PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանրային քննարկում. Ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում

manush
25.04.2017, 16:32
2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում:

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում իրականացված աշխատանքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը և ծրագրի շրջանակներում «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն», «Տեխնոլոգիա» առարկաների առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագծերը:

Համառոտ տեղեկանք՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3396&d=1493120064

Չափորոշիչների և ծրագրերի նախագծեր.
«Ես և շրջակա աշխարհը»՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3393&d=1493120063
«Մաթեմատիկա», «Հանրահաշիվ»՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3394&d=1493120064
«Հասարակագիտություն»՝ http://forum.armhttp://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3397&d=1493120065edu.am/attachment.php?attachmentid=3395&d=1493120064
«Տեխնոլոգիա»՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3397&d=1493120065

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ 25.04.2017-10.05.2017

Ալվարդ_Մ
25.04.2017, 18:37
Բավականին հետաքրքիր ռազմավարություն է ներկայացնում Ձեր ներկայացրած նախագիծը, բայց քննարկելու համար նախ պետք է լավ ուսումնասիրվի /մեկ անգամ կարդալը այդքան նյութը բավական չէ/:
Բայց անհամեստ մի հարց ինֆորմատիկան ընչի չկա ցուցակում /այդքան արդիական առարկա/:

Ալվարդ_Մ
25.04.2017, 18:43
2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում:

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում իրականացված աշխատանքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը և ծրագրի շրջանակներում «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն», «Տեխնոլոգիա» առարկաների առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագծերը:

Համառոտ տեղեկանք՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3396&d=1493120064

Չափորոշիչների և ծրագրերի նախագծեր.
«Ես և շրջակա աշխարհը»՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3393&d=1493120063
«Մաթեմատիկա», «Հանրահաշիվ»՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3394&d=1493120064
«Հասարակագիտություն»՝ http://forum.armhttp://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3397&d=1493120065edu.am/attachment.php?attachmentid=3395&d=1493120064
«Տեխնոլոգիա»՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3397&d=1493120065

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ 25.04.2017-10.05.2017
Բավականին հետաքրքիր ռազմավարություն է ներառում Ձեր ներկայացրած նախագիծը: Բայց կարծում եմ լավ մարսել է պետք կարծիք հայտնելու համար:
Հետաքրքիր է ինֆորմատիկան ընչի ցուցակում չկար? / այդքան արդիական առարկան/ եւ ոլորտը որի մասին խոսվում է նախագծում համատեղելի է:

Lilit Sahakyan
25.04.2017, 22:45
2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում:

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում իրականացված աշխատանքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը և ծրագրի շրջանակներում «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն», «Տեխնոլոգիա» առարկաների առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագծերը:

Համառոտ տեղեկանք՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3396&d=1493120064

Չափորոշիչների և ծրագրերի նախագծեր.
«Ես և շրջակա աշխարհը»՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3393&d=1493120063
«Մաթեմատիկա», «Հանրահաշիվ»՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3394&d=1493120064
«Հասարակագիտություն»՝ http://forum.armhttp://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3397&d=1493120065edu.am/attachment.php?attachmentid=3395&d=1493120064
«Տեխնոլոգիա»՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3397&d=1493120065

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ 25.04.2017-10.05.2017

Վերջապես…
Հարգելի Մանուշ, շնորհակալություն Ձեզ վերոնշյալ նյութերը տրամադրելու համար: Սա պետք է վաղուց արվեր, որպեսզի դպրոցում սովորողը և ավարտողը տեղեկացված լինի, կարողանա թեկուզ իր անձնական ֆինանսների վերաբերյալ որոշումներ կայացնել, հասկանա ի՞նչ է փողը, ի՞նչ է բանկը, կարողանա բյուջե կազմել, կարողանա դիտարկել ֆինանսներին վերաբերվող իրավիճակներ և այլն…
Ինչ էր ստացվում, որ ամեն տարի դպրոցը բաց էր թողնում մի սերունդ, որի մոտ 99%-ը գաղափար չուներ փողի, բարդ տոկոսի, բանկի մասին: Իսկ մեր բնակչության ահռելի տոկոսը «կախված է» բանկից, վարկից և վերջինից օգտվում են աշխատակիցների կամ մյուսների խորհուրդներով, քանի որ չունեն ֆինանսական կրթություն:

Lilit Sahakyan
25.04.2017, 22:53
Ես շատ ուրախ եմ նաև այն բանի համար, որ կլրամշակվի մեր ծրագրերը նաև կվերանայվի մեր դասագրքերը՝ ընդգրկելով գործնական և կիրառական նշանակություն ունեցող ավելի շատ թեմաներ:

Լուսինէ Ավագյան
26.04.2017, 00:20
Ինձ նույնպես անչափ ուրախացրեց հանրակրթական ծրագրերում ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառման նախագիծը: Միանշանակ համամիտ եմ, մեջբերում եմ
<<Ամբողջությամբ վերցրած՝ կարելի է ասել, որ ներկայումս մաթեմատիկայի դպրոցական դասընթացում շատ տարերային և անկազմակերպ ձևով է շոշափվում սովորողների ֆինանսական ունակություններիննպաստելու հարցը, այդպիսի կրթական խնդիր չի էլ դրվել, ուստի և չի օգտագործվել մաթեմատիկայի կրթական այն հսկայական ներուժը, որը հնարավորություն կընձեռեր բացահայտել ուսումնական առարկայի կիրառական նշանակությունը՝ ապահովելով կրթության բովանդակության կապը սովորողների կրթական կարիքների հետ: Դրա հետևանքով աշակերտները դպրոցն ավարտելիս ոչ միայն չեն կարողանում կայացնել պատասխանատու որոշումներ իրենց անձնական ֆինանսների վերաբերյալ, այլև հետդպրոցական կյանքում նույնպես լուրջ դժվարություններ են ունենում լրացնելու այդ բացը, քանի որ մինչ այդ անհրաժեշտ հիմքը բացակայում է>>։

Լուսինէ Ավագյան
26.04.2017, 00:24
Սակայն թույլ տեք կատարել ևս մեկ մեջբերում՝
<<Ֆինանսական գիտելիքների, հմտությունների, վերաբերմունքի և վարքագծի այն տարրերը, որոնք ինտեգրված ձևով ներառվելու են <<Մաթեմատիկա>> ուսումնական բնագավառի բովանդակության մեջ, մաթեմատիկայի առարկայական ծրագրերի կառուցվածքային էական փոփոխություններ չեն պահանջում: Մաթեմատիկայի առարկայական ծրագրերում ոչ թե առանձին թեմաներ և դասաժամեր են հատկացվելու ֆինանսական գիտելիքների համար, այլ մաթեմատիկական նյութի ուսուցման ընթացքում զուգընթաց դրվելու է նաև անձնական ֆինանսների կառավարման կարողությունների ձևավորման նպատակ: Իսկ վերջինիս իրականացման համար ծրագրվում է դիտարկել ֆինանսական ոլորտի այնպիսի իրավիճակներ, օրինակներ, խնդիրներ, որոնց վերլուծությունը, լուսաբանումը և լուծումը անմիջական առնչություն ունեն ուսուցանվող մաթեմատիկական նյութի բովանդակության և նրա կիրառությունների հետ>>:
Արդյոք սա չի նշանակում ծրագրի էլ ավելի ծանրաբեռնում։

Գայանե Սիմոնյան
26.04.2017, 00:57
2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում:

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում իրականացված աշխատանքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը և ծրագրի շրջանակներում «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն», «Տեխնոլոգիա» առարկաների առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագծերը:

Համառոտ տեղեկանք՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3396&d=1493120064

Չափորոշիչների և ծրագրերի նախագծեր.
«Ես և շրջակա աշխարհը»՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3393&d=1493120063
«Մաթեմատիկա», «Հանրահաշիվ»՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3394&d=1493120064
«Հասարակագիտություն»՝ http://forum.armhttp://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3397&d=1493120065edu.am/attachment.php?attachmentid=3395&d=1493120064
«Տեխնոլոգիա»՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3397&d=1493120065

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ 25.04.2017-10.05.2017

Շնորհակալություն, սիրելի Մանուշ:
Տարիներ առաջ մի շարք դպրոցների 8-րդ և 9-րդ դասարաններում ուսումնասիրվում էր «Տնտեսագիտություն» առարկան՝ ֆակուլտատիվ պարապմունքների ձևաչափով: Առարկայի դասավանդումը նախաձեռնողն ու համակարգողը «Հայաստանի պատանեկան նվաճումներ» հասարակական կազմակերպությունն էր: Վերջինս մասնակից դպրոցներին ապահովում էր դասագրքերով, խնդրագրքերով, տրամադրում էր համապատասխան պաստառներ, որոնք բավականին հաջողված էին: Աշակերտները մեծ հետաքրքրությամբ էին ուսումնասիրում առարկան: Կազմակերպում էինք այցելություններ տարբեր ձեռնարկություններ, որտեղ երեխաները ծանոթանում էին արտադրության կազմակերպմանը: Աշակերտներն իրենք մշակում էին բիզնես-ծրագիր, հիմնում բաժնետիրական ընկերություն, կազմակերպում արտադրություն: Անցկացվում էր մրցույթ դպրոցների միջև, որի հաղթողները իրենց արտադրանքը վաճառում էին հունիսի 1-ին Կասկադում կազմակերպվող ամենամյա տոնավաճառում: Շահույթն օգտագործվում էր բարեգործական նպատակներով /նվիրատվություն որևէ կարիքավոր ընտանիքի, մանկատան կամ ծերանոցի/: Ամեն տարի կազմակերպվում էր «Բրեյն ռինգ» խաղ-մրցույթ, որին աշակերտները մեծ պատասխանատվությամբ էին վերաբերվում և լրջորեն պատրաստվում:
Հուսով եմ, որ այս ձեռնարկը կլինի նույնքան հետաքրքիր ու արդյունավետ, մանավանդ, որ դրա փորձն ունենք:

Նվարդ Հովհաննիսյան
26.04.2017, 01:17
Հարգելի ընկեր Սիմոնյան, Ձեր գրառումը շատ գեղեցիկ հուշեր արթնացրեց իմ դպրոցական կյանքից: Ես նույնպես մասնակցել եմ այդ ծրագրին` որպես աշակերտ և հիշում եմ, թե որքան օգտակար էր այդ ծրագիրն աշակերտների համար. մենք մեծ սիրով էինք դասերից հետո մնում և մասնակցում տնտեսագիտության դասընթացներին:

AsyaY
26.04.2017, 18:49
2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրով հանրակրթության ոլորտում նախատեսված է ձեռնարկատիրության և ֆինանսական կրթության տարրերի ներառում հանրակրթական ծրագրերում:

ՀՀ ԿԳՆ-ն հանրային քննարկման է ներկայացնում իրականացված աշխատանքների վերաբերյալ համառոտ տեղեկանքը և ծրագրի շրջանակներում «Ես և շրջակա աշխարհը», «Մաթեմատիկա», «Հանրահաշիվ», «Հասարակագիտություն», «Տեխնոլոգիա» առարկաների առարկայական չափորոշիչների և ծրագրերի նախագծերը:

Համառոտ տեղեկանք՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3396&d=1493120064

Չափորոշիչների և ծրագրերի նախագծեր.
«Ես և շրջակա աշխարհը»՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3393&d=1493120063
«Մաթեմատիկա», «Հանրահաշիվ»՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3394&d=1493120064
«Հասարակագիտություն»՝ http://forum.armhttp://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3397&d=1493120065edu.am/attachment.php?attachmentid=3395&d=1493120064
«Տեխնոլոգիա»՝ http://forum.armedu.am/attachment.php?attachmentid=3397&d=1493120065

ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ 25.04.2017-10.05.2017

Բարև Ձեզ սիրելի Մ.Ավետիսյան,բավականին հետաքրքիր և արդիական թեմա եք ներկայացրել հանրային քննարկման:
Այսինքն նախագծի ներառումը հանրակրթական ծրագրերում սկսվելու է տարրական դասարաններից:
Վերահրատարակված դասագրքերում երևի համապատասխան թեմաներ կլինեն?

Larisa0504
02.05.2017, 00:34
Հարգելի Մանուշակ, քննարկման ներկայացված նախագիծն անհրաժեշտ էր և ժամանակին: Հասարակագիտության մեջ բոլոր նոր թեմաներն ավելացնելուն զուգահեռ անցկացվում էին վերապատրաստումներ, սեմինարներ և այդ շփումների ժամանակ ուսուցիչները քննարկում էին խնդիրները, օգնում իրար, կիսվում սեփական փորձով: Այս պարագայում էլ կարծում եմ կաշխատենք այդ սկզբունքով: Այս նոր բաղադրիչը կավելացնի առարկայի նկատմամբ հետաքրքրությունը, իսկ չափորոշիչները դեռ պետք է ուսումնասիրել:

Նաիրա Մելիքսեթյան
13.05.2017, 21:53
Վերջապես…
Հարգելի Մանուշ, շնորհակալություն Ձեզ վերոնշյալ նյութերը տրամադրելու համար: Սա պետք է վաղուց արվեր, որպեսզի դպրոցում սովորողը և ավարտողը տեղեկացված լինի, կարողանա թեկուզ իր անձնական ֆինանսների վերաբերյալ որոշումներ կայացնել, հասկանա ի՞նչ է փողը, ի՞նչ է բանկը, կարողանա բյուջե կազմել, կարողանա դիտարկել ֆինանսներին վերաբերվող իրավիճակներ և այլն…
Ինչ էր ստացվում, որ ամեն տարի դպրոցը բաց էր թողնում մի սերունդ, որի մոտ 99%-ը գաղափար չուներ փողի, բարդ տոկոսի, բանկի մասին: Իսկ մեր բնակչության ահռելի տոկոսը «կախված է» բանկից, վարկից և վերջինից օգտվում են աշխատակիցների կամ մյուսների խորհուրդներով, քանի որ չունեն ֆինանսական կրթություն:

Հարգելի Լիլիթ, առարկան մի շարք դպրոցներում կար` ոչ պարտադիր հիմունքներով։<<Պատանեկան նվաճումներ>> կազմակերպությունն է մտցրել։Ասեմ,որ այն շատ հետաքրքիր է, և աշակերտների մեջ աշխուժություն և ոգևորություն է մտցնում, ինչպես նաև աշակերտը գործնականորեն կիրառում է սովորածը։

Նվարդ Հովհաննիսյան
13.05.2017, 22:19
Հարգելի' Նաիրա, բացի հետաքրքրությունից, էլ ինչ առավելություններ են ունենում աշակերտները` մասնակցելով նախագծին:

Նաիրա Մելիքսեթյան
13.05.2017, 22:41
Նվարդ ջան, աշակերտները մի շարք գործարար այցելություններ են կատարում տարբեր ձեռնարկություններ, հետևում արտադրության գործընթացին, նույնիսկ մասնակցում արտադրության որոշ փուլերի։Ամեն տարի լինում է տոնավաճառ, որտեղ իրենց արտադրանքն են վաճառում կազմակերպության հանձնաժողովի կողմից լավագույն արտադրանք ներկայացրած աշակերտական գործարար ընկերությունները։Իսկ ամենակարևորը` ծրագրին մասնակից դպրոցներից երեքական աշակերտ մասնակցում է քննությանը, իսկ նրանցից լավագույն արդյունք ցուցաբերածը հուլիսին մասնակցում է ծաղկաձորում կայանալիք ամառային ճամբարին։

Նաիրա Մելիքսեթյան
13.05.2017, 22:44
Մեր աշակերտները ծրագրի շրջանակներում գրանցել են հաջողություններ, ինչպես նաև ֆինանսական կրթության բավականին մեծ պաշար են ձեռք բերել։

Նվարդ Հովհաննիսյան
13.05.2017, 22:45
Կնշեք հաջողություններից մեկը:

Նաիրա Մելիքսեթյան
13.05.2017, 22:52
Վերջին երկու տարիներին մեր արտադրանքով մասնակցել ենք տոնավաճառին, աշակերտները կարողացել են ամբողջությամբ վաճառել իրենց արտադրած փայտե կախազարդերը( մոտ 60 հատ), ինչպես նաև ամեն տարի մեր դպրոցի մեկ աշակերտ մասնակցում է ամառային ճամբարին, որը լինում է Ծաղկաձորի հանգստյան տներից մեկում, մեկ շաբաթով։Այս տարի ճամբարը քառօրյա է, և արդեն հայտնի է մեր հաղթած աշակերտի անունը։

Գայանե Սիմոնյան
13.05.2017, 23:40
Նվարդ ջան, աշակերտները մի շարք գործարար այցելություններ են կատարում տարբեր ձեռնարկություններ, հետևում արտադրության գործընթացին, նույնիսկ մասնակցում արտադրության որոշ փուլերի։Ամեն տարի լինում է տոնավաճառ, որտեղ իրենց արտադրանքն են վաճառում կազմակերպության հանձնաժողովի կողմից լավագույն արտադրանք ներկայացրած աշակերտական գործարար ընկերությունները։Իսկ ամենակարևորը` ծրագրին մասնակից դպրոցներից երեքական աշակերտ մասնակցում է քննությանը, իսկ նրանցից լավագույն արդյունք ցուցաբերածը հուլիսին մասնակցում է ծաղկաձորում կայանալիք ամառային ճամբարին։

Նաիրա ջան, գրառումդ ներկա ժամանակով է: Ի՞նչ է, «Պատանեկան նվաճումները» դեռ գործու՞մ է, առարկան էլի ուսումնասիրվու՞մ է:

Նաիրա Մելիքսեթյան
13.05.2017, 23:47
Այո, Գայանե ջան, կազմակերպությունը գործում է, առարկան հիմա կոչվում է<<Ազատ ձեռնարկատիրություն և քաղաքացիական կրթություն>>։Այս ծրագրով գործնականն է գերիշխում։Սեպտեմբերից կարծես թե այս ծրագիրն այլևս չի լինի։։

Գայանե Սիմոնյան
14.05.2017, 00:03
Այո, Գայանե ջան, կազմակերպությունը գործում է, առարկան հիմա կոչվում է<<Ազատ ձեռնարկատիրություն և քաղաքացիական կրթություն>>։Այս ծրագրով գործնականն է գերիշխում։Սեպտեմբերից կարծես թե այս ծրագիրն այլևս չի լինի։։

Նաիրա ջան, չգիտեի, որ ծրագիրը գործում է, և ցավում եմ, որ սեպտեմբերից կդադարեցվի:

Նաիրա Մելիքսեթյան
14.05.2017, 08:18
ԹԱյո,Գայանե ջան, իրոք ցավալի է, որովհետև երբ մտնի պետական ծրագիր, այն էլ մի քանի տարբեր առարկաների մեջ, չեմ կարծում, որ աշակերտները նույն ոգևորությամբ կսովորեն, քանի որ խրախուսանքի այս միջոցները չեն լինի։Ես էլ նախորդ ծրագրի ավարտից հետո նորի մասին շատ պատահական իմացա, և երեք տարի է, որ մասնակցում էի։

Lilit Sahakyan
14.05.2017, 20:57
Հարգելի Լիլիթ, առարկան մի շարք դպրոցներում կար` ոչ պարտադիր հիմունքներով։<<Պատանեկան նվաճումներ>> կազմակերպությունն է մտցրել։Ասեմ,որ այն շատ հետաքրքիր է, և աշակերտների մեջ աշխուժություն և ոգևորություն է մտցնում, ինչպես նաև աշակերտը գործնականորեն կիրառում է սովորածը։

Հարգելի Նաիրա, ես գիտեմ, որ մի շարք դպրոցներում կազմակերպվում է այդ դասընթացը /ասեմ, որ ինքս շատ լավ ծանոթ եմ դասընթացին, հանդիսացել եմ ձեռնարկատիրական ընկերության նախագահ և կազմակերպել գործընթացը, ցուցաբերել եմ լավագույն արդյունք և հանգստացել Ծաղկաձորում /, սակայն ցավալին այն է, որ ոչ բոլոր դպրոցներում է այն ուսումնասիրվում:Հիմա աշակերտը ոչ թե մեկ տարվա ընթացքում այլ տարիների ընթացքում պետք յուրացնի նյութը, որն իր բազմաթիվ առավելություններն ունի:

Նաիրա Մելիքսեթյան
14.05.2017, 21:16

Լիլիթ ջան, համաձայն եմ, որ տարիների ընթացքում ցանկացած նյութ ավելի լավ ու խորացված է ուսումնասիրվում:Սակայն արդեն փորձը ցույց է տվել, որ առարկան երբ մտնում է պարտադիր ուսումնասիրվողների մեջ կամ կցվում է որևէ առարկայի, դուրս են մնում բոլոր միջոցառումները, հիմա աշակերտը սովորում և փուլ առ փուլ ինքն կատարում է այդ ամենը: Բնականաբար, սովորածն ավելի մատչելի է դառնում ու հեշտ յուրացվում:Հասարակ մի օրինակ ասեմ:Երբ ես իններորդ դասարանում էի սովորում (մոտ 23 տարի առաջ), մեր երկրում համակարգիչը մի անմատչհելի ու անհասկանալի «երևույթ» էր:Ես գերազանց սերտում էի բոլոր դասերը, բայց պատկերացում անգամ չունեի, թե ինչ է իրենից ներկայացնում համակարգչային ծրագիրը, քանի որ մոտիկից չէի տեսել այն:Իսկ այժմ աշակերտը սովորում է և անմիջապես համակարգչով ցուցադրում իր սովորածը:Բնականաբար սովորածն թե հասկանալի կլինի, թե ավելի մատչելի: Ի՞նչ կասեք, համամիտ չեք: