PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինֆորմատիկայի դասաժամերն առանց թուղթ ու գրիչի



thana
14.10.2014, 20:04
Եթե դպրոցն ունի համակարգչային սենյակ, ինչու պետք է ինֆորմատիկայի դասաժամին օգտագործել թուղթ ու գրիչ: Գործնական աշխատանքների ժամանակ յուրաքանչյուր համակարգչի մոտ նստում է մեկ աշակերտ և կատարում առաջադրանքն ըստ քարտի, թեմատիկ աշխատանքները՝ թեստերը, յուրաքանչյուրն իր տվյալները ներմուծելով լրացնում է և անմիջապես տեսնում գնահատականը:
inform24.weebly.com էջում կտեսնեք 6-12-րդ դասարանների գործնական առաջադրանքներ, թեստեր, թեմատիկ պլաններ:

thana
26.10.2014, 20:33
Համակարգչի բաղկացուցիչ մասերը ` թեստ 6-րդ դասարանի համար

thana
26.10.2014, 21:08
Գործնական առաջադրանքներ 6-րդ դասարանի համար:

thana
26.10.2014, 21:14
Գործնական աշխատանք 7-րդ դասարանի համար՝ Տեքստային խմբագրիչ

Գործնական աշխատանք 1
1. Բացել Տեքստային խմբագրիչ՚ ծրագիրը:
2. Ընտրել լուսանցքները վերևից 2,5սմ, աջից 1,5սմ, ձախից2սմ, ներքևից 3սմ:
3. Պարբերության ձախ նահանջն ընտրել 2սմ, աջը` 0:
4. Հայերեն լեզվով գրել անունը 14կետաչափով, շեղատառերով:
5. Նոր տողից գրել ազգանունը անգլերեն լեզվով, 16կետաչափով թավ տառերով:
6. Անունն ու ազգանունը գունավորել տարբեր գույներով:
7. Անունը պատճենել և տեղափոխել ազգանունի մոտ:
8. Ստացվածը պատճենահանել նույն թղթի վրա:
9. Փակել ստեղծած փաստաթուղթը սեփական անունով:
10. Ստեղծել նոր փաստաթուղթ սեփական ՙազգանունով և նախորդից պատճենահանել գրվածը:
11. Նոր փաստաթղթում ջնջել անունը, թողնելով ազգանունը:

thana
26.10.2014, 21:22
Գործնական աշխատանք 7-րդ դասարանի համար ՛՛Համակարգչային հմտություններ՛՛ բաժնից.

Գործնական աշխատանք 2 -


1. Բացել My Documents թղթապանակը:
2. Այստեղ ստեղծել անձնական անվանումով թղթապանակ և բացել այն:
3. Վերադառնալ My Documents թղթապանակը օտվելով Back գործիքից:
4. My Documents թղթապանակից որևէ ֆայլ պատճենահանել և տեղադրել ստեղծած
թղթապանակի մեջ:
5. Անվանափոխել պատճենահանած ֆայլը :
6. Ջնջել պատճենահանած ֆայլը:
7. Որոնել ջնջված ֆայլը:
8. Վերականգնել այն:
9. Կտրել ստեղծած թղթապանակը և տեղադրել Desktop -ի վրա:

thana
26.10.2014, 21:27
Գործնական աշխատանք 7-րդ դասարանի համար Powerpoint ծրագրի վերաբերյալ

Գործնական աշխատանք 3-

1. Բացել սլայդներ պատրաստելու ծրագիրը: / 1միավոր /
2. Պատրաստել սլայդ, որը կազմված լինի միայն հետևյալ վերնագրից - Գործնական աշխատանք: / 1միավոր /
3. Պատրաստել սլայդ, որտեղ լինի աղյուսակ 7սյունից և 3 տողից, վերնագիր- Աղյուսակ -1: / 1.5միավոր /
4. Պատրաստել սլայդ, որտեղ լինի նկար և նկարի անունը գրել որպես վերնագիր, տակից 2 տող աստղանիշով նկարի մասին նկարագրություն: / 1.5միավոր /
5. Բոլոր սլայդներին տալ անցումային էֆեկտ, դանդաղ արագությամբ , ավտոմատ կերպով 3 վրկ. տևողությամբ: / 1.5միավոր /
6. Բոլոր օբյեկտներին տալ անիմացիա դանդաղ արագությամբ: / 1.5միավոր /
7. Ցուցադրել սլայդները: / 1միավոր /
8. Անցնել տեսակավորման ռեժիմին: / 1միավոր /

thana
26.10.2014, 21:31
Գործնական աշխատանք 7-րդ դասարանի համար - Excel ծրագրի վերաբերյալ

Գործնական աշխատանք 4 - Excel

1. Չափման միավորն ընտրել մմ:
2. Էջի ձախ լուսանցքը սահմանել 30մմ, աջը 15մմ, վերև 20մմ, ներքև 25մմ:
3. A1-ից A5, B1-ից B5 բջիջներում ներմուծել կամայական երկնիշ թվեր:
4. C1 բջիջում հաշվել A1 և B1 բջիջների գումարը:
5. C1 -ում գրված բանաձևը տարածել մինչև C5 բջիջը:
6. D1բջիջում հաշվել A1 և B1 բջիջների արտադրյալը:
7. D1 բջիջի պարունակությունը պտտել ձախ անկյունագծով դեպի վեր
8. Պատճենել C1-ից ÙÇÝ㨠C5 µçÇçÁ և տեղադրել sheet2-ում:
9. Sheet2-ի անունը փոխել , գրել թերթ2:
10. Պահպանել աշխատանքը :

thana
28.10.2014, 17:48
Թեստ 6-րդ դասարանի համար Համակարգչի վերաբերյալ

thana
28.10.2014, 17:51
Թեստ 6-րդ դասարանի համար առաջին գլխի վերաբերյալ

thana
28.10.2014, 17:54
Թեստ 6-րդ դասարանի համար Paint ծրագրի վերաբերյալ

thana
28.10.2014, 17:55
Թեստ 6-րդ դասարանի համար Word ծրագրի վերաբերյալ

thana
28.10.2014, 17:56
Թեստ 8-րդ դասարանի համար Տվյալների հենք թեմայից

thana
28.10.2014, 18:00
Թեստ 8-րդ դասարանի համար CorelDraw ծրագրի վերաբերյալ

thana
28.10.2014, 18:02
Թեստ 8-րդ դասարանի համար Էլեկտրոնային աղյուսակներ թեմայից

thana
28.10.2014, 18:03
Թեստ 8-րդ դասարանի համար հաշվման համակարգի վերաբերյալ

thana
28.10.2014, 18:05
Թեստ 8-րդ դասարանի համար Տեքստային խմբագրիչ թեմայից

thana
28.10.2014, 18:15
Թեստ 8-րդ դասարանի համար Էլեկտրոնային փոստ թեմայից

thana
28.10.2014, 18:19
Թեստ 7-րդ դասարանի համար Համացանց թեմայից

thana
28.10.2014, 18:20
Թեստ 7-րդ դասարանի համար Էլեկտրոնային աղյուսակներ թեմայից

thana
28.10.2014, 18:21
Թեստ 7-րդ դասարանի համար Համակարգչային ցուցադրում թեմայից

thana
28.10.2014, 18:23
Գործնական աշխատանք 8-րդ դասարանի համար Էլեկտրոնային աղյուսակ
Գործնական աշխատանք -1

1. Բացել ՙէլեկտրոնային աղյուսակ՚ ծրագիրը:
2. A1-A5, B1-B5 բջիջներում ներմուծել կամայական երկնիշ թվեր:
3. C1 բջիջում հաշվել A1 և B1 բջիջների գումարը` նրանք ընդունելով որպես հարաբերական հասցեներ:
4. C1 -ում գրված բանաձևը տարածել մինչև C5 բջիջը:
5. D1բջիջում հաշվել A1 և B1 բջիջների գումարը` նրանք ընդունելով որպես բացարձակ հասցեներ:
6. D1 բջիջում գրված բանաձևը տարածել մինչև D5 բջիջը:
7. E1 բջիջում պատճենահանել C1 բջիջի պարունակությունը, F1-ում պատճենահանել D1-ի պարունակությունը:
8. Լրացնել E1-E5, F1-F5 բջիջները և ջնջել C1-C5, D1-D5 բջիջների պարունակությունները:
9. Կառուցել ստացված աղյուսակի դիագրաման:
10. Կառուցել Y=2X+5 ֆունկցիայի գրաֆիկը:

thana
28.10.2014, 18:25
Գործնական աշխատանք 8-րդ դասարանի համար Տեքստային խմբագրիչ
Գործնական աշխատանք -3

1. Բացել ՙՏեքստային խմբագրիչ՚ ծրագիրը:
2. Թղթի լուսանցքներն ընտրել աջից`3սմ, ձախից` 1սմ, վերևից` 1,5սմ, ներքևից` 2,5սմ:
3. Հավաքել անունը հայերեն և ազգանունը` անգլերեն, հայրանունը` հայերեն:
4. Թուղթն ընտրել նկարի տեսքով:
5. Էջի ֆոնը ընտրել կապույտ:
6. Էջը գեղարվեստական շրջանակի մեջ վերցնել:
7. Ստեղծել տեքստային ֆոն որպես տեքստ ներմուծելով “Շաբլոն” բառը:
8. Էջը բաժանել 2 բաժնի:
9. Երկրորդ բաժնում ստեղծել հետևյալ փաստաթղթի շաբլոնը` Տեղեկանք տրվում է աշակերտի անուն ազգանունին:
10. Փակել ֆայլը անվանելով այն սեփական անունով:

thana
28.10.2014, 18:26
Գործնական աշխատանք 8-րդ դասարանի համար ՙՏվյալների հենք՚ ծրագիրը:
Գործնական աշխատանք 4
1. Բացել ՙՏվյալների հենք՚ ծրագիրը:
2. Ստեղծել աղյուսակ, որի դաշտերի անվանումներն են` Երկիրը, Մայրաքաղաքը,:
3. Բացել ստեղծած աղյուսակը:
4. Լրացնել աղյուսակի բոլոր դաշտերը ներմուծելով հետևյալ երկրներն իրենց մայրաքաղաքներով` Ավստրիա-Վիենա, Բելգիա-Բրյուսել, Գերմանիա-Բեռլին, Ֆինլանդիա-Օսլո:
5. ՙԵրկիրը՚ դաշտի կողքին ստեղծել նոր դաշտ:
6. Ստեղծած դաշտն անվանել ՙԲնակչությունը՚:
7. Աղյուսակում թաքցնել ՙԲնակչությունը՚ դաշտը:
8. Մայրաքաղաքների դաշտը կարգավորել ըստ այբենական հաջորդականության:
9. Փնտրել ՙՕսլո ՚ բառը և այն փոխարինել ՙՀելսինկի՚ բառով:
10. Թաքցված դաշտը դարձնել տեսանելի:

thana
28.10.2014, 18:30
Գործնական աշխատանք 9-րդ դասարանի Adobe Photoshop գրաֆիկական խմբագրիչ թեմայից 3 տարբերակով

1. Բացել Adobe Photoshop գրաֆիկական խմբագրիչը:
2. Բացել որևէ նկար:
3. Ստեղծել բացված ֆայլի կրկնօրինակը և փակել բնօրինակը:
4. Ուղղանկյուն տիրույթ նշել բացված նկարում:
5. Տեղափոխել նշված տիրույթը:
6. Պատճենահանել նշված տիրույթը:
7. Մեծացնել և պտտել նշված տիրույթը:
8. Մեծացնել նշված տիրույթի դիտման չափերը:
9. Գլխազարդ ձևավորել նշված տիրույթի համար:
10. Պահպանել ստացված պատկերը ձեր անունով:


1.Բացել Adobe Photoshop գրաֆիկական խմբագրիչը:
2.Բացել շերտերի համար նախատեսված որևէ նկար: Ստեղծել բացված ֆայլի կրկնօրինակը և փակել բնօրինակը:
3.Բացել Layers վահանակը:
4. .Բացել շերտերի համար նախատեսված երկրորդ նկարը: Ստեղծել բացված ֆայլի կրկնօրինակը և փակել բնօրինակը:
5.Երկրորդ նկարը շերտերի վահանակից տեղափոխել առաջին նկարի պատուհան:
6.Տեղափոխած նկարի չափերը հարմարեցնել առաջին նկարի հետ:
7.Տեղաշարժելով երկրորդ նկարը հարմարեցնել առաջին նկարի հետ:
8. Ավելորդ մասերը դարձնել թափանցիկ:
9. Ստեղծված շերտերը միաձուլել:
10. Պահպանել ստացված պատկերը ձեր անունով:

1.Բացել Adobe Photoshop գրաֆիկական խմբագրիչը:
2.Բացել որևէ նկար:
3.Նշել որևէ տիրույթ:
4. Ավելացնել նշված տիրույթի ցայտունությունը փոքր չափաբաժնով:
5.Ավելացնել նշված տիրույթի եզրագծերի ցայտունությունը :
6.Վերացնել տիրույթի նշվածությունը:
7.Պատճենել որևէ տիրույթ:
8.Որևէ տիրույթում կատարել մանր թերության վերացում:
9.Որևէ տիրույթի լուսավորվածությունը մեծացնել:
10.Որևէ տիրույթի լուսավորվածությունը թուլացնել:

thana
28.10.2014, 18:37
Գործնական աշխատանք 9-րդ դասարանի համար 2 տարբերակով


Տեքստային խմբագրիչ
1.1.Բացել տեքստային խմբագրիչի պատուհանը:
1.2 Հավաքել այս առաջադրանքի 3 տողը` սկսած վերնագրից:
1.3.Ընտրել վերնագրի համար առաջին մակարդակ:
1.4 Ընտրել վերնագրի տառաչափը 16, գույնը կարմիր, հավասարեցումը կենտրոնից:
1.5 1.1 տողի համար ընտրել վերնագրի երկրորդ մակարդակ:
1.6. Ընտրել 1.1 տողի տառաչափը 14, գույնը` կապույտ, հավասարեցումը կենտրոնից:
1.7. 1.2 տողի համար ընտրել վերնագրի երկրորդ մակարդակ:
1.8. Ընտրել 1.2 տողի տառաչափը 14, գույնը` կապույտ, հավասարեցումը կենտրոնից:
1.9.Ստեղծել ցանկ օգտագործված 3 տողերի համար:
1.10.Անցում կատարել որևէ վերնագրի:

Տեքստային խմբագրիչ
2.1.Բացել տեքստային խմբագրիչի պատուհանը:
2.2 Հավաքել այս առաջադրանքի 3 տողը` սկսած վերնագրից:
2.3.Ընտրել ձախ լուսանցքը 2.5սմ, աջը` 1.5սմ, վերևից` 2սմ, ներքևից` 1.5 սմ:
2.4.Տեքստի հավասարեցումը ընտրել աջից:
2.5.Առաջին պարբերության համար ձախ սահմանի չափը վերցնել 2սմ, աջը`1սմ:
2.6.Երկրորդ պարբերությանը նախորդող և հաջորդող պարբերությունների միջակայքերը սահմանել 12pt:
2.7.Բոլոր տողերի միջտողային հեռավորությունը սահմանել Double Space չափով:
2.8.Վերնագրի հավասարեցումը դարձնել ըստ ձախ եզրի, երկրորդ տողինը ` ըստ աջ եզրի. առաջինինը` ըստ ձախ եզրի:

thana
28.10.2014, 18:38
Գործնական աշխատանք 9-րդ դասարանի համար ՙՏվյալների հենք
1. Բացել ՙՏվյալների հենք՚ ծրագիրը:
2. Ստեղծել աղյուսակ, որի դաշտերի անվանումներն են` անուն, ազգանուն, տարիք:
3. Լրացնել աղյուսակի դաշտերը 3 տողով:
4. Տարիք դաշտից առաջ ստեղծել դաշտ և անունը դնել հասցե:
5. Թաքցնել հասցե դաշտը:
6. Տարիք դաշտը դասավորել ըստ նվազման:
7. Տարիք դաշտում ունեցած թվերից որևէ մեկը փոխարինել իրենից մեծ թվով:
8. Պատրաստել հարցում:
9. Ցույց տալ միայն այն անունները, որոնց տարիքը 20-ից փոքր է:
10. Պատրաստել ավտոմատ ձև:

Ruzan_#105
28.10.2014, 19:43
Անահիտ ջան, էս ինչ մեծ աշխատանք ես արել, շատ շնորհակալություն: Պատկերացնում եմ, թե քանի ուսուցչի օգնեց քո արած գործը:

thana
29.10.2014, 10:27
Ռուզան ջան շատ շնորհակալ եմ ուշադրության համար: Ուրախ կլինեմ , եթե դիտողություններ նույնպես լինեն:

thana
29.10.2014, 15:52
Թեստեր 9-րդ դասարանի Photoshop թեմայի համար

thana
29.10.2014, 16:01
Գրավոր աշխատանք 9-րդ դասարանի Ալգորիթմներ թեմայի վերաբերյալ: Յուրաքանչյուր աշակերտին տրվում է 2 խնդիր: Բոլորինը տարբեր խնդիրներ են:

thana
29.10.2014, 16:07
Գրավոր աշխատանք 9-րդ դասարանի էլեկտրոնային աղյուսակներում ստանդարտ ֆունկցիաների կիրառումը:

thana
29.10.2014, 16:11
Գործնական աշխատանքներ 10-րդ դասարանի համար

thana
29.10.2014, 16:55
Գործնական առաջադրանք 11-րդ դասարանի համար

winpals
29.10.2014, 22:20
Բարև բոլորին, օգնեք մեկ հարցով, ինձ շտապ հարկավոր է 9-րդ դասարանի(նոր գրքի համար) ինֆորմատիկայի «Թեմատիկ և կիսամյակային ամփոփիչ ստուգողական գրավոր աշխատանքների» սկան արված

winpals
29.10.2014, 22:22
.......

thana
30.10.2014, 11:09
Բարև Ձեզ: 9-րդ դասարանում մի կիսամյակում նախատեսված է մեկ թեմատիկ աշխատանք: Ես տեղադրել եմ Photoshop ծրագրի համար թեստ, գրավոր աշխատանք էլեկտրոնային աղյուսակներից՝ երկրորդ կիսամյակի համար, և գրավոր աշխատանք ալգորիթմներ թեմայից ՝ առաջին կիսամյակի համար: Այսօր կտեղադրեմ նաև թեստ Տվյալների հենք թեմայից և կսամյակային թեստեր առաջին և երկրորդ կիսամյակի համար: Յուրաքանչյուր կիսամյակի համար երկու աշխատանք եմ ներկայացրել: Կարող եք մեկը տալ որպես թեմատիկ, մյուսը ինքնուրույն աշխատանք:

Ruzan_#105
30.10.2014, 11:50
Անահիտ ջան,

մի առաջարկ կամ ավելի ճիշտ՝ խնդրանք ունեմ: Եթե հնարավոր է 10-րդ և 11-րդ դասարանների գործնականները տեղադրի առանձին հոսքերի համար՝ բնագիտական և հումանիտար:

g- narine
30.10.2014, 20:02
Շնորհակալություն,երբ և ինչպես եք գնահատում գործնական աշխատանքները:

winpals
31.10.2014, 00:00
Բարև Ձեզ: 9-րդ դասարանում մի կիսամյակում նախատեսված է մեկ թեմատիկ աշխատանք: Ես տեղադրել եմ Photoshop ծրագրի համար թեստ, գրավոր աշխատանք էլեկտրոնային աղյուսակներից՝ երկրորդ կիսամյակի համար, և գրավոր աշխատանք ալգորիթմներ թեմայից ՝ առաջին կիսամյակի համար: Այսօր կտեղադրեմ նաև թեստ Տվյալների հենք թեմայից և կսամյակային թեստեր առաջին և երկրորդ կիսամյակի համար: Յուրաքանչյուր կիսամյակի համար երկու աշխատանք եմ ներկայացրել: Կարող եք մեկը տալ որպես թեմատիկ, մյուսը ինքնուրույն աշխատանք:

Ինձ հարկավոր է թեստեր «Ինֆորմատիկա 9» 2014թ.-ի նոր գրքի թեմաներով....

winpals
31.10.2014, 00:09
Անահիտ ջան,

մի առաջարկ կամ ավելի ճիշտ՝ խնդրանք ունեմ: Եթե հնարավոր է 10-րդ և 11-րդ դասարանների գործնականները տեղադրի առանձին հոսքերի համար՝ բնագիտական և հումանիտար:

Բարև Ռուզաննա , ձեր կողմից գրված 9-րդ դասարանի նոր գրքի(2014թ) համար ինֆորմատիկայի թեստային աշխատանքի տետրերը ինչ-ինչ պատճառներով մեր մարզ չեն բերել: Եթե հնարավոր է էլեկտրոնային տարբերակով ուղարկեք... էլ. փոստ bayanko.fix@mail.ru

Ruzan_#105
31.10.2014, 10:30
Բարև Ռուզաննա , ձեր կողմից գրված 9-րդ դասարանի նոր գրքի(2014թ) համար ինֆորմատիկայի թեստային աշխատանքի տետրերը ինչ-ինչ պատճառներով մեր մարզ չեն բերել: Եթե հնարավոր է էլեկտրոնային տարբերակով ուղարկեք... էլ. փոստ bayanko.fix@mail.ru

Ես Ձեզ անձնական հաղորդագրություն եմ գրել, խնդրում եմ կարդացեք

thana
31.10.2014, 11:02
Թեստ 9-րդ դասարանի ինֆորմատիկայի նոր գրքի Տվյալների հենք թեմայի համար

thana
31.10.2014, 11:38
9-րդ դասարանի նոր դասագրքի համար առաջին կիսամյակի թեստ

thana
31.10.2014, 11:41
Բարև Ռուզան ջան, ցավոք մեր դպրոցը բնագիտական հոսք չունի, հետևաբար նաև համապատասխան դասագիրք: Իմ տեղադրած նյութերը ընդհանուր հոսքի համար են:

thana
31.10.2014, 12:03
9-րդ դասարանի նոր դասագրքի համար առաջին կիսամյակի թեստ:
Ներողություն եմ խնդրում , առաջին թեստը հինն է, երկրորդն է նորը:

thana
31.10.2014, 12:05
9-րդ դասարանի նոր դասագրքի համար առաջին կիսամյակի թեստ: Կներեք առաջին թեստը հին է, երկրորդն է նորը:

winpals
31.10.2014, 16:47
Ես Ձեզ անձնական հաղորդագրություն եմ գրել, խնդրում եմ կարդացեք.....հեղինակային իրվունքի խախտման պատճառով, ես Ձեզ չեմ կարող ուղարկել թեստերը: Ֆորումում Անուշը և Անահիտը տեղադրել են թեստեր, կարող եք հանգիստ դրանք օգտագործել: Ցավում եմ, որ չեմ կարող օգնել
Եթե մենք տարբեր երկրների բնակիչ լինեինք դա նոր կլիներ հեղինակային իրվունքի խախտման պատճառ... էս երկրում էլ ինչ հեղինակային իրվունք , եթե ամեն ինչ հենց այնպես է... 9-րդ դասարանում կան ընդամենը 16 աշակերտ , չեմ պատկերացնում որ կսննկանաք դրա պատճառով, ուրեմն դուք մանկավարժ կոչվելու իրավունք չունեք: Եթե ձեր մեջ ֆինանսն է առավելագույնը ուրեմն շատ ճիշտ են արել որ արգելել են Երևան քաղաքում ձեր տետրերի մուտքը դպրոց....ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ...

thana
31.10.2014, 16:52
Գործնական աշխատանքները յուրաքանչյուր աշակերտ պահպանում է իր դասարանի թղթապանակում իր անուն ազգանունով: Դասից հետո հերթով բացում եմ բոլոր համակարգիչների համապատասխան թղթապանակները և ստուգում աշխատանքները: Գնահատականները հաղորդում եմ հաջորդ դասին , չնայած աշակերտը կարող է այն տեսնել Dasaran.am կայքում:

winpals
31.10.2014, 16:59
Գործնական աշխատանքները յուրաքանչյուր աշակերտ պահպանում է իր դասարանի թղթապանակում իր անուն ազգանունով: Դասից հետո հերթով բացում եմ բոլոր համակարգիչների համապատասխան թղթապանակները և ստուգում աշխատանքները: Գնահատականները հաղորդում եմ հաջորդ դասին , չնայած աշակերտը կարող է այն տեսնել Dasaran.am կայքում:

Անահիտ մի հղում տեղադրի որ կարողանամ թեստային աշխատանք տամ 9-րդ դասարանիս... Էս վերևում հեղինակային իրվունքի խախտումից են խոսում , էլ ինքը չգիտի լրիվ մարզի դպրոցները էս տարի բազմացրել են էդ դրա տետրերը... դե թող գա հեղինակային իրվունք պահանջի... շատ մխիթարական վիճակ է ....

thana
31.10.2014, 17:02
3-րդ,4-րդ և5-րդ էջերում կգտնեք ձեր ուզածը: Բոլորը նոր գրքի համար են:

Ruzan_#105
31.10.2014, 21:50
Եթե մենք տարբեր երկրների բնակիչ լինեինք դա նոր կլիներ հեղինակային իրվունքի խախտման պատճառ... էս երկրում էլ ինչ հեղինակային իրվունք , եթե ամեն ինչ հենց այնպես է... 9-րդ դասարանում կան ընդամենը 16 աշակերտ , չեմ պատկերացնում որ կսննկանաք դրա պատճառով, ուրեմն դուք մանկավարժ կոչվելու իրավունք չունեք: Եթե ձեր մեջ ֆինանսն է առավելագույնը ուրեմն շատ ճիշտ են արել որ արգելել են Երևան քաղաքում ձեր տետրերի մուտքը դպրոց....ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ...


Օօօօօօ, ինչպիսի պոռթկում :)

Մի բան ասեմ, կարող է գիշերը չքնեք, բայց ասեմ էլի :)՝ իմ տետրերը ոչ միայն Երևանում են օգտագործում, այլ նաև մարզերում:

Եվ երկրորդ՝ անձնական հաղորդագրությունը հրապարակելը, մեղմ ասած՝ էդքան էլ լավ բան չի, իսկ կոպիտ չեմ ասի, սիրուն չի հնչի:

Ruzan_#105
31.10.2014, 21:53
Ու ես ոչ միայն մակնավարժ եմ, այլ ամբողջ հանրապետությունում առաջին երկրորդ աստիճանի տարակարգ ստացած մանկավարժ:

winpals
31.10.2014, 22:37
Օօօօօօ, ինչպիսի պոռթկում :)

Մի բան ասեմ, կարող է գիշերը չքնեք, բայց ասեմ էլի :)՝ իմ տետրերը ոչ միայն Երևանում են օգտագործում, այլ նաև մարզերում:

Եվ երկրորդ՝ անձնական հաղորդագրությունը հրապարակելը, մեղմ ասած՝ էդքան էլ լավ բան չի, իսկ կոպիտ չեմ ասի, սիրուն չի հնչի:
գիշերը մեծ հաճույքով եմ ընբոխշնում թեստերից անկախ... ես հարցում եմ արել Երևանի բոլոր դպրոցներն, ավաղ ձեր տետրերը արգելված են , դրա համար ձեզ դիմեցի...

winpals
31.10.2014, 22:37
Օօօօօօ, ինչպիսի պոռթկում :)

Մի բան ասեմ, կարող է գիշերը չքնեք, բայց ասեմ էլի :)՝ իմ տետրերը ոչ միայն Երևանում են օգտագործում, այլ նաև մարզերում:

Եվ երկրորդ՝ անձնական հաղորդագրությունը հրապարակելը, մեղմ ասած՝ էդքան էլ լավ բան չի, իսկ կոպիտ չեմ ասի, սիրուն չի հնչի:
գիշերը մեծ հաճույքով եմ ընբոխշնում թեստերից անկախ... ես հարցում եմ արել Երևանի բոլոր դպրոցներն, ավաղ ձեր տետրերը արգելված են , դրա համար ձեզ դիմեցի...

winpals
31.10.2014, 22:42
Ու ես ոչ միայն մակնավարժ եմ, այլ ամբողջ հանրապետությունում առաջին երկրորդ աստիճանի տարակարգ ստացած մանկավարժ:
հանրապետությունում առաջին երկրորդ աստիճանի տարակարգ ստացած մանկավարժ -հիմա էն ժամանակներն են որ բոլորս կարող ենք և ավելին աստիճան ստանանք... դա չափանիշ չէ սիրելիս... մեկ անգամ ևս ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ....

winpals
31.10.2014, 22:42
Ու ես ոչ միայն մակնավարժ եմ, այլ ամբողջ հանրապետությունում առաջին երկրորդ աստիճանի տարակարգ ստացած մանկավարժ:
հանրապետությունում առաջին երկրորդ աստիճանի տարակարգ ստացած մանկավարժ -հիմա էն ժամանակներն են որ բոլորս կարող ենք և ավելին աստիճան ստանանք... դա չափանիշ չէ սիրելիս... մեկ անգամ ևս ՀԱՋՈՂՈՒԹՅՈՒՆ....

Ruben
31.10.2014, 23:47
Բոլոր դեպքերում կարելի էր ավելի նուրբ...կներեք...

gayane0803
01.11.2014, 23:08
Շատ կներեք հարգելի winpals, բայց դուք Ռուզանին անձամբ ծանոթ եք? Գիտեք ինչքան հաջողությունների է հասել իր տքնաջան աշխատանքի շնորհիվ: Եթե տարակարգ ստանալն այդքան հեշտ է` դուք էլ ստացեք: Ուղիղ մի տարի տևեց հոդվածս <Մանկավարժություն> ամսագրում տպագրելը: Դուք պիտի Ձեզ թույլ չտայիք նրանից թեստեր ուզել: Դա նույնն է, ոնց որ գրքի հեղինակից գիրքն ուզեք էլեկտրոնային տարբերակով: Եթե Ձեզ համար ամեն ինչ այդքան հեշտ է` կազմեք թեստեր: Ինչի եք սրան-նրան խնդրում կամ ավելի ճիշտ` պահանջում: Շնորհակալություն:

Ruben
01.11.2014, 23:27
Հարգելի Գայանե հեղինակային իրավունքի հարցը ինքնին հասկանալի է, բայց կա նաև գործընկերոջը օգնելու պարագան...

Ruben
01.11.2014, 23:31
Ինչ վերաբերվում է, որ տեստեր պիտի կազմեն յուրաքանչյուր ոք, ես այնքան էլ համաձայն չեմ: Տեստերը պետք է լինեն միասնական Հայաստանի բոլոր դպրոցների համար... Երևի շատ տարօրինակ կարծիք է, բայց կարծում եմ կհամաձայնվեք իմ հետ...

Ruzan_#105
01.11.2014, 23:37
Հարգելի Գայանե հեղինակային իրավունքի հարցը ինքնին հասկանալի է, բայց կա նաև գործընկերոջը օգնելու պարագան...

Հարգելի Ռուբեն, կազմած թեստերը իմ ընկերները տալիս են, որ օգտագործեն:

Իսկապես թեստ փնտրող մարդու համար պիտի որ տարբերություն չլինի, թե թեստերը ումից է վերցրել՝ ինձնից, Անահիտից, թե Անուշից: Եթե իրենք չառաջարկեին, ես էդ դեպքում կմտածեի իրեն ոնց օգնեմ:

Ruzan_#105
01.11.2014, 23:39
Շատ կներեք հարգելի winpals, բայց դուք Ռուզանին անձամբ ծանոթ եք? Գիտեք ինչքան հաջողությունների է հասել իր տքնաջան աշխատանքի շնորհիվ: Եթե տարակարգ ստանալն այդքան հեշտ է` դուք էլ ստացեք: Ուղիղ մի տարի տևեց հոդվածս <Մանկավարժություն> ամսագրում տպագրելը: Դուք պիտի Ձեզ թույլ չտայիք նրանից թեստեր ուզել: Դա նույնն է, ոնց որ գրքի հեղինակից գիրքն ուզեք էլեկտրոնային տարբերակով: Եթե Ձեզ համար ամեն ինչ այդքան հեշտ է` կազմեք թեստեր: Ինչի եք սրան-նրան խնդրում կամ ավելի ճիշտ` պահանջում: Շնորհակալություն:

Շնորհակալ եմ Գայանե ջան

winpals
02.11.2014, 00:11
Ինչ վերաբերվում է, որ տեստեր պիտի կազմեն յուրաքանչյուր ոք, ես այնքան էլ համաձայն չեմ: Տեստերը պետք է լինեն միասնական Հայաստանի բոլոր դպրոցների համար... Երևի շատ տարօրինակ կարծիք է, բայց կարծում եմ կհամաձայնվեք իմ հետ...

Հարգելի Ruben մի խնդրանք ունեմ, եթե ձեր դպրոցը ստացել է թեստային գրավորների տետր 9-րդ դասարանի «Ինֆորմատիկա» նոր գրքի համար, սկան տեսքով ուղարկեիք իմ էլ. փոստին:

gayane0803
02.11.2014, 01:04
Հարգելի winpals ոչ մի դպրոց էլ տետրեր չի ստանում: Մենք կամ ծնողներն են ձեռք բերում: Իսկ ագելել են ոչ թե Ռուզանի տետրերը, այլ ցանկացած տիպի տետրեր: Դա իբր նրա համար է, որ ծնողները գումար չհավաքեն: Ես ուղարկում եմ 9- թեմատիկ 1-ը 2 տարբերակի համար: Ռուզանի տետրից ենք հավաքել: Թեման նույնն է, պարզապես գրքի մեջ թեմաները հետ ու առաջ են արել:
2764

winpals
02.11.2014, 10:45
Հարգելի winpals ոչ մի դպրոց էլ տետրեր չի ստանում: Մենք կամ ծնողներն են ձեռք բերում: Իսկ ագելել են ոչ թե Ռուզանի տետրերը, այլ ցանկացած տիպի տետրեր: Դա իբր նրա համար է, որ ծնողները գումար չհավաքեն: Ես ուղարկում եմ 9- թեմատիկ 1-ը 2 տարբերակի համար: Ռուզանի տետրից ենք հավաքել: Թեման նույնն է, պարզապես գրքի մեջ թեմաները հետ ու առաջ են արել:

Հարգելի gayane0803 շնորհակալ եմ թեմատիկ աշխատանքի համար... այս ֆորումը հենց նման բաների համար է որ մեկս մեկին օգնենք...

Ruben
02.11.2014, 15:03
Նախ ասեմ, որ ես չաշխատող թոշակառու ուսուցիչ եմ, բայց դպրոցի հետ կապված: Օրերս, եթե հանդիպեմ դպրոց, կփորձեմ Ձեր խնդրանքը կատարել...

Ruben
02.11.2014, 15:20
Տեստերի վերաբերյալ ես լրիվ ուրիշ կարծիք ունեմ, համաձայն չեմ , որ ամեն ոք իր համար տեստեր կազմի... Ճիշտ կլինի պատկան մարմինները (նախարարություն, ԿԱԻ և այլն) մրցույթ հայտարարի հեղինակների կան հեղինակային կոլեկտիվների միջոցով և համապատասխան երաշխավորությոմբ մտցնի հանրապետության դպրոցները՝ պարտադիր կիրառման (միասնական, ամբողջ հանրապետության համար): Նույնիսկ կարելի է 1 տարի մտցնել փորձարկման ժամանակաշրջան:

gayane0803
02.11.2014, 21:49
Խնդրեմ, ուրախ եմ, եթե պիտանի եղա: Բայց խնդրում եմ ինչ էլ գրենք` մեկս մեկիս չվիրավորենք: Մեզ չի սազում: Հետո 9-ի գիրքը փոխվել է, բայց թեմաները չեն փոխվել:Անցած տարվա թեմատիկներից էլ կարող եք օգտվել: Բոլոր դասարանների թեմատիկ 1-երը ունեմ: Ասեք էլ որը չունեք` կուղարկեմ: Իսկ Ռուզանի պարագայում ուրիշ է: Իրանը տպագրված են և երաշխավորված ԿԳՆ-ի կողմից: Նրա տետրերից բավականին օգտվել եմ: Մարդը հեշտացրել է բոլորիս աշխատանքը, իսկ մենք նրան վիրավորում ենք: Անցած տարի որ ունեիք` չէինք մտածում ոչ տետրերի, ոչ էլ` քսերոքս անելու համար: Իսկ հիմա ներկը քիչ է, չկա և այլն... Շնորհակալություն:

Արեն
02.11.2014, 23:03
Եթե կարող եք տեղադրեք կիսամյակային ամփոփիչ աշխատանքները:

thana
03.11.2014, 18:13
Կիսամյակային թեստեր 6-րդ դասարանի առաջին կիսամյակի համար:

thana
03.11.2014, 18:14
Կիսամյակային թեստեր 7-րդ դասարանի առաջին կիսամյակի համար:

thana
03.11.2014, 18:23
Հարգելի ուսուցիչներ , իմ տեղադրած թեստերը կարող եք օգտագործել թե համակարգչով, թե թղթի վրա տպելով: Համակարգչով լրացնելուց հետո յուրաքնչյուր աշակերտ ոչ թե փակելով save անելու հարցին այո է պատասխանում, այլ գնահատականը տեսնելուց հետո բացում է Office(File)+save as և համապատասխան թղթապանակում պահպանում այդ ֆայլը իր անուն ազգանունով, որից հետո փակում է թեստի էջը: Այսպիսով հիմնական թեստի ֆայլը մնում է առանց լրացնելու և հաջորդ աշակերտը կատարում է նույն գործողությունը;

thana
14.11.2014, 11:40
Հարգելի ուսուցիչներ ներքոհիշյալ հասցեում տեղադրված տեսանյութը կօգնի ձեզ օգտվել հիմնական կրթական կայքերից:
https://www.youtube.com/watch?v=LKtQUTUDyiM

thana
18.11.2014, 20:23
Հարգելի ուսուցիչներ ներքոհիշյալ հղումով կարող եք ներբեռնել 6-րդ դասարանի համար տեսադաս՝ Պատուհանի կառուցվածքը:
https://www.youtube.com/watch?v=xv-KtfE2FPQ

thana
22.11.2014, 17:12
Հարգելի ուսուցիչներ ներքոհիշյալ հասցեում կարող եք դիտել 7-րդ դասարանի ՛՛Ինֆորմացիայի կոդավորում՛՛ թեմայի մասին տեսադաս
http://youtu.be/avziuomMuFA

winpals
10.12.2014, 23:52
Կիսամյակային թեստեր 7-րդ դասարանի առաջին կիսամյակի համար:

Հարգելի thana եթե կարող եք տեղադրեք խնդրում եմ 9-րդ դասարանի կիսամյակային թեստ առաջին կիսամյակի համար (նոր գրքի ծրագրով):

thana
11.12.2014, 10:30
9-րդ դասարանի առաջին կիսամյակի թեստ նոր գրքի համար

izabet
13.12.2014, 19:47
Երբ նայում եմ թեստերին ,գտնում եմ վատ չէ, կարելի է օգտագործել,բայց ոչ թեմատիկի կամ կիսամյակայինի համար,կցանկանայի դա օգտագործել միայն ուսուցման և ոչ թե ստուգման համար:Ասեմ, ինչու՞,գիտեմ այդ հարցը կտաք,այսօր տեսնում եմ աշակերտները կարողանում են այդ թեստերի պատասխանները վիրտուալ աշխարհից գտնել և թեմատիկ գրավորի ժամանակ յուրաքանչյուր աշակերտ կարողանում է հաջորդ գրավորի հարցերը գրել և հետո օգնության կանչել կամ ուսուցիչներին կամ բարձր դասարանցիներին:Չգիտեմ, ես հարմար եմ գտնում յուրաքանչյուր ուսուցիչ իր դասարանին համապատասխան կազմի թեստեր,գրավոր աշխատանքի վարժություններ:Նման թեստերը թող լինեն առանց պատասխանների,որպեսզի ուսուցիչն էլ կարողանա ինքն իր վրա աշխատի,ստեղծագործի:

thana
15.12.2014, 10:35
Բարև բոլորին: Ես գտնում եմ, որ ցանկացած թեմայի վերաբերյալ թեստերը կամ գրավոր վարժությունները պետք է կազմվեն դասագրքի սահմաններում և աշակերտը բոլոր դասերը սովորելով կարիք չի ունենա ոչ ոքի դիմելու, առավել ևս, որ դասարանում թեստ լրացնելու ժամանակ ոչ ոք չի կարող ոչ վիրտուալ աշխարհի, ոչ էլ ուսուցիչների օգնությանը դիմել:

thana
15.12.2014, 17:00
Ես ներկայացրել եմ թեստեր, որոնք կարելի է որպես շաբլոն օգտագործել, ջնջել հարցերն ու պատասխանները, պահպանելով օգտագործված ֆունկցիան և գրել ուրիշ հարցեր;

Emanuel
18.12.2014, 11:26
Ես այդ թեստերի վրա մաթեմատիկայի թեստ եմ սարքել: Եթե ցանկացող կա , կարող եմ կսվել:

thana
19.12.2014, 18:41
Բարև բոլորին: Բոլոր առարկաների ուսուցիչներ՝ , http://inform24.weebly.com կայքի Համակարգչային ծրագրեր բաժնից ներբեռնեք MyTestx ծրագիրը, տեղադրեք ձեր համակարգչում և ես կուղարկեմ ձեզ հայերեն տեսադաս թեստեր պատրաստելու վերաբերյալ ինչպես նաև իմ պատարաստած թեստերը ինֆորմատիկայի 6-12-րդ դասարանների համար:
Շատ լավ ծրագիր է , առաջարկում է թեստերի պատրաստման մի քանի եղանակ, կարող է փոխել հարցերի, պատասխանների տեղերը, նույն թեստը կարող եք դարձնել ուսուցողական: Մնացած մանրամասները տեսադասում:

Գագիկ
19.12.2014, 23:12
thana, իսկ ինչո՞ւ չեք օգտվում MyTestXPro ծրագրից, այն ավելի կատարելագործված տարբերակն է, գումարած որ լեզուն կարող եք փոխել հայերենի: Ծրագիրը կարող եք ներբեռնել այստեղից (http://mathnet.am/ներբեռնում/viewcategory/39-.html), իսկ այդ ծրագրով մաթեմատիկայի էլեկտրոնային թեստեր՝ այստեղից (http://mathnet.am/ներբեռնում/viewcategory/42-.html):

thana
21.12.2014, 10:14
Բարև Ձեզ, ուղակի վճարովի ծրագիրը ոչ բոլորին է հասու: Իսկ իմ նշած ծրագրում միայն աշակերտի անուն ազգանունն է ռուսերեն գրվում, իսկ հարցերը հայերեն են:

Emanuel
26.12.2014, 15:57
Բարև Հարգելի thana. Ինձ ռուսերեն ծրագիրն ավելի դուր եկավ: Խնդրում եմ գրեք ինչպես տեղադրեմ ծրագիրը աշակերտների համակարգիչներում:

Գագիկ
27.12.2014, 12:42
Բարև Հարգելի thana. Ինձ ռուսերեն ծրագիրն ավելի դուր եկավ: Խնդրում եմ գրեք ինչպես տեղադրեմ ծրագիրը աշակերտների համակարգիչներում:

Ինչքան էլ որ ասում են ճաշակին ընկեր չկա, մեկ է որոշ դեպքերում չես կարող չզարմանալ: Ոնց չզարմանաս, որ մարդուն դուր է գալիս նույն հեղինակի գրած ծրագրի հին վերսիան:
Եթե գերադասելու պատճառը վճարն է, ապա դա ընդամենը 100 ռուբլի է, ավելին կարելի է օգտագործել դեմո տարբերաակը, որը ունի լրիվ նույն ֆունկցիոնալությունը, բայց տակից ֆոն կա՝ վրեն գրված demo demo ....
Ինչ վերաբերվում է լեզվին, ապա վճարովի տարբերակը ունի և ռուսերեն, և հայերեն, և անգլերեն և... տարբերակներ ու օգտվողն ինքն է որոշում որ լեզուն ընտրի:

thana
27.12.2014, 13:47
Հարգելի Emanuel եթե արդեն ներբեռնել եք հայերեն տարբերակը, տարբերություն չկա տեղադրելու համար: Ավելի լավ է հայերեն տարբերակը տեղադրեք, որովհետև աշակերտները դժվարանում են ռուսերեն անուն ազգանուն լրացնել, հատկապես 6-րդ դասարանցիները, որոնք նոր են սովորում համակարգչով աշխատել: Այնուամենայնիվ աշխատեցրեք MyTestXProSetup ֆայլը, հաջորդական քայլերով համաձայնելով առաջարկած պայմաններին, երբ կհասնեք այն պատուհանին, որտեղ կա MyTestEditor, MyTestServer, MyTestStudent[Pro], աշակերտի համակարգչում նշում եք միայն MyTestStudent[Pro], իսկ ուսուցչինը՝ բոլորը: Մնացած մանրամասները տեսանյութում տոներից հետո կներկայացնեմ:

thana
11.01.2015, 16:58
Հարգելի ուսուցիչներ, ներողություն եմ խնդրում՝ թեստերի կազմելու ծրագրի մասին տեսանյութի ծավալը շատ մեծ է, հնարավոր չի ներբեռնել: Խորհուրդ եմ տալիս օգտվեք Գագիկի նշած հասցեից՝ http://mathnet.am/%D5%B6%D5%A5%D6%80%D5%A2%D5%A5%D5%BC%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4/viewcategory/39-.html

thana
16.01.2015, 20:09
Հարգելի ուսուցիչներ http://inform24.weebly.com կայքի համակարգչային ծրագրեր բաժնից ներբեռնելով MyTestx ծրագիրը այն կարող եք աշխատեցնել նույն բաժնում նշված հասցեում տեղադրված տեսանյութը դիտելով: Շուտով կտեղադրեմ նաև աշակերտի համակարգչում այդ ծրագրի կարգավորումների մասին տեսանյութ:

thana
20.01.2015, 10:42
Աշակերտի համակարգչում թեստեր լրացնելու ծրագրի տեղադրումն ու կարգավորումները կտեսնեք այս հասցեում http://youtu.be/MDq3KnKrtlc

thana
20.01.2015, 18:19
Հարգելի ուսուցիչներ գրանցվեք http://multiurok.ru կայքում և անվճար ստեղծեք ձեր անձնական կայքը, տեղադրեք ձեր նյութերը, կիսվեք ձեր պաշարներով, ձեռք բերեք նոր ընկերներ և նոր նյութեր, ստացեք սերտիֆիկատ տեղադրված նյութերի համար:

Armen75
23.01.2015, 10:16
Բարև ձեզ: http://multiurok.ru կայքում կարող եմ հայերեն նյութ տեղադրել՞ թե միայն ռուսերեն:

thana
24.01.2015, 19:53
Ես http://multiurok.ru կայքում հայերեն նյութ եմ տեղադրել, բայց նկարագրությունը և մնացած տողերը ռուսերեն եմ լրացրել: Արդեն 3 հատ սերտիֆիկատ եմ ստացել:

thana
01.02.2015, 15:57
Այն ուսուցիչներն, ովքեր տեղադրել են MyTest ծրագիրը, կարող են inform24.weebly.com կայքի համակարգչային ծրագրեր բաժնից ներբեռնել ինֆորմատիկայի 6-11-րդ դասարանների թեստեր: Խորհուրդ եմ տալիս ձեր համակարգչում ստեղծել MyTest անունով թղթապանակ և այնտեղ հավաքել բոլոր թղթապանակները: MyTestServer ծրագրի միջոցով կարող եք աշակերտներին բաժանել այդտեղ եղած թեստերը:

thana
14.02.2015, 19:00
8-րդ դասարանի համար տեսադաս ՛՛Տեքստային փաստաթղթի շաբլոնի պատրաստում՛՛ http://youtu.be/2NGbcP_crvg

thana
14.02.2015, 19:02
6-րդ դասարանի համար տեսադաս- ՛՛Տեքստային խմբագրիչներ՛՛ http://youtu.be/H-8hehCWDH0

g- narine
16.02.2015, 19:55
Շնորհակալություն ,ձեր ուղարկած հղումը հետաքրքրեց նաև ինձ,և ես էլ պարգևատրվեցի http://multiurok.ru/geonrane/files

Armen75
25.02.2015, 19:43
Շնորհավորում եմ: Ես էլ եմ սկսել գրանցվել, դեռ մի նյութ եմ տեղադրել:

Armen75
03.03.2015, 12:49
Բարև Ձեզ հարգելի Էմանուել, եթե կարող եք ինձ ուղարկեք ձեր թեստերը: Շնեշորհակալություն

thana
06.03.2015, 19:26
Տեսադաս 6-րդ դասարանի ՛՛Էջի ձևաչափի սահմանումը՛՛ թեմայի մասին կդիտեք http://youtu.be/Vy-whaUeUnA հասցեում:

thana
07.03.2015, 20:29
Տեսադաս 6-րդ դասարանի համար՝ ՛՛Աշխատանք տեքստի նշված հատվածի հետ՛՛ http://youtu.be/tl69j26U85g

thana
08.03.2015, 15:11
Պարբերության ձևաչափի ընտրությունը՝ տեսանյութ http://multiurok.ru/anahitgurgenovna/files/vidieourok-dlia-6-gho-klassa-paramietri-abzatsa.html հասցեում:

Emanuel
12.03.2015, 16:54
Արմեն ջան mail-իդ վրա եմ ուղարկել:

thana
14.04.2015, 17:49
Հարգելի Արեն փորձեք իմ ուղարկած հասցեն՝ Adobe PageMaker ծրագիրը ՝https://drive.google.com/folderview?id=0B_ZpRXQkJDdpM1VsZkJ1N2tSeGc&usp=sharing: Նախ կներբեռնեք ամբողջ փաթեթը` 20 օբյեկտ , հետո կաշխատացնեք setup.exe ֆայլը և կոդը կտեղադրեք համապատասխան serial.txt ֆայլից:

thana
22.09.2015, 12:43
http://mytest.klyaksa.net/htm/download/ կայքից կարող եք ներբեռնել թեստեր պատրաստելու ծրագիր:

thana
18.03.2016, 19:44
7-րդ դասարանի ՛՛Էլեկտրոնային աղյուսակներ՛՛ թեմայի վերաբերյալ նյութը կարող եք ներբեռնել http://multiurok.ru/anahitgurgenovna/files/priezientatsiia-k-uroku-eliektronnyie-tablitsy-2.html հասցեում:

thana
14.04.2016, 21:46
7-րդ դասարանի Excel էլեկտրոնային աղյուսակներում աշխատանքային թերթի ձևաչափի սահմանումը՝ https://youtu.be/ztTMtNhbUz4

Armen75
29.04.2016, 19:20
Հարգելի Անահիտ, Ձեր աշխատանքները մեծ օգնություն են մեր ինֆորմատիկայի ուսուցիչների համար: Ինչու չեք հավաքագրում և ձեռնարկ տպագրում:

thana
17.05.2016, 10:50
Հարգելի պարոն Աղեկյան, ինձ գրավեց Ձեր "Փոխանակեք ձեր կազմած թեստերը: Ես նկատի չունեմ մի դպրոցի շրջանակներում: Օրինակ, կարող եք ուղակել ձեր կազմած թեստերը info@mathnet.am հասցեով և դրանք կտեղադրվեն mathnet.am կայքի թեստերի բաժնում, նշելով կազմողին: Պատկերացրեք, եթե տաս հոգի երկուական թեստ ուղարկեն, արդյունքում բոլորը կունենան 20 թեստ: Նշեմ, որ անպայման մաթեմատիկայի թեմատիկ թեստեր նկատի չունեմ: Այս առաջարկը վերաբերվում է բոլոր առարկաներին:" միտքը:
Ես http://inform24.weebly.com կայքում տեղադրած թեստեր ունեմ ինֆորմատիկայի 6-12-րդ դասարանների համար MyTest-ի ռուսերեն տարբերակով, բայց այն կազմել եմ տարիներ առաջ, երբ տեղյակ չէի, որ MyTest- ի հայերեն տարբերակ գոյություն ունի: Հնարավոր է արդյոք այդ թեստերը ինչ-որ ձևով փոխակերպել հայերենի և տեղադրել mathnet.am- կայքում, թեստերը հայերեն են, միայն ինտերֆեյսն է ռուսերեն:

Գագիկ
17.05.2016, 20:33
Հարգելի Անահիտ, Դուք օգտագործում եք բավականին հին վերսիա՝ MyTestX, 3 տարուց ավելի է, որ գոյություն ունի MyTestPro-ն, և ես դա եմ թարգմանել հայերեն:
Եթե այս նոր վերսիայից օգտվեք, ապա ծրագիրը տեղադրելիս կարող եք լեզուներից ընտրել հայերենը:
Ձեր ասած թեստերը նախ պետք է անցկացնել նոր վերսիայի, հետո արդեն կարելի է ունենալ դրանց հայերեն ինտերֆեյսով տարբերակները:

thana
29.05.2016, 10:35
Հարգելի Աղեկյան, անցած տարի ես գնել եմ MyTestPro ծրագիրը, բայց տեղադրելուց հետո գրվում է՝ չգրանցված տարբերակ: Խնդրում եմ օգնեք, ի՞նչն է պատճառը:

Գագիկ
29.05.2016, 14:07
Եթե գնել եք, ապա ինչ-որ կոդ կամ ֆայլ պիտի ստանայիք: Եթե դա ֆայլ է, ապա պետք է տեղադրեք համապատասխան պապկայում, իսկ եթե կոդ է, ապա ինչ-որ մի տեղ պիտի լինի ծրագիրը գրանցելու պատուհան, որում էլ պիտի մուտքագրվի կոդը:

Ես էդ ծրագրի վաճառքի հետ որևէ կապ չունեմ, ես անվճար թարգմանել եմ էդ ծրագիրն ու վերջ:Որպես թարգմանիչ ինձ լիցենզիա տվել են, որ ֆայլ է, Ձեր դեպքում չգիտեմ ինչ եք ստացել: Ի միջայլոց դպրոցների, ուսուցիչների համար լիցենզիան արժե 100 ռուբլի:

Եթե իմ ասածը չի օգնում, կարող եք գրել իրենց, որ նման խնդիր ունեք:

thana
29.05.2016, 17:38
Կրկին շնորհակալ եմ արձագանքելու համար: KEY file ունեմ, բայց ծրագիրը տեղադրելիս լիցենզիա կամ կոդ չի պահանջում:

Գագիկ
30.05.2016, 00:16
Էդ key ֆայլը գցեք էն պապկայի մեջ, որում ինստալ է արված ծրագիրը, դա հավանաբար C/Program Files (x86)/MyTestPro կամ C/Program Files/MyTestPro պապկեն է: Ու ամեն ինչ լավ կլինի:

thana
13.07.2016, 22:20
Շնորհակալություն պարոն Աղեկյան, դուք ինձ օգնեցիք Ձեր խորհուրդներով: Արդեն թեստերիս մեծ մասը հայաֆիկացրել եմ, ավարտելուց հետո կտեղադրեմ համացանցում: