PDA

Դիտել ողջ տարբերակը : Վիկտորինա ,,Թումանյանը և գիրքը,,



gohars40
20.02.2015, 18:34
288428852886
,,Դպրոցը գրականության հիմքն է, գրականությունը` դպրոցի բովանդակությունը,,:
Հովհ. Թումանյան
Այս կարգախոսն էր իշխում Հրազդանի N1 ավագ դպրոցում փետրվարի 19-ին: Եռուզեռ էր դպրոցում: Աշակերտները գրքեր էին նվիրում դպրոցի գրադարանին:Գրադարանավարուհի Գոհար Սարգսյանը աշակերտներին ակտիվացնելու, գրքի նկատմամբ սեր ու հետաքրքրություն արթնացնելու նպատակով պարբերաբար կազմակերպում է տարաբնույթ միջոցառումներ: Չուշացավ նաև վերջինը` նվիրված Գիրք նվիրելու օրվան:Նա կազմակերպել էր խաղ-վիկտորինա ,,Թումանյանը և գիրքը,, խորագրով: Վիկտորինայի հարցերը վերաբերում էին Հովհ.Թումանյանի կյանքին, գրական գործունեությանը, գրքին, գրատպությանը, գրանյութերին:
Թիմերի անունները թումանյանական էին` ,,Թմկաբերդ,,/ VIIIա / և ,,Փարվանա,,/VIIIբ/:
Վիկտորինան կազմված էր 4 փուլից`
I. Գրքի, ընթերցանության և գրականության մասին ասույթներ/տնային հանձնարարություն/
II. Թումանյանի կյանքի և գրական գործունեության վերաբերյալ հարցեր
III. Գրքի, գրատպության վերաբերյալ հարցեր
IV. Երգի/ Թումանյանի խոսքերով/ մրցույթ /տնային հանձնարարություն/
Երկու թիմերն էլ ակտիվ մասնակցություն ունեցան: Զգացվում էր նրանց ոգևորվածությունը, առաջինը լինելու պատրաստակամությունը:
Շնարհակալական խոսքով հանդես եկավ դպրոցի տնօրեն Հասմիկ Հայրապետյանը, որը, ողջունելով թիմերի պատրաստականության մակարդակը, պատվոգրեր հանձնեց ակտիվ մասնակից և հաղթող ճանաչված թիմերին :
Վիկտորինան ուսուցողական և ճանաչողական բնույթ ուներ: Պապիրուսի, պերգամենտի և ,,ռեկորդակիր,, գրքերի մասին հետաքրքիր տեղեկություններ էր հաղորդում Գոհար Սարգսյանը:
Իսկական տոն էր դպրոցում…