PDA

Դիտել ողջ տարբերակը : Օլիմպիադաներ ծրագրավորումից սկսնակների համար



Oinf-club
24.02.2015, 12:19
ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրեն տ. գ. դ., պրոֆեսոր Ա.Պապոյանի նախաձեռնությամբ ու աջակցությամբ, մասնաճյուղի "Սպորտային ծրագրավորման" հեռակա դպրոցը մարտի մեկից կանցկացնի թեմատիկ օլիմպիադաներ ծրագրավորումից` աշակերտների, ուսանողների և սկսնակ ծրագրավորողների համար:

Oinf-club
24.02.2015, 12:22
Սույն թվականի մարտի 1-ից 15-ը ՀԱՊՀ Գյումրու մասնաճյուղի տնօրինությունը և մասնաճյուղի "Սպորտային ծրագրավորման" հեռակա դպրոցը gm.spoj.com առցանց համակարգում կազմակերպում են “ASCII կոդեր-1” (խնդիրներ ASCII101-ASCII160) մրցույթը ծրագրավորումից` աշակերտների, ուսանողների և սկսնակ ծրագրավորողների համար:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է oinf-club@rambler.ru հասցեին ուղարկել մասնակցության հայտ, հայտում նշելով. Ա.Ա.Հ, դասարան կամ կուրս և ուսումնական հաստատության անունը:
Մրցույթի արդյունքները կհրապարակվեն մինչև մարտի 20-ը: