PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիքիպեդիայում հոդված ստեղծելը



gayane0803
28.06.2015, 01:59
Հարգելի կոլեգաներ բոլորս քաջ գիտակցում ենք, որ համացանցը ներխուժել է մեր կենցաղը: Առանց նրա մեկ օր մեր կյանքը չենք պատկերացնում: Աշակերտները ևս հաճախ են օգտվում համացանցից, հատկապես` հայերեն Վիքիպեդիայից: Անհրաժեշտ նյութն այնտեղ չգտնելով` նրանք դիմում են ռուսական Վիքիպեդիային:
Իսկ ովքեր են ստեղծում այդ հոդվածները? Գիտեն, արդյոք, նրանք? Ցավով պիտի նշեմ, որ հայերեն Վիքիպեդիան համալրելու մեծ կարիք ունի: Դա անում են կամավորները: Այս հայրենանվեր գործում եթե յուրաքանչյուրս ներդնենք մեր փոքր լուման` հայրենանվեր աշխատանք արած կլինենք: Ուստի ցանկանում եմ այս բաժնում սովորենք ինչպես խմբագրել հոդվածներ և ինչպես այն ստեղծել զրոյից: Հուսամ, որ ակտիվ մասնակցություն կունենաք քննարկումներին և ձեր գիտելիքները կփոխանցեք աշակերտներին:
Ինչ է Վիքիպեդիան, երբ է այն ստեղծվել, ինչ նպատակ է հետապնդում? Այս և այլ հարցերի պատասխաններ կարող եք ստանալ, եթե կարդաք հետևյալ հղումով հոդվածը.
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%BA%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1
Շնորհակալություն

gayane0803
28.06.2015, 02:20
Եվ այսպես. նախ և առաջ պետք է ստեղծել մասնակցային հաշիվ https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB կայքում:
Դրա համար պետք է սեղմել <Ստեղծել մասնակցային հաշիվ> կոճակը: Շարունակությունը խնդրում եմ դիտել ներքոնշյալ հղումով տեսանյութում, որը պատրաստել է Աշոտ Ջանիբեկյանը: Շնորհակալություն նրան բոլոր տեսանյութերի համար:
https://www.youtube.com/watch?v=9VSH2JEZONQ

gayane0803
28.06.2015, 02:29
Դե, եթե արդեն գրանցվել եք, սեղմում եք վերին աջ անկյունում գտնվող <Մուտք գործել> կոճակը: <Մասնակցային անուն> դաշտում գրում եք ձեր մասնակցային անունը` լոգինը, իսկ <Գաղտնաբառ> դաշտում` գաղտնաբառը: Այնուհետև սեղմում եք <Մտնել> կոճակը:
https://commons.wikimedia.org/wiki/File:%D5%84%D5%BF%D5%B6%D5%A5%D5%AC_%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3.jpg

gayane0803
02.07.2015, 21:44
Բացվում է կցված ֆայլում պատկերված պատուհանը.
3025:
Միշտ ուշադրություն դարձրեք Ձեր մասնակցային անվանման կողքի թվին. եթե այն 0 է` նշանակում է ծանուցում չունեք, եթե 1 է և ավելի, ուրեմն ունեք ծանուցումներ: Անպայման կարդացեք:
Քննարկում կոճակի օգնությամբ կարող եք մասնակցել քննարկման որևէ մասնակցի հետ: Բացվում է հետևյալ պատուհանը.
3026:
<Սևագրություն> բաժնում կարող եք պահպանել ստեղծվող հոդվածները, հատկապես` եթե այն այլ լեզվից եք թարգմանում: Վերջացնելուց հետո նոր կարող եք տեքստն ամբողջությամբ նշել` ctrl+A կոճակների համատեղ սեղմումով և copy, paste գործիքների օգնությամբ տեղափոխել խմբագրման հիմնական դաշտ:
<Ներդրում> բաժինը ցույց է տալիս Ձեր ներդրումները:
Դուրս գալու համար անպայման սեղմեք <Դուրս գալ> կոճակը:

gayane0803
02.07.2015, 22:24
<Որոնել> դաշտում գրում ենք որոնվող թեմայի անվանումը, օրինակ` Պետրոս Դուրյան: Տե'ս նկարը.
3027:
<Կարդալ> բաժնում կարդում ենք տեքստը: Եթե ցանկանում ենք ավելացնել թեման` սեղմում ենք <Խմբագրել> կոճակը: Բացված պատուհանում ավելացնում ենք նյութը: Եթե ցանկանում ենք այն պահել` սեղմում ենք <Հիշել էջը> կոճակը:
<Նախադիտել> կոճակով տեսնում ենք նախնական տեսքը:
<Կատարված փոփոխությունները> կոճակը սեղմելով` բացվում է խմբագրման պատուհանը, որտեղ կարող եք տեսնել ընթացիկ տարբերակը և Ձեր տեքստը:
<Բեկանել> կոճակի օգնությամբ կարող եք փոփոխությունները չեղարկել: Տե'ս նկարը.
3028
Վերևի աջ անկյունում գտնվող <Դիտել պատմությունը> կոճակով կարող եք տեսնել, թե ովքեր են աշխատել հոդվածի վրա, վերջին խմբագրողին, համեմատել կատարված փոփոխությունները և այլն:
<Աստղ> կոճակի օգնությամբ կարող եք բացված էջն ավելացնել Ձեր հսկողության ցանկին:
<Ավելին> կոճակն առաջանում է մի քանի օրից, որի աջ մասում գտնվող սլաքի օգնությամբ բացված կոճակի <Տեղափոխել այս էջը> հրամանով կարող եք վերանվանել էջը: Եթե այս կոճակը չկա` էջի անունը չեք կարող փոխել:

gayane0803
08.06.2016, 20:45
Վերևում ամենից ձախ գտնվող «ավանդական» կոճակի մոտ դրոշակ դնելով` էջը ցուցադրվում է արևմտահայերեն: Նախկին տեսքին վերադառնալու համար նորից դրոշակը հանում ենք: «Ծանուցումներ» կոճակի կողքի կոճակը ցուցադրում է հաղորդագրությունները: Եթե թիվը 0 է` հաղորդագրություն չունեք: Տե'ս նկարը:

gayane0803
08.06.2016, 21:14
Եվ այսպես, անցնենք ամենակարևոր մասին` նոր հոդված ստեղծելուն:
Վիքիպեդիա գլխավոր էջի «Որոնել» դաշտում գրում ենք փնտրվող թեմայի վերնագիրը, օրինակ` ինտերակտիվ: Եթե նման վերնագրով հոդված գոյություն ունի` բացվում է հոդվածների ցանկը, հակառակ դեպքում կարմիր գույնով գրվում է` Ստեղծել «Ինտերակտիվ» էջը այս վիքիում: Սեղմում ենք «Ինտերակտիվ» բառի վրա ու սկսում խմբագրումը: Որպեսզի հոդվածն ավելի գրագետ լինի, կարելի է օգտվել ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով նման հոդվածների թարգմանությունից: Կարելի է օգտվել գրականությունից, սակայն աղբյուրն անպայման պետք է նշվի: Տե'ս նկարը.

gayane0803
08.06.2016, 21:21
Հոդվածը պետք է պարունակի հետևյալ բաղադրիչները`
1 Ներածություն
2 Բովանդակություն
3 Հոդվածի տեքստը
4 Խմբագրողի անունը
5 Պատկերներ
6 Աղբյուրներ և ծանոթագրություններ
7 Արտաքին հղումներ
8 Միջլեզվային հղումներ
9 Կատեգորիաներ
10 Կաղապարներ և տեղեկաքարտեր
Տե'ս հղումը` https://hy.wikipedia.org/wiki/%D5%95%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6:%D4%B4%D5%A1%D5%BD%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81/%D5%80%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%AB_%D5%AF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84

Նարինե Մուրադյան
09.06.2016, 22:39
Հարգելի gayane0803, Ձեր կողմից բացված թեման բավականին արդիական է, քանի որ մեր օրերում, երբ համացանցը մուտք է գործել մեր կյանք և դարձել ինֆորմացիայի ստացման առաջնային միջոց, շատ կարևոր է հավաստի աղբյուրների իմացությունը և օգտագործումը: Այդպիսի հավաստի աղբյուր է համարվում նաև հայերեն վիքիպեդիան:
Ես ինքս, լինելով հայերեն վիքիպեդիայի ակտիվ խմբագրող և ընթերցող, հասկանում եմ, որ հայերեն վիքիպեդիայի խմբագրման գործիքներին տիրապետելը ոչ միայն կարևոր է ինֆորմացիա ստանալու տեսանկյունից, այլև ունի հայապահպան նշանակություն, քանի որ առաջին հերթին անձի մեջ ձևավորում է ազգային ինքնագիտակցություն և պատկանելիության զգացում:
Ուստի շնորհակալություն եմ հայտնում Ձեզ այս թեման առաջ քաշելու և օգտակար ինֆորմացիա տեղադրելու համար:

gayane0803
10.06.2016, 01:27
Նախքան խմբագրմանն անցնելը ծանոթանանք խմբագրման գործիքներին (տե'ս նկարը).
3274

Գևորգյան Աննա
10.06.2016, 22:34
Գայանե ջան, իրոք, կարևոր նախաձեռնությամբ եք հանդես գալիս: Ես ինքս, կատարելով խմբագրական աշխատանքներ, որոշ առաջընթաց եմ նկատում հայերեն վիքիպեդիայի հարստացման գործում: Սակայն դա շարունակական աշխատանք է, և կարևոր է ավելի մեծ թվով մասնագետների ներգրավումը:

AnnaBalyan
10.06.2016, 22:48
Հարգելի gayane0803, Ձեր կողմից բացված թեման բավականին արդիական է, քանի որ մեր օրերում, երբ համացանցը մուտք է գործել մեր կյանք և դարձել ինֆորմացիայի ստացման առաջնային միջոց, շատ կարևոր է հավաստի աղբյուրների իմացությունը և օգտագործումը: Այդպիսի հավաստի աղբյուր է համարվում նաև հայերեն վիքիպեդիան:Շնորհակալություն:

gayane0803
11.06.2016, 01:05
Շնորհակալություն նաև Ձեզ: Քանի որ բոլորդ ուսուցիչներ եք, հույս ունեմ, որ (չնայած ձեր ծանրաբեռնվածությանը) կխթանեք աշակերտների խմբագրման գործընթացին: Քանի որ մենք այն մասնագետներն ենք, որ մեզ համար առաջնայինը միշտ եղել է պատվի գործը, ոչ թե` շահի: Չնայած ֆինանսական կողմն էլ շատ կարևոր է, բայց ինչ անենք, այս է իրականությունը:
Մեր լավ մանկավարժներից էլ Մանուշ Արզումանյանն այս թեմայով հեռավար դասընթաց է վարել: Եթե ցանկացողներ կլինեն ավելի խորանալու վիքիպեդիայի խմբագրման աշխատանքներում, կխնդրենք նրան կրկնել դասընթացը:

gayane0803
11.06.2016, 02:27
Word ծրագրով ստեղծված ֆայլով տեղադրում եմ խմբագրման գործիքների անվանումները և նրանց նշանակությունները:

gayane0803
11.06.2016, 23:29
Եվ, այսպես, անցնենք խմբագրման գործընթացին:
Ցանկացած հոդված, ինչպես, օրինակ` գիրքը, պետք է սկսվի ներածությունով, որտեղ հակիրճ, մի քանի նախադասությամբ, նկարագրվում է նյութը: Դրա համար սեղմում ենք գործիքների վահանալկի Թ գործիքին, գրում վերնագիրը, դնում ստորակետ և սկսում նկարագրությունը: Օրինակը կբերեմ իմ հոդվածներից մեկի` <Համակարգչով աշխատելու անվտանգություն> հոդվածի օգնությամբ:
'''Համակարգչով աշխատելու անվտանգություն''', անվտանգության համակարգ` նախատեսված ապահովելու մարդու անվտանգությունը համակարգչով աշխատելու ժամանակ աշխատավայրում, տանը, դպրոցում և այլուր։

gayane0803
11.06.2016, 23:38
Ներածությանը հաջորդում է բովանդակությունը, որը ոչ թե ստեղծում ենք մենք, այլ ձևավորվում է ավտոմատ, եթե գրել ենք նվազագույնը չորս վերնագիր` <Վերնագիր> գործիքի օգնությամբ: Օրինակ`
Բովանդակություն [թաքցնել]
1 Իրավական փաստաթղթեր
2 Աշխատավայրում
3 Ընդհանուր հիգիենիկ պահանջներ
4 Դպրոցում
5 Աշխատողի նստելու կեցվածքը
6 Համակարգչի բաղադրիչ սարքավորումների հնարավոր կողմնակի վնասակար ազդեցություններ
7 Անմիջական աշխատանքի տևողություններ
8 Ծանոթագրություններ
Եթե սեղմենք [թաքցնել] բառի վրա, ապա կերևա միայն <Բովանդակություն> բառը:

gayane0803
11.06.2016, 23:49
Հոդվածն անպայման պետք է գրվի հանրագիտարանային ոճով, այլապես այն կջնջվի Վիքիպեդիայի ադմինիստրատորների կողմից պահանջները չբավարարելու պատճառով: Բերեմ մի հատված իմ օրինակից.
== Իրավական փաստաթղթեր ==
Համակարգիչներին և դրանցից օգտվողների աշխատանքի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ`
Կազմակերպություններում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (համակարգիչների) անվտանգ շահագործման եվ օգտագործման» n 2.2.4-015-10 սանիտարական կանոնները եվ նորմերը հաստատելու մասին:
Վերևի == նշանները ձևավորվում են ավտոմատ` <Վերնագիր> գործիքը սեղմելուց հետո:
Տեղադրում եմ այս հոդվածիս հղումը.
https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B9%D5%B8%D5%BE_%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82_%D5%A1%D5%B6%D5%BE%D5%BF%D5% A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6
Եթե ցանկանում ենք որևէ խմբագրողի որոնել Վիքիպեդիայում, որոնման դաշտում գրում ենք` մասնակից: մեկ բացատ ենք թողնում և գրում մասնակցի լոգինը: Օրինակ, մասնակից: Gayane0803: Կբացվի այդ լոգինով մասնակցի անձնական էջը:

gayane0803
11.06.2016, 23:59
Հոդվածը ստեղծողի կամ խմբագրողի անունը հոդվածում չի նշվում։ Սակայն ցանկության դեպքում կարելի է տեսնել խմբագրման հեղինակ(ներ)ին. բավական է միայն սեղմել էջի վերևում գտնվող «Դիտել պատմությունը» հղումը («Խմբագրել» հղման կողքին)։
https://hy.wikipedia.org/wiki/%D5%95%D5%A3%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6:%D4%B4%D5%A1%D5%BD%D5%A8%D5%B6%D5%A9%D5%A1%D6%81/%D5%80%D5%B8%D5%A4%D5%BE%D5%A1%D5%AE%D5%AB_%D5%AF%D5%A1%D5%BC%D5%B8%D6%82%D6%81%D5%BE%D5%A1%D5%AE%D6%84
Այդտեղ երևում են նաև բոլոր խմբագրողների անվանումներն իրենց կատարած աշխատանքներով, և կարող ենք անընդհատ համեմատել հին ու նոր տարբերակները:

gayane0803
12.06.2016, 00:42
Հոդվածն ավելի հետաքրքիր և պատկերավոր դարձնելու համար անհրաժեշտ է տեղադրել թեմային առնչվող պատկերներ: Ընդ որում, պատկերները կարելի է բեռնել Վիքիպահեստից: Այնտեղ կարելի է ավելացնել նաև սեփական աշխատանքները և բեռնել դրանք:
1. Վիքիպահեստից բեռնելու համար Վիքիպեդիայի գլխավոր էջի ներքևում գտնվող Վիքիպահեստ հղման վրա սեղմում ենք (տե'ս նկարը).
3277 կամ մտնում ենք հետևյալ հղումը` https://commons.wikimedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D4%B7%D5%BB
Որոնման դաշտում գրում ենք նկարի անունը, օրինակ` Հովհաննես Թումանյան, և սեղմում ստեղնաշարի Enter կոճակը: Բացվում են Թումանյանի նկարները, որտեղից ընտրում ենք անհրաժեշտ նկարը, այնուհետև նկարի վերևում գրված File:Հովհաննես Թումանյան.jpg անվանումից նշում ենք <Հովհաննես Թումանյան.jpg>, մկնիկի աջ սեղմումով բացված հրամաններից ընտրում ենք պատճենել (Копировать) հրամանը, սեղմում ենք գործիքների վահանակի <Ներկառուցվածք նիշք> գործիքը, բացվում է հետևալ պատկերը.
3278
<Նիշքի անուն> դաշտում մկնիկի աջ սեղմումով բացված հրամաններից սեղմում ենք տեղադրել (Вставить) հրամանը, <Նկարագրություն> դաշտում գրում ենք նկարագրություն, դիրքում ընտրում անհրաժեշտ դիրքը և սեղմում <Ավելացնել> կոճակը:
Պատկերները լինում են ազատ և ոչ ազատ: Ուստի այն ավելացնելուց առաջ խնդրում եմ կարդալ հետևյալ հղումը.
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8D%D5%BA%D5%A1%D5%BD%D5%A1%D6%80%D5%AF%D5%B8%D5%B2:%D4%B2%D5%A5%D5%BC%D5%B6%D5%A5%D5%AC

gayane0803
12.06.2016, 01:12
Վիքիպահեստում մեր ստեղծած նկարը տեղադրելու համար սեղմել հետևյալ հղումը.
https://commons.wikimedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D4%B7%D5%BB
Ձախ կողմում սեղմել <Բեռնել նիշք> հրամանը, բացված պատուհանում սեղմել <Select media files to share> կոճակը, այնուհետև համակարգչից ընտրել անհրաժեշտ նկարը, սեղմել <Շարունակել (Continue)> կոճակը, նշել This file is my own work (Այս ֆայլը իմ սեփական աշխատանքը) հրամանը, սեղմել Next (Հաջորդ) կոճակը, բացված պատուհանում լրացնել անհրաժեշտ դաշտերը և կրկին սեղմել Next (Հաջորդ): Ֆայլի անվանումը կգրվի հետևյալ տեսքով` [[File:Պատկեր ավելացնել.jpg|thumb|Նիշքի ավելացում]], որտեղից պետք է պատճենել File:-ից հետո գրվածը և տեղադրել հոդվածում:
Կարելի է միանգամից տեղադրել նաև մի քանի նկար:
Դրա համար գործիքների վահանակի վրա սեղմել <Պատկերասրահ> գործիքը, կգրվի հետևյալը`
Example.jpg|Նկարագրություն1
Example.jpg|Նկարագրություն2
Այստեղ Example բառի փոխարեն գրել նկարների պատճենված անունները:

gayane0803
12.06.2016, 23:28
Եթե տեղեկությունը գրելու ժամանակ օգտվել ինք ինչ-որ աղբյուրից, ապա այդ աղբյուրը անպայման պետք է նշվի: Դա արվում է ծանոթագրությունների միջոցով: Դրա համար խմբագրման ժամանկ էջի ներքևում ունենք` Բաժիններ == == === === == Կենսագրություն == == Պատմություն== == Ստեղծագործություններ == == Աշխատություններ == == Ֆիլմագրություն == == Սկավառակագրություն == == Երկեր == == Տես նաև == == Գրականություն == == Պատկերասրահ == == Ծանոթագրություններ == {{ծանցանկ}} == Արտաքին հղումներ == == Աղբյուրներ == , որտեղից էլ ընտրում ենք == Աղբյուրներ == կամ Ծանոթագրություններ == {{ծանցանկ}}:
Իմ օրինակի դեպքում մինչև խմբագրելն այն ունի հետևյալ տեսքը`
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
Խմբագրելուց հետո` տե'ս նկարը.
3279
Ծանոթագրություն 1-ը արվել է հետևյալ ձևով`

== Իրավական փաստաթղթեր ==
Համակարգիչներին և դրանցից օգտվողների [[աշխատանք]]ի կազմակերպմանն ու պայմաններին ներկայացվող հիգիենիկ պահանջներ`
Կազմակերպություններում էլեկտրոնային հաշվիչ մեքենաների (համակարգիչների) անվտանգ շահագործման եվ օգտագործման» n 2.2.4-015-10 սանիտարական կանոնները եվ նորմերը հաստատելու մասին<ref name="որոշում">[http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=63216 Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն]</ref>
<ref></ref>-ը վերցրված է Վիքի գծանշում-ից: Այն նշանակում է հղում: Հղումներն արդեն կբացատրեմ հաջորդ թեմայում:
Ցավում եմ, որ ուսուցիչները պասսիվ են:

gayane0803
13.06.2016, 22:41
Հղումները լինում են ներքին և արտաքին:
Ներքին հղումը հղում է անում հայերեն Վիքիպեդիայում գոյություն ունեցող որևէ հոդվածի: Եթե հղում արված բառը կարմիր գույնի է, նշանակում է այդ անունով հոդված դեռ գրված չէ: Իմ օրինակում`
Ինֆորմատիկայի դասարանում չի թույլատրվում`
արտահագուստով նստել համակարգչի մոտ,
համակարգչի մոնիտորի, տպող սարքի, ստեղնաշարի կամ համակարգային բլոկի վրա որևէ իր դնել,
օգտվել արտաքին հիշողության սեփական կրիչներից. դիսկետից, ֆլեշ և այլն (խիստ կարիքի դեպքում միայն ուսուցչի թույլտվությամբ)
Ինֆորմատիկայի, դիսկետից, ֆլեշ վերնագրերով հոդվածներ կան, իսկ կրիչներից վերնագրով դեռ գրված չէ:
Ներքին հղում ստեղծելու համար վերցնում ենք բառի ուղիղ ձևը, նշում ենք այն և սեղմենք ներքևում գտնվող Վիքի գծանշումից [[]] գործիքի վրա: Այն կարելի է դնել նաև ստեղնաշարի օգնությամբ: Օրինակ, [[Ինֆորմատիկա]]յի, [[կրիչ]]ներից: Եթե բառը հոլովված է, կարելի է գրել հետևյալ ձևով. [[ուսուցիչ|ուսուցչի]]: | այս գիծը ևս վերցրված է Վիքի գծանշումից: Իսկ եթե գրված է բառ, որի հոմանիշն է գոյություն ունեցող հոդվածներում, կարելի է գրել այսպես` դիսկետից բառի համար` [[Ճկուն սկավառակ|դիսկետից]]: Դիսկետից` չկա գրված, բայց Ճկուն սկավառակ` կա: Բառերի իմաստը նույնն է:

gayane0803
13.06.2016, 23:19
Արտաքին հղումը կիրառվում է այլ կայքերի հղումներ անելու համար: Այն ստեղծելու համար նշիչը` կուրսորը, դնում ենք վերջին բառից հետո, առանց բացատի, վերջակետից առաջ և Վիքի գծանշումից վերցնում ենք <ref></ref> գործիքը: Ընդհանուր տեսքը` <ref>[URL(հղման հասցեն) բացատ և հղման վերնագիր]</ref>: Օրինակ, վարժություններ<ref>[http://www.armblog.net/2012/03/blog-post_07.html Վարժություններ]</ref>:
Էջի ներքևում, ծանոթագրությունների բաժնում, կավելանա հետևյալը. (տե'ս նկարը).
3280: Այստեղ 2-ն է:
Եթե նույն հղումը տեքստի մեջ կրկնվում է մի քանի անգամ, որպեսզի այն անընդհատ չկրկնենք, վարվում ենք հետևյալ կերպ.
Վիքի գծանշումից վերցնում ենք <ref name=""></ref>, որևէ պայմանական անուն ենք տալիս հղմանը: Ընդհանուր տեսքը.
<ref name="հղման պայմանական անունը, հղման հասցեն"></ref>: Սա դրվում է առաջին հղման ժամանակ: Երկրորդ դեպքում արդեն գրվում է ոչ թե հասցեն, այլ` պայմանական անունը: Օրինակ, եթե պայմանական անունը դրել ենք Որոշում, գրում ենք` <ref name="Որոշում"></ref>

Հղում գրքին
Եթե հոդվածի ժամանակ օգտվում ենք որևէ գրքից, ապա հղումը կատարում ենք հետևյալ կերպ`
նշիչը դնում ենք նախադասության վերջին բառի մոտ, Վիքի գծանշումից ընտրում ենք <ref></ref> և գրում անհրաժեշտ պարամետրերը: Ընդհանուր տեսքը.
վերջին բառի մոտ` <ref>գրքի հեղինակ, գրքի անուն, հրատարակչություն, քաղաք, հրատարակման տարեթիվ</ref>

gayane0803
13.06.2016, 23:59
Սա կիրառվում է այն ժամանկ, երբ ցանկանում ենք կարդալ այդ հոդվածի այլ լեզուներով տարբերակները, օրինակ` ռուսերեն, անգլերեն և այլն: Իմ օրինակում հոդվածի վերնագիրն է`Համակարգչով աշխատելու անվտանգություն, ռուսերեն այն կլինի` Охрана труда за компьютером: Հայերեն հոդվածի ձախ մասում սեղմենք «Ստեղծել հղումը» կոճակի վրա։ Դրա վրա սեղմելուց կբացվի այսպիսի պատուհան՝ (տ'ես նկարը).
3281
Language դաշտում գրում ենք լեզուն, օրինակ` Русский, Page դաշտում` այդ հոդվածի ռուսերեն անվանումը` Охрана труда за компьютером: Այնուհետև սեղմում ենք Link with page (Կապել հոդվածի հետ) կոճակը: Ձախ մասում կավելանա հետևյալը.
Այլ լեզուներով
English
Русский
Փոխել հղումները
«Ստեղծել հղումը» կոճակը արդեն փոխարինվում է «Փոխել հղումները» կոճակով: Եթե սեղմենք Русский հրամանի վրա, ապա կբերի այդ հոդվածի ռուսերեն տարբերակը:

gayane0803
14.06.2016, 00:18
Կատեգորիան ցույց է տալիս, թե տվյալ հոդվածը որ կատեգորիայի (տեսակի) մեջ է ընդգրկված: Վրան սեղմելու ժամանակ բացվում է այդ կատեգորիայով էջը:
Կատեգորիա ստեղծելու համար սեղմում ենք ներքևում գտնվող Վիքի գծանշումից [[Կատեգորիա:]] հրամանի վրա:
Իմ օրինակում` == Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}

[[Կատեգորիա:Համակարգչային անվտանգություն]]

gayane0803
14.06.2016, 00:38
Վիքի հոդվածներում տարբեր հոդվածներում նույն հատվածը, մասը չգրելու համար օգտագործում են կաղապարներ: Դրանք իրենցից ներկայացնում են վիքի-բանաձևեր և հնարավորություն են տալիս խնայել թե' ժամանակը և թե' տարածքը: Այն դնելու համար օգտագործում են `
Կաղապարներ {{lang-en|}} {{ref-en}} {{lang-ru|}} {{ref-ru}} {{lang-lat|}} {{lang-ar|}} {{ԹՀ|en|}} {{ԹՀ|ru|}} {{ՀՍՀ}} {{ՀԲ}} {{ՂԱՊ}} {{ՀՀ}} {{ՔՀՀ}} {{ՏՏՀ}} {{ՎՍԳ}} {{ՀՀ2012}} {{ՎՍԳԲ}} {{ՀՍՀ-ՎՖ}} {{Վիքիընդլայնում}} {{ԳՎՄ}} {{ՀՍ}} {{Անձ}} {{ԱԾ}} {{tl|}} {{cl|}} {{անստորագիր|}} {{Արտաքին հղումներ}} {{քաղվածք||}}:
Կաղապարները, որպես կանոն, վերցրվում են կրկնակի {{}} ձևավոր փակագծերի մեջ:

gayane0803
14.06.2016, 00:46
Սա հնարավորություն է տալիս ստեղծել որևէ անձի, գրողի մասին վիքիհոդված` համառոտ կենսագրականով: Եթե անձի մասին է, <Որոնել> դաշտում գրում ենք` Կաղապար:Տեղեկաքարտ անձ
Եթե գրողի մասին է. գրում ենք`
Կաղապար: Տեղեկաքարտ Գրող
Բացվում է հետևյալը.
{{Տեղեկաքարտ Գրող
| անուն =
| բնագիր անուն =
| պատկեր =
| նկարագրում =
| ծննդյան անուն =
| ծնվել է =
| ծննդավայր =
| վախճանվել է =
| վախճանի վայր =
| կեղծանուն =
| մասնագիտություն =
| լեզու =
| ազգություն =
| քաղաքացիություն =
| կրթություն =
| ստեղծագործական շրջան =
| ժանր =
| թեմաներ =
| գրական շարժումներ =
| ուշագրավ աշխատանքներ =
| պարգևներ =
| ամուսին =
| համատեղ ապրող =
| զավակներ =
| ազգականներ =
| ներշնչվել է =
| ներշնչել է =
| ստորագրություն =
| կայք =
| վիքիքաղվածք =
| վիքիդարան =
| վիքիպահեստում =
}}
Այն պատճենում ենք հոդվածում և լրացնում անհրաժեշտ դաշտերը: Որ դաշտը պետք չէ` կարելի է չլրացնել:

gayane0803
16.06.2016, 01:46
Հոդվածում ուրիշի ուղղակի խոսք գրելու համար օգտվում ենք Կաղապարների {{քաղվածք||}}-ից:
|| ուղղահայաց գծերի մեջ գրում ենք ուրիշի ուղղակի խոսքը, իսկ երկրորդ գծից հետո` հեղինակի անունը: Օրինակ,
{{քաղվածք|Ենիչեր մը օր մը մտավ դետեիս (պապ) խանութը և մինչ նա զըմպայով (դուր) երկաթ ծակելու զբաղած է եղեր, կը հարցներ, թե ինչ կըսեին այն գործիքին, որով երկաթ կը ծակվի։ Դետես՝ Սարգիս, կը պատասխանե. «Զմպա, Զմպա, Զմպա» բառերը կրկնելով խանութեն կը մեկնի ենիչերին, և այդ բառը իբրև մականուն կը մնա դետեիս վրա։|Պետրոս Դուրյան}}

gayane0803
16.06.2016, 01:54
Եթե տեքստը խմբագրում եք, սակայն որոշ ժամանակ, ասենք, հանգստանում եք, որպեսզի ուրիշը չխմբագրի, վարվում եք հետևյալ կերպ`
խմբագրվող տեքստից առաջ գրում եք {{խմբագրում եմ|Ձեր մասնակցության անունը}}:
Օրինակ` {{խմբագրում եմ|Gayane0803}}:

gayane0803
16.06.2016, 02:08
Որևէ մասնակցի հետ քննարկում կազմակերպելու համար անհրաժեշտ է բացել մասնակցի էջը, վերևում սեղմել <Քննարկում> հրամանի վրա:
<Պիտակներ> բաժնից կարելի է վերցնել {{հարգելի մասնակից}} կաղապարը: Վերջում պարտադիր ստորագրել: Դրա համար օգտվում ենք գործիքների գոտու առաջին շարքի երրորդ գործիքից` 3282 ստորագրությունը ամսաթվով:

gayane0803
16.06.2016, 02:27
Ֆորումի հարգելի մասնակիցներ ստորև ներկայացնում եմ իմ ստեղծած և խմբագրած հոդվածների ցանկը: Եթե կհետաքրքրի` կարող եք կարդալ: Իսկ որպեսզի տեսնեք, թե ովքեր են աշխատել հոդվածների վրա` հիշեցնեմ ձևը.
սեղմում եք դիտել պատմությունը:


https://hy.wikipedia.org/wiki/%D4%BB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE_%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%AF
https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B9%D5%B8%D5%BE_%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82_%D5%A1%D5%B6%D5%BE%D5%BF%D5% A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BD_%D4%B4%D5%B8%D6%82%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6
https://hy.wikipedia.org/wiki/%D4%BD%D5%B8%D5%BD%D5%A5_%D5%84%D5%B8%D6%82%D5%AD%D5%AB%D5%AF%D5%A1
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%AB%D5%A9
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%B5%D5%A9
https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D5%AC%D5%B8%D5%A2%D5%A1%D5%B5%D5%A9
https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A5%D5%A3%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B5%D5%A9
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AB%D5%A3%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B5%D5%A9
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B5%D5%A9
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B9%D5%A1%D6%83%D5%B4%D5%A1%D5%B6_%D5%B4%D5%AB%D5%A1%D5%BE%D5% B8%D6%80%D5%B6%D5%A5%D6%80
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A5%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B5%D5%A9

https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6

gayane0803
16.06.2016, 02:36
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B9%D5%A1%D6%83%D5%B4%D5%A1%D5%B6_%D5%B4%D5%AB%D5%A1%D5%BE%D5% B8%D6%80%D5%B6%D5%A5%D6%80

Գայանե Սիմոնյան
16.06.2016, 17:44
Ֆորումի հարգելի մասնակիցներ ստորև ներկայացնում եմ իմ ստեղծած և խմբագրած հոդվածների ցանկը: Եթե կհետաքրքրի` կարող եք կարդալ: Իսկ որպեսզի տեսնեք, թե ովքեր են աշխատել հոդվածների վրա` հիշեցնեմ ձևը.
սեղմում եք դիտել պատմությունը:


https://hy.wikipedia.org/wiki/%D4%BB%D5%B6%D5%BF%D5%A5%D6%80%D5%A1%D5%AF%D5%BF%D5%AB%D5%BE_%D5%A3%D6%80%D5%A1%D5%BF%D5%A1%D5%AD%D5%BF%D5%A1%D5%AF
https://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A1%D6%80%D5%A3%D5%B9%D5%B8%D5%BE_%D5%A1%D5%B7%D5%AD%D5%A1%D5%BF%D5%A5%D5%AC%D5%B8%D6%82_%D5%A1%D5%B6%D5%BE%D5%BF%D5% A1%D5%B6%D5%A3%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A5%D5%BF%D6%80%D5%B8%D5%BD_%D4%B4%D5%B8%D6%82%D6%80%D5%B5%D5%A1%D5%B6
https://hy.wikipedia.org/wiki/%D4%BD%D5%B8%D5%BD%D5%A5_%D5%84%D5%B8%D6%82%D5%AD%D5%AB%D5%AF%D5%A1
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%AB%D5%A9
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%A1%D5%B5%D5%A9
https://hy.wikipedia.org/wiki/%D4%BF%D5%AB%D5%AC%D5%B8%D5%A2%D5%A1%D5%B5%D5%A9
https://hy.wikipedia.org/wiki/%D5%84%D5%A5%D5%A3%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B5%D5%A9
https://hy.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AB%D5%A3%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B5%D5%A9
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%A5%D6%80%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B5%D5%A9
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8F%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D5%BF%D5%BE%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%A1%D5%B6_%D5%B9%D5%A1%D6%83%D5%B4%D5%A1%D5%B6_%D5%B4%D5%AB%D5%A1%D5%BE%D5% B8%D6%80%D5%B6%D5%A5%D6%80
https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A5%D5%BF%D5%A1%D5%A2%D5%A1%D5%B5%D5%A9

https://hy.wikipedia.org/wiki/%D5%96%D5%A1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%B6


Գայանե ջան, կեցցեք, բավականին լուրջ, ծավալուն և շատ օգտակար աշխատանք եք կատարել: Շնորհակալություն:

Սվետլանա Քոչինյան
16.06.2016, 19:18
Գայանե ջան,շնորհավորում եմ, դուք շատ մեծ և շատ կարևոր աշխատանք եք կատարել ,կեցցեք,շարունակեք նույն ակտիվությամբ և կորովով:

gayane0803
16.06.2016, 21:03
Շնորհակալություն նաև բոլորիդ: Կարդալով իմ գրածները` դուք էլ հեշտությամբ կարող եք ստեղծել հոդվածներ, առանց դասընթացների մասնակցելու: Ի գիտություն շատերի, Վիքիպեդիայի ղեկավարներն ամեն տարի վերապատրաստում են տարբեր մարզերի, տարբեր առարկաների ուսուցիչների` այս հայրենանվեր աշխատանքի համար: Հիմա էլ 50 հոգանոց խումբ վերապատրաստվում է Դիլիջանում: Շնորհակալություն կազմակերպիչներին:

gayane0803
17.06.2016, 18:57
Ժողովուրդ ջան նկատում եք ինչքան անտարբեր են, զբաղված, հիասթափված կամ անտեղյակ մեր ուսուցիչները: Կարծես էս մի 4-5 հոգին լինենք ֆորումում:

AnnaBalyan
17.06.2016, 19:47
Նույն տպավորությունն էլ ես եմ ստանում Գայանե ջան:Ինչ գրանցվել եմ ֆորումում ավելի քիչ սոց.ցանցերում եմ լինում և ավելի շատ ֆորում:Բայց իմ սպասելիքներն չեն իրականանում:

gayane0803
21.06.2016, 00:22
Հարգելի կոլեգաներ, սիրելի հայեր, եթե այսքանից հետո հանկարծ կորոշեք իմ ցուցումներից օգտվելով գոնե մեկ հոդված գրել (մեկ` հայ, մեկ` հոդված սկզբունքով), որպեսզի ձեր գրածը կրկնություն չլինի, կարող եք գոյություն չունեցող հոդվածները որոնել նաև հետևյալ կերպ. (մի եղանակ ես արդեն գրել եմ).
բացում եք Վիքիպեդիայի գլխավոր էջը, ներքև թերթելով` գտնում եք Վիքին սիրում է Գիտություն, տե'ս նկարը. 3283, այնուհետև վերևում ընտրում եք ցանկեր, բացում եք ձեր նախընտրած թեման և որի վերնագիրը կարմիր է` ուրեմն այն գոյություն չունի: Ու սկսում եք խմբագրման ձեր հայրենանվեր աշխատանքը: Շնորհակալություն:

gayane0803
21.06.2016, 00:39
Նույն նկարում ընտրում եք Վիքիընդլայնում: Ներքևում, Բովանդակություն -ում բացում եք նախընտրելի թեման, օրինակ` 10.6.8 Ալգորիթմներ, կարմիր-ով գրված վերնագրերով հոդվածները գոյություն չունեն:

Լիլ
01.07.2016, 23:17
Հարգելի Գայանե, շատ լավ թեմա եք բացել, կարևոր և ազգանվեր աշխատանք է Վիքիպեդիայում հոդված գրելը: Դա անում ենք մեր սերունդների համար: Ձեր գրածներից օգտվելով` նորեկ խմբագրողները հաստատ շատ բան կսովորեն: Ես ինքս խմբագրումներ եմ կատարում: Շնորհակալություն ձեզ այս թեման տեղադրելու համար:

gayane0803
03.07.2016, 00:41
Լիլ ջան Ձեզ էլ շնորհակալություն: Ցավում եմ միայն քննարկումներին մեր ուսուցիչների (չգիտեմ անտեղյակություն բնորոշեմ, թե` պասսիվություն) ոչ ակտիվ վերաբերմունքի համար:

Լիլ
03.07.2016, 14:37
Լիլ ջան Ձեզ էլ շնորհակալություն: Ցավում եմ միայն քննարկումներին մեր ուսուցիչների (չգիտեմ անտեղյակություն բնորոշեմ, թե` պասսիվություն) ոչ ակտիվ վերաբերմունքի համար:

Ցավոք, ուսուցիչներից շատերն անտեղյակ են, շատերն էլ չեն կարողանում օգտվել համակարգչից: