PDA

Դիտել ողջ տարբերակը : Գիրք նվիրելու օր

Դարբինյան_Վանաձոր17
23.02.2016, 10:30
Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան 147-ամյակի կապակցությամբ Հայաստանի Գրողների միության նախաձեռնությամբ փետրվարի 19-ը հռչակվել է որպես գիրք նվիրելու օր:
Վանաձորի Մովսես Խորենացու անվան N17 ավագ դպրոցի աշակերտները գիրք նվիրեցին Լոռու մարզպետ պարոն Ա. Նալբանդյանին:
Դպրոցի աշակերտները նվիրեցին գրքեր նաև դպրոցի գրադարանին:
Կազմակերպիչ` դպրոցի գրադարանավար Ռ. Սուքիասյան և Տ. Ջիլավյան
3198320132003199

Դարբինյան_Վանաձոր17
23.02.2016, 10:32
Փետրվարի 19-ին Վանաձորի առաջնորդանիստ Սբ Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Աբրահամ քահանա Մարտիրոսյանը հանդիպեց դպրոցի աշակերտների հետ, զրուցեց 8-րդ դասարանցիների հետ, պատասխանեց հետաքրքող հարցերին:
Տեր հայրը խոսեց աղանդավորության վնասակար, քայքայիչ ազդեցության մասին: Հորդորեց աշակերտներին ուշադիր լինել զանազան գայթակղություններից և հոգևորսությունից, որոնք ընկած են աղանդավորության հիմքում:
Կազմակերպիչ՝ Տ.Ջիլավյան
3204320232033205

izabet
09.03.2016, 01:46
Դպրոցում չեմ աշխատում,քանզի անցել եմ... բայց կապս աշակերտների հետ շարունակվում է:Մշակույթի տանը ղեկավարում եմ Ա8+ թատրոնը:Թումանյանի ծննդյան օրվա առթիվ բեմադրեցինք «Գիքոր»ը և հրավիրեցինք գրող, գրականագետ,լրագրող Հովիկ Չարխչյանին:Գրողի և պատանի դերասանների,գրադարանի ակտիվ ընթերցողների միջև զրույցը անցավ հաճելի մթնոլորտում:

Լուսինե Ա.
22.10.2017, 17:10

Հաջողված միջոցառում է,շնորհավորում եմ: