PDA

Դիտել ողջ տարբերակը : ՏՀՏ-ների միջոցով թեստավորում և գնահատում



AnnaBalyan
10.05.2016, 22:43
Ցանկանում եմ բոլոր մանկավարժների ուշադրությունը հրավիրել ՏՀՏ-րի օգտագործմանը ոչ միայն ուսուցման այլ նաև գնահատման համակարգում/թեստային աշխատանքների կազմում և գնահատում/:Բոլոր մանկավարժներն էլ կանգնած են այդ խնդրի շուրջը/կազմել,բազմացնել թեմատիկ և գործնական աշխատանքներ/:Այդ նպատակով համացանցում փնտրել և գտել եմ մի ծրագիր,որի միջոցով կարելի է և ստեղծել, և օգտագործել արդեն իսկ ստեղծված թեստերը,ուղարկել առցանց աշակերտներին և գնահատել ու համակարգչում պահպանել արդյունքները:Պատկերացնում եք ինչքան կհեշտանա այն ուսուցիչների աշխատանքը, ովքեր իրենք են կազմում թեստային և գործնական աշխատանքներ այլ ոչ թե օգտվում են պատրաստի համապատասխան տետրերից:Ցանկացել եմ օգտագործել այդ ծրագիրը,սակայն երկմտել եմ ու այժմ ցանկանում եմ լսել Ձեր բոլորի կարծիքը և այդ ծրագրի նպատակահարմարությունը.օգտագործել թե ոչ:Այստեղ տեղին է հիշել.ՙՙՄԻ ՁԵՌՔԸ ԾԱՓ ՉԻ ՏԱ՚՚,ՙՙՄԻ ԾԱՂԿՈՎ ԳԱՐՈՒՆ ՉԻ ԳԱ՚՚ ասացվածքը:

Գայանե Սիմոնյան
10.05.2016, 23:25
Հարգելի Աննա, ի՞նչ ծրագրի մասին է խոսքը:

hasmikh
10.05.2016, 23:27
Հարգելի Աննա ես լիովին համամիտ եմ Ձեզ հետ, փորձում եմ կազմել այդպիսիք, սակայն կարծում եմ լավ կլինի ստեղծվի մի խումբ, ովքեր միասնական ուժերով ՝ աշխատանքի բաժանումով կկազմեն և առցանց թեստեր, և թեմատիկ, և գործնական առաջադրանքներ, ինչը մեզ խիստ անհրաժեշտ է: Երբ թեստը կազմում եմ կայքը անվճար թույլ չի տալիս օգտվել բոլոր գործիքներից: ժամանակն է այդ խնդիրը լուծեն ոչ թե ուսուցիչները, այլ կրթությամբ հետաքրքրվածները:

Երիտասարդ մանկավարժ
11.05.2016, 09:09
Իսկ այդ ծրագրով կազմված թեստերը համապատասխանում են չափորոշչային պահանջներին:Կգրեք ծրագրի անվանումը կամ հղումը:

Մանուկ
11.05.2016, 11:41
Տես
http://mathnet.am/component/jdownloads/category/41-e-tests.html?Itemid=363

http://matps.do.am/index/tnayin_ashxatanq/0-20#

AnnaBalyan
11.05.2016, 16:14
Այսօր կտեղադրեմ հղման հասցեն:Շնորհակալություն գրառման համար

AnnaBalyan
11.05.2016, 16:16
Այսօր կտեղադրեմ հղման հասցեն:Կսպասեմ արձագանքներին:Շնորհակալություն գրառման համար:

AnnaBalyan
11.05.2016, 22:03
Ինչպես խոստացել էի Ձեր բոլորի ուշադրությանն եմ ներկայացնում թեստավորման ծրագիր,որը կազմված է 3 մասից՝My Test Student,My Test Editor,My Test Server:Ծրագրի մասին կարող եք տեղեկանալ ցանկացած որոնման համակարգում ծրագրի անունը նշելու միջոցով:Անձամբ ես ուսումնասիրելով ծրագիրը հասկացել եմ,որ այն կարելի է օգտագործել բոլոր դպրոցներում և բոլոր առարկաների համար:Նույնիսկ այն դպրոցներում, որոնք հագեցած չեն համակարգիչներով,այն կարելի է իրագործել՝ստեղծելով թեստավորման դասարան:Ցանկանում եմ հատկապես ՏՀՏ-րի մասնագետները ուսումնասիրեն և արձագանքեն:Նախորոք շնորհակալություն:

Գագիկ
12.05.2016, 14:16
Այս ծրագիրը ինձ էլ է շատ դուր գալիս, էնքան, որ այն թարգմանել եմ հայերեն:

Ծրագրի հնարավորությունները շատ բազմազան են.
 հնարավորություն է տալիս կազմել 11 տարբեր տեսակի հարցեր.
• միակ ճիշտ պատասխանով,
• մի քանի ճիշտ պատասխանով,
• համապատասխանություն որոշելու,
• հերթականություն որոշելու,
• պատասխանում թիվ մուտքագրելու,
• պատասխանում տեքստ մուտքագրելու,
• նկարի վրա տարածք նշելու
• և այլն:
 հարցերը կարող են խմբավորվել,
 կարելի է սահմանփակել յուրաքանչյուր խմբից թեստում ընդգրկվող հարցերի քանակը,
 հնարավոր է ինչպես ստուգողական, այնպես էլ ուսուցողական ռեժիմ,
 հնարավոր են հուշումներ և համապատասխանաբար տուգանային միավորներ,
 արդյունքները կարելի է տեսնել թեստի վերջում ամփոփ ձևով կամ մանրամասն հաշվետվության տեսքով,
 արդյունքները կարող են ուղարկվել ընտրված էլեկտրոնային հարցեին,
 հնարավոր է թեստերի թղթային տարբերակներ գեներացնել:

 Ծրագրի լեզուն ընտրվում է ծրագիրը տեղադրելու ընթացքում:

2013 թվից դա տեղադրված է իմ կայքում՝ mathnet.am-ում:
http://mathnet.am/component/jdownloads/category/38-math-soft.html?Itemid=363
(http://mathnet.am/component/jdownloads/category/38-math-soft.html?Itemid=363)
Տեղադրված են նաև այդ ծրագրով պատրաստված տարբեր թեստեր:
http://mathnet.am/component/jdownloads/category/41-e-tests.html?Itemid=363

AnnaBalyan
12.05.2016, 19:57
Շնորհակալություն գրառման համար:Շատ ուրախ եմ,որ դուք ծրագրից քաջատեղյակ եք,հետևապես կարող եք օգտակար լինել,օգնել այդ ծրագիրը օգտագործելուն:Կօգնեք,կպատասխանեք այն բոլոր հարցերին,որոնք կառաջանան այդ ընթացքում:

Գագիկ
12.05.2016, 21:37
Ես 6 տարի առաջ եմ առաջարկել.

"Փոխանակեք ձեր կազմած թեստերը: Ես նկատի չունեմ մի դպրոցի շրջանակներում: Օրինակ, կարող եք ուղակել ձեր կազմած թեստերը info@mathnet.am հասցեով և դրանք կտեղադրվեն mathnet.am կայքի թեստերի բաժնում, նշելով կազմողին: Պատկերացրեք, եթե տաս հոգի երկուական թեստ ուղարկեն, արդյունքում բոլորը կունենան 20 թեստ: Նշեմ, որ անպայման մաթեմատիկայի թեմատիկ թեստեր նկատի չունեմ: Այս առաջարկը վերաբերվում է բոլոր առարկաներին:"

http://forum.armedu.am/showthread.php/521-Ի՞նչ-են-տալիս-թեստային-աշխատանքները-աշակերտներին/page2


Իսկ MyTesstPro ծրագրի ներբեռնման էջում (http://mathnet.am/component/jdownloads/category/38-math-soft.html?Itemid=363) վաղուց գրել եմ.
"Հարցերի դեպքում կարող եք գրել կայքի ֆորումում:"

AnnaBalyan
12.05.2016, 22:16
Շնորհակալություն:Այն ինչ դուք ստեղծել եք Ձեր կայքում ես էլ ցանկացել եմ ունենալ իմ համակարգչում և բնականաբար իմ առարկայի շրջանակներում:Ռուսական տարբերակը վաղուց ներբեռնել էի,բայց հայկական տարբերակից տեղյակ չէի:Ուրախ եմ,որ այս կայքում տեղեկացա նրա մասին ինչ վաղուց ինձ հետաքրքրում էր:
Ցավում եմ,որ նոր եմ ներգրավել կրթական ֆորումում,բայց առաջին քայլերն արել եմ ու դեռ ամեն ինչ առջևում է:

Լիլ
13.05.2016, 22:44
Կարևոր առաջարկություն էր, կարծում եմ շատերին կհետաքրքրի:

AnnaBalyan
13.05.2016, 23:04
Շնորհակալություն գրառման համար:

Արեն
15.05.2016, 11:37
Թեստավորման, դասապրոցեսը ռացիոնալ կազմակերպելու համար լավագույն միջոց է նաև ԻմԴպրոց կրթական կայքը:

AnnaBalyan
15.05.2016, 21:16
Շնորհակալություն աջակցության համար:Կհետևեմ նաև այդ կայքին:

thana
17.05.2016, 11:00
Հարգելի Աննա https://www.youtube.com/watch?v=MDq3KnKrtlc, https://www.youtube.com/watch?v=UU_1Id2hQoY հասցեներում ես անցած տարի տեղադրել եմ այդ ծրագրից օգտվելու տեսադասեր, չնայած այն օգտագործում եմ արդեն 4 տարի և շատ գոհ եմ, մի անգամ կազմել եմ թեստերը և այսքան ժամանակ օգտագործում եմ,միայն որոշ դասագրքերի փոփոխվելու ժամանակ եմ փոփոխություն կատարել: Ի դեպ , ես էլ եմ ռուսերեն տարբերակից գտվել, քանի որ տեղյակ չէի հայերեն թարգմանության մասին, իսկ երբ իմացա, արդեն ահռելի աշխատանք էի կատարել: Այնպես, որ շատ լավ ծրագիր է:

AnnaBalyan
17.05.2016, 17:02
Շնորհակալություն պարոն Աղեկյան անպայման թեստեր կուղարկեմ նաև կենսաբանություն առարկայից:Այդ նպատակով դիմել եմ ֆորումում կենսաբաններին փոխանակելու թեստեր,եթե հաջողվի այն իրականացնել անպայման կուղարկեմ:Բայց չգիտեմ ինչու Ձեր կայքից ծրագիրը ներբեռնելու ժամանակ հայերեն լեզուն ցույց չտվեց:Կօգնեք ճիշտ ներբեռնեմ հայերեն տարբերակը:Կանխավ շնորհակալություն:

AnnaBalyan
17.05.2016, 17:06
Շնորհակալություն արձագանքի համար:Ես էլ վաղուց ռուսական տարբերակը ներբեռնել էի բայց չէի կիրառում,իսկ հայկականի մասին տեղեկացա ֆորումում:Շնորհակալություն մեկ անգամ ևս աջակցության համար:Ես էլ կսկսեմ կիրառել այն իմ առարկայի շրջանակներում և իմ կոլեգաներին էլ խորհուրդ կտամ օգտագործել:

Գագիկ
17.05.2016, 20:38
Կրկնեմ Անահիտին գրած պատասխանս այստեղ.

Հարգելի Անահիտ, Դուք օգտագործում եք բավականին հին վերսիա՝ MyTestX, 3 տարուց ավելի է, որ գոյություն ունի MyTestPro-ն, և ես դա եմ թարգմանել հայերեն:
Եթե այս նոր վերսիայից օգտվեք, ապա ծրագիրը տեղադրելիս կարող եք լեզուներից ընտրել հայերենը:
Ձեր ասած թեստերը նախ պետք է անցկացնել նոր վերսիայի, հետո արդեն կարելի է ունենալ դրանց հայերեն ինտերֆեյսով տարբերակները:

ԵՆԻՄՐԱ
18.05.2016, 13:00
Ինձ թվում է բոլորին էլ անհրաժեշտ են այդ թեստերը:Շնորհակալ կլինենք օգնության համար:

Sam
28.03.2017, 01:05
Առաջարկում եմ studentstesting.com (http://studentstesting.com) կայքը, որտեղ առայժմ տեղադրված են ԳԹԿ միասնական քննությունների առցանց թեստեր մաթեմատիկա, հայոց լեզու, անգլերեն և գերմաներեն առարկաներից: Կարող եք փորձել: Տեղեկությունների համար կարող եք այցելել կայք կամ սեղմել այստեղ (https://www.youtube.com/watch?v=VBcDbXRz_t8):

Larisa0504
30.03.2017, 23:41
Ասացեք խնդրեմ, իսկ Պատմության թեստեր լինելու են, ունեք տեղեկություն:

Sam
31.03.2017, 00:19
Պատմության թեստեր այս տարի չենք հասցնի կազմել, սակայն մյուս տարի կլինի: Եթե մասնագետները կազմեն թեստ(մեզ պետք են միայն շտեմարանների համարները), ապա կարճ ժամանակում կտեղադրենք:

AnnaBalyan
31.03.2017, 02:42
Իսկ կենսաբանության թեստեր կլի՞նեն:

Sam
31.03.2017, 16:01
Ֆիզիկա, հայոց պատմություն, կենսաբանություն և քիմիա առարկաներից թեստեր նախատեսում ենք մյուս տարի:

Արփինե Մ
12.12.2017, 22:51
Այս ծրագիրի կիրառումը օգնում է ուսուցչին` հնարավորություն տալով նրան խնայել ժամանակը և ջանքերը:

Վարդանյան Սուսաննա
13.12.2017, 20:07
Ես օգտվում եմ Google Forms-ից: Մեկ օրինակ՝ https://docs.google.com/forms/d/11dPfNhts1VLejZuV6be8QQHYWkRNM1NZinIklqZpcJI/prefill