PDA

Դիտել ողջ տարբերակը : Հանրային քննարկում. ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ և ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ



manush
30.09.2016, 19:49
Հանրային քննարկման են ներկայացվել
«Կրթության բարելավում» ծրագրի «Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակներում մշակված

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ԵՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ (http://lib.armedu.am/download/12273/d07c3071cc98a0c5a997f0d5bc19f2fc)

և

ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ (http://lib.armedu.am/download/12273/d07c3071cc98a0c5a997f0d5bc19f2fc)

փաստաթղթերի նախագծերը:

Աշխատանքային խումբը խնդրում է դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել մինչև 21.10.2016թ.:

Լուսինէ Ավագյան
01.10.2016, 18:44
Հանրային քննարկման են ներկայացվել
«Կրթության բարելավում» ծրագրի «Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակներում մշակված

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ԵՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ (http://www.armedu.am/arm/files/material_files/Hayecakarg%20-F-1%2029.09.16%20.pdf)

և

ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ (http://www.armedu.am/arm/files/material_files/Final%20draft%20Krtakarg%201-27.09.16.pdf)

փաստաթղթերի նախագծերը:

Աշխատանքային խումբը խնդրում է դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել մինչև 21.10.2016թ.:

Հարգելի գործընկերներ, անչափ կարևորելով նշված փոփոխությունները, ուզում եմ քննարկել հայեցակարգի 17-րդ կետի դրութները: Այն է՝ ,,Ուսուցման ավանդական հարացույցի փոխարեն պետք է ամրագրվի ,,կրթություն կյանքի համար ,, հարացույցը նկատի ունենալով, որ մարդու էությունը մտավոր, ֆիզիկական, հոգեբանական, հոգևոր-մշակութային և սոցիալական որակների միասնությունն է, և սովորողը չի կարող դիտվել որպես կրթության օբյեկտ, այլ հանդիսանում է կրթության սուբյեկտ, ինչը ենթադրում է երեխայի՝ համակողմանի, ներդաշնակ և շարունակական զարգացում, ինչպես նաև ամբողջ կյանքի ընթացքում կրթվելու, զարգանալու ձգտում և հնարավորություն,,:
Իսկ ինչ ենք տեսնում այսօր շատ դպրոցներում: ՈՒսուցիչների ճնշող մեծամասնությունը չի ցանկանում և ի վիճակի չէ հրաժարվել ուսուցման ավանդական աղավաղված հարացույցից՝ որդեգրելով երեխաների հետ աշխատելու այնպիսի մեթոդներ, որի հիմքում երեխային՝ որպես անհատականություն ոչնչացնելն է, հպատակի դերում տեսնելը, որտեղ խստությունը համարժեք է նվաստացնող վերաբերմունքին, ուսուցիչներ, որոնք պարզապես չեն ժպտում՝ վախենալով կորցնել իրենց՝ ,,խիստ ուսուցչի համբավը,,, նրանք չեն կարևորում ,,մտավոր, ֆիզիկական, հոգեբանական, հոգևոր-մշակութային և սոցիալական որակների միասնություն,,-ը, երեխայի՝ իրենց հանդեպ ունեցած զգացմունքները: Այսպիսի ուսուցիչներից պարզապես անհնար է ակնկալել ,,երեխայի՝ համակողմանի, ներդաշնակ և շարունակական զարգացում, ինչպես նաև ամբողջ կյանքի ընթացքում կրթվելու, զարգանալու ձգտում և հնարավորություն,,...:
Ինչպես ազատվել նման ,,ուսուցիչներից,,: Ժամանակն է անցնել լուրջ կադրային փոփոխությունների: Այլապես մեր կորուստներն անդառնալի են:

Lilit Sahakyan
01.10.2016, 23:46
Հանրային քննարկման են ներկայացվել
«Կրթության բարելավում» ծրագրի «Աջակցություն կրթության որակի բարելավմանը` կրթակարգի և չափորոշիչների վերանայման միջոցով» ենթաբաղադրիչի շրջանակներում մշակված

ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՐԳԻ ԵՒ ՉԱՓՈՐՈՇԻՉՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ (http://www.armedu.am/arm/files/material_files/Hayecakarg%20-F-1%2029.09.16%20.pdf)

և

ԱԶԳԱՅԻՆ ԿՐԹԱԿԱՐԳ (http://www.armedu.am/arm/files/material_files/Final%20draft%20Krtakarg%201-27.09.16.pdf)

փաստաթղթերի նախագծերը:

Աշխատանքային խումբը խնդրում է դիտողություններ և առաջարկություններ ներկայացնել մինչև 21.10.2016թ.:



«Հանրակրթության բոլոր աստիճաններում չափորոշիչները և ծրագրերը ծանրաբեռնված են գիտելիքի բաղադրիչով՝ հիմնականում փաստական և հայեցակարգային»
Ես կարծում եմ , որ սովորողների ուսումնական բեռնվածությունը մեծ է, կրթության բովանդակային պահանջները բարդ են, մեծամասամբ գործնական իրադրություններում չկիրառվող։ Հատկապես ուշադրություն պետք է դարձնել այնպիսի թեմաների վրա, որոնք կօգնեն կյանքի տարբեր իրավիճակներում հանդիպող կիրառական խնդիրներ լուծելու, առօրյա իրադրություններում կողմնորոշվելու և գործնական աշխատանքներ կատարելու համար։ Երկրաչափություն առարկայի ուսուցման կազմակերպման մեջ կարևորել գործնական և կիրառական ուղղվածությունը, այլ ոչ թե փաստականը։
Եվ վերջապես գերագույն նպատակը աշակերտի ունակությունները զարգացնելն է, այլ ոչ թե առարկայի փաստական գիտելիքներով ծանրաբեռնելը։

Արմինե Մ
06.10.2016, 01:48
Եթե խոսքը ազգային կրթակարգի մասին է, ինչո՞ւ են ուսպլանում հայոց լեզվի և գրականության ժամերը ավելացնելու փոխարեն պակասեցրել։:mad:

Հաշվի առնելով հիմնական դպրոցի առարկայական ծրագրերի, դասագրքերի ծանրաբեռնվածությունը՝ ավելի լավ կլիներ տարրական դպրոցում ուսումնառությունը լիներ 3 տարի, ինչպես առաջ էր, 1 տարին տրվեր հիմնական դպրոցին։

Սվետլանա Քոչինյան
11.10.2016, 23:27
Հարգելի գործընկերներ, անչափ կարևորելով նշված փոփոխությունները, ուզում եմ քննարկել հայեցակարգի 17-րդ կետի դրութները: Այն է՝ ,,Ուսուցման ավանդական հարացույցի փոխարեն պետք է ամրագրվի ,,կրթություն կյանքի համար ,, հարացույցը նկատի ունենալով, որ մարդու էությունը մտավոր, ֆիզիկական, հոգեբանական, հոգևոր-մշակութային և սոցիալական որակների միասնությունն է, և սովորողը չի կարող դիտվել որպես կրթության օբյեկտ, այլ հանդիսանում է կրթության սուբյեկտ, ինչը ենթադրում է երեխայի՝ համակողմանի, ներդաշնակ և շարունակական զարգացում, ինչպես նաև ամբողջ կյանքի ընթացքում կրթվելու, զարգանալու ձգտում և հնարավորություն,,:
Իսկ ինչ ենք տեսնում այսօր շատ դպրոցներում: ՈՒսուցիչների ճնշող մեծամասնությունը չի ցանկանում և ի վիճակի չէ հրաժարվել ուսուցման ավանդական աղավաղված հարացույցից՝ որդեգրելով երեխաների հետ աշխատելու այնպիսի մեթոդներ, որի հիմքում երեխային՝ որպես անհատականություն ոչնչացնելն է, հպատակի դերում տեսնելը, որտեղ խստությունը համարժեք է նվաստացնող վերաբերմունքին, ուսուցիչներ, որոնք պարզապես չեն ժպտում՝ վախենալով կորցնել իրենց՝ ,,խիստ ուսուցչի համբավը,,, նրանք չեն կարևորում ,,մտավոր, ֆիզիկական, հոգեբանական, հոգևոր-մշակութային և սոցիալական որակների միասնություն,,-ը, երեխայի՝ իրենց հանդեպ ունեցած զգացմունքները: Այսպիսի ուսուցիչներից պարզապես անհնար է ակնկալել ,,երեխայի՝ համակողմանի, ներդաշնակ և շարունակական զարգացում, ինչպես նաև ամբողջ կյանքի ընթացքում կրթվելու, զարգանալու ձգտում և հնարավորություն,,...:
Ինչպես ազատվել նման ,,ուսուցիչներից,,: Ժամանակն է անցնել լուրջ կադրային փոփոխությունների: Այլապես մեր կորուստներն անդառնալի են:

Այո, հարգելի Լուսինե, շատ մեծ կարևորություն պետք է տալ «կրթություն կյանքի համար» հարացույցին, որովհետև սոսկ տեսական գիտելիքը դեռևս գիտելիք չէ, եթե այն պետք չէ կիրառել կյանքում անիմաստ է։««Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել» ասույթը երիցս ճիշտ է։
Լավ ուսուցիչը երեխայի լավ, վստահելի ընկերն է և ոչ թե նրա ահաբեկիչն ու քննիչը,պետք է փոխել վերաբերմունքը երեխայի շփման գործում և նորովի ու առավել հոգեբանորեն նվաճել երեխայի սիրտը, ոչ թե վախեցնել գնահատականով կամ...

Սվետլանա Քոչինյան
11.10.2016, 23:36
Հաշվի առնելով հիմնական դպրոցի առարկայական ծրագրերի, դասագրքերի ծանրաբեռնվածությունը՝ ավելի լավ կլիներ տարրական դպրոցում ուսումնառությունը լիներ 3 տարի, ինչպես առաջ էր, 1 տարին տրվեր հիմնական դպրոցին։
Այդ դեպքում ճիշտ կլիներ ուսումնառությունն սկսվեր 7 տարեկանից ինչպես առաջ էր և շատ հարցեր կլուծվեր այլ կերպ։

Սվետլանա Քոչինյան
12.10.2016, 09:28
Հատկապես շատ եմ կարևորում ազգային կրթություն հասկացությունը մեր համարՙ։Կրթության բովանդակային միջուկում պետք է ավելի շատ ներառել մեր ազգային մշակութային գործիչների ստեղծագործությունները, սովորեցնել ճանաչել դրանք և անպայման համաշխարհային կապիտալը, բայց ոչ բոլորը դնել մի հարթության վրա և բոլորին մոտենալ շատ թռուցիկ ձևով։
Ուիլյամ Չենինգն ասել է. << Երեխաներին դաստիարակելու համար պահանջվում է ավելի խորաթափանց մտածողություն, քան պետության կառավարման համար>>: Այսինքն` պիտի ունենանք հոգածու և մտահոգ պետական մտածողություն, որի շնորհիվ կկերտենք վաղվա օրը կառուցող ապագայի քաղաքացու ներդաշնակ կերպարը:
Իսկ Ջ. Դյուին գրել է.<< Յուրաքանչյուր հասարակություն պետք է իր երեխաների համար ցանկանա այն, ինչ կցանկանա լավագույն և խելամիտ ծնողն իր երեխային>>: Կարծում եմ, որ այս երկու հանճարեղ մտքերը մեկ անգամ ևս հավաստում են, որ կրթության գործը շատ մեծ առաքելություն է, և միանշանակ բոլորի գործն է, որի համար պիտի անմնացորդ օգտագործել պետության ու հասարակության մարդկային և ֆինանսական բոլոր գործոնները, որպեսզի մեր<<ցանքսը>> հասկավորվի հուռթի պտղավորումով և շռայլ բերքով:

Մելքոնյան Կարեն
12.10.2016, 20:00
Եթե խոսքը ազգային կրթակարգի մասին է, ինչո՞ւ են ուսպլանում հայոց լեզվի և գրականության ժամերը ավելացնելու փոխարեն պակասեցրել։:mad:

Հաշվի առնելով հիմնական դպրոցի առարկայական ծրագրերի, դասագրքերի ծանրաբեռնվածությունը՝ ավելի լավ կլիներ տարրական դպրոցում ուսումնառությունը լիներ 3 տարի, ինչպես առաջ էր, 1 տարին տրվեր հիմնական դպրոցին։

Հարգելի Արմինե, ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ժամաքանակն ավելացնելով կրթության որակի և բարելավման խնդիրը չի լուծվում: Եթե նայեք նախորդ տարիների ուսումնական պլանները, կտեսնեք, որ մի շարք առարկաների, այդ թվում հայոց պատմության. ընդհանուր ժամաքանակն անընդհատ ավելացել է, ինչը, սակայն, ցանկալի արդյունք չի տվել: Մի մոռացեք նաև, որ բոլոր առարկաները սովորում են հայերենով:Տարրական դպրոցը չորս տարի է, քանի որ ընդունելությունը վեց տարեկանից է: Կան երկրներ, օրինակ` Վրաստանը, որտեղ տարրական դպրոցը 6-ամյա է:

Լուսինէ Ավագյան
12.10.2016, 22:28
Այո, հարգելի Լուսինե, շատ մեծ կարևորություն պետք է տալ «կրթություն կյանքի համար» հարացույցին, որովհետև սոսկ տեսական գիտելիքը դեռևս գիտելիք չէ, եթե այն պետք չէ կիրառել կյանքում անիմաստ է։««Լավ է մեկ անգամ տեսնել, քան հարյուր անգամ լսել» ասույթը երիցս ճիշտ է։
Լավ ուսուցիչը երեխայի լավ, վստահելի ընկերն է և ոչ թե նրա ահաբեկիչն ու քննիչը,պետք է փոխել վերաբերմունքը երեխայի շփման գործում և նորովի ու առավել հոգեբանորեն նվաճել երեխայի սիրտը, ոչ թե վախեցնել գնահատականով կամ...

Հարգելի գործընկերներ, բազմիցս լսելով ,,աշակերտը վախենում է կամ չի վախենում ուսուցչից,, արտահայտությունը, խորապես վիրավորվում եմ: Միթե կարելի է ապրել 21-րդ դարում և փորձել աշխատել երեխաների հետ նման սկզբունքներով: Խնդրանքս է՝ մի աղավաղեք երեխաների հոգին, միտքը: Նման ուսուցիչներից հետո դասարան մտնելը և երեխաներին ,,ուշքի բերելը,, պարզապես ծանրագույն և, ցավալիերեն, երբեմն անհաջող աշխատանք է:

Արմինե Մ
13.10.2016, 20:08
Հարգելի Կարեն Մելքոնյան, կրթության որակի և բարելավման խնդիրը շատ այլ պատճառներով չի լուծվում, շատ բան կախված է ուսումնական ծրագրերից, դասագրքերից, դասավանդողի մասնագիտական որակից և այլն։ Սակայն, իմ կարծիքով/և, հուսով եմ, ոչ միայն իմ/ ազգային կրթակարգ ունենալու համար հանրակրթական դպրոցում շատ լավ պետք է ուսումնասիրեն հայագիտական առարկաները։ Հայոց լեզվին լավ տիրապետելու համար շաբաթական 2 դասաժամը բավարար չէ։ Տարիներ առաջ հայոց լեզվի դասաժամերից կրճատեցին, տվեցին <<ֆիզկուլտուրա>> առարկային, հիմա էլ երևի՝ <<տեխնոլոգիա>> առարկային։ Ի՞նչ պետք է սովորեն այդ ժամերին, որ մայրենի լեզվից առավել կարևոր է․․․
Ավարտական քննությունների համար նախատեսված շտեմարանները պահանջում են հայոց լեզվի գերազանց իմացություն, իսկ դա միայն 12-րդ դասարանում չպետք է սովորեն կամ էլ կրկնուսույցի մոտ։
Էլ չեմ խոսում այն մասին, որ թելադրություն, շարադրություն, փոխադրություն գրելը աստիճանաբար դուրս է մղվում։

Սվետլանա Քոչինյան
13.10.2016, 20:27
[QUOTE=Արմինե Մ;15500]Հ Սակայն, իմ կարծիքով/և, հուսով եմ, ոչ միայն իմ/ ազգային կրթակարգ ունենալու համար հանրակրթական դպրոցում շատ լավ պետք է ուսումնասիրեն հայագիտական առարկաները։ Հայոց լեզվին լավ տիրապետելու համար շաբաթական 2 դասաժամը բավարար չէ։ Տարիներ առաջ հայոց լեզվի դասաժամերից կրճատեցին, տվեցին <<ֆիզկուլտուրա>> առարկային, հիմա էլ երևի՝ <<տեխնոլոգիա>> առարկային։ Ի՞նչ պետք է սովորեն այդ ժամերին, որ մայրենի լեզվից առավել կարևոր է․․․։[/QUOTE
Թերևս ճիշտ եք, հարգելի Արմինե,այսօր «ֆիզկուլտուրա»առարկային ավելի շատ ժամեր է հատկացված, քան լեզուներին,կամ թեկուզ մաթեմատիկական առարկաներին, էլ չեմ ասում «Շախմատ»առարկան,որը կարելի էր նախասիրական խմբակի ձևով ուսուցանվեր։ Թող բոլորովին սխալ չընկալվի իմ միտքը ,մեր ազգը աշխարհին չեմպիոն է տվել դեռևս այն ժամանակ, երբ դպրոցներում պարտադիր չկար այդ առարկան և նախասիրական էր։Հիմա տառերը դժվարությամբ սովորող աշակերտին պարտադրված է սովորել շախմատ, ցավալիորեն ծանր պարտականություն և աշակերտի և ծնողի համար, ով շախմատ չգիտի,այն էլ շաբաթական 2ժամ։

բախշյան
14.10.2016, 15:52
Հարգելի պարոն Մելքոնյան

Այս վարկային ծրագրի 1.4 ենթաբաղադրիչով նախատեսված, 0.5մլն դոլար արժեքով, <1-12-րդ դասարանների հանրակրթական ծրագիրը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 28-ի N1088 որոշմամբ ընդունված Հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին> մտադրությունը գնում է <Հանրակրթության մասին> ՀՀ օրենքով չսահմանված նոր՝ <Ազգային կրթակարգ> վերնագրով փաստաթուղթ ստեղծելու ճանապարհով:
Օրենքով սահմանված է <Հանրակրթության պետական չափորոշիչ> փաստաթուղթը:
1.«Ազգային կրթակարգի շրջանակ» -վերնագրի տակ գրվածը համոզիչ չէ, սահուն չէ, կրթությունն էլ, իմ կարծիքով, գործոնի չի կարող վերաճել, այն միշտ եղել է, կա ու կլինի:
2. «Ազգային կրթակարգ» նորմատիվ փաստաթուղթ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված չէ, այլ՝ «Հանրակրթության պետական չափորոշիչ» նորմատիվ փաստաթուղթ, որը սահմանում է հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնը, կրթական ծրագրի առավելագույն ծավալը, ըստ կրթական մակարդակների` շրջանավարտներին ներկայացվող ընդհանրական որակական պահանջները, սովորողների գնահատման համակարգը (հոդված 6):
Իմ կարծիքով, այս նախագծով առաջարկվող փաստաթուղթը օրենքի պահանջ չէ: Ավելին, կարծես, որոշ թեզերով կրկնում է վերոնշյալ օրենքը:
3.Ընդհանուր դրույթների 2-րդ կետի 4-րդ ենթակետում Կրթակարգի հիմնական ուղենիշ եք վերցրել ՀՀ կրթության ոլորտը կանոնակարգող օրենքները, որտեղ չկա «Կրթակարգ» անունով նորմատիվ փաստաթուղթ, նախկին փաստաթղթերը, որտեղ կար նման անունով փաստաթուղթ, 2011թվականի հուլիսի 28-ի N1088-Ն որոշմամբ ուժը կորցրած են ճանաչվել, 2015-ից հետո գոյություն չունեցող Կրթության զարգացման պետական ծրագիրը: Այսօր Հայաստանում գործում է «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով սահմանված մեկ նորմատիվ փաստաթուղթ՝ «Հանրակրթության պետական չափորոշիչ»:
4. «Կրթության զարգացման տեսլական »վերնագրի տակի նյութը ամբողջությամբ պետք է գնա ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐ 2016-2025 փաստաթղթի մեջ, որը ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ կետի պահանջն է, այն արդեն պետք է ընդունված լիներ:
<Հանրակրթության առաքելությունը> և <Հանրակրթության բովանդակությունը> վերնագրերի նյութն, իմ կարծիքով, ավելորդ է այս փաստաթղթում, որովհետև դրանք օրենքի <Հանրակրթության նպատակները և պետական քաղաքականության սկզբունքները> հոդվածում գրված են կարճ ու կոնկրետ:
5. Իմ կարծիքով, ցանկացած փաստաթղթի մեջ երևույթը նկարագրող բառերը պետք է բոլորին հասկանալի լինեն, օրինակ, 5-րդ էջի 20-րդ ենթակետում «կոգնիտիվ» բառը փոխարինել հասկանալի բառով
6. Այս փաստաթուղթը չի գրված «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 2014թ. դեկտեմբերի 1-ի փոփոխությամբ հռչակված համընդհանուր ներառական կրթության, որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք հանդիսացող քաղաքականության ոգով, որովհետև նախագծի Ընդհանուր դրույթների 3-րդ կետում գրված <Կրթակարգի գլխավոր նպատակը որակյալ կրթության ապահովումն է> միտքը ավելի ստույգ սահմանված է վերոնշյալ օրենքում.
< 2.1. Հայաստանի Հանրապետությունը համընդհանուր ներառական կրթությունը հռչակում է որպես յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք։ Ներառական կրթության քաղաքականությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի կրթության մատչելիության, հավասար մասնակցության հնարավորության և որակի ապահովմանը։>
Իսկ նախագծի 26-րդ կետում Ներառական կրթությանը վերաբերող պարբերությունը վերաբերվում է միայն ծրագրերի երեխաների կարողություններին ու առանձնահատկություններին հարմարեցմանը, այնինչ <յուրաքանչյուր երեխայի կրթության իրավունքի ապահովման երաշխիք> միտքը կարմիր թելով պետք է անցներ այս նախագծի յուրաքանչյուր վերնագրի միջով:

Մենք ունենք օրենքով սահմանված և Կառավարությամբ 28.07.2011թ. N-1088-Ն որոշմամբ ընդունված Հանրակրթության պետական չափորոշիչ, որը առանց ավելորդությունների, պետք է ընդամենը վերանայվեր, դրանք համապատասխանեցնելով համընդհանուր ներառական կրթության քաղաքականությանն ու էությանը: Այս հանձնաժողովի առաքելությունը պետք է լիներ արդեն գործող ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ փաստաթուղթն ամբողջությամբ հարմարեցնել օրենքով սահմանված հանրակրթության նպատակներին ու քաղաքականության սկզբունքներին .
Հանրակրթության նպատակները և պետական քաղաքականության սկզբունքները
1. Հանրակրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր սովորողի՝
1) մտավոր, հոգևոր, ֆիզիկական և սոցիալական զարգացմանը.
2) մարդկային արժանապատվության պահպանմանը.
3) իր ընդունակություններին, կարողություններին և առողջությանը համապատասխան ուսումնական միջավայրում նրա հասարակական հարմարեցմանը.
4) ինքնասպասարկման ունակությունների ձեռք բերմանը և ինքնուրույն կյանքի նախապատրաստմանը.
5) մասնագիտական կողմնորոշմանը և մասնագիտական աշխատանքային գործունեության նախապատրաստմանը.
6) ընտանեկան կյանքին պատրաստվածության ապահովմանը.
7) որպես ապագա քաղաքացու ձևավորմանը։
2. Հանրակրթության բնագավառում պետությունը երաշխավորում է հետևյալ սկզբունքների ապահովումը.
1) հանրակրթության մարդասիրական բնույթը, ազգային և համամարդկային արժեքների, մարդու կյանքի ու առողջության, անհատի ազատ և համակողմանի զարգացման առաջնայնությունը, քաղաքացիական գիտակցության կարևորումը, անհատի և նրա իրավունքների ու ազատությունների նկատմամբ հարգանքը, արժանապատվությունը, հայրենասիրությունը, աշխատասիրությունը, պատասխանատվությունը, հանդուրժողականությունը, բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը.
2) հանրակրթության հավասար հնարավորությունները, մատչելիությունը, շարունակականությունը, հաջորդականությունը և համապատասխանությունը սովորողների զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին.
3) հանրակրթության բնագավառում ժողովրդավարական կառավարման սկզբունքների ապահովումը.
4) ուսումնական հաստատություններում ստեղծագործական աշխատանքի խթանումը, սովորողների վերլուծական, քննադատական մտածողության, գիտելիքների ինքնուրույն ձեռքբերման և կիրառման, տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործման ունակությունների զարգացման առաջնայնությունը.
5) հանրակրթության որակի շարունակական բարելավումը, միջազգային չափանիշներին համապատասխանությունը, ինչպես նաև միջազգային կրթական համակարգին ինտեգրումը.
6) ուսումնական հաստատությունների ինքնավարության և պետական վերահսկողության հավասարակշռումը.
7) անկախ կազմակերպական-իրավական ձևից` ուսումնական հաստատությունների և դրանցում սովորողների ու աշխատողների իրավահավասարությունը.
8) հանրակրթական և այլ կրթական ծրագրերի փոխհամաձայնեցվածությունը:
Ինչպես նաև պետք է լուծի հետևյալ խնդիրը՝ յուրաքանչյուր երեխայի կրթության որակի ապահովման պահանջին ընդառաջ, Պետական չափորոշչի ակնկալվող փոփոխության մեջ հասկանալի գրված լիներ, թե ինչպե՞ս է ուսուցիչը երեխաների կարողություններին ու առանձնահատկություններին հարմարեցնելու առարկայական չափորոշիչն ու ծրագիրը, թե որքանո՞վ են առարկայական չափորոշիչները գրվելու այնքան ճկուն, որպեսզի ուսուցիչն այնտեղ գտնի յուրաքանչյուր երեխայի առանձնահատկությանը համապատասխան չափորոշչային պահանջն ու այն գնահատելու գործիքը: Իմ կարծիքով, սա էր այս փաստաթղթից ակնկալիքը:
7. Կրթության բոլոր մակարդակներում պետք է դրվի ոչ թե պատկերացում ՀՀ խորհրդանիշների մասին , այլ՝ իմացություն, մասնավորապես՝ օրհներգի, այնինչ միայն տարրականում էր դրված:
8. 75-րդ կետում 1-2 ժամ՝ դասղեկական դաստիարակչական աշխատանքի համար, լավ կլինի որոշակի լինի՝ 2 ժամ
9. 77—ի զ կետն ի՞նչ է նշանակում, «դպրոցի ինքնուրույնություն» հասկացություն ոչ մի տեղ չունենք, ունենք ինքնավարություն, գուցե սա՞ նկատի ունեք
9. 79-րդ կետը ի՞նչ կամ ինչի՞ բովանդակության ինտեգրման մասին է խոսվում:
10. Անհասկանալի է տարրական 2-4 դասարաններում <Հասարակություն, հասարակական գիտություններ> բնագավառը ներկայացվող առարկայացանկը(էջ 37), որոնք չեն կարող ապահովել 33-րդ կետով սահմանված <Տարրական կրթության ծրագրի <Հասարակություն, հասարակական գիտություններ> ուսումնական բնագավառի> պահանջները, որոնք իսկապես կարևոր են:
11. Տարրական դպրոցի <Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիա> ծրագրին տրված է 1 ժամ միայն առաջին դասարանում, հաջորդ ուսումնասիրությունը 6-րդ դասարանում է նախատեսվում, ինչպե՞ս է հիմնավորվում այս անհասկանալի խզումը:
Կարող եմ առաջարկել ֆիզկուլտուրայի 3 ժամից մեկը տարրական դպրոցում հատկացնել տեղեկատվական տեխնոլոգիային:
12. Բոլոր մակարդակներում նախատեսվում է <Արվեստ, հոգևոր մշակույթ> բնագավառը, ընդ որում 5-9-րդ դասարաններում <Հայոց եկեղեցի և մշակույթ> առարկա, սա նո՞ր առարկա է:
13. Քանի որ հաջորդ տարվանից 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր, իմ կարծիքով , չափորոշիչը պետք է լուծում տա հատկապես գյուղական բնակավայրերի երեխաների համար մասնագիտական կրթության ապահովմանը, ելնելով այդ բնակավայրի աշխատաշուկայի պահանջներից, մեծացնել ընտրովի առարկաների ժամերը 12-րդ դասարաններում:
14. Գյուղերի և քաղաքների դպրոցների համար միջնակարգ դպրոցի հենքային ուսումնական պլանները, իմ կարծիքով , կարելի էր տարբերակված ունենալ, դրանք շարունակում են ծանրաբեռնված մնալ պարտադիր առարկայացանկով, հատկապես 12-րդ դասարանում դրանց թիվը կարելի էր նվազեցնել ու ավելացնել ընտրովի ժամերի քանակը, որովհետև հանրապետությունում միջին մասնագիտական կրթություն կազմակերպող ուսումնական հաստատություններ չափազանց քիչ են :
15. 91-ի ե.կետից , իմ կարծիքով պետք է հանել <վախի հաղթահարմանը> բառակապակցությունը:
16.103-րդ և 104-րդ կետերի վերաբերյալ, կարծում եմ, շատ կարծիքներ կլինեն:
Փաստորեն գործող Չափորոշչի և առաջարկվող նախագծով Հենքային ուսումնական պլանների ժամաքանակների փոփոխություն չի նախատեսվում:
Փոփոխության չի ենթարկվում նաև ԿԳ նախարարի կողմից քննադատվող, որպես ծանրաբեռնված, ավագ դպրոցի հենքային ուսումնական պլանը:
Առաջարկում եմ
• փաստաթղթի անունը թողնել ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՉԱՓՈՐՈՇԻՉ
• Նախագիծը սկսել 7-րդ էջի վերնագրից , այնտեղից հանելով <չափոփոշիչը որպես կրթակարգի բաղադրիչ> բառերը, որովհետև այդ 7 էջում պարունակող նյութը կրկնվում է հետագայում և փաստաթուղթն ավելորդ ծանրաբեռնվել է
• Այս փաստաթղթով առաջարկվող տեսական, գործնական գիտելիքները, կարողություններն ու հմտությունները համապատասխանեցնել ՀՀ կառավարության 07.07.2016թ. N 714-Ն որոշմամբ ընդունված որակավորումների ազգային շրջանակին:
• Շնորհակալ կլինեմ, եթե 16 կետով ներկայացրած ձևակերպումներս
արժանանան Ձեր ուշադրությանը

Սիրունյան Լուսինե
18.10.2016, 16:43
Ես կարծում եմ, որ լավ է երբ ուսուցման նկատմամբ կա վերլուծական վերաբերմունք, քանի որ ուսուցումը բազմաբովանդակ, անընդհատ փոփոխվող կատեգորիա է: Լավ է նաև այն, որ նշված փոփոխությունների հիմքում դրված է իրականանալիության սկզբունքը: Սակայն համաձայն չեմ, որ ուսուցումը ներառի ավելի շատ գործնական մաս: Քանի որ գիտելիքի տեսական մասը մարդկության հավաքական փորձն ու իմացություններն են: Տեսական մասի կրճատումը կնշանակի մեկ քայլ հետ կատարել: Կարծում եմ, որ միայն անհրաժեշտ է տեսական նյութի առավել պարզ շարադրանք, որը թույլ կտա հեշտ յուրացնել նյութը:

Այվազյան Աստղիկ
18.10.2016, 17:29
Գիտատեխնիկական առաջընթացին համապատասխան բնականաբար պետք է փոփոխության ենթարկել կրթակարգը: Բազային գիտելիքների պաշարը երբեմն չի համապատասխանում սոցիալական զարգացման խնդիրներին:
Գիտելիք ստանալը ինքնանպատակ չէ, այն պետք է ունենա կիրառման ոլորտ, կամ այնպիսի հմտություններ և կարողություններ ձևավորի, որը տվյալ աշակերտին հնարավորություն կտա ցանկացած իրավիճակում կայացնել ճիշտ որոշում, կատարելու տրամաբանական եզրահանգումներ:
Դպրոցական ծրագրերը գերծանրաբեռնված են: Կան թեմաներ, որոնք անցնում են 6-րդ,7-րդ,8-րդ և 9-րդ դասարաններում: Նպատակահարմար է անցնել մի դասարանում ավելի շատ ժամերով: Օր. <<Համաչափություն>>, <<Գրաֆիկներ>>,<<Կոորդինատային հարթություն>> իսկ <<Ճշմարիտ և կեղծ ասույթներ>> թեման 6-րդ դասարանում դժվարություն է առաջացնում:

Սվետլանա Քոչինյան
18.10.2016, 18:01
[QUOTE=բախշյան;15506]Հարգելի պարոն Մելքոնյան


7. Կրթության բոլոր մակարդակներում պետք է դրվի ոչ թե պատկերացում ՀՀ խորհրդանիշների մասին , այլ՝ իմացություն, մասնավորապես՝ օրհներգի, այնինչ միայն տարրականում էր դրված:
8. 75-րդ կետում 1-2 ժամ՝ դասղեկական դաստիարակչական աշխատանքի համար, լավ կլինի որոշակի լինի՝ 2 ժամ

10. Անհասկանալի է տարրական 2-4 դասարաններում <Հասարակություն, հասարակական գիտություններ> բնագավառը ներկայացվող առարկայացանկը(էջ 37), որոնք չեն կարող ապահովել 33-րդ կետով սահմանված <Տարրական կրթության ծրագրի <Հասարակություն, հասարակական գիտություններ> ուսումնական բնագավառի> պահանջները, որոնք իսկապես կարևոր են:
11. Տարրական դպրոցի <Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիա> ծրագրին տրված է 1 ժամ միայն առաջին դասարանում, հաջորդ ուսումնասիրությունը 6-րդ դասարանում է նախատեսվում, ինչպե՞ս է հիմնավորվում այս անհասկանալի խզումը:
Կարող եմ առաջարկել ֆիզկուլտուրայի 3 ժամից մեկը տարրական դպրոցում հատկացնել տեղեկատվական տեխնոլոգիային:

13. Քանի որ հաջորդ տարվանից 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր, իմ կարծիքով , չափորոշիչը պետք է լուծում տա հատկապես գյուղական բնակավայրերի երեխաների համար մասնագիտական կրթության ապահովմանը, ելնելով այդ բնակավայրի աշխատաշուկայի պահանջներից, մեծացնել ընտրովի առարկաների ժամերը 12-րդ դասարաններում:
14. Գյուղերի և քաղաքների դպրոցների համար միջնակարգ դպրոցի հենքային ուսումնական պլանները, իմ կարծիքով , կարելի էր տարբերակված ունենալ, /QUOTE]
Լիովին համաձայն եմ տիկին Բախշյանի վերոնշյալ կետերի հետ։

Հայկուշ Լոռյան
18.10.2016, 22:00
Պետք է դպրոցից հոգևոր դաստիարակությունն ապահովել.

2002թ-ից կրթական համակարգում ընդգրկվելով << Հայոց եկեղեցու պատմություն >> առարկան ուսումնական գործընթացում միանշանակ արժևորեց և ամրապնդեց ազգապահպան գործունեություն: Վերջին տարիներին տարբերությունն ակնհայտ է, մարդիկ սկսել են մկրտվել, եկեղեցի գնալ, նշել տաղավար տոները, մասնակցել ծիսակատարություններին, որոնց մեջ իր ուրույն դերն ունի առարկան դպրոցն ու ուսուցիչը: Դպրոցներում պետք է Հայոց եկեղեցու պատմություն առարկան միանշանակ դասավանդեն պատմության մասնագետները, քանի որ 5-րդ, 6-րդ, և 7-րդ դասարաններում առարկան որոշ չափով մատչելի է, իսկ արդեն 8-րդ դասարանից սկսած առարկան մեծ թափով ձուլվում է պատմությանը, նաև իմ կարծիքով պիտի որոշակիորեն բեռնաթափվի 8-րդ դասարանի դասագիրքը: Առարկան և դասանյութը պիտի որոշակիորեն նպաստեն սովորողի ինքնաճանաչմանն ու ինքնաարտահայտմանը, նրա մտահորիզոնի ընդլայնմանը, ազգային ավանդույթների, հոգևոր մշակութային արժեքների ճանաչելու և արժևորելու կարողությունների ձևավորմանը:

Գուրգեն
19.10.2016, 11:56
Ստեփանավանի ավագ դպրոցի մեթոդմիավորումների կարծիքը

Աշխատանքի որակը ապահովելու համար հարկավոր է ընդունել հանրակրթության պետական կրթակարգի,առարկայական չափորոշիչների վերանայման հայեցակարգը,քանի որ այն անհրաժեշտ և շարունակական գործընթաց է:Այսօր արդիական է հետևյալ հիմնախնդիրների լուծումը՝
ա. Հանրակրթական առարկաների բովանդակային միջուկը երբեմն չի բխում տվյալ առարկայի նպատակներից և պահանջներից
բ. Առարկայական չափորոշիչներում և ծրագրերում առկա են դասագրքերում ներառված նյութի և ծրագրերի անհամապատասխանություն
գ. Ցանկալի է,որ դասանյութը արդյունավետ յուրացնելու նպատակով ուսուցչին տրամադրվեն դասանյութին համապատասխան ռեսուրսներ՝ սկավառակներ և այլն
դ. Հարկավոր է վերանայել առարկայական չափորոշիչների մակարդակների պահանջները որոշ առարկաներից
ե. Հարստացնել ուսումնական նյութերի համար նախատեսված բազան համալրելով արդի պահանջներին համապատասխան նյութերով
զ. Հետևողական լինել բուհերում մանկավարժական կադրային պատրաստման գործնթացին

Մելքոնյան Կարեն
19.10.2016, 13:05
[QUOTE=բախշյան;15506]Հարգելի պարոն Մելքոնյան


7. Կրթության բոլոր մակարդակներում պետք է դրվի ոչ թե պատկերացում ՀՀ խորհրդանիշների մասին , այլ՝ իմացություն, մասնավորապես՝ օրհներգի, այնինչ միայն տարրականում էր դրված:
8. 75-րդ կետում 1-2 ժամ՝ դասղեկական դաստիարակչական աշխատանքի համար, լավ կլինի որոշակի լինի՝ 2 ժամ

10. Անհասկանալի է տարրական 2-4 դասարաններում <Հասարակություն, հասարակական գիտություններ> բնագավառը ներկայացվող առարկայացանկը(էջ 37), որոնք չեն կարող ապահովել 33-րդ կետով սահմանված <Տարրական կրթության ծրագրի <Հասարակություն, հասարակական գիտություններ> ուսումնական բնագավառի> պահանջները, որոնք իսկապես կարևոր են:
11. Տարրական դպրոցի <Ինֆորմատիկա և տեղեկատվական տեխնոլոգիա> ծրագրին տրված է 1 ժամ միայն առաջին դասարանում, հաջորդ ուսումնասիրությունը 6-րդ դասարանում է նախատեսվում, ինչպե՞ս է հիմնավորվում այս անհասկանալի խզումը:
Կարող եմ առաջարկել ֆիզկուլտուրայի 3 ժամից մեկը տարրական դպրոցում հատկացնել տեղեկատվական տեխնոլոգիային:

13. Քանի որ հաջորդ տարվանից 12-ամյա կրթությունը դառնում է պարտադիր, իմ կարծիքով , չափորոշիչը պետք է լուծում տա հատկապես գյուղական բնակավայրերի երեխաների համար մասնագիտական կրթության ապահովմանը, ելնելով այդ բնակավայրի աշխատաշուկայի պահանջներից, մեծացնել ընտրովի առարկաների ժամերը 12-րդ դասարաններում:
14. Գյուղերի և քաղաքների դպրոցների համար միջնակարգ դպրոցի հենքային ուսումնական պլանները, իմ կարծիքով , կարելի էր տարբերակված ունենալ, /QUOTE]
Լիովին համաձայն եմ տիկին Բախշյանի վերոնշյալ կետերի հետ։
Հարգելի տիկին Քոչինյան, շնորհակալ եմ արձագանքի համար: Ձեր դիտարկումները աշխատանքային խումբը հաշվի կառնի: Ես կարող եմ միայն իմ անձնական կարծիքը հայտնել որոշ հարցերի վերաբերյալ: Խորհրդանիշների իմացությունը պարտադիր է <<պատկերացում>>բառը տեղին չէ, խմբագրման կարիք կա: Դասղեկի ժամի հարցում, մոտեցումը թողնված է դպրոցին և 1 կամ 2 ժամ սահմանելը բացատրվում է սովորողների տարիքային առանձնահատկություններով:
Միայն առաջին դասարանում ՏՀՏ նախատեսելը հիմնավորվում է, որ թե որևէ առարկա ուսումնասիրելու, այլ համապատասխան միջոցներց, սարքերից օգտվել սովորեցնելու համար, որպեսզի մյուս առարկաների ուսումնասիրման ժամանակ կարողանան կիրառել:Չմոռանանք, որ ժամանակակից երեխաները մինչ դպրոց հաճախելը կարողանում են օգտվել հեռախոսից, համակարգչից և այլն:Ավելի մանրամասն կարող են հիմնավորել մասնագետները:Հիշենք նաև, որ Հայաստանում այժմ ընթացքի մեջ է մեկ համակարգիչ` մեկ երեխա փորձնական ծրագիրը: Ֆիզկուլտուրա առարկային 3 ժամ է հատկացվել մանկապատանեկան սպորտի մասին օրենքով:Այս և մյուս հարցերը կքնարկվեն աշխատանքային խմբում:

Ծովինար
20.10.2016, 15:21
Վանաձորի թիվ 23 հիմնական դպրոցի օտար լեզուների մեթոդմիավորումը առաջարկում է հիմնական դպրոցում II-IX դասարաններում իրականացնել ռուսաց լեզվի դասագրքերի բեռնաթափում:Դասագրքերը հագեցած են և չեն համապատասխանում միջին ընդունակության տեր աշակերտի հնարավորություններին :Բացի այդ ռուսաց լեզվին տրվող դասաժամերը քիչ են և այդ պայմաններում դժվար է լիարժեք կատարել չափորոշչի պահանջները:
Ցանկալի է ավելացնել գործնական աշխատանքներին տրվող դասաժամերը , որոնք կնպաստեն բանավոր խոսքի զարգացմանը:
III-IV դասարաններում անգլերենի դասագրքերը հագեցած են և չեն համապատասխանում միջին ընդունակությունների տեր աշակերտների հնարավորություններին:

Մելանյա
20.10.2016, 16:11
Հայտնի է, որ մայրենի լեզվին լավ տիրապետելը հիմք է այլ լեզուներն արագ և որակով սովորելու համար, ուստի առաջարկում ենք ցանակացած նոր առարկա դպրոցական ծրագիր ներառելիս ժամեր չկորզել մայրենիից:
1.Հատուկ ուշադրություն դարձնել ուսուցանվող թեմաներին: Դրանք պետք է լինեն այնպիսին, որ օգնեն աշակերտներին` ճիշտ լուծում գտնելու կյանքի բոլոր իրավիճակներում: Նախապատվություն տալ գործնական աշխատանքներին, զարգացնել միջառարկայական կապերը: Ուսումնական թեմաները կապել կյանքին:
2. Չի կարելի ամբողջովին տրորել ուսուցման հին` ավանդական մեթոդները:
Հայրենիքը վերին շեմ է, բայց դա չի նշանակում, որ աշակերտը առանց հասկանալու պետք է սերտի իր տարիքին ոչ հասու որոշ թեմաներ: Ուսումնական նյութերը պետք է ընտրվեն զգուշորեն` առանց խախտելու աշակերտների ֆիզիոլոգիական, հոգեբանական առանձնահատկությունները:
Պետք է հնարավորինս քիչ աշակերտին ծանրաբեռնել տանը, որովհետև տնային աշխատանքները շատ են , երբեմն` դժվար երեխայի համար, և հանձնարարությունները հիմնականում կատարում են ծնողները, հարազատները:
Դասագրքերի նկարները պետք է ընտրված լինեն խիստ նպատակային, ոչ թե գրքի էջերի չափման միջոց լինեն:
4.Առաջարկում ենք <<Մայրենիի>> ինտեգրված ուսուցումը վերանայել և 5-6-րդ դասարաններում ուսումնասիրել առանձին <<Հայոց լեզու>> և <<Գրականություն>> առարկաները , հակառակ դեպքում առանց այն էլ հայերենի դժվար ուղղագրության ուսուցումը դատապարտված է անհաջողության:
Ընդհանրապես խիստ անհրաժեշտ է հայոց լեզվի դասագրքերի վարժությունները ընտրել նպատակային:
5. Ուսումնական նյութերի , վարժությունների համար բերված օրինակների ընտրությունը պետք է լինի խիստ նպատակային, շատ զգուշությամբ ընտրված, գեղեցիկ հատվածներ: Օրինակ, կարծում եմ, որ ժամանակակից հեղինակներից շատերը դարձել են դասականներ, և նրանց ստեղծագործություններից պիտի ընդգրկվեն ծրագրերի մեջ, կամ գոնե վարժությունների օրինակների մեջ: Օրինակ` Հրաչյա Սարուխանի, Դավիթ Հովհաննեսի և այլն, կներեք, եթե բոլորին չեմ նշում, այդպիսինները շատ են:
6. Հայոց լեզվի դասագրքերում կան լեզվական երկակի հարցեր, դրանք անհրաժեշտ է միօրինականացնել, օրինակ` հնչյունափոխության որոշ դեպքեր պետք է ավելացվեն (ա, ե, ո ձայնավորների, որոշ երկհնչյունների), որպեսզի աշակերտը անակնկալի չգա բառակազմական աշխատանք կատարելիս կամ էլ ընդամենը ճիշտ խոսելիս:
7. Վերջապես հայոց լեզվի դասագրքերում պետք է միօրինականացվի հատուկ անունների գրությունը թեքման ձևերի մեջ, օրինակ` Սարգսի- Սարգիսի, կարծում ենք` ի օգուտ հնչյունափոխված ձևի:
8. Կարծում ենք` տողադարձի կանոնները լրացուցիչ դժվարություններ են առաջացնում, և անհրաժեշտ է նախ միօրինականացնել կանոնները, հետո` գնահատման ժամանակ ավելի քիչ միավոր հանել:
9. Վերջապես նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ <<Շարահյուսություն>> բաժինը 2 ժամով ուսուցանելը առնվազն անհնար է, որովհետև ավելի շատ վարժություններ է պահանջում և ավելի մեծ տրամաբանական աշխատանք:
10. Նշենք նաև, ու <<ԻՄ ԴՊՐՈՑ>> կայքը բավականին դրական աշխատանք է կատարում, ապահովում է առցանց կրթության հնարավորությունը, որը զարգանում է շատ երկրներում, գործընթացը սկսվել է նաև մեր երկրում, մինչդեռ այն ուսուցիչների համար վճարովի է:
11. Գովելի է, որ վերջապես կլինի հստակ որոշում և ծրագիր ուսուցման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների հետ աշխատելու համար:
Անհրաժեշտ է բեռնաթափել ուսումնական ծրագրերն ու դասագրքերը և այն համապատասխանեցնել սովորողների տարիքային խմբի պահանջներին:
12. Կարևոր է անմիջական կապը մշակույթի գործիչների հետ, լավ կլինի, որ աշակերտը տեսնի, լսի իր ժամանակի մեծերին, նրա անմիջական խոսքն ու վերլուծությունը լսի, ինչու չէ, նաև բանավիճի:
13. Հարկավոր է ավելացնել հեռուստատեսությամբ ցուցադրվող հաղորդումները, բեմադրությունները, հրաշալի կինոնկարները, ու արդար աշխատանքի գովքն էր արվում, ուր հայրենի երկրի, ազգի , հայրենասիրության , մայրական սիրո, ընկերասիրության գովքն էր :

Մելիքսեթյան Թամարա
20.10.2016, 16:28
Հասկանալի է, որ աշխարհում կատարվող փոփոխությունները պարտադրում են նաև վերանայել կրթության չափորոշչային պահանջները և ազգային կրթակարգը:
19-րդ կետում շեշտվում է,որ հանրակրթության մեջ գիտելիքը շարունակում է մնալ հիմնական բաղադրիչ, իսկ միջազգային առաջավոր փորձը վաղուց գիտելիքը հանրակրթության գլխավոր բաղադրիչ դիտելուց անցել է գիտելիքը սովորողների անձնային որակներ ¨ հմտություններ ձևավորող և զարգացնող գործիքի վերածելուն:
Կարևոր է սովորողների որպես անձ ձևավորման վրա շեշտը դնել, բայց երբեք գիտելիքը երկրորդ կամ երրորդ տեղ չփոխանցել: Եվ հետո ես նկատում եմ նոր բառակապակցություններ, բառախաղեր, որը կարծես այս նախագիծը գրողների առաջնային խնդիրը եղած լինի:
Կարծում եմ , որ սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը մեծ է, կրթության բովանդակության պահանջները բարդ են և մեծամասամբ գործնական իրադրությունում չիրագործվող: Պետք է ուշադրություն դարձնել այն թեմաներին, որոնք կօգնեն կյանքի տարբեր իրավիճակներում հանդիպող կիրառական խնդիրներ լուծելու, որոշակի իրադրությունում կողմնորոշվելու, գործնական աշխատանք կատարելու: Եվ վերջապես մեր գերագույն նպատակն է աշակերտի ունակությունը զարգացնել այլ ոչ թե առարկայի փաստական գիտելիքներով ծանրաբեռնել, որն այդպես էլ մեծ մասը չի հասկանում և կյանքում էլ երբեք չի կիրառում:

Գայանե Ղազարյան
20.10.2016, 17:30
Հանրակրթական դպրոցների համար կարծում եմ երաժշտության ծրագիրը շատ բարդ է և ոչ հասանելի բոլոր սովորողներին: Մեկ դասաժամի ընթացքում հնարավոր չէ սովորողին ուսուցանել նոտագրություն, նոր երգ, երաժշտառիթմական շարժումներ, կատարելու ունկնդրումներ և հարցնել նախորդ նյութը, չէ որ սովորողները պատկանում են չափորոշչային տարբեր մակարդակներին:

Հասմիկ Սիմոնյան
21.10.2016, 00:37
II-IV դասարաններում նախատեսված <<Մեծություններ>> թեմային հատկացված ժամերը և դասագրքի համապատասխան նյութերի քանակը անհամաչափ են և դժվարություններ են առաջացնում թեմատիկը կազմելիս:
Մայրենիի /հեղինակ Վաչագան Սարգսյան/ դասագրքերում, հատկապես III և IV դասարանների, և հատկապես II կիսամյակի նյութերում պակասում են մեր գրողների դասական ստեղծագործությունների լավագույն նմուշները արժեքային համակարգի ձևավորման գործում:
Թերի են նաև գեղագիտական դաստիարակությանը նպաստող նյութերը կապված տարվա եղանակների հետ:
Յուրաքանչյուր մակարդակին ներկայացված չափորոշչային պահանջները համեմատաբար բարդ են և շատ:
Հատկապես <<4>> գնահատականի համար սահմանված չափորոշչային պահանջները բավականին դժվար են, անմատչելի նվազագույն մակարդակն ապահովող աշակերտների համար:
Գ մակարդակին ներկայացված չափորոշչային պահանջները աշակերտներն առանց օգնության դժվարությամբ են կատարում: Օրինակ, զեկուցում, պատի թերթի ձևավորում:

Վարդանյան Ջեմմա
21.10.2016, 01:18
Վերջապես կրթության կազմակերպիչները սկսեցին ուշադրություն դարձնել <Տեխնոլոգիա>ոլորտին: Այն, որ մեկ ժամով հնարավոր չէր սովորողին հաղորդել չափորոշիչներով սահմանված գիտելիքները և ձևավորել հմտություններ, արժեքներ, դա պարզ էր բոլորի համար,բայց չգիտես ինչու դրան ոչ ոք ուշադրություն չէր դարձնում: Հիմա փոխվեց իրավիիճակը, իսկ որպեսզի այդ ամենը` արհեստների ուսուցումը ինքնանպատակ չլինի, կարևոր է գործարարության հիմունքների ուսուցանումը նաև ավագ դպրոցում:

Սվետլանա Քոչինյան
21.10.2016, 08:26
Հասմիկ ջան, ողջունում եմ քո մուտքը ֆորումում,լիովին համաձայն եմ ձեր նկատառումների հետ։Հատկապես շատ եմ կարևորում, որ մեր դասագրքերում պակասում են մեր գրողների դասական ստեղծագործությունների լավագույն նմուշները և ազգային ու համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործությունները ներկայացվում են նույն հարթության վրա և շատ թռուցիկ ձևով։Իսկ արժեքային համակարգի ձևավորման գործում հայեցի դաստիարակությունը առաջնահերթ պետք էլինի:
Թերի են նաև գեղագիտական դաստիարակությանը նպաստող նյութերը կապված տարվա եղանակների հետ:Ավելի լավն էին մեր նախորդ դասագրքերի թեմատիկ նյութերը տարվա եղանակների վերաբերյալ։

Գայանե Ղազարյան
21.10.2016, 16:35
Ֆիզկուլտուրա առարկա
Ես գտնում եմ, որ <<Թեթև աթլետիկա>> մարզաձևից վարժությունների համար նախատեսված ժամերի քանակը պետք է ավելացնել, որպեսզի սովորողների մարզական վիճակը լինի բարձր մակարդակի, որը վհնարավորություն կտա քննություններին պատշաճ կերպով մասնակցելու:

Տեխնոլոգիա առարկա տղաների խումբ
Կրթել աշակերտներին տեխնոլոգիապես նշանակում է ձևավորել հասարակության և պետության շահերին նպաստող, անհրաժեշտ գիտելիքներով, ունակություններով և հմտություններով օժտված աշխատասեր, ժամանակակից տեխնիկատեխնոլոգիական առաջընթացին ծանոթ, մասնագիտորեն ինքնակողմնորոշված անձ: Այս բոլորը կատարելու համար խիստ պարտադիր է համապատասխան ծրագրի ու դասագրքի առկայությունը: ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նորացրել է հինգից յոթերորդ դասարանների ծրագրերն ուև դասագրքերը: Բացի ծրագրերից պարտադիր է նաև դպրոցի տեխնիկական հագեցվածությունը: Անհրաժեշտ է, որ դպրոցը ունենա փայտամշակման և մետաղամշակման խառատային հաստոցներ, ֆրեզերային հաստոց, մամլակներ, դազգահներ, մուրճեր, ռանդաներ, սղոցներ, էլեկտրական և մեխանիկական հավաքածուներ և այլն: Այս առարական պատկանում է այն առարկաների թվին, որոնք ունենալու են հիմնականում գործնական աշխատանքի ժամեր: Երեխաներին դասագրքով բացատրել, օրինակ, հաստոցի կառուցվածքը և աշխատանքը, անհնար է, ուստի անհնար է դառնում նաև ծրագրի լիարժեք կատարումը:

Սվետլանա Քոչինյան
03.11.2016, 12:04
Այսօր քննարկվում է Ազգային կրթակարգի նոր ծրագիը և բոլոր առարկաների ուսուցիչներն անխտիր պահանջում են, որ իրենց ժամաքանակն ավելանա ի հաշիվ մյուսների,սկսած ֆիզկուլտուրայից ու տեխնոլոգիայից, բայց ավելի ճիշտ կլիներ դրույքաչափն առաջին հերթին իջեցվեր։Բոլորը գիտեն, որ ուսուցիչների մեծ մասն աշխատում է կես կամ ավելի պակաս դրույքաչափերով։

Սվետլանա Քոչինյան
03.11.2016, 12:36
Շնորհակալություն պարոն Մելքոնյան,հուսով եմ, որ աշխատանքային խումբը հաշվի կառնի բոլոր առաջարկները,բայց առաջին հերթին պիտի «Մեկ համակարգիչ` մեկ երեխա» փորձնական ծրագիրը իրականացնել, ոչ թե առանց համակարգչի առկայության պահանջներ դնել ուսուցչի առջև։Միշտ պետք է հիշել, որ ձուկը չի կարող ծառը բարձրանալ հայտնի խոսքերը, և չափորոշիչները հնարավորինս համապատասխանեցնել երեխայի բնական ռեսուրսների հետ։

Lilit Sahakyan
03.11.2016, 21:53
Այսօր քննարկվում է Ազգային կրթակարգի նոր ծրագիը և բոլոր առարկաների ուսուցիչներն անխտիր պահանջում են, որ իրենց ժամաքանակն ավելանա ի հաշիվ մյուսների,սկսած ֆիզկուլտուրայից ու տեխնոլոգիայից, բայց ավելի ճիշտ կլիներ դրույքաչափն առաջին հերթին իջեցվեր։Բոլորը գիտեն, որ ուսուցիչների մեծ մասն աշխատում է կես կամ ավելի պակաս դրույքաչափերով։
Անդադար խոսվում է մանկավարժի դերի մասին և կարևորվում նրա աշխատանքը՝ առողջ ու քաղաքակիրթ հասարակության ձևավորման գործում: Եվ նշվում, որ մանկավարժը պետք է արժանապատիվ աշխատավարձ ստանա, սակայն չի կարելի համարել նորմալ, բայց ինչ-որ չափով «բարձր» աշխատավարձ են ստանում այն ուսուցիչները, ովքեր աշխատում են համապատասխան թվով աշակերտ ունեցող դպրոցներում և ունեն մեկ դրույքաչափ, դասղեկություն, մեթոդմիավորում, գրավոր աշխատանքներ և այլն: Բայց ինչպես հայտնի է, մարզի դպրոցները հիմնականում թերբեռնված են, ուսուցիչների թվաքանակն էլ մեծ է, ուստի «բարձր» աշխատավարձ հասկացությունը նրանց համար դառնում է անհասանելի։ Կառավարությունը պետք է մտածի սրա շուրջ և փորձի մարդկանց մոտ վստահություն ներշնչել, այլ ոչ թե խրախուսի ուսուցչի հեռանալը դպրոցից կամ հանրապետությունից։

Սվետլանա Քոչինյան
04.11.2016, 12:58
Կարծում եմ, ոչ մի ուսուցիչ մեղավոր չէ,որ աշակերտների թվաքանակը քիչ է տվյալ դպրոցում,։Դա լուրջ խնդիր է ամբողջ հանրապետությունում։Բայց մի ուսուցիչ տվյալ ժամի համար տարբեր վարձատրություն ստանալը, կախված աշակերտների թվաքանակից, համարում եմ սխալ և ավելի մեծ սխալ տարակարգի գումարը ստանալու առումով։Իսկ մարզերում այդ խնդիրն առավել ցավալի է։Ինչ է նշանակում և որքանով է ճիշտ դրույքաչափը տարբեր դպրոցներում տարբեր լինելը։Անհասկանալի մոտեցում ուսուցչի աշխատանքին։Ես ունենալով բոլոր հնարավորությունները՝ դասղեկություն, մեթոդ միավորում, գրավոր աշխատանքներ, ստանում եմ ընդամենը 50000 դրամ, բայց սիրով եմ կատարում իմ գործը, որովհետև սիրում եմ իմ աշխատանքը...

gayane0803
04.11.2016, 16:36
Բայց ինչպես հայտնի է, մարզի դպրոցները հիմնականում թերբեռնված են, ուսուցիչների թվաքանակն էլ մեծ է, ուստի «բարձր» աշխատավարձ հասկացությունը նրանց համար դառնում է անհասանելի։ Կառավարությունը պետք է մտածի սրա շուրջ և փորձի մարդկանց մոտ վստահություն ներշնչել, այլ ոչ թե խրախուսի ուսուցչի հեռանալը դպրոցից կամ հանրապետությունից։
Հարգելի Լիլիթ ջան ինչ ասել է բարձր աշխատավարձ: Թող ստանան թեկուզ 100000 դրամ: Այսօրվա պայմաններում դա ինչ գումար է?

gayane0803
04.11.2016, 16:40
... ստանում եմ ընդամենը 50000 դրամ, բայց սիրով եմ կատարում իմ գործը, որովհետև սիրում եմ իմ աշխատանքը...


Էհ, հարգելի տիկին Սվետլանա, բոլորս էլ սիրով ենք կատարում մեր գործը: Սակայն այդ 50000 դրամով քանի օր կարող եք յոլա գնալ: Էլ չեմ ասում ապրել...

manush
22.12.2016, 13:10
Հարգելի գործընկերներ,

Աշխատանքային խումբը շնորհակալություն է հայտնում քննարկման մասնակիցներին՝ մասնագիտական նկատառումներ, օգտակար առաջարկներ գրառելու համար և տեղեկացնում է, որ Համակարգող հանձնաժողովի վերջին 2 նիստերի քննարկման արդյունքում «Ազգային կրթակարգի» նախագծում ներառված հենքային ուսումնական պլանը վերանայվել է, կատարվել են նաև որոշ խմբագրական փոփոխություններ:

Ստորև տեղադրվում է «Ազգային կրթակարգի» նախագծի բարելավված տարբերակը:

«Ազգային կրթակարգ» նախագիծ (http://lib.armedu.am/download/12272/9538dbf194b66770ba2621807fb5bc62)

Սվետլանա Քոչինյան
23.12.2016, 08:38
Հուսանք Մանուշակ ջան, որ որևէ դրական տեղաշարժ կլինի...