PDA

Դիտել ողջ տարբերակը : Շատ պարամետրերով հավասարարումներ ,անհավասարումներ, համակարգեր



Gdoyan
14.04.2017, 13:58
Որպես կանոն պարամետրական խնդիրները և վարժությունները դպրոցական մաթեմատիկայի դժվարագույն հարցերից են: Սովորողների կողմից պարամետրական բազմաթիվ հարցերի վճռման բարդությունը պայմանավորված է էլեմենտար մաթեմատիկայի ծրագրերում մատչելի տեսության պակասով:Հրապարակված թեմաներով, հոդվածներով առաջարկում ենք լուծման պարզ տեխնոլոգիա, որով դպրոցական մաթեմատիկայի ծրագրի շրջանակներում հնարավոր ենք համարում լրացնելու այդ բացը ոչ միայն մեկ պարամետրից կախված բազմաթիվ խնդիրներ լուծելիս , այլև խնդիրներ լուծել նաև շատ պարամետրերի համար:Մասնավորաբար առաջարկվող տեխնոլոգիայով ամբողջական տեսքերով լուծվում են դպրոցական մաթեմատիկայում ուսումնասիրվող բոլոր տեսակի հավասարումները և անհավասարումները, նրանց արմատների և ֆիքսված թվի նկատմամբ դասավորության բոլոր հնարավոր դեպքերը և էլի շատ ու շատ այլ հարցեր:
Մեր կարծիքով նման հարցերի ուսումնասիրությունը դպրոցական մաթեմատիկայի ծրագրերի շրջանակներում հնարավորություն կտա հատկապես մաթեմատիկայով հետաքրքրվող բոլոր սովորողներին ամբողջացնել, ընդհանրացնել, ընդլայնել իրենց գիտելիքները: Այլ կերպ ասած նրանց մոտ կզարգանա մետագիտելիքը: Հիմնավոր բազա կստեղծվի, որ նրանք զբաղվեն ստեղծագործական աշխատանքով:
http://lib.armedu.am/category/45/date_created/desc
[url]http://forum.armedu.am/forumdisplay.php/14-