PDA

Դիտել ողջ տարբերակը : «Ա» տառի ծնունդը



nonanona
15.12.2014, 11:34
Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի առաջին դասարանցիները նշեցին «Ա» տառի ծնունդը

Նոյեմբերի 19-ը Ստեփանավանի թիվ 3 հիմնական դպրոցի առաջին դասարանցիների համար եղավ անմոռանալի և հիշարժան օր: Աշակերտները պատրաստվում էին ուղևորվել ճանապարհորդության անծանոթ աշխարհ: Այդ երկրի գաղտնիքներին ծանոթանալու համար պետք նրանք հաղթահարեին մի շարք փորձություններ: Դահլիճում հայտնվել էր մի կախարդական դղյակ, որտեղ ապրում էին անծանոթ բնակիչներ: Թզուկներ հայտնվելով դղյակի մոտ շատ զարմացան և որոշեցին իմանալ, թե ովքեր են ապրում այդ դղյակում:
Նրանք պարզեցին, որ դղյակում ապրում էին արքայազնն ու թագուհին, աշունն ու աքաղաղը, արևածաղիկն ու այբբենարանը: Երեխաներին հյուր էր եկել ինքը` <<Ա>> տառը` հայոց այբուբենի առաջին տառը: Առաջին դասարանցիները մեծ ուրախությամբ ընդունեցին <<Ա>> տառին: Պարզվեց, որ <<Այբբենարանը>> հյուր էր եկել` ստուգելու համար, թե ով է ստեղծել հայոց այբուբենը: Աշակերտները գոհացրին <<Այբբենարանին>>` պատասխանելով նրան`Մեսրոպ Մաշտոցը:
Ուրախությունն էլ ավելի մեծացավ, երբ տոնեցին <<Ա>> տառի ծննդյան օրն ու համտեսեցին տոնական տորթը:
282828292830

Լուսինե Ա.
22.10.2017, 22:33
Գեղեցիկ միջոցառում:

Narine.
18.04.2018, 18:01
Վերջերս մեծ տարածում է գտել <<Ա>> տառի ծնունդը մեծ շուքով նշելը:Ես ողջունում եմ այդ նոր ավանդույթը: Վերջին հաշվով մի տոն էլ ավելացավ: