PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստեփանավանի թիվ 3 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում`<<Աշնան վերջին հառաչը>> վերնագրով



nonanona
15.12.2014, 12:41
Նոյեմբերի 27-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի թիվ 3 դպրոցում տեղի ունեցավ միջոցառում` <<Աշնան վերջին հառաչը>> վերնագրով: Աշնանային վառ ներկապնակի խամրող գույներով, փոքր-ինչ թախծոտ տրամադրությամբ, բայց լուսե հայացքներով աշակերտները հուզված ներկայացնում էին իրենց աշնանային խոհերը, ասմունքում էին և երգում, մեղմ նվագակցության ելևէջներով փոխազդում էին հանդիսատեսի վրա, տանում դեպի խորհրդավոր աշխարհ, ուր շշուկ ու շրշյուն էր, չվող թռչունների թևերի կափ-կափ, ձմռան սառնություն, բայց գարնան ու ջերմ օրերի հանդեպ` լավատեսություն:
Միջոցառման կազմակերպիչը դպրոցի տնօրեն Ն.Մկրտչյանն էր, որն ընդգրկելով աշակերտների մի ստվար քանակություն, կարողացել էր տիրել նրանց հոգիներին և ներշնչել նուրբ ու զգայուն հույզեր:
Միջոցառումից հետո բոլորը հուզված էին, զգացմունքները հակասական էին, բայց` խորհրդավոր:
2840284128422843