PDA

Դիտել ողջ տարբերակը : Հեռավար ուսուցում



Սվետլանա Քոչինյան
11.03.2017, 09:13
Հարգելի գործընկերներ,մեր կյանքում օրեցօր մեծանում է նոր տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը։Այն հսկայական քայլերով մտնում է դպրոց և անկասկած մեծ նվաճումներ գրանցում։Ուզում եմ լսել ձեր կարծիքները Հեռավար ուսուցման մասին։

Սվետլանա Քոչինյան
11.03.2017, 09:59
Օրերս հեռավար դաս անցկացրի Լոռու մարզի Տաշիրի Պետրովկայի դպրոցի հետ, որին մասնակցում էր Լոռու մարզպետարանի կրթության բաժնի աշխատակից տիկին Անահիտ Բարոյանը լրատվամիջոցների հետ։Այդ մասին ձեզ եմ ներկայացնում Գուգարքի հիմնական դպրոցի ֆեյսբուկյան էջի գրառումը։
Ուսուցիչներ կան, ովքեր իրենց տարիների փորձով ու միշտ թարմ ստեղծագործական մոտեցումներով չեն դադարում հիացնել:
Դասարան 2-րդ, դասվար Սվետլանա Քոչինյան, թեմա՝ «Հրաշք գիշեր»:
Դասը հագեցած էր բազմաթիվ ժամանակակից մեթոդներով և շարունակվեց նաև հեռավար դասով՝ Պետրովկայի դպրոցի երկրորդ դասարանի հետ:
Հսկայական ստեղծագործական աշխատանք էր կատարվել.«Աստվածաշնչյան պատմություններ» չափածո շարքից ասմունք, երգ, պաստառներ, գործնական աշխատանքներ աշակերտների կողմից, համագործակցային աշխատանք:
Երեխաները պտուղներով զարդարեցին Կենաց ծառը, և Արևի, Հողի ու Ջրի միջոցով Կենաց ծառն առատորեն պտուղներ տվեց: Փոքրիկներն իրենց սրտաբուխ աղոթքն ուղղեցին առ Աստված:
Լեզվական նյութը՝ «Արմատ և ածանց», ուրախ դերախաղով ներկայացրին ուսուցիչն ու աշակերտները:
Սուրբ ծննդի հետ կապված աշակերտները պատրաստել էին հարուստ տեղեկություններ, թե ինչպես են տոնը նշում տարբեր երկրներում:
Բաց դասին ներկա էր նաև Կրթության ազգային ինստիտուտի տարրական կրթության Լոռու մասնաճյուղի մասնագետ Արմանուշ Արամյանը:
Մեթոդների բազմազանության և ուսուցչի վարպետության լավագույն օրինակներից էր դասը, որում արտացոլվեցին նաև փոքրիկների գիտելիքները, կարողություններն ու հմտությունները:
Շնորհակալություն ընկեր Քոչինյանին: ԱՆսպառ եռանդ Ձեզ:

hasmikh
11.03.2017, 17:48
Հարգելի Քոչինյան, ես երկար եմ մտածել հեռավար ուսուցման մասին, այն անփոխարինելի է հեռավոր շրջաններում ապրող աշակերտների համար, նրանք չունեն հնարավորություն սովորել համապատասխան դպրոցներում, խորացնել իրենց գիտելիքները մրցակցային պայմաններում: Սովորական դասարաններում օժտված երեխաները հետզհետե /մարում են/ մրցակից չունենալու պատճառով: Երեխան ունի բացառիկ ունակություններ մաթեմատիկայից, չունի հնարավորություն խորացված ուսուցում ստանալու, կարելի է կազմակերպել հեռավար դպրոց, տրվեն լրացուցիչ գրականություն ,ստանան հանձնարարություններ, խրախուսվեն,մրցեն իրար հետ և մենք կունենաք հեռավոր շրջաններից օլիմպիական աշակերտներ: Ես հիշում եմ դեռ խորհրդային շրջանում ամսագրերի միջոցով կազմակերպվում էր հեռավար դասընթաց և օլիմպիադա, հետաքրքրվողներ կային : Այժմ իմ աշակերտները մասնակցում են հեռավար դասընթացի , շատ հետաքրքրված են, կուզենայի այն լինի պետական մակարդակով ոչ թե անհատի կամ դպրոցի նախաձեռնությամբ: Վերջերս իմ աշակերտներին գրանցեցի քառակուսի .ամ կայքում շատ ոգևորվեցի սակայն այնտեղից օգտվել չհաջողվեց:

gayane0803
11.03.2017, 21:44
Օրերս հեռավար դաս անցկացրի Լոռու մարզի Տաշիրի Պետրովկայի դպրոցի հետ:
Հարգելի տիկին Սվետլանա Քոչինյան, շնորհակալություն հետաքրքիր դասի համար: Երբեք չէի մտածել նման դասընթաց անցկացնելու մասին: Կրեատիվ գաղափար է: Հեռավար դասընթացն արդյունավետ է, եթե այն վարողը հմուտ մասնագետ է (օրինակ, ինչպես մեր Մարիետան): Ընդհանուր առմամբ, ես կողմ եմ հեռավար դասընթացին:

Մարինե Խաչատրյան
12.03.2017, 00:32
Հարգելի գործընկերներ,մեր կյանքում օրեցօր մեծանում է նոր տեխնոլոգիաների դերն ու նշանակությունը։Այն հսկայական քայլերով մտնում է դպրոց և անկասկած մեծ նվաճումներ գրանցում։Ուզում եմ լսել ձեր կարծիքները Հեռավար ուսուցման մասին։

Հարգելի Սվետլանա Քոչինյան, հեռավար ուսուցման մասին կարծիք չեմ ուզում հայտնել, սակայն Ձեզանով միշտ կարելի է հպարտանալ, Ձեր ստեղծած աշխատանքները, ինչպես նաև կազմակերպած դասերը, հեռավար և դաստիարակում են, և կրթում:

Մարինե Խաչատրյան
12.03.2017, 00:44
Այժմ իմ աշակերտները մասնակցում են հեռավար դասընթացի , շատ հետաքրքրված են, կուզենայի այն լինի պետական մակարդակով ոչ թե անհատի կամ դպրոցի նախաձեռնությամբ: Վերջերս իմ աշակերտներին գրանցեցի քառակուսի .ամ կայքում շատ ոգևորվեցի սակայն այնտեղից օգտվել չհաջողվեց:

Հարգելի Հասմիկ,կցանկանայի տեղեկանալ, թե ինչու չեք կարողացել օգտվել կայքից, երևի խոսքը ձևավորվող խմբերի մասին է...

Սվետլանա Քոչինյան
12.03.2017, 09:09
Հարգելի Հասմիկ,լիովին համաձայն եմ ձեր հետ, ես շատ մեծ հոգեկան բավականություն զգացի աշխատանքի արդյունքից՝տեսնելով այդ դասի պարգևած ուրախությունը երկու դասարանների աշակերտներին։Պետք էր տեսնել նրանց փայլող դեմքերը, երջանիկ ժպիտները,անբռնազբոս կարծիքները դասի վերաբերյալ,դա ուղղակի գնահատական էր այն ամենին ինչ արվել էր...
Բայց այդ ամենին ինչ գնով հասանք,այ դա այլ հարց է, մեծ որոնումների ու հայտնությունների ճանապարհով,բայց կարևորը արդյունքն էր...
Ուղղակի պետք է պետական մակարդակով վերաբերմունք դրսևորվի այդ ամենի նկատմամբ և անպայման բարձր վարձատրվի,որովհետև դա ուսուցչի լրացուցիչ կատարված հսկա աշխատանքի ու վարպետության օրինակ է։

Սվետլանա Քոչինյան
12.03.2017, 09:18
Հարգելի MVXACH, շատ շնորհակալ եմ, Ձեր արտահայտած բարձր գնահատականի համար, երբեք չեմ քայլել տրորված ճանապարհներով, ձգտել եմ ինքս ճամփա հարթել ուրիշների համար, բայց...
Իմ ստեղծած ու կատարած աշխատանքների ընդամենը մի փոքր մասն է հայտնվել կրթական ոլորտում,այն էլ այն պատճառով, որ այսօր կապի միջոցները այդ հնարավորությունը տալիս են...

Սվետլանա Քոչինյան
12.03.2017, 09:24
Դասը դեռևս կրթական միջավայրում չի տեղադրվել, բայց մի փոքր տեսագրություն ու նկարներ կարող եք տեսնել իմ և Գուգարքի դպրոցի ՖԵՅՍԲՈՒԿՅԱՆ էջերում։

hasmikh
12.03.2017, 19:21
Հարգելի Հասմիկ,կցանկանայի տեղեկանալ, թե ինչու չեք կարողացել օգտվել կայքից, երևի խոսքը ձևավորվող խմբերի մասին է...
Հարգելի Մարինե մենք գրանցվեցինք, սակայն գրանցումից հետո կայք մուտք գործել չի հաջողվում , փորձել ենք մի քանի անգամ , աշակերտներս նույնպես չեն կարողանում մուտք գործել ուրիշ գրանցումով:

Սվետլանա Քոչինյան
14.03.2017, 08:11
Հեռավար ուսուցումը շատ նպատակներ է հետապնդում,որոնցից են.
1.փորձառու ,լավ պատրաստված ուսուցիչների աշխատանքի միջոցով ներկայացնել գերազանց դասերի լավ օրինակներ,օգտագործելով նորագույն տեխնոլոգիաները,
2.հեռավոր շրջաններում գործող դպրոցների աշակերտներին հնարավորություն տալ մասնակցել այդ ամենին,
3.զարգացնել մրցակցությունը դպրոցների միջև,
4.վերահսկել այդ դպրոցների աշխատանքը,
5. կարևորում եմ նաև պարզ մարդկային շփումը և ուսուցիչների,և առավել ևս երեխաների միջև։Մեր երեխաները նախօրոք ծանոթացան, ներկայացրին իրենց նախասիրությունները,իրար հարցեր ուղղեցին,հետաքրքիր էր,վերջում իրենց կարծիքները հայտնեցին...

Մարիետա
16.03.2017, 17:05
Հեռավար ուսուցումը կրթություն ստանալու ժամանակակից միջոցներից է, որտեղ կիրառված են ավանդական և ինովացիոն մեթոդներ, համակարգչային և տեղեկատվական տեխնոլոգիաների վրա հիմնված բազմաֆունկցիոնալ գործիքներ և ծրագրային ապահովումներ։
Ինտերակտիվ գործիքների միջոցով իրականացվող ուսուցումն ունի նմանություններ դասավանդման դասական եղանակների հետ` պարապմունքի հաջող անցկացման հիմքերը նույնն են, անկախ այն տեխնոլոգիաներից, որոնք օգտագործում է դասավանդողը:
Էլեկտրոնային ուսուցման միջավայրեր ապահովող շատ ծրագրային ապահովումներ կան: Դրանց շարքում կան թե՛ կոմերցիոն նպատակով և թե՛ ազատ օգտագործման համար նախագծված համակարգեր։
Էլեկտրոնային ուսուցման առավելություններից է՝ կրթություն ստանալու համեմատաբար ցածր ինքնարժեքը, էլեկտրոնային գրականության, առաջադրանքների և այլ նյութերի արագ հասանելիությունը, ուսուցման մեթոդների ճկունությունը, նյութերի համատեղ և բազմակի օգտագործումը, ուսանողների մեծ լսարանի հետ աշխատելու առանձնահատկությունը, դասընթացների մասնակիցների և դասավանդողների աշխարհագրական դիրքից և ժամանակից անկախությունը, բարդ նյութերի ընկալողունակության բարձրացումը, նրանց սոցիալական հավասարության ապահովությունը և այլն։
Հեռավար ուսուցմում իրականացնելու համար անհրաժեշտ են հետևյալ պայմանները՝
• Դասավանդողի և սովորողի համար՝ համակարգիչների և ցանցի առկայություն,
• Դասավանդողի համար՝ դասընթաց մշակելու կարողություն, վարելու հմտություն,
• Սովորողի համար՝ համակարգչից օգտվելու կարողություն:
Գոյություն ունեն բազմաթիվ էլեկտրոնային ուսուցման համակարգեր, որոնցից առավել լայնորեն կիրառվում է LMS Moodle-ը: Այդ համակարգը ԿՏԱԿ-ում շահագործվում է 2010թ.-ից: Ունենք բազմաթիվ դասընթացներ և պարբերաբար իրականցնում ենք վերապատրաստումներ:

gayane0803
16.03.2017, 22:33
Բայց, Մարիետա ջան, եկեք խոստովանենք, որ դասընթաց վարողից հեռավար ուսուցումը բավականին աշխատանք ու ժամանակ է խլում, այն էլ` ոչ աշխատանքային ժամերին:

Մարիետա
17.03.2017, 12:30
Բարի Լույս, Գայանե ջան:
Այո հեռավար ուսուցման և՛ դասընթաց ստեղծելը, և՛ վարելը բավականին աշխատատար աշխատանք է, սակայն այն ոգևորող է դառնում, երբ ստանում ես բավականին լավ արդյունքներ: Մեր օրերում, գիտության զարգացման արագությանը համաքայլ հասնելու համար, գիտելիք ձեռք բերելը դարձել է անհրաժեշտություն և ժամանակի պահանջ, սակայն ժամանակի սղության դեպքում ոչ միշտ է հաջողվում գնալ դասընթացների: ԵՎ այդ խնդիրը լուծում է «Հեռավար ուսուցումը», որի օգնությամբ կարողանում ենք այդ բացը լրացնել տանը համակարգիչի դիմաց նստած՝ մեզ համար հարմար ժամանակահատվածում: ԵՎ լավ արդյունք ունենալու համար դասընթաց վարողը նույնպես չպետք է պարտադրված աշխատի միայն աշխատանքային ժամերին: Ես նույնպես սիրով աշխատում եմ և՛ աշխատավայրում, և՛ տանը:

Սվետլանա Քոչինյան
19.03.2017, 07:11
Շնորհակալություն,Մարիետա ջան,հանգամանալից և մասնագիտական բարձր մակարդակով թեման ներկայացնելու համար։

Սվետլանա Քոչինյան
19.03.2017, 07:13
բայց միայն սիրով աշխատելը դեռևս քիչ է,համեմատած այն ջանքերի համար, որ կատարում ես այդ աշխատանքի ուղղությամբ։

հեղնարսարգսյան
17.04.2018, 23:24
Հեռավար դաս անցկացրի Լոռու մարզի Յաղդանի հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտնեի հետ, քիմիա առարկայից:Դասի թեման <<Օքսիդներն >> էր: Դասի ժամանակ կատարվեցին բազմաթիվ փորձեր, ցուցադրվեցին նաև ինտերնետային կայքերից ընտրված գեղեցիկ տեսանյութեր,բավականին հագեցած ու ուսանելի դաս էր: Շատ հաճելի էր ,որ այդ գեղեցիկ դասի մասնակիցը դարձան նաև մեր դասարանից բավականին հեռու գտնվող աշակերտները,որոնց համար իսկապես հրաշք էր փորձերի ականատես լինելը,մասնակցելը մի դասի, որը տարբերվում էր ամենօրյա ,սովորական դասերից:Հեռավար դասը փորձի փոխանակման հիանալի միջոց է: