PDA

Դիտել ողջ տարբերակը : Արտադասարանական միջոցառումների կրթադաստիարակչական նշանակությունը



E_Melqonyan
18.11.2015, 02:15
Թեմայում ներկայացվում են միջոցառումներ «Կեսաբանություն» առարկայից, որոնց օգտագործումը կնպաստի ուսուցչի ժամանակի խնայողությանը, ինչպես նաև սովորողների մտահորիզոնի ընդլայնմանը, կմեծացնի գործնական հմտությունները:

«Պաշարների շտեմարան» կայքում (http://lib.armedu.am/resource/8789) տեղադրված է «ԾԱՂԻԿ» խորագրով միջոցառումը 6–7-րդ դասարանների համար:

Ստորև ներկայացվում է Ռուբինա Հարությունյանի մեկնաբանությունը նյութի վերաբերյալ.


Հարգելի Մելքոնյան՝ ծանոթացա միջոցառման սյուժեին և մեջս միտք ծագեց այն ընդարձակել և միջոցառումն անցկացնել 10-րդ դասարանում թեման ուսումնասիրելիս : Կարծում եմ , որ դուք դեմ չեք լինի , եթե սյուժեում որոշ փոփոխություններ կատարեմ և համապատասխանեցնեմ ավագ դպրոցի ծրագրին: Ի դեպ բաց դասի նյութն արդեն օգտագործել եմ: Այն ինձ շատ օգնեց բարձր մակարդակով և հագեցած բաց դաս անցկացնելու , որի համար շնորհակալ եմ Ձեզ: ավագ դպրոցի կենսաբանության ուսուցչուհի Ռուբինա Հարությունյան

Լ. Գյուրջինյան
21.01.2016, 00:36
Տիկին Մելքոնյան օգտագործելով ստեղծագործական և արվեստագործական մոտեցումներ ուրախ միջոցառման օգնությամբ բավական հեշտացրել եք ՙՙԾաղիկ ՚՚ թեմայի լիարժեք ըմբռնումն ու յուրացումը: Միջոցառման սյուժեն աչքի է ընկնում բարձր ճաշակով և խորը գիտելիքների պաշարով, որը, ինչ խոսք, դուրս գալով դասագրքի սահմաններից աշակերտների մոտ կձևավորի աշխարհայացք ու լայն մտահորիզոն: Նաև լավ օրինակ ու օգնություն կարող է հանդիսանալ ինձ և ինձ նման շատ սկսնակ ուսուցիչների համար՝ ուսուցման պրոցեսը ճիշտ և արդյունավետ կազմակերպելու գործում:Եվ մեկ հարց, եթե կարելի է.ՙՙ Ո՞րն է դաս-միջոցառման սոցիալական նպատակը՚՚:Շնորհակալություն

E_Melqonyan
22.01.2016, 21:49
Սիրելի Լուսինե ուրախ եմ,որ իմ տեղադրած նյութը կարող է օգտակար լինել շատ մանկավարժների համար:Շնորհկալություն նման կարծիքի համար:Միջոցառման սոցիալական նպատակը հետևյալն է.սովորողների մեջ համագործակցային հմտությունների զարգացումը,փոխօգտակար փոխհարաբերությունների ստեղծումը,միասնական ուժերով լավագույն արդյունքի հասնելու ձգտումը:

Arpine1980
31.01.2016, 16:29
Սիրելի տիկին Մելքոնյան,Ձեր<<Ծաղիկ>>միջոցառման նյութի օգնությամբ ես հայտնվեցի հեքիաթային մի դրախտում,որի անունն է Հայաստանի բնաշխարհ:Ես աշխատում եմ հիմնական դպրոցում որպես դասվար:Կարող եք ինձ օգնել միջոցառման նյութը պարզեցնել և հարմարացնել տարրական դասարանների համար:Նախապես շնորհակալություն:Ցանկանում եմ Ձեզ բարի օր:
Հարգանքներով`Արփինե,174հիմնական դպրոց:

Gayane_Buldoyan
03.02.2016, 15:05
Հարգելի Մելքոնյան
Ինձ շատ հետաքրքրեց ձեր տեղադրած նյութը : Խնդրում եմ , ուղղորդել , ինչպես կարելի է ավելի արագ և արդյունավետ իրականացնել միջոցառումը :

E_Melqonyan
05.02.2016, 00:28
Սիրելի Արփինե ՝
Պատրաստ եմ Ձեզ աջակցել միջոցառումը տարրական դասարաններում անցկացնելու համար : Սյուժեից կրճատեք ծաղկավոր բույսերի կրկնակի բեղմնավորման , սերմի և պտղի առաջացման վերաբերյալ հատվածները , և այն մատչելի կդառնա տարրական դասարանների սովորողների համար :
Հարգանքներով ՝ Մելքոնյան

E_Melqonyan
05.02.2016, 00:37
Սիրելի Բուլդոյան ՝
Կարող եմ Ձեզ տրամադրել ծաղկային դեկորացիաներով հանդերձանքներ միջոցառման մասնակիցների համար , ինչպես նաև միջոցառման սյուժեում ընդրկված ծաղիկները պատկեող պաստառներ :

Հարգանքներով ՝ Մելքոնյան

Gayane_Buldoyan
12.02.2016, 23:24
Սիրելի Մելքոնյան,

անչափ շնորհակալ կլինեմ տրամադրվելիք օգնության համար, քանզի դա բավականաչափ կխնայի իմ ժամանակը:

Հարգանքներով,
Բուլդոյան

E_Melqonyan
14.04.2016, 12:48
«Պաշարների շտեմարանում» տեղադրված է նոր միջոցառման՝ բաց դասի պլան՝ «Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներ» թեմայով (http://lib.armedu.am/resource/8788)

E_Melqonyan
14.04.2016, 16:41
Հարգելի Հարությունյան ուրախ եմ, որ իմ տեղադրած նյութերը օգտագործվում են նաև ավագ դպրոցում:Իհարկե դեմ դեմ լինի,եթե նյութին ստեղծագործաբար մոտենալով այն համապատասխանեցնեք ավագ դպրոցի պահանջներին:Պատրաստ եմ ձեզ աջակցել այդ,ինչու չէ նաև այլ՝ մասնագիտական և մեթոդական հարցերում:Հարգանքներով Մելքոնյան:

nvard16
18.04.2016, 15:00
Հարգելի Է. Մելքոնյան ՝
<<Ծաղիկ>> թեմայով միջոցառման սյուժեն շատ հետաքրքիր է և հագեցած տարաբնույթ տեղեկատվություններով : Ամենալավն այն է , որ սյուժեում հմտորեն անդրադարձել եք բնապահպանությանը , ինչը շատ կարևոր է սովորողների էկոլոգիական դաստիարակության համար : Նախատեսում եմ նյութի հիման վրա ներկայացում դնել «Հայաստան Ծառատունկ Ծրագրի» Կարինի Մայքլ եւ Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական կենտրոնում,մի խումբ ուսուցիչների ներկայացնելու համար: Ցանկանում եմ , որ Ձեր կողմից բնապահպանական ուղղություն ունեցող նյութերի տրամադրումը մասնագետներին լինի շարունակական:
Շնորհակալություն նման աշխատանքի համար :
Նվարդ Գևորգյան «Հայաստան Ծառատունկ Ծրագիր» կրթական բաժնի աշխատակից

E_Melqonyan
25.04.2016, 21:21
Հարգելի Նվարդ Գևորգյան շնորհակալ եմ արձագանքի համար:Իհարկե բնապահպանական ուղղվածություն ունեցող նյութերի տրամադրումը ուսուցիչներին կարևոր է:Որպես բնագիտական առարկաների դասավանդող շատ արդիական եմ համարում սովորողների էկոլոգիական դաստիարակությունը:Ձեր կենտրոնն այդ առումով լայնածավալ աշխատանքներ է կատարում:Մաղթում եմ Ձեզ հաջողություններ:Հարգանքներով Է. Մելքոնյան:

Գայուշիկ
10.05.2016, 23:47
Հարգելի Էմմա Մելքոնյան, այսօր 9-րդ դասարանում անցկացրի բաց դաս ԳՄՕ-ների մասին, որի սկզբնաղբյուրը Ձեր տեղադրած նյութն էր: Դասը արժանացավ ներկաների՝ տնօրենության, մանկավարժների հավանությանը: Սա ավելի ոգևորեց սովորողներին, ովքեր, ըստ դասի պլանի, ներկայացրին նյութն ամբողջությամբ: Ուսանելի դասի համար հայտնում եմ իմ խորին շնորհակալությունը: Հարգանքներով՝ Գայանե Հ.

E_Melqonyan
12.05.2016, 19:43
Հարգելի Գայանե Հ. Ձեր գրառումն էլ ինձ ոգևորեց և մեջս ցանկություն առաջացավ նոր աշխատանքներով հանդես գալու:Շնորհակալ եմ բարի խոսքերի համար:Է.Մելքոնյան

անուլ
17.05.2016, 22:11
Հարգելի Մելքոնյան՝ ծանոթանալով <<Ծաղիկ>>թեմային,միջոցառում անցկացրեցի 6-րդ դասարանում,որը մեծ հետաքրքրություն առաջացրեց աշակերտների շրջանում:Շնորհակալություն

անուլ
17.05.2016, 22:17
Հարգելի Մելքոնյան <<Ծաղիկ>> թեմային ծանոթանալով, միջոցառում անցկացրեցի 6-րդ դասարանում, որը ոչ միայն հետաքրքրություն առաջացրեց աշակերտների մոտ, այլև մի շարք կրթադաստիարակչական կարևոր հարցեր լուծվեցին՝ տվյալ թեմայից գիտելիքերը խորացան և զարգացավ աշակերտների ինքնուրույնությունը: Այսպիսի դասերը կարևոր են (մանավանդ բուսաբանություն առարկան), քանի որ հետագայում համարյա չեն ուսումնասիրվում:

Mirzoyan51
22.05.2016, 12:44
Կարծիք
Հարգելի Է.Մելքոնյան<< Ծաղիկ>> թեմայով միջոցառման սյուժեն և << ԳՁՕ.հրաշք,թե չարիք>> բաց դասի նյութը օգտակար են և շատ ուսանելի:Դրանք պարունակում են հարուստ տեղեկատվություն քննարկվող թեմաների վերաբերյալ,դյուրըմբռնելի են,շարադրանքներում ակնհայտ է տրամաբանական հաջորդականությունը:Ձեր սեփական ստեղծագործական միտքը հմտորեն համադրել եք գիտական փաստացի տվյալների հետ:Արդյունքում ստացվել են մանկավարժի ժամանակը խնայող հիանալի աշխատանքներ,ինչի կարիքն այսօր մենք շատ ունենք:<<Ծաղիկ>> միջոցառման նախաբանում հանգամանորեն ներկայացրել եք արտադասարանային միջոցառումների կրթադաստիարակչական նշանակությունը,հիմնավորել հանրակրթական ծրագրերի բեռնաթափման պարագայում արտադասարանային միջոցառումների կարևորությունը ծրագրից դուրս մնացած հարցերի լուսաբանման համար:Շատ արդիական է ԳՁՕ-ների մասին բաց դասի նյութը:Այդպիսի բովանդակությամբ դասերի անցկացումը բարձր դասարանցիների մոտ առողջ ապրելակերպի ձևավորման լավագույն միջոց է:Լավ է նաև այն,որ աշխատանքների վերջում նշել եք օգտագործված գրականության ցանկը:


Գայանե Միրզոյան
Նոր Նորքի Կ.Դեմիրճյանի անվան հ.139 ավագ դպրոցի կենսաբանության 1-ին տարակարգի վերապատրաստող ուսացիչ,կենսաբանական գիտությունների թեկնածու,կենսաբանության աշխատանքային տետրերի համահեղինակ,կենսաբանության մեթոդական ձեռնարկների համահեղինակ,,կենսաբանության 8-րդ դասարանի դասագրքի համահեղինակ,կենսաբանության պետական ավարտական և միասնական քննությունների առաջադրանքների շտեմարանների համահեղինակ:

E_Melqonyan
22.05.2016, 22:03
Հարգելի Գայանե Միրզոյան անկեղծ ասած Ձեր կարծիքն ինձ շատ ուրախացրեց:Կարևորում եմ բոլոր այն մանկավարժների կարծիքն,ովքեր օգտվում են իմ տեղադրած նյութերից: Պատրաստ եմ արակցելու բոլոր նրանց,ովքեր դրա կարիքն ունեն:Շնորհակալություն:

E_Melqonyan
22.05.2016, 22:13
Հարգելի անուլ ուրախ եմ,որ 6-րդ դասարանում անցկացրած միջոցառումը ծառայել է սյուժեյի նախաբանում նշված նպատակին:Շնորհակալություն:

lusine.G.
23.05.2016, 14:24
Հարգելի Մելքոնյան ծանոթ լինելով Ձեր արտադասարանային միջոցառումների ձեռնարկներին և օգտվելով դրանցից,կրկին մեծ հավանություն տվեցի Ձեր նոր նյութերին և դրանք անպայման կօգտագործեմ ավագ դպրոցում ավելի հետաքրքիր ու հագեցած դասեր անցկացնելու համար:Սակայն իմ մեջ հարց է առաջանում,թե ինչպես պետք է գնահատել<<ԳՁՕ.հրաշք,թ չարիք>>թեմայով բաց դասի խմբային աշխատանքը:Խնդրում եմ ուղղորդեք ինձ այդ հարցում:Սպասում եմ Ձեր պատասխանին:Շնորհակալություն:

E_Melqonyan
23.05.2016, 22:24
Հարգելի Լուսինե Գ. բաց դասի անցկացման ժամանակ խմբային աշխատանքները գնահատելիս ես առաջնորդվում եմ հետևյալ չափանիշներով.1. խմբում բոլոր անդամների մասնակցությունը 2. աշխատանքի մատուցման ամբողջականությունը 3.նյութի ներկայացման տրամաբանական հաջորդականությունը 4.ինքնուրույն և ճիշտ եզրահանգումներ անելու կարողությունը 5.խնդրահարույց հարցերին իրատասական լուծումներ տալու կարողությունը 6.նախապես իրենց կողմից հավաքած տեղեկատվությունը բաշխիչ նյութում ճիշտ ընդգրկելու կարողությունը 7.իրավիճակային/չնախատեսված/ հարցեր առաջանալիս ճիշտ կողմնորոշվելու կարողությունը 8.բաշխիչ նյութում առկա տվյալների և փաստերի հիման վրա աղյուսակներ, գծապատկերներ,հասկացությունների քարտեզներ կազմելու հմտությունը 9.այդ աղյուսակներն ու գծապատկերները տրամաբանորեն ներկայացնելու հմտությունը 10.այո-ն կամ ոչ-ը հիմնավորող փաստարկները համոզիչ ձևով ներկայացնելու կարողությունը:Բոլոր 10 ենթակետերի պահանջները բավարարելու դեպքում խումբը ստանում է 10 միավոր:Գնահատման վերոնշյալ չափանիշները բաշխիչ նյութի հետ միասին բաժանում եմ խմբերին:Սա ուղղորդում է սովորողներին խմբում ճիշտ ու արդյունավետ աշխատանք կազմակերպելու և գնահատելու իրենց աշխատանքը:

Anahit-z
26.05.2016, 12:20
Հարգելի E.Melqonyan առանձնահատուկ շնորհակալություն եմ հայտնում ԳՄՕ-ների մասին նյութի համար:Համացանցում երկար որոնումների ընթացքում գտա Ձեր տեղադրած նյութը,որն անչափ ուրախացրեց ինձ տեղեկատվության բազմազանությամբ և ամենատարբեր մեկնաբանություններով:Այն ինձ օգնեց ուսուցիչների վերապատրաստման դասընթացում ինձ հանձնարարված աշխատանքը լավագույնս ներկայացնելու:Ծաղիկ թեմայով միջոցառման սյուժեն ուսումնասիրելիս մեջս ռոմանտիկ տրամադրություններ առաջացան:Հաջորդ ուստարում այդ նյութը ևս անպայման կօգտագործեմ:Ուրախ կլինեմ,եթե այդ միջոցառմանը ներկա լինեք որպես սյուժեյի հեղինակ:Նախապես ես Ձեզ կտեղեկացնեմ այդ մասին:Առայժմ:

E_Melqonyan
26.05.2016, 20:36
Anahit-z ջան ուրախ եմ այն բանի համար, որ իմ աշխատանքով օգտակար եղա ևս մեկ ուսուցչի:Սիրով ներկա կլինեմ Ձեր կողմից կազմակերպվելիք միջոցառմանը:Շնորհակալություն:

AsyaY
09.04.2017, 15:38
Հարգելի Է.Մելքոնյան կարծում եմ ,որ արտադասարանական միջոցառումները մեծ նշանակություն ունեն ուսումնադաստիարակչական գործընթացում:Լավագույն նպատակներից մեկը.խոսեցնենք բոլոր երեխաներին,բեմ բարձրացնենք շնորհալիներին,/մանավանդ որ թույլ ընդունակությունների տեր աշակերտներ են,պասիվ են դասերի ընթացքում/: