PDA

Դիտել ողջ տարբերակը : Վարպետ ուսուցիչների խումբ



izabet
09.04.2014, 13:04
Կցանկանայի մինչ այսօր եղած և այս տարվա վարպետ ուսուցիչների խումբը կարողանա պատմել այն գործերի մասին ,որով արժանացել է այդ կոչման:Դաստիարակության մեջ ես մեծ դեր եմ տալիս օրինակին:Եղեք Վարպետ ուսուցիչներ ձեր վարպետած դասերով օրինակ սկսնակ և այդ ուղին բռնած ուսուցիչների համար:
Այս խումբը թող ճանաչելի լինի բոլորիս համար,այսօր ինչի մեջ եք վարպետանում Վարպետ ուսուցիչներ:

Գագիկ
12.04.2014, 00:12
Վարպետ ուսուցիչներ, ո՞ւր եք:

Գագիկ
12.04.2014, 19:57
Կցանկանայի մինչ այսօր եղած և այս տարվա վարպետ ուսուցիչների խումբը կարողանա պատմել այն գործերի մասին ,որով արժանացել է այդ կոչման:Դաստիարակության մեջ ես մեծ դեր եմ տալիս օրինակին:Եղեք Վարպետ ուսուցիչներ ձեր վարպետած դասերով օրինակ սկսնակ և այդ ուղին բռնած ուսուցիչների համար:
Այս խումբը թող ճանաչելի լինի բոլորիս համար,այսօր ինչի մեջ եք վարպետանում Վարպետ ուսուցիչներ:

Եթե իսկապես վարպետներին նկատի ունեք, ապա գան էստեղ ի՞նչ անեն, ըստեղ անելու բան չունեն, իսկ եթե "վարպետներին" նկատի ունեք, ապա առավել ևս:

izabet
13.04.2014, 11:35
Պարոն Աղեկյան ,շնորհակալ եմ արձագանքի համար, իսկ չեք կարծում անգամ ,եթե մենք վարպետ ուսուցիչ չենք ,հիմա ես ձեզ պատասխանում եմ և շնորհակալություն եմ հայտնում, նշանակում է բան ենք անում, երկխոսությունը ևս մի գործէ է,որով կարող ես կատարելագործվել:Ես Ձեզ ճանաչում եմ Ձեր մաթեմատիկայի գրքերով, ես նույնպես մաթեմատիկ եմ , կարելի է չէ՞ նաև ճանաչել այն <լավագույն ուսուցիչներին> թեկուզ այսպիսի երկխոսությամբ:

Գագիկ
13.04.2014, 13:32
izabet, ես ոչ մեկին վիրավորելու կամ թերագնահատելու միտում չունեմ, իմ գրառման մեխը "էստեղ" բառն է: Ուղղակի ափսոսում եմ, որ էս կայքը, որը կարող էր շատ կարևոր ու հզոր գործիք դառնալ, դառել է հայտարարությունների հարթակ ու գնալով ավելի ու ավելի է անպետքանում: Դուք նայեք 3-4 տարի առաջ էստեղ լրիվ այլ մթնոլորտ էր, հիմա լքված կայարանի է նման:

Susanna37
13.04.2014, 15:02
Այն, որ ուսուցիչները կրավորական են դարձել, խոսում է այն մասին, որ տնօրենները գլխացավանքի մեջ չընկնելու համար ուսուցիչներին պարտադրում են կատարել վերադասի բոլոր պահանջները, եթե դրանք ուսուցչի և աշակերտի շահերից չեն բխում և նույնիսկ հակասում են այդ շահերին: Ինձ թվում է՝բոլորիս խնդիրը դպրոցում նույնը պետք է լինի, այն է՝ սովորեցնել, դաստիարակել գիտակից, խելացի, կրթված անհատ: Այս խնդիրի իրագործմանը խանգարող հանգամանքներ, ըստ իս, կան գրեթե բոլոր դպրոցներում, դա և՛ տնօրենների մեղքով, և՛ ուսուցիչների: Իմ կարծիքով, սրա դեմ է պետք պայքարել, և պետք է պայքարենք բոլորս միասին, քանի որ եթե մեր դպրոցում չկա արատավոր երևույթ, իսկ, օրինակ, հարևան դպրոցում կա արատավոր երևույթ,ապա այդ արատավոր երևույթը ուղղվելու է բոլորիս դեմ, որովհետև այդ արատավոր երևույթը կրողը վաղը լինելու է հասարակության անդամ, գուցե և ղեկավար...
Իսկ մարդուն ընդհանրապես խոնարհ ու հեզ դարձնելը, որը անտրտունջ կատարում է վերադասի բոլոր որոշումներն ու կարգադրությունները, եթե դրանք հակամարդկային են, հակաօրինական են, միայն ինքը մնա իր տեղում, միայն ինքը կարողանա վաստակել իր խղճուկ աշխատավարձը, ես դա մեծ հանցանք եմ համարում:
Նայեք այսօր՝ ինչ է կատարվում քաղաքական դաշտում. չկա միաբանություն, չկա համախմբվածություն, չկա միասնություն, «Կարապը, խեցգետինը և գայլաձուկը առակի» հերոսների նման ամեն մեկը իր կողմն է քաշում, դրանում մեր մեղքի բաժինը քիչ չէ. աշակերտի միջից հանում ենք ըմբոստ ոգին և դրձնում հեզ ու խոնարհ, և արդյունքում ունենում ենք այն, ինչ ունենում ենք...
Այ, վարպետ ուսուցիչ ես կհամարեմ հենց նրան, ով այս ամենից վեր է կանգնած,և ոչ նրան, ով միայն լավ տիրապետում է իր առարկային ու դասավանդման մեթոդներին և խոնարհաբար կատարում ղեկավարության բոլոր պահանջները:

izabet
13.04.2014, 18:30
Ես վիրավորանք չեմ ընդունել հարգելի Գագիկ, համամիտ եմ Ձեզ հետ,կայքը կարևոր և հզոր զենք թող լինի մեզ և վարպետ ուսուցչի( վարպետ ուսուցիչը ի նկատի ունեմ տարիների Լավագույն տիտղոսը շահած ուսուցիչներին) համար և կարողանանք մեր այսպիսի շփումով կյանքը և ուսման որակը փոխենք դրական ոռումով:

izabet
17.04.2014, 01:29
[QUOTE=izabet;13053]( վարպետ ուսուցիչը ի նկատի ունեմ տարիների Լավագույն տիտղոսը շահած ուսուցիչներին)

izabet
30.04.2014, 02:08
Վարպետ ուսուցիչներ, ո՞ւր եք:
Ինչու՞ չեք արձագանքում վարպետ ուսուցիչներ, լավագույնի թեկնածու ուսուցիչներ

Ruzan_#105
30.04.2014, 09:55
Արձագանքում եմ :)
Ես ընտրվել եմ տարվա լավագույն ուսուցիչ: Վկայագրիս կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով
https://onedrive.live.com/?cid=c351671c8d9d2a3d&id=C351671C8D9D2A3D%21638&sff=1&authkey=!AGriVak3K6wei7M

izabet
01.05.2014, 01:05
Ռուզան շնորհակալություն, ես կայքի միջոցով ծանոթացել էի ձեր աշխատանքային կենսագրության(այսպես կարող եմ ասել) հետ և սպասում էի ,որ դուք կարձագանքեիք:
Դե պատմեք ձեր վարպետանց դասերի մասին:Կարող եք տալ վարպետ ուսուցչի սահմանումը:

Ruzan_#105
01.05.2014, 22:58
Ռուզան շնորհակալություն, ես կայքի միջոցով ծանոթացել էի ձեր աշխատանքային կենսագրության(այսպես կարող եմ ասել) հետ և սպասում էի ,որ դուք կարձագանքեիք:
Դե պատմեք ձեր վարպետանց դասերի մասին:Կարող եք տալ վարպետ ուսուցչի սահմանումը:

Կայքս ամբողջությաբմ իմ արած աշխատանքների մասին պատմում է: Եթե կոնկրետ հարցեր ունեք, կարող եք տալ, կպատասխանեմ:

Իսկ սահմաում դժվարանում եմ տալ, ուղղակի ամեն մարդ իր գործը գերազանց ու սիրով պիտի անի:

izabet
09.07.2014, 01:40
Ռուզան Ստեփանյան Ձեզ նման թող մեր ֆորումում ներկայանան Լավագույնի տիտղոսը ստացած ուսուցիչները:Ապրես

izabet
04.10.2014, 21:56
Շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին մեր տոնի առթիվ,շնորհավորում եմ նաև <Լավագույն ուսուցիչ>մրցույթում շահած ուսուցիչներին , կցանկանայի մեր հարգարժան լավագույները մասնակցեն մեր ֆորումին և հաղորդեն,խորհուրդ տան սկսնակ ուսուցիչներին՝ այդ բարձունքին հասնելու ճանապարհը :Կարծում եմ բոլորը շնորհակալ կլինեն:

mush.krist
24.04.2017, 00:15
Չկան ու չկան։ Կա մեկը ; որ կարձագանքի և իր փորձով կկիսվի ։