PDA

Դիտել ողջ տարբերակը : Միասնական քննությունների կազմակերպվածության աստիճանը



Chuk
21.06.2010, 15:43
Հարգելի ֆորումցիներ,
Առաջարկում եմ այս թեմայում քննարկել միասնական քննությունների կազմակերպվածության աստիճանը, ինչպես նաև գնահատել այն 5 բալանոց սանդղակով:

Susanna55
21.06.2010, 23:44
Ես կուզենաի իմանալ ինչու են միշտ սխալներ լինում, մաթեմատիկան ճշգրիտ գիտություն է և սխալներ չի սիրում: Ինձ հետաքրքրում է ինչու 9-րդ դասարանի քննության թեստերը հանեցին:

Լիլիթ
22.06.2010, 11:20
Ո՞ր մի առարկան է սխալներ սիրում... Ասենք հայոց լեզուն սիրու՞մ է սխալներ, որ այս տարվա թեստերը խայտառակորեն <<մատուցվեցին>>:

Susanna55
22.06.2010, 18:11
Համաձայն եմ, ցանկացած քննական թեստի սխալ աններելի է:

Aliraza183
11.03.2015, 17:47
Շատ լավ կլիներ նման ձևով կարողանայինք մեզ հուզող հարցերի պատասխանները փնտրել և գտնել ֆորումում` մասնագետների օգնությամբ???