PDA

Դիտել ողջ տարբերակը : Միջոցառումներ Հրազդանի N1 ավագ դպրոցում



gohars40
13.05.2014, 15:05
Հրազդանի N1 ավագ դպրոցում մայիսի 8-ին կազմակերպվեց ինտեգրված դաս՝ ,,Եղիշեի ,, Վասն Վարդանայ և Հայոց պատերազմին,, երկը ,, թեմայով: Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչ Գոհար Սարիբեկյանը և պատմության ուսուցիչ Հասմիկ Նալբանդյանը նպատակ ունեին Ավարայրի ճակատամարտը ներկայացնել ոչ միայն պատմական փաստ, այլ նաև որպես մշակութային ժառանգության սկզբնաղբյուր:Xգ
/հումանիտար հոսք/ դասարանի աշակերտները անդրադառնալով V դարի պատմական իրադարձությանը, օգտագործելով գեղարվեստական պատկերավորման միջոցները՝ կարողացան վեր հանել հերոսամարտի ողջ ընթացքը և տալ նրա պատմական նշանակության գնահատականը:
Դասի նշանաբանն էր՝ ,,Չգիտակցված մահը մահ է, գիտակցված մահը՝ անմահություն,,:
Դասը իր բնույթով յուրօրինակ էր, քանի որ ներառում էր ընդգծված միջառարկայական կապ, ինչի արդյունքում աշակերտները կարողանում են ձեռք բերած գիտելիքը գնահատել մի քանի ուսումնական առարկաների տեսանկյունից՝ ավելի կարևորելով այն:

izabet
25.05.2014, 16:39
COLOR="blue"]<Կորել է անհայտ գումարելին կամ....>այս թեմայով միջոցառումն է կազմակերպել Փոքր Վեդու Մ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի խմբակի(խմբակի ղեկավար Զաբելա Աբելյան) փոքրիկ գաուսականները գյուղի Մշակույթի տան դահլիճում:Միջոցառումն հետաքրքիր էր, փոքրիկ գաուսականներից շնորհակալություն հայտնեց դպրոցի փոխտնօրեն Զարինե Աթայանը, գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը և ծնողներ:Երեխաները վերջում խմբակի ղեկավարից ստացան շնորհակալագիրներ:

izabet
02.06.2014, 01:49
25752576257725732574Праздник букваря
Գեղեցիկ և հետաքրքիր դաս-միջոցառումը, որը կազմակերպել էր Արարատի մարզի Փոքր Վեդու Մ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի ռուսերեն լեզվի ուսուցչուհի Մարո Շահինյանը,իսկական տոն ու խանդավառություն էր :
IIա,բ դասարանների աշակերտները, ծնողները, ուսուցիչները և ուսուցչուհի Մարո Շահինյանը նշում էին ռուսաց լեզվի այբբենարանի «Праздник букваря» տոնը:
Միջոցառմանը առանձնակի ուշադրության արժանացան աշակերտների «Времена года», «Любимые сказки» նկարչական աշխատանքները:Աշակերտները ռուսերեն լեզվով արտասանելու իրենց կարողությունը և վարպետությունը ցուցաբերեցին:
Հետո ռուսական ժողովրդական հեքիաթների ներկայացումն էր՝ «Урочка Ряба »,
«Колобок», « Маша и медведь», «Заец и петух»:
Հանդիսատեսների ծափահարությունների արժանացան Հայկ-Հեղինակի, Շահեն-Նապաստակի «Ну, погоди»-ի ներկայացումը:
Հերթը հասավ տարվա եղանակներին՝ «Времена года»:
Ռուսերենի տառուսուցման առաջին տարին է և աշակերտները մեծ սիրով արտասանում են ճիշտ առոգանությամբ, ճիշտ վերջավորությամբ,պարզ ու հստակ:Եվ ահա հանդիսատեսին է ներկայանում Նարեկը-Весна, Վիկտորյան –Лето, Քաջիկը-Осень և Ազատը-Зима :
Օրը խոստումնալից էր և ազդարարում էր այդ երեխաների բանիմացությունը ռուսերեն լեզվից:
Հանդիաստես ուսուցիչները,ծնողները ,տնօրենի՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով տեղակալ Զարինե Աթայանը շնորհակալություն հայտնեցին ուսուցչուհի Մարո Շահինյանին և տուն վերդարձան վառ տպավորություններով:
Զաբելա Աբելյան
Փոքր Վեդի

Լուսինե Ա.
23.10.2017, 21:44
COLOR="blue"]<Կորել է անհայտ գումարելին կամ....>այս թեմայով միջոցառումն է կազմակերպել Փոքր Վեդու Մ. Հովհաննիսյանի անվան միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի խմբակի(խմբակի ղեկավար Զաբելա Աբելյան) փոքրիկ գաուսականները գյուղի Մշակույթի տան դահլիճում:Միջոցառումն հետաքրքիր էր, փոքրիկ գաուսականներից շնորհակալություն հայտնեց դպրոցի փոխտնօրեն Զարինե Աթայանը, գյուղապետ Նորիկ Մարտիրոսյանը և ծնողներ:Երեխաները վերջում խմբակի ղեկավարից ստացան շնորհակալագիրներ:

Հետաքրքիր թեմայով եք ընտրել միջոցառումը: