PDA

Դիտել ողջ տարբերակը : Հոգեբանի աշխատանքը դպրոցում



Նարինե Մուրադյան
12.04.2017, 22:17
Հարգելի մասնակիցներ, վերջին շրջանում հանրակրթական դպրոցներում աստիճանաբար պարտադիր է դառնում հոգեբանի առկայությունը:

Ըստ Ձեզ` ինչպիսին պետք է լինի հոգեբանի արդյունավետ աշխատանքը դպրոցում, ինչպես այն կարող է օգնել դասղեկներին և կրթական գործընթացի մյուս մասնակիցներին:

Եթե կան նաև մասնագետներ, խնդրում եմ կիսվեք Ձեր փորձով:

gayane0803
12.04.2017, 23:30
Հարգելի Նարինե, շատ արդիական թեմայի եք անդրադարձել: Եթե հոգեբանը սերտ համագործակցի դասղեկների, ծնողների հետ, ըստ իս` աշխատանքը կլինի արդյունավետ. կշահեն թե' աշակերտները, և թե' ծնողները:

AsyaY
13.04.2017, 23:36
Հարգելի Նարինե,շատ հետաքրքիր թեմա եք ստեղծել:
Այսօր հոգեբանի աշխատանքը շատ կարևոր և պահանջված է դպրոցներում:Հատկապես շատ կարևոր է հագեբանի ներգործությունն ու աշխատանքը ներառական երեխաների համար:Իսկապես մենք կարիք ուենք բանիմաց հոգեբանների,ովքեր իրենց արդյունավետ աշխատանքով, օգտակար խորհուրդներով կօգնեն ուսուցիչներին,դասղեկներին,ծնողներին և իհարկե աշակերտներին:

Նարինե Մուրադյան
14.04.2017, 11:41
Հարգելի Ասյա, շնորհակալ եմ արձագանքելու համար: Կարո՞ղ եք առաջարկել որևէ տեսակի աշխատանք, որն անձամբ Դուք ակնկալում եք դպրոցի հոգեբանից:

Նարինե Մուրադյան
14.04.2017, 11:42
Հարգելի Գայանե, շնորհակալություն արձագանքի համար: Հետաքրքիր է հասկանալ, թե Դուք ինչպես եք պատկերացնում դասղեկի և հոգեբանի համագործակցությունը:

marine8
14.04.2017, 15:11
Սիրելի՛ Նարինե,հոգեբանի կարիք ունենում են ոչ միայն աշակերտները, այլ երբեմն նաև ուսուցիչները:Ուստի դպրոցներում հոգեբանի աշխատանքն ու համագործակցությունը մանկավարժների հետ խիստ անհրաժեշտ են և կարևոր:

Նարինե Մուրադյան
14.04.2017, 22:18
Իհարկե, համաձայն եմ Ձեզ հետ: Ես ևս դպրոցում եմ աշխատում` որպես հոգեբան, և ուսուցիչների հետ աշխատելու դեպքեր ևս ունենում եմ:

Rosi
28.06.2017, 16:07
Հոգեբանի աշխատանքը դպրոցում նպատակ ունի աջակցել աշակերտների առողջ հոգեբանական զարգացմանը և անձի կայացմանը, ստեղծել և պահպանել ապահով, աջակցող և ուսուցման համար բարենպաստ մթնոլորտ։ Այդ նպատակով դպրոցի հոգեբանն աշխատում է դպրոցի աշակերտների, ուսուցիչների, ծնողների և վարչակազմի հետ։

Իրինա Մարգարյան
28.06.2017, 16:16
Իսկ եթե դպրոցը հոգեբան չունի, ուսուցիչներն են պատասխանատվությամբ կատարում հոգեբանի աշխատանք, և լավ էլ ստացվում է: Կարծում եմ` մասնագիտությունը էական դեր չի խաղում. հոգեբանական մոտեցում կարող է ունենալ նա, ով ունակ է լսեու,տեղին խորհուրդ տալու և աջակցելու :

Rosi
28.06.2017, 22:08
Հարգելի Իրինա համամիտ եմ բոլորս կարող ենք լսել, խորհուրդ տալ և աջակցել, բայց հոգեբանորեն լսել, մտնել դիմացինի դրության մեջ, հոգեբանորեն խորհուրդ տալ,դա լրիվ այլ բան է, և դա կարող են միայն հոգեբանները:

Իրինա Մարգարյան
28.06.2017, 22:44
Դեմ չեմ, բայց մանկավարժական 12 տարվա իմ փորձը ինձ դարձրեց և՛ մայր և՛ քույր և՛ ընկեր և՛ հոգեբան․․․

Նարինե Մուրադյան
27.03.2018, 11:37
Իսկ եթե դպրոցը հոգեբան չունի, ուսուցիչներն են պատասխանատվությամբ կատարում հոգեբանի աշխատանք, և լավ էլ ստացվում է: Կարծում եմ` մասնագիտությունը էական դեր չի խաղում. հոգեբանական մոտեցում կարող է ունենալ նա, ով ունակ է լսեու,տեղին խորհուրդ տալու և աջակցելու :

Հարգելի Իրինա, իհարկե, երկար տարիների մանկավարժական գործունեության ընթացքում ուսուցիչները սովորում են ավելի լավ ճանաչել աշակերտներին, լսել նրանց, աջակցել, սակայն այդ աշխատանքն ավելի լավ է ստացվում, երբ դպրոցում կա հատուկ մասնագետ, ով զբաղվում է դրանով, իսկ ուսուցիչն առանց լրացուցիչ լարվածության անում է իր աշխատանքը:

Սոֆյա Առաքելյան
05.04.2018, 11:38
Հարգելի ,Նարինե Մուրադյան, իմ կարծիքով հոգեբանը պետք է լինի հավասարակշիռ , զարգացած : Պետք է կարողանա բացահայտել աշակերտների մոտ առկա խնդիրները և ճիշտ բնութագրի դրանք :

Նարինե Մուրադյան
05.04.2018, 12:56
Հարգելի ,Նարինե Մուրադյան, իմ կարծիքով հոգեբանը պետք է լինի հավասարակշիռ , զարգացած : Պետք է կարողանա բացահայտել աշակերտների մոտ առկա խնդիրները և ճիշտ բնութագրի դրանք :

Հարգելի Սոֆյա, շատ ճիշտ հատկանիշներ եք նշում, որոնք կարևոր են հոգեբանի համար, թեև հոգեբանին ներկայացվող անձնային և մասնագիտական պահանջները շատ֊շատ են:

Նաիրա Աղաբեկովա
18.04.2018, 01:47
Հարգելի Նարինե, հոգեբանի առկայությունը հանրակրթական դպրոցում անշուշտ պարտադիր է, քանի որ հանրակրթական դպրոցում սովորող աշակերտները գտնվում են անցումային տարիքում, որպիսի հանգամանքն ինքնին առաջացնում է հոգեբանի անհրաժեշտություն, չէ որ այդ տարիքում երեխան վերջնականապես ձևավորված չէ թե ֆիզիկապես ու թե հոգեկան իմունիտետի իմաստով, այդ պատճառով էլ գտնում եմ՝ պարտադիր է հոգեբանի գործունեությունը դպրոցում, ի վերջո հոգեբանի հետ անց կացված զրույցի արդյունքում երեխան կարող է ձերբազատվել փոքր, սակայն իր համար մեծ թվացող խնդրից, որի բացակայությունը, սակայն, կարող է ունենալ անդառնալի հետևանքներ, քանի որ չլուծված խնդիրը, ստանալով ձնագնդիի էֆեկտ, կարող է լրջորեն սպառնալ երեխայի հոգեկան առողջությանը:

Նարինե Մուրադյան
18.04.2018, 11:03
Հարգելի Նաիրա, համաձայն եմ Ձեզ հետ: Հոգեբանի ներկայությունը դպրոցում, իրոք, անհրաժեշտություն է: Այսօր արդեն մեր կրթական համակարգը գնում է նրան, որ բոլոր դպրոցները ունենան հոգեբաններ և աջակցող մասնագետներ, ովքեր իրենց աշխատանքով կնպաստեն աշակերտների հոգեկանի կայուն և ներդաշնակ զարգացմանը: Սակայն դրա հետ մեկտեղ ուզում եմ բարձրաձայնել, որ կարևոր է կոմպետենտ մասնագետների առկայությունը դպրոցում, այլ ոչ թե պարզապես դիպլոմավորված հոգեբանի: Այսինքն՝ մասնագետի, ով հստակ կգիտակցի հոգեբանի աշխատանքի կարևորությունը և մեծ պատասխանատվությամբ կմոտենա այդ աշխատանքին: