումը, որը ևս նախատեսված է դասղեկի բաց դասի համար: Նյութի հղումը՝ http://lib.armedu.am/resource/15144

Հղումը ինձ չէ ուղղված, բայց ես էլ կօգտագործեմ: Շնորհակալություն

Նաիրա Մելիքսեթյան
22.05.2017, 11:49

Գայանե ջան, դասղեկի բաց դասի հղումը ինձ էլ դուր եկավ: Ես էլ անպայման կօգտագործեմ:

Գայանե Սիմոնյան
22.05.2017, 17:31
Հղումը ինձ չէ ուղղված, բայց ես էլ կօգտագործեմ: Շնորհակալություն

Շնորհակալություն, հարգելի Լուսինե, դրա համար ես միայն ուրախ կլինեմ: «Պաշարների շտեմարանում» նյութեր տեղադրելու կարևոր նպատակներից մեկը այդ նյութերը ուրիշներին հասանելի դարձնելն է: Այնպես որ՝ օգտագործեք: Մաղթում եմ հաջողություն:

Գայանե Սիմոնյան
22.05.2017, 17:35
Գայանե ջան, դասղեկի բաց դասի հղումը ինձ էլ դուր եկավ: Ես էլ անպայման կօգտագործեմ:

Շնորհակալություն, Նաիրա ջան, Բայց ո՞ր մեկի մասին է խոսքը՝ Ռուբեն Մամուլյանի՞, թե՞ Արշիլ Գորկու:

Նաիրա Մելիքսեթյան
22.05.2017, 17:42
Արշիլ Գորկուն նվիրված բաց դասն եմ տեսել, Գայանե ջան:

Գայանե Սիմոնյան
22.05.2017, 18:28
Արշիլ Գորկուն նվիրված բաց դասն եմ տեսել, Գայանե ջան:

Պարզ է, Նաիրա ջան: Եթե դասղեկական դասարան ունես, ապա կարող ես նոր ուստարվա սկզբներին Մամուլյանի մասին նյութը ևս օգտագործել (հղումը՝ այս թեմայի 5-րդ գրառման մեջ), քանի որ 2017թ. հոկտեմբերի 8-ին նշվելու է մեծանուն հայի և տաղանդավոր ռեժիսորի 120-ամյա հոբելյանը:

Նաիրա Մելիքսեթյան
22.05.2017, 18:59
Շնորհակալություն, Գայանե ջան, անպայման կօգտագործեմ:

Մարիամ Սարգսյան
23.05.2017, 01:01
Սիրելի' Գայանե, շատ շնորհակալ եմ:

Անգին Ասլանյան
06.06.2017, 17:37
Հարգելի Մարիամ, հետաքրքիր թեմաներ և լուծման տարբերակներ եք ներկայացրել, շնորհակալություն օգնության համար։

Օլգա Հայրապետյան
08.06.2017, 19:50
Հարգելի գործընկեր.շատ հետաքրքիր թեմա է,ես ամպայման դա հաշվի կունենամ:

Մարիամ Սարգսյան
08.06.2017, 20:18
Սիրելի՛ գործընկերներ, սիրով ներկայացնում եմ հերթական դասղեկի բաց դասը: Դասի թեման - <<Երկրաշարժ>>
http://lib.armedu.am/resource/18214

anahitgeorgyan
09.06.2017, 22:41
Հարգելի Գայանե, հիացած եմ << Ռուբեն Մամուլյանի 120 ամյակին ընդառաջ>>բաց դասի օրինակով:Բավականին մեծ աշխատանք եք կատարել:

Գայանե Սիմոնյան
10.06.2017, 00:10
Հարգելի Գայանե, հիացած եմ << Ռուբեն Մամուլյանի 120 ամյակին ընդառաջ>>բաց դասի օրինակով:Բավականին մեծ աշխատանք եք կատարել:

Հարգելի anahitgeorgyan, շնորհակալություն այդ ցուցադրումը դիտելու և Ձեր կարծիքը հայտնելու համար:

ՍարգսյանԱնահիտ
14.06.2017, 12:55
Շատ հետաքրքիր և ուսանելի էր դասը: Պետք է աշխատել խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, սակայն այդ իրավիճակների դեպքում էր հաղթահարելը հեշտ կլինի, քանի որ Ձեր դասի մեջ կար այն ամենը ինչ անհրաժեշտ է աշակերտին հավասարակշռված և սահուն հաղթահարելու համար:

Lilit Sahakyan
14.06.2017, 18:08
Ինչու է պետք ներառումը
Ձևավորել հանդուրժողական վերաբերմունք հատուկ կարիքներով մարդկանց հանդեպ: Նպաստել, հօգուտ հատուկ կարիքներով երեխաների, հանրակրթական դպրոցում ներառման փաստարկների վերհանմանը:
http://lib.armedu.am/resource/15630
https://www.youtube.com/watch?v=RirPmNOFuo0

Lilit Sahakyan
14.06.2017, 18:12
Մայրության և գեղեցկության տոն-Ավետման տոն
http://lib.armedu.am/resource/11332

Lilit Sahakyan
14.06.2017, 18:13
Լեոնարդո դա Վինչի
http://lib.armedu.am/resource/5429

Մարիամ Սարգսյան
14.06.2017, 18:33
Շատ հետաքրքիր և ուսանելի էր դասը: Պետք է աշխատել խուսափել կոնֆլիկտային իրավիճակներից, սակայն այդ իրավիճակների դեպքում էր հաղթահարելը հեշտ կլինի, քանի որ Ձեր դասի մեջ կար այն ամենը ինչ անհրաժեշտ է աշակերտին հավասարակշռված և սահուն հաղթահարելու համար:

Շատ շնորհակալ եմ Անահիտ ջան՝ դասը արժևորելու համար:

Մարիամ Սարգսյան
14.06.2017, 18:36
Սիրելի՛ Լիլիթ ջան, շատ շնորհակալ եմ դասերի համար, որոնք շատ օգտակար նյութեր են դասղեկների համար: Հուսամ բոլոր ֆորումցիները իրենց գնահատանքին կարժանացնեն:

Հասմիկ Հակոբյան
15.09.2017, 20:54
Դասղեկի բաց դաս՝ «Վարվելակերպի ոճերը կոնֆլիկտային իրավիճակներում»
Դասի նպատակը՝
Աշակերտները կիմանան կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորվող վարվելակերպի ոճերի մասին, կտարբերակեն վարվելակերպի ոճերը:
http://lib.armedu.am/resource/3906
Կայքում տեղադրված է տեսադասը և դասի պլանը: Հուսով եմ դասղեկներին ինչ-որ չափով օգտակարկլինի:

Հարգելի Մարիան շատ հետաքրքիր տեսանյութ էր , բովանդակալից ու հարուստ նյութերով հսկայածավալ մի աշխատանք:Ես անպայման կկիրառեմ այն իմ դասղեկական ժամերին:

Հասմիկ Հակոբյան
15.09.2017, 21:13
Գայանե ջան ես նոր եմ դիտում քո պատրաստած տեսանյութերը Ռուբեն Մամուլյանի և Արշիլ Գորկու մասին, պարզապես հիացած եմ , ինչ հսկայական աշխատանք ես կատարել:
Կեցցե՛ս

Հասմիկ Հակոբյան
15.09.2017, 21:17
Լեոնարդո դա Վինչի
http://lib.armedu.am/resource/5429

Հարգելի Լիլիթ դիտել եմ Ձեր տեսանյութը, կարելի է այն ցուցադրել աշակերտներին:

Գայանե Սիմոնյան
15.09.2017, 23:49
Գայանե ջան ես նոր եմ դիտում քո պատրաստած տեսանյութերը Ռուբեն Մամուլյանի և Արշիլ Գորկու մասին, պարզապես հիացած եմ , ինչ հսկայական աշխատանք ես կատարել:
Կեցցե՛ս

Շնորհակալություն, Հասմիկ ջան, շատ զգացված եմ նյութի վերաբերյալ քո հայտնած կարծիքի համար: Ի դեպ՝ հոկտեմբերի 8-ին կտոնենք Ռուբեն Մամուլյանի 120 ամյակը: Կարող ես թեման ընդգրկել դասղեկի աշխատանքային պլանում և անցկացնել բաց դաս: Հաջողություն եմ մաղթում:

Սիրանուշ Մուրադյան
16.09.2017, 17:11
Լեոնարդո դա Վինչի
http://lib.armedu.am/resource/5429

Լիլիթ ջան շատ հետաքրքիր նյութ եք պատրաստել,շնորհակալություն,ես ամպայման կօգտագործեմ <<Համաշխարհային պատմության>> դասաժամին:

Լուսինե Ա.
23.10.2017, 22:30
Դասղեկի բաց դաս՝ «Վարվելակերպի ոճերը կոնֆլիկտային իրավիճակներում»
Դասի նպատակը՝
Աշակերտները կիմանան կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորվող վարվելակերպի ոճերի մասին, կտարբերակեն վարվելակերպի ոճերը:
http://lib.armedu.am/resource/3906
Կայքում տեղադրված է տեսադասը և դասի պլանը: Հուսով եմ դասղեկներին ինչ-որ չափով օգտակարկլինի:
Հետաքրքիր գաղափարներ ունեք:

Օլգա Հայրապետյան
21.04.2018, 14:15
Հարգելի Մարյամ, առաջարկում եմ իմ կողմից ներկայացված բաց դասղեկի թեման http://lib.armedu.am/resource/18541

Սոֆյա Գրիգորյան
25.05.2018, 00:06
Հարգելի գործընկերնե՛ր, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում դասղեկի բաց դասի համար նախատեսված ցուցադրում և դասի պլան՝ նվիրված Ռուբեն Մամուլյանի 120 ամյակին:
Ավելի վաղ այս մասին գրառում եմ կատարել ֆորումի http://forum.armedu.am/showthread.php/247-Դասղեկի-անկյուն թեմայում (31-րդ գրառում):

Իմ խորին համոզմամբ՝ շատ կարևոր է, որ հայ մարդը իմանա և ճանաչի մեր ազգի նշանավոր դեմքերին, ովքեր մեծ ներդրում ունեն համաշխարհային մշակույթի ամենատարբեր բնագավառներում:
Այս դասի նպատակն է աշակերտներին ծանոթացնել ամերիկահայ մեծանուն կինոռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ռուբեն Մամուլյանի կյանքին, ստեղծագործական գործունեությանը, տեղեկություն տալ կինոմատոգրաֆիայի պատմության մեջ նրա կատարած նորարարությունների և ունեցած անփոխարինելի դերի մասին:

Խնդրում եմ, գրառումս չհամարեք ժամանակավրեպ /նկատի ունեմ այն հանգամանքը, որ ուսումնական տարին մոտեցել է ավարտին/, քանզի Մամուլյանի 120-ամյա հոբելյանը կնշվի 2017թ. հոկտոմբերի 8-ին:

Աղբյուրը՝ http://lib.armedu.am/resource/17083

Կինոմատոգրաֆիայի պատմության մեջ իր ուրույն ոճն ստեղծած Ռուբեն Մամուլյանին ներկայացրել հետաքրքիր ու շատ մատչելի ,որն էլ նյութը դարձնում է գրավիչ: Կարծում եմ շատ դասղեկներ կօգտագործեն նյութը, շնորհակալություն:

Գայանե Սիմոնյան
25.05.2018, 00:36
Հարգելի գործընկերնե՛ր, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում դասղեկի բաց դասի համար նախատեսված ցուցադրում և դասի պլան՝ նվիրված Միքայել Արամյանցի 175 ամյակին:

Դասի նպատակն է սովորողներին ծանոթացնել նավթարդյունաբերող և մեծ բարերար Միքայել Արամյանցի կյանքին և գործունեությանը, ցույց տալ, որ բարեգործությունը, ինչքան էլ որ համամարդկային է, առանց ազգայինի որևէ արժեք ունենալ չի կարող:

«Փողերը վերջանում են, փառքը՝ նույնպես: Սակայն Հայաստանը մեր միակն է: Մի´մոռացեք այդ մասին: Արարե´ք հանուն ձեր երկրի ու նրա ժողովրդի երջանկության»:

Միքայել Արամյանց

Աղբյուրը՝ https://lib.armedu.am/resource/24543

Մինասյան Նորա
25.05.2018, 05:36

Գայանե ջան, հետաքրքիր տեղեկություն է: Լավագույն նյութ է դասղեկական ժամերի համար:Կարծում եմ, ոչ բոլորն են տեղյակ Մրքայել Արամյանցի կյանքին ու գործունեությանը,իսկ դասի պլանն ու տեսասահիկները լավագույն միջոց է տեղեկատվության համար:

Մարիամ Սարգսյան
14.08.2018, 17:50
Հարգելի Մարյամ, առաջարկում եմ իմ կողմից ներկայացված բաց դասղեկի թեման http://lib.armedu.am/resource/18541

Սիրելի՛ Օլգա, շատ շնորհակալ եմ որ հնարավորություւն ընձեռեցիկ ձեր դասը ուսումնասիրել: Շատ հետաքրքիր դաս էր, այն կարելի է կիրառել նաև բարձր դասարաններում:

Մարիամ Սարգսյան
14.08.2018, 17:53
Հարգելի գործընկերնե՛ր, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում դասղեկի բաց դասի համար նախատեսված ցուցադրում և դասի պլան՝ նվիրված Միքայել Արամյանցի 175 ամյակին:

Դասի նպատակն է սովորողներին ծանոթացնել նավթարդյունաբերող և մեծ բարերար Միքայել Արամյանցի կյանքին և գործունեությանը, ցույց տալ, որ բարեգործությունը, ինչքան էլ որ համամարդկային է, առանց ազգայինի որևէ արժեք ունենալ չի կարող:

«Փողերը վերջանում են, փառքը՝ նույնպես: Սակայն Հայաստանը մեր միակն է: Մի´մոռացեք այդ մասին: Արարե´ք հանուն ձեր երկրի ու նրա ժողովրդի երջանկության»:

Միքայել Արամյանց

Աղբյուրը՝ https://lib.armedu.am/resource/24543

Իմ սիրելի՛ Գայանե, հերթական գեղեցիկ և բովանդակալից դաս:

Karine Barseghyan
14.08.2018, 18:33
Շատ գեղեցիկ դաս էր, Գայանե՛ ջան, հրաշալի աշխատանք, երևում է , որ կատարվել է բավականին մեծ աշխատանք:

Karine Barseghyan
14.08.2018, 18:40
Օլգա՛ ջան, ի՛նչ հետաքրքիր դաս էր, այս դասի օրիանակով կարելի է տարրական դասարաններում էլ հրաշալի բաց դասեր անել: Բավականին ուսուցանող և դաստիարակչական էր: Շնորհակալություն, լավ մտքերի համար:

Karine Barseghyan
14.08.2018, 18:44
Ի՞նչ եք կարծում , կրտսեր դպրոցում կարո՞ղ եմ կիրառել այս տեսանյութը, ըստ ձեզ կհասկանա՞ն երեխաները:

Գայանե Սիմոնյան
15.08.2018, 20:32
Կինոմատոգրաֆիայի պատմության մեջ իր ուրույն ոճն ստեղծած Ռուբեն Մամուլյանին ներկայացրել հետաքրքիր ու շատ մատչելի ,որն էլ նյութը դարձնում է գրավիչ: Կարծում եմ շատ դասղեկներ կօգտագործեն նյութը, շնորհակալություն:

Շնորհակալություն, հարգելի Սոֆյա: Հուսով եմ, որ դասղեկները իրենց տարեկան աշխատանքային պլաններում կընդգրկեն Միքայել Արամյանցին նվիրված թեման և կկիրառեն այս ցուցադրումը`https://lib.armedu.am/resource/24543:

Գայանե Սիմոնյան
15.08.2018, 20:35
Իմ սիրելի՛ Գայանե, հերթական գեղեցիկ և բովանդակալից դաս:
Շնորհակալություն, սիրելի Մարիամ, նյութի վերաբերյալ կարծիքիդ համար:

Գայանե Սիմոնյան
15.08.2018, 21:21
Շատ գեղեցիկ դաս էր, Գայանե՛ ջան, հրաշալի աշխատանք, երևում է , որ կատարվել է բավականին մեծ աշխատանք:

Շատ շնորհակալ եմ, Կարինե ջան: Կարծում եմ, որ դասղեկներին նյութը դուր կգա, այն կկիրառեն և կկիսեն իրենց տպավորությունները վերջինիս մասին:

Karine Barseghyan
15.08.2018, 21:57
Հետևեցի Ձեր պաշարներին, բավականին հարուստ և օգտակար պաշարներ ունեք, շնորհակալ ենք աշխատանքների համար։ Դրանք կիրառական մեծ նշանակություն ունեն։

Մարիամ Սարգսյան
26.08.2018, 22:54
Սիրելի՛ գործընկերներ, շնորհավորում եմ բոլորիս նոր ուսումնական տարին: Հուսով եմ, այս տարի ևս բուռն աշխատանքային կլինի: Որի արդյունքներով և նյութերով կկիսվեն միասին: հաջողություն 2018-2019 ուստարում :)