PDA

Դիտել ողջ տարբերակը : Հարց հոգեբանին. պատասխանում է Չարենցավանի ավագ դպրոցի հոգեբան Ն.Մուրադյանը

Նարինե Մուրադյան
12.04.2017, 22:13
Հարգելի մասնակիցներ, այս բաժնում կարող եք ուղղել անձի հոգեբանության հետ կապված հարցեր:

AsyaY
13.04.2017, 23:40
Սիրելի Նարինե,ինչ աշխատանքներ եք կազմակերպում ագրեսիվ երեխաների համար:

Նարինե Մուրադյան
14.04.2017, 11:45
Հարգելի Ասյա, հոգեբանի աշխատանքը յուրաքանչյուր երեխայի դեպքում խիստ անհատական է: Հարկավոր է նախ հասկանալ, թե երեխայի ագրեսիվությունը տարիքային առանձնահատկություններով է պայմանավորված, որը ժամանակի ընթացքում սովորաբար նվազում է, թե կայուն անձնային գիծ է: Այդուհանդերձ, երկու դեպքում էլ կարելի է կիրառել ագրեսիվության նվազեցման որոշակի մեթոդներ, այդ թվում` խաղաթերապիա, արտթերապիա և այլն:

marine8
14.04.2017, 14:59
Սիրելի՛ Նարինե, ինչ խորհուրդներ կարող ես տալ ավագ դասարաններում պարապող ուսուցիչներին:

AsyaY
14.04.2017, 20:50
Սիրելի Նարինե,քանի դասաժամ տետք է զբաղվի հոգեբանը ագրեսիվ կամ դժվար դաստիարակվող աշակերտի հետ:/հիմնական դպրոցում/

Նարինե Մուրադյան
14.04.2017, 22:34
Սիրելի՛ Նարինե, ինչ խորհուրդներ կարող ես տալ ավագ դասարաններում պարապող ուսուցիչներին:

Ավագ դպրոցական տարիքն ընդգրկում է անձի կյանքի 15-16 տարեկան և ավելի ժամանակահատվածը: Այսինքն` ավագ դպրոցականը գտնվում է վաղ պատանեկության փուլում, որը համարվում է ինքնուրույն, հասուն կյանքի սկիզբը: Այս տարիքում սովորաբար ընտրում են ապագա մասնագիտությունը և ձգտում գտնել իրենց տեղը հասարակության մեջ: Ձևավորվում է նաև ներքին վերաբերմունք սեփական անձի («Ո՞վ եմ ես», «Ինչպիսի՞ն պետք է լինեմ»), ուրիշների ու բարոյական արժեքների նկատմամբ: Պատանին որոշում է կայացնում, թե ինչպես պետք է օգտագործի իր ընդունակությունները աշխատանքում և կյանքում իրացվելու համար: Նա պլանավորում է իր տեղը այլ մարդկանց շրջապատում, իր գործունեությունը և, վերջին հաշվով, իր կյանքի ոճը: Իմանալով ավագ դպրոցական տարիքի հիմնական բնութագրերը` ուսուցիչները կկարողանան դրանք համադրել իրենց մանկավարժական և մասնագիտական կարողությունների հետ և ապահովել պատանիների ներդաշնակ ուսուցումն ու զարգացումը: Եվ, առհասարակ, շատ կարևոր է, որպեսզի ուսուցիչները ծանոթ լինեն աշակերտների ինչպես տարիքային, այնպես էլ անհատական հոգեբանական առանձնահատկություններին և դրանք հաշվի առնեն ուսումնական գործընթացը կազմակերպելիս:

Նարինե Մուրադյան
14.04.2017, 22:37
Սիրելի Նարինե,քանի դասաժամ տետք է զբաղվի հոգեբանը ագրեսիվ կամ դժվար դաստիարակվող աշակերտի հետ:/հիմնական դպրոցում/

Հարգելի Ասյա, որպես կանոն` դպրոցի հոգեբանը դասաժամեր չի պարապում: Եվ եթե կա աշակերտի հետ անհատական աշխատանքի կարիք, ապա դա կազմակերպում է ըստ իր պլանի` հաշվի առնելով երեխայի անհատական առանձնահատկությունները և դեպքի բարդությունը: Այնպես որ, միանշանակ հնարավոր չէ ասել, թե աշակերտի հետ աշխատանքը որքան կարող է տևել:

Larisa0504
22.04.2017, 13:00
Հարգելի Նարինե Մուրադյան, ասացեք խնդրեմ, հոգեբանական ինչ հնար, մեթոդ կառաջարկեիք ավագ դասարանի այն աշակերտների /տղաների / համար, ում ,,թվում,, է որ կարելի է չսավորել և ավարտել դպրոցը, ով իրենց կթողնի նույն դասարանում դպրոցն ավարտելու շեմին: Շնորհակալություն:

Նարինե Մուրադյան
22.04.2017, 21:10
Հարգելի Լարիսա, իրավամբ, կարևոր հարց եք բարձրաձայնում: Կարծում եմ` շատ դպրոցներում կա սովորելու նկատմամբ աշակերտների ցածր մոտիվացվածության խնդիրը: Դա հատկապես ակնհայտ է դառնում ավագ դպրոցում և հատկապես տղաների շրջանում: Անշուշտ, հնարավոր չէ միանշանակ առաջարկել որևէ մեթոդ, որն արդյունավետ կգործի բոլորի հետ աշխատանքում: Սակայն կարծում եմ, որ եթե դասն անցկացվի հետաքրքիր, ակտիվ մեթոդներով, անընդհատ աշակերտին հարց ու պատասխանի մեջ ներառելով, հնարավոր կլինի դրական տեղաշարժ նկատել:

marine8
24.04.2017, 20:25
Սիրելի՛ Նարինե, խնդրում եմ գրառել հոգեբանության զարգացման փուլերը:

marine8
24.04.2017, 20:42
Նարինե՛ ջան, աշակերտի հետ աշխատելիս ինչ մեթոդներ եք կիրառում, որ մեթոդը որ իրավիճակում է ավելի արդյունավետ և կիրառելի:

Anna Melqumyan
24.04.2017, 21:20
Հարգելի Նարինե,իսկ ինչ աշխատանքներ խորհուրդ կտաք իրականացնել տարրական դասարաններում գիպերակիվ երեխայի հետ:

Նարինե Մուրադյան
24.04.2017, 21:25
Սիրելի՛ Նարինե, խնդրում եմ գրառել հոգեբանության զարգացման փուլերը:

Հոգեբանությունը` որպես գիտություն, անցել է զարգացման շատ երկար ճանապարհ: Հոգեբանության պատմության մեջ մասնագետներն առանձնացնում են 4 փուլ.

1.հոգեբանությունը գիտություն է հոգու մասին (ավելի քան 2000 տարի առաջ),
2.հոգեբանությունը գիտություն է գիտակցության մասին (17-րդ դարի սկիզբ),
3.հոգեբանությունը գիտություն է վարքի մասին (20-րդ դարի սկիզբ),
4.հոգեբանությունը գիտություն է հոգեկանի մասին (20-րդ դարի 2-րդ կեսից):

Նարինե Մուրադյան
24.04.2017, 21:29
Նարինե՛ ջան, աշակերտի հետ աշխատելիս ինչ մեթոդներ եք կիրառում, որ մեթոդը որ իրավիճակում է ավելի արդյունավետ և կիրառելի:

Հարգելի Մարինե, ընդհանրապես, հոգեբանական աշխատանքում մեթոդի ընտրությունը պայմանավորված է կոնկրետ դեպքով և Այցելուի անհատական առանձնահատկություններով: Ընդ որում, միևնույն մեթոդը տարբեր Այցելուների միևնույն դեպքի հետ աշխատելիս տալիս է տարբեր արդյունքներ, քանի որ այն բեկվում է անձի հոգեկանի և անհատական առանձնահատկությունների միջով: Ուստի միանշանակ հնարավոր չէ ասել, թե որ մեթոդը որ իրավիճակում կարող է արդյունավետ լինել:

Նարինե Մուրադյան
24.04.2017, 21:49
Հարգելի Նարինե,իսկ ինչ աշխատանքներ խորհուրդ կտաք իրականացնել տարրական դասարաններում գիպերակիվ երեխայի հետ:

Հարգելի Աննա, հիպերակտիվությունը բավականին դժվար խնդիրների առջև է կանգնեցնում թե երեխայի ընտանիքին ու շրջապատողներին, և թե հենց իրեն` երեխային: Դպրոցում ևս այսպիսի երեխաները որոշակի անհարմարություններ են ստեղծում համադասարանցիների և ուսուցիչների համար. չեն կարողանում կենտրոնանալ, անընդհատ խոսում են, շարժվում: Սակայն երեխային կամ նրա ընտանիքին մեղադրելուց առաջ նախ կարևոր է հասկանալ, որ այս խնդիրը շատ հաճախ պայմանավորվում է նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով: Դա նշանակում է, որ երեխան մեղավոր չէ, որ չի կարողանում երկար ժամանակ նստած մնալ կամ ուշադրությունը կենտրոնացնել դասապրոցեսի վրա:

Իհարկե, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կարևոր է հասկանալ խնդրի առաջացման պատճառները և ըստ այդմ որոշակի լուծման ուղիներ առաջարկել, սակայն այստեղ կարող եք գտնել մի քանի ընդհանուր մոտեցում, որոնք կարելի է կիրառել հիպերակտիվ երեխաների հետ աշխատանքում.
1.Աշխատեք հնարավորինս զսպել Ձեր զայրույթը կամ դժգոհությունը երեխայի վարքագծից:
2.Խուսափեք կտրուկ արտահայտություններից, գնահատականներից:
3.Երեխայի հետ խոսելիս հետևեք Ձեր խոսքի տոնին և բառերին:
4.Ընդգծեք երեխայի անգամ աննշան ձեռքբերումները:
5.Միաժամանակ երեխային մի տվեք մի քանի հանձնարարություն. դա լրացուցիչ լարվածություն կառաջացնի նրա համար:
6.Ինչ-որ բան բացատրելիս օգտագործեք դիդակտիկ, տեսանելի միջոցներ, որպեսզի գրավեք երեխայի ուշադրությունը:
7.Խրախուսեք, եթե երեխան կարողանում է ուշադրությունը որոշակի ժամանակ կենտրոնացած պահել որևէ գործունեության վրա:
8.Պաշտպանեք երեխային ավելորդ հոգնածությունից:
9.Պահպանեք օրվա հստակ ռեժիմ. երեխան պետք է ունենա սնվելու, քնելու, դասերը սովորելու, հանգստանալու հստակ կանոնակարգ:
10.Երեխային հնարավորություն տվեք ծախսել իր էներգիան, ուղղորդեք այն հասարակայնորեն ընդունելի ձևերի վրա:

Ալվարդ_Մ
24.04.2017, 23:06
Նարինե ջան հենց այդտեղ է, որ կարծում եմ երեխան պետք է ազատ լինի /թեկուզ դուրս գա թարմանալու/:
Համեմատաբար թույլ, հիպերակտիվ աշակերտները դպրոցի հասարակական գործունեության մեջ շատ ակտիվ են լինում և հանձնարարությունները կատարում են լիարժեք:
Տա աստված, որ մեր պետությունը այնքան բարգավաճի, որ դպրոցներում լինի արհեստանոցներ, արվեստանոցներ, տարբեր խմբակներ, յուրաքանչյուր աշակերտ լինի իրեն նախասիրած խմբակում, սովորի ազատ ռեժիմով և բոլոր տեսակի խնդիրները կլուծվի: Ինչպես Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում է:

marine8
25.04.2017, 15:40
Սիրելի՛ Նարինե, ըստ Ձեզ՝ հոգեբանության զարգացման նոր փուլ կձևավորվի արդյոք:

Նարինե Մուրադյան
25.04.2017, 23:24
Նարինե ջան հենց այդտեղ է, որ կարծում եմ երեխան պետք է ազատ լինի /թեկուզ դուրս գա թարմանալու/:
Անշուշտ, համաձայն եմ, հատկապես հիպերակտիվ երեխաների հետ աշխատանքում ուսուցիչները պետք է շատ հետևողական և զգույշ լինեն: Իսկապես հեշտ չէ, օրական 6-7 ժամ նստած մնալ: Էլ ուր մնաց` հիպերակտիվ երեխաների համար: Սակայն մյուս կողմից, ուսուցչի համար այդ ամենը վերահսկելն ու կոորդինացնելը ևս լրացուցիչ խնդիր է: Հենց այստեղ է, որ օգնության են գալիս մանկավարժի օգնականները: Ամենայն հավանականությամբ, այդ հաստիքը շուտով կբացվի բոլոր դպրոցներում, և ուսուցչի աշխատանքը քիչ թե շատ կհեշտանա:

Նարինե Մուրադյան
25.04.2017, 23:26
Սիրելի՛ Նարինե, ըստ Ձեզ՝ հոգեբանության զարգացման նոր փուլ կձևավորվի արդյոք:

Հաշվի առնելով գիտատեխնիկական առաջնընթացը` կարծում եմ, որ մոտ ապագայում հոգեբանության զարգացման 5-րդ փուլ ևս կլինի: Իմ կարծիքով այն կուսումնասիրի արհեստական ինտելեկտի և անձի վրա դրա ունեցած ազդեցության առանձնահատկությունները: Իսկ Դուք ինչ կարծիքի եք?

marine8
26.04.2017, 11:22
Համամիտ եմ Ձեզ հետ, Նարինե՛ ջան: Շնորհակալություն:

Anna Melqumyan
27.04.2017, 19:29
Հարգելի Նարինե,շնորհակալություն :

Anna Melqumyan
05.07.2017, 20:34
Հարգելի Աննա, հիպերակտիվությունը բավականին դժվար խնդիրների առջև է կանգնեցնում թե երեխայի ընտանիքին ու շրջապատողներին, և թե հենց իրեն` երեխային: Դպրոցում ևս այսպիսի երեխանրը որոշակի անհարմարություններ են ստեղծում համադասարանցիների և ուսուցիչների համար. չեն կարողանում կենտրոնանալ, անընդհատ խոսում են, շարժվում: Սակայն երեխային կամ նրա ընտանիքին մեղադրելուց առաջ նախ կարևոր է հասկանալ, որ այս խնդիրը շատ հաճախ պայմանավորվում է նյարդային համակարգի ֆունկցիոնալ խանգարումներով: Դա նշանակում է, որ երեխան մեղավոր չէ, որ չի կարողանում երկար ժամանակ նստած մնալ կամ ուշադրությունը կենտրոնացնել դասապրոցեսի վրա: Իհարկե, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում կարևոր է հասկանալ խնդրի առաջացման պատճառները և ըստ այդմ որոշակի լուծման ուղիներ առաջարկել, սակայն այստեղ կարող եք գտնել մի քանի ընդհանուր մոտեցում, որոնք կարելի է կիրառել հիպերակտիվ երեխաների հետ աշխատանքում.
1.Աշխատեք հնարավորինս զսպել Ձեր զայրույթը կամ դժգոհությունը երեխայի վարքագծից:
2.Խուսափեք կտրուկ արտահայտություններից, գնահատականներից:
3.Երեխայի հետ խոսելիս հետևեք Ձեր խոսքի տոնին և բառերին:
4.Ընդգծեք երեխայի անգամ աննշան ձեռքբերումները:
5.Միաժամանակ երեխայի մի տվեք մի քանի հանձնարարություն. դա լրացուցիչ լարվածություն կառաջացնի նրա համար:
6.Ինչ-որ բան բացատրելիս օգտագործեք դիդակտիկ, տեսանելի միջոցներ, որպեսզի գրավեք երեխայի ուշադրությունը:
7.Խրախուսեք, եթե երեխան կարողանում է ուշադրությունը որոշակի ժամանակ կենտրոնացած պահել որևէ գործունեության վրա:
8.Պաշտպանեք երեխային ավելորդ հոգնածությունից:
9.Պահպանեք օրվա հստակ ռեժիմ. երեխան պետք է ունենա սնվելու, քնելու, դասերը սովորելու, հանգստանալու հստակ կանոնակարգ:
10.Երեխային հնարավորություն տվեք ծախսել իր էներգիան, ուղղորդեք այն հասարակայնորեն ընդունելի ձևերի վրա:

Շնորհակալություն Նարինե ջան:

Արսենյան
24.10.2017, 11:32
Ինչպե՞ս սովորելու մղել այն աշակերտներին, որոնք կարող են նույնիսկ շատ լավ սովորել, բայց գրեթե ոչինչ չեն անում:

Անահիտ Բաղդասարյան
14.03.2018, 23:43
Հարգելի Ասյա, հոգեբանի աշխատանքը յուրաքանչյուր երեխայի դեպքում խիստ անհատական է: Հարկավոր է նախ հասկանալ, թե երեխայի ագրեսիվությունը տարիքային առանձնահատկություններով է պայմանավորված, որը ժամանակի ընթացքում սովորաբար նվազում է, թե կայուն անձնային գիծ է: Այդուհանդերձ, երկու դեպքում էլ կարելի է կիրառել ագրեսիվության նվազեցման որոշակի մեթոդներ, այդ թվում` խաղաթերապիա, արտթերապիա և այլն:

Հարգելի Նարինե, իսկ ինչ բացատրություն ունեն << խաղաթերապիա և արտթերապիա >> տերմինները: Կներկայացնե՞ք այդ մեթոդները:

Նարինե Մուրադյան
15.03.2018, 11:27
Ինչպե՞ս սովորելու մղել այն աշակերտներին, որոնք կարող են նույնիսկ շատ լավ սովորել, բայց գրեթե ոչինչ չեն անում:

Հարգելի Արսենյան, կարևոր հարց եք առաջ քաշում: Շատ դպրոցներում կա այդ խնդիրը. երբ երեխան ունի բավականաչափ ընդունակություններ, սակայն դրանք արդյունավետ չի օգտագործում: Որպեսզի երեխային կարողանանք օգնել ավելի լավ սովորել, նախ պետք է հասկանանք, թե որոնք են նրա չսովորելու պատճառները. գուցե լավ չի հարմարվել դասարանական կոլեկտիվին, դասն է անհետաքրքիր, ուսուցչի պահանջներն է դժվար ընկալում, ինքն է իր բնույթով քիչ պատասխանատու և այլն: Պատճառները բազմաթիվ կարող են լինել: Յուրաքանչյուր առանձին դեպքում դրանք կարելի է քննարկել երեխայի հետ և միասին լուծման ուղիներ գտնել, և շատ կարևոր է, որ երեխան հասկանա, թե ինչի համար է սովորում, որն է դրա արժեքը:

Նարինե Մուրադյան
15.03.2018, 11:49
Հարգելի Նարինե, իսկ ինչ բացատրություն ունեն << խաղաթերապիա և արտթերապիա >> տերմինները: Կներկայացնե՞ք այդ մեթոդները:

Հարգելի Անահիտ, շնորհակալ եմ հարցի համար: Արտթերապիան հոգեբանության թերապևտիկ ուղղություններից մեկն է, որի հիմնական նպատակը արվեստի միջոցով Այցելուի ինքնարտահայտումն ու ինքնաբացահայտումն է: Արտթերապիան ունի տարբեր տեսակներ՝ նկարչաթերապիա, հեքիաթաթերապիա, ավազաթերապիա, երաժշտաթերապիա, պարային թերապիա, խաղաթերապիա, կինոթերապիա և այլն:

Արտթերապիան կարող է լինել ակտիվ և պասիվ: Պասիվի դեպքում Այցելուն օգտագործում է որոշակի պատրաստի գեղարվեստական ստեղծագործություններ, կարդում հատուկ ընտրված պատմություններ և այլն, իսկ ակտիվի դեպքում Այցելուն ինքն է ստեղծում արվեստի նմուշներ՝ նկարներ, քանդակներ, հորինում հեքիաթներ և այլն:

Արտթերապիայի առավելություններից մեկն այն է, որ աշխատում է անձի ենթագիտակցության հետ, այսինքն՝ թվում է, թե Այցելուն զբաղվում է որոշակի գործով՝ նկարում է, երաժշտություն լսում, քանդակում և այլն, բայց ՙՙանկախ իրենից՚՚ դուրս է հանում իր հույզերը, ենթագիտակցության բովանդակությունը, որն էլ հենց առաջ է բերում ցանկալի փոփոխությունները:

Արտթերապիան օգտագործվում է ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների հետ աշխատանքում հոգեբանական տարբեր խնդիրների լուծման ժամանակ:

Անահիտ Բաղդասարյան
16.03.2018, 18:00

Շնորհակալություն, հարգելի Նարինե: