PDA

Դիտել ողջ տարբերակը : Գործնական աշխատանքներ ինֆորմատիկայի դասերին



Anushka
22.05.2014, 23:46
Ինֆորմատիկայի դասընթացի համար պատրաստած գործնական առաջադրանքներ:

Anushka
23.05.2014, 00:00
Աշխատանք պատկերի շերտերի հետ, պատկերի հատվածի նշում

1. Բացել նկարը: Կարող եք պահպանել հետևյալ նկարը և գործողությեւններն իրականացնել այս նկարով:
https://www.facebook.com/photo.php?fbid=716168438425476&l=2452c254db

2.Layers պատուհանի վրա սեղմել New Layer կոճակը՝ նոր շերտ ավելացնելու համար:
3.Շերտը ներկել: Դրա համար այն նշել, ապա Edit->Fill: Contents բաժնում ընտրել white և սեղմել ok:
4. Թաքցնել առաջացած սպիտակ շերտը: Դրա համար սեղմել շերտի ձախ կողմում գտնվող Layer Visibility կոճակը: Նորից նկարը կերևա:
5 Գործիքների վահանակից ընտրել Elliptical Tool -ը(Ուղղանկյուն գործիքից օվալ գործիքին անցնելու համար կարելի է սեղմել Shift+M:) և նկարել օվալ նկարի տարածքում:
6. Նշված եզրագծերը կոպիտ են ստացվում, դրանք մեղմացնելու համար՝ Select->Modify->Feather: Feather Radius-ում գրել 30:
7. Նորից տեսանելի դարձնել Layer1--ը՝ սեղմելով Visibility կոճակին:
8. Սեղմել Delete:

Anushka
08.06.2014, 23:02
Տեքստի ձևաչափի սահմանում (տեքստի ֆորմատավորում)
1. Մուտքագրել հետևյալ տեքստը.

Я изучаю Microsoft Office Word 2007!
2.Նշել Microsoft և Word բառերը.
Я изучаю Office 2007!
3.Կրկնօրինակել այն.

Я изучаю Microsoft Office Word 2007!
Я изучаю Microsoft Office Word 2007!
Я изучаю Microsoft Office Word 2007!
Я изучаю Microsoft Office Word 2007!
4. Հեռացնել առաջին 2 տողերը` պահպանելով փոխանակման բուֆերում
5. Ձևավորել
6.Փոփոխել տառերի չափսերը.
https://www.facebook.com/photo.php?fbid=725535127488807&l=4b348ac90d

7. Կիրառել ոճեր.
https://www.facebook.com/photo.php?fbid=725536344155352&l=030f785200


8. 1-ին տողի ոճը տարածել մնացածի վրա:

Anushka
08.06.2014, 23:13
Աշխատանք աղյուսակի հետ

Աշակերտներին առաջարկել ստեղծել հետևյալ տիպի աղյուսակ.
https://www.facebook.com/photo.php?fbid=725537870821866&l=69da0b9532

Anushka
23.06.2014, 01:40
Աշխատանք օվալ, բազմանկյուն, ուղիղ գիծ գործիքներով, աշխատանք պատկերի նշված հատվածի հետ
1. Առաջարկել աշակերտներին մաս-մաս նկարել տվյալ նկարում բերված ճուտիկներից մեկը
Դրա համար անհրաժեշտ է նախ ստանալ հետևյալ մասերը.
https://www.facebook.com/photo.php?fbid=733602576682062&l=1a2cb6dcb9
2. Առաջարկել տեղաշարժել այդ կտորները՝ նախապես նշելով և տեղակայելով անհրաժեշտ մասում
3.Նշել պատրաստի մեկ ճուտիկը և պատճենել
https://www.facebook.com/photo.php?fbid=733596770015976&l=91dd582b59

Anushka
23.06.2014, 01:51
Թվային հաջորդականությունների ստեղծում, տվյալների որոնում և փոխարինում
1.Ստեղծել Excel1 անունով նոր էլեկտրոնային աղյուսակ D սկավառակի կամ Documents-ում ձեր դասարանի համար նախատեսված թղթապանակի մեջ:
2. Փոխել էլեկտրոնային աղյուսակի դիտման մասշտաբը 120%:
3. A1 վանդակում մուտքագրել 15 թիվը: A1 վանդակի պարունակությամբ լցնել A2-ից մինչև A10 վանդակները:
4. B1 վանդակում մուտքագրել 154 թիվը: 10 քայլ ունեցող թվաբանական պրոգրեսիայով լցնել B2-ից մինչև B10 վանդակները (որպես սկզբնական արժեք վերցնել B1 վանդակի պարունակությունը):
5. C1 վանդակում մուտքագրել 23 թիվը: 3 քայլ ունեցող երկրաչափական պրոգրեսիայով լցնել C2-ից C10 վանդակները (որպես սկզբնական արժեք ընտրել C1 վանդակի պարունակությունը):
6. D1 վանդակում մուտքագրել 67 թիվը: -4 քայլ ունեցող թվաբանական պրոգրեսիայով լցնել D2-ից մինչև D10 վանդակները(որպես սկզբնական արժեք ընտրել D1 վանդակի պարունակությունը):
7. D20 վանդակում մուտքագրել բանաձև, որը հաշվում է հետևյալ արտահայտության արժեքը` 15*8+54/2-4*9+128/4:
8. E1 վանդակում մուտքագրել բանաձև, որը C1 վանդակի պարունակությանը գումարում է 10 թիվը: Այդ բանաձևը տարածել E2-ից E10 վանդակների վրա:
9. Առաջին տողից վեր ավելացնել նոր տող, C սյունից առաջ ավելացնել երեք նոր սյուն:
10. B1 վանդակում մուտքագրել <<Աշխատավարձի չափ>> արտահայտությունը և հաստատել: C1 վանդակում` <<Կենսաթոշակային ֆոնդ>>, D1 վանդակում` <<Մնացորդ>>:
11. B1, C1 և D1 վանդակների լայնությւոնները փոխել այնպես, որ ամբողջովին երևան նրանց պարունակությունները:
12. Էլեկտրոնային էջում փնտրել 15 թիվը և այն փոխարինել 24-ով:
13. <<Աշխատավարձի չափ>>, <<Կենսաթոշակային ֆոնդ>> և <<Մնացորդ>> սյուները պատճենել Sheet2-ի E սյունից սկսած:
14. F2 վանդակում մուտքագրել բանաձև, որը հաշվում է E2 վանդակի պարունակության 10%-ը և այն տարածել F3-ից մինչև F11 վանդակների վրա:
15. G2 վանդակում մուտքագրել բանաձև, որը E2 վանդակից հանում է F2, այն տարածել G3-ից մինչև G11 վանդակների վրա:
16. D1 վանդակում մուտքագրել <<Ազգանուն>> բառը: D2-ից D11 վանդակները լրացնել ազգանուններով:
17. Էլեկտրոնային աղյուսակի էջի վերևում որպես գլխաբառ (Header) ավելացնել <<Աշխատավարձի ցուցակ>> արտահայտությունը (կենտրոնում): Էջի ներքևի ձախ անկյունում տեղադրել ընթացիկ օրվա ամսաթիվը:
18. Փոխել էլեկտրոնային աղյուսակի տպելու մասշտաբն այնպես, որ գրված ինֆորմացիան տեղավորվի մեկ էջի վրա:
19. Ընտրել Sheet2-ի E1 –ից մինչև G11 վանդակները և սահմանել այն որպես տպելու տիրույթ (Print Area):
20. Փոխել էլեկտրոնային աղյուսակի լուսանցքների չափերը. վերևից և ներքևից` 3սմ, ձախից և աջից` 2.4սմ:
21. Էլեկտրոնային աղյուսակը դարձնել լայնակի (Landscape):
22. Sheet3-ի F5 վանդակում մուտքագրել ընթացիկ ամսաթիվը:
23. Պահպանել և փակել էլեկտրոնային աղյուսակը:

Anushka
23.06.2014, 01:56
Տրամաբանական և մաթեմատիկական ֆունկցիաներ,
աղյուսակների ձևավորում

1. Ստեղծել Laborator1.xls անունով նոր էլեկտրոնային աղյուսակ D սկավառակի ձեր թղթապանակի մեջ:
2. Sheet1-ի A2 վանդակից սկսած մուտքագրել հետևյալ ինֆորմացիան 12 pt տառաչափով Armenian Phonetic Unicode-ով.
Ազգանուն Անուն Ծննդյան օրը, ամիսը, տարին Հասակ(սմ) Թույլտվություն(այո / ոչ )

3. Լրացնել 10 տող (միայն հետևյալ վանդակները. ազգանուն, անուն, ծննդյան թիվ, հասակ):
4. Sheet1 էջը վերանվանել Data, առաջին տողի բարձրությունը դարձնել 30, տառաչափը` 12pt, ոճը` շեղ:
5. Միավորել A1-ից F1 վանդակները և մուտքագրել Աշակերտների ցուցակ արտահայտությունը, տառաչափը դարձնել 14pt:
6. A2, B2 վանդակներում գրված տեքստը հավասարեցնել ըստ կենտրոնի և հորիզոնական, և ուղղահայաց, C2, D2, E2 վանդակներում գրված տեքստը տողադարձել և հավասարեցնել ըստ վերին եզրի:
7. Հասակ սյունից առաջ ավելացնել Տարիք սյունը: D3 վանդակում հաշվել աշակերտների տարիքը: Այդ բանաձևը տարածել D4-ից D7 վանդակների վրա:
8. F3 վանդակում ներդնել IF ֆունկցիան հետևյալ պայմանով. եթե աշակերտի հասակը մեծ է 160սմ-ից, ապա նա ստանում է թույլտվություն բասկետբոլի խմբակին մասնակցելու համար, հակառակ դեպքում` ոչ: Այդ ֆունկցիան տարածել F4-ից F7 վանդակների վրա:
9. G2 վանդակում ներդնել ֆունկցիա, որը հաշվում է այն աշակերտների քանակը, ովքեր ունեն բասկետբոլի խմբակին մասնակցելու թույլտվություն:
10. E8 վանդակում հաշվել Հասակ դաշտի ամենամեծ արժեքը, D8-ում` Տարիք դաշտի փոքրագույն արժեքը:
11. D9 վանդակում հաշվել աշակերտների միջին տարիքը:
12. A1-ից G9 տիրույթը եզրագծել 2.5pt հաստություն ունեցող գծով: Աղյուսակի առաջին և երկրորդ տողերը գունավորել բաց կանաչ գույնով:
13. A1-ից G9 տիրույթը սահմանել որպես տպման տիրույթ:
14. Փաստաթուղթը պահպանել և փակել:

Anushka
25.06.2014, 00:31
Տրամաբանական և մաթեմատիկական ֆունկցիաներ,
աղյուսակների ձևավորում

1. Ստեղծել Excel2 անունով նոր էլեկտրոնային աղյուսակ D սկավառակի ձեր դասարանի թղթապանակի մեջ:
2. Sheet1-ի A1 վանդակից սկսած Armenian Phonetic Unicode-ով մուտքագրել հետևյալ ինֆորմացիան`

Ուսանող Քննություններ Միջին Թոշակի չափ Հավելում Ընդամենը
(2 քնն.)
Օրինակը կարող եք գտնել այստեղից: (https://www.facebook.com/photo.php?fbid=734658579909795&l=a4f66255c1)

3. D3 վանդակում ներդնել ֆունկցիա, որը հաշվում է երկու քննությունների արդյունքների միջին թվաբանականը: Տարածել այդ ֆունկցիան D4-ից D7 վանդակների վրա:
4. Կլորացնել D3-ից D7 վանդակների արժեքները մինչև միավորներ:
5. F3 վանդակում ներդնել ֆունկցիա, որը հաշվում է թոշակի 20%-ը, եթե երկու քննությունների արդյունքների միջին թվաբանականը գերազանցում է 14 միավորը, և թոշակի 10%-ը հակառակ դեպքում: Տարածել այդ ֆունկցիան F4-ից F7 վանդակների վրա:
6. G3 վանդակում մուտքագրել բանաձև, որը հաշվում է E3 և F3 վանդակների արժեքների գումարը: Տարածել այդ բանաձևը G4-ից G7 վանդակների վրա:
7. B8 վանդակում ներդնել ֆունկցիա, որը գտնում է B3-ից B7 վանդակների արժեքներից մեծագույնը: Այդ ֆունկցիան տարածել C8 և D8 վանդակների վրա:
8. Sheet1-ում ստեղծված աղյուսակը ձևավորումը կատարել ըստ օրինակի, իսկ վերնագրի տողի վանդակները գունավորել բաց կապույտ գույնով:
9. Վերնագրի տողը դարձնել թավ: Աղյուսակում գրված ինֆորմացիան հավասարեցնել ըստ կենտրոնի ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով:

Anushka
25.06.2014, 00:42
Տրամաբանական և մաթեմատիկական ֆունկցիաներ,
աղյուսակների ձևավորում

1. Ստեղծել Excel3.xls էլեկտրոնային աղյուսակը Documents թղթապանակում ստեղծված ձեր դասարանի թղթապանակի մեջ:
2. Sheet1-ի A1 վանդակից սկսած Armenian Phonetic Unicode-ով մուտքագրել հետևյալ ինֆորմացիան`

Ազգանուն Աշխատավարձ 1 օրվա աշխատավարձ Բացակայություններ Պահումներ Մնացորդ

3. Sheet1 էջը վերանվանել Salary, առաջին տողի բարձրությունը դարձնել 30, տառատեսակի ոճը` շեղ:
4. A1, B1 վանդակներում գրված տեքստը հավասարեցնել ըստ կենտրոնի. C1 վանդակում գրված տեքստը տողադարձել, D1-ից F1 վանդակների տեքստը հավասարեցնել ըստ ձախ եզրի:
5. Մուտքագրված տեքստը դարձնել 10pt, թավ, հավասարեցված ըստ կենտրոնի հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով:
6. Մուտքագրել 5 տող (միայն հետևյալ վանդակները. ազգանուն, աշխատավարձ, բացակայություններ):
7. Առաջին տողից աջ ավելացնել մեկ տող, միավորել A1-ից F1 վանդակները և մուտքագրել հետևյալ վերնագիրը. Աշխատավարձի ցուցակ:
8. C3 վանդակում հաշվել 1 օրվա աշխատավարձը, ընդունել, որ ամիսն ունի 30 օր: Բանաձևը տարածել C4-ից C7 վանդակների վրա:
9. E3 վանդակում հաշվել պահումները (բացակայությունների և 1 օրվա աշխատավարձի արտադրյալը): Բանաձևը տարածել E4-ից E7 վանդակների վրա:
10. Մնացորդ սյունից առաջ ավելացնել նոր սյուն, F2 վանդակում մուտքագրել Նպաստ բառը: F3 վանդակում հաշվել նպաստը. այն հավասար է2000, եթե աշխատավարձը փոքր է 25000-ից, և 0` հակառակ դեպքում: Բանաձևը տարածել F4-ից F7 վանդակների վրա:
11. G3 վանդակում հաշվել մնացորդը. աշխատավարձից հանել պահումները, ավելացնել նպաստը: Արդյունքը կլորացնել ստորակետից հետո մեկ նիշի ճշտությամբ:
12. G8 վանդակում հաշվել մնացորդների գումարը և վանդակը եզրագծել կետագծերով:
13. B8 վանդակում հաշվել մեծագույն աշխատավարձը, E8 վանդակում ամենափոքր պահումը:
14. Եզրագծել A1:G7 վանդակները (արտաքին եզրագիծը կրկնակի, ներքին եզրագծերը` կետաgծեր):
15. Էլեկտրոնային աղյուսակի էջի վերևում որպես gլխաբառ (Header) ավելացնել վերջնահաշվարկ բառը (կենտրոնում): Էջի ներքևում որպես որպես էջատակ (Footer) աջ անկյունում ավելացնել Ձեր անունը, ազgանունը, ընթացիկ ամսաթիվը:
16. Փոխել տպելու մասշտաբն այնպես, որ ամբողջ ինֆորմացիան տեղավորվի մեկ էջում: Էջի ուղղվածությունը դարձնել լակնակի (Landscape):
17. Պահպանել էլեկտրոնային աղյուսակը և փակել այն:

Anushka
25.06.2014, 00:45
Դիագրամները MsExcel-ում

1. Ստեղծել Excel2.xls էլեկտրոնային աղյուսակը D սկավառակի ձեր դասարանի թղթապանակի մեջ:
2. Sheet1-ի B100 վանդակից սկսած Arial Armenian տառատեսակով 11pt տառաչափով մուտքագրել հետևյալ ինֆորմացիան `

Քաղաքը Բնակչությունը
(1991թ.-ի դրությամբ)
Rome 2800000
Moscow 8667000
Yerevan 1283000
New-York 17600000
London 6800000

3. Աղյուսակը եզրաgծել 3pt հաստություն մուգ կապույտ գույնի գծով: Նույն ձևի գծով եզրագծել առաջին տողը: Աղյուսակում գրված ինֆորմացիան հավասարեցնել ըստ կենտրոնի ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով:
4. Աղյուսակի տողերը գունավորել տարբեր գույներով:
5. B100:G101 տիրույթը սահմանել որպես տպման տիրույթ:
6. Կառուցել երեք տարբեր տիպի դիագրամներ ըստ մուտքագրված աղյուսակի: Դիագրամներից առաջինը ստեղծել Sheet1-ի վրա, մնացած երկուսից յուրաքանչյուրը պահել որպես առանձին աշխատանքային էջ: Դիագրամների վրա ցույց տալ արժեքները և քաղաքների անունները: Դիագրամները վերնագրել համապատասխանաբար <<Դիագրամ 1>>, <<Դիագրամ 2>> և <<Դիագրամ 3>>:

Anushka
25.06.2014, 00:56
Աշխատանք օվալ, կոր գիծ, ուղիղ գիծ, մատիտ, խոշորացույց գործիքներով,
աշխատանք պատկերի նշված հատվածի հետ

Աշակերտներին առաջարկել նկարել հետևյալ նկարը: Չնայած 6-րդ դասարանի ինֆորմատիկայի դասագրքում( էջ 66) կա նմանատիպ աշխատանք: Ուսուցիչը կարող է այլընտրանքային ձևով հանձնարարել նաև այս նկարը:
https://www.facebook.com/photo.php?fbid=734665036575816&l=460d1e85b3

Anushka
25.06.2014, 00:57
Աշխատանք նկարչական տարբեր գործիքներով և պատկերի նշված հատվածի հետ

Աշակերտներին հանձնարարել նկարել հետևյալ պատկերը.
https://www.facebook.com/photo.php?fbid=734664926575827&l=b01064e2ad

Anushka
25.06.2014, 01:04
Աշխատանք Bezier, Freehand Tool, Shape Tool գործիքներով
Ստեղծել հետևյալ տեսքի հրավիրատոմսը.
https://www.facebook.com/photo.php?fbid=738316409544012&l=77ae344da8
Պահպանել ֆայլը hraviratoms անունով աշխատանքային սեղանի վրա ստեղծված պանակում:

Anushka
25.06.2014, 01:08
Աշխատանք կոր գիծ գործիքով

Երբ աշակերտները փոքր-ինչ հմտացել են Paint-ի միջավայրում աշխատելուն, կոր գիծ գործիքի ուսուցման դեպքում կարելի է հանձնարարել նկարել հետևյալ պատկերը (https://www.facebook.com/photo.php?fbid=734668706575449&l=151f322625):

Anushka
25.06.2014, 01:11
Աշխատանք պատկերի հետ
1. Բացել comp.jpg նկարը:
2. Ստեղծել հետևյալ տեսքի հրավիրատոմսը.
https://www.facebook.com/photo.php?fbid=734668569908796&l=94125dc7fc

Anushka
01.07.2014, 00:20
Բջիջներին անվանում տալը, հաշվարկների իրականացումը

1. Ստեղծել Laborator3.xlsx անունով նոր էլեկտրոնային աղյուսակ D սկավառակի ձեր դասարանի թղթապանակի մեջ: Փոխել փաստաթղթի դիտման մասշտաբը 110%:
2. Sheet1-ի A1 վանդակում մուտքագրել x փոփոխականի արժեքը, A2-ում` y, իսկ A3 վանդակում` z փոփոխականի արժեքը:
C1-ից C5 վանդակներում հաշվել հետևյալ արտահայտությունների արժեքները՝ հաշվի առնելով, որ x=5; y=-8; z=2:
https://www.facebook.com/photo.php?fbid=738298519545801&l=7a83396293

Anushka
01.07.2014, 00:28
Հաշվարկների իրականացումը

1. Sheet2-ի A1 վանդակից սկսած մուտքագրել հետևյալ ինֆորմացիան 12 pt տառաչափով Armenian Phonetic Unicode-ով.

Ազգանուն
Հեռախոսի վարձ
Միջքաղաքային խոսակցության ժամանակ
Միջքաղաքային խոսակցության վարձ
Գումարային վարձ
Վերջնական վճար

https://www.facebook.com/photo.php?fbid=738302136212106&l=71de1726f0

2. Լրացնել տասը տող (միայն հետևյալ վանդակները. ազգանուն, միջքաղաքային խոսակցության ժամանակ, հեռախոսի վարձ):
3. Sheet2 էջը վերանվանել DATA, աջաջին տողից առաջ ավելացնել նոր տող, միավորել A1-ից F1 վանդակները և մուտքագրել <<Վճարումներ>> արտահայտությունը :
4. Մուտքագրված տեքստը հավասարեցնել ըստ կենտրոնի հորիզոնական և ուղղահայաց ուղղություններով:
5. A13 վանդակում մուտքագրել միջքաղաքային խոսակցության րոպեի արժեքը` 250: Փոխել վանդակի գույնը գորշ:
6. Վերջնական վճար սյունից առաջ ավելացնել նոր սյուն, վանդակում մուտքագրել <<Զեղչ>> բառը, ուղղվածությունը դարձնել դեպի վեր:
7. Աղյուսակի առաջին և երկրորդ տողերում գրված ինֆորմացիան դարձնել թավ: Այդ տողերը գունավորել բաց կապույտ գույնով:
8. D3-ում հաշվել միջքաղաքային խոսակցության վարձը (ժամանակի և 1 րեպեի (A13) արտադրյալը) և այն տարածել D4-ից D7 վանդակների վրա:
9. E3 վանդակում հաշվել հեռախոսի վարձի և միջքաղաքային խոսակցության վարձի գումարը և այն տարածել E4-ից E7 վանդակների վրա:
10. F3 վանդակում հաշվել զեղչը. գումարային վարձի 10%-ը, եթե գումարային վարձը մեծ է 10000-ից, հակառակ դեպքում` 20%-ը: Այս բանաձևը տարածել F4-ից F7 վանդակների վրա:
11. G3-ում հաշվել վերջնական վճարը գումարային վարձի և զեղչի տարբերությունը: Այն տարածել G4-ից G7 վանդակների վրա:
12. A1-ից G7 վանդակները եզրագծել. արտաքին եզրը կրկնակի գծով, ներքին եզրերը` կետագծով :
13. G8 վանդակում հաշվել վերջնական վճարների գումարը, G9-ում` միջին վճարումը:
14. Էլեկտրոնային աղյուսակի էջի վերևում որպես գլխաբառ (Header) ավելացնել <<Ցուցակ>> բառը (կենտրոնում): Էջի ներքևում որպես որպես էջատակ (Footer) աջ անկյունում ավելացնել ընթացիկ ամսաթիվը օրվա ամսաթիվը, իսկ ձախ անկյունում փաստաթղթում ընթացիկ էջի համարը և բոլոր էջերի քանակը, բաժանված of բառով:
15. Էլեկտրոնային էջի ուղղվածությունը դարձնել լայնակի (Landscape), իսկ լուսանցքների համար սահմանել հետևյալ չափերը. վերևից և ներքևից 3.2սն, իսկ աջից և ձախից` 3.5 սմ:

Anushka
01.07.2014, 00:35
1. Ստեղծել Excel-ի նոր աշխատանքային գիրք ձեր դասարանի թղթապանակում:
2. Sheet3-ի D250 վանդակից մուտքագրել հետևյալ ինֆորմացիան.

https://www.facebook.com/photo.php?fbid=738304879545165&l=1370fcb335

3. Կառուցել մուտքագրված ինֆորմացիայի վերաբերյալ դիագրամ: Դիագրամը վերնագրել <<Chart 1>> և այն պահել որպես առանձին էջ:
4.Պահպանել Diagram1 անվանումով ձեր դասարանի պանակում:

Anushka
01.07.2014, 00:47
Տեքստի ձևաչափի սահմանում
1. Ստեղծել նոր ֆայլ:
2. Պատրաստել այս տեսքի գրվածք` էջի լուսանցքները նախապես սահմանելով այսպես` վերևից`0,5 սմ, ներքևից`2սմ, աջից`1,5 և ձախից` 2,5:
3. Նույն գրվածքը ստանալ` կիրառելով Copy և Paste հրամանները(օգտվել գործիքագոտու համապատասխան գործիքներից, ենթատեքստային մենյուի հրամաններից, ստեղնաշարային Ctrl+c և Ctrl+V բանալիներից)
4. Յուրաքանչյուր տող ներկել տարբեր երանգներով:
5. Սահմանել հետևյալ տառաչափերը` ըստ հերթականության.
12, 14, 14, 18, 16, 18,11,13,14,15,14,13,12

https://www.facebook.com/photo.php?fbid=738307586211561&l=04c1b08a2d

Anushka
01.07.2014, 00:53
Աշխատանք կոր գիծ, վրձին և ցնցուղ գործիքներով

Աշակերտներին հանձնարարել նկարել հետևյալ նկարը.
https://www.facebook.com/photo.php?fbid=738309202878066&l=dd826cd9d0

Anushka
01.07.2014, 00:55
Աշխատանք մատիտ, ցնցուղ, կոր գիծ, օվալ, ներկալցում, ուղղանկյուն գործիքներով

Աշակերտներին հանձնարարել ստանալ հետևյալ պատկերը՝ կիրառելով նկարչական բազմապիսի գործիքները.
https://www.facebook.com/photo.php?fbid=738309202878066&l=dd826cd9d0 (https://www.facebook.com/photo.php?fbid=738308969544756&l=c77cf2461f)

Anushka
01.07.2014, 00:56
Կիրառելով բազմանկյուն, կոր գիծ և ներկալցում գործիքները՝ նկարել հետևյալ նկարը.
https://www.facebook.com/photo.php?fbid=738309129544740&l=e8cfc56963

Anushka
01.07.2014, 00:58
Աշխատանք պատկերի նշված հատվածի հետ

Ստանալ հետևյալ պատկերը՝ նկարելով առանձին մասերը և բազմացնելով դրանք: Տերևները նկարելիս նախ նկարել տերևի մի կտորը, ապա այն պատճենել և ստանալ հայելային արտապատկերումը: Ելակը նկարելիս նույնպես նախ նկարել ձախ եզրը, պատճենել այն, ապա հորիզոնի նկատմամբ ստանալ հայելային արտապատկերումը:
https://www.facebook.com/photo.php?fbid=738309159544737&l=680b35d27c

Anushka
01.07.2014, 01:00
Աշխատանք կոր գիծ գործիքով

Կիրառելով կոր գիծ, ուղիղ գիծ և ներկալցում գործիքները՝ նկարել հետևյալ պատկերը.
https://www.facebook.com/photo.php?fbid=738309186211401&l=d426172fc5

Anushka
01.07.2014, 01:13
Աշխատանք Bezier, Freehand Tool, Shape Tool գործիքներով
1.Ստեղծել հետևյալ տեսքի հրավիրատոմս.
https://www.facebook.com/photo.php?fbid=738316409544012&l=77ae344da8
2. Հրավիրատոմսը ձևավորել տարբեր գույներով:
3.Պահպանել ֆայլը hraviratoms1 անունով աշխատանքային սեղանի վրա ստեղծված պանակում:

Anushka
01.07.2014, 01:15
Օժանդակ տարրերի ներմուծում

Անհրաժեշտ է ստեղծել հետևյալ սխեման.
https://www.facebook.com/photo.php?fbid=738317142877272&l=699253bcd3
1. Էջի լուսանցքները նախապես սահմանել այսպես` վերևից`1,5 սմ, ներքևից`2սմ, աջից`2 և ձախից` 2:
2. Բլոկները ներմուծել Insert ներդիրի Shapes հրամանի օգնությամբ:
3.Առաջին սյունը ներկել բաց կանաչ գույնով Design ներդիրի Shading գործիքով:
4. Պահպանել ստեղծած ֆայլը ձեր դասարանի պանակում Skhema1 անվանումով:

Anushka
01.07.2014, 01:16
Օժանդակ տարրերի ներմուծում

1. Բացել նոր ֆայլ:
2. Այնտեղ ստեղծել բերված այցեքրատը` ձեր տվյալներով:
3.https://www.facebook.com/photo.php?fbid=738316536210666&l=515fe400a3
Այն պահպանել vizitka անունով`ձեր դասարանի պանակում:

Anushka
02.07.2014, 05:39
Տեսքտի մուտքագրում, լեզվի ընտրություն, տեքստի ֆորմատավորում

Ստեղծել բերած տեքստի փաստաթուղթ:
https://www.facebook.com/photo.php?fbid=738929366149383&l=a9bc919265
Ընտրել ռուսերեն այբուբենը:
Կիրառել B, I, U գործիքները, տեքստի հավասարեցման կենտրոնական եղանակը, Insert ներդիրի Symbol գործիքը:
Պահպանել աշխատանքը ways անվանումով ձեր դասարանի պանակում:

Anushka
02.07.2014, 05:43
Տեքստերի ֆորմատավորում

Ստեղծել հետևյալ տեսքի փաստաթուղթ
https://www.facebook.com/photo.php?fbid=738929816149338&l=a75b175c54
Կիրառել Font պատուհանի հրամանները, որը կարելի է բացել Home ներդիրի Font գործիքախմբի սլաքին սեղմելով:

Anushka
02.07.2014, 05:44
Աղյուսակներ

Անհրաժեշտ է ստեղծել հետևյալ փաստաթուղթը.
https://www.facebook.com/photo.php?fbid=738929899482663&l=e4b3dfa54d

Anushka
02.07.2014, 05:46
Աղյուսակային տվյալների ներմուծումը

Աշակերտներին առաջարկել ստեղծել հետևյալ աղյուսակը:
https://www.facebook.com/photo.php?fbid=738930446149275&l=e9fa4fd39d
Ընդհանուր տեղերի քանակը ստանալ գումար ֆունկցիայի միջոցով:

Anushka
02.07.2014, 05:48
Աղյուսակների ձևավորում

Ստեղծել և ձևավորել հետևյալ աղյուսակը.
https://www.facebook.com/photo.php?fbid=738930512815935&l=6f5dcd116c

Anushka
02.07.2014, 05:49
Աղյուսակներ
Աշակերտներին հանձնարարել ստեղծել հետևյալ տեսքի աղյուսակ.
https://www.facebook.com/photo.php?fbid=738930589482594&l=d6802a969a

Anushka
02.07.2014, 05:54
Հաշվարկների իրականցումը, Sum ֆունկցիայի կիրառումը

Excel-ում հանձնարարել ստեղծել հետևյալ տեսքի աղյուսակ՝
https://www.facebook.com/photo.php?fbid=738934952815491&l=ad39fb7db7
Դատարկ վանդակների ընդհանուր գումարային արժեքը հաշվել Sum ֆունկցիայի օգնությամբ: Արժեքը ստանալ մեկ բջջում, այնուհետև բանաձևը տարածել մյուս բջիջների վրա:

Anushka
04.07.2014, 01:54
Մաթեմատիկական բանաձևերի ներմուծում և խմբագրում

Համաձայն Ինֆորմատիկայի ծրագրի՝ <<Տեքստային խմբագրեր>> թեմային հատկացված է 6 ժամ (բնագիտամաթեմատիկական հոսքում) և 8 ժամ(ընդհանուր հոսքում) ՝ (հաստատված 17.03.2011թ ): Ըստ առարկայակն չափորոշչի՝ աշակերտին ներկայացվող պահանջներից է՝ կարողանա տեքստում ներմուծել մաթեմատիկական բանաձևեր: Այդ առումով ուսուցիչը կարող է որևէ մաթեմատիկայի դասագրքից հանձնարարել բանաձևերի, հավասարումների կամ արտահայտությունների մուտքագրում կատարել: Կցում եմ իմ կողմից հավաքագրած բանաձևերով առաջադրանքը:

Anushka
04.07.2014, 02:09
Մաթեմատիկական բանձևերի մուտքագրում
Օգտվել Insert ներդիրի Symbols խմբի Equation գործիքի հրամաններից:
Պահպանել աշխատանքը ձեր դասարանի համար հատկացված պանակում banadzever2_* անունով: *-ի փոխարեն գրել դասամատյանի ձեր համարը:

2586

Anushka
04.07.2014, 02:10
Մաթեմատիկական բանաձևերի ներմուծում և խմբագրում
Օգտվել Insert ներդիրի Symbols խմբի Equation գործիքի հրամաններից:
Պահպանել աշխատանքը ձեր դասարանի համար հատկացված պանակում banadzever3_* անունով: *-ի փոխարեն գրել դասամատյանի ձեր համարը:

2587

Anushka
04.07.2014, 02:37
Աղյուսակների ստեղծում և խմբագրում, խորագրեր

Ստեղծել առաջարկվող փաստաթուղթը: Աղյուսակների ձևավորման համար օգտվել Layout Ներդիրի գործիքներից:(Layout-ը հայտնվում է, եթե նշված է աղյուսակը կամ նշորդը գտնվում է աղյուսակի որևէ բջջում)
Խորագիր ստեղծելու համար օգտվել Insert ներդիրի Header գործիքից:
Պահպանել աշխատանքը ձեր դասարանի համար նախատեսված պանակում table4 անունով:
2588

Anushka
09.07.2014, 03:09
Բջիջների հասցեավորման սկզբունքը. բացարձակ հասցեավորում

1.Microsoft Excel ծրագրում ստեղծել կցված ֆայլում բերված աղյուսակը Excel միջավայրում:
2. Յուրաքանչյուր սարքավորման արժեքը արտահայտել դրամով՝ բանաձևերում կիրառելով բացարձակ ցեավորում: Դրա համար C2 բջջում անհրաժեշտ է մուտքագրել հետևյալ բանաձևը՝ =B2*$E$2
3. Տարածել մուտքագրած բանաձևը մյուս բջիջների վրա
4. Ընդհանուր գումարային արժեքը հաշվել sum ֆունկցիայի օգնությամբ
5. Պահպանել աշխատանքը ձեր դասարանի համար նախատեսված թղթապանակում

Anushka
21.07.2014, 12:10
Պատկերի օվալային տիրույթի նշում
Նկարի վրա օվալաձև նշում կատարելու համար հարմար է կիրառել Elliptical Marquee Tool գործիքը
1. Բացել moon.jpg նկարը:
2. Գործիքների վահանկից ընտրել այս գործիքը: Եթե նրա փոխարեն երևում է ուղղանկյուն, սեղմեք մկնիկի աջ սեղմակին և բացված ցանկից նշել օվալը: Կամ ստեղնաշարի վրա սեղմել Shift+M:
3.Պատկերի նշված տիրույթի սահմանների չափսը կարելի է փոքրացնել հետևյալ քայլերով՝
Select->Modify->Contract և ներմուծել անհրաժեշտ արժեքը՝ 1-100-ի սահմաններում:
4. Երբ նշված է լուսինը, անհրաժեշտ է բացել երկրորդ նկարը` city.jpg, որի աստղազարդ երկնքում պետք է տեղադրել լուսինը: Դրա համար գործիքների վահանկից ընտրել Move Tool գործիքը:Այնուհետև մկնիկի օգնությումաբ նշված տիրույթը տեղաշարժել մյուս նկարի տարածք:
5. Լուսնի չափսը երկրորդ նկարին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտէ մի քիչ այն փոքրացնել: Դրա համար սեղմել Ctrl+T ստեղնաշարային բանալին և Shift ստեղնը պահած անկյունագծով փոքրացնել: Նոր չափսը հաստատել Enter-ով:
6. Արդյունքում ստացված նկարը պահպանել .jpg ֆորմատով ձեր դասարանի թղթապանակում:

Anushka
21.07.2014, 12:45
Էջի ձևաչափի սահմանում, Էջի ֆոնի ձևավորում
1. Ստեղծել այստեղ առաջարկվող ֆայլը` էջի լուսանցքները նախապես սահմանելով այսպես` վերևից , ներքևից, աջից և ձախից` 1: Օգտվել Page Layout ներդիրի Page Setup խմբի Margins գործքից:
2. Էջին տալ ֆոն՝ նշելով Անհատական: Օգտվել Page Layout ներդիրի Page Background խմբի Watermark գործքից:
3. Պահպանել ֆայլը ձեր անուն-ազգանունով աշխատանքային սեղանի վրա ստեղծված պանակում, որը պետք է կրի rezume անունը:

Anushka
21.07.2014, 13:00
Էջի ձևաչափի սահմանում, Էջի ֆոնի ձևավորում, Էջի շրջանակում

1. Ստեղծել այսպիսի ֆայլ` էջի լուսանցքները նախապես սահմանելով այսպես` վերևից , ներքևից, աջից և ձախից` 1: Օգտվել Page Layout ներդիրի Page Setup խմբի Margins գործքից:
2. Էջին տալ ֆոն՝ նշելով Копировать не разрешается: Օգտվել Page Layout ներդիրի Page Background խմբի Watermark գործքից:
3. Էջի եզրերը շրջանակել: Օգտվել Page Layout ներդիրի Page Background խմբի PageBorders գործքից:
4. Էջին տալ բաց կանաչ երանգ: Օգտվել Page Layout ներդիրի Page Background խմբի PageColor գործքից:
5. Պահպանել ֆայլը oblojka1 անունով ձեր դասարանի պանակում:

Anushka
21.07.2014, 13:18
Էջի ձևաչափի սահմանում, Էջի ֆոնի ձևավորում, Էջի շրջանակում

1. Ստեղծել այսպիսի ֆայլ` էջի լուսանցքները նախապես սահմանելով այսպես` վերևից , ներքևից, աջից և ձախից` 1,5: Օգտվել Page Layout ներդիրի Page Setup խմբի Margins գործքից:
2. Էջին տալ ֆոն՝ նշելով DO NOT COPY: Օգտվել Page Layout ներդիրի Page Background խմբի Watermark գործքից:
3. Էջի եզրերը շրջանակել: Օգտվել Page Layout ներդիրի Page Background խմբի PageBorders գործքից:
4. Էջին տալ բաց վարդագույն երանգ: Օգտվել Page Layout ներդիրի Page Background խմբի PageColor գործքից:
5. Պահպանել ֆայլը oblojka2 անունով ձեր դասարանի պանակում

Anushka
29.07.2014, 06:24
Պատկերի բազմանկյուն տիրույթի նշում
Polygonal Lasso Tool գործիքը թույլ է տալիս ստանալ բազմանկյան նման ազատ տեսքի նշվածություն:
Լռելիությամբ այս գործիքը թաքնված է գործիքների վահանակի Lasso Tool գործիքի տակ: Polygonal Lasso Tool գործիքն ընտրելու համար անհրաժեշտ է նախ մկնիկի աջ սեղմակով սեղմել Lasso Tool-ի վրա, ապա բացված ցանկից ընտրել Polygonal Lasso Tool-ը: Կամ կիրառել Shift+L ստեղնաշարային բանալին:

Բազմանկյուն տեսքի նշում ստանալու համար անհրաժեշտ է պատկերի եզրագծի որևէ կետի վրա մկնիկի ձախ սեղմակով նշելուց հետո տեղաշարժել մկնիկը պատկերի եզրագծի երկայնքով: Մեր ձեռքի շարժմանը զուգընթաց կգծվի բարակ ուղիղ գիծ: Պատկերի եզրագծի հաջորդ գագաթին հասնելիս անհրաժեշտ է սեղմել մկնիկի ձախ սեղմակը և բաց թողնելուց հետո նորից մնիկը տեղաշարժել գծի երկայնքով:
Երբ մկնիկի կուրսորի աջ անկյունում հայտնվի փոքրիկ շրջանակ, դա նշանակում է ՝ կարելի է փակել եզրագիծը և բազմանկյուն պատկերը կվերածվի նշումի: Եզրագիծը կարելի է փակել նաև տվյալ ծայրակետի վրա մկնիկի ձախ սեղմակի կրկնակի սեղմում կատարելով:
1. Բացել polygl1.jpg ֆայլը:
2. Նշել ուղղանկյուն դատարկ վահանակը Rectangular Marquee Tool գործիքի օգնությամբ: Այս գործիքն ընտրելու համար կարելի է ստեղնաշարի վրա սեղմել M տառը:
3.Ինչպես նկատեցիք ճշգրիտ հնարավոր չէ այս գործիքով նշել դատարկ վահանակը: Սեղմել Ctrl+D, որպեսզի հեռացնեք չհաջողված նշվածությունը:
4. Ընտրել Polygonal Lasso Tool-ը և փորձել նշել դատարկ վահանակը այս գործիքով՝ կարմիր շրջանակով ցույց տրված կետերում սեղմելով մկնիկի ձախ սեղմակը:
5. Եթե սխալ կետում եք նշել, կարիք չկա նորից սկսել, վերջին նշված կետը հեռացնելու համար բավական է սեղմել Backspase ստեղնին ստեղնաշարի վրա:
Ճիշտ կատարելու դեպքում պետք է ստանաք հետևյալը՝
6. Բացել երկրորդ նկարը` polygl2.jpg , որը պետք է տեղակայել այստեղ:
7. Այն նշելու համար սեղմել ստեղնաշարի վրա Ctrl+A , ապա պահպանել փոխանակման բուֆերում՝ սեղմելով Ctrl+C: Այս նկարը դատարկ վահանակի վրա տեղադրելու համար անցում կատարել մյուս նկարին՝ սեղմելով նրա անվանագոտու վրա:
8. Edit մենյուից ընտրել Paste Into հրամանը, որը թույլ է տալիս փոխանակման բուֆերում պահպանված նկարը տեղակայել նշված տիրույթում:
9. Edit մենյուի Free Transform հրամանը ընտրելուց հետո և Shift ստեղնը պահած փոքր-ինչ փոքրացրեք տեղակայված նկարի չափսերը:
10. Պահպանել ստացված նկարը ձեր դասարանի պանակում govazdayin_vahanak անունով՝ պահպանման պատուհանում ֆայլի ձևաչափը ընտրելով .jpg:

Anushka
15.09.2014, 03:17
Պատկերի տիրույթի նշում. Magnetic Lasso Tool գործիքը
Magnetic Lasso Tool գործիքը 3 ազատ տիույթի նշում գործիքներից մեկն է: Այն թաքնված է գործիքների վահանակի Lasso Tool գործիքի տակ:3 տեսակի Lasso Tool գործիքները կարելի է հաջորդաբար փոխանջատել Shift+L ստեղնաշարային բանալու օգնությամբ:

Anushka
15.09.2014, 03:57
Աղյուսակների ստեղծում
Ստեղծել առաջարկվող տեսքի աղյուսակներ և պահպանել ձեր դասարանի պանակում table4 անվանումով:

Anushka
17.09.2014, 00:11
Աղյուսակների ստեղծում, խմբագրում և ձևավորում
1. Word ծրագրում ստեղծել առաջարկվող աղյուսակները: Դրա համար կիրառել Insert ներդիրի Table հրամանը:
2.Խմբագրման համար կիրառել Design և Layout ներդիրները:
3. Բջիջները միավորելու համար կիրառել Layout ներդիրի Merge Cells գործիքը կամ Design ներդիրի Eraser գործիքը:
4. Տեքստի դիրքը բջջում փոխելու համար կիրառել Layout ներդիրի Text Direction գործիքը:
5. Եզրագծի տեսքը փոխելու համար կիառել Design ներդիրի Draw Borders խմբի հրամանները:
6. Ստեղծված ֆայլը պահպանել ձեր դասարանի պանակում table5-* անվանումով` *-ի փոխարեն նշելով դասամատյանում ձեր հերթական համարը:

Anushka
17.09.2014, 00:41
Աղյուսակի ստեղծում կոնստրուկտորի օգնությամբ
1. Ստեղծել Access-ի տվյալների նոր հենք ձեր դասարանի թղթապանակում Hotel.accdb անվանումով:
2. Ստեղծել աղյուսակ կոնստրուկտորի օգնությամբ, որի համար անհրաժեշտ է կիրառել Create ներդիրի Tables խմբի Table Design հրամանր:

g- narine
30.10.2014, 20:07
Շնորհակալություն աշխատանքի համար,պլանի այս ձևը կիրառելի է նաև այլ առարկաների համար:

Ruzan_#105
31.10.2014, 11:03
Շնորհակալություն Անի ջան, հսկայական աշխատանք ես արել

Anushka
07.11.2014, 02:09
Օժանդակ տարրերի ներմուծում, աղյուսակների ձևավորում
10-րդ դասարան
1. Word ծրագրում ստեղծել առաջարկվող աղյուսակները: Դրա համար կիրառել Insert ներդիրի Table հրամանը:
2. Խմբագրման համար կիրառել Design և Layout ներդիրները
3. Բջիջները միավորելու համար կիրառել Layout ներդիրի Merge Cells գործիքը կամ Design ներդիրի Eraser գործիքը:
4. Տեքստի դիրքը բջջում փոխելու համար կիրառել Layout ներդիրի Text Direction գործիքը:
5. Բջիջները գունավորելու համար կիառել Design ներդիրի Table Styles խմբի Shading գործիքը:
6. Բջիջներում տեքստը կենտրոնից հավասարեցնելու համար անհրաժեշտ է ընտրել Layout ներդիրի Alignments խմբի Align Center հրամանը:
7. Աղյուսակում տեքստի միջև հավասար հեռավորություն պահպանելու համար անհրաժեշտ է տեքստը մուտքագրել առանձին սյունակներով, աա մեջտեղի եզրագիծը դարձնել անտեսանելի: Դրա համար անհրաժեշտ է Design ներդիրի Draw Borders խմբից ընտրել No Border հրամանը, ապա նշել աղյուսակի 2 սյուները: Որից հետո անհրաժեշտ է Design ներդիրի Table Styles խմբից ընտրել Borders հրամանի կենտրոնական եզրագիծը՝ :
8. Ընդամենը տողի արժեքները անհրաժեշտ է հաշվել Layout Ներդիրի Data խմբի Formula հրամանի օգնությամբ: Անհրաժեշտ է նախ նշել բջիջը, որտեղ պետք է ստացվի արդյունքը, ապա Formula հրամանի օգնությամբ բացվող պատուհանում ընտրել =sum(above) հրամանը:
9. Աղյուսակներին Աղյուսակ1, Աղյուսակ 2 անվանումները տալու համար անհրաժեշտ է References ներդիրի Captions խմբից ընտրել Insert Caption հրամանը: Սեղմել New Lebel կոճակը և ստեղնաշարից մուտքագրել Աղյուսակ: Այնուհետև նույն պատուհանի Label: դաշտում ընտրելով <<Աղյուսակ>>. համարակալումը կկատարվի ավտոատ կերպով:
10. Ստեղծված ֆայլը պահպանել ձեր դասարանի պանակում table7-* անվանումով` *-ի փոխարեն նշելով դասամատյանում ձեր հերթական համարը:

Anushka
07.11.2014, 02:12
Շնորհակալություն գնահատականի համար: Շատ կարևոր է Ձեզ նման մասնագետի դիտողություններն ու առաջարկները:

Ruzan_#105
07.11.2014, 10:09
Շնորհակալություն գնահատականի համար: Շատ կարևոր է Ձեզ նման մասնագետի դիտողություններն ու առաջարկները:

Ես էլ եմ շնորհակալ Անի ջան:
ՄԻ հարց՝ քեզ մոտ էլ բնագիտականի գործնականը և հումանիտարինը միասին են?

Anushka
19.11.2015, 15:56
Այս գործնական աշխատանքը նախատեսվում է կատարել 7-րդ դասարանում: Անհրաժեշտ է իրականացնել ինտեգրված դաս <<Հայոց լեզու>> և <<Ինֆորմատիկա>> առարկաներից:
Այս գործնական աշխատանքի նպատակն է`
ա) Ամրապնդել MS Word ծրագրում տեքստի ձևավորման գործիքները, Font ենթատեքստային մենյուի հրամանները
բ) Զարգացնել տեքստի հատվածների հետ աշխատանքի հմտությունները
գ) Ցույց տալ տեքստային խմբագրիչի կիրառության հնարավորությունները:

Anushka
19.02.2016, 07:41
Աշխատանք նկարի նշված կտորի հետ և շերտեր հետ, տեքստի ավելացում նկարի վրա
Անհրաժեշտ է առաջադրված նկարներով հավքել մեկ ամբողջական պատկեր:

Anushka
22.03.2017, 13:10
Microsoft Excel6, 9-րդ դասարան
If տրամաբանական ֆունկցիայի կիրառման օրինակ
1.Ստեղծել հետևյալ տեսքի աղյուսակ
2. Հաշվել եկամտահարկը հետևյալ սկզբունքով.
եթե աշխատավարձը չի գերազանցում 40 000 դրամը, ապա եկամտահարկը կազմում է 12%, իսկ 40000-ը գերզանցելու դեպքում ավելացնել նաև այդ գերազանցող արժեքի 20%:
3. Տարածել բանաձևը մինչև C8 բջիջ:
4. <<Ենթակա է վճարման>> սյունը լրացնելու համար պետքէ գտնել աշխատավարձի և եկամտահարկի տարբերությունը:
Հուշում` D2-ում մուտքագրել հետևյալ բանաձևը`
=B2-C2
5. տարածել ստացված բանաձևը մինչև D8 բջիջ:
6. 1-ին տողից վերև ավելացնել տող և մուտքգրել վերնագիր` <<Աշխատավրձի հաշվարկ>>
7. Պահպանել աշխատանքը ձեր դասարանի պանակում Logical1 անունով:

Anushka
22.03.2017, 13:54
MsExcel, 7-րդ դասարան


1. Ստեղծել հետևյալ տեսքի աղյուսակ:
2.Գտնել լճերի ամենափոքր և ամենամեծ մակերեսները:
3. Նշված լճերից ստանալ ամենամեծ խորությունը:
4. Հաշվել լճերի միջին բարձրությունը ծովի մակարդակից:
5.Պահպանել ֆայլը ձեր դասարանի համար ստեղծված պանակում lakes անունով:

Anushka
24.03.2017, 05:30
8-րդ դասարան
1. Թվերը ներկայացնել տասական համակարգում՝100011011, 101001
2. Թվերը ներկայացնել երկուական համակարգում՝ 65, 162
3. Թողարկի՛ր Calculator ծրագիրը: Ընտրի՛ր View->Scientific: Ընտրել Bin: Մուտքագրել 101100 և սեղմել Dec: Արդյունքում պետք է ստացվի 44: Ստուգել ձեր կողմից իրականացրած հաշվարկները մյուս թվերի համար: Տասականից երկուական անցնելու համար պետք է նախ ընտրել Dec, մուտքագրել տասական համաարգի թիվը, ապա սեղմել Bin:
4. Վերծանի՛ր կոդը (Օգտվի՛ր դասագրքի էջ 131 աղյուսակից).
11101010 11000011 11000111 11101101 11100110 11100001 10110101 11101011
5. Կոդավորի՛ր պատկերը:

Anushka
24.03.2017, 05:35
8-րդ դասարան
1. Թվերը ներկայացնել տասական համակարգում՝ 100011011, 101001
2. Թվերը ներկայացնել երկուական համակարգում՝ 49, 184
3. Թողարկի՛ր Calculator ծրագիրը: Ընտրի՛ր View->Scientific: Ընտրել Bin: Մուտքագրել 101100 և սեղմել Dec: Արդյունքում պետք է ստացվի 44: Ստուգել ձեր կողմից իրականացրած հաշվարկները մյուս թվերի համար: Տասականից երկուական անցնելու համար պետք է նախ ընտրել Dec, մուտքագրել տասական համաարգի թիվը, ապա սեղմել Bin:
4. Վերծանի՛ր կոդը (օգտվի՛ր դասագրքի էջ 131 աղյուսակից).
10110100 11000111 11001001 10110110 10111011 11011011 11000011 11101011
5. Վերականգնի՛ր պատկերը.(բջիջը գունավորելու համար պետք է ընտրել այն, ապա Design->Shading)

Anushka
26.03.2017, 10:44
MsExcel, 7-րդ դասարան
1. Մուտքագրել հետևյալ աղյուսակը և կատարել հաշվումները.
1. A27 բջջում մուտքագրել ամենաթանկ պաղպաղակի գինը
2. B27-ում կիրառել max ֆունկցիան
3. A28 բջջում մուտքագրել ամենաէժան պաղպաղակի գինը
4. B27-ում կիրառել min ֆունկցիան
5. A29 բջջում մուտքագրել ամենաշատ վաճառված պաղպաղակի քանակը և B29-ում կիրառել համպատասխան ֆունկցիան
6. A30 բջջում մուտքագրել ամենաքիչ վաճառված պաղպաղակի քանակը և B30-ում կիրառել համպատասխան ֆունկցիան
Հուշում. որպեսզի բջջում մուտքագրածը հնարավոր լինի տվյալ բջջում տարբեր տողերում տեղակայել, անհրաժեշտ է սեղմել Home ներդիրի Alignment խմբի WrapText կոճակի վրա:
7. «Արժեքը» սյան բջիջների համար կիրառել «Դրամական» (Currency) տիպը՝ ձևափոխելով հետևյալ տեսքի՝ 100 դրամ, 200 դրամ և այլն: Դրա համար անհրաժեշտ է ընտրել բրիջը, ապապ Home ներդիրի Number խմբից ձևաչափը դնել currency: (Կարելի է ձևաչափը սահմանել այսպես. սեղմել Number-ի կողքն առկա սլաքին, Category դաշտում նշել Currency, ապա պատուհանի աջ կողմում Symbol ցուցակից ընտրել դր., իսկ Decimal Places դաշտում գրել 0, OK հրամանով հաստատել կատարված փոփոխությունները):
8. Այդ բջջի վրա կիրառել Home ներդիրի Clipboard խմբի Format Painter գործիքը, ապա մկնիկի ձախ սեղմակը բռնած տարածել տվյալ սյան մնացած բջիջների վրա:
9. Պահպանել աշխատանքը ձեր դասարանի համար նախատեսված պանակում Icecream անունով:

marialis
26.03.2017, 23:36
Շնորհակալություն: Մատչելի կերպով է գրված:

Anushka
26.03.2017, 23:42
Շնորհակլություն դրական կարծիքի համար:

Anushka
27.03.2017, 00:33
Մակագրության կցումը նկարին. ապահով համացանց

1.Բացել image1 նկարը, ավելացնել Internet մակագրությունը, ապա ավելացնել «Համացանց» մակագրությունը
2. Հեռացնել առաջադրված նկարում որոշ հատվածներ, կրկնօրինակել երկրագնդի պատկերը, տեղափոխել ժամացույցը նկարի վերևի աջ անկյուն: Պահպանել նկարը
3.Բացել ձեր դասարանի պանակնեորւմ առկա նկարները՝ image2, image3, image4,image5, image6 հերթականությամբ:
4. Հեռացնել տրված նկարներում որոշակի հատվածներ և մուտքագրել «Ի՞նչ վտանգների կարող ենք առնչվել համացանցից օգտվելիս» հարցի պատասխանը:
5. Պահպանել փոփոխությունները:

Anushka
27.03.2017, 01:43
Sum ֆունկցիան, տվյալների դասակրգում
1. Ստեղծել հետևյալ տեսքի աղյուսակ:
2. Հաշվել յուրաքանչյուրի վաճառած մեքենաների քանակը և վաճառքից ձևավորված գումարը:
3. Նախ պետք է նշել A3:E11 բջիջների խումբը և տվյալները դասակարգել ըստ այբբենական հաջորդականության: Դրա համար սեղմել Home ներդիրի Editing խմբի Sort A to Z գործիքի վրա:
4. Ազգանունները դասակարգելուց հետո ավելացնել տողեր. Home ներդիրի Cells խմբի Insert հրամանն ընտրելուց հետո ընտրել Insert Sheet Rows: Անհրաժեշտ է հիշել, որ տողերն ավելանում են ընտրված տողից վերև:
5. Տվյալ վաճառողի անվան տակ ավելացնել ընդամենը, իսկ քանակ սյան ուղղությամբ կիրառել Sum ֆունկցիան՝ ընտրելով համապատասխան բջիջների բլոկը:
6. Աշխատանքը պահպանել Auto անվանումով ձեր դասարանի պանակում:

Anushka
29.03.2017, 07:05
Աղյուսակի ստեղծում շաբլոնի օգնությամբ, գործողություններ դաշտերի հետ

1. Թողարկել Microsoft Access 2013 ծրագիրը
2. Ընտրել Blank desktop Database
4. Սեղմելով դեղին պանակի պատկերանիշի վրա՝ ընտրեք ձեր դասարանի համար նախատեսված պանակը
5. File Name դաշտում մուտքագրեք Աշխատողների տվյալներ և սեղմեք Create.
6. Ընտրել Create ներդիրը, ապա Templates խմբիցընտրել Application Parts->Quick Start ցանկից՝ Contacts.
7. Բացված պատուհանի ձախ մասում ընտրեք Contacts աղյուսակի վրա մկնկիկ ձախ սեղմակի կրկնակի սեղմումով: Կբացվի աղյուսակ՝ պատրաստի դաշտերով:
8. Անվանափոխել դաշտերը դաշտի անվան վրա մկնիկի ձախ սեղմակի կրկնակի սեղմումով:
ID—ի փոխարեն մուտքագրելով Կոդ,
Company, Last Name, First Name- չենք փոխում
Email Address-էլեկտրոնային փոստ
Job Title-պաշտոնը
Business Phone-Աշխատավայրի հեռ
Home Phone-Տան հեռ
Mobile Phone-Բջջային
Address-Հասցե
City-Քաղաք
Country/Regionւբ-Երկիրը
9. Մնացած դաշտերը անհրաժեշտ է հեռացնել ենթատեքստային մենյուի Delete Field հրամանի օգնությամբ:
10. Լրացնել աղյուսակը նշված ձևով:
11. Կարգավորել Company դաշտը ըստ այբբենական հերականույան՝ կուրսորը տեղակայելով տվյալ դաշտի որևէ բջջի վրա, ապա սեղմելով համապատասխան գործիքը:
12. Պահպանել մուտքագրած տվյալները՝ սեմելով Save գործիքը:

marialis
03.04.2017, 20:44
Գործնական աշխատանքը ներկայացված է շատ մատչելի կերպով: Այն կիրառելի է ինչպես դպրոցականների, այնպես էլ ծրագիրն ուսումնասիրողների համար: Շնորհակալություն;

marialis
03.04.2017, 20:45
Շնորհակալություն աշխատանքը տրամադրելու համար:

marialis
03.04.2017, 20:46
Աշխատանքը կիրառելի է դասերի ընթացքում: Շնորհակալություն:

Անահիտ Մ
03.04.2017, 22:55
Նյութը հրաշալի էր ներկայացված: Շնորհակալություն:

Hasmik.Vardanyan
05.04.2017, 12:55
Հարգելի գործընկեր, առանց գործնական աշխատանքների անհնար է ուսուցումը կազմակերպել բնագիտական առարկաներից: Գործնական աշխատանքները սովորողներին հնարավորություն են ընձեռնում գործնականում կիրառել ստացած գիտելիքները, հարստացնել ճանաչողական գործունեության սեփական փորձը:

Heghin
11.04.2017, 22:21
Անուշ ջան ապրես, շատ լավ աշխատանք ես կատարել, հիանալի նմուշ֊օրինակներ ես ստեղծել

Ruben
29.07.2017, 16:15
Երկար ժամանակ ֆորումում գրառում չէի արել: Նկատի ունեի, որ ֆորումը իր արդիականությունը կորցրել է: Իհարկե այդպես էլ կար, կոնկրետ այս ֆորումը գնում էր դեպի «մահ» Իսկ այդ մահվան պատճառը Հանրապետության ուսուցչության պասսիվությունն էր և ոչ բնավ ԿՏԱԿ-ի աշխատակիցների աշխատանքը: Ապացույց ԿՏԱԿ-ի տարբեր ծրագրերի մասնակցությունը և հաջողությունները թե Հանրապետությունում և թե միջազգային մասշտաբով: Ինչ եմ ուզում ասել..Իմ հարգելի գործընկերներ, ավելի շուտ երիտասարդ գործընկերներ, առանց շփվելու, խորհրդակցելու ձեր աշխատանքը լավագույն արդյունքը տալ չի կարող: Հիմա կոնկրետ: Գրառումս կատարում եմ այս թեմայում, որովհետև նկատել եմ, որ իինչպես գրառումներից մեկում է ասվու, ես էլ կրկնվում եմ, հսկայական աշխատանք է արված , օգտագործված է գիտելիքներ , ծախսված է ժամանակ :Ինչի համար, պարզ է գործընկերներին օգնելու, ինֆորմատիկայի դասավանդման մակարդակը էլ ավելի բարձրացնելու համար: Իս ինչ ենք տեսնում աշխատանքը կատարվել է 2014թ. մասամբ վերջերս, իսկ գործընկերները, կատարողին իրենց խորհուրդներով, խրախուսանքով և այլ կերպ «չեն օգնել» աշխատանքները ընդլայնելու ի օգուտ դասավանդման որակը էլ ավելի բարձրացնելուն: Այժմ քննարկվող թեմայի մասին. Ինչպես տեսնում եք բերված են 3 տասնյակից ավելի թեմատիկ գործնական աշխատանքների գրառումներ, համապատասխան օգտակար ֆայլերով: Իրոք հսկայական աշխատանք է կատարված : Մնում է ինֆորմատիկայի ուսուցիչները օգտվեն դրանից: Կլինեն մարդիկ , որ կասեն մենք էլ ենք այդպես անում, բայց կարելի էր չէ միավորվել և ավելի լավը անել: Հեղինակին (Anushka) խորհուրդ կտամ նույն ոճով շարունակի, բոլոր դասարանների համար, բոլոր գործնական աշխատանքների վրա իր ոճով աշխատի ու ակնկալի իր գործընկերների թե օգնությունը և թե խրախուսանքը : Հնարավոր է որ որոշ ժամանակ հետո այ ամենը դառնա օժանդակ ձեռնարկ: Գրքերը , ձեռնարկները հենց այսպես էլ ծնվում են: Ի միջի այլոց այս գործնական աշխատանքների գրառումները կարող են օգտակար լինել նաև համակարգչային ունակություններ ստանալ ցանկացող մեծահասակներին , ինքնուրույն սովորելու համար: Եվ վերջինը` նորից երիտասարտ գործընկերներիս կոչ եմ անում ֆորումին ակտիվ մասնակցություն ցուցաբերել: Թեմայի հեղինակին ` շնորհակալություն և շարունակական բեղմնավոր աշխատանք: Ֆորումը պետք է վերակենդանանա...

Մարինե Յարմալոյան
29.07.2017, 16:47
Այո,շատ ճիշտ եք, Ֆորումը պետք է վերակենդանանա...

Ruben
29.07.2017, 19:57
Նշված թեմայում բերված օրինակները շատ կարևոր են, մեկ անգամ կրկնեմ, որ դրանք կարող են օգտակար լինել ոչ միայն աշակերտներին , ուսուցիչներին (բոլոր առարկաների), այլ նաև մեծահասակներին...

Anushka
11.09.2017, 16:50
Ms Excel. Շրջանային դիագրամի կառուցում
8-րդ դասարան

Խնդիր 1. Ցանքի ժամանակ դաշտի մակերեսի 3/8-ում ցանել են եգիպտացորեն, իսկ մնացած մասում՝ գարի: Կազմե՛ք եգիպտացորենի և գարու մակերեսների շրջանաձև դիագրամ:

Խնդիր 2. Բետոնը ցեմենտի, ավազի և խճի խառնուրդ է: Ցեմենտը բետոնի 1/7 մասն է, ավազը՝ 2/7, իսկ խիճը՝ 4/7-ը: Բետոնի բաղադրիչների համար կազմել շրջանաձև դիագրամ:

Դիագրամի կառուցման քայլերը ներկայացված են կից ֆայլում:

Anushka
11.09.2017, 18:37
MsWord, 7-րդ դասարան
Տեքստի ձևաչափի սահմանում

1. Մուտք գործել MsWord տեքստային խմբգրիչի միջավայր
2. Մուտքագրել ստորև ներկայացված տեքստը
3. Վերնագրի հավասարեցման համար կիրառել պարբերության կենտրոնական հավասարեցման եղանակը՝ :
4. Պատկերանշանները ներմուծել՝ կիրառելով Insert ներդիրի Symbols խմբի գործիքը: Այնուհետև անհրաժեշտ է ընտրել More Symbols, իսկ Font դաշտում՝ Wingdings: Գտնելով համապատասխան նշանը՝ սեղմել Insert, ապա Close:
5. Թավ, շեղ և ընդգծված գրելու համար անհրաժեշտ է կիրառել համապատասախան գործիքները :
6. Ընդգծման ձև սահմանելու համար ընտրել Underline գործիքի սլաքին:
7. Պարբերությունների միջև ավելացնել հեռավորություն՝ կիրառելով "Line and Paragraph Spacing" գործիքի Add Space After Paragraph հրամանը:
8. Ձևավորել տեքստը՝ ընտրելով ձեր նախընտրած գույները:
9. Պահպանել աշխատանքը ձեր դասարանի համար նախատեսված պանակում Info անունով:

Anushka
11.09.2017, 18:57
Աղյուսակներ

1. Ստեղծել հետևյալ տեսքի աղյուսակ:
2. Պատկերները ներմուծել Insert ներդիրի գործիքով:
3. Աղյուսակի խմբագրման համար կիրառել Table Tools խմբի Design և Layout ներդիրները:
4. Պահպանել աշխատանքը shrjanavart անունով՝ ձեր դասարանի պանակում:

Anushka
11.09.2017, 19:05
Ստուգեք ձեր գիտելիքները հետևյալ թեստի միջոցով: Այն օգտակար կլինի ուսուցիչների համար համապատասխան թեման անցնելիս:

Թեստ (https://docs.google.com/forms/d/1Nya_Tt_s7rW36iMAubTpugvnfMnmr5KKRZSsRwaIUjw/edit)

Anushka
11.09.2017, 22:46
Աղյուսակի ստեղծում

1. Աշակերտներին հանձնարարել ստեղծել հետևյալ աղյուսակը:
2. Ընդամենը տողում կիրառել գումար հաշվելու ֆունկցիան՝ Sum:
3. Նույն բջջում հաջորդ տողից գրելու համար կիրառել At+Enter ստեղները:
4. Ստեղծած աղյուսակը դիտել նախադիտման ռեժիմով, ապա այնպես անել, որ այն տեղավորվի մեկ էջի սահմաններում:
5. Պահպանել աշխատանքը ձեր դասարանի պանակում buh անունով:

Anushka
13.09.2017, 13:06
Ms Excel. Սյունակաձև դիագրամի կառուցում

Աշակերտներին հանձնարարել Excel ծրագրով կազմեն սյունակաձև դիագրամ: Քայլերի հաջորդականությունը ներկայացված է կից ֆայլով:

Խնդիր 1. Լենա գետի երկարությունը 4400 կմ է, Վոլգայինը՝ 3530 կմ, Դանուբինը՝ 2850 կմ, Յանցզիինը՝ 5800 կմ, Մեկոնգինը՝ 4350 կմ, Նեղոսինը՝ 6670 կմ, Յուքոնինը՝ 3700 կմ: Կազմե՛ք սյունակաձև դիագրամ նշված տվյալների համար:

Anushka
13.09.2017, 13:25
1. Ստեղծել հետևյալ սխեման՝ կիրառելով Insert ներդիրի Illustrations խմբի Shapes գործիքը:
2. Օբյեկտի մեջ տեքստ գրելու համար անհրաժեշտ է սեղմել օբյեկտի վրա մկնիկի աջ սեղմակով, ապա բացված ցանկից ընտրել Add Text հրամանը:
3. Օբյեկտի եզրագծի ձևը և հաստությունը սահմանելու համար կարելի է կիրառել Format ներդիրի Shape Outline գործիքը :
4. Պահպանել աշխատանքը ձեր դասարանի պանակում schem անունով:

Anushka
14.09.2017, 14:00
Անհրաժեշտ է ըստ ներկայացված ֆայլայի համակարգի գրել Интернет, Оптические явления, Закат, Зима ֆայլերի ուղիները:
Գործնական աշխատանքի շարունակություը տեսնելու համար ներբեռնեք կից ֆայլը:

Siran
22.09.2017, 15:18
Հարգելի Anushka շնորհակալություն կցված ֆայլերի համար: Շատ կարևոր թեմա եք ընտրել՝ գործնական աշխատանքերը ինֆորմատիկայի դասերին:

Աստղիկ Մարկոսյան
22.09.2017, 20:08
Հարգելի Անուշ Թորոսյան!
Սկսեմ նրանից, որ շատ օգտակար, պահանջարկ ունեցող թեմա եք քննարկում: Ուսումնասիրեցի ձեր տեղադրած գործնական աշխատանքները: Հիացած եմ դրանք կազմելու վարպետությամբ, մանրամասն ու մատչելի ներկայացմամբ: Այս տարի դարձյալ ինֆորմատիկայի ժամեր ունեմ և պատրաստվում եմ այդ գործնական աշխատանքները կիրառել համապատասխան դասաժամերին: Քանի որ լինում են դեպքեր, երբ որոշ աշակերտներ շատ արագ վերջացնում են դասագրքում եղած գործնական աշխատանքը, ունենում են ազատ ժամանակ: Հենց դրանք էլ կծառայեն որպես լրացուցիչ աշխատանքներ:
Շնորհակալություն մեծածավալ և օգտակար աշխատանքի համար:

Anushka
01.10.2017, 22:25
Տարալեզու փաստաթղթերի ստեղծում: Paragraph և Font գործիքակազմի կիրառում

Առաջադրանքը տեսնելու համար ներբեռնեք կից ֆայլը:

Anushka
01.10.2017, 22:32
Աղյուսակի ստեղծում և ձևավորում

Առաջադրանքի համար ներբեռնեք կից ֆայլը:

Հասմիկ Հակոբյան
01.10.2017, 23:37
Հարգելի գործընկեր, ուսումնասիրեցի Ձեր տեղադրած գործնական աշխատանքները, դրանք մեծ օգնություն կլինեն ինֆորմատիկայի ուսուցիչներին և որպես այդպիսին , ես կկիրառեմ դրանք իմ դասաժամերին:

Zhannet
12.10.2017, 11:32
Շնորհակալություն Անի ջան.

Zhannet
12.10.2017, 11:34
Հարգելի Անի , ուսումնասիրեցինք Ձեր տեղադրած գործնական աշխատանքները, դրանք մեծ օգնություն կլինեն մեր ինֆորմատիկայի ուսուցիչներին

Anushka
12.10.2017, 15:02
Ճյուղավորված ալգորիթմներ

9-րդ դասարանում աշակերտները շատ են դժվարանում ինքնուրույն կազմել խնդիրների բլոկ-սխեմաները, առավել ևս, որ այս թեմային տրվող ժամաքանակը բավականի սահմանափակ է, ուստի առաջարկում եմ աշակերտներին հանձնարարել պատրաստի բլոկ-սխեմաներ և անել հարցադրումներ: Ճյուղավորված ալգորիթմների վերաբերյալ առաջարկում եմ գործնական աշխատանքի հետևյալ տարբերակները:

Anushka
24.10.2017, 13:19
Սյունակաձև դիագրամի կառուցում և խմբագրում
Անհրաժեշտ է տարբեր երկրներում ինչ-որ ապրանքի վաճառքից ստացված ծավալները ներկայացնել վիզուալ եղանակով:
1. Նախ Excel ծրագրում մուտքագրում ենք տվյալները:
2. Կառուցենք դիագրամ` կիրառելով Insert ներդիրի Charts խմբի Insert Column Chart գործիքը: Կստացվի հետևյալ տեսքի դիագրամը:
Բարելավենք դիագրամի տեսքը` աղյուսակը ներկայացնելով կցված ֆայլում բերված տեսքով:
3. Ակտիվացրեք Chart Title օբյեկտը և մուտքագրեք դիագրամի անվանումը` Վաճառքի ծավալները:
4. Փոխեք դիագրամի տեսքը: Դրա համար անհրաժեշտ է ակտիվացնել դիագրամը, ապա Design ներդիրից ընտրել Change Chart Type գործիքը: Բացված ցանկից ընտրել Bar-ը: Հաստատել OK –ով:

5. Սեղմել մկնիկի աջ սեղմակով դիագրամի վրա մկնիկի աջ սեղմակով, ապա բացված ցանկից ընտրել Move Chart հրամանը, որից հետո ընտրել New Sheet և հաստատել OK-ով:
6. Աշխատանքը պահպանել ձեր դասարանի պանակում` Diagram3 անունով:

Anushka
24.10.2017, 23:59
1. Բացել kendaniner.jpg ֆայլը:
2. Ազատ տիրույթի նշում և ուղղանկյուն տիրույթի նշում գործիքների օգնությամբ առանձնացնել կենդանու պատկերը և տեղաշարժել աղյուսակի համապատասխան բջիջ:
3. Փոխել տվյալ տիրույթի չափսեր այնպես, որ պատկերը ամբողջությամբ տեղավորվի վանդակում:
4. Աշխատանքը պահպանել ձեր դասարանի համար նախատեսված պանակում՝ kendaniner անունով:

marialis
24.10.2017, 23:59
Հարգելի՛ Անուշ Թորոսյան,

գործնական աշխատանքները ներկայացված են մատչելի կերպով: Դրանք ես կօգտագործեմ ինֆորմատիկայի դասաժամերին:

մեկ դիտարկում միայն. 10-րդ դասարանի <<Աղյուսակի ստեղծում և ձևավորում>> գործնական աշխատանքի համար կարելի է ընտրել այնպիսի օրինակ աշակերտների կյանքից, որը կխթանի ավելի արդյունավետ աշխատելուն, օրինակ՝ կարելի է ընտրել դասացուցակը կամ հերթապահության ցուցակը...

Շնորհակալություն աշխատանքի համար:

marialis
25.10.2017, 00:01
Արդիական և շատ կարևոր թեմա է... Շնորհակալություն:

Դիանա Աղասարյան
25.10.2017, 00:15
Դիագրամները MsExcel-ում

1. Ստեղծել Excel2.xls էլեկտրոնային աղյուսակը D սկավառակի ձեր դասարանի թղթապանակի մեջ:
2. Sheet1-ի B100 վանդակից սկսած Arial Armenian տառատեսակով 11pt տառաչափով մուտքագրել հետևյալ ինֆորմացիան `

Քաղաքը Բնակչությունը
(1991թ.-ի դրությամբ)
Rome 2800000
Moscow 8667000
Yerevan 1283000
New-York 17600000
London 6800000

3. Աղյուսակը եզրաgծել 3pt հաստություն մուգ կապույտ գույնի գծով: Նույն ձևի գծով եզրագծել առաջին տողը: Աղյուսակում գրված ինֆորմացիան հավասարեցնել ըստ կենտրոնի ուղղահայաց և հորիզոնական ուղղություններով:
4. Աղյուսակի տողերը գունավորել տարբեր գույներով:
5. B100:G101 տիրույթը սահմանել որպես տպման տիրույթ:
6. Կառուցել երեք տարբեր տիպի դիագրամներ ըստ մուտքագրված աղյուսակի: Դիագրամներից առաջինը ստեղծել Sheet1-ի վրա, մնացած երկուսից յուրաքանչյուրը պահել որպես առանձին աշխատանքային էջ: Դիագրամների վրա ցույց տալ արժեքները և քաղաքների անունները: Դիագրամները վերնագրել համապատասխանաբար <<Դիագրամ 1>>, <<Դիագրամ 2>> և <<Դիագրամ 3>>:

Հարգելի Աննա, շնորհակալ եմ գործնական աշխատանքի օրինակի համար , նմանատիպ աշխատանք կարծում եմ կկարողանան կատարել անգլերենի դասին՝ (Countries and cities ) թեմայի շրջանակներում:

Anushka
25.10.2017, 12:38
Աշխատանք պատկերի նշված կտորի հետ
1. Բացել patker.jpg ֆայլը:
2. Ազատ տիրույթի նշում և ուղղանկյուն տիրույթի նշում գործիքների օգնությամբ առանձնացնել patker.jpg նկարի հատվածները: Ուշադրություն դարձնել, որպեսզի նկարի հատվածը առանձնացնելիս նշումը լինի թափանցիկ ֆոնով` Transparent:
3. Առանձնացված հատվածը մկնիկի օգնությամբ տեղաշարժել դատարկ ուղղանկյան տարածք:
4. Աշխատանքը պահպանել ձեր դասարանի համար նախատեսված պանակում՝ patker անունով:

Anushka
25.10.2017, 13:16
Նկարչության գործիքներ:
Աշխատանք նկարի նշված կտորի հետ


1. Բացել hrashagorc.jpg ֆայլը:
Անհրաժեշտ է նկարի կտորներից հավաքել հրաշագործին և գունավորել:

2. Գույնի որոշում գործիքի օգնությամբ որոշել անհրաժեշտ հատվածի գույնը:
3. Ներկալցում գործիքի օգնությամբ գունավորել փակ եզրագծով համապատասխան տարածքները:
4. Ազատ տիրույթի նշում գործիքի օգնությամբ առանձնացնել նկարի հատվածները: Ուշադրություն դարձնել, որպեսզի նկարի հատվածը առանձնացնելիս նշումը լինի թափանցիկ ֆոնով` Transparent:
5. Առանձնացված հատվածը մկնիկի օգնությամբ տեղաշարժել և ստանալ պահանջվող պատկերը:
6. Եթե անհրաժեշտություն կա նշված որոշ հատվածներ պտտելու համար, ապա կիրառել գործիքը:
7. Աշխատանքը պահպանել ձեր դասարանի համար նախատեսված պանակում՝ hrashagorc անունով:

Anushka
30.10.2017, 12:34
Աշխատանք նկարի նշված կտորի հետ. Copy, Paste, պտույտ, տեղաշարժ հրամանների կիրառում:
Անհրաժեշտ է ստանալ խաղողի ողկույզ ըստ տրված կտորների:


1. Բացել xaxox.jpg ֆայլը:

2. ազատ տիրույթի նշում կամ ուղղանկյուն տիրույթի նշում գործիքների օգնությամբ առանձնացնել անհրաժեշտ հատվածը: Ուշադրություն դարձնել, որպեսզի նկարի հատվածը առանձնացնելիս նշումը լինի թափանցիկ ֆոնով` Transparent:
3. Առանձնացված հատվածը մկնիկի օգնությամբ տեղաշարժել դեպի ուղղաքնկյուն տիրույթ:
4. Նշել խաղողի հատիկը և պատճենել` կիրառելով Copy և Paste հրամանները:
5. Պատճենած հատվածը տեղաշարժել ուղղանկյուն տիրույթ:
6. Կրկնել այս գործողությունը մի քանի անգամ` մինչև ստանաք խաղողի տեսքը:
7. Նշել խաղողի տերևը և պատճենել` կիրառելով Copy և Paste հրամանները:
8. Նշված հատվածը պտտել` կիրառելով գործիքը:
9. Այն տեղաշարժել ուղղանկյուն տարածք:
10. Նշել խաղողի տերևը և տեղաշարժել ուղղանկյուն տարածք:
11. Աշխատանքը պահպանել ձեր դասարանի համար նախատեսված պանակում՝ hrashagorc անունով:

Արսենյան
30.10.2017, 14:15
Հարգելի՛ Anushka

Ի՞նչ խորհուրդներ կտայիք հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին, ինչպե՞ս նրանք կարող են ինֆորմատիկայի տարրեր ներառել իրենց դասերի մեջ: Ի՞նչ չափով և ինչպե՞ս նրանց պիտի աջակցեն ինֆորմատիկայի ուսուցիչները և օպերատորները: Ի՞նչ եք կարծում. այդ աջակցությունը չպիտի՞ լինի ինֆորմատիկայի որևէ մասնագետի պարտականությունը: Իհա՛րկե, նա դրա համար ևս թող վարձատրվի: Ի վերջո՝ ամեն մասնագետ լավ կարող է կատարել իր գործը, կա նաև ժամանակի խնդիր:

Anushka
24.11.2017, 14:19
Շնորհակալություն հարցի համար: Իմ կարծիքով օպերատորի և ինֆորմատիկայի ուսուցչի պարտականությունը չի և չի կարող լինել ոչ միայն հայոց լեզվի և գրականության ուսուցչին, այլև որևէ այլ մասնագետին աջակցելը: Յուրաքանչյուր ուսուցիչ թվային տեխնոլոգիաների 21-րդ դարում պետք է ոչ միայն գերազանց տիրապետի իր մասնագիտությանը, այլև պետք է կարողանա հմուտ կիրառել նորագույն տեխնոլոգիաները: Իսկ թե ինչպես ՏՀՏ-ն կիրառվի հայոց լեզվի և գրականության դասաժամերին, առաջիկայում ես այստեղ ևս կտեղադրեմ հեղինակային իմ պատրաստի աշխատանքները, որոնք կիրառել ենք մեր դպրոցում:

Anushka
24.11.2017, 14:28
Աշխատանք նկարչական գործիքներով. ուղիղ գիծ, կոր գիծ, շրջան, կորածված եզրերերով ուղղանկյուն, գունալցում: Աշխատանք նկարի նշված կտորի հետ. Copy, Paste, պտույտ հրամանների կիրառում:
Աշխատանքը նախատեսված է հանձնարարել թեմայի ամփոփման ժամանակ:

Anushka
28.03.2018, 02:07
Մաթեմատիկական ֆունկցիաները Excel-ում

Անհրաժեշտ է կատարել հաշվարկներ՝ որոշել նշված միջակայքի թվերից մեծագույնը, փոքրագույնը, հաշվել դրանց գումարը, միջին թվաբանականը, առաջին 4 թվերի արտադրյալը:

Anushka
28.03.2018, 02:37
Մաթեմատիկական ֆունկցիաները Excel-ում

Ստեղծել նշված տեսքի ֆայլը:
Կատարել հաշվարկներ.
Որոշել գնահատակնների գումարը յուրաքանչյուր աշակերտի համար, որոշել միջին գնահատականը յուրաքանչյուր աշակերտի համար, հաշվել միջին գնահատականը՝ ըստ յուրաքանչյուր առարկայի, ամենաբարձր միջին գնահատկանը, ամենացածր միջին գնահատականը՝ ըստ բոլոր աշակերտների:

Anushka
28.03.2018, 02:42
Մաթեմատիկական ֆունկցիաները Excel-ում

Kahoot գործիքի օգնությամբ ստուգեք ձեր գիտելիքները:
Կարող եք խաղալ հետևյալ հղումով (goo.gl/Z2adpm):