PDA

Դիտել ողջ տարբերակը : Ինտեգրված դասեր



Սյուզաննա Ա.
20.03.2014, 20:33
Ինտեգրված դասը ժամանակակից մեթոդիկայի նորույթներից մեկն է: Ինտեգրված դասի միջոցով արտահայտվում են միջառարկայական կապերը:Այն կարելի է անցկացնել տարբեր առարկաներից: Ինտեգրված դասերը միավորում են տարբեր առարկաների մասնագետների ուժերը և ստեղծում միջառարկայական կապերով հարուստ դասերի օրինակներ:
Հետաքրքիր ինտեգրված դասեր կարելի է անցկացնել կենսաբանություն առարկայից:
Օրինակ՝
<<Ողնուղեղի կառուցվածքն ու գործառույթները>> - քիմիա, մաթեմատիկա, ինֆորմատիկա:
<<Տեսողական վերլուծիչ>> - ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա:
<<Ջուր>> - քիմիա, ֆիզիկա, աշխարհագրություն, ինֆորմատիկա:
<<Թռչունների ձայները>> - ֆիզիկա, երաժշտություն, ինֆորմատիկա:
<<Շնչառություն>> ֆիզիկա, քիմիա, ինֆորմատիկա:

Երիտասարդ մանկավարժ
22.03.2014, 19:11
Իհարկե, ինտեգրված դասերը բազմակողմակի գիտելիքներ են ապահովում , հետաքրքիր ու բովանդականլից են դարձնում ուսումնական գործընթացը:Ես՝ որպես հայոց լեզվի և գրականության մասնագետ, արդեն բավականին երկար եմ կիրառում այս աշխատանքի ձևը և ասեմ բավականին լավ արդյունք եմ ստանում:Վերջերս ինֆորմատիկայի ուսուցչուհու հետ անցկացրած դասը, որը ներառում էր սլայդների ուսուցումը և <<Սիլվա Կապուտիկյան>> հեղինակի մասին գործնական աշխատանքը գրականությունից, բացի գնահատակների և գիտելիքների ապահովումը, տվեց նաև գեղագիտական մեծ ինքնաբավություն և երեխաների մոտ զարգացրեց ճաշակը ու լեզվամտածողությունը:

Սյուզաննա Ա.
23.03.2014, 01:09
Ես գտնում եմ, որ ինտեգրված դասը ոչ միայն արդյունավետ է աշակերտների համար, այն ուսուցիչներին մղում է ինքնակատարելագործման, ուսուցիչները ձեռք են բերում նոր հմտություններ, զարգացնում թիմում աշխատելու կարողություններ և ձևավորում միջանձնային ջերմ հարաբերություններ:

Երիտասարդ մանկավարժ
25.03.2014, 20:05
Մանկավարժի գործունեությունը այնպիսին է, որ առանց ինտեգրված դասի անցկացման էլ, սովորում է և կատարելագործվում իր ամենօրյա գործունեության ընթացքում:Կրթությունը շարունակական գործընթաց է , յուրաքանչյուրս էլ սովորում ենք մեր կյանքի ընթացքում, պարտադիր չէ դասավանդես, որ նորանոր գիտելիքների տիրապետես:Խոսքս վերաբերում է բոլոր բնագավառներին:Ինտեգրված դասը սոսկ միջոց է, ու, համաձայն եմ ձեզ հետ, շատ արդյունավետ միջոց, բազմաթիվ միջոցներից մեկը:

izabet
26.03.2014, 11:57
Ես մաթեմատիկայի ուսուցիչ եմ, համաձայն եմ, ինեգրված դասը այն գեղեցիկ հնարավորություններից է, որ կապում է տարաբնույթ առարկաների ուսուցիչներին և ածակերտներին մեկ նպատակի շուրջը, այն է՝ ուսուցման արդյունավետության ,գիտելիքների հարստացման և ստեղծագործական ունակությունների զարգացման:

Սարգսյան
09.08.2014, 13:01
Քիմիա առարկան հատկապես շատ հարմար է ինտեգրված դասեր կատարելու համար:Գրեթե յուրաքանչյուր դաս կարելի է կապել`մաթեմատիկայի,աշխարհագրության,կենսաբանության,ֆիզիկայի,ինֆորմատիկայիպատմո թյան նույնիսկ գրականության հետ:Որքան ուսուցիչը բանիմաց է ու բազմակողմանիորեն զարգացած,այնքան մեծ է նրա նախապատրաստած դասի ամբողջական ու հագեցած լինելու հնարավորությունը:

Սվետլանա Քոչինյան
20.09.2014, 12:49
Համաձայն եմ լիովին, ինտեգրված դասերը մեծ չափով պիտի ներդրվեն ուսումնական գործընթացում, որովհետև ավելի տարողունակ ու բովանդակալից են դարձնում դասապրոցեսը:

Գոհար Բոդոյան
20.09.2014, 17:06
Իրոք, այսօր ինտեգրված դասերը դարձել են օրվա հրամայականը: Աշակերտները նույնպես շատ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում նման դասրի նկատմամբ: Իսկ ուսուցչի նպատակը հետաքրքրություն առաջացնելն է ուսման նկատմամբ, որը կտանի դեպի որակյալ կրթություն:

Իհարկ է ուզում եմ նշել նաև, որ նման դասեր անցկացնելու համար պետք է շատ լավ պատրաստվել, շատ ժամանակ ծախսել: Բայց համոզված լինելով, որ այն իսկապես կտա իր դրական արդյունքը, աշխատանքը դառնում է հետաքրքիր ու հաճելի:

izabet
20.09.2014, 18:17
Առարկան հետաքրքիր է դառնում երբ տեսնում են կյանքում նրա կիրառելիությունը,կարևորությունը և անհրաժեշտությունը:Ինտեգրված դասը հենց այսպիսի նպատակների համար պիտի ծառայի և դասի հետաքրքրությունը քեզ հետ պիտի հավերժ ապրի, և դրանից ստացած այդ գիտելիքները սիրով կյանք կտանես: