PDA

Դիտել ողջ տարբերակը : Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցը հյուրընկալեց քույր քաղաքի պատվիրակությանը



nonanona
15.12.2014, 12:04
Եռօրյա այցով Ստեփանավանում էր Ֆրանսիայի Դեսին քաղաքի պատվիրակությունը` Դեսինի նորընտիր քաղաքապետ տիկին Լորանս Ֆուրրայի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում կազմում էին նաև ֆրանսահայեր, Դեսինի քաղաքապետ Դենիս Ջորկանը և Ստեփանավան-Դեսին զուգորդության կոմիտեի դեսինյան նախագահ Աննա- Ջամբոն:
Պատվիրակությունը նախ ստեղծել Ստեփանավանի քաղաքապետարան, ապա այցելեց քաղաքի` ֆրանսերեն լեզու ուսումնասիրող թիվ 3 հիմնական դպրոց, որը <<ԳՐԵՖ>> կրթական ծրագրի շրջանակներում համագործակցում է Դեսինի դպրոցների հետ: Դպրոցի փոքրիկները ֆրանսերենով ողջունեցին հյուրերին և ուղեկցեցին ֆրանսերեն լեզվի դասասենյակ` մասնակցելու դասին: Դասի ավարտից հետո հյուրերը շրջեցին դպրոցում, որտեղ ամեն մի անկյուն հիշցնում է Դեսին-Ստեփանավան համագործակցության մասի, ապա դիտեցին Ֆրանսիայի կոլորիտը ներկայացնող երկլեզու փոքրիկ ներկայացում` դպրոցի աշակերտների մասնակցությամբ: Հյուրերը մեծ գոհունակությամբ և ոգևորվածությամբ հեռացան դպրոցից համոզված, որ Դեսին- Ստեփանավան բարեկամությունը հարատև:
2831283228332834