PDA

Դիտել ողջ տարբերակը : Աշխատավարձի շոշափելի բարձրացում` 8-10 տոկոս...



Liza
21.05.2014, 21:02
Հարգելի ուսուցիչներ, ինչքան կարելի է լռել, կուլ տալ, տանել այս կեղծիքը և մեր արժանապատվության ոտնահարումը :mad::mad::mad:
Երկրի նախագահը հայտարարեց` հուլիսից կլինի աշխատավարձերի շոշափելի բարձրացում...
Կրթության գլխավոր պատասխանատուն հայտարարեց` կլինի ուսուցիչների աշխատավարձի 8-10 տոկոս բարձրացում...
Մենք մեր աշակերտներին սովորեցնում ենք լինել ազնիվ, կամք դրսևորել ու պայքարել ստի, կեղծիքի, ստորացման դեմ, իսկ ինքներս միթե պետք է հանդուրժենք այս ողորմելի իրավիճակը...

gayane0803
21.05.2014, 22:41
Իսկ ինչ ես առաջարկում անենք Լիզա ջան: Այդ 8-10 տոկոս բարձրացումն էլ հաստատ կլինի կրճատումների հաշվին...

սուսան1965
22.05.2014, 23:46
՞՞՞

Liza
23.05.2014, 11:09
Իսկ միթե լռելը ճիշտ տարբերակ է... Նախագահը խոստացել է աշխատավարձերի շոշափելի բարձրացում..., թող պատասխանի, ինչու չի կատարում խոստումը: Կոռուպցիան իրենց մեջ փնտրելու ու արմատախիլ անելու փոխարեն անամոթաբար խաբում ու ապակողմնորոշում են մի ամբողջ ոլորտ, հետո էլ պահանջում են, որ ազնիվ ու առաքինի սերունդ դաստիարակենք: Չէ, այսպես շարունակվել չի կարող, ինչ որ բան պետք է ձեռնարկել.

Liza
27.05.2014, 12:42
:rolleyes:Հեեեյ, ժողովուրդ, այստեղ բոլորդ գաղափարի համար եք աշխատում:confused: Երևում է ոչ մեկին աշխատավարձի հարցը չի հուզում...

gayane0803
27.05.2014, 19:11
Լիզա ջան կամ շատ խառն են, կամ էլ ունենք անձնուրաց մանկավարժներ:

Արմինե Մ
27.05.2014, 20:13
Եվ, և...Բացի դրանից էլ, ինչ-որ բան փոխվելո?ւ է մեր ասել-չասելուց, համենայն դեպս, ֆորումում: Ասողին լսող է պետք:

Susanna37
29.05.2014, 16:10
Պահանջում էլ ենք, բողոքում էլ ենք, երազում էլ ենք արժանապատիվ վարձատրություն արժանապատիվ ապրելու համար: Բայց, ցավոք, մեզ լսող չկա: Բայց ո՞ւմ են լսում, որ մեզ լսեն: Այսօրվա իշխանությունները պատրաստ չեն ո՛չ մեզ լսելու, ո՛չ էլ մեր պահանջները կատարելու: Բայց մենք բողոքող էլ չենք, մենք՝ուսուցիչներս, միայն տրտնջացող ենք: Իսկ կգտնվի մեկն էլ (մեր միջից), որ ամոթանք կտա տրտնջալու համար (ամոթ է, ուսուցիչը ամեն ինչից պիտի վեր կանգնած լինի, ուսուցչի աշխատանքը նյութականով չի որոշվում և այլն և այլն): Ահա այսպես...

Liza
29.05.2014, 17:15
Բոլորս էլ գիտակից, բարձրագույն կրթությամբ մարդիկ ենք, և շատ լավ հասկանում ենք, որ մեզ խաբում են,,, ուրեմն ինչ, լռենք? Գովելու բան լինի, կգովենք, առանց այն էլ այս ֆորումի նյութերը կարդալով պատկերացնում ես, որ լիարժեք ու փայլուն , ես կասեի` իդեալական ոլորտ ունենք. Գալիս են դպրոցներ, ստուգում, նորից ստուգում, դարձյալ ստուգում... մի հարցնող լինի, այդ տվածներդ ինչ է, որ այդքան ստուգումներ եք անցկացնում: Խոստացել եք աշխատավարձի շոշափելի բարձրացում:confused::confused::confused: դե տվեք.

Արմինե Մ
29.05.2014, 17:54
Լիզա ջան, ինչ ես առաջարկում?

Susanna37
29.05.2014, 22:06
Իսկ մի՞թե 8-10 տոկոսը աշխատավարձի շոշափելի բարձրացում է: Այսօր շատ դպրոցներում գրավորների, դասղեկության, մեթոդմիավորման համար չեն վճարում, այսինքն՝ արդեն աշխատավարձի իջեցում են կատարել, զարմանալին այն է, որ բոլորս էլ լուռ համաձայնում են, այսինքն՝ լուռ չէ, ստորագրում ենք, որ համաձայն ենք, ուրիշ ճար չունենք, եղածից էլ կզրկվենք: Կատարվում է անարդարություն, որին լուռումունջ ենթարկվում ենք: 7-8 հազարով աշխատավարձի բարձրացումը այնքան էլ շոշափելի չի լինի. սա մի դրույքի դեպքում, իսկ ովքեր մեկ դրույք էլ չունեն, այդքան էլ չի բարձրանա: Իրականությունը սա է:

Liza
07.06.2014, 10:45
Ս.Սարգսյանը սոցիալական խնդիրների մասին՝ «Հուլիսից աշխատավարձի շոշափելի բարձրացում կլինի»

Որեւէ մեկը չի լսել, որ ես քարոզարշավի ընթացքում ասեմ, որ մենք կտրուկ բարձրացնելու ենք աշխատավարձերը, թոշակները, ես դա չեմ ասել գիտակցաբար, որովհետեւ դա էլ եմ կաշառքի մի ձեւ համարում, բայց դա չի նշանակում, որ մենք այդպիսի ծրագիր չունենք. տարվա վերջում ունենալու ենք 35-40 մլրդ դրամի տնտեսում, 7% տնտեսական աճ առնվազն եւ աշխատավարձի առաջանցիկ աճ գնաճից: Ունենք ծրագրեր՝ միջին աշխատավարձի չափը բարձրացնելու: Կառավարությունում լրջությամբ քննարկում են այս տարվա հուլիսի 1-ից միջին աշխատավարձի չափը շոշափելիորեն բարձրացնելու հարցը, թոշակների բարձրացման հարցը: Եթե մարդը չի կարողանում սեփական աշխատանքով իր ընտանիքի հոգսերը հոգա, նրան շատ դժվար է մեղադրել ընտրությունների ժամանակ կաշառք վերցնելու համար, թեեւ աշխարհի ամենազզվելի բանը կաշառակեր մարդն է: Մենք կարողացել ենք ամբողջովին հաղթահարել համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետեւանքները»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2013/03/19/216262/
--------------------------------
2014 թ-ի պետական բյուջեի թվերով մանկավարժի աշխատավարձը կբարձրանա 8-10 տոկոսով
Հուլիսի մեկից պետական հիմնարկությունների աշխատավարձերը կբարձրանան միջինը 40 տոկոսով: Այս մասին տեղեկությունը պաշտոնական մակարդակով հայտարարվել էր դեռ անցած տարվանից: 40 տոկոսանոց բարձրացման ֆոնին այսօր ամենաուշագրավ տեղեկությունն այն է, որ ՀՀ նախագահի աշխատավարձը բարձրանալու է 125 տոկոսով, իսկ պատգամավորներինն ու նախարարներինը՝ շուրջ 100 տոկոսով:

Բանն այն է, որ հայտարարված 40 տոկոսի բարձրացումը միջինացված ցուցանիշ է, այսինքն պետական ոլորտում մեկի աշխատավարձը կարող է բարձրանալ 10 տոկոսով, մյուսինը՝ 80, իսկ երրորդինը՝ 100 տոկոսով:

Հետաքրքիր է՝ ինչ կարգի բարձրացում է սպասվում պետական ավելի փոքր տրամաչափի աշխատակիցներին, ասենք, օրինակ, մանկավարժներին:

Դեռեւս անցած տարվանից մանկավարժները սպասում են միջինը 40 տոկոսանոց աշխատավարձերի բարձրացման:

Վերջապես որքանո՞վ ավելի բարձր կվարձատրվի հայ մանկավարժը: Այսօր այս հարցին պատասխանեց ՀՀ ԿԳՆ Արմեն Աշոտյանը Գյումրիում՝ հայտարարելով.

«2014 թ-ի պետական բյուջեում գրված թվերն եմ ձեզ կարող հիմա ասել. մոտավորապես 8-10 տոկոսով կբարձրանան մանկավարժների աշխատավարձերը: Իհարկե, պետք է նաեւ այս ընթացքում հասկանանք այն խնդիրը, որ կա նաեւ Շիրակի մարզում»:
Աղբյուր http://galatv.am/hy/news/57869406/

petros59
10.06.2014, 22:00
Լիզա ջան, էս ինչ մանր բուրժուական մտածելակերպ ա: Քեզ դպրոցում չեն սովորեցրել, որ երջանկությունը փողով չի որոշվում, դեռ ավելին, փողը փչացնում է մարդուն, իսկ փչացած ուսուցիչներ մեզ պետք չեն:
2578

gayane0803
11.06.2014, 00:11
Էս ինչ լավ ու դիպուկ նկարներ եք դրել:

Liza
12.06.2014, 20:17
Սպասենք օգոստոսից լույսի թանկացմանը... Համոզեցիք, երջանկությունը փողով չի որոշվում, գնամ մոմ առնելու, էլեկտրականությունից հո էժան է:confused:
2580

gayane0803
13.06.2014, 01:19
Այդ մոմերը թանկացնողների հոգիների հանգստյան համար պիտի վառենք, որ այն աշխարհում գոնե ապաշխարհեն: Հերիք է արդեն. հոգնել ենք, զզվել այս երկրից էլ, ղեկավարներից էլ:

Սվետլանա Քոչինյան
17.06.2014, 21:51
Իրոք, որ ծանր ֆինանսական վիճակում են հայտնվել ուսուցիչները

gayane0803
18.06.2014, 01:18
Իսկ ինչու միայն ուսուցիչները? Հայ ազգի մեծամասնությունն աշխատում է փոքրամասնության լավ ապրելու համար...

Սվետլանա Քոչինյան
18.06.2014, 14:39
Իսկ փոքրամասնության սրտում գութն ու խիղճը բացակա են ...

Liza
18.06.2014, 17:25
Այսպես.

Սերժ Սարգսյանի աշխատավարձը կկազմի 1 միլիոն 320 հազար դրամ,

վարչապետի աշխատավարձը` 1 միլիոն 188 հազար դրամ,

ազգային ժողովի նախագահի աշխատավարձը` 1 միլիոն 188 հազար դրամ,

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի աշխատավարձը` 1 միլիոն 56 հազար դրամ,

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի աշխատավարձը` 990 հազար դրամ,

ՀՀ նախարարների աշխատավարձը` 792 հազար դրամ,

ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի աշխատավարձը` 792 հազար դրամ,

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանի աշխատավարձը` 726 հազար դրամ,

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորների աշխատավարձը՝ 660 հազար դրամ,

ՀՀ մարզպետների աշխատավարձը՝ 660 հազար դրամ,

Սերժ Սարգսյանի եղբոր և միևնույն ժամանակ նրա խորհրդական` հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանի աշխատավարձը` 690 հազար դրամ:
http://lurer.com/?p=119615&l=am

Այդ նույն հոդվածում գրված է` Աշխատավարձերի բարձրացման միջինացված ցուցանիշը 40 տոկոս է, իսկ բարձրացման ժամկետը՝ 2014-ի հուլիսի 1-ը: Իսկ ինչու մերը` 8-10 տոկոս.....

Ինձ շատ հետաքրքիր է /միամիտ ուսուցիչ եմ, ինչ արած/, թե ինչպես են նրանք վայելելու այդ գումարը այս համատարած աղքատության ֆոնին. Ինչու ես` որպես ազգի ինտելեկտուալ ռեսուրս` չեմ հետաքրքրում իմ երկրին:confused::confused::confused: Կամազրկում ու խեղճացնում են ազգի ուսուցիչներին` սա արդեն երկրի վերջնական խարխլման ահազանգ է:

Սվետլանա Քոչինյան
23.06.2014, 22:08
Ոչ մի շոշափելի բարձրացում էլ չի լինելու,հանգիստ մնացեք,հարգարժան ուսուցիչներ,հերթական անգամ խաբված լինելը մեծագույն հարված է մեր արժանապատվությանը....Չէ որ մենք հողեղեն արարածներ չենք, որ հացով ապրենք, ուսուցիչը աստծո մի մասնիկն է....

Liza
24.06.2014, 11:31
Էլեկտրաէներգիայի բարձրացման հիմնավորումները չափազանց մանրակրկրտ ու տեղը տեղին հրամցրեցին, բոլորից դնելով հիմարի տեղ... իսկ ուր է մեր աշխատավարձի բարձրացման կոնկրետ չափերը ու հիմնավորումը....
Այս ֆոնի վրա դա ոչ թե բարձրացում է, այլ մեզ նետած հերթական 10 դրամանոցը, որ ձայներս կտրենք... :mad::mad::mad:

petros59
30.06.2014, 19:40
Տխուր է, բայց փաստ է ...
Ուսուցիչների զգալի մասը, կես գնով, վաճառում են իրենց հանգստի համար նախատեսված սոցփաթեթները:

Ruben
30.06.2014, 20:47
Հարգելի Պետրոս, մեր այդ խավին այդքանը դեռ քիչ է...

Liza
01.07.2014, 22:02
Հարգելի Պետրոս, մեր այդ խավին այդքանը դեռ քիչ է...

Շատ դիպուկ է ասված, չգիտեմ հարուստ հայերենի որ բառն է տեղին - խոնարհ... թե խեղճ...թե համակերպված...
Բա մեր այս հպատակ կեցվածքով ինչպես պետք է ապագա հպարտ սերունդ դաստիարակենք:
Տեսեք, թեման բացված է, շատերը նույնիսկ վախենում են իրենց կարծիքը գրել:

gayane0803
02.07.2014, 01:26
Լիզա ջան չգիտեմ վախենում են, թե անջատման պրոցեսում են? Մենք ինչ մեղավոր ենք, որ էլցանցը պակասորդ ունի? Կոչ եմ անում <Դեմ եմ>-ին միանանք նաև մենք: Վերջապես բոլորիս համար են պայքարում: Բյուջեում փող չկա` թող ղեկավարների աշխատավարձերը չբարձրացնեն: Հաստատ այդ գումարով հոսանքի պարտքը կփակեն: Մի ամիս աշխատում ենք, երկու օրում ծախսում, այն էլ ինչ ենք առնում, չգիտենք: Մեզ քիչ է: Հլա սոցփաթեթներն ենք ծախում հանգստյան, վաղն էլ հնարավոր եղավ` առողջական ապահովագրությունն ենք ծախելու...

սուսան1965
03.07.2014, 01:00
Շատ դիպուկ է ասված` անջատված, պարզապես սկսել ենք հաշվել , թե ամսական աշխատավարձը ինչպե՞ս ու ինչի՞ համար պետք է օգտագործենք....

petros59
03.07.2014, 20:25
Շատ դիպուկ է ասված` անջատված, պարզապես սկսել ենք հաշվել , թե ամսական աշխատավարձը ինչպե՞ս ու ինչի՞ համար պետք է օգտագործենք....

Հաճույքով օգնեմ:
Փակում եք նախորդ ամսվա պարտքերը, նիսյաները, վարկերը, կոմունալ ծախսերը:
Ինձ թվում է դժվար չէր:

Liza
03.07.2014, 23:13
Այսօր տնտեսական մի պատմական որոշում կայացվեց, ժողովուրդ ջան;););););) ես կասեի` բեկումնային, որով ժողովրդի վիճակը կլավանա... Ընտանեկան նպաստները կբարձրացվեն 1000 դրամով :o
Այստեղ տեղին է ասելը - ես չգիտեմ, խնդամ թե լամ...

gayane0803
04.07.2014, 11:58
Ժողովուրդ ջան եկեք պայքարենք էս թանկացումների դեմ: Էլ հնարավոր չէ այս ամենը հանդուրժել: Ղեկավարների խելքներին ինչ փչում է` անում են, միայն ժողովրդին թալանեն: Վաղը, հուլիսի 5-ին, ժամը 22:00-ին, ամբողջ Հայաստանով մեկ ժամ պետք է անջատենք հոսանքները` ի նշան բողոքի: Խնդրում եմ բոլորդ միանաք:

Liza
05.07.2014, 12:21
Ամեն դեպքում բողոքի ակցիա է, կմիանամ, բայց շատերը չգիտեն այդ մասին... տարածել է պետք սոցցանցերում...

gayane0803
05.07.2014, 20:31
Ապրես Լիզա ջան, որ ասում եմ լրիվ անջատվել են: Էս կարևոր հարցերի քննարկմանն էլ չեն մասնակցում: Facebook-ում տարածված է ակցիայի մասին: <Դեմ եմ>-ն է կազմակերպում:

Liza
22.07.2014, 00:15
Ստացանք այն, ինչի արժանի ենք` 10 տոկոս բարձրացում, ընդ որում հաշվարկը այնպես է արված, որ ուսուցիչը արձակուրդայինի մեջ չզգա դա. իրենց եռապատիկների-քառապատիկների մեջ այդ մարդիկ խղճի խայթ զգում են:??? Առանց հանգստանալու ուսուցիչները մասսայական կերպով վաճառում են սոցփաթեթները չնչին գումարներով, իսկ երկրիս տերերը լոճում են արտասահմանում:
Լավ, երբ պիտի ուղղվի այս խեղված համակարգը?... Ես արդեն չեմ ուզում սեպտեմբերին դպրոց մտնել... ուղղակի, ինչպես շատերը, ուրիշ ճար չունեմ:

izabet
22.07.2014, 16:19
Ես արդեն չեմ ուզում սեպտեմբերին դպրոց մտնել.[/B][/COLOR].. ուղղակի, ինչպես շատերը, ուրիշ ճար չունեմ:
Լիզա դպրոց պիտի գնաս, դա մեր առաքելություն է, 8-10 այս տոկոսի մեջ ինչ էս մտածում, 10- շոշափելի չէ, արդյոք

Susanna37
23.07.2014, 13:11
Ես էլ եմ մտածում սեպտեմբերին այլևս դպրոց չմտնելու մասին:

Ի՞նչ վիճակում ենք, որ մտածում ենք, թե 10-ը տոկոսը շոշափելի է, գուցե մի դրույք աշխատավարձի վրա այդ 10-ը տոկոսը զգացվի, բայց մինչև կես դրույք աշխատավարձ ստացողի վրա հազիվ թե զգացվի: Այն էլ տրանսպորտի և հազար ու մի պատճենահանումների համար դժվար թե բավարարի:

Liza
23.07.2014, 14:19
Մենք աստիճանաբար վեր ենք ածվում խամաճիկների բայց ես չեմ ուզում տանել այս դանդաղ, ցավոտ հոգեվարքը:mad: սիրում եմ իմ աշխատանքը, կարող եմ աշխատել...ինչու թույլ չեն տալիս վերևների կիսագրագետ տղերքը?

սուսան1965
29.07.2014, 01:39
Լիզա դպրոց պիտի գնաս, դա մեր առաքելություն է, 8-10 այս տոկոսի մեջ ինչ էս մտածում, 10- շոշափելի չէ, արդյոք

8-10տոկոս. ծիծաղել կարելի է, իսկ թանկացումնե՞րը`լույս, գազ, էլ չեմ խոսում շաքարավազի ու հացի գների մասին: Արդյո՞ք մեզ պետք էր այդ բարձրացումը: ( ԴԵ ե ՛կ , ժողովուրդ ու մի ՛ խենթացիր):

izabet
29.07.2014, 12:18
[
QUOTE=սուսան1965;13319]8-10տոկոս. ծիծաղել կարելի է,
հենց ասածս դա է, ծիծաղել կարելի է, 8-ի ,10-ի համար 10-ը մաքսիմում է,այլ թվեր մեզ համար չկա,ով ենք մենք,,,,,

ԱՍՏՂԻԿ85
07.08.2014, 01:20
Տրտնջալով, բողոքելով ու քննադատելով բան դուրս չի գա. շատերը կարող են համաձայնել վերոգրյալ կարծիքներին կամ ավելացնել նորերը. ես հիասթափված ու հուսահատված եմ, որովհետև այս ամենի ելքը չեմ տեսնում:

Susanna37
07.08.2014, 11:09
Հիասթափված ու հուսահատված է երկրի բնակչության մեծ մասը, մի մասը իր փրկությունը գտնում է երկրից հեռանալու մեջ: Բայց դա ճիշտ չէ: Հուսահատվել ու հիասթափվել պետք չէ: Պայքարել է պետք: Հիշո՞ւմ եք ազատամարտիկները Ազատության հրապարակում էին, իսկ այսօր կանգնած են զինվորի կողքին: Քաջ, արի, չընկճվող մարդկանցով պիտի երկրիրը պահենք ու շենացնենք, հետո մեր զավակների համար լավ կլինի: Ո՞ւր են Լիսկաները, Լֆիկները, Սաշիկները և մյուս օլիգրխները, նրանք իրենց զավակներին մի քանի հազար դոլարներով բանակից ազատում են ու երկրի պաշտպանությունը թողնում հասարակ մարդկանց վրա, իսկ վաղն էլ փողով իրենց զավակների համար պաշտոններ ու դեպուտատական աթոռներ կառնեն:
Սահմանադրություն են փոխում. եկեք միավորվենք, պահանջենք, որ Սահմանադրության մեջ մի կետ մտցնեն, որ բանակում չծառայածը պաշտոն ու դեպուտատական աթոռ չզբաղեցնի: Մարդը, որ խուսափում է իր երկրին ծառայելուց, կխուսափի նաև իր ազգին ազնիվ ծառայելուց:

Liza
07.08.2014, 16:57
Հանդուրժում ենք ծիծաղելի աշխատավարձը ու զարմանում... էս ինչու հասարակության մեջ վերջիններից ենք...
Հանդուրժում ենք վերևներից եկող ցուցումները ու զարմանում --- էս ինչու է դպրոցը քանդվում...
Հանդուրժում ենք մեր երեսին անընդհատ շպրտվող ցեխը, այն կոչվում է ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԴՊՐՈՑՈՒՄ... ու վախենում ենք հարցնել --- քո միլիոններն են կոռուպցիա, թե :confused: իմ ստացած մի փունջ վարդը...
Հանդուրժում ենք չինովնիկների անգրագիտությունը ու զարմանում... էս մեր վերի աղան տոկոս հաշվել չգիտի...
Հանդուրժում ենք այս ամենը ու զարմանում...էս ինչու ծնողները քամահրանքով են վերաբերվում մեզ...

Liza
11.08.2014, 16:55
:):):)Խմել և քնել` երկուսն էլ փախուստ են կյանքից: Երկրորդն ավելի էժան է նստում, դա է տարբերությունը:
Վարդգես Պետրոսյան:eek:

սուսան1965
18.08.2014, 23:34
Այո՛, հանդուրժում ենք ամեն բան ու չենք էլ նկատում, որ հանդուրժելով ոչ՛ ուսման որակն է ավելանում, ոչ՛ էլ հոգսն է թեթևանում ...

izabet
24.08.2014, 14:55
Չէի ցանկանա ուսուցչի աշխատավարձը լինի այնքան,որ բողոքի տեղիք տա:Մարդու ապրելը կախված է աշխատանքից և այդ աշխատանքի վարձատրությունից:Ցավով եմ ապրում,որ ապրել չենք կարողանում,որ ճիշտ վարձատրություն չկա:Ո՞րն է մեր մեղքը,ասեք...

Ուսման որակը գտնում եմ աշխատավարձից կախված չէ,գիտեք կան ուսուցիչներ,որոնք դպրոցում շատ ժամեր,հետևաբար շատ աշխատավարձ է ստանում,բայց ուսման որակ չկա, կա նաև հակառակը,քիչ ժամեր-քիչ աշխատավարձ համեմատաբար լավ ուսման որակ:
Ինձ թվում է դրույքի չափի մասին կարելի է մտածել:

ևս մի բան կուզենամ իմանալ, մեր այս ֆորումում բարձրացված հարցերը որևէ օգուտ տալիս են թե պարզապես.....