PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգեբանական խաղ



Նարինե Մուրադյան
07.05.2017, 17:10
Առաջարկում եմ միմյանց ճանաչել խաղի միջոցով: Խաղի էությունը հետևյալն է. մասնակիցը գրում է որևէ հարց (ուղղված միմյանց ճանաչմանը), հաջորդ մասնակիցը պատասխանում է այդ հարցին և իր հերթին հարց գրում մեկ այլ մասնակցի համար:

Այդպիսով՝ և լիցքաթափվում ենք, և ճանաչում միմյանց :)

Նարինե Մուրադյան
07.05.2017, 17:11
Նշեք Ձեր սիրելի գույնը:

AnnaBalyan
07.05.2017, 18:33
Սիրում եք կյանքը:

AnnaBalyan
07.05.2017, 18:33
Երկնագույն

marine8
07.05.2017, 20:58
Սիրում եմ կարմիրը և դեղինը:

Նարինե Մուրադյան
07.05.2017, 21:38
Սիրելի մասնակիցներ, խնդրում եմ ուշադիր ընթերցեք պահանջը: Պետք է պատասխանեք նախորդ հարցին և նույն գրառման մեջ հղեք Ձեր հարցը հաջորդ մասնակցին:

Նարինե Մուրադյան
07.05.2017, 21:39
Հիմա պետք է պատասխանել ՛՛Սիրո՞ւմ եք կյանքը՛՛ հարցին և գրել նորը:

gayane0803
07.05.2017, 23:52
Իսկ ո՞վ չի սիրում կյանքը:
Հարց` մարդու աչքերից կարողանու՞մ եք հասկանալ նրա տրամադրությունը:

Նվարդ Հովհաննիսյան
07.05.2017, 23:56
Երբեմն աչքերն էլ կարող են խաբել:

Նվարդ Հովհաննիսյան
08.05.2017, 00:01
Ինչ է երջանկությունը:

Աստղիկ Մարկոսյան
08.05.2017, 00:35
Ինչ է երջանկությունը:

Այդ հարցի վրա քանի-քանի փիլիսոփաներ են գլուխ ջարդել, բայց ես կաշխատեմ պատասխանել.
1 Մարդու երջանկությունը մարդկանց երջանկացնելու մեջ է:
2 Սիրածդ գործին նվիրվելը:
3 Ճամփորդությունը:
4 Երջանկությունը...
Նվարդ ջան, հարցիդ կպատասխանեմ հայտի ու սիրելի ֆիլմի բառերով: Ախր շատ լավն են:

Ո՞րն է ձեր սիրելի տոնը:

Նարինե Մուրադյան
08.05.2017, 18:39
Ծննդյանս օրը :-)

Ո՞րն է Ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը:

Նաիրա Մելիքսեթյան
14.05.2017, 17:21
Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը իմ որդին է, որը պայքարելու և ձգտելու ուժ է ներշնչում:

Ո՞րն է Ձեր կարգախոսը:

Marine6
15.05.2017, 21:02
Իմ կյանքի ամենամեծ ձեռքբերումը իմ որդին է, որը պայքարելու և ձգտելու ուժ է ներշնչում:

Ո՞րն է Ձեր կարգախոսը:

Կատարելագործվել.
Ծով եք սիրում, թե լիճ...

Նարինե Մուրադյան
30.05.2017, 21:27
Ջուրն ինքնին ունի հանգստացնող և թերապևտիկ նշանակություն, ուստի ինձ համար առանձնապես տարբերություն չունի ծով, թե լիճ:

Ե՞րբ հասկացաք, որ գերազանցել եք ինքներդ Ձեզ:

Իրինա Մարգարյան
03.06.2017, 15:27
Երբ իմ կյանքում շրջադարձային փոփոխություն արեցի։

Եթե գտնեիք 1 միլիոն դոլար․․․

Գոհար Խաչատրյան Ալբերտի
05.10.2017, 22:49
Երբ գտնեմ, կմտածեմ
Ինչի՞ համար ենք պայքարում ապրելու ընթացքում

Էմմա Խաչատրյան
14.10.2017, 22:09
Պայքարում ենք երջանկության,սիրված լինելու համար։
Ի՞նչ է սերը։

Արսենյան
24.10.2017, 11:15
Սերը նվիրում է:
Ո՞վ է մարդ արարածը:

Էմմա Խաչատրյան
24.10.2017, 11:29
Մարդը «ամենակատարյալ, ամենագեղեցիկ ստեղծագործությունն է», «ամենահրաշալի միկրոտիեզերքը»։
Յ․Ա․Կոմենսկի
Ի՞նչն է կյանքում ամենակարևորը։

svarsanyan@mail.ru
11.11.2017, 02:47
Երջանկությունը... գիտեք դուք` մարդիկ,
Ոչ վաճառում են և ոչ էլ գնում,
Այն, ինչի համար թափում ենք քրտինք`
Երջանկություն է մեզ համար դառնում:

svarsanyan@mail.ru
11.11.2017, 02:49
Երջանկությունը... գիտեք դուք` մարդիկ,
Ոչ վաճառում են և ոչ էլ գնում,
Այն, ինչի համար թափում ենք քրտինք`
Երջանկություն է մեզ համար դառնում:

Սրրու՞մ ես մասնագիտությունդ:

Մարիա Ս
11.11.2017, 10:22
Այո,սիրում եմ այն ,ինչ սովորեցնում եմ, և սիրում եմ նրանց ,ում սովորեցնում եմ :

Ի՞նչ է հայրենիքը քեզ համար:

Նարինե Մուրադյան
27.03.2018, 11:33
Հայրենիքը իմ տունն է, իմ միջավայրը, իմ աշխատանքը, իմ ընտանիքը, այն ամենը, ինչ կարևոր է ինձ համար:

Առանց ինչի՞ չեք պատկերացնում Ձեր կյանքը:

ohanjan
29.09.2018, 18:01
Ինչ է երջանկությունը:

Երջանկության գաղտիքը ճիշտ ընտրության մեջ է:Որո՞նք են կյանքի գույները:

ohanjan
29.09.2018, 18:13
Պայքարում ենք երջանկության,սիրված լինելու համար։
Ի՞նչ է սերը։

Սերը ապրելու նպատակ է:Գեղեցիկ արտաքին,գեղեցիկ հոգի՞:

Մարիա Ս
03.10.2018, 22:54
Գեղեցիկ հոգին կգեղեցկացնի նաև արտաքինը:

Դուք ձեզ ազատ մարդ համարու՞մ եք:

ohanjan
04.10.2018, 21:12
Գեղեցիկ հոգին կգեղեցկացնի նաև արտաքինը:

Դուք ձեզ ազատ մարդ համարու՞մ եք:
Ոչ,չեմ համարում,ազատությունը խենթություն է:

Ապրել սովորե՞լ եք: